Archive for the ‘Զանազան’ Category

«Ազգությունը և մարդկությունը»

July 7, 2013

1. Մտքի աշխատանքը ազգության խնդրի վերաբերյալ պետք է առաջին հերթին հաստատի, որ ազգության և մարդկության, ազգային բազմազանության և համամարդկային միասնականության հակադրությունը և՛ անհնար է, և՛ անիմաստ: … Ազգությունը և պայքարը նրա գոյության ու զարգացման համար` չի նշանակում երկպառակություն մարդկության մեջ և մարդկության հետ: Այն սկզբունքորեն չի կարելի դիտարկել որպես միասնականության չեկած մարդկության համար բնորոշ, անկատար մի վիճակ, որն իբր ենթակա է անհետացման` կատարյալ միասնության հասնելու ժամանակ: … Ազգությունը անհատական գոյություն է, որից դուրս անհնար է մարդկության գոյությունը. նա իր հիմքը ունի կյանքի ամենախորքերում և պատմության մեջ արարվող արժեք է: Մարդկության գոյությունը նրա առանձին մասերի ազգային գոյության ձևով` ամենևին էլ չի նշանակում փոխադարձ թշնամանքի և բնաջնջման կենդանաբանական ու ստորին մի վիճակ, որն իբր անհետանում է հումանիզմի և միասնականության աճին զուգընթաց:

Ազգությունը ունի հավերժ էաբանական հիմք և հավերժ արժեքային նպատակ: Ազգությունը գոյաբանական անհատականություն է, գոյի հիերարխիկ աստիճաններից մեկը, մի այլ աստիճան, քան մարդու անհատականությունը և մարդկության` որպես մի տեսակ ժողովյալ անձի անհատականությունը:…

Մարդկությունը դրական համամիասնություն է, և նա պիտի դառնար դատարկ վերացականություն, եթե իր գոյությամբ վերացներ իր մեջ մտնող բոլոր աստիճանների ազգային և առանձին մարդկային անձերի անհատականությունների գոյությունը: Նույնիսկ Աստծո արքայությունում պետք է պատկերացնել ազգային և մարդկային անհատականությունների կատարյալ ու գեղեցիկ գոյությունը: Ցանկացած գոյություն անհատական է: Վերացականությունը` չգոյություն է: Հումանիզմում, որը վերացարկված է ամեն տեսակ որոշակի բազմազանությունից չկա հոգու կենդանի ներկայություն, կա դատարկություն: Նույն ինքը` մարդկությունը բարձրագույն հիերարխիկ աստիճանի որոշակի ժողովյալ անհատականություն է, այլ ոչ թե վերացական, մեխանիկական գումար: Նույնպես և Աստված, ոչ թե բազմազան գոյի բոլոր անհատական աստիճանակարգերի թուլացումն է ու վերացումը, այլ` նրանց ամբողջությունն է, կատարելությունը:…

Տիեզերաքաղաքացիությունը (կոսմոպոլիտիզմ) հիմնազուրկ է և՛ փիլիսոփայության, և՛ կյանքի տեսակետից. այն իրենից ներկայացնում է միայն վերացականություն և ուտոպիա, վերացական կատեգորիաների կիրառումը այնպիսի բնագավառում, ուր ամեն ինչ որոշակի է: Տիեզերաքաղաքացիությունը չի արտացոլում իր անվանումը. նրա մեջ չկա ոչինչ տիեզերական, քանզի տիեզերքը, աշխարհը կոնկրետ անհատականություն է և հիերարխիկ աստիճաններից մեկը: … Տիեզերական կյանքին մարդը հաղորդակից է դառնում բոլոր անհատական հիերարխիկ աստիճանների միջոցով, այդ թվում` ազգային կյանքի միջոցով: Տիեզերաքաղաքացիությունը միացյալ և կատարյալ մարդկության մասին երազանքի տգեղ ու անիրականանալի արտահայտությունն է, կոնկրետ և կենդանի մարդկության փոխանակումը վերացական ուտոպիայով: Ով չի սիրում իր ժողովրդին և ում հաճելի չէ նրա կենդանի պատկերը` նա չի կարող սիրել և մարդկությունը: … Վերացականությունները ծնում են վերացականություններ: Վերացական զգացմունքները տիրում են մարդուն և անհետացնում են նրա տեսադաշտից կենդանի ամեն մի բան: Տիեզերաքաղաքացիությունը նաև անհատականության արժեքի ժխտումն է. դա քարոզ է վերացական մարդու և վերացական մարդկության:

 

2. Մարդ-անհատը մարդկության մասն է կազմում ոչ թե որպես վերացական մարդ, այլ` որպես ազգային մարդ` որպես ռուս, ֆրանսիացի, գերմանացի կամ անգլիացի: Մարդը չի կարող ցատկելով անցնել գոյի ամբողջ մի աստիճան: Դրանից նա կաղքատանար և կդատարկվեր: Ազգային մարդը ավելի մեծ է, քան ուղղակի մարդը. նրանում կան թե՛ մարդկային ցեղի ընդհանրական գծերը, թե՛ ազգային անհատական գծերը: Կարելի է ցանկանալ ռուսների, ֆրանսիացիների, գերմանացիների և Երկրագնդի բոլոր ժողովուրդների եղբայրություն ու միասնություն, բայց չի կարելի ցանկանալ, որպեսզի Երկրագնդի երեսից անհետանան ազգային դիմագծերը, ազգային հոգևոր տիպերը և մշակույթները: Մարդու և մարդկության մասին այդպիսի երազանքը, որը վերացարկվում է ազգայինից, արժեքների և հարստությունների ամբողջ մի աշխարհի անհետացման ցանկություն է: Մշակույթը երբեք չի եղել ու չի լինի վերացական մարդկային. այն ազգային, անհատական-ժողովրդական է, և միայն իր այդ որակի մեջ կարող է հասնել համամարդկային մակարդակի: Ամբողջապես ոչ ազգային, վերացական մարդկային, ժողովրդից ժողովուրդ հեշտ փոխանցվող, հանդես է գալիս մշակույթի նվազ ստեղծագործ, արտաքուստ տեխնիկական կողմը: Ամեն մի մշակութային ստեղծագործություն իր վրա կրում է ազգային հանճարի կնիքը: Նույնիսկ մեծ տեխնիկական գյուտերը ազգային են. ազգային չէ միայն մեծ գյուտերի կիրառումը, որը հեշտությամբ յուրացվում է բոլոր ժողովուրդների կողմից: Նույնիսկ գիտական հանճարը, նախաձեռնող, արարող մեթոդը, ազգային են: Դարվինը կարող էր միայն անգլիացի լինել, իսկ Հելմհոլցը տիպիկ գերմանացի էր: Մշակույթի մեջ, ազգայինն ու մարդկայինը չեն կարող հակադրվել: Հենց ազգային ստեղծագործման գագաթներն են, որ ունեն համամարդկային նշանակություն: Ազգային հանճարի մեջ բացահայտվում է համամարդկայինը. իր անհատականի միջոցով նա ներթափանցում է ունիվերսալի (համապարփակի) մեջ: Դոստոևսկին ռուս հանճար է. ազգային պատկերը դրոշմված է նրա ողջ սռեղծագործության վրա: Նա աշխարհին բացում է ռուսական հոգու խորքերը: Բայց նա,- որը ամենառուսականն է ռուսներից,- նա՛և ամենահամամարդկայինն է ու ամենաընդհանրականը ռուսների մեջ: Ռուսական խորքի միջոցով նա բացահայտում է համաշխարհային, համամարդկային խորքերը: Նույնը կարելի է ասել ցանկացած հանճարի մասին: Նա միշտ ազգայինը հասցնում է համամարդկային նշանակության:

Հունական մշակույթը, Վերածննդի իտալական մշակույթը, ֆրանսիական և գերմանական մշակույթները իրենց ծաղկման շրջանում` սրանք են միասնական մարդկության համաշխարհային մշակույթի ուղիները, բայց նրանք բոլորն էլ խորը ազգային են, անհատական-առանձնահատուկ: Բոլոր մեծ ազգային մշակույթները իրենց նշանակությամբ համամարդկային են: Իսկ համահարթեցնող քաղաքակրթությունը` դիմազուրկ է: … Գոյի տիեզերական ողջ ուղին անհատականությունների համաշխարհային հիերարխիայի տարբեր աստիճանների բարդ համագործակցություն է. մի հիերարխիայի ներդաշնակ ներթափանցումը մյուսի մեջ` անհատի ներթափանցումը` ազգի, ազգի ներթափանցումը` մարդկության, մարդկության ներթափանցումը` տիեզերքի, տիեզերքի ներթափանցումը` Աստծո մեջ:

… Ազգը դինամիկ սուբստանցիա է, այլ ոչ թե անցողիկ պատմական ֆունկցիա. իր արմատներով նա հասնում է կյանքի խորհրդավոր խորքերը : Ազգությունը գոյի դրական հարստացումն է, և նրա համար պետք է պայքարել որպես արժեքի: Ազգային միասնությունը ավելի խորն է, քան դասակարգերի, կուսակցությունների և ժողովուրդների կյանքում բոլոր այլ անցողիկ պատմական գոյացումների միասնությունը: Եվ ստեղծագործելու ցանկություն ունենալ ազգությունից դուրս` մեծագույն ինքնախաբեություն է:

 

3. Ազգության ռացիոնալ սահմանման բոլոր փորձերը բերում են անհաջողության: Ազգության էությունը չի կարելի սահմանել որևէ ռացիոնալ-ըմբռնելի հատկանիշներով: Ո՛չ ռասսան, ո՛չ տարածքը, ո՛չ լեզուն և ո՛չ կրոնը չեն կարող հանդես գալ որպես ազգությունը սահմանող հատկանիշներ, չնայած նրանք բոլորն էլ խաղում են այս կամ այն դերը նրա սահմանման մեջ: Ազգությունը բարդ պատմական կազմավորում է: Նա ձևավորվում է հոգևոր-մշակութային գործընթացի արդյունքում, որը արարում է նրա անկրկնելի հոգևոր դիմագիծը` նաև ռասսաների ու ցեղերի արյունակցական խաչասերման, տարածքների բազմաթիվ վերաբաշխումների արդյունքում: Եվ բոլոր պատմական ու հոգեբանական հետազոտությունների արդյունքում մնում է այն չտարալուծվող ու անորսալի մնացորդը, որի մեջ և թաքնված է ազգային անհատականության ողջ խորհուրդը: Ազգությունը խորհուրդ է, նա խորհրդավոր է և անըմբռնելի (իռացիոնալ), ինչպես և ցանկացած անհատական գոյություն: Պետք է լինել ազգության մեջ, մասնակցել նրա ստեղծագործական կենսական գործընթացին` նրա խորհուրդը մինչև վերջ ճանաչելու համար:

…Ազգային մշակույթների և կյանքի տիպերի ստեղծագործությունը չի հանդուրժում օրենքով պարտադրված արտաքին, ստիպողական կանոնակարգում: Նա ազատ է և նրա մեջ կա ստեղծագործական կամայականություն: Փարիսեցիական, պաշտոնական, արտաքնապես պարտադրված ազգայնականությունը միայն նեղում է ազգային առաքելությունը և ժխտում ազգային գոյության անըմբռնելի խորհուրդը: Փարիսեցիական ազգայնականությունը և փարիսեցիական հումանիզմը երկուսն էլ նույն ձևով ճնշում են ստեղծագործական ճիգը, երկուսն էլ թշնամական են ազգային գոյության ըմբռնմանը:

Ցանկացած ազգային գոյության աճն ու զարգացումը պետք չէ դիտարկվի որպես անցում ազգային ինքնատիպությունից դեպի ինչ-որ ինտերնացիոնալ եվրոպական քաղաքակրթություն, որպիսին առհասարակ գոյություն չունի: Դիմազրկող եվրոպականությունը, միջազգային քաղաքակրթությունը դատարկ վերացարկումներ են:

… Կա միայն մեկ պատմական ուղի, որը տանում է դեպի բարձրագույն համամարդկայնություն, դեպի մարդկության միասնականություն` դա ազգային զարգացման, ազգային ստեղծագործության ուղին է: Համամարդկայինը բացահայտում է իրեն միայն ազգայինի ձևով: Ապազգայնացումը, որը համակված է ինտերնացիոնալ Եվրոպայի, միջազգային քաղաքակրթության, միջազգայնական մարդկության գաղափարներով` դատարկ գաղափար է: Իմ ազգության և իմ անհատականության միջև ընկած չէ ո՛չ մի ինտերնացիոնալ Եվրոպա, ո՛չ մի միջազգային քաղաքակրթություն:

Հենց ստեղծագործական ազգային ուղին է` ուղի դեպի համամարդկայինը, որով վերջինս բացահայտվում է իմ ազգության մեջ, ինչպես որ այն բացահայտվում է ցանկացած ազգության մեջ:

հատված “Ռուսաստանի ճակատագիրը” գրքից
Նիկոլայ Բերդյաև

Հայկական Տոմարի Արէգակնային Բնույթը

July 7, 2013

Տոմարը որպես պատմամշակութային արժեք

Հնուց եկած ճշմարտություն է, որ ամեն ինչ իր ժամանակն ունի, հետեւաբար ամեն ինչ իր ավարտին հասցնելու համար պետք է ճիշտ ժամանակին սկսել։ Ժամը, օրը, ամիսը, տարին ժամանակի չափման այն միավորներն են, որոնց միջոցով հազարամյակներ շարունակ կարգավորվել է մարդկության ինչպես հոգեւոր, այնպես էլ աշխարհիկ կյանքը։ Ի տարբերություն ներկայիս շատ արագ զարգացող տեխնոլոգիական դարաշրջանի, երբ խախտվել են ժամանակի եւ տարածության ընդունված սահմանները, երբ մարդը շարունակ մարտահրավերներ է նետում բնությանը՝ փորձելով գերազանցել նրան, հնում մեր նախնիներն ապրում էին եւ գործում բնության օրենքներին ներդաշնակ։

Այդ ամենի վառ վկայությունն են մեզ հասած տարբեր ժողովուրդների տոմարները, որոնք, հանդիսանալով պատմամշակութային կոթողներ, պատկերացում են տալիս այն ժամանակվա քաղաքակրթությունների մասին։ Հայկական տոմարի վերաբերյալ բավականաչափ վկայություններ ունի Անանիա Շիրակացին (7-րդ դար), հետագայում տոմարին անդրադարձել է Հովհաննես Իմաստասեր Սարկավագը (11-րդ դար), իսկ 19-րդ դարում՝ Ղեւոնդ Ալիշանը։ Հովհաննես Իմաստասերը վկայում է, որ Մովսես մարգարեից էլ առաջ, առաջին աստվածատուր հավատքը, գիրը եւ տոմարը մարդկությանը տրվել է Հայկ Նահապետի միջոցով։

«Հայկական տոմարը բազմաթիվ տոմարագետների կողմից ընդունվել է որպես արեգակնային, թեեւ թյուրիմացությունների պատճառով համարում էին, որ այն շարժական է՝ մոռանալով, որ մեր տոմարական համակարգը ներառել է մի քանի օրացույցներ։ Հնագույն ժամանակներից արեւապաշտական քաղաքակրթության բնօրրան հանդիսացող Հայկական լեռնաշխարհում ժամանակի հաշվումների համար օգտագործվել է Սրբազան տոմար՝ արեգակնային (անշարժ) եւ շարժական օրացույցներով։ Քրմերը հատուկ նպատակների համար գործածում էին նաեւ աստղային եւ լուսնային օրացույցները։ Դրանց միջոցով նրանք կարողացել են կարգավորել պետության եւ ազգի կյանքի ամենատարբեր ոլորտները՝ հոգեւոր, հասարակական, գյուղատնտեսական եւ այլն։ Ներկայումս գիտականորեն բացահայտվել են հայոց Սրբազան տոմարի արեգակնային՝ անշարժ օրացույցի հնագույն ամսակարգը (տարեսկիզբն ու ամիսների հաջորդականությունը) եւ ամիսների օրակարգի հիմքում դրված աստղաբանական օրինաչափությունները, որը հնարավորություն է տվել ժամանակային եւ խորհրդանշական առումով որոշակիորեն ճշգրտելու, վերականգնելու մեր ազգային տոներն ու ծեսերը»,–նշում է տեխնիկական գիտությունների թեկնածու, տոմարագետ Սերգեյ Սիմոնյանը։

Նախ պարզենք, թե ինչ են իրենցից ներկայացնում աստղային, արեգակնային եւ լուսնային օրացույցները, եւ ինչու է Հայկյան օրացույցը կոչվում արեգակնային։ Հարկ է նշել, որ աստղագիտությունից հայտնի արեգակնային, աստղային եւ լուսնային տարիները միմյանցից տարբերվում են իրենց սկզբով եւ տեւողությամբ։ Հետեւաբար, եթե Ամանորը համարենք տարվա սկիզբ, ապա այն չի կարող նույնը լինել իրենց սկզբով եւ տեւողությամբ իրարից տարբերվող նշված տարիների համար։

Արեգակնային տարին սկսվում է գարնանային օրահավասարով, երբ գիշերը եւ ցերեկն իրենց տեւողություններով հավասարվում են։ Հայկյան տոմարով այն Արեգ ամսվա Արեգ օրն է, այսինքն՝ առաջին ամսվա առաջին օրը, որը Գրիգորյան տոմարով համընկնում է մարտի 21-ի հետ։ Արեգակնային տարվա տեւողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է։ Աստղային տարվա սկիզբը սովորաբար կապվում էր որեւէ նշանավոր աստղի առաջին արեգակնային ամբարձման հետ։ Հայոց աշխարհում այդպիսի աստղեր էին հանդիսանում Հայկ-Օրիոն համաստեղության ալֆան՝ Արայի աստղը եւ Մեծ շան համաստեղության ալֆան՝ Արուսյակ-Սիրիուսը։ Հնում Հայքի եւ Եգիպտոսի աստղաբան քրմերին հայտնի էր, որ Սիրիուսի տարին (Մեծ շան համաստեղության ալֆա աստղի երկու իրար հաջորդող առաջին արեգակնային ամբարձումների միջեւ ընկած ժամանակամիջոցը) գործնական առումով հաստատուն մեծություն է եւ հավասար է 365 օր 6 ժամի, այսինքն՝ արեգակնայինի համեմատ ունի մոտ 11 րոպեի տարբերություն։ Տոմարագիտությունից հայտնի է, որ հին Եգիպտոսում սիրիուսական աստղային տարվա սկիզբ եղել է հունիսի 19-ը։
Հիմք ընդունելով աստղային տարվա ժամանակամիջոցը՝ ժամանակի ընթացքում հուլյան տոմարում սխալ է առաջանում, այն է՝ 128 տարվա մեջ 1 օրվա տարբերություն է լինում։ Դա էլ այն դեպքում, երբ հուլյան օրացույցում 4 տարին մեկ նահանջ տարի է լինում։ 1582 թվականին Գրիգորիս 13-րդ Հռոմի պապը, երբ իմանում է, որ գարնան օրահավասարի օրը 10 օրվա սխալ է տալիս, ուղղում է տարբերությունը՝ ամսաթվերն առաջ տալով։ Այդ ժամանակից անցնում են Գրիգորյան տոմարի։

Լուսնային տարվա տեւողությունը 354.367 օր է, այսինքն՝ մի փոքր հավելումով մոտ 355 օր։ Մեզանում լուսնային տարվա սկիզբ էր համարվում գարնանային օրահավասարից հետո առաջին լիալուսինը, որը շարժական է եւ կարող է լինել մարտի 21-ից մինչեւ ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում՝ 30 օրերի ընթացքում։

«Լուսնային ամսվա սկիզբ ներկայումս համարվում է նորալուսինը, իսկ հնում հայոց աշխարհում լուսնային ամսվա սկիզբ համարվել է ոչ թե նորալուսինը, այլ՝ բոլորալուսինը կամ լիալուսինը, որովհետեւ Արարիչն ամեն ինչ արարել է լիակատար, ամբողջական վիճակում, հետեւաբար Լուսինը չէր կարող լինել նորալուսին, այլ պետք է լիներ իր կատարյալ, ամբողջական վիճակում։ Անանիա Շիրակացին այդ մասին հատուկ հիշատակել է»,–բացատրում է Ս. Սիմոնյանը։

