Archive for the ‘Կրոնական’ Category

Աստվածաշունչ Է Մարդու Խելքի Բան Չէ

June 29, 2011

Աստվածաշունչ Է Մարդու Խելքի Բան Չէ
(Տիրոջ դարձը)

Վերտառություն դարձած աֆորիզմի առաջին բառից խորշում եմ: «Շունչ» բառարմատը ինքնին զուգորդվում է օրական միլիոն անգամ ի կատար ածվող «շունչը փչել» անդարձ կտրականի հետ, իսկ աներեւույթ «ոգեշնչել, շնչավորել»-ների հետ իմաստային կապը եթերային է` մտացածին, պատրանքային, հազիվ թքով կպցրած: Աֆորիզմը առաջացել է երկխոսության ընթացքում եւ պատկանում է զրուցակցիս, որին դուք, սիրելի համբերատարս, շուտով կհանդիպեք:

Ձեր ծառան, Ջ. Բրունոյին արժանի ողջակիզակիցս, գիրք ու հոդվածներ է /արտա/գրել, որոնցում մերկացրել-տկլորացրել է, նույնիսկ` մորթազերծ արել կտակարանները եւ նրանց ական/ջ/ավոր կերպարներին, վերջիններիս հորջորջել տըխմար, ժողովրդախժռ եւ արել այլ հանդուգն ամբարիշտություններ:

Բայց, մին էլ ահա, եկավ հանգուցալծումը, եւ վերջ ի վերջո ամեն ինչ իր տեղն ընկավ: Բանաստեղծը կգոչեր. եկավ տերը`վերցրեց սանձափոկերը իր ձեռը: Իրականությունը պահանջում է, որ ամեն սկիզբ իր վերջն ունենա: Վերջերս, Աստծո մի օր, այսինքն` շաբաթվա շաբաթ օրը, 352 թվականից` Կոնստանդիանոս կայսեր կիրակին, կոշիկներս պինդ կապելով, գնացել էի քաղաքի հեռավոր թաղամաս (Եզ. Կողբացու փողոց)`խաշավայելքի: Ինչպես քայլքով մեկնել էի, ճիշտ այնպես էլ զույգ ոտնամաններով վերադարձա` տասնչորսապատիկ գերազանցելով Տիրոջ տասնապատվիրանների չորրորդով սահմանափակված մեկ օրվա քայլքի չափաբաժինը: Ճիշտն ասած, սովորություն ունեի աջ եւ ձախ ձեռքերումս մխեցնել ձեռս ընկած բոլոր սուրբ անձեռնմխելիությունները… Ձմեռվա ձիգ գիշեր: Սովորականի պես բացեցի Գիրքը (գրքեր շատ կան, Գիրքը մեկ է) եւ° մեղքս քավելու, եւ° քնիս ծայրը կարթելու: Գրքի բացված էջում, անկասկած վերին կանխորոշմամբ, որսացի գողտրիկ հոդվածիկ` զարմանահըրաշ վերնագրով, որի լուսապատճենը ձեր աչաց առջեւն է:
Դ Թագաւորաց 2:19-25

Եղիսէէի Զարմանահրաշ Գործերը

Քաղաքի մարդիկ ասացին Եղիսէէին. «Մեր քաղաքում բնակուելը լաւ է, ինչպէս որ տեսնում ես, տէ°ր իմ. բայց ջրերը վատ են, իսկ հողը` անբերրի»: Եղիսէէն ասաց. «Ինձ մի նոր կու°ժ բերէք ու այդտե°ղ դրէք»:
Բերեցին նրա ուզածը, Եղիսէէն գնաց ջրերի ակունքը եւ այնտեղ աղ գցելով` ասաց. «Այսպէս է ասում Տէրը. ’’Ես մաքրեցի այս ջրերը, որ դրանցից մահ եւ անբերրիութիւն չառաջանան’’»: Եւ այդ ջրերը մաքուր դարձան, ու այդպէս է մինչեւ այսօր, ինչպէս որ ասել էր Եղիսէէն:

Նա այնտեղից բարձրացաւ Բեթէլ եւ մինչ իր ճանապարհն էր գնում, քաղաքից դուրս եկան փոքրիկ երեխաներ ու ծաղրելով նրան`ասում էին. «Բարձրացի°ր, ճաղա°տ, բարձրացի°ր, ճաղա°տ»: Երբ նա յետ դարձաւ ու տեսաւ նրանց, Տիրոջ անունով անիծեց նրանց` նրանց անուանելով յանցանքի եւ ունայնութեան որդիներ: Եւ ահա անտառից երկու արջեր ելան ու այդ մանուկներից քառասուներկու հոգու պատառոտեցին: Եղիսէէն այնտեղից գնաց Կարմելոս լեռը եւ ապա վերադարձաւ Սամարիա (մեջբերման վերջը):

…Տնքոցախառը հեծկլտանքիս վրա ոտնաձայներով կիսալցվեց ննջասենյակս:

- Ի՞նչ պատահեց, – շվարած հարցրին: Ի պատասխան քթիս ծայրը ուղղեցի հատակին ընկած Գրքին:
- Ի՞նչ է, օձ կա՞ մեջը, ինչ պատահեց, այ հեր օրհնած, – հարցաքննելու տոնով շիվարախառն վրա են տալիս տնեցիները:
- Փոքրիկ երեխանե¯րը, մանուկները, – հազիվ շշնջացի, – եւ… հերու, թե այս տարի եմ ընկել անապական աշխարհը: Մամոնայի աշխարհիցդ, ընթերցող, էլ ոչինչ չեմ հիշում:
…Հարաբերական գիշեր է: Քնած տեղս երազի մեջ երազ տեսա. իբր թե գիշեր է, իսկ ես իսկական երազ եմ տեսնում…

Աստված ձայն տվեց ինձ. «Աբրա¯մ, Աբրահա¯մ, հա¯մ»: Ես պատասխանեցի. «Ոչ Աբրամն եմ, ոչ Աբրահամը եւ ոչ էլ…»: Աստված ասաց ինձ. «Հակո°բ, Յակո°բ»: Ես ասացի. «Ո°չ Հակոբն եմ, ո°չ Յակոբը եւ ո°չ էլ Իսրայելը, բայց այստեղ եմ»: Հարցրեց. «Մովսե՞սն ես, թե՞ Նավեի որդին»: Պատասխանեցի. «Գիշերվա երա՞զ ես, ա°յ Տեր: Ինչո՞ւ ես ինձ անվանարկում: Ես իմ հոր որդին եմ, գեհենի լափող կրակի հետ էլ գործ չունեմ»: Նա ոստնեց կիսաբաց օդանցքի մոտ եւ շեփորեց. «Պավլոս-պետղ°ոս, դասախոս արամս, ալմոս տիկոս, սոնա ֆարհադյանս, ռընե ջանս, կույս եպիսկոպոս, անմիջապես հո°ս»: Ես արհամարհալից թափ տվի ձեռքս,–Որդուդ ընկերների եւ վկաներիդ կաշին ինքս եմ դաբաղել: Իր իսկ նախաադամերենով վարժ բարբառեցի. «Դուռս կողպեսես, պատուհանս ցանցափակելոս, քիթդ` նոս»: Խոսքս չավարտած` նըրա մեջ մի այնպիսի վարակիչ քրքիջ մտավ, որ քիչ էր մնում ես էլ աստվածավարի խնդայի: Այդպիսի հայրական ծիծաղ արխիվ-պահոցս չի հիշում: Ծիծաղաարցունքները սրբելով` նա հազիվ կարողացավ խոսել.
«Որդի° Զինավորի, ես քեզ փորձեցի: Ես Տերն եմ, Արդարը, մի նախանձոտ ու վրեժխնդիր Աստված, մի լափող կրակ, որ մի ոմնի հանցանքների համար պատժում է ձեռն ընկածին: Մուղայիդ կաց, գառս (համեստաբար գրում եմ փոքրատառով-Վ. Գ.), ձեր հովիվների ու շների ոխը քեզնից կհանեմ»,- խոսքին տալով գայլաձեւը: Ես ասացի. «Ճիշտ եք ընկեր Եհ…, ներողություն, Տեր Հայր»… Նա կտրեց ինձ. «Տեր հայրը պապդ է»: Ես շարունակեցի. «Բացարձակ ճշմարիտ եք, „ստորակետով եւ մեծատառերով Տեր, Հայր“: Ես գառ եմ ապրել, բայց արդեն բավական մեծ եմ… Գուցե այլեւս ոչխա՞ր»… Տերը վրա բերեց. «Ոչխա¯ր: Թան էլ չէ, գոմշի բրդած մածուն: Դուք, բոլոր կավածեփներդ, սկսած իմ Միածնից, գա°ռ եք, գառ էլ կմնաք: Իմ հոտի գլխաքանակի մեկական գլուխ եք: Երկրային հոտումս դեռեւս ոչխարներ չկան: Տհասների, «գյումրեցի Դանթեի» բնորոշմամբ`«մանուկ մարդկության» հոտ է: Հասկացա՞ր, անչափահա°ս»:

Պիծակահար ձիու գլխաճոճանակ պատճենելով` գլխովս հաստատեցի, իբր թե գլխի ընկա: Եվ փորձում եմ պարզել` չեզոք սեռի «գառս» խոյացու է, թե մաքիացու, բայց նա շարունակում է.
-Դե որ հասկացար,- բարեհաճ է տրամադրված,-հիմա արտոնված ես բլբլալու. ասա°, ի՞նչն է քեզ գցել այս կողմերը:

Միտքս պայծառացավ, երեւի արտաքին ազդակով, ջոկեցի թե որտեղ եմ, մտաբերեցի, թե ինչպես է Բիբլիան ձեռքիցս ցած թռել: Առանց գլխիս զոռ տալու, ասելիքս, ինչպես վազող տողում, շարժվում է աչքիս առաջ` աջից ձախ, հայերեն տառերով` սովետական ուղղագրությամբ: Եվ խոսքս գնա¯ց…
- Եղիսեի գործերը զարմանահրաշ չեն թվում: Ավելի շուտ զարմանազան են եւ…հրեշավոր (այս բառը արտաբերում եմ կիսաձայն): Մի բուռ ա¯ղ… Դրանով կարելի է ախտահանել մի կուլա ջուր, որպեսզի «դրանից մահ չառաջանայ», բայց… ամբողջ քաղաքի եւ դաշտերի ջրերը հազա°ր տարո՞վ… Եթե աղի մի բուռը միայն խմորիչ է` աստվածային հրաշքով բազմապատկվող, ապա չպետք է մոռանալ, որ ախտահանման աստիճանի աղիացված ջուրը չի խմվի: Սակայն, հատկապես նշել կուզենար Ձեր արարվածս, որ աղաջուրը ոչ միայն պիտանի չէ ոռոգման համար, այլեւ` այն առհավետ շարքից կըհանի դաշտը: Էլ ի~նչ բերրիության մասին է խոսքը:
Բայց, Օ¯, բիբլիական հրաշք: Մի բուռ աղը «այդ ջրերը մաքուր դարձրեց մինչեւ այսօր»:
- Ո°չ: Աղը չէ, – հանգիստ մուտք է գործում, – աղը միայն նշանակ է: Հիվանդին վիրահատում է դանակը, կամ եթե ուզում ես` ձեռքը, իսկ վիրաբույժը Ես եմ, Տե°րս: Այդ Ես` Ամենակալս եմ հրաշքները գործում:
- Ընկալեցի, – անպատշաճում եմ, – հեռու չգնանք: Դժվա՞ր է Մեռյալ ծովին ավելացնել մեկ բուռ աղ, մանավանդ, որ այնտեղ ամենուր աղաշերտեր են: Արդար չէ, որ միակ կենդանի Աստծո Միակ կենսիրավ Ազգի միակ ծովը Մեռյալ լինի: Համաձայնվեցե°ք, գթառա°տ, ավելացնել թեկուզ կես բուռ: Թող սուրբ ծովը լինի ոչ քաղցրահամ, բայց ոչ էլ` Մեռյալ: Ի դեպ, Տե°ր, Տե°ր, ջուրը Դու°ք եք բուժել, արջերին էլ հենց Դուք եք պատվիրել,–ասում եմ սարսափով` հիանալով համարձակությանս վրա:
- Ռոբինզոն Կրուզոյի Ուրբաթի տեղ ես ուզում ծախվել,-մեղմորեն` կիսահարցական սպառնում է Գթառատը:
- Ես, ես,- աստվածավախությունից կարկամած` կարգի եկա,-ես ուզում եմ բարձրաձայնել առ այն, որ աղով եւ մարգարեի ձեռքով Ձեր կատարածը ոչ միայն զարմանահրաշ է, այլեւ՝ զարմանազան:
Բայց մտքիս ստորին ծալքերում փայփայում եմ նպատակս` «հրեշավոր» բառը քիփ փաթաթել Հյուրիս վզին: – Խոսենք երկրորդ պարբերության մասին, – շարունակում եմ: – Հոգիս պատռվում է տվայտանքից: Քառասուներկու հազար միամիտ աղավնյակներ…
- Սպասի°ր, դե¯, – «ստոպ-կռանս» քաշեց Հաղթ Բազուկը: – Ի՞նչ հազարներ, ինչ քառասուներկու հազար, երբ այնտեղ «պատառոտեցին» միայն քառասուներկու փոքրիկ երեխաների, մանուկների:
- Իրոք որ, – հայացքս սեւեռած Գրքի էջի վրա` շփոթմունքս հաղթահարելով գտնում եմ խոսքիս տուտը, – ոնց որ մի քիչ ուռճացրել եմ: Շլմոր շտապողականության սխալ Է: Ձեր գըրած Գրքում թվերը առանց «հազար» ածականի չեն լինում: Դ Թագավորաց Բ գլխի 24 տունը բացառություն է, գուցե եւ սպրդուն վրիպակ:

Գրված է «քառասուներկու». թող լինի քառասուներկու, առանց «հազարի»: Մեղավորս միշտ էլ սխալ է:
Գորովագութ Տեր, սիրելի Հայրս, քառասուներկու երեխաներ երկինք ուղարկելը, այն էլ արջերից պատառոտված… Գոնե լիներ մե°կ արջ: Եվ մահվան արժանի ի՞նչ մեղք կարող էին գործել այդ չարաճճիները… Քաչալին կոչել են «ճաղատ» կամ «կնդակ»: Օ¯, սարսափ, չտեսնված-չլսված «ճիվաղ մանուկներ»… Ասենք թե «բարձրացի°ր, ճաղա°տ, բարձրացի°ր, կնդա°կ» ծաղրանքը հնչել է մի քանի դեղնակտուցներից: Ինչպե՞ս որոշվեց, որ երեխաներից քառասուներկուսին պետք է տեղնուտեղը մեռցնել տանջալից մահով` առանց նախաքննության, առանց դատ ու դատաստանի: Մի՞թե կարելի է բացառել, որ մեռցված աղավնակերպ հրեայիկների մեջ եղել են նաեւ ոչ քչերը, որոնք ամոթանք են արել դրկիցներին` սատարելով ճաղատ պապիկին… Պապի¯կ: Պապիկը մեկ ակնթարթում պայմանագիր կնքեց անտես-անծանոթ արջերի հետ, բայց իր թոռնիկներին չասաց. «Ձեր ցավը տանեմ, անուշիկներս, ձեր խաղին կացե°ք»: Ո՞ր մեկն ասեմ, Հայր: Եթե շարունակեմ, ապա Հայրս, վեց օրը չէ, սուրբ շաբաթդ էլ հետը տքնես` չես հասցնի պատասխանել: Այսպիսի էլ Գի՞րք: Ափսոս Մեսրոպ Մաշտո¯ց, գրեր հայո¯ց…:

Այդ անաստված Եղիսեն գոնե զղջար, ջարդի կեսից արջերին հե°տ կանչեր: Սարսափելի արջային ամբողջ խրախճանքը կատարվում էր մարգարեի քթի տակ: Քառասուներկու ճստիկ-պստիկներ…
- Զղջալ` կնշանակե սխալի կեսից ետ դառնալ: Մերոնք չեն սխալվում,- հանգիստ, իմ ջղաձգումներին անմասն, վրա է բերում իրավարար Դատավորը:
- Այդ ինչպես է, – չեմ համբերում, – Դուք բազում անգամներ զղջում, փոշմանում եւ կեսից հետ եք դառնում, օրինակ. «Ծննդոց» 6:6,7 եւ 8:21, «Ա Թագ.» 15:35, «Բ Թագ.» 24:16, «Հովնան» 4:11, իսկ «մերո°նք» պետք է անողորմ մնան մինչեւ վարդապետի խազը: Դուք, Գթառատ Տեր, խնայեցիք «Եգիպտոսից դուրս եկած մինչեւ քսան տարեկանները», խնայեցիք «Նինվե մեծ քաղաքին,որովհետեւ այնտեղ ապրող մարդիկ դեռեւս աջն ու ձախը իրարից չէին ջոկում». խնայեցիք որպես անմեղսունակների: Իսկ այս փոքրիկները….- արտասուքս թույլ չի տալիս շարունակել ասելիքս, – որոնց մի, ինչու ոչ, զգալի մասը չի էլ նշմարել, որ մի կունդ է բարձրանում Կարմելոս լեռան լանջն ի վեր:
Տիրոջ «համբերություն առանց սահմանի» բաժակը լցվել էր, բայց ձեռքս դնելով վահանաձեւ գեղձիս մոտ` աղաչական ժեստով հասկացրի, որ կես րոպե եւս եւ… վերջացնում եմ:
- Այդ փոքրիկները նո՞ր էին հողից ծլել, սրանք հարեւան-հարազատ չունեի՞ն, որ Եղիայի երկարամյա ծառա եւ կես օր առաջ օծված մարգարեի լերկ կնդակը արմատախիլ անեին ուսերից:
Քաջալեր աչքով է անում, իսկ ես վեր եմ քաշում տոնս: – Ու՞ր են իրավապահ մարմինները, Տիրոջ ծառա Մովսեսի Օրենքը, Ձերդ պայծառափայլի իմպերատիվ պատվիրանները: Գրված է` հուդայականը իրավունք չունի գթալու…
- Այլադավաններին:
- Հրեան հրաման է ստացել սատկանացնելու բոլոր…
- Այլազգիներին,- կրկին միտքս ավարտում է միակ կենդանի Զորավարը:
- Նրանք իրավունք չունեն չարչարանքով տանջելու…
- Իրենց եղբայրակիցներին` իսրայելացիներին,–դարձյալ վրա է բերում Տերը:
-Մի՞թե երեխաները, Եղիսեի պես, իսրայելացիներ չէին, – շարունակում եմ խոսքս: – Ինչու՞ ցարդ չի քարկոծվել Ձեր մարգարեն: Դեռ չի՞ հասունացել ժամանակը: Թերեւս պետք է սպասել ահեղ դատաստանի օրվա՞ն:

Համբերատարը ձեռքի շարժումով հասկացրեց, որ ոտնահարում եմ անսահման համբերության սահմանները եւ, հոնքերը վեր քաշելով, թուքը կուլ տվեց.
- Ասում ես`որդի Զինավորի կոչեմ քեզ, – եւ բարինենգ ժպիտով շարունակեց, – տեսնում եմ քիմիկոսից աստվածաբան դուրս չի գա: Աստվածաշունչ է` ամեն մարդու խելքի բան չէ: Դուք այն չեք ընթերցում. այնտեղ միայն տառերն եք տեսնում: Ջունգլիների վրայով թռչելիս զմայլվում եք համատարած կանաչի փառո°վ միայն, մնալով անհասու բյուրերանգ եւ բյուրածալք կենսոլորտին, ուր թագավորում է իմ կողմից համակարգված կենարար խուժադուժի Օրենքը: Անբեկան-անբացառ, սուրբ-անմահ Օրենքը: Երբ այնտեղ անբեղն է փորձում խելքը` նրա տեղն է ճահճի խորքը կամ գազանաց փոր-փսորքը:

Սուրբ Գիրքը անողոք է քանց ջունգլի, չի խնայի անփորձ-անմորուսին:

Արդ, միասին ընթերցենք` քեզ այս օրին հասցնող տողերը, – մայրաբար ձեռքի բաց ափով շոյում է գագաթիս մի քանի մազերը:

- Բավական է բացես ծալքերդ, եւ ամեն ինչ ջինջ երկնքից էլ պարզուն կդառնա: – Մատանեմատը դնելով տողի վրա, ասում է. – գրված է «քաղաքի»: Ինչ եք հասկանում, ո՞ր քաղաքի:
- Բեթել քաղաքի, կամ էլ` Երիքով: Այս երկուսից մեկը,- պատասխանում եմ դասը սերտածի համոզիչ տոնով:

- Գիրքը նման բան չի պնդում: Ավելի շուտ պետք է հասկանալ «ինչ-որ բնակատեղի»: Մեր ժամանակների քաղաքները, հաճախ նաեւ թագավորությունները, երբ Գիրքն էի սեւագըրում, իրենց մեծությամբ չէին գերազանցում ձեր արդի փարախներին: Ընդունենք, որ «ինչ-որ բնակատեղին», իրոք կարգին քաղաք էր` բազմահազար բնակչությամբ: Այս «մե°կ»: Իսկ «երկուսը» այն է, որ թեկուզեւ միլիոնանոց քաղաքի մի մասում, մի փողոցում, իրար մոտ չես գտնի տասը երեխա. էլ ինչ մնաց որ նրանցից քառասուներկուսին խժռեն անտառից դուրս եկած արջերը: Մանուկները այնտեղ հորինվա՞ծ էին, թե՞ արջակերակրատաշտում բարուրներով դարսոտված… Շարունակե՞մ, թե՞ ըմբռնեցիր, – կրկին աչքերիս մեջ է պեծակրակում դաստիարակս:

Ես դեմքիս տխմարություն եմ կուտակում: Ինչքան խոսք, բան պոկեմ, այնքան ինչք կուտակեմ: Ամեն քայլափոխին չէ, որ կհանդիպես անխառն Արարչի:

- Լավ շարունակեմ, – հուսահատված է: – Ո՞ր քաղաքի մեջ կամ կողքին անտառ կմնա: Մանավանդ, որ խոսքը անապատային բնակավայրի մասին է: Քո իմացած Երիքով, Բեթել քաղաքների մոտ անտառներ չկան, չեն եղել: Սա էլ քեզ «երե՞ք»` մատիդ փաթաթան: Այս անգամ գլխով եմ անում, իբրեւ`«այո, բա ո¯նց»:

- «Չորրորդն» ասեմ, – գոչում է մեկնիչս: – Օրը ցերեկով, արեւի տակ, ջահի լույսով` Պաղեստին աշխարհում, դեղի համար մի արջ անգամ չես կարող գտնել: Պարզապես նա այնտեղ չի եղել երբեք: Ե¯ր – բե°ք:

Երկու «երբեքների» արանքում աննկատ աճպարարությամբ աջ ձեռքին հայտնված տձեւ ժամանակացույցին Նա այնպիսի նվիրումով նայեց, որ կարծես երկրորդ «երբեքը» «ոչ» էր` ուղղված ժամանակը անմնացորդ խժռած եւ արդեն մինուսները անողորմ վատնող սլաքներին: Շա¯տ էր ուշացել: Ձայնային արագությամբ ձախ ձեռքը մեկնեց իր տաբատի աջ գրպանը…

Այդ միջոցին արյունս բյուրեղացավ. ուշագնացության չափ ոգեշնչվեցի: Ակնթարթն ետ վազեց երեսուն եւ չորս դար ու կանգ առավ «Դատավորաց» գրքի Գ գլխի ուղիղ զենիթում, ուր, դեռեւս թխահոն, Եհովան ոսկեփետուր ղալամով շարում էր. «Իսրայէլացիները աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, եւ Տէրը նրանց համար մի փրկիչ մէջտեղ հանեց` յիմենացի Գերայի որդի Աւոդին, որն երկու ձեռքով էլ յաջող էր գործում:
Իսրայէլացիները նրա ձեռքով Մովաբի Եգղոմ արքային ընծաներ ուղարկեցին: Աւոդն իր համար մէկ կանգուն երկարութեամբ երկսայրի սուր շինեց, կապեց այն իր աջ ազդրին թիկնոցի տակից եւ գնաց ու ընծաները մատուցեց Մովաբի արքայ Եգղոմին: Եգղոմը շատ գէր մարդ էր: Երբ Աւոդն իր ընծաները տուեց վերջացրեց եւ արձակեց ընծաները բերողներին…. Փրկիչ Աւոդն ասաց. «Ո°վ արքայ, ես քեզ համար Աստծու պատգամ ունեմ հաղորդելու»: Արքայ Եգ-ղոմն աթոռից վեր կացաւ գնաց նրա մօտ: Երբ նա վեր կացաւ, Աւոդն իր ձախ ձեռքը մեկնեց, քաշեց երկսայրի սուրն իր աջ ազդրից եւ Եգղոմի կողը խրեց, սրի կոթն էլ խրեց վէրքի մէջ: Ճարպը ծածկեց վէրքի բերանը, որովհետեւ նա սուրը նրա կողից չհանեց….»:*
Ընթերցող: Ականջդ բեր ծածուկ բան` աստծու խոսք հաղորդեմ, բայց, տե°ս, թուրքը չիմանա: Իսրայելի փրկչի եւ Եհովայի մոտ`ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը «քաղաք» է կերել` առանց «աղ»-ի:

… Ոգեւորությունս փոխակերպվեց հիասթափության… Երեսունչորս երկար դարերը դավաճանեցին նվաստիս. Տիրոջ ձեռքին հայտնվածը երկսայրի սուր չէր, այլ` ոտաբոբիկ ոտանավոր… Փրկչի սրին արժանանալուս աստղի տակ չէի ծնվել. հայի բախտ է. գուցե իսկի արքայի տեղ էլ չեմ անցնում. ո՞վ գիտե:
Երազիս մուրազս կրկին երազ եկավ տասնմեկ-տասներկու օր, պիտի ասեի գիշեր, անց, երբ Տիրոջ զատիկն էի արել եւ կարմիր գինուց զատ այլ բան չէի կոնծել: Աչքս բացեցի` դիմացս նույն պերճաշուք Տեսիլքը` արեւոտ օրվա ձյունածածկ դաշտի պես լուսասփռ…

- Ինչ լավ է, խեր ըլի, – ասում եմ, – նստեք:
- Եկել եմ «հինգը» ավետելու, – կարճ է կտրում Տերը:
Նախորդ անգամվա ուշացումը, երեւում է, վրան էժան չի նստել:
- Աղաչում եմ, նախքան այդ «հինգը», ականջ արա, մի խոսք ունեմ:
- Ասա°, ասա°, ապարանցի ես, չէ՞:
- Ընդհակառակը, – պարզուկում եմ:
- Լա°վ, լա°վ, ասելիքդ թոթափիր – ասում է ընդգծված պատրաստակամությամբ:
- Խոսքս այն է, որ «մատյան ասեմ թե, գրքերի Գիրք ասեմ թե, ի՞նչ, ի՞նչ ասեմ Բիբլիային», – ծորում եմ աշուղաձայն, – պիտի ասեմ, որ այն շատ է դաժան, անկապ, հակասական, վայրենի նախապաշա…
- Հենց դրա պատասխանն է, որ բերել եմ, այ սրտատրոփ «ընդհակառակցի»: Ի՞նչ Գիրք, ի՞նչ Արարիչ, մարգարե¯, Եղիսե¯-մեղիսե, անձնավորված` սեփական Աստված, երկիր ավետյա¯ց: Այդ ամենը ղեւտացի քրմերի խանգարված մարսողության արգասիք է: Ո՞վ է տվել սրանց սար ու ծառ, սրած կացի¯ն: Սա էլ քեզ «հինգը» եւ վերջինը: Բայց կա եւս մեկը` ամենավերջինը. իննսունիննի պրիմը.
- Ը… Ը…, – բերանս բաց է մնում: Փութաշարժ գտնում եմ դաստառակս եւ օդում ետ բերում ծլուլս:
- Ձեռքիս մեջ ես, – քթիս է մոտեցնում բուռ արած աջը. – այ ընդհակառակցի Սիմեոն ծերունի: Չեմ արձակի քեզ մինչեւ Որդուս մոտալուտ` ահավոր-փառավոր գալուստը: Երկրային իշխանի աշխարհում` Երկիր մոլորակի աստված Սատանայի թագավորությունում կսպասես 1234567 գարուն-ամառ-աշուն-ձմեռ: Այնուհետեւ կհայտնվի կրտսերս` Հիսուսս եւ նրա հետ ուղիղ մեկ հազար տարում կոչնչացնեք օդը փչացնող էակներին` բոլոր շնչավորներին: Հազարումեկերորդ տարվա Ադար ամսի 14 լույս 15 կեսգիշերին Որդիս վերջին անգամ հրաժեշտ կտա պիղծ մոլորակիդ, իսկ քո մարմինը կգնա նախնիներիդ հանգստարան:
- Հոգի՞ս…
- Վերջ տուր ստապատիր բարբաջանքին, – տիրաբար կտրում է, – «հոգիսսս»… մի սրան տե°ս ս ս: Անմահության ցնորքը` ագռավազգեստ տզրուկների բարբաջն է.«Դուք մէզ լավ կերակրեք այս աշխարհում, որ լավ ապրեք այն աշխարհում»: Գրքում մեկ բառ անգամ չես գտնի հոգու անմահության օգտին: Բայց կա`«Ժողովող» 3:16-20*: Լավ հիշիր, կան նաեւ «Երեմիա» 23:15** եւ «Սիրաք» 32:2*** բացարձակները: Ուրիշ ոչինչ: Մեկական` յուրաքանչյուր տասներկու հազարին: Քիչ չէ. նույնիսկ շատ է:
- Ամենա…
- Կարճ կտրի°ր, ժամանակս կերար:
- Որտեղի՞ց` Ձեր այդքան մաքուր հայերենը:
- Սմբատ` Զարեհ ավանից: Լսե՞լ ես: Վեհափառդ` տիեզերական կոչված «կաթողիկոսդ», որին մի բուռ հողն էլ ափսոս է… «Տիեզերակա¯ն». մահմեդական ամիրայի հետ միացած, Սմբատին գցեցին Որդուս օրը:
Հիմա երկնքի դպրապետն է: Ահա թե որտեղից է իմ հայերենը: Վե°րջ:

ԱՐԹՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ: Հայոց արքան` պարսից շահին, հայոց թագավորը` հոռոմների կայսեր, հայոց դպրոցը` հրեաների վիժուկին պատանդ ուղարկած սուրբ կաթողիկոսների սուրբ եռամիասնության հիշատակներով երդվում եմ. ծննդյան եւ հայտնության տոներին իսկական երազներս տեսել եմ երազում քնածս ժամանակ. ուստի արթմնի ինձ պատժապարտ չեմ ճանաչում երազխաբությունների մեջ:

Ամէն Ինչ Վերջ Է Գտնում Մահով….

«Եւ սրտիս մէջ մարդու որդիների խօսքերի համար ասացի, որ Աստուած պիտի դատի նրանց, որպէսզի ցոյց տայ, թէ իրենք էլ անասուններ են: Արդարեւ, նոյն դիպուածն է պահուած թէ° մարդու որդիների եւ թե° անասունների համար, նոյն պատահարն է լինելու նրանց բոլորի համար: Ինչպէս, որ մէկի մահն է, նոյնպէս եւ` միւսի մահը, եւ բոլորի մէջ նոյն շունչը կայ. էլ ի՞նչ առաւելութիւն ունի մարդն անասունից. ոչ մի, քանի որ ամէն ինչ ունայնութիւն է: Ամեն բան մի տեղ է գնում, ամէն ինչ հողից է եղել, եւ ամէն ինչ հող է դառնում…
**Դրա համար էլ Զօրութիւնների Տէրն այսպէս է ասում մարգարէների մասին.«Ահաւասիկ ես դրանց ցաւեր եմ տալու իբրեւ կերակուր, դրանց խմեցնելու եմ լեղի ջուր, որովհետեւ պղծութիւնն արար աշխարհում տարածուեց Երուսաղէմի մարգարէներից»:
*** Ով հաւատում է երազներին, նա նման է մէկին, որը փորձում է բռնել ստուերը եւ վազել քամու յետեւից:

Վոլոդյա Գրիգորյանի

«Հայ Արիներ» Թիվ 78, 79, 80, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր 2006թ.

Ի՞նչ է աղանդը

June 29, 2011

(Խոհեր՝ ծնված Ս.Ա.-ի «Անհավատների եւ աղանդավորների իշխանության օրոք» հոդվածի կապակցությամբ-«Տարեգիր». 20.09.2006թ.)

Ցավալի է, բայց փաստ. հայ մտավորականության մի ստվար հատված, իմացյալ կամ չիմացյալ՝ ընկած օտար հոգեւոր քարոզչության ճնշման տակ, ծամոնի պես բերանն առած ծամում է «աղանդ» («աղանդավորություն») բառը՝ այդպես էլ չհասկանալով, թե ի~նչ է այն նշանակում ըստ էության: Այդպիսիններից է հոդվածի հեղինակը: Քանի որ նրա կեղծապատում կարծիքը եզակի չէ, այլ զանգվածային մտայնության արտահայտություն է, ուստի հարկ ենք համարում մեր վերաբերմունքն արտահայտել դրանում արծարծված մի քանի գաղափարների վերաբերյալ:

Ո՞րն է իսկությունը, ի՞նչ է ասում հայ լեզվաբանությունը, ճշմարիտ աստվածաբանությունն ու կրոնագիտությունը «աղանդ» («աղանդավարություն») բառ-խորհրդի մասին:

Հայերենում «աղանդ» բառը կազմված է աղ (նշանակում է հաճելի, գեղեցիկ, այլ դեպքերում՝ կյանք, ուժականություն, կենսականություն) եւ անդ (այն կողմ, հեռու) բառարմատներից ու նշանակում է հաճելիից, գեղեցիկից, ուժականությունից, կենսականից, կյանքի տվյալ ձեւից այն կողմ, հեռու, կարճ՝ տհաճ, տգեղ, անկենսունակ, կենսաձեւը ժխտող, ուժաթափ անող…

Հավատքային իմաստով (պարզորոշության համար նկատենք, որ հավատքը եւ կրոնը հակադիր կարգի երեւույթներ են) «աղանդ» նշանակում է ցեղի (ազգի) հոգե-ոգեկան որակների, նրա կենսաձեւի արտահայտություն հավատքից (հավատքը միշտ ցեղային, ազգային է լինում, ի տարբերություն կրոնի, որը միշտ ապազգային, անցեղ է լինում…), այսինքն՝ բուն՝ բնականորեն տրված հավատքից շեղում, որը հավատքը կրողի (նրա կյանքի, կենսունակության, կենսաձեւ բարոյականության, ուժական համակարգության…) համար դառնում է հույժ վտանգավոր ու կենսաթափ անող: Որպես կանոն, աղանդը միշտ լինում է ցեղի (ազգի) բուն հավատքի հակոտնյան, այն, ինչը ցեղի (ազգի) մեջ չի առաջանում, այլ դրսից է մտցվում: Իսկ այդպիսին ցեղի (ազգի) համար ամեն մի կրոն՝ մարդ անհատի (անհատների) կողմից ստեղծված գաղափարախոսություն է: Այս առումով, օրինակ, արիական ցեղի (ազգերի) համար աղանդ են քրիստոնեությունը եւ մուսուլմանությունը, արաբական ազգերի համար՝ մուսուլմանությունը (սրա հիմքը, ինչպես հայտնի է, հուդայականությունն է), չինացիների համար՝ բուդդայականությունը, հուդայականների համար՝ քրիստոնեությունը (թեեւ սա յուրահատուկ դեպք է եւ առանձնահատուկ իմաստավորման կարիք ունի…) եւ այլն:

Կրոնական իմաստով աղանդ է կրոնական տվյալ իշխող գծից (գծերից) շեղումը: Քանի որ ամեն մի կրոն հավատքի հետ հարաբերության մեջ աղանդ է եւ դրանում բացարձակ հոգեւոր ընկալումները բացակայում են, ուստի կրոնում բուն իշխող կրոնական ուղղություն – աղանդ սահմանները անընդհատ փոխվում են (դա պայմանավորված է ինչ-ինչ տնտեսական ու քաղաքական շահերով): Բանը հասնում է նույնիսկ նրան, որ տվյալ կրոնը իր փոփոխություններում այն աստիճան է կտրվում հիմնադրի ուսմունքից, որ նրանից տարբեր ինչ-որ բան է դառնում (օրինակ, քրիստոնեությունը այլ բան է, Հիսուսի բուն ուսմունքը՝ արտահայտված ավետարանիչների գրքերում՝ այլ): Կրոններում աղանդը մի կապակցության մեջ կարող է հանդես գալ որպես աղանդ (օրինակ՝ քրիստոնեությունը կամ մուսուլմանությունը՝ հուդդայականության հետ հարաբերության մեջ), մեկ այլում՝ որպես իշխող կրոնական ուղղություն (օրինակ՝ Հիսուսի ուսմունքը քրիստոնեական զանազան ուղղությունների հետ հարաբերության մեջ):

Հարցը քննենք մեր՝ հայերիս առումով: Պարզից էլ պարզ է, որ հայի համար բուն` բնականորեն տրված հավատքը ծագումից ու նախնիներից եկող եւ, հետևաբար, հայի բոլոր սերունդների համար ընդհանուր, նրա որակական հատկանիշերը, նրա կենսաձեւ բարոյականությունը արտահայտող, նրա բնօրրան Հայկական լեռնաշխարհին համապատասխան ձեւավորված հավատքն է: Որը հայ հավատքն է, կամ, նժդեհյան խորհրդաբանությամբ ասած, Ցեղակրոնությունը (նկատենք, որ հոդվածագրի ականջները բացասականորեն գրգռող «հեթանոս» հունարեն եզրույթը ոչ այլ ինչ է նշանակում, քան՝ պարզապես ազգային, ցեղային հավատքը, այս կամ այն ազգային ու ցեղային պատկանելությունն ունեցող. բառն առաջացել է էթնոս-ցեղ, ազգ նշանակող բառից…), կամ էլ՝ Արորդիությունը (Հայ հավատքը հնուց ի վեր նաեւ այսպես է կոչվում հավատքը կրողի՝ Հայ-Արիի արարչական ծագմամբ՝ Ար-մեն-մարդ, պայմանավորված):

Հետեւաբար, հայի համար աղանդ է ամեն մի օտար հավատք ու կրոն, ամեն մի օտար հոգիներում ու աշխարհներում բուսնած-աճած-ձեւավորված, տիեզերական աստված-զորությունները այլ կերպ (հայից տարբեր) ընկալող դավանանք, մանավանդ նրանք, որոնք հայի բուն հավատքը ժըխտում, հալածում են (հին ժամանակներում զրադաշտականությունը, ավելի ուշ՝ քրիստոնեությունն ու մուսուլմանությունը, այսօր՝ քրիստոնեությունը իր զանազան ճյուղավորումներով): Հայի համար աղանդ է նաեւ աստվածամերժությունը (աթեիզմը)՝ քրիստոնեության այդ մյուս երեսը խորքային առումով դիտած՝ քրիստոնեությունը աստվածամերժության` հնուց ի վեր սեմական աշխարհում երեւան եկած այդ գաղափարախոսության մասնավոր արտահայտություններից է, քանզի երկուսի առանցքն էլ մա~րդն է, երկուսն էլ մարդակենտրոն գաղափարախոսություններ են …: Թեեւ հայի համար աստվածամերժությունը չարյաց փոքրագույնն է, քանի որ նրանում բնապաշտության` Հայ հավատքի հատկանշական գծերից մեկի, որոշ տարրեր կան վկան՝ Հայաստանի խորհրդային աստվածամերժական շրջանում Հայ հավատքի որոշ չափով ազատ շունչ քաշելը…:

Հոդվածագիրը կասի՝ քրիստոնեությունը ծագելով այլ տեղերում, այլ հոգիներից ծնունդ առնելով, նաեւ այլոց կողմից Գրիգորիսի ու նրա սեմական շրջապատի Հայաստան բերվելով, ազգայնացել է, իսկ նրա հայաստանյան ինստիտուտ եկեղեցին դարձել է … ազգային եկեղեցի, ինչպես եկեղեցին է բանը ներկայացնում: Այդ ինչպե՞ս, ո՞ր ալքիմիայով, կենսաֆիզիկայով, կենսաբանությամբ, հոգեբանությամբ ու հավատքային օրինաչափությամբ: Մի կողմ դնելով նմանատիպ բազմաթիվ հակափաստարկները՝ շեշտը դնենք լոկ մեկի վրա: Ենթադրենք, թե հայը կենսանպաստ ու ճշմարիտ հավատք չի ունեցել, նրա պաշտած աստվածներն էլ չաստվածներ՝ պարզապես մարդիկ կամ կուռքեր են եղել մեղա~, մեղա~, – ինչպես կասեր Նարեկացին, եւ հրեա Հիսուսն ու նրա հետնորդները Գրիգորիսն ու նրա պեսները պետք է նրան այդպիսին՝ աստվածային հավատքը տային, նրան սխալ ու ինքնակործան ճանապարհից դուրս՝ դարձի բերեին: Բայց այդ «աստվածահաճո» գործը մի՞թե հակաաստվածային միջոցներով ու եղանակներով «դարձի» չեկողների, այդ թվում՝ մանկանց, եղեռն, ազատազրկում, հայրենիքից վտարում, հոգեորսություն, ստիպողական քրիստոնեացում, ավեր, թալան, պատերազմ, երկրի հոգեւոր եւ նյութական արժեքների ցիրուցան անում, բնիկների հող ու ջրի` այլոց նվիրում… պետք է գլուխ բերվեր, ինչպես վկայում է հայ հենց քրիստոնեական պատմագրությունը. միջոցների եւ նպատակների ենթադրենք թե բարի լրի~վ անհամապատասխանություն… Քրիստոնեությունը ինչպես մուտք գործեց Հայաստան` օտար շահերին միշտ հետեւողականորեն հետամուտ, հայի հոգու, կյանքի, աշխարհի, հանապազօր խնդիրների հետ երբեք չխոսող, այդպիսին էլ մնաց հետագա դարերում: Հայաստանյան եկեղեցին միշտ էլ հային ստիպել է թողած իրեն՝ հային, հայի աշխարհը՝ պաշտպանել եկեղեցին ու եկեղեցականին՝ այդպես հային դարեր ի վեր դարձնելով դրանց զոհը:

Քրիստոնեության՝ հայի համար օտարոտի, զուտ աղանդ, եւ, հետեւաբար, հույժ վտանգավոր լինելու հարցում հոդվածագրին գուցե համոզի հայոց այն թագավորի ավելի ստույգ՝ հայախառն թագավորի…՝ Տրդատի՝ քրիստոնեության վերաբերյալ ունեցած անկեղծ պատկերացումները, որոնք նա ուներ մինչ ախտահարումը զի հավատ պետք է ընծայել առողջի գործողություններին ու ասածներին եւ ո°չ հիվանդի…: Թագավորը համոզված էր տե°ս նրա՝ 300-ականներին վերաբերող վարքաբանությունը՝ ըստ Ագաթանգեղոսի ներկայացված, որ իր քարտուղարը՝ ո°չ հայազգի Գրիգորիսը Հայաստանում բնիկների հավատքը ուրանալով եւ Հիսուսի ուսմունքը քարոզելով, դրանով ինչ-որ «նպատակներ» է հետապնդում այսօր արդեն որոշակի կարելի է ասել՝ նա Տրդատին թագավոր դարձրած կայսրության, վերջին հաշվով նաեւ կայսրության հրեական մութ ուժերի գործակալն էր, նշանակված՝ թագավորի գործողություններին հետեւելու, նրան ի վերջո կայսերական, վերջին հաշվով նաեւ հրեական թակարդը գցելու համար, հանգամանք, որի համար նա, իհարկե, անվարձահատույց չէր մնալու…, եւ ճանապարհ բացել նրա քարոզչության առջեւ՝ նշանակում է երկիրը հրել աստվածամերժության առողջ, աստվածաբանության մեջ խորագիտակ Տրդատին պարզից էլ պարզ էր, որ քրիստոնեությունը աստվածամերժություն է…, դարեր ի վեր հայոց աշխարհին զորավիգ եղած աստվածներին ուրանալու գիրկը, նշանակում էր՝ կենսասեր երկիրը դարձնել…. մեռելապաշտ՝ «գերեզմանների վերակացուի ու պահապանի» խոսքը Հիսուսի մասին է, որպիսին Գրիգորիսը նրան ներկայացնում է թագավորին դավանանքն ունեցող երկիր, նշանակում էր՝ «ռեւոլյուցիոներություն» անել եւ հիմնովին շուռ տալ հայ ավանդական նախնի հավատքը, կենսաձեւ բարոյականությունը, հային հանել ինքն իր դեմ՝ դրանցից բխող այլ ավերիչ հետեւանքներով հանդերձ: Ահա թե ինչու, խորապես գիտակցելով այս ամենը, թագավորը երկրում օտար կրոնը, նույնն է, թե աղանդը տարածելու խստիվ արգելանք է դնում հրովարտակներ է հղում երկրի բնակչությանը, իսկ գլխավոր տարածողին՝ կայսրության կողմից ըստ ամենայնի գաղտնի ուժավորվող Գրիգորիսին բանտ է նետել տալիս: Բայց հետագայում, իհարկե, արդեն ախտահարված եւ կյանքի ճիշտ ընկալումը կորցրած, զգոնաթափ եղած, տարածաշրջանի քաղաքական թնջուկից գլուխ չհանող, Արշակունյաց հարստությունը փրկելու համար՝ փրփուրներից կառչած թագավորը փոխում է իր նախնական ճիշտ գործելակերպը: Եվ … դրա հետեւանքները նա իր, իր գլխավորած դինաստիայի, իր թագավորած երկրի վրա անմիջապես զգում է. հայոց թագը, որը պահպանելու համար նա մինչ այդ ամեն ինչ արել էր, դեն է գցում պատմիչն ասում է. «Երկնային թագը նա գերադասեց երկրային թագից» եւ` երկրի ու ինքն իր կողմից մերժված…` դառնում է թափառաշրջիկ, քարանձավաբնակ պատմիչն ասում է, որ Մանյա Այրք քարանձավն է դառնում նրա նոր «պալատը»). Արշակունյաց հարստությունը Հայոց աշխարհից վերանալու ծանրագույն հարվածն է ստանում: Երկիրը անտերության է մատնվում, մահը, թալանը, երկպառակտչական պատերազմներն են գլուխ բարձրացնում. ցիրուցան են լինում, գետնի տակ են անցնում այն բոլոր հոգեւոր եւ նյութական արժեքները, որոնք հայը հազարամյակների ընթացքում կուտակել էր. հանցագործները բանտերից ազատվում են՝ համալրելով հեղափոխականների բանակը. հայոց աշխարհը դատարկվում է բնիկներից պատմիչն ասում է, որ հայերը հիմնականում Կովկաս են գաղթում, եւ օտարներն են հաստատվում այստեղ: Այն օտարները, որոնց իրենց վարդապետության հիմնադիրը ուղարկել էր «հնձել այն հունձքը», որի վրա իրենք մի կաթիլ անգամ քրտինք չէին թափել. թագավորն էլ երես չունենալով իր գահին վերադառնալու՝ մերժում է հայ նախարարների՝ դա անելու հորդորները եւ թույն ընդունելով կամ ստանալով կնքում է իր մահկանացուն… Քրիստոնեության՝ Հայաստան մուտք գործելու ճանապարհները բացվելուց կարճ ժամանակ անց, մինչ այդ միասնական Հայոց թագավորությունը տրոհվում է երկու մասի, այնուհետեւ վերանում են նաեւ այդ մասերը: Արշակունյաց դինաստիան փրկելու տրդատյան ծրագիրը, հանուն որի նա քրիստոնեությունը ընդունել էր Բյուզանդիոնը նրան դրա դիմաց Սասանյան թագավորությունից անձեռնմխելիության, անկախության խոստում էր տվել…, հօդս է ցնդում: Էլ ինչպե՞ս է լինում աղանդը:

Հայոց պատմության՝ թերեւս ամենաեղերական էջին մյուս, դրանից հետո եկողները ածանցյալ են դրանից անհաղորդ հոդվածագիրը կասի՝ այնուամենայնիվ հայը քրիստոնեությունը ընդունեց ու այն հարազատացրեց իրեն: Եթե դա այդպես է, ապա 301-ից հետո եկող շուրջ երկու դարը, պարզից էլ պարզ է, բավական պետք է լինեին հայոց երկիրը այդ նոր կերպարանքով տեսնելու համար: Բայց ահա թե ինչ է ասում այդ կապակցությամբ քրիստոնեական ո°չ հայ պատմիչը՝ Բուզանդը. «Վաղուց ի վեր ուշադրություն դարձնենք ժամանակային ընդգրկման առումով ասվածին-Ս.Մ., երբ նրանք հայերը-Ս.Մ. քրիստոնեության անունն ստացան՝ այդ կրոնը հանձն առան հարկից ստիպված պարտադրված էր…-Ս.Մ.՝ իբրեւ մի մարդկային սովորություն, իբրեւ մի մոլորություն, առանց ջերմեռանդ հավատի: Կրոնն ընդունեցին ոչ թե գիտությամբ, հուսով ու հավատով, ինչպես որ հարկն էր, այլ միայն քչերը… մասամբ հասկանում էին այդ կրոնը… Հայ-Ս.Մ. նախարարների եւ շինականների բազմությունը… նրանցից ոչ մեկը ոչ մի խոսք, ոչ կես խոսք, ոչ մի բան քրիստոնեական քարոզչությունից-Ս.Մ. իրենց լսածներից չէին կարող մտքները պահել կամ հասկանալ: Որովհետեւ … նրանք իրենց ժամանակը մաշում էին պարսավելի կրթություններով, հին հեթանոսական այսինքն՝ ազգային-Ս.Մ. սովորություններով, խուժադուժ բարբարոսական միտք ունենալով պարզ է, որ քրիստոնյա պատմիչը այսպես պետք է ասեր-Ս.Մ.: Նրանք սիրում էին ի տարբերություն քրիստոնեական օտարոտի պատմությունների-Ս.Մ. իրենց առասպելների երգերը, վիպասանությունները, դրանցով կրթվում էին, դրանց հավատում էին, դրանց մեջ հարատեւում … Աստվածների հին պաշտամունքները կատարում էին գիշերները խստիվ արգելանք կար-Ս.Մ.» ընդգծումները իմն են-Ս.Մ.: Էլ ինչպե՞ս քրիստոնյա պատմիչը ասեր ասվածին պարզապես հասկացող է պետք …, որ քրիստոնեությունը Հայաստան մուտք գործելով որպես աղանդ, արտաքին պարտադրանքի արտահայտություն, որպես Հայաստանում արդեն ապրող կամ էլ նոր եկած օտարազգիներին Բուզանդի ասած «քչերի» տակ դա պետք է հասկանալ միայն «փոքր ի շատե» հասկանալի կրոն, այդպիսին էլ մնաց: Բուզանդին ու հոդվածագրին անհաճո՝ հայը հայադավան (հեթանոս) էլ մնաց Բուզանդի ապրած ժամանակներին հաջորդող դարերում. նա անընդմեջ, թեկուզ մեծ զոհաբերությունների գնով պահպանեց, ի հեճուկս եկեղեցու՝ օտար կրոնի աղանդի հայաստանյան այդ կառույցի, իր՝ ծագումից եկող, իրեն որպես հայ հաստատող ազգային ավանդույթները, հավատալիքները, կենսաձեւ բարոյականությունը, եւ դա՝ երեկ հիմնականում լուռ ու մունջ, գաղտնի, այսօր արդեն բացահայտ: Ի դեպ, մեր հոդվածագրի ու նրա պեսների կողմից որպես աղանդ ներկայացվող միջնադարյան հայ պավլիկյան ու, հատկապես, թոնդրակյան շարժումները, որոնք պատմաբան Գիբոնի խոսքերով ցնցեցին ողջ արեւմուտք-արեւելքը, քանզի, օրինակ, արեւմուտքում վերածննդյան շարժումը հենց այդ շարժումներից ծնունդ առան, ոչ այլ ինչ էին, եթե ոչ՝ ցեղային, հայկականը վերականգնելու շարժումներ, հայ հավատքի՝ արդեն բացահայտորեն ինքնահաստատվելու արտահայտություններ: Հայը անասելիորեն զզվել էր օտար կրոն աղանդից…: Քրիստոնեական աղանդը բուն իմաստով Հայաստանում միշտ եղել է օտարազգիների ու խառնածինների կրոնը պատահական չէ, որ, օրինակ, քրիստոնեության թիկունքին միշտ կանգնել են խառնածին թագավորական ու նախարարական տները՝ արշակունիները, պարթեւները, մամիկոնյանները, բագրատունիները (այս տեսակետները դեռ վիճելի են – խմբ.)). օտարածին ու օտարահպատակ «հայ» եկեղեցին իր կյանքով է ապրել, հայը` իր: Իսկ եթե հայը, այդ թվում եկեղեցու սպասավոր հայը, իրեն քրիստոնյա է համարել (ու եթե համարում է), ապա դա ձեւացման, մոլորության, դարեր ի վեր կրկնվող վատ սովորույթի, ոմանց համար` հանապազօր հացը վաստակելու խնդրականի, ըստ էության ասած` բուն ազգային հավատքից անտեղյակ լինելու, անինքնաճանաչողության, հոգեւոր հավատքային դատարկությունը ինչ-որ բանով ու ինչ-որ կերպ լցնելու հետեւանք է (հուսանք, հոդվածագիրը մեզ նման հայերից է): Եվ եթե հայաստանյայց եկեղեցին այսօր «չի համարձակվում քննադատել ցեղակրոնությունը», ինչպես գըրում է հոդվածագիրը, ի հակառակ նրան ասենք, որ դա լավ նշանի արտահայտություն է. հայ եկեղեցականը իր մեջ գուցե եւ ձանձրացել է այն օտարոտի քարոզներից (որոնք ստիպված է պաշտոնի բերումով հա~ կրկնել), ապրելակերպից (կուսակրոնությունից որ` հաստատ…) ու հագուկապից (…), որոնց գերին է հանգամանքների բերումով դարձել. նա հոգու խորքերում, գուցեեւ, իր ազգային հավատքի, ազգային հավատքով պայմանավորված` առողջ կենսաձեւի կարոտաբաղձությունն է ապրում, չէ որ …` հայ է…: Եվ եթե (…) հայ ցեղակրոնների «իշխանության օրոք» ենք ապրում, ինչպես կարծում է նա, ապա դա էլ ավելի հուսադրող է: Իսկ եթե Հայաստանի նախագահը աթեիստ է, ապա դա չարյաց փոքրագույնն է… Որ նա կաթողիկոսի ձեռքը չի համբուրում (հայոց վարք ու բարքով` տղամարդը տղամարդու, ով էլ որ նա լինի, ձեռքը չի համբուրում), ապա դա գովելի է, եւ ո’չ այպանելի:

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու
Սերգեյ Մանուկյան

«Հայ Արիներ» Թիվ 78, 79, 80, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր 2006թ.

Զարհուրելի Եհովան*

June 29, 2011

Զարհուրելի Եհովան*

Մակդիրն իմը չէ. ինքն է իր մասին այդպես ասում: Նույն կերպ են նրան բնութագրում մարգարեները, ընտրյալ ժողովուրդը: Կարող էի օգտագործել ահարկու, ահավոր, ոխակալ, մաշող, նախանձ ու էլի տասնյակ, հարյուրավոր նման բառեր եւ ամենը` «Հին կտակարանից»: Ասվածը հաստատելու համար վկայաբերեմ Նաումի մարգարեությունից մի պատառիկ` «Նախանձոտ եւ վրէժխնդիր Աստուած է Տէրը, վրէժխնդիր է Տէրը եւ բարկութեան տէր, վրէժ առնող է Տէրը իր ոսոխներից, եւ բարկութիւն պահող իր թշնամիների դէմ»1: Իսկ թշնամի ասվածը չկարծեք միայն սիրյալ ազգի հակառակորդներն են: Զայրագնած պահի նա չի հանդուրժում ոչինչ եւ ոչ մեկին. «Ահա իմ բարկութիւնն ու իմ ցասումը պիտի թափուի այս տեղի վերայ. մարդի վերայ, դաշտի ծառի վերայ եւ երկրի պտղի վերայ, որ այրէ եւ չ’հանգչէ»2: Իսկ թե ինչ է հետեւելու դրան, սահմռկեցնում է անգամ դարեր անց. «Բոլորովին բնաջինջ պիտի անեմ ամեն բան երկրի երեսից: Բնաջինջ պիտի անեմ մարդն ու անասունը, բնաջինջ պիտի անեմ երկնից թռչուններն ու ծովի ձկները»3: Պատժում է մինչեւ իսկ հանգուցյալներին: Մեծազորի կամքով կհանեն մարդկանց ոսկորները գերեզմաններից «եւ կ’փռեն նորանց արեգակի դէմ, լուսնի դէմ եւ երկնքի բոլոր զօրքերի դէմ… ոչ պիտի հաւաքուին, ոչ էլ թաղուին. աղբ պիտի դառնան երկրի երեսի վերայ»4, իսկ սակավաթիվ կենդանի մնացածները հարկադրված կզբաղվեն մարդակերությամբ, եւ դրան մղողը կլինի ամենակալը. «Եւ նորանց պիտի ուտեցնեմ իրանց որդկանց միսը, եւ իրանց աղջկերանց միսը, եւ ամեն մարդ իր ընկերի միսն է ուտելու »5: Դա դեռ բավական չէ` «Իրանց աղբն են ուտելու եւ իրանց մէզը խմելու»6: Լսել էինք վայրենիների` գերեվարած թշնամիների միսն ուտելու մասին, բայց արյունակցի` չէ: Մեզը նույնպես որպես դեղամիջոց հայտնի է, սակայն իբրեւ ծարավը, առավել եւս կղկղանքը` սովը հագեցնող միջոց` ամենեւին: Նրա համար ազգերը «դոյլին կպած կաթիլի պէս են, եւ կշեռքի փոշիին հաւասար… ոչնչի պէս են. ոչնչից էլ պակաս են եւ ունայնութիւն են համարվում»7:

*Մեջբերումները 1896թ. Կոստանդնապոլսում լույս տեսած «Աստվածաշնչի»` 1989թ. վերատպությունից են` եբրայական ու հունական բնագրերից թարգմանված, առանց ուղղագր. եւ կետադր. փոփոխությունների…

1Նաումի մարգարեությունը, գլ. Ա, 2
2Երեմիա, Է, 20
3Սոփոնիա, Ա, 2, 3
4Երեմիա, Ը, 2
5Երեմիա, ԺԹ, 9
6Եսայի, ԼԶ, 12
7Եսայի, Խ, 15,17

Զայրույթի պահին խտրականություն չի դնում նույնիսկ անմեղի ու մեղավորի միջեւ. «Պիտի բնաջինջ անեմ արդարին եւ ամբարշտին եւ ամեն սիրտ պիտի հալուի, եւ ամեն ձեռքեր թուլանան, եւ ամեն հոգի պիտի նուաղէ, եւ ամեն ծունկեր պիտի գնան ջրի պէս»1: Ծրագրած նախճիրն իրագործելու համար նա մինչեւ անգամ նախապատրաստվել է. «Սուրը, սուրը սրուել է եւ մաքրուել էլ է: Մեծ կոտորած անելու համար է սրուել… սրուել է մորթելու համար»2: Բացատրություն – պատճառաբանությունը հակիրճ է. «Իմ սրտմտությունը պիտի հանգստացնեմ»3: Սրտմտություն բառի հոմանիշները հայոց լեզվում բարկությունը, զայրույթը, ջղայնությունը, հերսը, ցասկելը, վրդովմունքն են: Հարց է ծագում` ինչու՞, ո՞ր ակունքից է սկիզբ առնում, սնվում այն, որ հանդարտվել, խաղաղվել չունի, որից սոսկում է անգամ սաղմոսերգու արքա Դավիթը. «Մարմինս դողում է քո ահիցը, եւ քո դատաստաններիցը վախենում եմ»4, մեկ այլ տեղ նույնը` այլ ձեւակերպմամբ, հարցադրումով` «Ու՞ր գնամ քո հոգիիցը. եւ քո երեսիցն ու՞ր փախչեմ: Եթէ վերանամ երկինքը` դու այնտեղ ես. եւ եթէ դժոխքը փաթաթուիմ, ահա դու այնտեղ ես»5: Եվ սա այն դեպքում, երբ արարիչը նրան ամեն քայլափոխի հովանավորում, քաջալերում է, կանաչ ճանապարհ ցուցում` չնկատելու տալով ձախող քայլերը: Հզորագույնի գերնպատակը, թվում է, մեկն է` սարսափի, ահուդողի մեջ պահել մարդկությանը, կոտրել ամեն նոր եկողի կամքը: Հպատակի եւ հպատակեցնողի, ստրուկի եւ ստրկատիրոջ, ճորտի եւ ճորտատիրոջ մշտնջենավոր փոխհարաբերություն` ընդգծելու իր մեծազորությունը, բարձրյալությունը, բացառիկությունը, քանզի «Ես մեծ Թագաւոր եմ, եւ իմ անունը ահարկու է ազգերի մէջ»6, քանզի «Իմն է վրէժխնդրութիւնը եւ հատուցումը»7, քանզի աշխարհը, հասարակությանն այլ եղանակով կառավարել անկարող է, եւ «ամենը դարձել են իրանց ընթացքին, իբրեւ ձի որ արշաւում է պատերազմ»8: Խնդիրն էլ ոչ թե ծուռը շտկելն է, շեղվածին ուղիղ ընթացքի բերելը, այլ համբավը. «Չէ թէ ձեզ համար եմ անում ես, ով Իսրայէլի տուն, այլ իմ սուրբ անունի համար… ազգերը պիտի գիտենան, որ ես էմ Տէրը»9: Եվ եթե չի պատուհասում մինչեւ վերջ, ոչ թե այն պատճառով, որ գթասիրտ է, այլ` «Իմ անուան համար ուշացնում եմ իմ բարկութիւնը, եւ իմ փառքի համար ինձ պիտի ետ պահեմ քեզ դէմ, որպէս զի քեզ չ’փչացնեմ… Իմ պատճառով, իմ պատճառով պիտի անեմ, որովհետեւ ինչպէս պղծվում է իմ անունը. եւ ես իմ փառքը ուրիշին չեմ տալ»10:

1 Եզեկիել, ԻԱ, ԻԱ, 4, 7
2 Եզեկիել, ԻԱ, 9, 10, 15
3 Եզեկիել, ԻԱ, 17
4 Սաղմոս, ՍԱՄԷ , 120
5 Սաղմոս ՃԼԹ, 7, 8
6 Մաղաքիա, Ա, 14
7 Երկրորդ օրինաց, ԼԲ, 35
8 Երեմիա, Ը, 6
9 Եզեկիել, ԼԶ, 22, 23
10 Եսայի, Ը, 9, 11

Այո, չի տա, զիջի, որպեսզի, բան է, մարդն այլ աստծո չպաշտի հանկարծ, չմտաբերի կուռքերը, որովհետեւ ինքն է միակ սահմանադիրը, օրենսդիրը, իր իրավունքն է «ազգերը ժողովել, թագաւորութինները հաւաքել, որ նորանց վերայ թափեմ իմ ցասումը` իմ բարկութեան բոլոր բորբոքումը»1:
Սխալ չհասկացվելու համար, նախքան ծավալվելը, մի նկատառում` խնդիրս ամենեւին Տիեզերական Բացարձակ Ուժին հակադրվելը չէ: Նրա մեծազորությունը յուրաքանչյուր պահ մեր աչքերի առաջ է, ստեղծած կատարյալ տիեզերահամակարգի չնչին մասն ի տես, մնացյալը` անտես, անխափան գործում է: Խոսքը ժամանակին` մի քանի հազարամյակ առաջ մարդկանց հորինած, պատկերացրած, նաեւ` պարտադրած Եհովա /Յահվե, որոշ տեղերում` Գագդայ, Էլյոն, Էլ, Էլսիմ/ անվանյալ աստծո մասին է, որը խոշորադիտակի տակ 21-րդ դարում ապրողին ներկայանում է ոչ այնպես, ինչպես հրամցվել եւ այժմ էլ հրամցվում է: Նա ոչ բարի է, ոչ արդարադատ, ոչ անշահախնդիր է, ոչ երկայնամիտ… Գործում է զգացմունքների թելադրանքով` խտրություն դնելով ազգերի ու մարդկանց միջեւ: Պճնամոլ է, ընչասեր, արյունռուշտ, խառնակիչ… Շարունակե՞մ: Նրա հիմնած ու տնօրինած իրականության մեջ անդորր չկա, սերը, հավատարմությունը, վեհը տեղ չունեն, պատվիրանները համատարած խախտում են, եւ դրյալ, գրյալ կանոն-կարգի առաջին ու գլխավոր խարխըլողն ինքն է: Մանրամասնեմ` սկսելով, թերեւս, սկզբից ու ամենահայտնիից:
Ադամի եւ Եվայի առաջին իսկ ինքնուրույն քայլին հետեւում է պատիժը: Եվային` «Ցաւով զաւակ ծնես, եւ դէպի քո մարդը լինի քո փափաքը. եւ նա իշխէ քեզ վերայ»2, Ադամին` «Երեսիդ քրտինքովը հաց ուտես, մինչեւ որ ետ դառնաս դէպի երկիրը, որովհետեւ նորանից առնուեցար. նորա համար որ հող էիր դու, եւ դէպի հողը դառնաս»3, օձին` «Փորիդ վերայ գընաս, եւ հող ուտես կեանքիդ բոլոր օրերումը… նա /մարդը/ քո գլուխը ջախջախէ»4, հողագունդը` «Անիծեալ լինի երկիրը քո պատճառովը… եւ նա փուշ ու տատասկ բուսցնէ քեզ համար»5: Չմոռանանք մարդկային անդրանիկ զույգի արտաքսումը եդեմական պարտեզից: Թե ինչու, գիտենք. նա իր կողքին չարն ու բարին տարբերակող, իմացական էակ չէր հանդուրժի, բնականաբար:
Հիմա գանք Աբելի եւ Կայենի պարագային: Եթե Եհովան հիրավի անշահասեր ու արդարամիտ լիներ, տարբերություն կդնե՞ր եղբայրների ընծաների միջեւ: Բնական չէ՞` երկրագործ Կայենը պիտի միրգ մատուցեր, խաշնարած Աբելը` ոչխար: Ամեն մեկը` իր ունեցածը: Սակայն «Եհովան Հաբէլին եւ նորա ընծային մտիկ արաւ: Բայց Կայէնին եւ նորա ընծային մտիկ չարաւ»6:

1 Սոփոնիա, գ, 8
2Ծննդոց,Գ, 16
3 Ծննդոց, Գ, 19
4 Ծննդոց, Գ, 14, 15
5 Ծննդոց, Գ , 17, 18
6 Ծննդոց, Դ, 4, 5

Ինչու՞: Աբելինը շատ էր, դրա՞ համար, թե՞ տերը մսասեր էր, մորթվող կենդանի եւ յուղալի պատառներ էր ախորժում, արյան էր կարոտ: Հնդկաց Կրշնա աստծուն, ի տարբերություն Եհովայի, ընդունելի են մինչեւ իսկ փոքրիկ պտուղը, ծաղիկը, մի կում ջուրը, բացառյալ մսի, ձվի, սոխի, սխտորի, սնկի. «Եթե ինձ սիրով ու ողորմածաբար առաջարկեն մի տերեւ, ծաղիկ, պտուղ կամ ջուր, կընդունեմ»1: Սա` ի դեպ: Խտրականության հակաքայլը լինում է եղբայրասպանությունը, մարդ արարածի արյան ոթումը, որին հետեւում է պատիժը. «Երկրի վերայ աստանդական ու թափառական լինիս»2:
Չհարցնենք, թե Կայենը հետո որտեղից կին գտավ, ինչպես սերունդ թողեց, երբ երկրի վրա միայն Ադամն ու Եվան էին եւ նրանց երկու որդիները /Սեթը ծնվեց Աբելի եղերական մահից հետո/, վրիպակ համարենք, հեղինակային բացթողում, սակայն մատների արանքո՞վ նայենք նաեւ այն փաստին, որ ի սկզբանե կատարյալ չէ նրա արարչագործությունը, մասնավորապես` մարդը, որին ստեղծեց իր պատկերի հանգույն: Թող արարեր դիմադրողականությամբ, ունակ` չտրվելու հույզին, կրքին, մեղքին` մասնավորաբար, քանի որ «Մեղքը դրան մօտ պառկած է. եւ նա քեզ է փափաքում, բայց դու իշխիր նորա վերայ»3: Լուրջ չվերաբերվե՞նք, ընդունենք իբրեւ դպիր-մարգարեների հորինվա՞ծք: Այդ դեպքում` կարելի՞ էր լավ հորինել: Արտագրություն է այլ մատյանների՞ց, ազդեցություն այլ ուսմունքների՞ց: Ուրեմն` նշեին աղբյուրը եւ չաղավաղեին, տեղին միջամտեին: Ակամա մտաբերեցի Հիսուսի առակը, որ պատմում է փարիսեցիներին եւ նորընծա առաքյալներին. «Ոչ ով մի նոր հանդերձի կարկատան հին հանդերձի վերայ չի գցիլ. ապա թէ ոչ, այն նորն էլ կպատառէ, եւ հնի հետ չի միաբանուիլ այն կտորը որ նորիցն է: Եւ ոչ ով նոր գինի հին տկերի մէջ չի ածիլ. ապա թէ ոչ, նոր գինին տըկերը կ’պատառէ. ինքն էլ կթափուի, տկերն էլ կ’կորչեն: Այլ նոր գինին նոր տկերի մէջ պետք է ածուի, եւ երկուսն էլ կպահուին: Եւ ոչ ով չ’կայ, որ հինը խմէ շուտով նորը կամենայ, որովհետեւ ասում է, թէ Հինն ավելի քաղցր է»4: Եհովան շատ շուտ հիասթափվում է մարդկային առաջին սերնդից եւ, տրտմելով, ջանում ուղղել սխալը: Տարօրինակ չէ՞, լինելով գերզորեղ, նեցուկ դառնալու փոխարեն, նա մի միջոց գիտի միայն` ոչնչացնելը. «Երկրի երեսիցը ջնջեմ մարդը, որ ստեղծեցի, մարդից մինչեւ անասունը, մինչեւ սողունը եւ մինչեւ երկնի թռչունը, որովհետեւ զղջում եմ, որ նորանց ստեղծել եմ»5: Կարծես սեւագրություն է, անհաջող ձեւակերպված միտք, տձեւ կավանոթ, այլ անպիտո իր: Ջրերում առկա կենդանական աշխարհին ավերիչ ձեռքը չի մեկնում. գո՞հ է նրանցից, մոռացե՞լ էր, որ նույնպես իր ստեղծածն են, թե՞ ջրահեղձ էր անելու` դրա համար: Անգամ եթե զղջում էր, որովհետեւ «շատացել էր մարդկանց չարութիւնը երկրի վերայ, եւ նորանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին»6, արդյոք ճի՞շտ միջոց է ընտրում` համահավասար ջնջելով. չէ՞ որ ինքն էր շունչ, հոգի, կերպ հաղորդել բոլորին:

1Մեջբերումը Շրիլա Պրաբհուպադայի «Կրշնա» գրքից է, վերջինում` վեդայական պուրանաներից. «Բհագավադ-գիտա», 9. 26
2 Ծննդոց, Դ, 12
3Ծննդոց, Դ, 7
4Ավետարան ըստ Ղուկասի, Ե, 36-39
5Ծննդոց, Զ, 7
6Ծննդոց, Զ, 5