Առ այսօր շատ են կարեւորվում լուսնի լիալուսին լինելու հանգամանքը եւ լուսնային տարվա սկիզբը տոմարագիտական եւ տոնածիսական առումներով, օրինակ, հուդայականությունում Պասեքի օրը որոշելու համար, իսկ քրիստոնեությունում՝ Զատկի օրը։ Սակայն հին ժամանակներում հայերը Զատիկ—Ամանորը նշել են Հայկյան արեգակնային անշարժ տոմարով, եւ, բնականաբար, այն շարժական չի եղել։ Զատիկ–Ամանորը եղել է Արեգ ամսվա Արեգ օրը՝ տարին զատելով ամառային եւ ձմեռային շրջանների. ամառային շրջանը՝ գարնանային օրահավասարից մինչեւ աշնանային օրահավասարն է, իսկ ձմեռային շրջանը՝ աշնանային օրահավասարից՝ գարնանայինը։ Զատիկ—Ամանորը նաեւ Արա Գեղեցիկի հարության օրն էր։
Հայկյան օրացույցը արեգակնային է, քանի որ Արեգակը արարիչ Աստծո աչքն է համարվել։ Այդ է վկայում Արեգակ բառի ստուգաբանությունը՝ Արեգ—ակ, այսինքն՝ Արեգի ակ։ Վեդայական, եգիպտական, մուսուլմանական գրավոր աղբյուրներում նույնպես վկայություններ կան Արեգակի Աստծո աչք լինելու մասին։ Ըստ տոմարագետի. «Այդ առումով Արեգն ինքը Աստված է եւ Արարիչ, նա սկիզբն է ամեն բանի, ժամանակը նրանից է ծնվում եւ ենթակա է նրան, եւ ոչ պատահականորեն մեր արեգակնային օրացույցում տարվա առաջին ամիսը, ամսվա առաջին օրը Արեգն է եւ օրվա առաջին ժամը՝ Այգը»։

… Երբ Հայկը հաղթեց Բելին

Դյուցազն Հայկի տարած հաղթանակը տիտան Բելի դեմ՝ լույսի եւ բարու հաղթանակն էր խավարի եւ չարի դեմ։ Հայկ Նահապետի հաղթանակով հիմք դրվեց հայ ազգի ինքնագիտակցության ձեւավորմանը, հայոց պետականության սկզբնավորմանը։

Հայկի եւ Բելի ճակատամարտը, որը հիանալի նկարագրել է պատմահայր Մովսես Խորենացին «Հայոց պատմության» մեջ, հպարտությամբ է լցնում յուրաքանչյուր հայկազունու սիրտը, սակայն այդ կարեւորագույն իրադարձության ճշգրիտ թվականն առայսօր բուռն բանավեճերի առարկա է։ Թվում է՝ հազարամյակների հեռվից այնքան էլ կարեւոր չէ մեկ կամ երկու հազարամյակների ճշգրտությունը, սակայն հայոց պատմության դեմ անթիվ կեղծարարությունների, հայերին որպես եկվոր ներկայացնելու համատեքստում հարցն առավել քան արդիական եւ կարեւոր է։

Ըստ Ղեւոնդ Ալիշանի, Հայկ Նահապետի տարած հաղթանակը Բելի դեմ թվագրվում է մ.թ.ա. 2492 թվականի օգոստոսի 11-ով։ Սակայն կա վկայություն, որ Հայկ Նահապետի գործունեության ժամանակը համապատասխանում է մ.թ.ա. 7-րդ հազարամյակին։ Այդ մասին նշված է 19-րդ դարի արեւելյան հոգեւոր ուսուցիչներից մեկի սբ. Հովհաննես վանքից գրված նամակում, որը հրատարակվել է 1881 թվականին «Theosophist» ամսագրում։ Նամակում մասնավորապես նշված է, որ պաշտոնապես ընդունված տարեթվի համաձայն՝ Հայկը գործել է մ.թ.ա. 2200 տարի առաջ, իսկ համաձայն ճշմարտությանը՝ ավելի քան 7000 տարի առաջ։ Ս. Սիմոնյանի խոսքով՝ վերջին տարեթիվն ավելի արժանահավատ է թվում, քանի որ Հայկական լեռնաշխարհում գործել են քարե աստղադիտարաններ, մասնավորապես ակադեմիկոս Պարիս Հերունու ուսումնասիրությունների համաձայն՝ մ.թ.ա. 6-րդ հազարամյակի կեսերից Քարահունջի կամ Զորաց քարերի աստղադիտարանը։ Բնականաբար, եթե աստղադիտարանը գործել է այդ ժամանակներից, նշանակում է՝ մինչ այդ հայերն արդեն պետք է օրացույց, գիր եւ հավատք ունենային։

Այսպիսով՝ Հայոց բուն թվականը՝ արեգակնային օրացույցի սկիզբը կապվում է Հայկ Նահապետի հետ, սակայն հին եգիպտական եւ ասորական ժամանակագրությունների սկզբի համար կա վկայված միեւնույն տարեթիվը՝ մ.թ.ա. 11542 թվականը, որը սկիզբ է համարվել սոթիսի 1460-ամյա շրջաններով եւ լուսնային մեծ պարբերաշրջաններով ժամանակի հաշվարկման համար։ Քանի որ սոթիսի 1460-ամյա շրջանները մեր նույն հայկյան շրջաններն են, ապա կարող ենք ասել, որ ներկայիս արեգակնային տարին սկիզբ է առել այդ ժամանակներից։

Տոմարագետի խոսքով՝ Հայկյան օրացույցն այնքան հին է, որ եղել է մի ժամանակ, երբ Ավելյաց հինգ օրերը չեն եղել, այսինքն՝ տարին ունեցել է 360 օր. դա համարում են նախապատմական ժամանակաշրջան։ Այդ փաստը նկարագրված է եգիպտական դիցաառասպելական պատմություններից մեկում, ըստ որի՝ կար մի ժամանակ, երբ լուսնային եւ արեգակնային տարիները հավասար էին եւ ունեին 360 օր տեւողություն։ Սակայն Թոթ աստվածը կարողացել է Լուսնի աստվածուհու հետ խաղի միջոցով շահել 5 օր, որոնք տվել է արեգակնային տարվան, ինչի հետեւանքով լուսնային տարին 5 օրով պակասել է։

Նշենք, որ դիցաառասպելական այս պատմությունը, ինչպես նաեւ վկայված մ.թ.ա. 11542 թվականը ունեն իրենց գիտական հիմնավորումը։ Այսպես՝ մոտ 14 հազար տարի առաջ Երկիր մոլորակի վրա շատ արագ տաքացումներ սկսվեցին, որի արագությունը գնահատվում է տասնամյակներով եւ նույնիսկ տարիներով, սակայն սառույցների հալվելուց եւ անտառների ընդարձակվելուց հետո, ընդամենը 100 տարվա ընթացքում, Երկիր մոլորակը կրկին սկսեց արագ սառցակալել։ Եվ միայն 1000, իսկ որոշ աղբյուրների համաձայն՝ 1300 տարի անց մոլորակի վրա հաստատվեց ներկայիս բնակլիմայական պայմանները։ Այսպիսի կտրուկ կլիմայական փոփոխություններ կարող էին առաջանալ ահռելի կատակլիզմների հետեւանքով։ Մի շարք հետազոտություններ վկայում են, որ մոտավորապես 11000 տարի առաջ աստերոիդ է բախվել Երկրին, որի հետեւանքով մեր մոլորակը շեղվել է իր առանցքից։ Դրա արդյունքում էլ հայտնվել են Ավելյաց 5 օրերը։ Երկիր մոլորակի՝ իր առանցքից շեղվելու մասին վկայություններ կան հույն պատմաբան Հերոդոտի աշխատության, նաեւ հին չինական «Խուայնան—Ցզի» տրակտատում։ Տրամաբանական է, որ հին ժամանակներում մարդիկ պետք է ինչ-որ կերպ բացատրեին այդպիսի գլոբալ երեւույթները եւ այն պետք է արտացոլվեր դիցաառասպելական պատմություններում։

Նավասարդ ամսվա ոդիսականը

Աքեմենյան տիրապետության ժամանակ, Արտաքսերեքսի օրոք մ.թ.ա. 457 թվականի զրադաշտական ռեֆորմը հանգեցրեց ինչպես պարսկական, այնպես էլ՝ հայկական օրացույցների ամսակարգի՝ տարեմուտի եւ ամսանունների հաջորդականության խախտման։ Արդյունքում՝ հայոց Նավասարդ եւ պարսից Փարվարդին ամիսները (հունիսի 19-ից հուլիսի 18-ը) ամառնամուտից հայտնվեցին գարնանամուտում, իսկ Արեգ ամսվա Արեգ օրվա խորհուրդն ամբողջությամբ վերագրվեց Նավասարդի 1-ին։

Տարվա եղանակների նկատմամբ ամսակարգի երեք ամսով շեղված լինելու մասին վկայում է նաեւ աստղաբան-տոմարագետ Ա. Բիրունին։ Դա հիմք է տալիս վերջնականապես հաստատելու, որ հայոց եւ իրանական արեգակնային հին օրացույցներում որպես գարնանամուտի, ամառնամուտի, աշնանամուտի եւ ձմեռնամուտի ամիսներ, համապատասխանաբար, հանդես են եկել Արեգը եւ Դայը, Նավասարդը եւ Փարվարդինը, Տրէն եւ Տիրը, Մեհեկանը եւ Միհրը։

Նշենք, որ Հայկյան Սրբազան տոմարով Նոր տարին Արեգ ամսվա Արեգ օրն է՝ Գրիգորյան տոմարով մարտի 21-ը։ Արեգին հաջորդել են Ահեկան, Մարերի, Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրէ, Քաղոց, Արաց, Մեհեկան, Մարգաց, Հրոտից ամիսները։

Փաստորեն, միայն մ.թ.ա. 5-րդ դարից հետո է Նավասարդ ամիսը դառնում գարնանամուտի ամիս եւ համարվում տարվա սկիզբ։ Այդ շրջանից սկսված Հայոց աշխարհում լայն տարածում գտած եւ սիրված նավասարդյան տոնակատարությունների տակ պետք է հասկանալ ռազմական բնույթի մրցումները, երբ տղամարդիկ մրցել են միմյանց հետ՝ ցուցադրելով իրենց ուժը, քաջությունը։ Տոնակատարությունը սկսվում էր Նավասարդի Արեգ օրից մինչեւ Աստղիկի օրը։ «Ավելի տրամաբանական է, որ այդ զինվորական, ռազմական մրցումները տեղի են ունեցել մարտ ամսին, որի հովանավորը ռազմի աստված Մարս—Արեսն է համարվում, որն իր բնույթով համապատասխանում է մեր Վահագնին։ Այդ մասին քիչ պահպանված տվյալներ կան, միայն գիտենք, որ զրադաշտական ռեֆորմից հետո, երբ Նավասարդը դարձել է գարնանամուտի ամիս, բնականաբար նավասարդյան խաղերը մարտին պետք է անցկացվեին»,–ասում է Ս. Սիմոնյանը։

Հետագայում՝ 11-րդ դարում Հովհաննես Իմաստասեր Սարկավագի կողմից անշարժացվում է շարժական օրացույցը՝ եւ գործածության մեջ է դրվում Սարկավագադիր փոքր տոմարը։ Դրա արդյունքում Նավասարդի 1-ը համադրվեց օգոստոսի 11-ին, իսկ նավասարդյան խաղերն էլ համապատասխանեցվեցին օգոստոսին։ Իրականում օգոստոսը շատ շոգ ամիս է եւ ոչ հարմար ռազմական խաղեր անցկացնելու համար։
«Ի դեպ, Հուլյան տոմարով օգոստոսի 11-ը եւ Գրիգորյան տոմարով օգոստոսի 11-ը ժամանակային առումով նույնը չեն, կա 13 օրվա սխալ, հետեւաբար, եթե որեւէ մեկը ցանկանում է Սարկավագադիր տոմարի Նավասարդի մեկը հիշատակել Գրիգորյան տոմարով, ապա պետք է այն նշի օգոստոսի 24-ին, քանի որ օգոստոսի 11-ին գումարած 13 օր, լինում է 24-ը։ Տոմարագիտության եւ աստղագիտության տեսանկյունից Ամանորը օգոստոսի 11-ին նշելը սխալ է»։

Ըստ լեզվաբան Վ. Սարգսյանի, հայերեն սարդ (սեռ. սարդի) բառը բաղկացած է սար «պատրաստել, կառուցել, շինել» արմատից եւ դի վերջածանցից։ Մատենադարանի «Պատճեն Տումարի Հայոց» ձեռագրում Նավասարդ ամսանվան վերաբերյալ նշված է. «Նաւասարդի՝ զնաւարկութիւն ասէ, յորժամ Հոգի Աստծոյ շրջեր ի վերա ջուրց», իսկ հայկական մեհենագրությունում Sardi-ն նաեւ աստղ է նշանանակում։ Այսինքն՝ ստուգաբանորեն Նավասարդը կարող է ունենալ նաեւ նավարկության հետ առնչվող աստղի իմաստ։ Ի դեպ, մեր ժամանակներում Նավասարդ ամսանվան ուշադրության արժանի ստուգաբանություն է առաջարկել Խաչատուր Դադայանն իր «Հայեր եւ ծովեր» հոդվածում, ըստ որի՝ հնում հայ վաճառականներն էլ էին Եփրատով նավարկում, եւ որ Նավասարդը կազմված է «նավ» եւ «սարդ»՝ փոխաբերական իմաստով՝ հյուսող, բառերից։ Ըստ Խ. Դադայանի՝ Նավասարդ էր կոչվում տարվա այն ժամանակը, որն առավել հարմար էր նավ հյուսելու համար։ Նավասարդ բառը հաստատում է արեւմտյան պատմիչների կողմից մեզ հաղորդած այն տեղեկությունը, որ հայերը ուռենու ճյուղերից նավեր էին հյուսում։

Անդրադառնալով բավականին լայն տարածում ստացած այն կարծիքին, թե Նավասարդը իրանական փոխառություն է, եւ, ըստ այդմ, այն պետք է ստուգաբանվի որպես (nava «նոր» եւ sard «տարի») Նոր տարի կամ Ամանոր, Սերգեյ Սիմոնյանը նման բացատրությունը թյուրիմացություն համարեց։ Իրականում Նավասարդը չի կարող իրանական փոխառություն լինել, քանզի Նավասարդը հայկական աստղային առասպելում Հայկի դուստրն է, իսկ Հայկի զավակների անունները՝ ամսանունները իրանական փոխառություն չեն կարող լինել։ Պարսիկները Ամանորին Նովրուզ են ասում, ոչ թե Նավասարդ։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիմնավորված չէ նաեւ այն կարծիքը, թե հայերն իրենց օրացույցը փոխառել են պարսկականից։ Դա է փաստում այն, որ պարսկական օրացույցի առաջին օրը Արամազդն է, իսկ Հայկյան Սրբազան տոմարով Արամազդը 15-րդ օրն է։ Եթե փոխառություն լիներ, ապա հայկական օրացույցում նույնպես այն առաջին օրը կլիներ, այնինչ մեզանում առաջին օրը Արեգն է, որը պարսկական օրացույցում բացակայում է։

Հաջորդ տարբերությունը հայկական դիցամայր, աստվածամայր Անահիտի եւ պարսկական Անահիտի խորհրդի մեջ է։ «Անահիտը մաքրամաքուր, արեւային խորհուրդ ունի, եւ ոչ պատահականորեն հայոց մեջ Անահիտին ասել են ոսկեհատ, ոսկեծղի, ոսկեմայր, ոսկեմատ։ Իսկ ոսկին արեգակի մետաղն է, ինչպես արծաթը՝ լուսնի, սնդիկը՝ Փայլածուի եւ այլն, հետեւաբար Անահիտն իր բնույթով ոչ պատահականորեն կապված է Արեգակի հետ։ Պարսիկների Անահիտը իր դիցաբանական խորհրդով ավելի շատ համապատասխանում է մեր Արուսյակ-Աստղիկին»,–նշեց տոմարագետը։

Վարդավառը, մեղրամիսն ու կարմիր խնձորը

Երկնակամարում աստղերը շատ են, սակայն կա մեկը՝ ամենասիրվածը, որին մեր նախնիներն Աստղիկ են անվանել։ Հայկյան սրբազան տոմարով Աստղիկ—Սիրիուս աստղի արեգակնային առաջին ամբարձումը համապատասխանում է Նավասարդ ամսվա 7-րդ՝ Աստղիկ օրվան։ Այն ամառնամուտի ամենաերկար օրն է, որը Հուլյան տոմարով հունիսի 24-ն է։

Նավասարդ ամսվա Աստղիկի օրը նշվում էր հայերի ամենասիրված տոներից Վարդավառը, որը բավականին մեծ խորհուրդ ունի եւ առնչվում է Վահագնին եւ Աստղիկին։ «Դա այն օրն է, երբ Վահագնը մտնում է Աստղիկի մեհյան, այսինքն՝ Աստվածային, արարչական հուրը, զորությունը մտնում է Աստղիկի մեհյան՝ մեր հոգու տաճար։ Այդ օրը հուր եւ ջուր տարերքները միավորվում են՝ խորհրդանշելով երկինք—երկիր սերտ կապը։ Ժողովրդի մեջ այսօր տարածված է Վարդավառին միմյանց վրա ջուր ցողելը։ Իրականում հնում եղել է ոչ թե ջուր, այլ վարդաջուր, այն էլ՝ օծված»,–ասում է Ս. Սիմոնյանը։

Որոշ հայագետների կարծիքով՝ վարդավառ բառը սանսկրիտով նշանակում է «վարդ»՝ ջուր, «վառ»՝ ցողել։ Մյուսների համոզմամբ՝ «վարդն» ավելի խորքային հասկացողություն է եւ կապված է սրտի, հոգու հետ, այսինքն՝ սրտավառ, հոգեվառ։

Հետաքրքիր է, որ մինչեւ Վարդավառ արգելված էր խնձոր ուտելը եւ ամուսնանալը, իսկ ծիրանը պարտադիր էր։ Փաստորեն՝ Նավասարդ ամսվա Աստղիկի օրը հանվում էր այդ արգելքը։ Պատահական չէր, որ հնում ամուսնությունները տեղի էին ունենում հիմնականում Վարդավառին, իսկ մեղրամիսը սկսվում էր հենց այդ ամսին։

«Կարմիր խնձորի սովորույթն էլ է դրա հետ կապված, խնձորը համարվում է բարու եւ չարի գիտության ծառի պտուղ, իսկ ծիրանը՝ կենաց ծառի, այսինքն՝ կյանքի, անմահության,–բացատրում է տոմարագետը, ապա շարունակում.-Վարդավառին ամուսնացած զույգերի մոտ անդրանիկ երեխան հիմնականում ծնվում էր Արեգ ամսում՝ Խոյ կենդանակերպի նշանի ներքո, եւ մեծանում էր հավանականությունը, որ ընտանիքի առաջնեկ զավակը տղա կծնվի։ Դա լավ սովորույթ է, խոյերն ավելի քաջ են եւ գործունյա։ Դրանով ընտանիքի ավագ զավակը կարողանում էր օգնական լինել թե՛ իր ծնողներին, թե՛ կրտսեր եղբայրներին եւ քույրերին»։

Աստղիկ—Սիրիուսի օրը մեծ շուքով նշվում է նաեւ այլ ազգերի կողմից. օրինակ՝ սլավոնական ազգերը մեր հին անշարժ Վարդավառի օրը հիշատակում են որպես Իվան Կուպալայի օր։ Նրանց համար նույնպես այդ օրը խորհրդանշում է հուր եւ ջուր տարերքների միասնությունը։

Աղբյուրը` hhpress.am

Հեղինակ` Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Խաղողօրհնեք

July 7, 2013

Արարատում աստվածավայել էին ապրում  Արիները: Նրանք չգիտեին, թե ինչ է հիվանդությունը, ինչ է հյուծող ծերությունը: Նրանք առողջ էին ու երջանիկ: Եւ երկար էին ապրում: Ամեն մեկը զգում էր իր բնական դերը կյանքում և այն կատարում էր մեծ նվիրումով: Եւ երբ կատարում ավարտում էր իր բնական դերը, ապա պարզապես գիշերը քնում էր ու առավոտյան չէր զարթնում: Ահա Արիներն այդպես էին դիմավորում  մահը, երկար և առողջ ապրելուց հետո:

Արիները հերկում էին հողը, ցանում, խնամում և ապա վայելում արարատյան բարիքը: Արարատում բոլորը ապրում էին լավ և ավելի լավ: Չկար աղքատ, չկար հարուստ, քանզի Արիները արարում էին, իսկ արարողը չի կարող լինել ոչ աղքատ և ո°չ հարուստ: Եւ ծաղկում էր Արարատը: Եւ բազմազան բարիքների բուրմունքն էր տարածվում աշխարհով մեկ, գրգռելով շատ-շատերի ախորժակը: Եւ Անապատի բնակիչները շատ էին ցանկանում ճաշակել Արարատի այդ աստվածային բարիքը:

Եւ Արիները իրենց աճեցրած բարիքից հաճույքով բաժին էին հատկացնում նաև Անապատի Չարիներին: Այդ պատճառով Արիներն ավելի շատ էին աշխատում, որ ավելի շատ բարիք ստեղծեն: Եւ առավել փարթամանում և ճոխանում էր Արարատի բնությունը: Արիները անտրտունջ աշխատում էին և գոհ էին իրենց աշխատանքից: Գոհ էին նաև Չարիները: Նրանք օրհնում էին Արարատի բարիքը և այն մշակողներին` Արիների:

Դժգոհ էր միայն Չարի Վիշապը: Նա անդադար ոռնում էր չարությունից ու անելությունից: Վերջապես նա դիմեց խորամանկ Յահվահին.
- Ո¯վ, Մեծդ Յահվա՛հ, Արարատի Արիները աշխարհը սնում են իրենց բարիքներով և զորանում են: Իսկ Չարիները օրհնում են նրանց: Ասա՛, ինչպե՞ս չորացնեմ Արարատը:

Եւ Յահվահը ասաց.
- Ո¯վ, Չարի Վիշա՛պ, բարիքներով բեռնավորված քարավաններ թող գնան ոչ թե Արարատից Անապատ, այլ` Անապատից Արարատ:
Եւ Վիշապի հովանավորությամբ, բարիքներով բեռնավորված քարավաններ Անապատից շարժվեցին դեպի Արարատ: Եւ Արարատում նրանք իրենց բարիքը փոխանակում էին Արարատյան բարիքի հետ մեկի դեմ տասը տալով: Եւ առատորեն Արարատ էին ներմուծվում Անապատի ծիրանն ու նուշը, խաղողն ու դեղձը, տանձն ու խնձորը, այն ամենը, ինչ աճում էր նաև Արարատում, բայց  ներմուծված բարիքը շատ ավելի առատ էր և շատ ավելի էժան:
Եւ Արիները սկսեցին խորհել, թե արժե՞, արդյոք, այդքան քրտինք ու եռանդ թափել հողը մշակելու և բարիք աճեցնելու համար, երբ Անապատից ներմուծվող բարիքը նույն տեսակի բարիքն է, բայց շատ ավելի առատ:

Եւ ծուլացան Արիները և ընչաքաղցությունը արմատ գցեց շատ շատերի մեջ: ԵՎ հարստանալու մոլուցքը տիրենց նրանց: ԵՎ այլևս ոչ թե բարիքը բարիքի հետ էին փոխանակում, այլ գնում և վաճառում էին Անապատի բարիքը ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով:

Ագարակներ քանդվեցին, շուկաներ սարքվեցին, ուր առատորեն վաճառվում էին ներմուծված բարիքները: Արիները մաճը փոխեցին կշեռքով: ԵՎ բարիք ստեղծող Արին այլևս միայն օտար բարիքն էր չափում ու կշռում:

Ամայանում էր Արարատի հողը, պակասում էր Արարատյան բարիքը: Իսկ Արիները գոհ էին` առանց աշխատելու առատորեն սնվում էին Անապատի բարիքից և օրհնում էին Չարիներին:

Բայց հանկարծ տարբեր հիվանդություններ առաջացան Արիների մեջ, որ արագորեն տարածվում և հյուծում էին նրանց: Արիները չէին հասկանում, թե որտեղից և ինչպես այդ հիվանդությունները եկան ու կպան իրենց: Եւ այդ հիվանդություններից ոչ մի փրկություն չկար:

Տագնապահար Արիները դիմեցին իմաստուն Քուրմերին, պարզելու համար այդ օտարոտի և վտանգավոր հիվանդությունների պատճառը և դրանցից ազատվելու միջոցը: Բոլոր Քուրմերը հավաքվեցին Արարատի Գերագույն Քուրմի մոտ: Ժողով արեցին, խելք խելքի տվին և ապա որոշեցին դիմել Արարատի կեցուցիչ Մայր Անահիտին: Մեծ խարույկ վառեցին, զոհ մատուցեցին, և Արարատի Գերագույն Քուրմն իր ձեռքերը երկինք պարզած, կանչեց.
- Ո¯վ, Մայր Անահի°տ, դո°ւ, որ մայրն ես բոլոր Աստվածների և Աստվածամարդերի, փրկիր քո զավակներին այս բազմաթիվ անծանոթ հիվանդություններից, որ հյուծում են մեզ:

Եւ Մայր Անահիտը հայտնվեց նրանց առաջ և ասաց.
- Հայր Արայի կամքով, ես երկրային աստված Արիին ծնել եմ հենց Արարատում` Աստվածների օրրանում: ԵՎ Արարատն է Աստվածավայր, և Արարատի բարիքն է Աստվածների սնունդ: Դուք, որ Աստվածամարդիկ եք, միայն աստվածային սնունդով պիտի սնվեք: Եւ Արարատի բարիքն է միակ սնունդը աստվածների համար: Գիտցեք, որ Անապատի բարիքը միայն տեսակապես է նույնանում Արարատի բարիքին, այնինչ, որակապես այն խիստ տարբեր է: Արարատի բարիքները ծնունդ են առնում Արարատի հողից, Արարատի ամենակենարար արևն է ջերմացնում նրանց և երկնքից իջած ամենամաքուր ջրով են սնվում նրանք: Իսկ Անապատի բարիքը սնվում է Արարատից արտաթորված ջրով: ԵՎ Անապատի բարիքը ճահճահամ ունի իր մեջ ու հղի է աստվածներին ոչ հատուկ հիվանդություններով: Աստվածները աստվածային սնունդով պիտի սնվեն:

Ասաց Մայր Անահիտը և անհետացավ:

Եւ Արիները Արարատից դուրս վռնդեցին դրսից եկած բոլոր քարավանները, հրաժարվեցին Անապատից եկած առատ բարիքից: Արիները այլևս սնվում էին միայն արարատյան բարիքով: Նվազ էր արարատյան բարիքը, բայց աստվածային սնունդ էր: Եւ շուտով Արիների միջից վերացան այդ հյուծող հիվանդությունները: Առողջացան Արիները: Քանդեցին շուկաները և ագարակներ սարքեցին: Հերկեցին Արարատի հողը, ցանեցին, խնամեցին: Եւ Արարատի հողը առատ բերք տվեց նրանց:

Երջանիկ էին Արիները, ցնծում էին: Երգն ու պարը ուղեկցում էին բերքահավաքին: Մեծ խարույկներ էին վառում, շուրջպար էին բռնում ու փառերգեր էին նվիրում Մայր Անահիտի:

Մայր Անահիտն էլ իջավ Արարատ, միանալու այդ բերքահավաքի երջանիկ տոնախմբությանը: Նա վերցրեց խաղողի ողկույզը, օրհնեց այն, ապա ճզմեց և խաղողի հյութով օծեց բոլոր բարիքներն ու ասաց.
- Սիրելի զավակնե°րս, ահա ես օրհնեցի այս անուշահամ խաղողը և նրա հյութով օծեցի բոլոր բարիքները: Վայելեք դրանք և այս խաղողից պատրաստված սուրբ ըմպելիքով` գինիով, միշտ օծեք ձեր աստվածային սնունդը:

Եւ այնուհետև Արիները ամեն բերքահավաքին խաղողի առաջին բերքը նվիրում են Մայր Անահիտին: Եւ Մայր Անահիտը օրհնում է խաղողը և այդ խաղողի հյութով օծում է Արարատյան բարիքը:

Հայ կնոջ «ազատագրության» հարցը

July 6, 2013

Ինչպես հայտնի է, մարդկային տեսակը կազմված է երկու սեռից՝ արու և էգ, որոնք քանակապես իրար գրեթե հավասար են: Քանակական այս հավասարությունը շատերի, մասնավորաբար՝ կանանց միջավայրում, մղում է պահանջելու նաև որակական և մեխանիկական հավասարություն՝ դրսևորած կենցաղում, օրինական դաշտում, հասարակական ու քաղաքական կյանքում, ընտանիքում, ընդհուպ մինչև՝ սեռական հարաբերություններում (համասեռամոլ կանանցից կազմված «ընտանիքներ»), և այլն:

20-րդ դարի հասարակական հզոր և հետաքրքրական երևույթներից եղավ կանանց ազատագրության շարժումը: Ամբողջ դարեր ու հազարամյակներ հայրիշխանության բացարձակ իշխանության տակ ապրած իգակա սեռը կամաց կամաց նվաճեց զանազան իրավունքներ՝ կրթության, հասարակական և պետական կյանքի մասնակցության, և այլն:

Արևելքում հայությունն առաջինն էր, որ գիտակցեց արդի ժամանակների պահանջներին համապատասխան վերաիմաստավորել կնոջ դերը և առաջիններից էր, որ լայն ընթացք տվեց հայ կնոջ հասարակական նոր դերին: Այս գործընթացում, որքան էլ տարօրինակ թվա, առաջատարներից էր ավանդաբար պահպանողական համարվող Հայ Եկեղեցին, որի օգնությամբ և գործուն մասնակցությամբ հայաշատ բնակավայրերում բացվեցին օրիորդաց բազմաթիվ վարժարաններ: 19-րդ դարի վերջին և ամբողջ 20-րդ դարի ընթացքին, Հայաստանում թե Սփյուռքում մենք տեսնում ենք հայ կնոջ դերի անընդհատ մեծացում . երևան են գալիս հայ կին մշակութային գործիչներ, գիտնականներ, գրողներ, պետական գործիչներ, ազատ արհեստների կիրառողներ . հայ կինը եռանդուն կերպով մասնակցում է նաև արդյունաբերական արտադրությանը, որի մի շարք ճյուղերում (օրինակ՝ կարի և տեքստիլ արդյունաբերությունները ) նրանք նույնիսկ գերակշիռ տոկոս են կազմում:

Հայ կնոջ հասարակական դերի ոլորտում այս դինամիկ փոփոխությունները, ընդհանուր վերցրած, սուր հակասության մեջ չեն եղել հայ կնոջ հիմնական, ազգապահպան դերի հետ, որն է՝ ընտանիքի սրբության պահպանողի և նոր սերնդի առաջին դաստիարակի նրա նվիրական պարտականությունները: Հակասությունների առաջացման դեպքում էլ, ելնելով ազգի գերխնդիրների պահանջներից, դրանք լուծվել են հայ կնոջ ընտանեկան պարտականությունների առաջնայնության սկզբունքով, որն էլ, մեր կարծիքով, ամենաճշմարիտն է և բնականը:

Հայ ազգը, հազարամյակների իր գոյության և հոգևոր արժեքների վերարտադրության համար պարտական է առաջին հերթին հայ իգական սեռին, առավել կոնկրետ՝ հայ մորն ու հայ կնոջը: Ցավալի է միևնույն ժամանակ արձանագրել, որ հայ կինը հաճախ համարվել է երկրորդ կարգի մարդկային արարած, ենթարկվել հոգեկան թե մարմնական բռնությունների, և այլն, որոնք ձեռքբերովի ախտեր են և ուղղակիորեն կամ վերապրուկների ձևով որոշակիորեն շարունակվում են նաև այսօր: Հայ կնոջ «ազատագրության» հարցը մենք հենց ա°յս բարդույթների ու դրանց վերապրուկների վերացումն ենք հասկանում միայն և ոչ ուրիշ բան …

Վերջին տարիներին, Արևմուտքին կապկելու մոլուցքի ծիրում, հայկական միջավայրում (մասնավորաբար՝ ՀՀ-ում ) սկսել է արհեստական մի երևույթ՝ հայ կնոջ այսպես կոչված «ազատագրության» հարցի քարոզչությունն ու հանուն հայ տղամարդու հետ նրա «համահավասարեցման» արշավը: Միջազգային կազմակերպությունների դրամական, «խորհրդատվական» և այլ տիպի աջակցությամբ, ՀՀ -ում հիմնվել ու գործում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք այս արհեստածին «պայքարի» դրոշակիրներն են դարձել. գումարվում են սեմինարներ, կլոր սեղաններ, հրատարակվում են գրքույկներ, գրքեր, անցկացվում են միջազգային, եվրոպական, անդրկովկասյան երեք հանրապետությունների տարաբնույթ միջոցառումներ, կանանց կազմակերպությունների հանդիպումներ և այլն: Մի անգամ ևս հիշեցնենք, որ նման միջոցառումները ջերմապես ողջունվում և վարձատրվում են ՀՀ թափանցած միջազգային կազմակերպությունների (հատկապես «Սորոսի հիմնադրամի»), երբեմն էլ՝ օտար պետությունների դեսպանատների կողմից: Այս միջոցառումների ժամանակ բղավոցներ են հնչում, թե հայ կինը տղամարդու գերին է, թե հայ կնոջ համար զլացվում է մուտքը հասարակական, քաղաքական, գործարարության և այլ ոլորտներ, թե հայ աղջիկը իրավազուրկ է իր կյանքի ընկերն ընտրելու հարցում և այլն: Առայժմ թեև բացահայտորեն չեն հնչել հայ կնոջ սեռական հարաբերությունների պահանջներ, բայց, այս ընթացքով, այդ օրն էլ հեռու չէ (հիշեցնենք՝ Եվրոխորհուրդը ՀՀ -ի անդամակցության համար պահանջ է դնում հայ կնոջ (նաև՝ տղամարդու ) սեռական նման սանձարձակություններ և այլանդակություններ թույլատրելը ):

Այս բոլորը պատահական չեն: Հայաստանի համար ռազմավարական ամենատարբեր ծրագրեր մշակող արևմտյան կենտրոնները շատ հստակ գիտակցում են, որ իրենց մշակած այդ ծրագրերը Հայաստանում և հայկական միջավայրում հաջողություն չեն գտնի, եթե հայությունը անվարակ պահպանի իր ազգային հոգևոր-բարոյական արժեքների համակարգը: Հետևաբար, անհրաժեշտ է ազգակործան ՍՊԻԴ -ի ամենատարբեր վիրուսներ ներարկել հայ հասարակությանը՝ բազմազան պիտակների տակ: Դրանցից մեկն էլ հայ կնոջ «ազատագրության» շինծու «պայքարն» է, որի նպատակն է՝ հայ իգական սեռի այլասերման միջոցով հարվածել հայ ազգի հասարակական հիմնական և դարերի փորձություններին դիմացած ամենակայուն բջջին՝ հայ ընտանիքին: Քանդելով հայ ընտանիքը, նրանում ներմուծելով հայությանն անհարիր «արժեքներ» ու փոխհարաբերություններ, կքանդվի և հայ հասարակությունը, որից հետո առավել հեշտ կլինի ցանկացած համակարգ սխեմաների պարտադրումը ՀՀ-ին և հայությանը: ՀՀ-ում 1990-ական թվականներին ցնցող վերիվայրումները, ինչ խոսք, բացասաբար անդրադարձան հայ ավանդական արժեքների, սովորությունների պահպանության վրա: Հայ տղամարդկանց մեծ տոկոսը հայտնվեց բացահայտ կամ քողարկված գործազուրկի իրավիճակում, մեծ ծավալ ստացավ հայ տղամարդու արտագնա աշխատանքի երևույթը, առավել բացահայտ երևան եկավ ու լայն ծավալ ընդունեց պոռնկության (նաև՝ համասեռական ) «արհեստը» և այլն: Հայ աղջիկն իր պատիվն արատավորեց ու դեռևս արատավորում է՝ մինչև իսկ թուրքի հետ, մեղա, մեղա  Արարատին …

Այսուհանդերձ, հիմնականում, հայ կինը պատվով կրեց ու շարունակում է կրել իր առաքելությունը՝ հանուն ընտանիքի սրբության, անարատ մայրության, ազգի ու նրա արժեքների պահպանության: Մենք հարց ենք տալիս հայ կնոջ «ազատագրության» մունետիկներին, իսկ ո՞վ է հայ իգական սեռին արգելում իր արժանավոր դերն ստանձնել և կարևոր մասնակցություն ունենալ ՀՀ հասարակական, գիտական և մշակութային կյանքում: ՀՀ-ում ե՞րբ և ու՞ր է դիտարկվել սեռական անհավասարություն հիշյալ և այլ ոլորտներում: Հանուն օտարներից դոլարներ պոկելով գոյություն քարշ տալու, ինչու՞ եք շինծու հարցեր հորինում …

Եթե սեռական հավասարությունը Արևմուտքում հասկացողների նման հասկացողներ կան մեզանում, ապա մենք միանշանակ դեմ ենք նրանց: Հայ իգական սեռի ազատագրում չի  նշանակում գռեհկանալը, ամառվա գալու հետ փողոցում և հասարակական վայրերում կիսամերկ կամ համարյա մերկ երևալը, գովազդային հոլովակներում անպատկառ տեսքով ու շարժուձևերով նկարահանվելը, չափից ավելի շպարվելը, սեռական սանձարձակությունն ու պոռնկությունը բնական երևույթներ և դրանց դեմ պայքարը «մարդկային իրավունքների ոտնահարում» որակելը …: Հայ ազգային գերխնդիրների լուծման մեջ հայ իգական սեռն ունի ամենասուրբ պարտավորություններից մեկը՝ հայ ընտանիքի, օջախի պահպանման ու հարատևման ծանր, բայց և ամենապատվաբեր առաքելությունը, որը, խոստովանենք, նրա մենաշնորհն է (հայ տղամարդը, եթե ցանկանա էլ, չի կարող լիարժեք կատարել այս պարտականությունը ): Հայ կնոջ հասարակական մյուս դերակատարությունները պետք է ստորադասվեն նրա այս դերին ու բխեն դրանցից: Այլապես, այս առաջնային պարտականության հաշվին հայ կնոջ ցանկացած այլ դերակատարություն վնասելու է հայ հասարակությանը, ներառյալ նույնինքն հայ կնոջը:

Հայ իգական սեռը նա՛խ մայր է, կին, ապա նոր միայն՝ գիտնական, բժիշկ, պատգամավոր, բանվոր, մանկավարժ, գյուղատնտեսության աշխատող, գործարար, հասարակական կամ քաղաքական գործիչ և այլն: Հայ իգական սեռը նախ բարոյական արժեք է, ապա նոր միայն՝ ֆիզիկական մարմին՝ իր բնախոսական պահանջներով: Հայ իգական սեռը նախ հայ է, ապա՝ նոր միայն՝ կին: Այս ճշմարտությունների չգիտակցումը կտանի հայ կնոջ, հետևաբար և հայ հասարակության այլասերմանը, և, ի վերջո՝  կործանմանը: Դրանք պետք է կանխել հենց սկզբից՝ պայքարելով հայ կնոջն «ազատագրելու» օտարամուտ ամենատարբեր դրսևորումների, հայկական միջավայրում սեռական աղանդավորության դեմ:

Գևորգ Յազըճյան

Եվրոպան հայ ազգի բարին չի ցանկանում

July 6, 2013

Արդեն մեզ` Հայաստանի քաղաքացիներիս համար սովորական է դառնում, երբ միջազգային կառույցները կամ պետությունները խառնվում են մեր հանրապետության ներքին կյանքին: Այն էլ այն հարցերում, որ վերաբերում է մեր երկրի անվտանգությանը, չէ՞ որ արդեն 20 տարի է` գտնվում ենք պատերազմական իրավիճակում, և երկրի պաշտպանության խնդիրը առաջնայինը պետք է լինի մեզ համար: Եվ այս իրավիճակում հայտնվում է ոմն Բայաթյան ու եհովայի վկաների անունից փորձում պառակտել առանց այն էլ երկրիս կիսապառակտված ազգային անվտանգությունը: Ի՞նչ է սա նշանակում, երբ եհովայի վկա զինվորը ծառայությունից խուսափելու համար շահում է միջազգային դատարանում և մի բան էլ ավելին. դրամական փոխհատուցում է ստանում չծառայելու համար: Եթե հաշվի առնենք, որ այդ վերևներից հովանավորվող աղանդի հետևորդները շատանում են, ապա այս դատից հետո, Հայաստանի Հանրապետության զինակոչիկների 25-30 տոկոսը կհրաժարվի զենք կրելուց, մի բան էլ ավելին, կստանա դրամական փոխհատուցում այն «տանջանքների» համար, որ կրել է բանտում ՀՀ իրավունքով սահմանված կարգով: Եվրադատարանը նշել է, որ առաջին անգամ է ընդունում զինծառայությունից գիտակցված հրաժարումը: Այս քայլով խրախուսում է մեզ նման երկրին օրինականացնել դասալքությունը: Չմոռանանք, որ զարգացած երկրներում զինծառայությունից գիտակցված հրաժարվելը շատ խիստ պատժվում է: Ուրեմն ինչպե՞ս բացատրենք այս քայլը: Խոսքը այստեղ միգուցե այն «վերևներից» կառավարվող ուժի ճմշումն է, որին արդեն շատ տարիներ ենթարկվում է մեր զարգացող պետությունը: Դրանից օգտվում են այն «հայ կոչվածները», որ վախկոտ կրիայի պես գլուխները պատյանն են մտցնելու պատերազմի ընթացքում, հանձին Բայաթյանի: Եվ ավելին, ուժեղացնում են արտաքին ուժերի ազդեցությունը մեր ազգային պաշտպանության գործում` խարխլելով երկրի միասնականությունը:
Այժմ անդրադառնանք Եվրադատարանին և իրավապաշտպան մի շարք կառույցներին, որոնք արդարացրել են կայացված որոշումը («Ամնեստի ինթերնեյշնլ», «Գիտակցություն և Խաղաղություն Թաքս Ինթերնեյշնլ», «Իրավաբանների միջազգային հանձնաժողով», ՄԱԿ-ի Քուեյկերի գրասենյակը և «Պատերազմին դիմադրողներ»): Այս ամեը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Եվրոպան հայ ազգի բարին չի ցանկանում, և որքան շուտ դուրս գանք այդ կառույցից, այնքան շահեկան դիքերում կլինենք: Սա նախադեպ է հանդիսանալու, որ այլընտրանքային ծառայությունից բողոքողները նույնպես նորանոր դատեր շահեն: Այսպիսի դատավարություն միայն հավեժ թշնամին կարող էր կայացնել, ով Հայաստանը ցանկանում է կործանված տեսնել: Եթե մի օր Ադրբեջանը պատերազմ հայտարարի, բնականաբար սկսվելու է զորահավաք, և շատերին կամքից հակառակ են տանելու կռվի դաշտ: Ուրեմն այստեղ էլ այդ միջազգային կառույցները պետք է ասեն, թե ինչու ենք զորահավաք սկսել, չէ որ դա մարդու իրավունքներին դեմ է: Եվրամիությունը մեզ համար չէ, հայեր: Քանի շուտ է, պետք է հրաժարվել այս ամենից:

Հայաստանը այս ամենին պետք է շատ խիստ արձագանքի: Այս դատավճռի դեմ պետք է ազգովի բողոքենք, այստեղ ժամանակը չէ ընդդիմություն-իշխանություն խաղալու: Եվ մեկը, և մյուսը պետք է միակարծիք լինեն և միասնական ճակատով հանդես գան:

Եթե որևէ մեկը Հայաստանում կողմ խոսեց այս դատավճռի մասին, ուրեմն նա թշնամի է ազգիս, և դա արդեն Ազգային Անվտանգության խնդիրն է ազգս մաքրել նման տականքներից ու պառակտիչներից:

Այծեմնիկ

BNABAN.am

«Եվրոպայի մայրամուտը» Օսվալդ Շպենգլեր

July 6, 2013

1918 թվականին լույս տեսավ Օսվալդ Շպենգլերի «Եվրոպայի մայրամուտը»  գիրքը և շատ արագ հայտնի դարձավ: Մշակույթի պատմության մեջ եզակի են դեպքերը, երբ գիտական աշխատությունը առաջ է բերում բուռն քննարկումներ ոչ միայն գիտական  շրջաններում, այլ մշակույթի գիտական հետազոտությունից հեռու մարդկանց հոծ զագվածի սրտերում է արձագանքում: Բայց և այնպես, Շպենգլերի գիրքը միայն հետազոտություն չէր: Սա գիրք – ախտորոշում էր, գիրք – մարգարեություն: Հեղինակը հետազոտել է ոչ միայն մշակույթի պատմությունը, այլ նաև հարցադրել է եվրոպական մշակույթի ապագայի խնդիրը, հարց, որին հեղինակի կողմից տրված պատասխանը՝ անմխիթարական է  ու դժգույն:
Մեր  ընթերցողին ենք ներկայացնում Օսվալդ Շպենգլերի «Եվրոպայի մայրամուտը»  գրքից մի հատված:

«Անքաղաքավարի պահելաոճը բոլոր խորհրդարաններում, ընդհանուր միտումը՝ մասնակցելու ոչ այնքան օրինական գործարքների, որոնք շուտափույթ շահույթ են խոստանում, ջազն ու նեգրական պարերը, որոնք դարձել են մարդկային ամենատարբեր շերտերի հոգու արտահայտման միջոց, տիկնայք, որոնք շպարում են դեմքերն ու շրթերը՝ թեթևսոլիկ աղջնակների նման, գրչակների մոլուցք՝ ամբոխի համընդհանուր ծափահարության  ներքո ծաղրելու իրենց վիպակներում ու թատերական երկերում՝ ազնվածին հասարակության խստապահանջ մտածելակերպը, անքաղաքավարությունը՝ ներթափանցած մինչ  բարձրագույն դասն ու հնագույն ազնվական տոհմերը, դրսևորվելով՝ հրաժարումով ցանկացած հասարակական պատասխանատվությունից  և նախկին բարքերից, այս ամենն ապացույց է, որ ամբոխն է սկսել ճաշակ թելադրել: Բայց մինչ այստեղ ծաղրանքի  են ենթարկվում ազնվածին դրսևորումներն ու հին ավանդույթները, քանզի իրենց հոգում, որպես հրամայական, այդ ամենի կրողը չեն և նույնիսկ չեն էլ կասկածում, որ խոսքը ՝ լինել-չլինելու մասին է, այնտեղ, հակառակ կողմում բորբոքում են ատելությունը, ծարավ՝ նրանց ոչնչացման , նախանձ այն ամենի հանդեպ, ինչն իրենց անհասանելի է, ինչն առանձնանում է իր գերակայությամբ ու այդ պատճառով էլ ենթակա է գահավիժման:
Ոչ միայն ավանդույթներն ու բարքերը, այլև նրբաճաշակ վարվեցողության ցանկացած դրսևորում,  գեղեցկություն, հեզաճկունություն, ճաշակով հագնվելու ունակություն, հաստատակամ շարժ ու ձև, գեղագետ խոսք, մարմնի զուսպ կեցվածք, բարձրակարգ դաստիարակություն և ինքնատիրապետում՝ մահու չափ ջղայնացնում են ստորակարգ զգայականությունը: Որևիցե ազնվականորեն նրբագեղ դիմագիծ, թեթևությամբ ու վայելչությամբ մայթից բարձրացված  որևէ բարակ ներբան, հակասում են ցանկացած ժողովրդավարության: « Otium cum dignitate» (Արժանապատիվ ժամանցը)՝ բռնցքամարտիկների ցուցադրանքի և վեցօրյա հեծանվավազքի փոխարեն, բարձրաճաշակ  արվեստից և հնագույն պոեզիայից լավատեղյակությունը, նույնիսկ հասարակ ուրախությունը՝ գեղեցիկ ծաղիկներով ու յուրահատուկ պտուղներով, խնամված այգու ՝  ցանկություն են առաջացնում հրդեհելու, փշրելու, ոտնատակ տալու:

Մշակույթն  իր էական գերազանցությամբ՝ արդեն թշնամի է: Քանզի ունակ չեն հասկանալու նրա ստեղծագործությունները, ներքուստ յուրացնել դրանք, և քանի որ դրանք գոյություն ունեն «ոչ բոլորի համար», ուրեմն դատապարտված են ոչնչացման: Սակայն սա հենց ժխտողականության միտումն է. ոչ ոք չի մտածում այն մասին, որպեսզի կրթել մարդկային զանգվածը մինչև իրական մշակույթ: Դա ջանքեր է պահանջում և անհարմարությունների հետ է կապված,  հնարավոր է նաև,  բացակայող նախադրյալների պարագան: Ընդհակառակը. հենց հասարակության կառուցվածքը պետք է հավասարեցվի ամբոխի մակարդակին:  Եվ թող թագավորի համընդհանուր հավասարությունը. ամենը պիտ միանման գռեհիկ լինի: Նույն կերպ  փող «շինել»  ու մսխել այն միանման հաճույքների վրա … Առավելությունը, շարժուձևը, ճաշակը, ցանկացած տեսակի ներքին արժեկարգ՝  հանցագործ բնույթ են » :

Դիմակահանդեսն ավարտված է

June 29, 2011

Դիմակահանդեսն ավարտված է

Великий рыбак- на поломонном троне,
Руинное время на землю придет.
Предатель во мрак увлекает законность,
Но к свету всех пастырей юный ведет.
М.Нострадамус

Նախաբան
XXI դարը վճռորոշ դեր է խաղալու մարդու՝ մտածող մարդու՝ homo sapiens տեսակի հետագա գոյատևման, իսկ ավելի ճիշտ՝ գոյության համար, եթե իհարկե, մարդը իր առջև ծառացած խնդիրների լուծմանը մոտենա որպես մտածող մարդ և ոչ թե որպես հմուտ մարդ՝ Homo habilis.

Որպեսզի ճիշտ ընկալվի մտածող և հմուտ մարդկանց տարբերությունը, ապա զատման սահմանագիծ ճանաչենք այն, որ մտածող մարդը, ի տարբերություն հմուտի, ի վիճակի է կանխազգալ, իսկ ավելի ճիշտ, կանխատեսել իր կողմից իրականացվող գործողության և գործունեության բացասական՝ կործանարար գործընթացի առաջացումը և կասեցնելով այն, խուսափել կործանումից՝ ինքնաոչնչացումից: Բնականաբար, հմուտ մարդը, այո, ի զորու է արարելու՝ ստեղծագործելու, արտադրելու, բայց լինելով զուրկ կանխատեսման ունակություններից՝ կդառնա զոհը իր արարման: Այստեղից էլ կարող ենք կանխատեսող՝ մտածող մարդուն անվանել դրական արարչագործության հեղինակ, կարճ՝ բարի ար, իսկ կանխատեսումից զուրկ, ընդամենը վերարտադրելով արարելու (պատճենահանելու) ունակությամբ օժտված մարդուն անվանել բացասական արարչագործության հեղինակ, կարճ՝ չարի ար:

Այո՛, հին աշխարհի պատմությանը ծանոթ մարդիկ կմտածեն, որ հեռակա ցանկանում ենք նորից վերադառնալ մարդկային հասարակության կաստայավորված ձևին և դա այդպես է, բայց ոչ դասակարգայինին, այսինքն՝ անկախ այն բանից, թե որ դասակարգին՝ բանվորական, գյուղացիական և գիտության ու զինվորականության դասին է պատկանում մարդը, եթե օժտված է գիտակցությամբ, ապա նա հասարակության, ժողովրդի և ազգի վերնախավը՝ այսպես կոչված ՍԵՐՈՒՑՔԸ կդառնա:

Սերուցքի բարձր գիտակցությունն արտահայտվում է մտավոր, հոգևոր և բարոյական բարձր ցուցանիշների դրսևորմամբ, որոնց հանրագումարային ցուցանիշը պատասխանատվության բարձր զգացումն է՝ արտահայտված ստանձնած պարտավորությունների կատարմամբ:

Հասարակության կաստայավորումը այսօր էլ առկա է, ինչպես հասարակության լայն զանգվածների տեսադաշտից թաքնված մասոնական և այլ նմանատիպ գաղտնի և կիսագաղտնի կազմակերպություններով, այնպես էլ կրոնական և պետանվտանգության բացահայտ կազմակերպություններով, իսկ ներքևում՝ հիմքում «խառնամբոխ ժողովուրդ»-ն է, որի կառավարումը և շահագործումը իրականացվում է տարաբնույթ սոցիալական գաղափարախոսություններով առաջնորդվող ապազգային, լավագույն դեպքում՝ ազգայնամոլական (ազգայնականի վարկաբեկմամբ ապազգայնականի նպատակներին ծառայեցնելու նպատակով) կուսակցություններով և հասարակական կազմակերպություններով:

Այժմ փորձենք դատել՝ ելնելով առ այսօր աշխարհում տիրող իրավիճակից և ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացներից, թե ովքե՞ր են համաշխարհային վերնախավի ներկայացուցիչները, նրանց խոսքերը լսելով՝ համամարդկային արժեքների, մարդու ազատությունների (բնականաբար ոչ պարտականությունների), ազգերի (ժողովուրդների) ինքնորոշման, սահմանների անփոփոխության և այլ շատ ու շատ դեկլարատիվ՝ հայտարարված դրականի և դրանցով առաջնորդվող գործերի առկայությամբ:

Այո՛, ձեզ մոտ ևս պատկերը կլինի այս կերպ, որ դեկլարացիաներն ընդունվում են մտածող մարդկանց՝ homo sapiens տիպի, բարձր գիտակցություն ունեցողների կողմից, իսկ գործերը իրականացվում են հմուտ մարդկանց՝ Homo habilis տիպի, ցածր գիտակցություն ունեցող անպատասխանատուների կողմից:
Այլ կերպ ասած, բարի արը օրենք է գրում, չարի արը ուժի կիրառմամբ այն ոչնչացնում է, կամ փորձում է ոչնչացնել: ԱԳՐԵՍՈՐ մարդկության ամբողջ պատմությունը պատերազմներ են, որոնք ընդհատվում են կարճատև խաղաղ ժամանակահատվածներով և, զարմանալի չեն նաև մեր օրերում տեղի ունեցող իրադարձությունները՝ անգլո-ամերիկյան ագրեսիան Իրաքի դեմ, որի հայտարարված պատճառը Սադամի բռնատիրական վարչակարգի տապալումն է, իսկ քողարկվածը… Այն քողարկել հնարավոր չէր, քանզի քողարկողները՝ Ֆրանսիան և Ռուսաստանը լավատեղյակ են այդ երևույթի հեռու գնացող բացասական զարգացումների հետևանքներին, համայն մարդկության գոյությանը սպառնալու համար:

Այո՛, քողազրկեցին, բայց վախի՞ց, թե՞ ճշմարտության ահից, այսինքն՝ վախեցան, որ անգլո-ամերիկյան դաշնությունը հաջորդ հարվածը կհասցնի Սիրիային և, առավել վատագույն դեպքում՝ Իրանին, թե՞ իրական ճշմարտությունից, որն է Երկիր մոլորակի նվաճված լինելը՝ այլ մոլորակի բնակիչների կողմից, կամ, լավագույն դեպքում, նվաճելու երևույթը:

Կարելի է ծիծաղել, զայրանալ որպես անլրջության, անհամաձայնության նշան, բայց ինչո՞վ բացատրել շատ գործընթացներ, որոնք չեն տեղավորվում բանականության շրջանակներում և, որպեսզի ընկալելի լինի, նշենք մի քանիսը՝ հարցադրման եղանակով.
1.Տեղյա՞կ եք, թե Երկիր մոլորակը բնապահպանական ի՞նչ վիճակում է:
2.Տեղյա՞կ եք, թե այդ վիճակի վատթարացումը գոնե մեղմելու նպատակով ի՞նչ միջոցներ են հատկացվում:
3.Տեղյա՞կ եք, թե տիեզերական «հետազոտությունների» և մեր մոլորակի անցյալին վերաբերվող ուսումնասիրությունների համար ծախսվող միջոցների հարաբերակցությանը:
4.Գիտե՞ք, թե XXI դարում ինչպե՞ս է լուծվելու խմելու ջրի խնդիրը, եթե այսօր 6,5 միլիարդ մարդկանցից մաքուր խմելու ջրից կարող է օգտվել միայն 1,5 միլիարդը:
5.Տեղյա՞կ եք, որ մշակվում են ծրագրեր մարդկությանը տրանագեն սննդով կերակրելու ուղղությամբ, որոնք արդեն կիրառվում են՝ առաջացնելով տարաբնույթ ալերգիկ քաղցկեղային և մուտագեն հիվանդություններ:
6. Տեղյա՞կ եք, թե 6,5 միլիարդ մարդկանց որ մասն է ապահովված սննդի նվազագույն չափաբաժնով:
7. Տեղյա՞կ եք, որ կլոնավորման՝ գենապատճենահանման նպատակն է մարդկանց դասելով հնազանդների և անհնազանդների՝ արհեստական սելեկցիայի միջոցով մարդկությանը վերածել զուտ բանող և տրանսպլանտացիոն նյութի:

Տեղյա՞կ եք, ….

Շարունակելի է այս հարցերի շարանը, որոնց պատասխանները կհուզեն և կմտահոգեն ցանկացած ոչ ընտրյալ մարդու: Դե՜, ընտրյալների վերջն էլ նույնն է լինելու, միայն թե փոքր ինչ ուշ, քանի որ «հրեշը կհոշոտի բոլորին»:

Այո՛, հարցերի շարանը ընդամենը մի մասն է բոլոր այն հարցերի, որոնք մտահոգիչ են շատերի համար, ովքեր փոքր ի շատե տեղյակ են զարգացումներին, բայց չեմ կարծում, թե շատերն են տեղյակ այն վարկածին, որ շատ հազարամյակներ առաջ մեր մայր մոլորակի վրա, տարբեր պատճառներով ի հայտ են եկել այլմոլորակի քաղաքակրթության ներկայացուցիչներ, որոնք և, օտար լինելով մայր մոլորակին և նրա բնակիչներին, անխնա շահագործում և ոչնչացնում են հանուն մեկ նպատակի: Հյուր լինելը լավ է, բայց հարազատ տունը, ինչքան էլ այն անպիտան լինի բնակեցման համար, միևնույն է՝ հարազատ է: Չնայած չի բացառվում, որ այն մոլորակի մասին, որի վերաբերյալ խոսելու ենք, հանդիսանա ոչ թե նրանց ծննդավայրը, այլ պատահական՝ չնախատեսված անկման՝ վայրէջքի վայր, իսկ մեր՝ Երկիր մոլորակը լինելով նրանց գոյութան համար առավել բարենպաստ, բնակեցվեր ավելի ուշ, օգտագործելով մայր աստղագնացից տեղափոխվելու համար առավել փոքր չափսերի և հզորության տեղափոխման միջոցներ:

Ֆանտաստիկ գրականության և հոլիվուդյան նկարահանումներն արդեն մեզ համար սովորական դարձած սցենար, կամ վառ երևակայության արդյունք են, երևակայությունը երևակայություն, իսկ փաստերը մնում են փաստ:

Այո՛, փաստերը և ոչ թե փաստը, քանի որ այսօր գիտությանը հայտնի են բազում տեղեկություններ՝ իրեղեն, իսկ ավելի ճիշտ պատկերային նմուշներ, որոնք փաստում են արտերկրյա քաղաքակրթության հարաբերությունների գոյությունը Երկիր մոլորակի հետ:

Այո՛, փաստերի վերաբերյալ ուֆոլոգիական և անոմալ երևույթների հետազոտության կենտրոնները իրենց և այլ մամուլներում արդեն անդրադարձել և անդրադառնում են, և նույնիսկ տեսաժապավեններով ֆիլմեր կան: Իսկ ներկա գիտությունը «ի զորու չէ» մեկնաբանելու, կամ ավելի ճիշտ, կրոնական և քաղաքական տեսանկյունից ձեռնտու չէ խոստովանությունը:

Պատճառը հասարակության լայն զանգվածների վրա կրոնական և քաղաքական ազդեցության՝ կառավարման լծակների համակարգն է: Բայց նկատի ունենալով, որ համաշխարհային հանրության ուշադրությունը շեղված է տարաբնույթ սոցիալական, հասարակական, ինչպես նաև զվարճալի, գայթակղիչ և այլ ուշագրավ բեմականացումներով, կանխավ վստահ լինելով, որ քչերը կտեղեկանան, և առավել քչերը լուրջ կվերաբերվեն վերոհիշյալ փաստին, ապա ելնելով պատահականության և զուգադիպության հնարավորությունից, ձգտում ենք կիսվել նրանց հետ, ում ևս գոնե կհետաքրքրի այն և մտորելու առիթ կդառնա՝ ապագայում Նոյի ճանապարհն ընտրելու համար:

Ովքե՞ր դեպի Մարս, և ովքե՞ր դեպի անհունություն, և ինչպիսի՞ գործընթացների զարգացումների լաբիրինթոսով…

Այո՛, դուք շատ ճիշտ հարցադրում կանեք, եթե հարցնեք, թե կա՞ն այդպիսի պատմական իրադարձություններ, որոնք քիչ թե շատ վկայեն, որ Երկիր մոլորակ անկոչ հյուրեր են եկել և որոնց գործունեությունը սուր և անզիջում պայքարի և ընդհարման հետքեր է թողել մարդկության՝ քաղաքակրթության զարգացման ճանապարհին:

Այո՛, կան, և այնքան շատ, որ թվարկելը նույնն է, ինչ մարդկության պատմության շարադրումը՝ սկզբից մինչ այսօր: Այսինքն՝ բոլոր ընդհատումները՝ պատերազմները և կոտորածները: Կմտածեք, թե մեր՝ երկրայիններիս մեղքերը ուզում ենք բարդել Կ. Մարքսի Եվրոպայում կոմունիզմի ուրվականի նման, այս անգամ էլ այլմոլորակայինների՞ վրա, ո՛չ, ո՛չ և ո՛չ:

ԱՄՆ-ն արդեն «գտել» է այդ ուրվականին «Համաշխարհային ահաբեկչություն» անվամբ, Ուսամա Բեն Լադենի, նախկին, իր կենտրոնական հետախուզական վարչության գործակալ, ԽՍՀՄ բանակի դեմ կռվող, մոջահեդների առաջնորդի և ղեկավարի «ուրվականի» կերպարով:

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը եթե չլիներ, ապա ԱՄՆ-ն ի՞նչը պետք է պատճառ ընդուներ, որպեսզի շրջանցեր ՄԱԿ-ը, որպեսզի իրավաբանորեն՝ դե յուրե հաստատեր, արդեն փաստացի՝ դե ֆակտո իր գերհզոր պետություն լինելը: Տպավորություն է ստեղծվում, որ Ուսաման, հավանաբար դեռ գործակալ է, որի հաստատումը, կամ մերժումը ժամանակի խնդիր է (առավելագույնը տասը տարի):

Քաղաքագետները նշում են, որ ԱՄՆ-ում «Ալ-Ղաիդա»-ի իրականացրած ահաբեկչությունից հետո աշխարհաքաղաքական զարգացումները նոր փուլ մտան և, այդ նոր փուլում տեղի ունենալիք իրադարձությունները կանխատեսելու նպատակով, անդրադառնանք վերջին հարյուրամյակի 10-20 տարիներին տեղի ունեցած գործընթացներին:

Մ. Նոստրադամուսի քառյակներից մեկը ևս սկսվում է հարցով.
Ну, с чем мы придем к двадцать первому веку?
Դե, ինչո՞վ մենք կգանք քսանմեկերրորդ դար….

Աշխարհաքաղաքական զարգացումները Առաջավոր Ասիայի վառելիքահումքային պաշարների վերաբաժանման գործընթացներում:

Նախաբան
XX դարի վերջին 10-20 տարիներին, որը համընկավ նաև Եվրասիական մայրցամաքում ձևավորված հզոր կոմունիստական կուսակցության՝ սոցճամբարի փլուզման սկզբին և վերջին, մեծ մասշտաբներ ստացան 60-70-ական թվականներին սկիզբ առած աշխարհի վառելիքահումքային պաշարների նվաճման և վերանվաճման գործընթացները:

Նախքան սոցճամբարի և ԽՍՀՄ-ի համաշխարհային քաղաքական բեմից դուրս գալը, աշխարհը բաժանված էր երկու հակադիր գաղափարախոսությունների և տնտեսավարման համակարգերի միջև, որոնք այսպես թե այնպես, խուսափելով ուղղակի ռազմական ընդհարումից, ընդհարվում էին համաշխարհային քաղաքական դաշտում դիվանագիտական մեխանիզմներով և տարածաշրջանային ուղղակի և անուղղակի ռազմական գործողություններով (Հյուսիսային Կորեա, Վիետնամ, Չիլի, Անգոլա, Կուբա, Աֆղանստան և այլն):

Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված քաղաքական իրավիճակը՝ ժամանակաշրջանը պատմության մեջ անվանվեց «սառը պատերազմի» ժամանակաշրջան, որի ժամանակ սոցճամբարը և հատկապես ԽՍՀՄ-ը մեկուսի՝ փակ դռների քաղաքականություն էր վարում, որը Արևմուտքը անվանեց «երկաթյա վարագույրներ»-ի քաղաքականություն:

Կապիտալիստական և սոցիալիստական տնտեսվարման համակարգերի հակամարտության արդյունքում վերջինս, ռազմավարական նկատառումներով, արևմտյան դեսիդենտների ակտիվ գործունեության շնորհիվ ինքնալուծարվեց, և 1991 թվականին 15 հանրապետություններ հռչակեցին անկախություն: Անկախության, կամ հետխորհրդային ժամանակաշրջանի տասը տարիները, ինչպես համաշխարհային քաղաքական դաշտում, այնպես էլ Անդրկովկասում և Հայաստանի նորաստեղծ հանրապետությունում քաղաքական իրադարձություններն արտահայտվեցին շատ սուր և անհանդուրժողական դրսևորումներով: Պատճառը սոցճամբարի դադարումից հետո ձևավորված նոր աշխարհաքաղաքական ձևավորումների արդյունքում առաջացած աշխարհաքաղաքական խմբավորումները են՝ իրենց տարաբնույթ և հակասական շահերով և այդ նպատակների իրականացման մեխանիզմներով:

Այդ խմբավորումները ձևավորվեցին (և դեռ ձևավորվում են) հետևյալ կերպ. սոցճամբարի փլուզման արդյունքում Արևելյան Եվրոպայի, նախկին Վարշավյան պայմանագրի երկրները, ԽՍՀՄ-ի Արևմտյան և Անդրկովկասյան երեք հանրապետությունները մտան Եվրամիության կազմ՝ կազմելով Եվրոպական խումբը:

Նախկին ԽՍՀՄ-ի երկրները, բացի Մերձբալթյան երեք երկրներից, կազմեցին Անկախ Պետությունների Համագործակցության Եվրասիական խումբը՝ ԱՊՀ հապավմամբ:

Երրորդ խումբը Ատլանտյան խումբն է, որը ձևավորվում է Եվրամիության առաջատար երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի Դաշնության և Իտալիայի հակադրմամբ՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դաշինքին:

Վերջին խումբը կանվանենք Հյուսիս Ատլանտյան դա- շինք, քանի որ այդ երկրները առանձնանում են Ատլանտյան օվկիանոսից այն կողմ գտնվող ԱՄՆ-ի շահերի պաշտպանությամբ:

Այո՛, Իրաքյան երկրորդ պատերազմը մասնակիորեն պառակտեց Եվրամիության երկրների դաշնության քաղաքական շահը, քանի որ Իսպանիան և Իտալիան կողմնորոշվեցին անգլո-ամերիկյան շահի ուղղությամբ, բայց ճիշտ և հետևողական քաղաքական քայլերի իրականացման դեպքում այդ երկու երկրները մոտ ապագայում կմիանան ֆրանս-գերմանական շահին:

Հետդարձի կամուրջներն այրված են
Կապիտալիստական և կոմունիստական հակամարտություն դադարումից հետո Հյուսիս Ատլանտյան ռազմատնտեսական դաշինքը ևս պետք է լուծարվեր, իսկ ավելի ճիշտ, պետք է դադարեր այդ դաշինքների ռազմական ուղղվածությունը, և նախկին սոցճամբարի երկրները պետք է համագործակցեին ՀԱՌԴ-ՆԱՏՕ-ի երկրների տնտեսական համակարգի հետ՝ ներգրավվելով առևտրի համաշխարհային համակարգում:

Այսպիսով, այսօր համաշխարհային քաղաքական դաշտում հայտնվել են երեք խմբավորումներ, որոնք տեղադրված են Հյուսիսային կիսագնդի երեք մայրցամաքներում՝ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, այսինքն՝ Արևելյան Եվրոպայի և Հյուսիսային Ասիայի հատվածում:

Այս խմբավորումները կարելի է բաժանել նաև կրոնական տարբերությամբ, ըստ այդ խմբավորումների գլխավոր դերակատարների.
1. Հյուսիս Ատլանտյան՝ Անգլիա-բողոքական (անգլո-սաքսոնական)
2. Եվրամիություն՝ Ֆրանսիա-կաթոլիկական (ռոմանո-գերմանական)
3. ԱՊՀ՝ Ռուսաստան-ուղղափառ (բյուզանդական)

Նկատի ունենանք, որ թղթաարժույթով ևս տարբերվում են, և վերջերս Եվրամիության կողմից Եվրամիության թղթաարժույթի՝ Եվրոյի շրջանառության իրականացումը փաստացի լուծարեց հետխորհրդային արևմտյան ֆինանսական՝ դոլարի գերիշխանության համակարգը:
1. ԱՄՆ-դոլար
2. Եվրամիություն-եվրո
3. Ռուսաստան-ռուբլի

Անշուշտ, դեռ աշխարհաքաղաքական դաշտը ամորֆ վիճակում է, այսինքն՝ սահմանազատումը դեռ հստակ չէ, բայց արդեն ուրվագծվում են XXI դարի աշխարհաքաղաքական նոր խմբավորումները և նրանց ազդեցությունը աշխարհի տարբեր շրջանների երկրների վրա:

Արդյո՞ք հետդարձի ճանապարհ չկա, թե՞ դեռ կան տարբերակներ, ըստ որոնց աշխարհը նորից կբաժանվի երկու հակադիր բևեռների:

ՌԴ նախագահ Վ. Պուտինը, երբ ՌԴ հիմնի երաժշտությունը ընտրեց ԽՍՀՄ-ի հիմնի երաժշտությունը, արևմտյան տարբեր ԶԼՄ-ներ տագնապ հայտարարեցին, որոնց Վ. Պուտինը պատասխանեց. «Այն մարդիկ, ովքեր քանդեցին ԽՍՀՄ-ը, անսիրտ մարդիկ էին, իսկ այն մարդիկ, ովքեր ցանկանում են վերականգնել ԽՍՀՄ-ը, նրանք անխելք մարդիկ են»:

Բայց, ցավոք, այսօր կան խմբավորումներ՝ կուսակցություններ և անհատներ, որոնք ՌԴ և Եվրամիությանը արջի ծառայություն են մատուցում՝ ձգտելով ժողովրդին կողմնորոշելու այնպես, ինչպես ձեռնտու չէ ոչ Եվրամիությանը, և ոչ էլ ՌԴ-ին:

Նկատի ունենալով, որ այսօր համաշխարհային քաղաքական դաշտում մրցակցությունն ընթանում է երեք խմբավորումների միջև, ապա այն, ինչ ձեռնտու չէ Եվրամիությանը և ԱՊՀ-ին, ձեռնտու է անգլո-ամերիկյան դաշնությանը:

Հարց է առաջանում, ինչպիսի՞ գործընթացներ են ձեռնտու անգլո-ամերիկյան դաշնությանը աշխարհաքաղաքական ապագա զարգացումներում:

Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է հասկանալ խորհրդային շրջանի ԱՄՆ-ի և Եվրոպայի ռազմական և տնտեսական փոխհարաբերությունները, քանի որ ներկա տնտեսական համակարգը ձևավորվել է երկրորդ աշխարհամարտից հետո՝ կապիտալիստական և սոցիալիստական տնտեսվարման հիմքի վրա ձևավորված քաղաքական հակամարտության տարիներին:

Այո՛, բոլոր քաղաքական մերձեցումները՝ համագործակցությունները ձևավորվում են տնտեսական փոխադարձ շահավետ հիմքի վրա և այդ հիմքի չեզոքացումը քաղաքական համագործակցության սառեցում և, ի վերջո, նաև՝ դադարեցում:

Նախքան երկրորդ համաշխարհային պատերազմը, Եվրոպան պասիվ հակամարտության մեջ էր նորաստեղծ ԽՍՀՄ-ի հետ, որն արտահայտվում էր դիվանագիտական հարթություններում՝ Ազգերի Լիգայի շրջանակներում: Այդ ժամանակաշրջանում Միացյալ Նահանգները թե՛ տնտեսական, թե՛ մշակութային տեսանկյունից հետ էր Եվրոպական երկրներից, բացի այդ ԱՄՆ-ն հայտնվել էր խիստ տնտեական ճգնաժամում, որը պատմությանը հայտնի է «Մեծ դեպրեսիա» անվամբ:

Այդ ժամանակաշրջանում լայն թափ էին ստացել կոմունիստական շարժումները Եվրոպական երկրներում, և օրեցօր կոմունիզմը սպառնում էր կապիտալին և, առանց անհապաղ միջոցառումների, հնարավոր չէր կանխել կոմունիզմի առաջխաղացումը, մանավանդ, ինչպես ԱՄՆ-ն արհամարհելով ՄԱԿ-ին՝ հարձակվեց Իրաքի վրա, այնպես էլ այն ժամանակ ԽՍՀՄ-ը հարձակվեց Ֆինլանդիայի վրա, արդյունքում Ազգերի լիգան զրկեց ԽՍՀՄ-ին Ազգերի լիգայի անդամությունից, ինչը բացառվում է, որ կատարվի ԱՄՆ-ի հետ:

Հիտլերյան Գերմանիան, այսօրվա ԱՄՆ-ի առաքելութ- յամբ, Անգլիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությամբ և ֆինանսավորմամբ պետք է հզորանար և ռազմական հակամարտության մեջ մտներ ԽՍՀՄ-ի հետ՝ Եվրոպան «կարմիր տեռորից» փրկելու համար: Բայց ինչպես Ֆրանկենշտեյնի պատմությունում իր ստեղծած հրեշը հոշոտեց ստեղծողին, նույն կերպ հիտլերյան Գերմանիային մեկ-երկու ամիս չբավարարեց, աշխարհին տիրելու նպատակի իրականացմանը:

Եթե երկրորդ ճակատի բացումը նորից հետաձգվեր Չերչիլի և Ռուզվելտի կողմից, ապա Հիտլերը կռմբակոծեր հակաֆաշիստական օկուպացիայի մայրաքաղաքները ատոմային ռումբերով:

Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Եվրոպական կապիտալի մի մասը տեղափոխվեց արևմուտք՝ ԱՄՆ, իսկ մյուս մասը, որը կողոպտվել էր ֆաշիստների կողմից, ֆաշիստները, որպես փրկագին, հանձնեցին արևմտյան ճակատին: Ֆաշիստական շատ պարագլուխներ ապաստան գտան ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում՝ փրկվելով կոմունիստական վրեժխնդրությունից: Առ այսօր հրեաները հետապնդում են և գտնում ու հաշվեհարդար են տեսնում նրանց հանդեպ, առանձնապես կենտրոնացման ճամբարների ծառայողների և ղեկավարների հանդեպ:

Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը առավել անբարենպաստ էր, քան մինչև պատերազմը:
1. Եվրոպան պառակտված էր արևմտյանի՝ կապիտալիստականի և արևելյանի՝ սոցիալիստականի:
2. Տնտեսական և արդյունաբերական համակարգը ամբողջությամբ ավերված էր:
3. ԽՍՀՄ-ի հաղթանակը նպաստեց կոմունիզմի ծավալմանը, որին պառակտված Եվրոպան այլևս ի զորու չէր իր աշխարհագրական մակերեսով և մարդկային ռեսուրսներով դիմակայել:

Հենց ա՛յս երեք հիմնական պատճառներից ելնելով առաջատար դիրք գրավեց ԱՄՆ-ն, և Եվրոպան մղվեց երկրորդ պլան: Չնայած Եվրոպան, լինելով ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև կենդանի վահան, Մարշալի ծրագրի համաձայն, արագ ֆինանսական ներարկում ստացավ արդյունաբերության և տնտեսության վերականգնման համար, քանի որ պատերազմից հետո սովը և սոցիալական ծանր իրավիճակը պարարտ հող էր կոմունիստական գաղափարախոսության առաջացման համար:

Այսպիսով, ձևավորված հետպատերազմյան Հյուսիս Ատլանտյան ռազմատնտեսական համակարգը սիամական երկվորյակների տեսք ունի, որոնցից մեկը ԱՄՆ-ն է, մյուսը՝ Եվրոպան: Այժմ կարող ենք հասկանալ հետխորհրդային շրջանի 10 տարիների՝ մինչև 2001 թվականը տեղի ունեցած աշխարհաքաղաքական գործընթացները:
1.Եվրոպան միացած է :
2. Եվրամիության երկրների տնտեսությունը հզորացած է:
3. Եվրամիությանը չի սպառնում գաղափարախոսությունը:

Հետևաբար Եվրոպան՝ Եվրամիությունը ԱՄՆ-ի ռազմական հովանավորության կարիքը այլևս չունի և բնականաբար դեգոլյան ձգտումը՝ Եվրոպայի, մասնավորապես Ֆրանսիայի անկախացումը ԱՄՆ-ից, իրականանալի է, և Ֆրանսիան միջոցներ չի խնայի այս առիթից օգտվելու համար:

Այսպիսով, համաշխարհային նոր աշխարհաքաղաքական կազմավորումների կողմնակից են Եվրամիության՝ Եվրոպական ընտանիքի երկրները:

Եվրամիության այս ձգտումը շահավետ և ցանկալի է նաև ՌԴ-ին, քանի որ, տրոհելով ՆԱՏՕ-ն, կզրկի ԱՄՆ-ին բացարձակ գերիշխանության հաստատմանը գործընթացի իրականացման հնարավորությունից:

Հե՛նց այս խնդրում է կայանում նշված երեք ուժերի հակամարտությունը, որին անգլո-ամերիկյան դաշնությունը մոտենում է, որպես «լինել, թե չլինել»-ու շեքսպիրյան տարբերակով:

Նշենք նաև այն ակնառու փաստը, որ իրո՛ք, ԱՄՆ-ի տնտեսական համակարգը արդեն նախաճգնաժամային իրավիճակում է հայտնվել և դոլարի արժեզրկումը ոչ այնքան Եվրոպայից եվրոյով դուրս մղումն է, որքան ԽՍՀՄ-ի բացակայության պատճառով, երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված ռազմաարդյունաբերության ոչ ամբողջ հզորությամբ գործունեությունը:

Որպեսզի ապագայի կանխատեսումներն առավելագույնս ընկալելի լինեն, անդրադառնանք վերջին 10-15 տարիներին տեղի ունեցած աշխարհաքաղաքական իրադարձությունների զարգացումներին փոքր ինչ առավել մանրամասն՝ զարգացումների պատկերը առավել հստակեցնելու և ընդհանրացնելու նպատակով:

Վերակառուցում
Վերնագիրն արդեն մեզ որոշ բան հայտնում է, քանի որ նախկին ԽՍՀՄ-ի քաղաքացիներս այս երևույթին ծանոթ ենք գործնականորեն:

ԽՍՀՄ-ի առաջին և վերջին պրեզիդենտը՝ Մ. Գորբաչովը այն իրականացնելով, լուծարեց ԽՍՀՄ-ը, իսկ այդ ծրագրի հիմքում ընկած էր տնտեսական համակարգի վերափոխումը՝ ապառազմականացումը, որը պարզ ասած, ԽՍՀՄ-ի զինաթափումն է: Դա նշանակում էր, որ պետք է մասամբ սառեցվեր և մասամբ դադարեցվեր ռազմական արդյունաբերությունը, որը ուղիղ հարվածում էր երկրի բնակչության ապրելակերպի և սոցիալական մակարդակին՝ կտրուկ վատթարացնելով այն:

Նկատի ունենանք, որ ԽՍՀՄ-ի ռազմաարդյունաբերա- կան համակարգի խոտորումը այնքան մեծ վնաս չէր հասցնի տնտեսական համակարգին, որքան վնաս հասցրեց գորբաչովյան «չոր օրենքը»՝ հակաալկոհոլային ծրագիրը:

ԽՍՀՄ-ի բյուջեն, որոշ տվյալներով, ոգելից խմիչքների իրացումից, լցվում էր 40-50%-ով, իսկ ռազմական արտադրանքի վաճառքից գոյացած շահույթը զգալի չափով ավելի քիչ էր, բացի այդ «չոր օրենք»-ի կիրառումը ուղիղ հարվածեց գյուղատնտեսությանը, մասնավորապես խաղողագործությանը:

Որպեսզի վերակառուցման վնասների վերաբերյալ շատ չծավալվենք, նշենք միայն այն, որ վերակառուցումը միտումնավոր ճանապարհով տարվեց երկու նպատակով:

Առաջինը՝ ԽՍՀՄ-ը, հատկապես Ռուսաստանը, ընդհանրապես քաղաքական դաշտից հեռացնել, որը խիստ ձեռնտու չէր Եվրոպային՝ միաբևեռ աշխարհակարգի ձևավորման կապակցությամբ:

Երկրորդ՝ այդ երևույթի խիստ անշահավետ դրսևորումը հիմք ընդունել՝ ԱՄՆ-ի ռազմաարդյունաբերության վերակառուցումը չիրականացնելու նպատակով:

Կարելի է երկար թվել ԱՄՆ-ի քաղաքական խուսանավումները, բայց երկու շատ ակնառու քայլերի մասին չնշելը պատկերը թերի կդարձնի, որոնց կանդրադառնանք մակերեսորեն: ԽՍՀՄ-ի գոյության տարիներին ԱՄՆ-ն տանում էր նաև տնտեսական պատերազմ, որի վատ օրինակն է Ջեկսոն-Վենիկի հակախորհրդային որոշումը, համաձայն որի արգելք է դրված սոցճամբարի և, մասնավորապես, ԽՍՀՄ-ում արտադրված ապրանքների վաճառքին՝ ՆԱՏՕ-ի երկրներում:

Հիմա ոչ սոցճամբարը կա, ոչ էլ ԽՍՀՄ-ը, բայց այդ որոշումը գործում է նախկին ԽՍՀՄ-ի երկրների և հատկապես ՌԴ-ի նկատմամբ, բացի այդ ՌԴ-ն ԱՄՆ-ի հետ կնքած ԿհԹ-1 և ԿհԹ-2 հասարակ և ռազմավարական զինատեսակների կրճատման պայմանագրի համաձայն կրճատում՝ խոտանում է այդ պաշարները, իսկ Ջ. Բուշ կրտսերը, հակառակը, ծավալում է արտադրությունը, բացի այդ, նախկին նախագահ Բ. Քլինթոնը կասեցրել էր «Ազգային պաշտպանության հակահրթիռային համակարգի» իրականացումը, իսկ Բուշը այն վերսկսեց:

Ի վերջո, այս գործընթացները կամա, թե ակամա տանե- լու են հակադրման սուր և կոշտ դրսևորումների ձևավորմանը, որի արդյունքում աշխարհաքաղաքական գործընթացները տանելու են կամ աշխարհի միակենտրոն՝ միաբևեռ, դիկտատորական, կամ բազմաբևեռ, դեմոկրատական կառավարման: Ավելի պարզ՝ կամ աշխարհում գործընթացները ընթանալու են բոլորի, կամ մեծամասնության համաձայնությամբ՝ ՄԱԿ-ի իրավական դաշտում, կամ մեկը, որը իրեն բոլորից խելացի և ուժեղ համարելով, իր շահերից ելնելով՝ հանձն կառնի բոլորին իշխելու հակամարդկային առաքելությունը:

ЦЕНТУРИЯ Х катрен 72 ст.136
Ну, с чем мы придем к двадцать первому веку?
Сошедший с горящего небо-теперь повелитель земли
Конец и начало столетья мятежным живут человечество,
Открытие Марса свободу грозит.

Մենք այս հարցին մասնակիորեն՝ համառոտ անդրադառնալով, պարզեցինք, որ հակամարտությունը ընթանում է 2-3 խմբավորումների միջև վառելիքահումքային պաշարների տարածքների վրա իշխանություն հաստատելու ուղղությամբ: Զարգացումները, որոնք այսօր ընթանում են, տնտեսական տեսակյունից անհասկանալի են, առանձնապես վառելիքահումքային տեսանկյունից:

Մի՞թե էներգետիկ պաշարները այն աստիճան սակավ են, որ խմելու ջրի սակավությունը, որը իրապես բարդ խնդիր է XXI դարում լինելու, անուշադրության է մատնված:

Այս ամենը կարելի է հասկանալ, եթե հասկանանք Նոստրադամուսի քառատողի վերջին տողը, որը վերաբերում է Մարս մոլորակի բացմանը, այսինքն՝ այդ մոլորակի յուրացմումը օգտակար հանածոների և, ինչու ոչ, բնակեցման նպատակով: Վերջին ուսումնասիրությունները վկայում են, որ Մարս մոլորակի բևեռներում կուտակված են սառցադաշտեր ու կան ենթադրություններ, որ սառույց կա նաև Մարսի մակերևույթին՝ կեղևի տակ, իսկ դա նշանակում է, որ այն բնակեցնելը, իսկ ավելի իրատեսական՝ այնտեղ ծավալել օգտակար հանածոների արտահանում, բնավ էլ անիրատեսական չէ:

Կարող է տպավորություն ստեղծվել, թե փորձում ենք այսօրվա իրադարձությունների իրական պատճառներից շեղել հանրության ուշադրությունը, բայց այլ կերպ ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ երկիր մոլորակի վրա բազում սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների լուծման վրա ավելի քիչ ուշադրություն և միջոցներ է ծախսվում, քան տարաբնույթ տիեզերական սարքավորումների և ծրագրերի իրականացման համար:

Միջագետքյան պատերազմ
ԱՄՆ-ն իր հաշվարկներում ճիշտ դուրս կգա, եթե կարողանա սեպ խրել Եվրամիության և ԱՊՀ-ի միջև, այսինքն՝ եթե ԱՄՆ-ին հաջողվի Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությունը դադարեցնել, ապա նա կհասնի իր նպատակին՝ համաշխարհային գերիշխանության:

ԱՄՆ-ն հետևողականորեն հարվածներ է հասցնում և կաթոլիկների տնտեսական շահերին՝ նվաճելով Աֆղանստանը, որտեղ ձախողվեց արգենտինական ընկերության կողմից թուրքմենական նավթի խողովակաշարի կառուցումը դեպի Հնդկական օվկիանոս, որի առիթ դարձավ նախկինում ԿՀՎ-ի (ՃՀձ) գործակալ Բեն Լադենի մահապարտների կողմից իրականացված ահաբեկչությունը, Համաշխարհային Առևտրի կենտրոն երկնաքերների կործանումը:

Մինչև այդ հարված էր հասցվել ուղղափառների էթնոքաղաքական շահերին՝ պատճառ բռնելով Հարավսլավիայի նախագահի կոշտ հակաամերիկյան, ավելի ճիշտ Խորվաթիայում և Բոսնիայում մարդկության հանդեպ կատարած հանցանքի՝ ցեղասպանության կազմակերպումը:

Բայց, վերը նշված իրադարձությունները ի տարբերություն վերջին՝ Իրաքի նկատմամբ իրականացված քայլի, իրագործվում է առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համաձայնությամբ, որը և մեծ աղմուկ և աղաղակ առաջացրեց ամբողջ աշխարհում:

Ֆրանսիան, Գերմանիան և Ռուսաստանը՝ Իրաքի հան- դեպ քայլը որակավորեցին ագրեսիա, մարդու իրավունքների և ինքնիշխանության կոպիտ ոտնահարում:

ЦЕНТУРИЯ VII катрен 47 ст.92
Военных уловок окажется мало.
Страна выберает разбойничий путь,
Здесь древнее варварство новью считали
И протестантизм уту может вздохнуть.

Այսպիսով, ո՞րն է Ֆրանսիաի, Գերմանիաի և Ռուսաստանի տնտեսական շահը, որը հիմք է նրանց քաղաքական համաձայնեցված՝ միատեսակ վերաբերմունքի արտահայտմանը՝ Իրաքի հանդեպ անգլո-ամերիկյան ռազմական գործողության նկատմամբ:

Արդեն նշել ենք, որ քաղաքական համագործակցության հիմքում մեծամասամբ տնտեսական շահ է, որը տվյալ դեպքում վառելիքահումքային տարածաշրջանների վրա ունեցած ազդեցությունն է՝նավթի և գազի տարանցիկ ուղիների վրա հայտնված երկրների ղեկավարման օրենսդիր և գործադիր համակարգերի վրա վերահսկողության հաստատմամբ:

Այսինքն՝ A և B կետը տեղափոխվող ամբողջ հատվածի վրա հայտնված երկրները պետք է գտնվեն երկու համագործակցող համակարգերի վերահսկողության ներքո, հակառակ դեպքում տնտեսությանը կայուն էներգապաշարով ապահովելու խնդիրը լուծված չի լինի:

Լուծումը Եվրամիության տնտեսական համակարգի կայուն էներգապաշարով ապահովումն է, որը պետք է իրականանա Իրան – Հայաստան – Ֆրանսիա խողովակաշարի կառուցմամբ:

Եվրամիությունը Ադրբեջանով և Թուրքիայով չի կարող անցկացնել խողովակաշարը, քանզի այդ երկրները գտնվում են անգլո-ամերիկյան վերահսկողության ներքո, հետևաբար միակ ճանապարհը Անդրկովկասով՝ անցնում է Հայաստանով և Վրաստանով, իսկ վերջինս ժամ առաջ շտապում է անգլո-ամերիկյան դաշնության շարքերը:

Այս ամենը առավել պարզ և ընկալելի յուրացնելու հա- մար անդրադառնանք ՀՀ-ից դուրս կատարվող աշխարհաքաղաքական իրադարձություններին, մասնավորապես Իրաք -ԱՄՆ պատերազմի թաքնված պատճառների բացահայտմանը և դրանցից բխող հետագա հավանական, աշխարհաքաղաքական զարգացումների՝ գործընթացների ծավալմանը:

Նավթային բյուջե
Հայտնի է, որ ՌԴ բյուջեն 40-50%-ով կազմավորվում է նավթի և գազի վաճառքից: Սա նշանակում է, որ, հավանաբար, իրաքյան առաջին պատերազմը իրականացվել էր իրաքյան նավթի արտահանումը սառեցնելու նպատակով: Այսինքն՝ ելնելով այն գործընթացից, որ ԽՍՀՄ-ը սկսելու էր վերակառուցումը՝ տնտեսության ապառազմականացումը, և, ի նպաստ այդ գործընթացին, քանի որ տնտեսությունը փաստացի կաթվածահար է լինելու, ապա այդ ահռելի՝ 130-140 միլիոնանոց երկիրը՝ իր բնակչությամբ գոնե պետք է ապահովվեր գոյության նվազագույն միջոցներով, մինչև վերամասնագիտացվեր և ներգրավվեր համաշխարհային տնտեսական համակարգում: Բնականաբար, ՌԴ-ն գոյությունը պետք է ապահովեր բնական պաշարների իրացումից գոյացած գումարներով:

Այսինքն՝ Իրաքի նավթը պահեստավորվեց և 1991թ. այն այլևս չէր արտահանվում, իսկ արտահանված նավթն էլ մարդասիրական ուղղվածություն ուներ, որը վերահսկում էր ՄԱԿ-ը: Փաստորեն, Իրաքյան նավթի արտահանման սառեցումը զուգակցվում էր ԽՍՀՄ-ի համակարգի անցումային ծրագրի իրականացման հետ, և ձևավորված տնտեսաքաղաքական իրավիճակը հայտնվել էր որոշակի կայուն վիճակում, որի խախտումը խիստ վնասակար էր ՌԴ-ին:

ЦЕНТУРИЯ II катрен 29 ст.28
Восток сорван с месть ради власти над светом.
Снега, горы, воды-в лавине людской.
Летают по воздуха, точна кометы,
Снаряды, пазбивше прежний покой.

Նոստրադամուսի այս քառյակը առանց վարանելու կարող ենք վերնագրել մեր օրերում Արևելքում կատարվող իրադարձություններին, մանավանդ վերջին տողը նշում է, որ «Снаряды, пазбивше прежний покой.»:

Տնտեսագետները նշում են, որ ԱՄՆ-ի կողմից իրաքյան նավթի արտահանման գործընթացը կնպաստի համաշխարհային վառելիքային շուկայում նավթի գնի անկմանը մինչև 16-17 դոլարի՝ 1 բարելի դիմաց: Երևույթը ուղիղ հարվածում է ՌԴ բյուջեին, որին ռուսները պետք է կամ պատասխանեն համարժեք գործողությամբ, այսինքն՝ դիմեն նմանատիպ գործողության՝ նպատակ հետապնդելով վերականգնել հավասարակշռությունը, կամ պետք է շարունակեն նահանջը:

Արդեն նկատեցինք, որ ընդհարումները ընթանում են քրիստոնեական տարբեր ուղղությունների միջև, մասնավորապես՝ բողոքականների, կաթոլիկների և ուղղափառների միջև, որի մասին հետևյալ կերպ է նշվում.

ЦЕНТУРИЯ III катрен 61 ст.44
1. Великое братство с крестом христианским
2. Близ бурнай реки тихий свет разнесет,
3. Из месопотамии шло постоянство,
4. Каторое враг и предател взорвет.

Այս քառատողը մեկնաբանենք տող առ տող.
1. Երեք (վերը նշված) քրիստոնեական ուղղությունները:
2. Տիգրիսի կամ Եփրատի մոտ խաղաղ աշխարհը կխոտորեն:
3. Միջագետքից կայունություն է բխում:
4. Որը թշնամին (ԱՄՆ) և դավաճանը (Անգլիան) խախտեցին:

Ինչո՞ւ ԱՄՆ-ին թշնամի և Անգլիային դավաճան որակավորում տվեցինք, և ոչ թե հակառակը, եթե ուշադրություն դարձնենք, որ Եվրամիության հակառակորդը ԱՄՆ-ն է, ապա նա թշնամին է, իսկ Անգլիան դավաճան է, քանի որ դավաճանեց Եվրամիության շահերին՝ ԱՄՆ-ին դաշնակցելով Իրաքի դեմ սկսած պատերազմում:

Տարբերակ առաջին.
Իրաքի նավթային պաշարների զավթումը անգլո-ամերիկյան դաշնության կողմից աշխարհաքաղաքական իրավիճակը կտրուկ կսրի, որի արդյունքում սկիզբ կառնի Եվրամիության և ԱՊՀ-ի միջև տնտեսաքաղաքական հարաբերությունների կամ սերտացում, կամ սառեցում, կախված այն երևույթից, թե ԱՄՆ-ն Ֆրանսիային, Գերմանիային, կամ ՌԴ-ին ինչպիսի շահագրգիռ առաջարկություն կանի:

Ֆրանսիա
Արդեն նշել էինք, որ երկրորդ աշխարհամարտից հետո արևմուտքում ձևավորվեց սերտաճած տնտեսական և առևտրային համակարգ, որով Եվրոպական երկրներին մեխանիկորեն առավել հզոր և ծավալուն տնտեսական ներուժ ունեցողից՝ ԱՄՆ-ից կախման մեջ դրեցին: Բնականաբար, Եվրամիության վրա քաղաքական կողմնորոշման համար, առաջին հերթին կկիրառվի տնտեսական ազդեցության լծակը:

Այդ լծակի կիրառումը կաարտահայտվի ֆրանսիական արտադրության ապրանքների բոյկոտմամբ՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակից երկրների կողմից: Վերլուծությունը շատ թերի կլինի, եթե չնշենք, որ անգլո-ամերիկյան ռազմական մեքենան արդեն թափ է առել, որին զուգահեռ թափ են առել նաև հակա, ոչ միայն պատերազմական, այլ նաև ամերիկյան ցույցերը և երթերը: Համենայնդեպս, Ֆրանսիային արմատապես ընկճելու նպատակով վերոհիշյալ մեքենան ռազմական գործողությունները կտեղափոխի Իրանի տարածք: Իսկ պատճառները ԱՄՆ-ն, ինչևիցե, կգտնի:

Իրանը վաղուց է ԱՄՆ-ի «սև ցուցակում», դեռևս իսլամական հեղափոխության տարիներից, երբ Ֆրանսիայում ապաստանած Այաթոլլահ Խոմեյնին գահընկեց արեց շահին, որը ապաստան գտավ Միացյալ նահանգներում: Նորից կարող ենք օգտվել Մ. Նոստրադամուսի կանխագուշակումներից.

ЦЕНТУРИЯ III катрен 77 ст.46
Конец октября двадцать пятого года,
И век двадцать первый с тяччайшей войной,
Крушительи веры своих устыдятся народов,
Шах Персии смят египтянской враждой.

Այս քառյակի մեկնաբանությունը թողնում եմ ձեզ, միայն նշենք, որ Եգիպտոսը համադրելի է ԱՄՆ-ի հետ: Իսկ ժամանակացույցը մեկը մեկին համընկնում է «Սասունցի Դավիթ» դյուցազներգության նշած ժամանակացույցի հետ:

Բացի այդ այլ տարբերակ ևս կա, որն առնչվում է Անդրկովկասյան տարածաշրջանի հետ, այն առումով, որ Ֆրանսիային կախման մեջ գցի Վրաստանի միջոցով, որը արդեն կիսով չափ ՆԱՏՕ-ի անդամ է և ամեն ինչ կանի անգլո-ամերիկյան շահերին ի օգուտ:

Նույնիսկ այսօր Վրաստանը ԱՄՆ-ին առաջարկում է օգտագործել իր ռազմական օդանավակայանները:

Նշենք, որ չի բացառվում պատերազմի հրահրումը Ջավախքում, որովհետեւ, քանի դեռ Ֆրանսիայի և ՌԴ շահերը համընկնում են, ապա ոչ Ֆրանսիային, ոչ ՌԴ-ին ձեռնտու չէ Վրաստանի կողմնորոշումը:

Իսկ եթե Եվրամիությունը կողմնորոշվեց դեպի ԱՄՆ, ա- պա չի բացառվում, որ կրկնվի առաջին աշխարհամարտից հետո տեղի ունեցած երևույթը, երբ Ֆրանսիան Թուրքիային զիջեց Կիլիկիան, իսկ այդ դեպքում կզիջի Արցախը:

Այս գործընթացների հավանականությունը տոկոսային հարաբերությամբ կարելի է տալ 50-60%, եթե Ֆրանսիան դիտենք մեն-մենակ ԱՄՆ-ին դեմ, իսկ եթե գումարենք ՌԴ-ն ընդդեմ ԱՄՆ-ին, ապա հավանականությունը կնվազի մինչև 30-40%: Որպեսզի թյուրիմացություն չառաջանա, նշենք, որ դեռ չենք անդրադարձել ՌԴ-ին և Գերմանիային, որոնց ակտիվությունը և պասիվությունը լուրջ գործոն է իրենից ներկայացնում: Համենայնդեպս, ըստ Նոստրադամուսի, առավել հաճախ ընդհարումը ներկայացվում է առանց երրորդ ուժի մասնակցության, այսինքն՝ միշտ ընդհարվում են երկու բանակներ: Ինչպես արդեն նշել էինք, ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում Եվրոպա+ԱՄՆ՝ ընդդեմ է ԽՍՀՄ-ի, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ Եվրոպա+ԱՊՀ՝ ընդդեմ ԱՄՆ-ի:

Կա նաև մի ոչ հաջող տարբերակ ևս. ԱՄՆ+ԱՊՀ՝ ընդդեմ Եվրոպա, այս տարբերակին ևս կանդրադառնանք:

ЦЕНТУРИЯ III катрен 81 ст. 50
Два армии сшиблись в свирепом сраженъе,
И топчут медовое поле бои.
Вершины Дюранса всей Месапотамии внемлют.
Раз Франция ведает цели свой.