Փորձադա՞շտ է երկիրը, փորձանմու՞շ` երկոտանին, չորքոտանին, զեռունը, թեւավորը, ծառ ու ծաղիկ… Ընդունենք` առաջին փորձն անհաջող էր եւ լավաշի պես կուտ գնաց, իսկ երկրո՞րդը կամ` Մեծ ջրհեղեղից հետո տված խոստու՞մը. «Այլ եւս չեմ անիծիլ երկիրը մարդի պատճառով, որովհետեւ մարդի սրտի խորհուրդը չար էր իր մանկութիւնիցը, եւ այլեւս չեմ զարկիլ բնաւ ոչ մի կենդանի, ինչպէս արի»1: Չէ՞ մնում էր աղեղը, այն է` ծիածանը, որ դնելով ամպի մեջ, որպես ուխտի նշան, պայման կապեց. «Ով որ մարդի արիւն թափէ, նորա արիւնը մարդով թափուի. որովհետեւ Աստուծոյ պատկերովն ստեղծեց մարդին»2:
Շարունակենք` տեսնելու, թե ով` ինչպես եւ որքան է հավատարիմ երկրի ու երկնքի միջեւ հաստատված ուխտ-համաձայնագրին, հազար-հազարներն ում հանձնարարարությամբ, հաճախ նաեւ` ձեռամբ են արյուն հեղում, երկիր ամայացնում, եւ մեծիմասամբ ովքեր են հանձնառուները: Չերկարաբանելու համար թռուցիկ ասեմ, որ նա Նոյից սերած եւ դեռեւս միալեզու մարդկությանը մեկ անգամ եւս է պատժում Բաբելոնում աշտարակ կառուցելու համար` լեզուները խառնակելուց հետո ցրելով երկրի երեսին, քանզի «հիմա նորանց համար դժուար չի լինիլ ինչ որ խորհեցին շինելու»3: Երկընչու՞մ էր հավաքական մտքից: Թերեւս:
Եհովայի ընտությունը ցրիվ տվածներից կանգ է առնում Սեմի սերնդից Աբրահամի վրա` պատվիրելով. «Գնա քո երկրիցը, եւ քո ազգականներիցը, եւ քո հօր տանիցն այն երկիրը, որ ես քեզ ցոյց կ’տամ: Եւ ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ, եւ քեզ օրհնեմ»4: Հիշենք` Եհովան է նրան առաջարկում գնալ Եգիպտոս: Իր կամքով է գնում. սա նույնպես մտապահենք: Իսկ այժմ հետեւենք իրադարձությունների ընթացքին, նրա եւ տոհմակիցների պահվածքին` օտարության մեջ, որպեսզի ըստ այդմ գնահատական տանք կողմերի նկատմամբ հրեից աստծո վերաբերմունքին:
Գաղթականներն անցնում են խոստացված երկրով` Քանանով, ապա չվում հարավ, մոտենում Եգիպտոսի սահմանին: Քանի որ կինը` Սարան գեղեցիկ էր, Աբրահամը դիմում է կեղծիքի, որն այսօրվա, կարծում եմ նաեւ` այն օրերի եւ գալիք ժամանակների արժեքային համակարգի քննությունը չբռնող տմարդի արարք է. «Երբ եգիպտացիք քեզ տեսնեն, ասելու են` Սա նորա կինն է. եւ ինձ կ’սպանեն, բայց քեզ ողջ կ’թողեն. Ասիր թէ դու իմ քոյրն ես. որպէս զի քո պատճառովն ինձ համար լաւ լինի, եւ քո պատճառովն իմ անձն ապրի»5: Ի՞նչ բառ ընտրել բնութագրելու համար, եթե ոչ` երկչոտ: Եվ ինչու՞ անպայաման վատ մտածել դիմացինի մասին` նրան չըտեսած, չճանաչած: Նախընտրելին, թերեւս, լռելն է, մեջբերումով գոհանալը` դատելը թողնելով ձեզ:

1 Ծննդոց, Ը, 21
2 Ծննդոց, Թ, 6
3 Ծննդոց, ԺԱ, 6
4 Ծննդոց, ԺԲ, 1
5 Ծննդոց, ԺԲ, 12, 13

Բանից անտեղյակ փարավոնը հավանում է Աբրահամի «քրոջը», եւ «կինը տարուեցաւ Փարաւօնի տունը: Եւ նա նորա պատճառովը Աբրամին բարիք արաւ. եւ նա ոչխարներ եւ արջառներ եւ էգ էշեր եւ ուղտեր ունեցաւ»1: Եհովան զայրանում է` պատժելով եգիպտացուն ու նրա ընտանիքին: Փարավոնը շվարած` նախատում է հյուրին իսկությունը թաքցնելու համար, այնուհետ հոժարակամ վերադարձնում Սարային. «Ահա քո կինը, առ եւ գնա»2: Ընդ որում` ուղեկիցներ է տրամադրում, թույլատրում երկրից հանել ողջ ունեցվածքը, եւ տոհմապետը, հարստացած, անասուններով, ոսկով, արծաթով բեռնված քոչով վերադառնում է Քանան: Ճիշտ նույնպիսի պատմության մեջ է ընկնում Գերարի թագավոր Աբիմելեքը, որը փարավոնի պես Աբրահամի խաբեությանը պատասխանում է բարությամբ` վերադարձնելով ոչ միայն կնոջը, ունեցվածքը` ոչխարներ, արջառներ, ծառաներ, աղախիններ, նույնիսկ առաջարկում է. «Ահա իմ երկիրը քո առաջին է, աչքիդ հաճոյ եղած տեղը բնակուիր: Եւ Սարրային ասեց. Ահա եղբորդ հազար արծաթ տուի. ահա նա քեզ համար աչքերի ծածկոց լինի այն բոլորի համար որ քեզ հետ եղաւ եւ ամենովը յանդիմանուեցար էլ»3: Աբրահամը խիստ գոհ է մընում` ետ ընդունելով մեծ ինչք ձեռք գցելու միջոց դարձած կնոջը, ավելին` աղոթում է Աբիմելեքի համար, եւ Եհովան բացում է վերջինիս ընտանիքի բոլոր կանանց արգանդները: Ի դեպ, նույնպիսի վարք է դրսեւորում նաեւ նրա Իսահակ որդին` ասես հաստատելով այն ճշմարտությունը, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում, ինչ տեսնում, այն են սովորում:
Պատմությունից, սակայն, առաջ չընկնենք եւ վերստին դառնանք Աբրահամին, որին ընտրել եւ որին թիկունք, հովանի է Եհովան, ուստի «Հնգամատյանին» ապավինելով` /այսպես են անվանվել «Աստվածաշնչի» առաջին հինգ գրքերը/ կարճած ներկայացնեմ նրա մեկ այլ արարքը` նույնքան ու գուցե առավել անբարո: Սարայից զավակ չէր ծնվում, եւ ահա նա դիմում է ամուսնուն. «Եհովան ինձ արգիլեց ծնելուց, ուրեմն աղախնիս մօտ մտիր. գուցէ նորանից որդի ստանամ»4: Կարծում եք` մերժու՞մ է: Բնավ. «Եւ նա մտաւ Հագարի մօտ, եւ նա հղացաւ. եւ նա տեսաւ թէ հղի է, իր տիկինը իր աչքին անարգուեցաւ»5: Սարայի մեջ, թեեւ մտահղացումն իրենն էր, խոսում է վիրավորանքը: Երեւի վիճում էլ են: Աբրահամը, իբրեւ խնդրի լուծում, առաջարկում է աղախնի հետ վարվել` ինչպես կամենում է: Սարան նրան հալածում է անապատ: Հրեշտակը միջամտում է` պատվիրելով ետ դառնալ եւ խոնարհ, հլու ապրել տիրուհու ձեռքի տակ: Առժամանակ անց որդի է ծնվում, եւ ութսունվեցամյա Աբրահամը նրան կոչում է Իսմայել: Եհովայի կամքով Սարան եւս հղիանում է` հարյուրամյա տոհմապետի համար ծնելով Իսահակին, որի հետ էլ տերը վերահաստատում է ուխտը:

1 Ծննդոց, ԺԲ, 15, 16
2 Ծննդոց, ԺԲ, 19
3Ծննդոց, Ի, 15, 16
4 Ծննդոց, ԺԶ, 2
5 Ծննդոց, ԺԶ, 3

Զավակ ունենալուց հետո անգամ չի խաղաղվում Սարան` կարգադրելով ամուսնուն վռնդել սպասուհուն եւ նրա որդուն պատճառաբանությամբ, թե «այս աղախնի որդին իմ որդի Իսահակի հետ ժառանգ չ’պիտի լինի»1: Արտառոցը, թերեւս, այն է, որ Եհովան հորդորում է լսել կնոջը, դրդում անել այն, ինչ հանձնարարվում է: Այսպես մայր ու զավակ հայր Աբրահամի ձեռամբ եւ զորավորի կամոք հայտնվում են անապատում: Ինչպես ասում են` ըմբռնումով մոտենանք. ծնողն ամենակարողի ահից է հիշյալ քայլին դիմում, Սարային մայրական խանդը թույլ չի տալիս հանդուրժել ընդոծինի ներկայությունը, իր հերթին Եհովան չի ընդունում Իսմայելին, քանզի հարճի` չօրինականացված կնոջ ծնունդ էր, սակայն ինչու՞ նույն սկզբունքայնությունը հանդես չի բերվում Հակոբի սերնդի հանդեպ, չէ՞ որ աղախիններ Բաղղայից էին սերել Դանը եւ Նեփթաղիմը, Զեղփայից` Գադը եւ Ասերը: Ընթանանք առաջ: Վստահ եմ` հիշում եք մեղքի մեջ թաղված Սոդոմի եւ Գոմորի ավերումը, որտեղից միայն Աբրահամի եղբորորդի Ղովտն է փրկվում երկու դստեր հետ, որովհետեւ հրեշտակներին տուն առնելով` պատսպարում է համաքաղաքացիների ոտնձգումից, սակայն ի՞նչ կերպ: Բարոյական ո՞ր արժեչափն է գործադրում Եհովան մեկի` անմեղ, մյուսների մեղավոր լինելը որոշելիս: Դիմելով տունը պաշարածներին` Ղովտն ասում է. «Ահա ես երկու աղջիկ ունիմ, որ այր չ’գիտեն. թող նորանց ձեզ մօտ դուրս բերեմ, եւ ձեր աչքին հաճոյ եղածն արէք նորանց, միայն այս մարդկանցը բան մի անիք»2: Հյուրընկալության օրե՞նքն է հարգում, երկնքում գըտնվո՞ղն է նրա համար վեր ամեն բանից: Հրաշալի է: Թող իրեն զոհեր, ոչ թե կույսերին հանձներ բորբոքված ամբոխի ձեռքը, որպեսզի պաշտպանի ու՞մ` հայրենի քաղաքը կործանելու եկած հրեշտակ-պատժիչների՞ն: Կյանքը թանկ բան է: Դա նույնպես հասկացանք: Գոնե համաքաղաքացիներին «եղբայրներս» չանվանի: Որպես վարձատրություն, Ղովտը փրկվում է, կինը, որին կարգադրված էր ետ չնայել` չտեսնելու քաղաքների կրակով ու ծծումբով այրվելը, աղի արձան է դառնում: Ինչպե՞ս չշրջեր հայացքը, եթե զգայուն էր, մոխրացողն իր բնակատեղին էր, մարդիկ էին: Էլի առասպել թող կոչվի, բայց պիտի՞ բարոյախոսություն ունենա:
Պագշելի է դուստրերի եւ հոր հետագա վարքը: Քույրերը, որ այր մարդու կարիք, պահանջ ունեին, վճռում են կենակցել ծնողի հետ: Մեծն առաջարկում է փոքրին. «Եկ մեր հօրը գինի խմեցնենք, եւ մեր հօրիցը սերունդ հարուցանենք: Եւ այն գիշերը իրանց հօրը գինի խմեցրին, եւ մեծ աղջիկը գնաց եւ իր հօր հետ պառկեց, եւ Ղովտը չիմացավ նորա պառկելը եւ վեր կենալը: Եւ եղաւ որ միւս օրը մեծ աղջիկը պզտիկին ասեց. Ահա երէկ գիշեր հօրս հետ պառկեցի. այս գիշեր էլ նորան խմեցնենք, եւ դու գնա հետը պառկիր, եւ մեր հօրիցը սերունդ հարուցանենք:

1 Ծննդոց, ԻԱ, 102
2 Ծննդոց, ԺԹ, 8

Եւ այն գիշերն էլ իրանց հօրը խմեցրին, եւ պզտիկ աղջիկը վեր կացաւ նորա հետ պառկեց, եւ Ղովտը չիմացաւ նորա պառկելը եւ վեր կենալը: Եւ Ղովտի երկու աղջկերքը իրանց հօրիցը յղացան»1: Պատկերացրեք` Եհովան հանդուրժում է, չի պատուհասում պղծվողներին: Այդ ի՞նչ պիտի ավելի արած լինեին նրանց համաքաղաքացիները, որ ծծկերից սկսած ոչնչացվեցին: Ինչեւէ: Երկակի չափորոշիչներով առաջնորդվող աստծո խըտրական, աչառու պահվածքին դեռ բազմիցս կհանդիպենք մատյանի այլ թերթերում: Ենթադրվում է, որ ընտրյալ ազգատոհմի երեցը եւ նրա շառավիղները մյուսներից պետք է առանձնանան ժուժկալ կյանքով, մինչդեռ հակառակն է` սեռական անզսպություն, անհավատարմություն, մեծաթիվ կանայք, հարճեր, հոմանիներ… Ներընտանեկան կյանքի մեկը մյուսին հաջորդող նկարագրությունները հիշեցնում են մերօրյա եթե ոչ պոռնո, ապա հաստատ` էրոտիկ կինոնկարների սցենարներ: Զարմանք է հարուցում Աբրահամի խոստում կորզելու կերպը տան վերակացուից.«Ձեռքդ իմ երանքի տակը դիր. Եւ ես քեզ երդում եմ տալիս Եհովայով երկնքի Աստուծովը եւ երկրի Աստուծովը, որ իմ որդու համար կին չառնես Քանանացիների աղջիկներիցը, որոնց մեջ ես բնակվում եմ: Այլ իմ երկիրն եւ իմ ազգականների մօտ գնաս, եւ իմ որդի Իսահակի համար կին առնես»2: Երանքն Աճառյանի «Արմատական բառարանում» բացատրվում է` սեռանդամ, տղամարդու պարագայում` ամորձիք, Սուքիասյանի «Հոմանիշների բառարանում»` բարձք, ցայլք/: Զառամյալ Հակոբը նույնպես Հովսեփ որդուց պահանջում է ձեռքը երանքի տակ դնելով` պարտավորվել մահից հետո դին չթողնել Եգիպտոսում: Երդման նման արարողակարգը, ակնհայտ է, ընդունված է հրեաների շրջանում, եւ նրանց աստծո համար արտառոց չէ, երբ ամոթույքը բռնած իր անունն են տալիս: Այսինքն` ի՞նչ արտառոցության մասին է խոսքը, եթե նրա` Աբրահամի հետ հաստատած ուխտի նշանակը առնանդամի թլիպը կարճելն է. «Սա է իմ ուխտը, որ պիտի պահէք իմ ու ձեր մէջտեղը եւ քեզանից յետոյ քո սերունդի մէջտեղը` ձեր ամեն արուն թլպատուի»3: Այսքանից հետո այլեւս չես զարմանում, երբ հարյուր քսանյոթամյա Սարային հուղարկավորելուց հետո Աբրահամը նոր կին է առնում` Քետարային, զավակներ ունենում, ապրում հարյուր յոթանասունհինգ տարի` տոհմի գլխավորումը թողնելով Իսահակին, որը եւս, պարզ է, պիտի նույնպիսի վարք դրսեւորած լիներ ու նույնը շարունակեր /տեղ շահելու համար իմաստ չունի մեջբերել Գերարում նրա` կընոջն իբրեւ քույր ներկայացնելու հար նման եղելությունը/:
Իսահակը երկվորյակներ է ունենում: Առաջինը ծնվում է Եսավը, որ մազոտ էր, կարմրամաշկ, նրանից հետո` Հակոբը` եղբոր գարշապարից բռնած /ակնհայտ է աղերսն իրանյան ժողովուրդների կրոնական, բանահյուսական պատկերացումների հետ, որոնցից մեկում Զրվանը երկնում է Որմիզդին եւ Արհմնին, իսկ ըստ Զրադաշտի, չարի եւ բարու կրողներն Ահուրա-Մազդան եւ Ահրի-Մանն են/: Հայրն առաջնեկին էր սիրում, կինը` Ռեբեկան, վերջնեկին: Սա այն Հակոբն է, որին ամեն բանում ընդառաջում է Եհովան: Փորձենք պարզել` ո՞ր շնորհքի համար:

1 Ծննդոց, ԺԹ, 32-33
2 Ծննդոց, ԻԴ, 2-4
3 Ծննդոց,ԺԷ, 10

Անաղարտ էությու՞ն ուներ գուցե: Մի անգամ որսից սոված վերադարձած Եսավը թանապուր եփող եղբորը խնդրում է թույլ տալ ուտել: Հակոբը գիտի` ինչ ասել է տոհմի անդրանիկություն, առաջնեկություն, ուստի պահը չկորցնելով` գործարքի է գնում. «Ծախիր ինձ վերայ այս օր քո անդրանիկութիւնը»1: Քանի որ Եսավի համար կյանքում առանցքայինը դա չէ, շատ հանգիստ համաձայնում է, որի դիմաց եղբայրը եղբորը հաց եւ ոսպապուր է տալիս: Նման շահախնդիր անձը պատրաստ է խաբել նաեւ հորը, մանավանդ, եթե գործակից ունի մորը: Ծերացած, աչքերից տկար Իսահակը Եսավ որդուն խնդրում է թարմ որսամիս բերել, որպեսզի մահից առաջ ուտելով` օրհնի նրան, իբրեւ առաջնեկի: Տեղեկանալով` մայր եւ կրտսեր զավակ դավ են նյութում անգիտակ Իսահակի ու Եսավի դեմ: Ռեբեկան Հակոբին հանձնարարում է երկու ուլ բռնել. «Ես նորանցից խորտիկներ շինեմ քո հօր համար ինչպէս որ նա սիրում է: Եւ դու կ’տանես քո հօր մօտ եւ նա կ’ուտէ, եւ նորա համար կօրհնէ քեզ իր մեռնելուց առաջ»2: Անբարո մտադրությունն ի կատար ածելու եւ չբացահայտվելու համար մայրն ավագի զգեստները հագցնելով կրտսերին` ճամփում է հոր մոտ: Հակոբը բառիս բուն իմաստով խաբում է մահամերձ ծնողին, ասելով, թե ինքը Եսավն է: Իսահակը կասկածներ ունի եւ հարցնում է` ի՞նչ շուտ գտար որսը: «Որովհետեւ քո Եհովայ Աստուածը հանդիպեցրեց իմ առջեւ»3,- անվարան շարունակում է ստել որդին: Մեկ այլ պարագայում ամենահաս պատժիչ ձեռքը տեղնուտեղը շանսատակ կաներ իր անունը պղծողին, սակայն… Հոր կասկածը չի փարատվում. խնդրում է մոտենալ, եւ շոշափում է: Երկմտելով հանդերձ, որովհետեւ դիմացինի ձայնը Հակոբինն էր, մազմզոտությունը` Եսավինը, ծնողն օրհնում է. «Աստուած տայ քեզ երկնքիի ցօղիցը եւ երկրի պարարտութիւնիցը, եւ ցորենի եւ գինու առատութիւն: Ազգեր ծառայեն քեզ եւ ժողովուրդներ քեզ երկրպագեն. քո եղբօր վերայ իշխան եղիր. եւ քո մօր որդիքը քեզ երկրպագեն»4: Ապշա՞ծ մնացիք: Ես` նույնպես: Այո, դա Հակոբն է` Եհովայի սիրեցյալը, որն արատավոր ճանապարհով եղբորից զավթում, խլում է առաջնեկությունը, այն է` իշխանությունը, իսկ աստված աներկբա աջակից է խարդախին: Պալատական, թե՞ թավշյա հեղափոխություն, – կասեին մերօրյա քաղաքական գործիչները: Հետո, իհարկե, երբ որսից դառնում է Եսավը, հոր համար պարզվում է խաբեությունը, կրտսերի ցածրոգի արարքը, սակայն այլեւս ուշ է, թեեւ կարող էր շատ հանգիստ ուղղել սխալը: Նա ավագին առաջարկում է հաշտվել փաստի հետ: Հակոբը Եսավի վրեժխնդրությունից խուսափելու համար մոր խորհրդով փախչում է քեռու` ասորի Լաբանի մոտ: Ապագա առաջնորդի եւս մի գիծ պարզեցինք մեզ համար` նրա վախկոտ լինելը: Շարունակենք:

1Ծննդոց, ԻԵ, 31
2Ծննդոց, ԻԷ, 9, 10
3Ծննդոց, ԻԷ, 20
4Ծննդոց, ԻԷ, 28, 29

Անմաքուր արյունը նոր վայրում դրսեւորվելու նոր հնարավորություն է ստանում: Առաջին իսկ հանդիպմանը նա համբուրում է քեռու դստերը; Ռաքելին կին ունենալու Հակոբի ցանկությանը Լաբանը պատասխանում է առաջարկով` յոթ տարի ծառայել իրեն: Պակաս արատավոր բարքի տեր, պարզվում է, քեռին չէ: Յոթ տարի անց խնջույքից հետո նա ոչ թե Ռաքելին, այլ Լիա դստերն է թաքուն քրոջորդու անկողին ճամփում` առավոտյան խաբված փեսային արդարանալով` «Մեր երկրումն այսպէս չեն անիլ, որ փոքրը մեծից առաջ տան»1: Պայմանը` եւս մի յոթնամյակ ծառայելու, հանուն Ռաքելի, Հակոբն ընդունում է: Լիայից ծնվում են Ռուբենը, Շմավոնը, Ղեւին, Հուդան: Ռաքելը, որ ժամկետի լրանալուց հետո դառնում է նրա երկրորդ կինը, նախանձից իրեն ուտում է, որովհետեւ ամուլ էր եւ, որպես ելք առաջարկում. «Ահա իմ աղախին Բաղղան, նորա մօտ մտիր. նա իմ ծունկերի վերայ ծնէ, եւ ես էլ նորանից որդիներ ստանամ»2: Հակոբը չի մերժում, եւ աղախնից զավակ է ծնվում` Դանը, ապա` երկրորդը, որին Նեփթաղիմ են կոչում, իբրեւ քրոջ հետ աստվածային ըմբշամարտում հաղթության ապացույց: Վատ օրինակը վարակիչ է: Լիան տեսնելով, որ իրենից այլեւս երեխա չի ծնվում, սպասուհի Զեղփային է ամուսնու հետ կնության դրդում: Վերջինս դարձյալ չհրաժարվելով` հաճույքով նաեւ նրա հետ է քնում: Հղիությունից ծնվում է հերթական որդին` Գադը: Նույն սպասուհու երկրորդ զավակին կնքում են Ասեր անվամբ: Հերթափոխը դեռ չի ավարտված: Լիան, որի նկատմամբ անտարբեր էր ամուսինը, Ռուբեն որդու` դաշտից բերած մանրագորների դիմաց /մորմազգիների ընտանիքին պատկանող բույս է` մարդախոտ, մեզ հայտնի է խաշխաշ, ափիոն անվամբ/ Ռաքելից թույլտվություն է ստանում Հակոբի հետ քնելու, եւ հաջորդիվ զավակները լինում են Իսաքարն ու Զաբուղոն, ինչպես նաեւ մի դուստր` Դինան: Վերջապես Եհովան միջամտում է գործին` բացելով Ռաքելի արգանդը. ծնվում է Հովսեփը` վարքով միակը, որ խոցելի չէ, վերջում` Բենիամինը:
Փոխադարձ խաբեության եւ ընչասիրության յուրատեսակ գլուխգործոց է պատմության ավարտը: Քսան տարի ծառայելուց հետո Հակոբը կամենում է ետ գնալ հոր տուն` քեռուց պահանջելով վարձքը: Եհովայի շնորհիվ նրան հաջողվում է խարդախությամբ գերազանցելով Լաբան քեռուն` տեր դառնալ նրա խաշինքին եւ ուղտերին հեծած կանանց ու բեռնած ունեցվածքով թաքուն հեռանալ: Իր հերթին, չգիտես ինչու, Ռաքելն է գողանում հոր պաշտամունքի կուռքերը: Վերադարձող եղբորը դիմավորող Եսավն անգամ այդ դրվագում շատ ավելի ազնվական է պահվածքով, քան Հակոբը, որը ոչխարներ, արջառներ նվիրաբերելով` փորձում է սիրաշահել, մինչդեռ ավագն անքեն փաթաթվում է կամովին հեռացածի վզով` հրաժարվելով նվերից: Նա այնքան պարկեշտ է, որ հետո պանդխտում է Եդովմ, որպեսզի նեղություն չպատճառի եւ կռվի առիթ չտա ավագությունը փաստացի խլած, այսուհանդերձ հոր օրհնությունն ստացածին:

1Ծննդոց, ԻԹ, 26
2Ծննդոց, Լ, 3

Այսպիսին է Հակոբը` այն անձնավորությունը, որի հետ խավարում փորձնական մարտնչում է Եհովան եւ, չկարողանալով հաղթել, դիպչում է ամոթաջիլին, պատճառով որի` հրեաները առ օրս խորշում են կենդանու զիստամսից: Շրջադարձային է պահը ոչ միայն Հակոբի, այլեւ նրա հետնորդների կյանքում. «Այլեւս քո անունը Յակոբ չ’ասուի. այլ Իսրայէլ. որովհետեւ Աստուծոյ հետ եւ մարդկանց հետ մարտնչեցիր եւ յաղթեցիր»1, իսկ երկրորդ հայտնության ժամանակ հավելում.«Աճիր եւ շատացիր. քեզանից ազգ եւ ազգերի բազմութիւն լինի, եւ քո երանքից թագաւորներ դուրս գան: Եւ այն երկիրը, որ Աբրահամին եւ Իսահակին տուի, քեզ կ’տամ եւ քեզանից եկող սերունդին կ’տամ այն երկիրը»2: Խոսքը քանանացիների աշխարհի մասին է, ուր հյուընկալվել, ժողովրդի լեզվով ասած, առոք-փառոք ապրում էին: Իսկ Քամի սերնդին պատժելու առիթը, եթե մոռացել եք, երկու խոսքով հիշեցնեմ: Ջրհեղեղից հետո տնկած խաղողի բերքից քաշած գինուց արբած` Նոյը քնել էր վրանում, եւ պատահաբար ներս մտած միջնեկ որդին, նկատելով հոր մերկությունը, ազնվորեն, թե՞ միամտաբար պատմում է եղբայրներին: Ընդամենը: Ավագ եւ փոքր տղաները` երեսները դեպի ետ, մտնում, ծածկում են ծնողին: Գինովությունից ելած Նոյը, տեղեկանալով այդ մասին, նզովք, պատգամ միախառնում է. «Անիծեալ լինի Քանանը, ծառաների ծառայ լինի նա իր եղբայրներին: Նաեւ ասեց. Օրհնեալ լինի Եհովան` Սէմի Աստուածը, եւ Քանանը նորա ծառայ լինի. Աստուած ընդարձակէ Յաբէթին, եւ նա Սէմի վրաններումը բնակուի, եւ Քանանը ծառայ լինի նորան»3: Ըստ էության, Եհովան վերահաստատում է սույն կտակը` դառնալով օրենքների գլխավոր խախտողը. «Մի շարժիր տեղիցը սահմանանշանները»4: Դե, եթե գրյալ ու չգրյալ կարգը կարող է շրջանցել նա, մահկանացուները, հովանավոր ունենալու պարագայում մանավանդ` զանց կառնեն ու կառնեն:
Հակոբի դստերը` Դինային խեւացի իշխան Եմովրի որդին` Սյուքեմը կուսությունից զրկում է` պառկելով հետը: Անտարակույս, խոտելի արարք է: Եղբայրներն իրավացիորեն զայրանում են: Տղայի հայրը, սխալը շտկելու ազնիվ ցանկությամբ գալիս է Հակոբի տուն խնամախոսության եւ հաշտվելու առաջարկ անում. «Իմ Սիւքէմ որդու հոգին ձեր աղջկան սիրահարուել է. խնդրեմ նորան կին տուէք նորա համար: Եւ մեզ հետ խնամութիւն արէք. ձեր աղջկերքը մեզ տուէք, եւ մեր աղջկերքը ձեզ համար առէք: Եւ մեզ հետ բնակուեցէք եւ առուտուր արէք, եւ նորանում կալուածքներ ստացէք»5: Ընծաներ, խոշոր օժիտ է խոստանում նաեւ Սյուքեմը: Եվ ի՞նչ է լինում պատասխանը` խաբեություն: Շիտակորեն պարզած ձեռքը մերժում են` պատճառաբանելով, թե անթլպատի հետ քրոջ ամուսնանալը մեծ ամոթ է: Սիրահար պատանին անմիջապես թլպատվում է: Նույնը պահանջում են բոլոր արուներից:

1 Ծննդոց, ԼԲ, 28
2 Ծննդոց, ԼԵ, 11, 12
3 Ծննդոց, Թ, 26, 27
4 Առակաց, ԻԳ, 105
5 Ծննդոց, ԼԴ 8-10

Եմովր իշխանը համաձայնում է` համոզելով նաեւ համաքաղաքացիներին. «Եւ ամեն արու որ քաղաքի դռնից դուրս էր գալիս, թլպատուեցաւ»1: Փաստորեն, հրեաները հավատարիմ են մնում Եհովայի` ազգերն իրենց մեջ ձուլելու պատգամին, որ տվել էր Աբրահամին, այն է` « Թլպատուի ձեր ամեն ազգերումը ամեն ութ օրական արուն, ընդոծինը եւ արծաթով առնուածը ամեն օտարից որ քո սերունդիցը չէ: Քո ընդոծինը եւ քո առածը անպատճառ պիտի թլփատուի. եւ իմ ուխտը ձեր մարմնումը յաւիտենական ուխտ լինի: Եւ մի անթլպատ արու, որի անթլպատութեան մարմինը թլպատուած չէ, այն անձն իր ժողովրդիցը պիտի կորչի»2: Չկարծեք` գոհանում են դրանով: Ուր էր թե: Երրորդ օրը, երբ սյունաթած տղամարդիկ ցավի մեջ էին` չբուժված վերքերով, անկարող դիմադրելու, Հակոբի երկու տղայքը` Շմավոնը եւ Ղեւին «ամեն մէկն իր սուրն առաւ, եւ համարձակ մտան քաղաքը, եւ սպանեցին ամեն արուն. Եւ Եմովրին եւ նորա որդի Սիւքէմին սուրի բերանով ըսպանեցին. Սիւքէմի տանիցն առին Դինան եւ դուրս եկան»3: Ի դեպ, վրիժակ Ղեւիի ճյուղից են թե Մովսեսը, թե հետագա ողջ քահանայաց դասը` Եհովայի տաճարի սպասավորները:
Նույնչափ սահմռկեցուցիչ է վերջաբանը: Վրա հասած մյուս եղբայրները լրացնում են կիսատ թողածը. «Եւ Յակոբի որդիքը այն սպանուածների վերա եկան, եւ քաղաքը կողոպտեցին… Նորանց հօտերը եւ նորանց արջառները եւ նորանց էշերը եւ քաղաքումը եղածը եւ դաշտումը եղածը առին: Եւ նորանց բոլոր ստացուածքը եւ նորանց բոլոր տղերքն ու կանայքը գերի առին եւ կողոպտեցին տան մէջ բոլոր գտնուածը»4: Տպավորությունը նրանց զազիր, դշխեմ արարքից չի մեղմվում, երբ անգամ կարդում ես այն տողերը, ուր Հակոբ հայրը դիտողություն է անում արյուախում զավակներին, քանզի դա ոչ թե խղճի խայթով է թելադրված, ներքին բարոյականությամբ պայմանավորված, այլ ահով. «Քանանացիների եւ փերեզացիների մէջ ատելի անելով ինձ փորձանքի մէջ գցեցիք. եւ ինձ հետ քիչ մարդիկ կան. նորանք ինձ վերայ կ’հաւաքուին, ինձ կ’զարկեն, կ’կորչեմ ես եւ իմ տունը»5: Հակոբի չորս կանանցից ծնված տասներկու որդիների կյանքը, եթե ըստ «Մատյանի» դիտարկելու լինենք, թերեւս, ինչպես ասվեց, միայն վերջնեկինը քննության դիմանա: Ռուբեն որդին հոր հարճի` Բաղղայի հետ է պառկում` այն կնոջ, որից, թեկուզ միակողմանի խորթ, երկու եղբայր ուներ: Մյուսների ներքինը պարզորոշ երեւում է Հակոբի սիրելի Հովսեփի հանդեպ պահվածքում. նախ` նախանձից որոշում են սպանել, հետո, դատաստանից վախենալով, գուբն են նետում, վերջում քսան արծաթով ծախում Եգիպտոս գնացող վաճառականներին: Հապա Հուդա՞ն, սերնդին, որի Եհովան մի ողջ թագավորություն է ընծայում եւ որի անունով հետագայում կոչվեց հրեից կրոնը` հուդիզմ, հուդայականություն:

1 Ծննդոց, ԼԴ, 24
2 Ծննդոց, ԺԷ, 12-14
3 Ծննդոց, ԼԴ, 25, 26
4 Ծննդոց, ԼԴ, 27-29
5 Ծննդոց, ԼԴ, 30

Սրա առաջնեկ որդին, չգիտես ինչու, տիրոջ աչքին չար է երեւում, եւ նա աներեր նրան սպանում է: Հայրն Օնան զավակին հորդորում է. «Մտիր քո եղբօր կնոջ մօտ եւ տագրութեան պարտքը կատարիր նորա համար, եւ քո եղբօր համար սերունդ հանիր: Եւ Օնանը գիտաց, որ սերունդը իրանը չի լինելու. նորա համար երբոր իր եղբօր կնոջ մօտ էր մտնում, սերմը գետինն էր թափում, որ իր եղբօրը սերունդ չ’տայ»1: Ահա թե որտեղից է գալիս «օնանիզմ» բառը: Եհովան, որ մինչեւ իսկ անկողնային հարցերին միջամտելու ժամանակ, ցանկություն ունի, չհանդուրժելով` սպանում է կարգազանցին: Շարունակությունը հետաքրքրե՞ց: Սեղմագրեմ: Սկեսրայրը հարսին ուղարկում է հոր տուն` մինչեւ Սելոմ որդու մեծանալը: Ի վերջո, լինում է այն, ինչ պիտի լիներ: Զգեստափոխված հարսին չճանաչելով եւ կարծելով` բոզ է, մի ուլ խոստանալով ու, իբրեւ գրավ թողնելով կնիքը, մատանին, Հուդան կենակցում է նրա հետ: Ժամանակ անց լուր է տարածվում, թե Թամար հարսը ոչ միայն պոռնկությամբ է զբաղվում, այլեւ այդ ճանապարհով հղիացել է: Սկեսրայրը կարգադրում է անբարո վարքի տեր կնոջը հրապարակավ այրել: Արդյունքում, շնորհիվ գրավ թողնված մատանու եւ կնիքի, Թամարը փըրկվում է` երկվորյակ պարգեւելով տոհմապետին: Չի պատըժվում ոչ ոք, Եհովան վերեւից չի տեսնում ոչինչ, եթե նկատում էլ է, քայլ չի ձեռնարկում: Համաձայնենք` այլ ժամանակներ, բարքեր էին տիրում, դեռեւս չկային մարդկային կրքերի բերանը երասանող Մովսեսի պատվիրանները, սակայն ի սկզբանե կար, չէ՞, Բանը /լոգոս/, եւ «Բանն Աստուծոյ մօտ էր. եւ Բանն Աստուած էր»2: Հարկավ: Դա Հովհաննես ավետարանիչից առաջ հույն իմաստասերները, էլ ավելի վաղ վեդայական ու չինական գրականությունն են փաստում: Իսկ Եհովա՞ն: Նա նույնպե՞ս կար: Թե՞ չկար, հետո է հորինվել, այնքան անճարակ, որ եղծվել է Գաղափարը, Առաջնայինը: Եվ ու՞մ կողմից` մի՞ մարդու, մարդկային մի՞ խմբի, ցեղախմբի՞, որին վերագրվել են մշտագո Տիեզերական Բացարձակ Ուժի, Բացարձակ Էության զորությունը, պատմության անցքերը հարմարեցրել են հատուկ, մեկնել իրենց հայեցողությամբ, միջամտել միտումով եւ վերջնարդյունքում` խեղաթյուրել, «սրբագրել» ոչ միայն համաշխարհային եղելությունները, սխալ հուն մղել հետագա սերունդների պատկերացումները Բացարձակի մասին, այլեւ աղբել ՄԻԱԿԻ ԽՈՍՔն այն աստիճան ու այնպես, որ զատորոշել իսկապես Աստվածայինը, Վերերկրայինը սարքվածից դարձել է խիստ դժվար, գրեթե` անհնար: Ի՞նչ է ակնարկում Պետրոս առաքյալը, երբ ասում է. «Գրքերի ամէն մարգարէութիւն իր յատուկ մեկնութիւնը չ’ունի: Որովհետեւ երբէք մի մարգարէութիւն չ’տրուեցաւ մարդկանց կամքի պէս»3: Սկզբնականը, անաղարտը գոնե մասամբ վերականգնելը, աղճատվածի, փոփոխվածի տակ ճշմարիտ իրողությունները տեսնել-վերհանելը պատմաբանների, լեզվաբանների, կրոնագետների ու խնդրին մոտ այլ մասնագետների քրքրելիք-խորհելիքն է անշուշտ:

1Ծննդոց, ԼԸ, 8, 9
2Ավետարան ըստ Հովհաննեսի, Ա, 1
3Պետրոս Առաքյալի երկրորդ թուղթը, Ա, 20, 21

Պարզելու, օրինակ, Աբրամն Աբրահամով փոխելու Եհովայի պարտադրանքը. «Եւ այսուհետեւ քո անունը Աբրամ չասուի, այլ քո անունը Աբրահամ լինի. որովհետեւ քեզ ազգերի բազմութեան հայր արի»1: Եթե իրոք հիմքեր կան ասելու, թե Աբրահամ անունով պատմական դեմք չի եղել, եւ այդ առասպելական անձնավորության տեղաշարժերի տակ քողարկածը հիքսոսների արշավանքն է եւ Եգիպտոսի նվաճումը` նրանց կողմից, իսկ հիքսոսները հաքերն են` հայքերը, նույնն է թե` հայերը, գուցե Աբրամ անվան ծագումնաբանությունում խորանալու դեպքում դեմ առնենք նաեւ առաջնածին Արամին, որը, ի դեպ, «Աստվածաշնչում» քանիցս հանդիպում է հենց այդ հնչումով, թեեւ հայտնի է` հրեաների շրջանում սույն անունը ոչ թե տարածում չունի, մերժված է: Թողնենք, սակայն, դատողություններն ու վերստին դառնանք «Հին կտակարանին» պահ տվածին, խարխափենք մեկը մյուսին հաջորդող հեքիաթ-հորինվածքներում:
Հակոբի որդի Հովսեփին Եգիպտոսում փարավոնի ներքինին գնում է իսմայելցիներից: Վերջնեկը, հիրավի, առաքինի էր եւ, չգայթակղվելով կանանցով, որոշ փորձություններ հաղթահարելուց հետո, խոհեմությամբ խիստ բարձր պաշտոնի է հասնում` յոթնամյա սովի ժամանակ փրկելով ոչ միայն ազգականներին, այլեւ հազար-հազարների: Հյուրասեր եւ բարեգութ փարավոնը, երբ տեղեկանում է, որ պետության երկրորդ դեմքը դարձած Հովսեփը եղբայրներ, հայր ունի, շիտակ ասում է. «Եւ ձեր հայրն ու ձեր ընտանիքներն առէք, եւ ինձ մօտ եկէք. եւ Եգիպտոսի երկրի լաւ տեղը ձեզ կ’տամ, եւ երկրի պարարտութիւնը կ’ուտէք»2: Նա արքայական խոսքին տեր է եւ, մեծաթիվ գաղթականների ժամանելուց հետո, թեեւ իր երկրում եւս սով էր, հրեաներին բնակության իրավունք է տալիս ամենաբերրի վայրում` Ռամսեսում: Հակոբ հայրը լիության մեջ, շրջապատված տոհմակիցներով, վայելելով նըրանց սերն ու եգիպտացոց հարգանքը, ապրում է մինչեւ խոր ծերություն, օրհնում տասներկու ցեղապետերին եւ ավանդում հոգին: Եգիպտացիք, ի պատիվ իշխանավոր զավակի, յոթանասուն օր սուգ են անում, իսկ Հովսեփը, որ «ծծերի եւ արգանդի օրհնաբանութիւններովը»3 օրհնվել էր, նրա երանքի տակ ձեռքը դրած` երդվել դին օտար հողում չթողնել, ծնողի զմռսած մարմինը տանում է թաղելու Քանանի` Եհովայից իրենց շնորհված երկրում, Աբրահամի` քետացի Եփրոնից չորս հարյուր սիկղ արծաթով գնած արտի հանգստավայր այրում` նախնյաց մոտ:
Խելամիտ այր, խորագնա պաշտոնյա Հովսեփը վախճանվում է Եգիպտոսում` ապրելով հարյուր տասը տարի: Եբրայեցիք փոքր ինչ դառնություն են կրում հետագայում: Դժվարությունն էլ այն է, որ, լինելով խաշնարածներ, դժկամությամբ էին պարտադրված գործի գնում` կապված կավի, աղյուսի, ընդհանրապես, շինարարության եւ կամ` դաշտային աշխատանքների հետ:

1 Ծննդոց, ԺԷ, 5
2 Ծննդոց, Ե, 18
3 Ծննդոց, Թ, 25

Տեսնելով, որ որչափ չարչարում, նրանք այնքան բազմանում, զորանում են եւ, երկյուղելով պատերազմի դեպքում` անհավատարմությունից ու ելնելով երկրի անվտանգությունից գուցե, մանկաբարձներին հրամայվում է տեղում սպանել նոր ծնված արուներին: Կարգադրությունը հնարավոր չի լինում ի կատար ածել. «Որովհետեւ որ Եբրայեցի կանայքը Եգիպտացի կանանց պէս չեն. որովհետեւ նորանք առոյգ են. մանկաբարձը դեռ նորանց մօտ չ’գնացած` ծնում են»1: Նոր հրահանգ է իջնում` գետը նետել արեւ աշխարհ ելածներին: Հասանք Մովսեսին` հրեաների այն զորեղ նախնուն, որը տիրոջ զորակցությամբ եգիպտական «տաժանավայրից» հանում է հայրենակիցներին: Փոքր ինչ նրա վարքը դիտարկենք` ջանալով կռահել Եհովայի դաժանության իմաստը, նըրա պահվածքը Նեղոսի հովտի բնակիչների, ինչպես նաեւ հյուրընկալվածներինը` հյուրընկալողների, օրհնյալներինը` անիծյալների նկատմամբ: Ղեւիի տոհմից մի ընտանիքում երեխա է ծնվում: Մայրը երեք ամիս թաքուն պահելուց հետո` ահաբեկ, փոքրիկին պապիրուսի կպրած տապանակի մեջ դնելով` թողնում է շամբուտում: Քույրը հետեւում է` տեսնելու գալիքը: Փարավոնի դուստրը լվացվելիս նկատում է լքյալ մանկանը եւ գթում, թեեւ պլտվածությունից հասկանում է վերջինիս հրեա լինելը: Ի հայտ գալով` մորաքույրը խոստանում է եբրայեցիներից ծծմայր գտնել: Գթասիրտ արքայադուստրը համաձայնում է, որից հետո կանչում են մորը եւ առաջարկում. «Տար այս տղային եւ ծիծ տուր ինձ համար, եւ ես քո վարձքը կ’տամ»2: Ծրագրած գործը գլուխ է գալիս. «Եւ կնիկն առաւ տղային, եւ ծիծ տուաւ նորան: Եւ տղան մեծացաւ, եւ նա Փարաւօնի աղջկան մօտ բերաւ նորան, եւ նորան որդի եղաւ, նա էլ նորա անունը Մովսէս դրաւ, եւ ասեց. որովհետեւ ջրիցը հանեցի նորան»3: Ոչ հոգեբանին անգամ մեկնիմեկ պարզ է իրադարձությունների սարքովի լինելը, նաեւ այն, որ օտարը վարձում է մորը` նրա իսկ զավակին կերակըրելու նպատակով, իսկ ստնտու դարձած ծնողը լռում, թաքցնում է անգամ փաստը, հանգամանք, որ այնքան բնորոշ է նըրանց տեսակին: Ներենք մորը. նա զավակի համար էր ողջին դիմել, բացի դա` «կնիկ» էր: Որդուն հետեւենք: Հասակ առած Մովսեսն օրերից մի օր պատահաբար նկատում է ոմն եգիպտացու` իր հայրենակցին ծեծելիս: Տեսնելով` կողմնակի աչք չկա, սպանում է նրան, թաղում ավազի մեջ, ապա, վախենալով բռնվելուց, փախչում Մադիամի երկիր, ուր ամուսնանում է քուրմ Հոթորի դստեր` Սեպփորայի հետ, ունենում Գերսամին եւ, աներոջ հոտերն արածացնելով, խաշնարածությամբ գլուխ պահում:

1Ելից, Ա, 19
2Ելից, Բ, 9
3Ելից, Բ, 9

«Խստասիրտ» փարավոնի մահից հետո է Եհովան վճռում ի կատար ածել խոստումը` անկեզ մորենու տեսքով հայտնվելով Մովսեսին. «Ես եմ ՈՐ ԵՄ. Եւ ասեց. Այսպէս ասիր Իսրայէլի որդիներին. Ինձ ԵՄը ուղարկեց ձեզ մօտ»1: Վստահաբար` ԵՄ-ը մեր այբուբենի Է-ն է` ԷՈՒԹՅՈՒՆԸ, Տիեզերական Բացարձակ Ուժի, Բացարձակ Ճշմարտության անխաթար վկայությունը` զարմանալիորեն անջինջ պահպանված «Հին կտակարանում»: Մի խորհուրդ էլ է տրվում` արդեն խիստ բնորոշ դիմափոխ աստված Եհովային. «Ամեն կնիկ իր դրացուց եւ իր տանը բնակուող կնոջից արծաթեղէն զարդեր եւ ոսկեղէն զարդեր եւ հանդերձներ կ’խնդրէ, եւ կ’դնէք ձեր որդիների ու աղջիկների վերայ. եւ Եգիպտոսին կ’կողոպտէք»2: Ինչի՞ է մղում մարդկանց – բառիս իսկական իմաստով` գողության, կողոպուտի, ստի, խարդավանքի: Մովսեսն այլընտրանք չունի. հանուն Եհովայի լքում է ընտանիքը, պարտադրում կնոջը` Սեպփորային, նախքան բաժանությունը, սուրսայր քարով պլտել Եղիազար որդուն: Պահի նկարագրությունը «Հնգամատյանում» այնքան մշուշոտ է, որ երեւակայություն է պահանջվում` կցկտուր տողերի արանքում տեսնելու նախամարդու արյունոտ գործիքը, ցավից ճչացող երեխային, մոր հեկեկացող դեմքն ու կտրատվող սրտից ելած նախատալի խոսքը` նախապաշարումներին գերի հոր հասցեին` «արյունոտ փեսա»3:
Աստծո օձ-գավազանով զինված եւ հրահանգավորված` Մովսեսը վերադառնում է Եգիպտոս` պատժիչ գործողություններ ձեռնարկելու, վստահ, որ նախկին հանցագործության համար պատասխանատվություն չի կրելու, որովհետեւ մեռել էին հետապնդողները: Նա մի երկյուղ ուներ` անգամ հրեաները չհավատան իր` Եհովայի պատգամախոս լինելը, որովհետեւ «ծանրախոս եւ ծանրալեզու»4 էր: Բժիշկները հավանաբար երեւույթը կբացատրեն մերձավորների կենակցության փաստով. նրանք քաջ գիտեն, որ արյունակիցներից հաճախ թերզարգացածներ են ծնվում /Ղեւիի ճյուղից Ամրամի եւ հորաքույր Հոքաբեդի ամուսնությունից էին լույս աշխարհ ելել սկզբում` Ահարոնը, ապա` Մովսեսը/: Տեսնելով նրա մտավախությունը` Եհովան բորբոքվում, զայրանում, սակայն ելք է գտնում` գործակից առաջարկելով Ահարոնին, որը համեմատաբար պերճախոս էր, բացի դա հուսադրում է. «Ես քո բերանի եւ նորա բերանի հետ կ’լինիմ, եւ ձեզ կ’սովորեցնեմ ինչ որ անէք: Եւ քո տեղը նա կ’խօսէ ժողովրդի հետ. եւ նա քեզ համար բերանի տեղ կ’լինի, ու դու նորա համար Աստուծոյ տեղ կ’լինիս»5: Պարտավորություն է ստանձնում նաեւ խստացնել փարավոնի սիրտը, որպեսզի վերջինս եբրայեցիներին թույլ չտա երկրից հեռանալ, եւ հնարավոր դառնա պատժելը: Ի՞նչ է սա` քմահաճությու՞ն, թե՞ անանցողիկ չարություն, որով պռնկեպռունկ լեցուն է: Չասե՞ս` եթե այդչափ կարող, ունակ ես, մեկից բարիացրու սրտերը:
Չէ: Անպայման եւ քանիցս աստվածային զորությամբ պարտադրում է փարավոնին համաձայնություն չտալ հեռանալու:

1Ելից, Գ, 14
2 Ելից, Գ, 22
3Ելից, Դ, 26
4 Ելից, Գ, 10
5 Ելից, Գ, 15,16

Կրկնվենք` պատմությունը, ընդունենք, հարմարեցվել է առասպելաբանությանը, երկուստեք միախառնվել են, բայց ընդմիջարկողները հանուն ինչի՞, ի՞նչ նպատակով են ոչնչով չարդարացվող դաժանությունը, պատճառա-հիմնազուրկ անգթությունը վերագրել իրենց աստծուն: Ահուսարսափ սփռելու համա՞ր: Եվ դարեդա՞ր: Թե՞ պետականություն չունենալը կամ կորցնելն է դեր վճռորոշ դեր խաղացել` չարացնելով, հուսահատեցնելով ցանկալին իրականություն ներկայացնող երազատես-մարգարեներին: Հընթացս նկատենք` հայերը հեթանոս շրջանում չար աստված չեն ունեցել.նրանք բարի էին, մարդու ցավով ապրող, մարդուն շարունակաբար օժանդակող, գորովագութ` ինչպես նրանց ստեղծող ժողովուրդը:
Եհովայի անգթությունը, հիրավի, սահման չունի. սկզբում արյունում է Եգիպտոսի ջրերը` այն աստիճան, որ գետերում սատկում են ձկները, ծարավից տոչորվում մարդիկ, անասունները, ապա` գորտերով է ծածկում երկիրը, այնուհետ մուն/ոջիլ/ է ուղարկում, շնաճանճ, մորեխի պարսեր, կոտորում ընտանի անասուններին, խաղավարտներվ/բշտիկ/ պատում շնչավորների մարմինները, կարկուտ, կրակ թափում երկնքից, ժանտախտի համաճարակ բռնկում, թանձր խավարով պատում ողջը… Արհավիրքները, իհարկե, այնպես են տեղում, որ եբրայեցոց ոչինչ չի պատահում, ծեղ չի պակասում: Հանգուցալուծումը մոտենում է, մեծ ճակատամարտին նախորդող յուրատեսակ հրետակոծությունն ավարտված է, հակառակորդ կողմը խուճապի մեջ է, դիմակայելու անունակ: Վերջապես յուրաքանչյուր տուն մի գառ մորթելու եւ հեղած արյունից դրանդիների եւ սեմերի վրա քսելով` նշան թողնելու հրահանգ է ստանում, քանզի «գիշերը Եգիպտոսի երկրովը պիտի անցնեմ, եւ զարկեմ Եգիպտոսի երկրումը ամեն առաջինեկը մարդից մինչեւ անասուն… Եւ արիւնը ձեզ համար նշան լինի ձեր եղած տների վերայ, եւ երբոր արիւնը տեսնեմ, ձեր վերայից պիտի անցնեմ. եւ հարուածը ձեր վերայ պիտի չ’գայ ձեզ կորցնելու համար»1: Հրեաները չեն մոռացել նրա մյուս` դրացիներից ոսկեղեն, արծաթեղեն, մինչեւ իսկ հագուստ պարտք վերցնելով կողոպտելու պատվիրանը: Եվ երբ նրանք գոտիները մեջքերին, կոշիկները ոտքերին, ցուպերը ձեռքներին թաքուն եւ շտապով ուտում էին զատկի մատաղացուն, սկսվում է նախճիրը: Սահմռկած փարավոնը, կանչելով Մովսեսին, պաղատում է ունեցած-չունեցածով հեռանալ երկրից: Այսպես են փոխադարձում չորս հարյուր երեսուն տարի քաղաքակիրթ Եգիպտոսում ապրած եւ քանակով վեց հարյուր հազարից անցնող վրանաբնակ խաշնարածները հյուրընկալ ժողովրդին, Մովսեսը` իրեն մանկութ որդեգրած փարավոնների զարմին:

1 Ելից, ԺԲ, 12,13

Վերջին կործանիչ զարկը Եհովան հասցնում Կարմիր ծովում. «Եւ ջրերը դարձան եւ ծածկեցին Փարաւօնի կառքերը եւ ձիաւորները եւ բոլոր զօրքերը, որոնք նորանց ետեւիցը ծովի մէջ մտան. եւ նորանցից մէկն էլ չ’մնաց»1:
Վերոնկարագրյալից մտապահենք մեն մի բան` մատաղի եւ զատկի նախնական խորհուրդը, արարողություններ, որ այնքան սիրով, անձկանքով ենք նշում քրիստոնյաներս, մտապահենք, որպեսզի, եթե հարցնելու լինեն, չամաչենք գոնե ասել` այո, հիմքում արյուն ունեն: Չհամոզեցի՞: Ուրեմն` վերստին մի մեջբերում` վկայելու տոնի` սկզբնական փուլում մեզ հետ կապ չունենալը. «Այս է զատկի կանոնը. ոչ մի օտարական նորանից պիտի չ’ուտէ: Եւ ամեն մարդի ստակով ծախու առած ծառան` երբոր նորան թլպատել ես, այն ժամանակ թող ուտէ նորանից: Օտարականն ու վարձկանը նորանից պիտի չ’ուտէ: Մէկ տան մէջ պիտի ուտուի. տնից դուրս չ’հանես այն մսիցը, եւ նորա մէկ ոսկորը չ’կոտրէք: Եւ երբոր մի օտարական քեզ մօտ պանդխտանալու լինի, եւ Եհովայի զատիկն անելու լինի, նորա ամեն արուն թլպատուի»2: Ինչեւէ: Փառավորվում են «գերությունից փրկվածների» սրտերը եւ, առանց դույզն ինչ խղճի խայթի, փառաբանական երգեր ձոնում Եհովային, ավելին` սպասում այն օրվան, երբ «Ցաւ է բռնելու Փղշտացի բնակիչներին: Այն ժամանակ Եդովմի իշխանները կ’տագնապեն. Մովաբի զօրաւորներին դող կ’բռնէ. Կ’հալուին Քանանի բոլոր բնակիչները: Նորանց վերայ վախ ու դող կ’ընկնէ»3: Նրանց հրճվանքը, սակայն երկար չի տեւում: Դժվարությունների անսովոր քոչը շուտով սկսում է անթաքույց տրտնջալ եւ ոչ մեկ անգամ` մտաբերելով նախկին կյանքը. «Երանի թէ Եհովայի ձեռքովը մեռած լինէինք Եգիպտոսի երկրումը, երբոր մսի կաթսաների մօտ նստած էինք եւ կուշտ հաց էինք ուտում, որովհետեւ մեզ այս անապատը հանեցիք, որ բոլոր այս ժողովքը սովածութիւնից մեռցնէք»4: Տերը, որպեսզի տրտունջը ըմբոստության չվերաճի, ջանում է շուտով գոհացնել` իրիկունը լորեր իջեցնելով բանակի վրա, իսկ այգաբացին` թեփանման ուտեստ. «Եւ Իսրայէլի տունը նորա անունը Ման դրին. եւ նա գինձի պէս սպիտակ, եւ համը մեղրով շինուած գաթայի պէս էր»5: Դա մանանան էր` գազպեն, որով քառասուն տարի սնվեցին անապատաբնակները: Ծարավից թալկած ժողովուրդը մեկ այլ օր ընդվզելով` քիչ է մնում քարկոծի Մովսեսին: Դարձյալ օգնության է հասնում Եհովան` խորհուրդ տալով գավազանը խփել ժայռին, եւ կարկառից ջուր է բխում:
Երեք ամիս անց, երբ մտնում են Սինայի անապատ, նույնանուն լեռան բարձունքից աստված Մովսեսին թելադրում է հայտնի պատվիրանները, որի նախապայմանը, գլխադրույթը հետեւյալն է. «Բացի ինձանից ուրիշ աստուածներ չունենաս: Քեզ համար կուռք չ’շինես, եւ ոչ վերը երկնքումը` կամ ցածը երկրի վերայ` կամ երկրի տակի ջրերումը եղած բաների մէկ նմանութիւնը. Նորանց երկրպագութիւն չանես, եւ նորանց չ’պաշտես. որովհետեւ ես քո Եհովայ Աստուածը նախանձոտ Աստուած եմ, որ կ’հատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդիների վերայ մինչեւ նորանց

1 Ելից, ԺԴ, 28
2 Ելից, ԺԲ, 43-48
3 Ելից, ԺԵ, 14-16
4 Ելից, ԺԶ, 3
5 Ելից, ԺԶ, 31

երրորդ ու չորրորդ ազգը, որ ատում են ինձ»1: Ոչ թե տասը, շատ են պատգամները, մեծիմասամբ` օգտաշատ, ժամանակի քննությունը բռնած, թեեւ ուշադիր ընթերցողը բազում հակասություններ կգտնի եւ ապա` այն չի վերաբերում ոչ օրենսդրին, ոչ նրանց, ում համար գրվել է, տրվել իբրեւ ուղեցույց, ուստի գործադրվում է կամայաբար` կարծես մեկ անգամ եւս հաստատելով այն մոտեցումը, թե` ինչ կարելի է Զեւսին, թույլատրելի չէ մյուսներին: Վկայաբերեմ երկու պատվիրան. առաջինը` «Սպանութիւն մի անիր»2: Կարեւորագույն եւ հազարիցս ճշմարիտ պատգամ, որը դառնում է արժեզուրկ, վերացական, երբ ամեն պահ տեսնում ես, թե ինչպես չնչին զանցանքի համար բյուր-բյուրերը մորթոտվում են նրա իսկ ձեռքով կամ խրախույսի ներքո ու առարկություն չհանդուրժող հրամանով: Ասվածն օրինակներով պնդելու առիթներ դեռ կլինեն: Մեկ այլ պատվիրան` «Մի ցանկանար քո դրացու տանը, քո դրացու կնոջը կամ նորա ծառային` կամ նորա աղախնին` կամ նորա եզին` կամ նորա էշին եւ քո դրացու մէկ բանին»3: Չէ՞ թե, լինելով ստրուկ /եթե հավատալու լինենք անգամ/, դրկիցներին չթալանեցին, տնանկ չարեցին Եգիպտոսում, իսկ ավետյաց երկրում` խլելով բազում-բազումների պապենական արտերը, արոտները, ջրհորները, արջառների նախիրները, մաքիների հոտերը, ձիերի երամակները, այլեւայլ հարստություններ, բնակատեղին ողջ: Գուցե միայն եբրայեցի հարեւանի՞ն նկատի ունի պատվիրանը, օտարազգին դրացի չէ՞: Ուրեմն` ի՞նչ է քարոզվում, խրախուսվում` ավարառությու՞նը, որ ելուզակներին, վաչկատուններին էր հատուկ եւ` է:
Օրենսդրություն հիշեցնող պատգամները երբեմն այնքան մանր-մունր կենցաղային հարցերի, մարմնական երեւույթների, կապերի շուրջ են` բորոտություն, դաշտան, սիֆիլիս, անասնապղծություն, տարբեր սեռերի զուգավորություն, օժիտ, կենդանիների պոզահարում եւ այլն ու այլն, որ ակամա մտածում ես այլ գրքերից մեջբերած, քաղած, ի մի բերած լինելու մասին /միգուցե Համուրաբիի` 1800 տարի մ.թ.ա. գրած բաբելոնյան կոդեքսի՞ց/: Ինքներդ դատեք. «Եւ եթէ մարդիկ իրար հետ վիճեն եւ մէկը միւսին քարով կամ բռունցքով զարկէ, եւ նա չ’մեռնէ, այլ անկողինը ընկնէ, Եթէ վեր կենայ ցուպով ման գայ, զարկողը անպատիժ լինի, միայն նորա դադարելու արժեքը տայ, եւ բոլորովին առողջացնէ»4: Եվս մեկը` «Եթէ կրակ դուրս գայ եւ փշերին փակչէ ու դիզուած որանները կամ չ’նձուած ցորենը կամ արտը այրէ, կրակը գցողը այրածը հատուցանէ»5:
Յուրատեսակ պայմանագրի կետերին ժամանակ առ ժամանակ կանդրադառնանք` խոսքի եւ գործի չմերվելը մատնանշելու համար:

1 Ելից, Ի, 3-5
2 Ելից, Ի, 13
3 Ելից, Ի, 17
4 Ելից, ԻԱ, 18, 19
5 Ելից, ԻԲ, 6

Ապշեցնելու չափ ունեսեր, նյութապաշտ, ընչամոլ է համայնի տիրակալը: Իրեն եւ միայն իրեն. «Քո արմտիքների եւ հեղանիւթների երախայրիքները մի ուշացնիր. քո որդիների անդրանիկներն ինձ պիտի տաս: Քո եզին ու ոչխարին էլ այսպէս անես. եօթը օր մօրը հետ լինի, եւ ութերորդ օրը` նորան ինձ տաս»1: Ի դեպ, էշը նրա չսիրած կենդանին է, ուստի հատուկ հիշեցնում է, որ նրա առաջնեկը փոխարինվի գառով, հակառակ պարագայում` վիզը կոտրել: Խեղճ ավանակ: Ընծաները, իհարկե, անարատ պիտի լինեն. «Կոյրը` կամ կոտրածը` կամ վիրաւորուածը` կամ խաղաւարտ ունեցողը` կամ քոսոտը` կամ որքինոտը` այսպէսիները Եհովային պիտի չ’մատուցանէք, ոչ էլ սորանցից Եհովայի համար պատարագ պիտի դնէք սեղանի վերայ…Ամորձիքը կրտածը կամ ճմլուածը կամ պոկուածը կամ կտրուածը չ’մատուցանէք Եհովային»2: Նաեւ պճնամոլ է, ոսկու ու արծաթի, թանկարժեք քարերի սիրահար. «Խօսիր Իսրայէլի որդիների հետ, որ ինձ ընծայ բերեն… Եւ այս է այն ընծան, որ նորանցից պիտի առնէք. ոսկի եւ արծաթ եւ պղինձ, Եւ կապուտակ եւ ծիրանեգոյն եւ կրկնակի կարմիր եւ բարակ քթան` եւ այծի մազ, Եւ կարմիր ներկուած խոյի մորթեր, եւ թէհաշի մորթեր, եւ Սատիմի փայտեր»3: Այնուհետ երկար-բարակ նկարագրվում է սրբատեղին` տապանակը, ողջակեզի սեղանը, եփուդը, այլ ծիսապարագաներ` մեծաքանակ, կոփածո պղնձից, ձուլածո մաքուր ոսկուց, արծաթից, ընտրագույն փայտից, գործվածքները` բարձրորակ թելերից, խորանների չափերը, վարագույրների ձեւերը, զարդանախշերի նրբագծերը, քահանայաց դասի հանդերձը… Լանջապանակը, զորօրինակ, պիտի լինի քառակուսի, երկտակ ծալվող. «Նորա երկայնութիւնը մէկ թիզ` եւ նորա լայնութինը մէկ թիզ: Եւ ընդելուզիր նորա մէջ ակունքների ընդելուզուածքի համեմատ` չորս կարգ քարեր. սարդիոնի, տպազիոնի եւ զմրուխտի կարգը` առաջին կարգը լինի: Եւ երկրորդ կարգը` կարկեհան, շափիւղայ եւ ադամանդ. Եւ երրորդ կարգը` գոճազմ, ակաթ եւ սուտակ. Եւ չորրորդ կարգը` ոսկեքար, եղեգնաքար, եւ յասպիս. ոսկի խորշերի մէջ լինին ընդելուզուած…»4: Մեջբերվածը չնչին մասն է նկարագրվող ճոխության: Իսկ թափառականներին որտեղի՞ց հարստություն, ե՞րբ կուտակեցին` Սինայի անապատու՞մ, խաշնարածությա՞մբ: Պատասխանը մեկն է` մի մասը դիզել էին օտարության մեջ, մնացյալը խաբեությամբ պարտքել հարեւաններից:
Եվ այսպես` անվերջ ու անվերջ. ծառայություն` ամեն պահ, ողջակեզներ` անքանակ, ու միշտ` ահաբեկության մեջ, դողէրոցքի, որ չնչին սխալի դեպքում կյանքով, ընտանյոք կհատուցես, քանզի անիմանալի է, թե ինչից կբռնկի նրա ցասումը, եւ երբ կհագենա աչքը: Եգիպտոսու՞մ էին գերի, թե՞ հիրավի դարձան, տրվածը պատի՞ժ էր, թե՞ պարգեւ: Չհաշված` շարունակաբար երեսով տալը` ես ձեզ հանեցի, ես շնորհեցի, հավիտյանս ինձ եք պարտական…

1 Ելից, ԻԲ, 29, 30
2 Ղեւտացոց, ԻԲ, 22, 24
3 Ելից, ԻԵ, 2-5
4 Ելից, ԻԸ, 16-20

Ես, ես, ես… «Որովհետեւ երկիրն իմն է, եւ դուք ինձ մօտ պանդուխտներ եւ հիւրեր էք»1: Մտրակի եւ բլիթի օրենքը գործադրելիս անգամ առավել հաճախ կիրառության մեջ խարազանն է, այն էլ` ինչպիսի: Հատկանշական է սովահար ժողովքին հիշատակված լորամարգիներով /լոր/ կերակրելու պահը. «Դեռ միսն իրանց ատամների վերայ էր` տակաւին չ’ծամուած, որ Եհովայի բարկութիւնը ժողովրդի վերայ բորբոքուեց եւ Եհովան խիստ մեծ հարուածով զարկեց ժողովրդին»2: Հիշենք նաեւ, թե ինչպես է Հովրից Եդովմ ընկած ճանապարհամիջում ջրի սակավությունից տոչորվող եւ բուսական ծագմամբ գազպան տեւաբար ուտելուց զզված մարդկանց պատուհասում. «Եւ Եհովան ժողովրդի վերայ կիզող օձեր ուղարկեց, եւ կծեցին ժողովրդին, այնպէս որ Իսրայէլիցը շատ ժողովուրդ մեռաւ»3:
Համոզվեցի՞ք որքան խիստ է իրեն վերաբերող հարցերում, անհանդուրժող: Երբ Սինա սար բարձրացած Մովսեսն ուշանում է, Ահարոն եղբայրը ժողովքի պահանջով ոսկեղենից հորթ է ձուլում, որպեսզի պաշտեն: Զայրացած երկնավորը շտապեցնում է իր պատգամախոսին, որն իր հերթին ընտրելով հավատարիմներին` նրա անունից կարգադրում է. «Ամեն մարդ իր սուրը թող մէջքը կապէ, եւ բանակի մէջ դռնէ դուռ անցէք դարձէք, եւ ամեն մարդ իր եղբօրը, եւ ամեն մարդ իր ընկերին, ամեն մարդ իր դրացուն մեռցնէ… որ ձեր վերայ օրհնութիւն տայ այսօր»4: Ես` չէ, դուք ասացեք, ինչպե՞ս հավատալ քարե տախտակներին փորագրածին, որն աղդում է. «Մարդ զարկող մեռցնողը անպատճառ մեռցնուի»5, վկայագիր, որ թեեւ այդ օրը զայրույթից փշրում է Մովսեսը, սակայն տարբեր ձեւակերպումներով առկա է Թորայում /թարգմանաբար` օրենք, կանոն/, շարունակաբար բարձրաձայնում են մարգարե-մունետիկ-քարոզիչները: Թե՞ մարդ բառն իր մեջ չի ներառում ծնող, ընկեր, հարեւան, ցուցում ստացածներին, չնչին պատրվակով սպանված երեք հազար հոգուն, որոնք բոլորն էլ, եթե հավատալու լինենք, Եհովայի հանգույն էին կերտված: Մինչդեռ սա սկիզբն է. ցասումը հանդարտեցնել Մովսեսն անգամ անկարող է, եւ Եհովան, խռով պահելով` սարսափեցնում է ամբոխվածներին. «Նորա համար որ դու մի խստապարանոց ժողովուրդ ես. մի գուցէ քեզ ճանապարհումը բնաջինջ անեմ»6:
Քանանացիների երկիրը նվաճել-յուրացնելիս լինում է պահ, երբ վախ է պատում ժողովրդին, որովհետեւ լրտեսները` տասներկու ցեղերից մեկական մարդ, լուր են բերում, թե` հակառակորդը զորավոր է, երկայնահասակ, քաղաքները` պարսպավոր: Դժգոհության, վախի ալիք է բարձրանում. «Երանի թէ Եգիպտոսի երկրումը մեռած լինէինք. կամ երանի թէ այս անապատի մէջ մեռած լինէինք: Եւ ինչու՞ համար Եհովան մեզ այս երկիրը բերաւ, որ սրով ընկնենք,

1 Ղեւտացոց, ԻԵ, 23
2 Թվոց, ԺԱ, 33
3 Թվոց, ԻԱ, 6
4 Ելից, ԼԲ, 27, 29
5 Ելից, ԻԱ, 1
6 Ելից, ԼԳ, 3

եւ մեր կանայքն ու մեր որդիքը յափշտակութուին. լաւ չէ՞ մեզ համար որ Եգիպտոս դառնանք»1: Դրության իսկությունը հայտնած լրաբերներին, իհարկե, Եհովայի կարգադրությամբ տեղում սպանում են` բացառյալ երկուսի, քանզի չեն միանում Մովսեսին քարկոծելու պատրաստ ընդվզողներին: Կռվշտոցի եթե ոչ մասնակից, ականատես, կարծում եմ, եղած կլինեք: Իսկը նման վիճակ է ստեղծվում: Եհովան կամենում է ժանտախտով պատուհասել ժողովրդին, Մովսեսը փորձում է հանգստացնել: Նա չի խաղաղվում. «Այս ժողովուրդը մինչեւ ե՞րբ պիտի ինձ արհամարհէ, ու մինչեւ ե՞րբ պիտի չ’հավատան ինձ` իրանց մէջ արած բոլոր հրաշքներովս էլ»2: Նվաճարարների առաջնորդը շարունակում է հորդորել , թե` եգիպտացիները կլսեն եւ կծիծաղեն, ամոթ է: Ի վերջո, համաձայնություն-փոխզիջումը կայանում է. Եհովան, ճիշտ է, նույն վայրկյանին չի պատժում, բայց եւ չներելով` գուժում է. «Ձեր դիակները այս անապատումը կ’ընկնեն: Եւ ձեր որդիքը անապատումը քառասուն տարի հովիւ կ’լինեն եւ ձեր պոռնկութիւնները կ’կրեն մինչեւ որ ձեր դիակները անապատումը սպառուին»3: Անեծքին հետեւում է գործնական քայլը. «Այն ժամանակ այն սարին վերայ բնակուող Ամաղեկացիները եւ Քանանացիներն իջան եւ զարկեցին նորանց եւ հալածեցին մինչեւ Հօրմա»4: Ինչպես տեսնում եք, գլխներին երկանք աղալու պարագայում անգամ անմռունչ ենթակայությունը պարտադիր պայման է, իսկ եթե խռովության փորձ է…
Շուրջ երկու հարյուր հիսուն հոգի ըմբոստանում է եղբայրներ Մովսեսի եւ Ահարոնի դեմ` պահանջով, որ այլեւս իրենց չառաջնորդեն, որ հավասարապես սուրբ են բոլորը: Նախ` «Երկիրն իր բերանը բաց արաւ եւ նորանց եւ նորանց տները եւ Կորխի ունեցած բոլոր մարդկանցը եւ բոլոր ինչքը կուլ տուաւ»5, ապա` համաճարակ է վրա տալիս. «Եւ ժանտախտով մեռածները տասնեւչորս հազար եօթը հաիւր հոգի էին, բացի Կորխի բանի համար մեռածներից»6: Հիրավի, սոսկալի է նրա նզովքը` գծյալ ճանապարհից շեղվելու դեպքում. «Անիծեալ կ’լինես դու քաղաքի մէջ, եւ անիծեալ դաշտի մէջ: Անիծեալ կ’լինի քո կողովը եւ քո տաշտը. Անիծեալ` քո որովայնի պտուղը, եւ քո երկրի պտուղը, կովերիդ ծնունդը եւ ոչխարներիդ հօտերը: Անիծեալ կ’լինես մտած ժամանակդ եւ անիծեալ` դուրս եկած ժամանակդ: Եհովան անէծք, տառապանք եւ յանդիմանութիւն կ’ուղարկէ քեզ համար քո ամեն ձեռնարկած գործքումը որ անում ես, մինչեւ որ բնաջինջ լինես, շուտով կորչես քո չար գործքերի համար… Եհովան քեզ կ’կպցնէ ժանտախտը… քեզ կ’զարկէ ծիւրական ախտով, հրատագնապ տենդով, ջերմով եւ այրող տաքութիւնով, երաշտութիւնով, եւ խորշակահարութիւնով, եւ բոյսերի դալուկով… Գլխիդ վերայի երկինքը պղնձի, եւ տակիդ երկիրը երկաթի կ’դառնայ…