Վերը նշված քառատողը տեղեկացնում է, որ Իրաք – ԱՄՆ պատերազմը ուղիղ անմիջականորեն հարվածում է Ֆրանսիայի, իսկ ավելի ստույգ՝ Եվրամիության էներգետիկ շահին, քանի դեռ չի կառուցվել Իրան-Եվրամիություն գազատարը, և Եվրոպան գազը ստանում է ՌԴ-ից:

Ինչպես արդեն նշել էինք, ԱՄՆ-ի կողմից իրաքյան նավթի արտահանումը համաշխարհային շուկա կնպաստի նավթի գների կտրուկ անկմանը, որը հարվածելով Ռուսաստանի բյուջեին կստեղծի պակասուրդ և դաշնությունը՝ Ռուսաստանի, այդ պակասուրդը ստիպված լրացնելու է Եվրամիություն արտահանվող գազի արժեքի ավելացման հաշվին, որը ուղղակի հարվածում է Եվրամիության տնտեսական շահին:

Քաղաքականագետների մի մասի մոտ կա այն կարծիքը, որ ԱՄՆ-ն պատերազմից հետո կհայտնվի այնպիսի իրավիճակում, որը համազոր կլինի պարտության, դա չի բացառվում, բայց ոչ այն մոտեցմամբ, որ ԱՄՆ-ն հրաժարվի Սադամի վարչակարգի ոչնչացումից:

Նոստրադամուսը հայտնում է, որ պատերազմը՝ ռազմական գործողությունները ծավալվում են Մեդիայում՝ Իրանում և Հայկական հողում – Անդրկովկասում:

Անդրկովկասի պատերազմի վերաբերյալ, մասնավորապես Հայկական հողում, նյութ կարող է դառնալ Արցախյան պատերազմը:

ЦЕНТУРИЯ III катрен 31 ст.41
Две армии трижды сшибутся в сраженье:
В Мединской, в Арабской, в Армянской земле.
Народ Сулеймана стал гибнуть в мученьях,
И берег Аракса о славе скоробел.

Եվրամիության համատեքստում կարող ենք անդրադառնալ նաև Գերմանիայի դերին, բայց, քանի որ իրադարձությունների զարգացումը դիտում ենք խմբակային՝ Եվրամիությունը, ԱՊՀ և ԱՍԴ (անգլո-ամերիկյան դաշնություն), ապա այժմ կանդրադառնանք ՌԴ-ի քայլերի հավանական իրականացմանը:

ЦЕНТУРИЯ III катрен 36 ст.41
Снаряды разрушат старинные стены,
И кровь будет смешана с ярым огном,
Мались, осажденный, боящешйся плена,
Был коршун заклеван свирепым орлом.

Վերը նշված քառատողը հայտնում է Իրաք-ԱՄՆ պատերազմի ելքի մասին, որից տեղեկանում ենք վերջին տողից. «Բազեն կտցահարվեց կատաղած արծվի կողմից»: Առանց մեկնաբանության:

Ռուսաստանի Դաշնություն
Անգլո-ամերիկյան դաշնության գործողությունը արդեն Ֆրանսիայի, Գերմանիայի և ՌԴ կողմից, միջազգային քաղաքականությունում, որակավորվել է որպես ագրեսիա: Նմանատիպ որակավորումը միջազգային հարաբերություններում լուրջ և վտանգավոր ազդանշան է: ՌԴ նախագահ Վ. Պուտինը այն կարծիքը հայտնեց, որ անգլո-ամերիկյան դաշնության քայլը ընդդեմ է արդեն վաղուց հաստատված միջազգային հարաբերությունների կարգավորման՝ ՄԱԿ-ի չափանիշներին և ավելացրեց, թե «արդյո՞ք դա չի նշանակում միջազգային օրենքների իրավական դաշտի շրջանցում՝ «ուժն է որոշում իրավունքը» սկզբունքով»:

Նշե՛նք, որ եթե ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային չհաջողվի ագրեսիան հետին թվով օրինականացնելը, ապա Ռուսաստանը նույն քայլին կդիմի Անդրկովկասում, անկախ այն բանից, թե Ֆրանսիան և Գերմանիան ինչ դիրք կգրավեն, քանի որ քաղաքական համագործակցության հիմքում ընկած է տնտեսական փոխշահավետ համագործակցությունը:

Դիտելով Անդրկովկասի քարտեզը՝ կնկատենք, որ Իրան-Եվրամիություն (Ֆրանսիա) գազատարը անցնում է Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների տարածքներով, որոնցից Վրաստանը ձգտում է դառնալ ՆԱՏՕ-ի ռազմատնտեսական դաշինքի անդամ, իսկ Հայաստանը Անդրկովկասում ԱՊՀ հավաքական անվտանգության միակ անդամն է, որի տարածքում, ի տարբերություն Անդրկովկասի մյուս երկու հանրապետությունների (բացի Ախալքալակի), 20 տարի պայմանագրով տեղակայված են ՌԴ ռազմական ստորաբաժանումները:

Բացի այդ, այսօր ՀՀ տնտեսական համակարգը լիովին կախված է ՌԴ վառելիքային համակարգից, թե՛ գազի, թե՛ ՀԱԷԿ-ի համար ռադիոակտիվ լիցքավորիչների մատակարարումը իրականացվում է Ռուսաստանից: Բացի այդ, վերջերս «Գույք՝ պարտքի դիմաց» եւ նույնատիպ այլ ծրագրերով (էությունը դրանից չի փոխվում-«Հայ-Արիներ») ՀՀ-ն ՌԴ-ին հանձնեց ՀԱԷԿ-ի կառավարումը, Սևան – Հրազդան հիդրոէլեկտրահամակարգը, էներգամատակարարման ցանցը և հինգ, նախկինում ԽՍՀՄ-ի ռազմաարդյունաբերական համակարգին պատկանող գիտաարտադրական ձեռնարկություններ, ալյումինի արտադրությամբ զբաղվող «Արմենալի» բոլոր բաժնետոմսերը հանձնվեցին ՌԴ ալյումինի արտադրության հսկային՝ «Ռուսալին»:

Բացի այս ամենից, ՀՀ ցամաքային և օդային տարածքները վերահսկվում են ՌԴ ռազմական ուժի օգնությամբ, որը խիստ կարևոր նշանակություն է ստանում իրաքյան վերջին իրադարձությունների կապակցությամբ՝ Առաջավոր Ասիայում քաղաքական և կրոնական լարվածության հետևանքով:

Այսքանից հետո կարծես պատկերը հասկանալի է, իսկ թե ի՞նչ գործընթացներ կարող են տեղի ունենալ, փորձենք կանխատեսել՝ օգտվելով նաև Նոստրադամուսից:

ЦЕНТУРИЯ V катрен 54 ст. 69
Из черного моря, с татареского Крыма
Приходит к французам великий главарь.
Армяне, Аланы его с миром примут,
Но Константинополь нашлет кровь и гарь.

Քառատողը նշում է հետևյալ երևույթը. Եվրամիություն +ԱՄՆ՝ ընդդեմ ԱՊՀ-ի՝ ՌԴ-ի: Գործընթացների նման զարգացումների դեպքում, իրո՛ք, որ Ռուսաստանին մնում է ուժի կիրառման միջոցով կանխել իր դուրս մղումը Անդրկովկասից:

Իսկ որքանո՞վ է ձեռնտու ՌԴ-ի դուրս մղումը ՀՀ պետական և ազգային շահերին: Այս հարցին կարելի է պատասխանել առաջին աշխարհամարտին տեղի ունեցած իրադարձությունների զարգացումների համադրմամբ, երբ 1917թ.-ի հոկտեմբերի 17-ին իրականացվեց Սոցիալիստական հեղաշրջումը, և Սմոլնին՝ Վ. Լենինը գերմանական ոսկու՝ միջոցների օգնությամբ խլեց իշխանությունը ժամանակավոր կառավարությունից և հարված հասցրեց Ռուսաստանի շահերին՝ հռչակելով «Խաղաղության և հողի» դեկրետները, ապա գլխատված բանակը, որի զինվորները մեծամասամբ գյուղացիներ էին, լքեց դիրքերը և Արևմտահայաստանի տարածքները՝ թողնելով 1915թ.-ից մազապուրծ եղած հայ ժողովրդի ուսերին, Տրապիզոնից նավերով, և Ալեքսանդրապոլի երկաթուղով վերադարձավ հայրենիք՝ Ռուսաստան՝ կալվածատերերի հողերը բաժանելու նպատակով:

Հետագա զարգացումները վկայեցին, որ նորաստեղծ Հայաստանի առաջին հանրապետությունը բարտերային ապրանքի դեր է տանում Անգլիայի և Ֆրանսիայի միջև:

Այո՛, չի կարելի չնշել, իրադարձությունները դրական ուղղությամբ կընթանային, եթե Ռուսաստանի, այս անգամ, հեղափոխական բանակը արագընթաց չարշավեր Անդրկովկաս, բայց չպետք է լցվենք լավատեսությամբ, քանի որ Լլոյդ Ջորջի և գերմանական իմպերիալիզմի գաղափարախոս Պաուլ Ռորբախի մտքերը և ձգտումները իրականություն են: Չնայած Առաջավոր Ասիայում, մասնավորապես Մերձավոր Արևելքում և ընդհանրապես աշխարհում շատ փոփոխություններ են տեղի ունեցել, բայց «հայի բախտը» էլի կմնա «հայի բախտ», եթե զգոնություն և աչալրջություն չցուցաբերենք, ապա նորից ժողովրդական ասացվածքը շատ հարմար կլինի մեր ճակատագրին. «Անտերի մալը տերովն է կերել»:

Պաուլ Ռորբախը գրել է. «Հայաստանն իր աշխարհագրական դիրքով, մակերևույթի կազմությամբ բանալին է այն դիրքի, որը տալիս է տիրապետություն Անատոլիայի թերակղզու և Միջագետքի հովտի վրա: Հայաստանի անցնելը ռուսների ձեռքը այլ բան չէր նշանակի, եթե ոչ՝ Թուրքիայի՝ որպես ինքնուրույն պետության վերջը: Իսկ մենք ներկայումս այնքան շահագրգռված ենք այն բանում, որ Թուրքական պետությունը կարողանա պահպանել իր ինքնուրույնությունը, որ գերմանական կառավարությունը ստիպված էր Ռուսաստանին հայտարարել. ռուսական զորքերի անցումը թուրքական սահմանները Հայաստանում, վտանգի կենթարկի Եվրոպական խաղաղությունը»:
(Рорбаж П., Война и Германская политика, 1915, с.11).

Նշենք, որ առաջին աշխարհամարտից հետո ստեղծված աշխարհաքաղաքական վերաբաժանումների զոհ դարձանք, այս անգամ՝ արշավող կոմունիստական և կապիտալիստական ճամբարների ձևավորման ժամանակաշրջանում, երբ Անգլո-Ֆրանսիական դաշնությունը, Սևրի պայմանագիրը անտեսելով, նորաստեղծ Թուրքական հանրապետության հետ մտավ առևտրի մեջ՝ Կիլիկիայով, իսկ բոլշևիկները՝ Ղարաբաղով, Մեղրիով և Նախիջևանով:

Արդյունքում, որպեսզի Թուրքիան չբոլշևիկանա, ֆրանսիական հովանավորության տակ գտնվող Կիլիկիան իր բնակիչների ճնշող մեծամասնությամբ հանձնվեց դահճին՝ Թուրքիային: Հետևանքները դեռ մինչև այժմ անվերականգնելի են: Այնպես, որ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելը ոչ այլ ինչ էր մեր՝ հայերիս հանդեպ, եթե ոչ նաև մեղքերի խոստովանություն:

Ինչպես ասում են՝ «Եղածը անցած գնացած է», բայց եթե անցյալի սխալներից դասեր չքաղենք, անցած գնացածը անպայման կվերադառնա:
Այս ամենից ելնելով, քանի որ այսօր «Եվրոպայի խաղաղությունը»՝ տնտեսական և քաղաքական անկախությունը ԱՄՆ-ից և ԱՊՀ-ի տնտեսական զարգացումը փոխշաղկապված են միմյանց, պետք է ամրապնդել և զարգացնել Եվրամիության – ԱՊՀ տնտեսական և քաղաքական հարաբերությունները:

Անգլո-ամերիկյան դաշնությունը, այսպես թե այնպես, պետք է ձգտի որևէ կերպ պառակտել Ֆրանսիա-Գերմանիա-Ռուսաստան քաղաքական կոշտ դիրքորոշումը Իրաքի նվաճման հարցում, և այստեղ, առավելապես թույլ օղակ կարող է հանդիսանալ Գերմանիան:

Գերմանիա
Գերմանական ծավալատարածման գաղափարախոս Պ. Ռորբախի մոտեցումը հարազատ է բոլոր պետություններին, բայց այժմ փաստ է, որ երկու աշխարհամարտերը բռնկվել են գերմանացիների անբավարարվածության պատճառով:

Անգլո-ամերիկյան դաշնությունը՝ Ֆրանսիա-Գերմանիա-Ռուսաստան շղթայում, որպես թույլ օղակ, շատ հավանական է, ընտրի հենց Գերմանիային, որովհետև՝
1. Գերմանիան միշտ էլ աչքի է ընկել նկրտումներով, իսկ «Բեռլինյան պատի» անկումից հետո, Գերմանիան վերամիավորվելով, պետք է որ կարոտախտ ունենա, եթե ոչ աշխարհում, ապա գոնե Եվրամիությունում՝ առանցքային՝ վճռորոշ դերակատարություն ստանձնելու ձգտումով: Դա նշանակում է մրցակցություն Ֆրանսիայի հետ, որը պետք է արտահայտվի հակադրմամբ:
2. Ի տարբերություն Ֆրանսիայի, Գերմանիան չի վերահսկում որևէ վառելիքահումքային տարածքի և, ընդհանրապես, Գերմանիան ինչպես առաջին աշխարհամարտից առաջ, ինչ-ինչ պատճառներով դուրս էր մնացել աշխարհի վերաբաժանումից և ուժի միջոցով ցանկացավ հարցերը լուծել, այս անգամ ևս, Գերմանիան զրկված էր ակտիվ քաղաքական գործունեությունից՝ Արևմուտքի և Արևելքի միջև բաժանված լինելով:

Երկրորդ գործոնը ևս կա, որը կապված է Գերմանիայի անցած դարի նպատակների հետ, մասնավորապես՝ Բեռլին-Բաղդադ երկագծի կառուցման հետ, որը ևս նավթի տեղափոխման հետ էր կապված և խողովակաշարային մեթոդի բացակայության պատճառով պետք է իրականացվեր երկաթուղու միջոցով: Առաջին աշխարհամարտի տարիներին իրաքյան տարածքները, Արաբական թերակղզին, Եգիպտոսը, Հունաստանը Սուլթանական՝ Օսմանյան կայսրության տարածքներ էին, և այս երկրները դաշնակիցներ էին և այսօր էլ ջերմ, բարեկամական հարաբերություններ ունեն:

Այսքանը արդեն հնարավորություն է տալիս կռահել, թե ի՞նչ գործընթացներ կարող են ընթանալ Իրաքի տիրման՝ նվաճման դեպքում:

Նշենք, որ չնայած լրատվամիջոցներով ԱՄՆ-ն և Անգլիան ռևերանսներ են անում Իրաքի նավթի բաժանման հարցում և ԱՄՆ-ն՝ Ջորջ Բուշ կրտսերը մերժում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թ. Բլեյերի առաջարկները՝ Իրաքի նավթի բաժանման կապակցությամբ, ապա պետք է նշենք, որ այդ թատրոնը իրականացվում է հակաիրաքյան պատերազմի դաշնության տնտեսական ախորժակը գրգռելու նպատակով:

Նկատվում է արդեն, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Թուրքիայի համար որպես կարգապահական լծակ ՀՀ-ն փոխարինել Քրդստանով՝ սկզբնական շրջանում ինքնավար պետության ձևավորմամբ, այն էլ՝ Իրաքի, նավթային պաշարներով հարուստ, հյուսիսային շրջանում՝ Մուսուլ և Քիրքուկ քաղաքներով, այսինքն՝ հերթական, այս անգամ՝ լեռնային Քուվեյթ: Հյուսիսային Իրաքի նավթի ամենակարճ և ապահով արտահանման ուղին Մուսուլից-Ջեյհան նավթամուղ խողովակաշարի վերջնակետ Ջեյհան նավահանգիստը և հենց այստեղ, շատ հավանական է, որ Գերմանիայի «նյարդերը չդիմանան գայթակղությանը», եթե ԱՄՆ-ն Թուրքիայի վաղեմի բարեկամին կարգի նորաստեղծ Քրդական ինքնավար հանրապետության կառավարությունը:

Թուրքիան և Քրդստանը կվստահեն Գերմանիային և այստեղ կպոկվի Ֆրանսիա – Գերմանիա – ՌԴ թույլ օղակը և Ֆրանսիան Եվրամիությունում, չի բացառվում, կկորցնի իր առաջատար դիրքը, իսկ դա կնշանակի, որ անգլո-ամերիկյան դաշնության ծրագիրը մոտ է իրականացմանը:

Նշենք, որ իրադարձությունների նման զարգացումների համար, բացի Նոստրադամուսի կանխագուշակություններից և այլ նմանատիպ գրականություններից, ինչպես նաև, անցյալի և վաղ-անցյալի պատմական նմանօրինակ զարգացումներից, ձեր տրամադրությանն ենք հանձնում 1998 թվականի «Ազգ» օրաթերթում տպագրված հոդվածը և քարտեզը, որտեղ առաջավոր Ասիայի վերաձևած քարտեզի վրա 3 համարի տակ պատկերված է ապագա Քրդստանի հանրապետությունը, ուշագրավ է նաև, որ ակներև է Արցախի և, որ առավել տարօրինակ է, Իսրայելի բացակայությունը:

Ձեր աչքից չի վրիպի նաև, որ ապագա Հայաստանի և Իրանի միջև սահմանային կապ չկա, քանի որ Իրանի հյուսիսային շրջանը միացված է Ադրբեջանին: Տպավորություն է ստեղծվում, որ քարտեզը կազմվել է «Շել» և «Բրիթիշ Փեթրոլիում» նավթային ընկերությունների պատվերով, որպեսզի Բաքու – Թբիլիսի – Ջեյհան նավթամուղ խողովակաշարը անցնի Բաքու – Մուսուլ – Ջեյհան ուղղով:

Բաքու (Անգլիա)+Մուսուլ (Գերմանիա)+Ջեյհան (ԱՄՆ): Կարճ՝ կրոնական ուղղվածությամբ՝ բողոքական քրիստոնյաների հաղթանակը կաթոլիկների և ուղղափառների հանդեպ այսինքն՝ միաբևեռ աշխարհակառավարում, այդ դեպքում զարմանալի չէ, որ Իսրայելի պետությունը բացակայում է, կամ, ինչպես միշտ հրեաները կըմբոստանան աշխարհի գլոբալացմանը և կհայտնվեն անհայտության մեջ, կամ…:

ЦЕНТУРИЯ IX катрен 83 ст. 127
Мир- в язвах и трещинах землетрясений,
Созвездья ломают хребты городам,
Дворцы и мечети стоят на коленях,
Безбожник идет по Христовым следам.

Եվ իրո՛ք, այսօր ԱՄՆ-ն իր ստանձնած առաքելությունը, որը խոսքերով և քողարկվող նպատակներով հիշեցնում է փրկչի առաքելությանը, ինչպես ինքը՝ Ջ. Բուշ կրտսերն է ասուլիսներում արտահայտվում. «Մենք Իրաքի ժողովրդին կազատենք Սադամի բռնատիրությունից», բայց ի՞նչ գնով: Բացի այդ, ռազմական գործողությունների ընթացքը այլ բան է վկայում, Իրաքցիները կատաղի դիմադրություն են ցուցաբերում, և Պենտագոնի ռազմավարների հաշվարկները արդեն հօդս են ցնդել, քանի որ նույնիսկ Իրաքի հարավային շրջանի, Սադամի դեմ, ինչի հետ հույսեր էր կապում Բուշը, այլ կատաղի դիմադրություն էր ցուցաբերում «փրկիչ» անգլո-ամերիկյան դաշնության ռազմական ստորաբաժանումներին:

Անաստվածություն է, XXI դարում նմանատիպ ռազմա- կան ակցիայով, ավերվածություններով և խաղաղ բնակչության զոհաբերություններով և զրկանքների ու տառապանքների դատապարտելով սեփական տնտեսաքաղաքական շահերը, «փրկիչ» առաքելությամբ քողարկելով իրականացնելը:

Այո՛, միևնույն է, որքան էլ քաղաքականությունը գիտատեխնիկական առումով զարգանա, միևնույն է բարոյահոգեբանական տեսանկյունից դեռ մնում է քարե կացնով վայրենաբարո մարդը, որի ձեռքում դժբախտաբար միջուկային մարտագլխիկներով, գերճշգրիտ, այսպես կոչված «խելացի ռումբերն» են: Բայց «խելացի ռումբերը» հիմար մարդկանց ձեռքում աշխարհը կդատապարտեն կործանման:

ЦЕНТУРИЯ X катрен 34 ст. 133
Вся Франция видит в нем бога сражений,
Но он обосславен своей же родней,
Был сбитим с коня просчитавшейся гений,
И братев топтало проклятой войной.

Վերջաբան

ЦЕНТУРИЯ III катрен 4 ст. 38
Оракул далек от иллюзий и страха,
Погоня за златом не знает границ,
Созвездя грозят нам руинами, засухой, прахом,
И колокол слова так скорбно звенит.

Ես և՛ս, հեռու եմ պատրանքներից և վախից, բայց, ինչ- պես յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, մտահոգված եմ, որ հարստության և իշխանության մրցավազքը սահմաններ չունի՝ սպառնալով մեզ ավերվածություններով, երաշտներով ու մահով, և հնչեցված խոսքս այդ պատճառով է տագնապալի:

Ինձ մեղադրել հակասեմիտության, հակաամերիկանության մեջ անիմաստ և անպտուղ է, քանի որ, չնայած ԱՄՆ-ի վարչակարգի այն հայտարարությունների, թե այսօր անգլո-ամերիկյան գործողություններին կողմնակից են թվով 49 երկիր, միևնույնն է, աշխարհով մեկ անցկացվող հակաամերիկյան ցույցերը և երթերը իրենց մասշտաբով և դրսևորումներով և համաշխարհային քաղաքականության բարձր մակարդակի վրա արտահայտվող կոշտ և սուր հակադրումով վկայում են երևույթի աննախադեպ բացասական լինելը:

Ջ. Բուշ կրտսերին նույնիսկ դեմ է արտահայտվել նրա հայրը, ԱՄՆ-ի 42-րդ նախագահ՝ Ջ. Բուշ ավագը, որը Իրաքյան առաջին պատերազմի ղեկավարն էր:

Մի՞թե դուք այսքանից հետո, իմ տեղը լինելով, չեք մտահոգվի դեպքերի նման զարգացումների և միտումների դեպքում. եկեք հիշենք նաև Դ. Լլոյդ Ջորջի տողերը. «Հայաստանը զոհաբերվեց մեր կողմից բարձրացված զոհասեղանին… Բրիտանական կառավարության քաղաքականությունը ճակատագրական անխուսափելիության հասցրեց 1895-1897 թվականների սարսափելի սպանդներին և 1915 թվականի ահավոր կոտորածին» (խսՏռՊ ԺՋ. կՐՈՉՊՈ Տ ՎՌՐվօւ ՊՏչՏՉՏՐՈւ, Ց.2, Ծ. 1957, ր.390):

ЦЕНТУРИЯ V катрен 50 ст. 68
Из братов с гербом распустившихся лилий
Один даже Римом хотел завладеть.
Латинский позор эти годы не скрыли,
А туркам отрадна армянская смерть.

Այո՛, ուղղափառները և կաթոլիկները՝ Ռուսաստանի Դաշնությունը (Պետդուման միայն) և Ֆրանսիան ճանաչեցին և ընդունեցին 1915թ. հայերիս հանդեպ թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունը, իսկ բողոքականները՝ անգլո-ամերիկյան դաշնությունը ո՛չ, դե՛ռ ոչ:

Իսկ թե ինչու՞,այդ հարցին ինքներդ փորձեք պատասխանել և Ձեզ համար պարզ կլինեն իմ անհանգստության, մտահոգության և տագնապի պատճառները:

Մարատ Այվազյան

«Հայ Արիներ» Թիվ 69, 70, 71, հունվար, փետրվար, մարտ, 2006թ.

Քաղաքական եւ կղերական իշխանությունների հակամարտության դրվագներ

June 29, 2011

Քաղաքական եւ կղերական իշխանությունների հակամարտության դրվագներ

1.Գրիգորի հաջորդը՝ 2-րդ կաթողիկոս Արիստակեսը, կշտամբում էր Ծոփաց Արքեղայոս իշխանի հեթանոսաբարո սովորույթները եւ նահատակվում է նրա կողմից 328թ.:

2. Մահափորձ է կատարվում նաեւ 3-րդ կաթողիկոս Վրթանեսի դեմ:

3. Ս. Հակոբ Մծբինի հայրապետը հալածվում է եւ նահատակվում Ռշտունյաց Մանաճիր իշխանի կողմից:

4. Գրիգորիսը նահատակվում է Աղվանից թագավորի հրամանով:

5.Հուսիկ կաթողիկոսը արգելում է Տիրան թագավորի մուտքը եկեղեցի. «Դու արժանի չես եկեղեցի մտնելու»: Տիրանի հըրամանով սա բրածեծ է արվում եւ մեռնում է 347թ.:

6. 353թ. ընտրված Ներսեսը մեծ նշանակություն է ունեցել Հայաստանում քրիստոնեության վերջնական տիրապետության եւ հեթանոսության (նաեւ՝ անկախության – Վ. Գ.) վերացման գործում:
Նա «Քրիստոսի ձեռքով» սպանում է Հայր Մարդպետին, հակադրվում է Արշակ Երկրորդին եւ նպաստում Արշակավանի ավերմանը, իսկ Արշակին Տիզբոն է ուղարկում 368թ.: Որպես հետեւանք ավերվեցին եւ ամայացան առեւտրական ճանապարհի վրա ծաղկած Նախիջեւանը, Վաղարշապատը, Երվանդաշատը, Զարեհավանը, Զարիշատը, Վանը, որոնց քաղաքային բնակչությունը քշվեց Պարսկաստան:

7. Նույն հակամարտությունը Ներսեսի եւ Արշակի միջեւ շարունակվում է Ներսեսի եւ Պապ թագավորի միջեւ: Մեծ եւ Սուրբ հորջորջվածը թեեւ մահացավ թոքախտից, Պապին վիճակված չէր փրկվելու նրա լարած որոգայթներից:

8. 7-րդ դարի կաթողիկոս (641-661) Ներսես Շինողը թշնամացավ Թեոդորոս Ռշտունու հետ, որն երես էր թեքել Բյուզանդիայից, դաշնակցել մահմեդականների հետ՝ մեծ շահ բերելով Հայաստանին:

9. 11-րդ դարի Պետրոս Ա (1019-1058) կայսեր մոտ գերի ուղարկեց Գագիկ Բ-ին՝ վաճառելով երկիրը եւ պետականությունը:

10. 12-րդ դարի հայ պատմության բացառիկ երեւույթ, գերազանց դիվանագետ եւ անպարտելի զորավար Կիլիկիայի Մըլեհ իշխանը սպանվեց յուրայինների ձեռքով՝ շեղվել էր կղերական դիվանագիտության կործանարար գծից:

11. Այլադավաններից այդքան գարշող մայր եկեղեցիս համագործակցել է մահմեդական արաբ էմիր Աբուլ-Բարդի հետ. բռնել եւ խաչ է հանել Սմբատ Զարեհավանցուն՝ փորձելով, թե կարո՞ղ է նա Քրիստոսից ավելի երկար մնալ անարգանքի սյունին գամված:

12. Եկեղեցու հայրերը նախանձից քարավեժ արեցին Լեւոն իշխանի առաջադրած եւ օծված 22-ամյա Գրիգոր կաթողիկոսին (1193-94թթ.):

13. Եկեղեցու պառակտիչ գործունեությունը չէր սահմանափակվում միայն կաթողիկոս-արքունիք հակամարտությամբ: Քրիստոսի հայ ծառաները չէին հանդուրժում նաեւ կղերական իշխաններին:
13-րդ դարի սկզբներին կային միաժամանակ… վեց կաթողիկոսներ…

Վոլոդյա Գրիգորյան

Հ. Գ. -
Ուրախ եմ մասնագետ-պատմագետի տեսակետ լսել:

«Հայ Արիներ» Թիվ 76, 77, օգոստոս, սեպտեմբեր, 2006թ.

Կենդանիները՝ որպես խորհրդանիշ եւ զինանշան

June 29, 2011

Կենդանիները՝ որպես խորհրդանիշ եւ զինանշան

Մարդկանց կազմակերպված խմբերը հաճախ որպես խորհրդանիշ կամ զինանշան են օգտագործում տարբեր իրական կամ հեքիաթային կենդանիների պատկերներն ու անունները:

Օրինակ, ԱՄՆ-ում երկու ամենամեծ կուսակցությունների խորհրդանիշերն են. մեկինը՝ փիղ, մյուսինը՝ էշ: Չինաստանում, Ճապոնիայում, Վիետնամում եւ արևելյան մի քանի երկրներում տարածված է վիշապը:

Որպես խորհրդանիշեր հանդիպում են առյուծ, արծիվ, կենգուրու, աղավնի, օձ, կիվի, շուն, սիրամարգ, ձուկ, մեղրաճանճ, վարդ, տերեւ ու այլ կենդանիներ, թռչուններ, ծառեր, բույսեր, միջատներ, նույնիսկ… սատանա:

Հիմնականում խորհրդանիշ կամ զինանշան ընտրելիս մարդկային խմբերը հաշվի են առնում իրենց ազգային (տոտեմական) յուրահատկությունները, խմբի նպատակները, ծրագրերը, աշխատանքի պայմանները, միջոցները եւ այլն: Այսպես, ռազմականացված, ահաբեկչական եւ նման խմբերն ընտրում են գիշատիչների խորհրդանշանները: Այս կարգի խորհրդանիշեր են տարբեր գույնի գայլերը. թուրքերինը՝ գորշը, չեչեններինը՝ սպիտակը, մոնղոլներինը՝ կապույտը: Կան նաեւ այլ գիշատիչներ՝ Շրի Լանկայի ազատագրական խմբինը՝ վագր, պարսկական թագավորական-պետականը՝ առյուծ, Ռուսաստանինը՝ արծիվ, ներկայիս ՀՀ-ինը՝ առյուծ եւ արծիվ եւ այլն:

Հայերի համար բնորոշ են առավելագույն խորհրդանշանները. եթե կենդանի, ապա կենդանիների արքա առյուծը, եթե թռչուն՝ ապա արծիվը, եթե մետաղ՝ ոսկին, եթե քար՝ ադամանդը, եթե ծաղիկ՝ վարդը, եթե գույն՝ ոսկեգույնը (ծիրանագույն), եթե լուսատու՝ արեւը, եթե օրվա ժամանակ՝ լույս ցերեկը եւ այլն:

Դա կտրականապես հակառակ է նրանց, ովքեր իրենց կապում են գայլերի, մութ գիշերվա, լուսնի հետ:

Գայլի վատ կողմն այն է, որ նա, եթե սոված է եւ ընկնում է ոչխարների մեջ, ապա ոչնչացնում է ամբողջ հոտը, իսկ տանում է ուտելու մեկին (՞): Նույնպես վարվում է աղվեսը՝ ընկնելով հավաբուն: Ընդ որում, այդ գարշելիությունը նըրանք կատարում են գողեգող, գիշերը, երբ զոհերը եւ շրջապատը քնած են եւ չեն դիմադրում:

Այլ բան է առյուծը, որը սոված ժամանակ օրը ցերեկով հարձակվում է զոհի վրա՝ նախորոք մռնչալով, փախուստի ենթարկելով առողջ կենդանիներին եւ որսալով տկարներին, հիվանդներին՝ ազատելով նաեւ տվյալ խմբին զանգվածային հիվանդության վտանգից: Առյուծը երբեք չի բռնում մեկից ավելի կենդանի, դեռ բռնածի մի մասն էլ թողնում է չորքոտանի ու թեւավոր լեշակերներին: Կուշտ ժամանակ առյուծը խաղաղ հանգստանում է եւ նրա շուրջը հանգիստ արածում են նրա կերակուրը համարվող եղնիկները, ցուլերը, նապաստակները եւ այլն… նույնիսկ մարդիկ:

Իհարկե, հայերն օգտագործում են եւ այլ գույներ՝ սեւից մինչեւ սպիտակը, ծիածանի բոլոր այլ գույները, ներառյալ՝ դրանց երանգները: Այն ինչ բնական է՝ մարդասիրական է, բարի է, վեհ է:

Հայերը խաղաղասեր ժողովուրդ են, արարչությամբ լեցուն, բայց զավթիչների դեմ կռվելու ժամանակ նրանք դիմում են իրենց հրածին հոգում առկա առյուծներին, հովազներին, արծիվներին, բազեներին եւ այլ զորեղ գիշատիչների:

Հետաքրքիր է, որ համախմբվելով «գորշ գայլի» դեմ, հայերն ընտրել են «ոսկե առյուծ» անվանումը: Առյուծների ընտանիքը կոչվում է «պրայդ»: «Ոսկե Առյուծ» կազմակերպությունը նմանվում է կղզիների արշիպելագի, այսինքն՝ կազմված է տարբեր պրայդներից-ընտանիքներից, որոնք ունեն եւ’ առանձին եւ’ ընդհանուր ղեկավարություն, ծրագիր, ջոկատներ: Այդպիսի պրայդներ ստեղծվում են ցանկացած կուսակցությունում, հասարակական կազմակերպությունում, գործարանում, գյուղատնտեսական եւ այլ համայնքներում եւ այլուր:

Պրայդների-ընտանիքների գլխավոր նպատակն է՝ դիմակայելով «գորշ գայլերին», պաշտպանել տեսակը-ազգը ոտնձգությունից, ոչնչացումից՝ օժանդակելով պետական ուժային կազմակերպություններին: Սրանք ինքնաբերաբար վերանում են «գորշ գայլերի» վերացման հետ:

Ցանկալի է, որ յուրաքանչյուր գործողություն համաձայնեցվի պետական պատկան կազմակերպությունների հետ:

Չի բացառվում տարբեր պրայդների խմբավորումների ստեղծումը՝ միացյալ գործողություններ կատարելու նպատակով: Այստեղ շատ կարեւոր է քայլերի մանրակրկիտ նախապատրաստումը՝ ոչ մի մարտիկ չկորցնելու նպատակով:

Թե չէ պայքարն իմաստազրկվում է. ու՞մ է պետք թեկուզ մեկ առյուծի՝ անիմաստ կորուստով ձեռք բերված հաղթանակը: Չէ՞ որ նա էլ է պատկանում Տեսակին-Ազգին:

Լորենս, «ՈՍԿԵ ԱՌՅՈՒԾ»

«Հայ Արիներ» Թիվ 76, 77, օգոստոս, սեպտեմբեր, 2006թ.

Յօգա գիտությունը ըստ Պատանջալիի

June 29, 2011

Յօգա գիտությունը ըստ Պատանջալիի

Գլուխ 1. Վասն ինքնահաստատման

1.1. Ահավասիկ, Յոգայի ստույգ բացատրությունը:
1.2. Յոգան գիտակցության վերցնցումային վիճակն է:
1.3. Դա Էության բնական վիճակն է:
1.4. Այլ ժամանակ Էությունը միաձուլվում է ցնցումներին:
1.5. Կա ցնցումների 5 տեսակ, – ցավագին և հաճելի:
1.6. Դրանք են՝ իմացությունը, մոլորությունը, երևակայությունը, թմբիրը և հիշողությունը:
1.7. Ուղղակի ընկալումը, փորձը և հեղինակավոր աղբյուրը՝ իմացության սկզբունքն է:
1.8. Մոլորությունը – իրականությամբ չհաստատվող կեղծ իմացությունն է:
1.9. Երևակայությունը – փորձով չհաստատված մտքերի հոսքն է:
1.10. Թմբիրը – սկզբունքներից նահանջելու հետևանքն է:
1.11. Հիշողությունը – չանհետացած ապրումներն է:
1.12. Դրանք հսկվում են ավյունով և կամքով:
1.13. Ավյունը – հույզերին տիրապետելու անհրաժեշտ ջանքերի գործադրումն է:
1.14. Դա ամրապնդվում է նպատակամղվածությամբ:
1.15. Կամքը գոյանում է ցանկությունների հաղթահարումով:
1.16. Այնուհետև, հույզերի հաղթահարումը հանգեցնում է Էազգացության:
1.17. Այնժամ ձևավորվում են դատողությունը, զանազանությունը, իմաստավորումը և ինքնությունը:
1.18. Տիրապետելով հույզերին, մնում է հաղթահարել տպավորությունները:
1.19. Ինքնության կայացումով հույզերը վերահսկվում են առանց ջանքերի:
1.20. Վստահությամբ, եռանդով, հիշողությամբ, զանազանումով, խոկումով բացահայտվում է այլ իրականություն:
1.21. Արդյունքի արագությունը ուղիղ համեմատական է եռանդին:
1.22. Արդյունքը տարբեր է, կախված ներդրված թեթև, միջակ կամ մեծ ջանքերից:
1.23. ԵՎ ճշմարտությանը նվիրվածությունից:
1.24. Ճշմարտությունը վեր է ամենատարբեր մոլորություններից:
1.25. Նրանում ամենատեսությունն անսահմանափակ է:
1.26. Նա է բոլոր ժամանակների Ուսուցիչների Ուսուցիչը:
1.27. Նա արտահայտվում է մաքուր խոսքով:
1.28. Նրա իմաստի մասին խորհրդածությունները հանգեցնում են իմաստության:
1.29. ԵՎ վերանում են ինքնքաճանաչողության խոչնդոտները:
1.30. Թուլությունը, ծուլությունը, կասկածները, հակակրանքը, պատրանքները, մտացրիվությունը, անկայունությունը խոչնդոտների տեսակներն են:
1.31. Տառապանքը, մտամոլորությունը, ջղաձգությունները, հառաչանքները խոչնդոտների դաշնակիցներն են:
1.32. Դրանք հաղթահարելու մեկ ճանապարհ կա:
1.33. Մտորումները ընկերասիրության, բարյացկամության, ուրախության, երջանկության, դժբախտության, բարու և չարի մասին հանգստացնում են գիտակցությունը:
1.34. Ինչպես նաև շունչը դատարկելը և հանգիստ պահելը:
1.35. Հանգիստ գիտակցությունը բացում է արտասովոր ընկալում և կայուն անդորր:
1.36. Որտեղ տիրում է վերհուզական մտապարզությունը:
1.37. Եւ սիրտը ազատ է ցանկություններից:
1.38. Որտեղ գիտակցությունը հանգիստ է նաև քնի ընթացքում:
1.39. ԵՎ դատողությունն ազատ է նախապաշարումներից:
1.40. Այդպիսով, աստիճանաբար վերանում են փոքրագույնի և մեծագույնի ընկալման խոչնդոտները:
1.41. Երբ հույզերը հաղթահարված են և կայացել է բյուրեղյա թափանցիկությունը, ի հայտ է գալիս մտքի փոխակերպման ունակություն և ուսումնասիրողի-ուսումնասիրվողի-ուսումնասիրելու միջոցի հատկանիշների տիրապետում:
1.42. ԵՎ վերանում է հնչյունի-իմաստի-գաղափարի բանավոր խառնաշփոթը:
1.43. Հիշողությունը դատարկվում է թյուրիմացական ենթադրությունների հակասական ճյուղավորումներից և տիրում է դատողություններից ազատ ներքին անդորրը:
1.44. Այդպիսով համակենտրոնանալով, անդորրում սկսում են զգացվել առավել նուրբ առարկաները:
1.45. Ինչպես նաև նրանց սահմանները:
1.46. Ինչը իր հերթին նպաստում է ինքնահաստատմանը:
1.47. Հանդարտ հոսքով Ինքնության առջև պարզվում են գերագույն պատճառները:
1.48. ԵՎ ուղենշվում է Էության ճանաչողությունը:
1.49. Դա տարբերվում է բանավոր կամ տրամաբանական ճանաչողությունից, քանզի բացվում են մանրամասն տեղեկությունները:
1.50. Դրա զգացողությունը չեզոքացնում է բոլոր տպավորությունները:
1.51. Այդպիսով չեզոքանում են ինքնահաստատման խոչնդոտ հանդիսացող բոլոր մտքերի սերմերը:

Անդրանիկ Աթոյան՝
Ռուսաստանի Դաշնությունում
ՀԱՄ լիազոր-ներկայացուցիչ

«Հայ Արիներ» Թիվ 72, 73, ապրիլ, մայիս, 2006թ.


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 25 other followers