1 Թվոց, ԺԴ, 2
2 Թվոց, ԺԴ, 11
3 Թվոց, ԺԴ, 33
4 Թվոց, ԺԴ, 45
5 Թվոց, ԺԶ, 32
6 Թվոց, ԺԶ, 49

անձրեւի տեղ հող ու փոշի կտայ… թանչով, քոսոտութիւնով եւ եռքով… ապուշութիւնով եւ կուրութիւնով կ’զարկէ քեզ… Կնկան կ’նշանուես, եւ ուրիշը կ’պառկէ նորա հետ, տուն կ’շինես, եւ նորա մէջ չես բնակուիլ, այգի կ’տնկես, նորա խաղողը չես ժողովիլ. Եզդ աչքիդ առաջ կ’մորթուի, բայց դու նորանից չես ուտիլ, էշդ քո առաջիցը կ’յափշտակուի, եւ քեզ ետ չի տրուիլ. հօտերդ քո թշնամիներին կ’մատնուին, եւ քեզ համար ազատող չի լինիլ: Քո տղերքն ու աղջկերքը մի ուրիշ ժողովրդի կ’տրուին…»1: Երկու էջից ավելի է անեծքների շարանը, տեղ-տեղ, որպեսզի ավելի հատու լինի, կրկնվող, երբեմն` հակոտնյա, այդու` խիստ ազդու: Դրանք սիրտը նեղ պահին զավակի վրա զայրագնած եւ սերը ժամանակավոր ծրարած ծնողի խոսքեր չեն, այլ տեր ու տիրականի, որն առիթի է սպասում, որին պատրվակ է պետք, վասնզի մարդասեր չէ էությամբ, այլ` մարդատյաց:
Սանտիմում եղած ժամանակ ժողովուրդը խոտորվելով` սկսում է «Մովաբի աղջկերանց հետ պոռնկութիւն անել»2: Անբարոյություն ասվածն էլ այն է, որ նրանք եբրայեցիներին հրավիրած են լինում իրենց աստվածներին մատուցած զոհերից ճաշակելու, իսկ մեկը մադիանցի մի կնոջ հետ խնջույքից հետո գինովցած պահին, ի տես բոլորի, առանձնանում է: Եհովան զայրույթը փոխանցում է Մովսեսին. «Առ ժողովրդի բոլոր իշխաններին եւ կախիր նորանց Եհովայի առաջին արեւի դէմ… Եւ հարուածիցը մեռածները քսանեւչորս հազար հոգի էին»3: Դաժանության եւս մի դրսեւորում: Հեղիի դատավոր եղած ժամանակ նրա որդիներն արհամարհում են ամենատեսին եւ ժողովքի խորանի առաջ խմբված կանանց հետ քնում: Հայրը դիտողություն է անում, սակայն` անօգուտ: Միջամտում է Եհովան` պատերազմ հրահրելով փղշտացիների եւ իսրայելցոց միջեւ: Արդյունքում` հրեաներից ջարդվում է երեսուն հազար հոգի, իսկ տապանակը գերի է տարվում, զոհվում են Հեղիի երկու զավակները, լուրը լսելով` տեղում է մնում հայրը: Գերեվարված տապանակը բազում տառապանքներ է պատճառում հակառակորդին /մինչեւ Սողոմոնի կողմից տաճարի կառուցումը հրեաներն այն սկինիայում` վրանում են պահել/: Ստիպված` ետ են տալիս: Միայն Բեթսամիուսում հիսուն հազար յոթանասուն մարդ է կոտորվում` սրբարանի ներսը նայել համարձակվելու համար, իսկ երբ արդեն Դավիթ արքայի օրոք Ադինաբադի որդին, ինչ է թե ձեռքով դիպչում է, քանի որ «Եզները ծռել էին նորան: Եւ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց Ոզայի դէմ, եւ Աստուած զարկեց նորան այնտեղ այս յանցանքի համար. եւ նա մեռաւ նոյն տեղը Աստուծոյ տապանակի մօտ»4: Եհովայի նախընտրելի բառերից են պոռնիկը եւ պոռնկությունը: Եվ ոչ միայն նրա. պատեհ-անպատեհ այն գործածում են մարգարեները, դատավորները, արքաները: Երբեմն թաքուն, առավել հաճախ` բացահայտ ցանկասիրությամբ միայն կարելի է մեկնաբանել սույնը:

1Երկրորդ օրինաց, ԻԸ, 16-32
2 Թվոց, ԻԵ, 1
3 Թվոց, ԻԵ, 4, 9
4 Բ թագավորաց, Զ, 7

Բերանի ու բառապաշարի «մաքրության» փայլուն նմուշ է Եզեկիելի մարգարեությունից տեղի խնայողության նպատակով ստորեւ կրճատ զետեղվող հատվածը. «Դու քեզ համար բոզանոց էլ շինեցիր… եւ շքերդ բաց արիր ամեն անցնողի համար, եւ շատացրիր քո պոռնկութիւնները: Եւ քո մեծանդամ Եգիպտացի դրացիների հետ շնացար, եւ շատացրիր քո շնութիւնները… Եւ Ասորեստանի որդկանց հետ էլ շնացար առանց կշտանալու, եւ նորանց հետ շնացար… Բոզանոցներդ ամէն ճանապարհի գլխին շինելով, որ բարձրաւանդակներդ ամեն հրապարակի մէջ շինեցիր, եւ բոզի պես չ’եղար` կապէնքը անարգելով: Շնացող կինը իր մարդի փոխարեն օտարներին է առնում: Ամէն պոռնկին կապէնք կը տան, իսկ դու քո կապէնքը տալիս ես հոմանիներիդ… Ուրեմն, ով պոռնիկ, լսիր…»1: Լսենք, սակայն, թող ներվի ասել, ոչ այդ ափեղ-ցփեղությունը, այլ մեկ ուրիշ խոսք, որը գուցե թե միայն հասարակ մահկանացուներին է հասցեագրված, չի վերաբերում մարգարե-դատավորներին. «Ով որ զսպէ իր բերանն ու լեզուն, իր հոգին նեղութիւններից կ’պահէ»2:
Անթաքույց վավաշոտություն կա նաեւ Եգիպտոսում մի մորից ծնված երկու դուստրերի պահվածքը փոխաբերաբար ներկայացնող տողերում. «Այնտեղ ճմլուեցան նորանց ծիծերը, եւ այնտեղ շօշափեցին նորանց կուսութեան ստինքները… Եւ Բաբիլոնի որդիքը նորա մօտ մտան տռփանքի անկողինը, եւ նորան պղծեցին իրանց պոռնկութիւններովը. եւ նա պղծուեցաւ նորանցով… Եւ նա բաց արաւ իր պոռնկութիւնները եւ բաց արաւ իր ամոթոյքը… Եւ նա սիրահարուեցաւ իր տարփածուների վերայ, որոնց մարմինը էշերի մարմին է, ու ցանկութիւնը ձիերի ցանկութիւն»3: Նման բարքերի տեր է ընտրյալ ազգը, նման խոսելա-գրելաոճի է տիրապետում գրիչ-մարգարեն: Լսած կայի՞ք` «Դաշտանի շորի պէս է մեր ամեն արդարութիւնը»4:
Երուսաղեմի մեղքերը նկարագրելիս Եզեկիելն անցողակի նկատում է Եհովայի` ասես հաճույքից ափերն իրար զարկելը, որովհետեւ հանցավորության տիղմում թաղվածներն անցել են չափ ու սահման. «Հօր մերկութիւն բացին քեզանում, ամսականով անմաքուր կնկան բռնադատեցին քեզանում. Եւ մարդ իր ընկերի կնկայ հետ պղծութիւն գործեց, եւ մարդ իր հարսին պղծեց եղեռնագործութիւնով, եւ մարդ իր քրոջը` իր հօր աղջկանը բռնադատեց»5: Ծանոթության կարգով ասենք, որ «հոր մերկությունը բացել», նշանակում է նրա կնոջ հետ կենակցել:
Օրենքները շատ-շատ են, բայց ինչ օգուտ, եթե կիրառող չըկա, չեն գործում: Ո՞վ է մեղավոր` օրենսդի՞րը, նա, ում համար գրվե՞լ է, թե՞` ով հսկելու է: Ումի՞ց եւ ինչու՞ է դժգոհում Եհովան:

1 Եզեկիել, ԺԶ, 24-35
2 Առակաց, ԻԱ, 23
3 Եզեկիել, ԻԳ, 3, 17-20
4 Եսայի, ԿԴ, 6
5 Եզեկիել, ԻԲ, 10, 11

Ո՞վ է նշանակել անընդունակ հովիվներին և հարկ կա՞ միջնորդավորված խոսելու. «Կաթը ուտում էք, եւ բուրդը հագնում էք, եւ պարարտին մորթում էք. իսկ հօտը չէք արածեցնում: Տկարներին չ’ուժովացրիք, եւ հիվանդին չ’բժշկեցիք, եւ դուք կոտրածին չ’կապեցիք, եւ մոլորուածին ետ չ’բերիք եւ կորածին չ’որոնեցիք»1: Ու՞մ վրա է հույսը դնում, երբ «Մարգաէքը սուտ են մարգարէանում, եւ քահանաները իշխում են նորանց ձեռովը… նորանց պզտկիցը մինչեւ քահանան բոլորն էլ շահի ագահ են, եւ մարգարէիցը մինչեւ քահանան բոլորն էլ ստաբաններ են»2: Իսկ ինքը` գլխավոր հովվապե՞տը, որ, իբրեւ թե, երկայնամիտ է, բազումողորմ, ուղղախոս ու ուղղամիտ…
Օրենքներից մի քանիսը փորձում են կարգավորել կնոջ եւ տղամարդու փոխհարաբերությունները, ու վերստին խելամիտի կողքին տեսնում ենք չկշռադատվածը եւ միշտ` այրական դիրքերից: Եթե հայրիշխանություն է, եւ որին տղամարդը հասել է ուժով` հաստատելով իր կարգը, էլ ինչու՞ թաքնվել երկնավորի թիկունքում: Եթե աստծո որոշմամբ, թելադրանքով է սահմանվել, ինչու՞ իրավահավասար չեն. «Եթէ մէկը չ’նշանուած աղջիկ խաբէ եւ նորա հետ պառկէ, անպատճառ նորա օժիտը տայ եւ նորան իր համար կին առնէ: Եթէ նորա հայրը բնաւ չ’ուզէ նորան տալ, կոյսերի օժիտի չափ փող պիտի վճարէ»3: Ընդամենը: Արդյոք չի՞ խրախուսվում բռնությունը: Այդ դեպքում ինչու՞ չներվեց Սյուքեմի արարքը. մի ողջ քաղաքի ժողովուրդ խողխողեցին Շմավոնն ու Ղեւին` մնալով անպատիժ: Իսկ եթե ամուսնությունից հետո պարզվում է նորահարսի կույս չլինե՞լը. «Այն ժամանակ աղջկան դուրս հանեն նորա հօր տան դուռը, եւ նորա քաղաքի մարդիկը քարերով քարկոծեն նորան, որ մեռնէ, որովհետեւ Իսրայէլի մէջ անզգամութիւն արաւ իր հօր տանը պոռնկութիւն անելով»4: Չափազանց է, ճի՞շտ է, եւ տղամարդու համար սահմանած պատժին` ոչ համարժեք: Իրավացիորեն մերժվում է ծնողների կենակցությունը` զավակների, քրոջը` եղբոր, հարեւանը` հարեւանի, ընկերը` ընկերոջ կնոջ հետ: Հատուցումը մահ է: Նույն կերպ անընդունելի են արվամոլությունը, անասնապղծությունը, խառնակցությունը, դաշտանի ժամանակ մերձենալը, հակառակ սեռի հագուստ կրելը եւ այլն: Այսպես` «Եթէ մի մարդ իր եղբօր կինն առնէ, պղծութիւն է նա. նա իր եղբօր մերկութիւնն է բանում. անզաւակ պիտի լինեն»5, սակայն «երբոր եղբայրներ մէկտեղ բնակուեն, եւ նորանցից մէկը առանց զաւակի մեռնէ, մեռնողի կինը դուրսը օտար մարդի չ’գնայ. նորա տագրը նորան մոտենայ եւ նորան իր համար կին առնէ, եւ տագրութեան պարտաւորութիւնը նորան հատուցանէ»6:

1Եզեկիել, ԼԴ, 3,4
2Երեմիա, Ե, 31 Զ, 13
3Ելից,ԻԲ, 16, 17
4Երկրորդ օրինաց, ԻԲ, 21
5Ղեւտացոց, Ի, 21
6Երկրորդ օրինաց, ԻԵ, 4, 5

Հետաքրքիր է շարունակությունը. եթե տեգրը հրաժարվում է, հարսին հնարավորություն է տրվում բողոքել ծերակուտականներին: Տարեցների` համոզել չկարողանալու պարագայում, այրին իրավունք ունի հրապարակավ հանել նրա մի կոշիկն ու թքել վրան: Հիշենք սակայն, ինչպես է Եհովայի ձեռքով սպանվում Օնանը, որ Հուդա հոր պահանջը չի կատարում եւ, Թամար հարսի հետ կենակցելիս, սերմնահեղուկը թափում է գետնին: Մահ է սպասում նրան, ով ուրիշի կնոջ հետ շնանում է, սակայն աղախնի պարագայում պատիժը չնչին է. «Եւ մարդն իր յանցանքի պատարագը պիտի բերէ Եհովային ժողովքի խորանի դուռը, մի խոյ յանցանքի պատարագի համար… եւ նորա արած մեղքը ներուի նորան»1: Եվ սա այն դեպքում, երբ նույն պահին հորդորում է. «Դատաստանի մէջ անիրաւութիւն մի անէք. աղքատին երեսպաշտութիւն մի անիր, եւ մեծին մի շողոքորթիր. քո դրացուն արդարութիւնով դատիր»2:
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պատիժ է սպասվում անհնազանդ տըղային: Նախատի՞նք, մտրակահարությու՞ն… Ոչ` այս, ոչ` այն: Ծնողները ծերերի մոտ պիտի տանեն նրան, ասեն, որ իրենց չի լսում, անզգամ է, լափող, լակող: Իսկ տարեցնե՞րը: Նրանց հանձնարարությամբ բնակչությունը պետք է անհնազանդին քարծեծով մեռցնի: Ինչպե՞ս մեկտեղենք սույն դաժանությունը Եհովայի` «Վրէժ չ’առնես, եւ քո ժողովրդի որդիներին ոխ չ’պահես»3 պատգամի հետ: Դատաստանից երաշխավորված չեն անգամ առաջնորդները: Սինա անապատում ջրի քչությունից տոչորվող ժողովրդի տրտունջը կանխել չկարողանալու համար պատժվում է Ահարոնը` ըստ էության, բոլորովին անմեղ: Եհովայի հրամանով նրան հանում են Հովր սարը, մերկացնում եւ քահանայապետի հանդերձը հագցնում Եղիազար որդուն, իսկ կարգընկեց «Ահարօնը մեռաւ այնտեղ սարի գլխին»՝4 այդպես էլ չարժանանալով մեղր ու կաթի երկրին: Ի հարգանք նրա հիշատակի, Իսրայելի տունը երեսուն օր սգում է: Մինչ այդ թեթեւակի վրիպման համար Եհովան կրակով այրել էր նաեւ քահանայապետի Նաբադ եւ Աբիուդ որդիներին` հարազատներին արգելելով մինչեւ իսկ դիակների վրա լաց լինել, թեեւ նրանց սերնդե-սերունդ սպասավորություն էր խոստացել: Անգամ սիրեցյալ ծառա Մովսեսին արժանի չի անում ավետյաց երկրին. «Վեր ելիր այդ Աբարիմ սարը… եւ տես Քանանի երկիրը, որ ես տալիս եմ Իսրայէլի որդկանցը իբրեւ կալուածք. Եւ մեռիր քո վեր ելած սարի վերայ, եւ քո ժողովրդի վերայ աւելացիր, ինչպէս որ քո եղբայր Ահարօնը Հովր սարի վերայ մեռաւ եւ իր ժողովրդի վերայ աւելացաւ. Որովհետեւ ինձ դէմ անհնազանդ եղաք Իսրայէլի որդկանց մէջ` Սին անապատումը Կադեսի հակառակութեան ջրերի վերայ. որովհետեւ Իսրայէլի որդկանց մէջ ինձ չ’սրբեցիք:

1Ղեւտացոց, ԺԹ, 21, 2
2Ղեւտացոց, ԺԹ, 15
3Ղեւտացոց, ԺԹ, 18
4Թվոց, Ի, 28

Ուրեմն այն երկիրը հեռուից կ’տեսնես, բայց այնտեղ չես մըտնիլ:
Եթե խնդիրը Եհովային պաշտելուն է վերաբերում, ոչ միայն օտարին, մերձավորին նույնպես կարելի է սպանել: Գլխավոր պատվիրաններն այս պարագայում ուժազուրկ են, պիտի դեն նետել` հիշելով մեկ այլ պատգամ. «Եթէ մօրդ տղան քո եղբայրը, կամ քո տղան կամ աղջիկը, կամ ծոցիդ կինը, եւ կամ քո բարեկամը որ անձիդ պէս սիրում ես, քեզ մոլորեցնել ուզենալով ծածուկ ասէ. Գնանք եւ օտար աստուածներ պաշտենք… Նորան հաւանութիւն չ’տաս, ոչ էլ նորան լսես. եւ քո աչքը չ’խնայէ նորան, ոչ էլ նորայ վերայ գութ ունենա, եւ ոչ պահես նորան. Այլ անպատճառ մեռցնես. եւ նորան մեռցնելու համար նախ քո ձեռքը լինի նորայ վերայ, եւ յետոյ բոլոր ժողովրդի ձեռքը. Քարերով քարկոծես նորան, եւ նա մեռնէ»2, իսկ եթե գրավյալ քաղաքից են նման քայլի մղողները. «Այն քաղաքի բնակիչներին անպատճառ սուրի բերանից անցկացնես, նորան եւ նորա մէջ եղած բոլոր բաները նզովելով. անասուններին էլ սուրի բերանից անցկացնես. Եւ նորա բոլոր աւարը հրապարակի մէջ ժողովես, եւ այն քաղաքը եւ նորա բոլոր աւարը քո Եհովայ Աստուծոյ համար բոլորովին կրակով այրես»3:
Օտարին վերաբերող պատվիրանները եւս հակասական են: Մի դեպքում` «Եթէ մի օտարական ձեր երկրի մէջ ձեզ մօտ պանդխտանալու լինի, չ’նեղէք նորան: Ձեզ մօտ պանդխտացող օտարականը ձեր երկրի բնակի պէս լինի ձեզ համար, եւ քո անձի պէս սիրես նորան, որովհետեւ Եգիպտոսի երկրի մէջ օտարական էիք»4: Մեկ այլ պարագայում` «Ինքն իրենից մեռածը բնաւ չ’ուտէք. քո դռներումը եղող պանդուխտին տաս այն որ ուտէ, կամ օտարական ազգիի վերայ ծախես. որովհետեւ դու քո Եհովայ Աստուծոյ համար սուրբ ժողովուրդ ես»5: Խոսքը սատկածի, դեն շպրտելիք լեշի մասին է, որ կարող է վարակի պատճառ նույնիսկ դառնալ, եթե, բան է, ճաշակեն: Խտրականությունն այսու թվացյալ է, քանզի մատնանշվում է տվչությունը շրջանցելու ուղին. «Եւ ամեն անձն որ դիակ կամ գիշատուած ուտէ երկրացիներից կամ օտարականներից` իր հանդերձները պիտի լուանայ, եւ ինքը ջրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի, յետոյ մաքուր է»6: Հորդորում է ամեն յոթերորդ տարին պարտապանին զիջել պարտք տվածը եւ Թողության կանոն է անվանում սույն ավանդը, սակայն դա չի վերաբերում օտարերկրացուն: «Օտարազգիից պահանջես»7,-կարգադրում է:

1 Երկրորդ օրինաց, ԼԲ, 48-52
2 Երկրորդ օրինաց, ԺԳ, 6-10
3 Երկրորդ օրինաց, ԺԳ, 15, 16
4 Ղևտացոց, ԺԹ, 33, 34
5 Երկրորդ օրինաց, ԺԴ, 21
6 Ղեւտացոց, ԺԷ, 15
7 Երկրորդ օրինաց, ԺԵ, 3

Արտասահմանցու նկատմամբ նրա խիստ խտրական պահվածքին դեռ քանիցս կանդրադառնանք, քանի որ ազգերի, ժողովուրդների խառնարան Միջագետքում հաստատվելու համար Իսրայելի /թարգմանաբար` աստված մարտնչում է/ զենքերը տիրոջ արհավրալի սուրն ու տարերային աղետներն են` զուգակցած խարդավանքին, խառնակչությանը: Եհովան պարտավորվել էր նոր երկիր առաջնորդելիս եբրայեցոց առջեւից ազգերը քշել, սակայն անհետեւողական է խոստումը կատարելիս կամ գուցե երբեմն` անզոր, այլապես ի՞նչ կերպ բացատրել այն փաստը, որ երբ Եդովմի թագավորն արգելում է սահմանային Կադես քաղաքում կուտակված բազմությանն իր տարածքներով անցնել, թեեւ բանակցողները խոստացել էին արտերը չտրորել, ջուր չխմել հորերից, օգտվելիս` վճարել, պատիժ չի հետեւում: Գաղթականներն ստիպված շրջանցում են Եդովմը: Նմանապես նրա ստվերը չկա այն վայրերում, ուր բնիկները մարտնչում են իրենց հողի, քաղաքի համար. «Եւ Տերը Յուդայի հետ էր, եւ նա տիրեց սարին, բայց հովիտների բնակիչներին չ’կարողացաւ հալածել, որովհետեւ նորանք երկաթե կառքեր ունէին»1: Իր հերթին «Մանասէն չ’հալածեց Բեթսանը եւ նորա գյուղաքաղաքները, Թանաքը եւ նորա գիւղաքաղաքները, Դովրի բնակիչներին եւ նորա գիւղաքաղաքները, Մակկեդովի բնակիչներին եւ նորա գիւղաքաղաքները. եւ Քանանացիները կամակորութեամբ բնակուեցան այս երկրումը»2: Անընկճելի ուժի հանդիպելիս հարկադրյալ զիջումների են գնում նաեւ մյուս ցեղերը. Բենիամինը` Երուսաղեմում, Եփրեմը` Գազերում, Զաբուղոն` Կեդրոնում եւ Նաազոլիում, Ասերը` Ակքովում, Սիդոնում, Աքղապում, Նեփթաղիմը` Բեթսամիուսում եւ Բեթանաթում, իսկ Ամորհացիները «Դանի որդիներին նեղեցին սարի վերայ, որովհետեւ նորանց թող չ’տուին որ իջնեն հովիտները: Եւ ամօրհացիները կամակորութեամբ բնակուեցան Հարէս սարումը Այէղօնի եւ Սաղաբինի մէջ»3: Իբրեւ արդարացում, հրեշտակը հայտնվում է եւ, չքմեղանալով, նախատում, թե` կարգադրություն կար բնակչության հետ չդաշնակցել, նրանց կռատները քանդել, «բայց դուք իմ ձայնին հնազանդութիւն չ’արիք. դուք այդ ի՞նչ էք արել: Ես էլ ասեցի. Նորանց ձեր առաջիցը չեմ քշիլ, եւ նորանք ձեզ համար թշնամի, եւ նորանց աստուածներն էլ ձեզ համար որոգայթ կ’լինեն»4: Քիչ անց եւս մեկ արդարացում է հորինվում, իբր, այլոց տերը թողնում է, որպեսզի փորձի Իսրայելին»:
Հակառակ ասվածին, անխնա կոտորում, ավարառում են` արժանանալով Եհովայի խրախույսին, ուր հնարավոր է, եթե դիմացինը թույլ է: Հեռավոր քաղաքների հետ պատերազմելիս թույլատրվում է գոհանալ հարկատու դարձնելով, բայց եթե թեթեւակի դիմադրություն ցուցաբերվի. «Նորա բոլոր արուներին սուրի բերանից անցկացնես. Բայց կանայքը, տղայքը ու անասունները եւ ինչ որ կայ այն քաղաքումը, նորա բոլոր աւարը առնես քեզ համար. եւ ուտես քո թշնամիների աւարը, որ քո Եհովայ Աստուածը քեզ մատնել է:

1Դատավորաց, Ա, 19
2Դատավորաց, Ա, 27
3Դատավորաց, Ա, 34, 35
4Դատավորաց, Բ, 2, 3

Այսպէս անես այն ամեն քաղաքներին, որ քեզանից շատ հեռու են… Սակայն այս ազգերի քազաքներիցը, ուր քո Եհովայ Աստուածը քեզ ժառանգութիւն է տալիս. ոչ մի շունչ ունեցողին ողջ չ’թողնես. այլ բնաջինջ անես Քետացիներին, Ամօրհացիներին, Քանանացիներին, Փերեզացիներին, Խեւացիներին եւ Յեբուսացիներին»1: Ինչպես ասում են` միաժամանակ թե նալին, թե մեխին: Վերը բերված օրինակում, իբր, դիտմամբ չէր ոչնչացնում, այստեղ` կարգադրությունն անվերապահ է: Համատեղեք նաեւ ոչնչացնելու այս մոլագարությունն ու ներքոբերյալ խորհուրդը. «Դարանակալ մի լինիր, ով անզգամ, արդարի բնակարանին. մի աւերիր նորա հանգստութեան տեղը»2: «Բարկասիրտը յիմարութիւն կ’գործէ, եւ նենգամիտը կ’ատուի»3, – ասվում է մեկ այլ առակում: Ու՞մ է հասցեագրված: Որոշեք հապա. մադիանցիների հինգ թագավորներին սպանելուց եւ բոլոր արուներին սրախողխողելուց, կանանց, մանուկներին, անասունների հոտերը, նախիրները բռնագրավելուց հետո հաղթական վերադարձած զինուժի վրա Մովսեսը զայրանում է` կարգադրելով. «Հիմա երեխաներից ամեն արուին մեռցրէք, այն բոլոր կանանցը, որ մարդ են գիտացել արուի հետ պառկելով` մեռցրէք: Եւ կանանցից այն բոլոր մանկահասակ աղջիկներին, որոնք մարդ չեն գիտացել արուի հետ պառկելով` ձեզ համար ողջ թողեցէք»4: Լենկ Թեմուրների, Չինգիզ խաների ու Աթիլլաների, սելջուկ-թուրքերի անունն է ելել, իսկ Մովսեսի՞նը, որ նույնքան ու առավել արյունարբու, դաժան է… Քանի-քանի նկարիչ է նրան վրձնել` խոհուն, բարի դեմքով, գավազանը ձեռքին հոտն առաջնորդելիս, որքան բանաստեղծություն է ձոնվել, շարժանկար հանվել, աղոթք հնչել…
Հրամանն ի կատար ածելուց հետո, բնական է, այդպիսիք պիտի մեջ-մեջ անեին ավարը. «Վեց հարիւր եօթանասունեւհինգ հազար ոչխար, Եօթանասուն երկու հազար արջառ, Եւ վաթսունեւմէկ հազար էշ. Եւ կնիկներ, որ արուի հետ պառկելով մարդ չեն գիտացել, ամենը երեսուն երկու հազար հոգի էին»5: Միայն Եհովայի բաժին ոսկեղենը յոթ հարյուր հիսուն սիկղ էր: Շարունակենք: Ամենուր նզովվում է պոռնիկը, սակայն առիթի դեպքում օգտվում են նրա ծառայությունից: Երիքովն առնվում է Ռախաբ անունով մի բոզի դավաճանության շնորհիվ: Նա է լրտեսներին թաքցնում կտուրում, տեղեկացնում, թե հոգեբանա-բարոյական ինչ մթնոլորտ է տիրում քաղաքում, խորհուրդ է տալիս երեք օր թաքնվել սարում` ծառայության դիմաց խոստում կորզելով զավթիչներից իր ընտանիքին ձեռք չտալ, որպեսզի սխալմունք չլինի, պայմանավորվում կարմիր դերձանի չվանը, որով օգնում է թշնամուն պարսպից իջնել, կապել պատուհանից:

1 Երկրորդ օրինաց, Ի, 13-17
2 Առակաց, ԻԴ, 15
3 Առակաց, ԺԴ, 17
4 Թվոց, ԼԱ, 17, 18
5 Թվոց, ԼԱ, 32-35

Գրավվում է ամրակուռ քաղաքը, եւ ներսում եղող «բոլոր թէ այր եւ թէ կին, երիտասարդ եւ ծեր, արջառ, ոչխար եւ էշ սուրի բերանով կոտրատեցին… Եւ քաղաքն այրեցին կրակով եւ բոլոր նորա մէջ եղածը միայն արծաթն ու ոսկին եւ պղնձի ու երկաթի ամանները Տիրոջ տան գանձի մէջ դրին»1: Գոնե այս անգամ երդմնազանց չեն լինում զավթարարները. «Եւ հանեցին Ռախաբին եւ նորա հօրը եւ մօրը եւ եղբայրներին եւ նորա ամեն ունեցածը, եւ նորա բոլոր ազգատոհմն էլ հանեցին. եւ նորանց կանգնեցրին Իսրայէլի բանակիցը դուրս»2: Պարզվում է, սակայն, ոմանք Եհովային պատկանող ավարից վերցրած են լինում իրենց: Օրինակ` Աքարը թաքցրել էր «մէկ լաւ Սենէարի վերարկու, եւ երկու հարիւր սիկղ արծաթ, եւ յիսուն սիկղի ծանրութեամբ մէկ ոսկի լեզու»3: Վերարկուն, անշուշտ, Եհովան չէր հագնելու. նրան հասանելիքը քահանայաց դասինն էր, որոնց հանձնարությամբ կարգազանցներին քարծեծ անելով սպանում են, վերջում այրում, որտեղից էլ վայրի անունը` Աքրովի ձոր: Եհովայի օրհնությամբ իսրայելցիներին առաջնորդող Հեսուի հերթական զոհը դառնում է Գային, ուր խողխողվում է տասներկու հազար մարդ, ծառից կախում են նրանց արքային` թողնելով մինչեւ իրիկուն, այնուհետ շպրտում դարպասների առաջ` ի տես անցնող-դարձողի, իսկ քաղաքը Հեսուն «այրեց, եւ նորան մշտնջենաւոր աւերակների դէզ արաւ մինչեւ այս օրը »4: Ամորհացիներին ջարդելու համար եբրայեցոց հովիվը մի ողջ օր կանգնեցնում է արեգակը եւ լուսինը, քարե կարկուտ ուղարկում, որից մեռնողներն ավելի էին, քան սրից: Երուսաղեմի, Քեբրոնի, Հերիմութի, Լաքիսի, Էգղոնի հինգ թագավորներին կախաղան հանելուց հետո Հեսուն նաեւ ստորացնում է` պահանջելով բոլորին մոտենալ եւ ոտքերը դնել նրանց պարանոցների վրա: Որքան էլ ժամանակներն ուրիշ էին` ոչ ասպետական, պատմությունից հայտնի է` այն օրերին էլ գործում էին մարդկանց, առաջնորդներին մանավանդ` չպատվազրկելու գրված ու չգրված օրենքներ: Նույն բախտին են արժանանում Հասորը, Մադոնը, Յոբաբը, Սամրոնը: Ընդ որում, բոլոր այդ քաղաքները Իսրայելի դեմ ելել էին ոչ թե իրենց կամքով, ինչպես վկայում է մարգարեն, այլ Եհովայի, որպեսզի նախճիրելու առիթ լինի: Ընդհանուր թվով երեսունմեկ արքայանիստ քաղաք եւ մեծաթիվ գյուղեր է զարկում ավարառու բանակը: Սակավաթիվ մարդիկ են ողջ մնում, ինչպես, օրինակ, հեբուսացիները` Երուսաղեմում: Հսկայական տարածքներ հնարավորինս ավերակելուց հետո գրավյալ երկրները որոշակի սահմաններով հանձնվում են ցեղախմբերին` ի վայելում, մի պայմանով. մնացորդ օտարների հետ խնամիություն չանել, նրանց չխառնվել, չտրվել գայթակղություններին: Այդուհանդերձ, բավական է հսկողությունը թուլանա, Եհովան թեքի հայացքը, հասարակությունն սկսում է ապրել բնականոն կյանքով.

1Հեսու, Զ, 21, 24
2 Հեսու, Զ, 23
3 Հեսու, Է, 21
4 Հեսու, Ը, 28

«Եւ նորանց աղջիկները իրանց համար կին առան, եւ իրանց աղջիկներին նորանց տղերանցը տուին, եւ նորանց աստուածներին պաշտեցին»1 /մեկը բազում ապացույցներից, որ սկզբնական շրջանում համենայնդեպս` հրեաները միաստված չէին/: Հետեւում է նախատինքը. «Ես ձեզ մէկ երկիր տուի, որի մէջ դուք չ’աշխատեցիք, եւ քաղաքներ որ դուք չ’շինեցիք, եւ նորանց մէջ բնակվում էք եւ ուտում էք այն այգիներից եւ ձիթենիներից, որ դուք չ’տնկեցիք»2 եւ առաջարկ` «Եթէ Տիրոջը ծառայութիւն անելը ձեզ անհաճոյ է, ընտրեցէք այսօր ձեզ համար, թէ ո՞րն էք պաշտելու»3: Բայց արդյո՞ք նրանք ընտրության իրավունք ունեին, կհամարձակվեին որոշում կայացնել, խոսք էր հասնում, եթե տեղնուտեղը նույն Հեսուն զգուշացնում է. «Երբոր Եհովային թողէք եւ օտար աստուածներ պաշտէք, այն ժամանակ նա ետ կ’դառնայ, եւ ձեզ բարիք անելուց յետոյ ձեզ չարչարելով բնաջինջ կ’անէ»4: Այդպես էլ լինում է` բարկացած տերը նրանց ութ տարի Քուսարսաթեմ արքային եւ տասնութ` Էգղոնին ենթակա է պահում: Լուծը թոթափելու այլ եղանակ չգտնելով` նույն Եհովան նրանց դրդում է նենգության, այսինքն` գործում է «նպատակն արդարացնում է միջոցը» սկզբունքը. Բենիամինի տոհմից Ավովդը, սուրը հագուստի տակ թաքցրած, ընծա է տանում Մովաբի Էգղոն տիրակալին եւ, վստահությունը շահելուց հետո հարմար պահ որսալով, երբ նա մենակ էր, «սուրը իր աջ ազդրի վերայից քաշեց եւ նորա փորը կոխեց, Եւ սուրը ետեւից կոթն էլ ներս մտաւ, եւ սուրը ճարպով ծածկուեցաւ, որովհետեւ սուրը նորա փորիցը չ’հանեց, եւ աղբը դուրս եկաւ… Եւ նորանք քանի որ դեռ ուշանում էին, Աւովդը փախաւ»5: Որպիսի հերոսական արարք: Համեմատեք մեր էպոսի դյուցազունների հետ: Ապշելու է` դավադրաբար, թաքուն գործում են դրական կերպարները: Ընդունենք` նրանց բանասացները, դպիրներն այնքան արի էին, որ պատմությունը չեղծելով` իսկությունն են թողել սերունդներին: Այդ դեպքում ինչու՞ Ավովդի անունը կապել Եհովայի հետ. «Եւ Տէրը նորանց համար մի փրկիչ կանգնեցրեց, Բենիամինեան Գերայի որդի Աւովդին»6: Կամ` հարկ կա՞ր ծածուկ արյուն հեղողի շուրթերին դնել նրա անունը: «Ես Աստուծոյ խոսք ունեմ քեզ համար»7, – պալատականներին դուրս հրավիրած միամիտ թագավորին մոտենալու հնարավորություն ստանալու համար անվարան ստում է հրեա կտրիճը:

1Դատավորաց, Գ, 6
2Հեսու, ԻԴ, 13
3Հեսու, ԻԴ, 15
4Հեսու, ԻԴ, 20
5Դատավորաց, Գ, 21-23, 26
6Դատավորաց, Գ, 15
7Դատավորաց, Գ, 20

Մեկ այլ օրինակ. Հաբինի զորագլուխ Սիսարան, որն ինը հարյուր երկաթե կառք ուներ եւ քսան տարի նեղում էր եբրայեցոց, պարտությունից հետո պատսպարվում է հարեւան Քաբերի վրանում: Ծարավ զորականին կաթով հյուրասիրելուց, գորգով ծածկելուց եւ չմատնելու երաշխիքներ տալուց հետո «Քաբերի կինը Յայէլը առաւ վրանի մէկ ցից, եւ ուռն էլ բռնեց ձեռքին եւ կամաց գնաց նորա մօտ, եւ ցիցը մխեց նորա ծամելիքին եւ գետնին բեւեռեց եւ նա քնել էր եւ յոգնած էր, եւ մեռաւ»1: Կատարվում է Դեբորա մարգարեուհու գուշակությունը. «Տէրը Սիսարային մէկ կնկայ ձեռքը կ’մատնէ»2: Հեփթայեն, որ Իսրայելում վեց տարի դատավոր է լինում, պոռնիկի զավակ էր, որին Գաաղադի օրինական կնոջից ծընված զավակները վտարում են հայրական օջախից: Պատանին փախչում է Տովբի երկիրը եւ, սրիկաներին հավաքելով շուրջը, սկսում ավազակությամբ զբաղվել: Նման կենսագրությամբ մարդուն են Ամորհացիների դեմ կռվելու համար դիմում Գաաղադի ծերերը: Եհովայի կամքով նա ոչ միայն թշնամու քսան քաղաք է զարկում, այլեւ քառասուներկու հազար իսրայելցու` Եփրեմի տոհմից: Հաղթական տուն դարձող քաջին թմբուկներով եւ պարերով է դիմավորում միակ դուստրը: Տեսնելով աղջկան` հայրը պատռում է հանդերձը` ասելով. «Ոհ, աղջիկս, դու ինձ նկուն արիր, եւ դու ինձ փորձանքի մէջ գցեցիր, որովհետեւ ես բերանս բացի Տիրոջը եւ չեմ կարող ետ դարձնել»3: Հասկացվե՞ց ինչի մասին է խոսքը: Հանուն Եհովայի Հեփթայե քաջը պետք է կենակցի դստեր հետ: Աղջիկը խրախուսում է. «Հայր իմ, բերանդ բացել ես Տիրոջը, արա ինձ ինչպէս որ դուրս է եկել բերանիցդ… Միայն այս արա ինձ. ինձ երկու ամիս թող տուր, որ վեր գնամ սարերը եւ իջնեմ. եւ իմ ընկերներովն իմ կուսութեան վերայ լաց լինեմ»4: Երկու ամիսը հսկայական ժամանակ է` սառը դատողությունների, ելք գտնելու: Կարող էր, չէ՞, Հեփթայե հայրը դեմ գնալ ավանդույթին, եթե հասարակական կարծիքը չփոխվեր` հեռանալ, թողնել բնակատեղին, օգնության կանչել Մովսեսին` վկայակոչելով պատվիրանները, զորօրինակ` մերձավորների կենակցությունը խստորեն արգելելու մասին. «Ոչ մէկն իր արիւնակից ազգականին չ’մոտենայ նորա մերկութիւնը բանալու համար»5: Եհովան լռում է, միջամտող, պղծությունն արգելող չկա. «Եւ երկու ամիսը լրանալուց յետոյ իր հօր մոտ դարձաւ, եւ նա իր արած ուխտը նորա մասին կատարեց. եւ նա այր չ’ճանաչեց»6: Այր չճանաչելն էլ հասկացեք` կուսությունն առնելուց հետո հետը չամուսնանալ, չօրիականացնել կենակցելու փաստը: Այստեղից է գալիս իսրայեցի օրիորդաց` տարին չորս օր Հեփթայելի դստեր համար լաց լինելու սովորույթը: Ով պժգելի արարք կատարի, ովքեր արցունք հեղեն:

1Դատավորաց, Դ, 21
2Դատավորաց, Դ, 9
3Դատավորաց, ԺԱ, 35
4Դատավորաց, ԺԱ, 36, 37
5Ղևտացոց, ԺԸ, 6
6Դատավորաց, ԺԱ, 39

Այժմ` եբրայեցիների ամենահմայիչ դյուցազուններից մեկի` Սամսոնի մասին: Եհովայի կամեցողությամբ Դանի ցեղից Մանուեի կինը հղիանում է: Որպեսզի երեխան հիվանդոտ չլինի, հրեշտակը պատվիրում է որթից դուրս եկած ոչինչ չուտել, գինի, ցքի/օղի/ չըմպել: Առժամանակ անց «կնիկը մի որդի ծնեց, եւ նորա անունը Սամփսոն կոչեց, եւ տղան մեծացաւ, եւ Տերը օրհնեց նորան»1: Պատանու առաջին ինքնուրույն քայլը` ծնողների կամքին հակադրվելով փղշտացիներից կին ընտրելը, օրենքի խախտում է, կրկնակի խախտում` օտար ազգից լծակից բերելը: Պատժելու փոխարեն, Եհովան, որպեսզի պարտված հերոսը կարողանա հանելուկի մըրցույթի պայմանը կատարել, Ասկաղոնից երեսուն մարդու է մեռցնում, եւ տղան, նրանց հանդերձները հանելով, տալիս է հաղթողներին: Կինը, որ օգնել էր համաքաղաքացիներին` լուծելու հանելուկը, ամուսնանում է Սամսոնի ընկերոջ հետ: Դեռեւս կնոջով գրավված դյուցազունը` զայրացած, այրում է փղշտացոց բոլոր հասուն արտերը, այգիները` դառնալով սիրեցյալի ծնողների մահվան պատճառ: Ու՞ր մնաց «չարութիւնից հեռանալը հանճար է»2 ճշմարտությունը, թե՞ սա եւս ուրիշների համար է ասված կամ, պարզապես, սիրուն խոսք է: Այնուհետ փահլեւանը Գազայում մի պոռնիկի հետ է գիշերում, ապա` դարձյալ օտարազգի Դալիլայի, որի օգնությամբ փղշտացի նախարարները, հազար հարյուրական արծաթ խոստանալով, բացում են նրա զորավորության գաղտնիքը եւ քնած ժամանակ խուզում վարսերը: Առանձնակի հերոսական բան գտա՞ք նրա արարքներում: Համենայնդեպս ես` չէ: Համառոտեմ եւս մի պատմություն` եզրակացությունը թողնելով ձեզ: Եփրեմի սարի կողմերում պանդխտող ղեւտացին Հուդայի ցեղից հարճ է առնում: Վերջինս շնություն է անում, հետո, լքելով կենակցին, գնում ծնողների մոտ: Փոխանակ շնորհակալ լինի բախտից` անառակից ազատվելու համար, ամուսինն ուղեւորվում է աներոջ տուն եւ, դժվարությամբ հորը համոզելով, հարճին հետ վերցնում: Մութը վրա է տալիս Բենիամինի տոհմի քաղաք Գաբաայում: Անօթեւան մնացածներին վերջապես խղճում է մեկ այլ պանդուխտ: Քիչ անց, սակայն, բնակիչները պաշարում են տունը` պահանջելով օտարականին: Տանտերը, ինչպես Աբրահամի եղբորորդի Ղովտը, հրաժարվում է` փոխարենը, նրանց ցասումը մեղմելու համար, առաջարկում իր կույս դստերը եւ հյուրի հարճին, որին էլ ողջ գիշեր բենիամինցիք լլկում են` այն աստիճան, որ բանից անտեղյակ հյուրը, երբ դուրս է գալիս գնալու, տեսնում է սեմին անկենդան ընկած: Քենը սրտում` նա կնոջը տանում է տուն, տասներկու կտոր անում` ճամփելով հրեից տասներկու տոհմերին: Շարունակությունը «Մի կաթիլ մեղրին» հազարիցս գերազանցող անհեթեթությունների շարան է:

1Դատավորաց, ԺԳ, 24
2Հոբ, ԻԸ, 28

Իսրայելցիները չորս հարյուր հազար սուր քաշող հետեւակով հավաք են գումարում Մասփայում, Հուդային ընտրում զորագլուխ եւ, պաշարելով Գաբաան, Եհովայի զորակցությամբ զարկում տասնութ հազար հոգու, քաղաքից անապատ փախչողներից եւս հինգ հազարին ճանապարհին «ճռաքաղ» անում, դարձյալ երկու հազար` Գեդ հալածվածներից, բոլորը միասին` ընդամենը քսանհինգ հազար տղամարդ: Երբ սթափվելով տեսնում են, որ մի ցեղ բնաջինջ եղավ, փորձում են ելք գտնել. քանի որ երդվել էին Բենիամինի տոհմից այլեւս կին չառնել, աղջիկ չտալ, ու չէին կարող երդմնազանց լինել, որոշում են կոտորել նաեւ Հաբիսի բնակիչներին,որովհետև վերջիններս զլացել էին զորահավաքին մասնակցել: Աչքերն արյուն առած` այնքան արու եւ ամուսնացած էգ են սպանում, որ վերջում հազիվ «չորս հարիւր կոյս աղջիկներ գտան, որոնք արուի հետ պառկած չէին, եւ արու չ’գիտէին»1: Վերջիններիս ընծայում են Ռեմոնի վեմում թաքնված մահապուրծ բենիամինցիներին, որպեսզի ոչ մի հրեական տոհմ չվերանա աշխարհից: Աղջիկները չեն բավարարում, ուստի խորհուրդ է տրվում գնալ Սելով, թաքնվել այգիներում եւ, երբ նրանց դուստրերը դուրս գան պարելու, առեւանգել: Խնդրեմ, վայելեք եւս մի հորինվածք` այնքան բնորոշ «ընտրյալներին»: Եվ այդ ամենը` մի հարճի համար: Ճիշտ է ասված` «Ազգ կայ, որի ատամները սուրեր են, որի ժանիքները դանակներ են»2: Չի խանգարի մտաբերել մի առակ նույնպես. «Ամեն յիմար կռուասէր է»3: Բնույթո՞վ էին այդպիսին, թե՞ դարձան, նրանց եւ նրանց աստծո` Եհովայի եզրահանգելիքն է, միայն չզարմանա, անակնկալի չգա. «Ես քեզ տնկել էի իբրեւ ընտիր որթ, բոլորովին հաւատարիմ սերմ, բայց դու ինչպէս փոխուեցար ինձ համար վայրի որթի անպիտան ճիւղեր դարձար»4:
Տեսնենք, թե ինչ զարմից է սերում Դավիթը, որն ամենուր հիշատակվում է որպես Եհովայի սիրեցյալ որդի: Մովաբացի Հռութը կողակցի մահից հետո սկեսրոջ թույլտվությամբ գըում է ազգականներից Բոոսի արտում հասկ ժողովելու /այստեղի՞ց է գալիս, թե՞ մեզնից է նրանց գնացել «կռութ» բառը, որ նույնն է` ինչ հասկը: Կռութ անել, նշանակում է հասկ ժողվել/: Այրին` զուսպ պահվածքով, գրավում է բարեկամին. նա ոչ միայն թույլ է տալիս ընկած պիտանի ցողունները հավաքել, այլեւ ճաշի ժամին կերակրում է, պատանի հնձվորներին, խրձվորներին հրահանգում չնեղացնել, չխոսեցնել: Տեղեկանալով այդ մասին` Նոյեմ սկեսուրը խորհուրդ է տալիս լվացվել-օծվելուց հետո երեկոյան գնալ Բոոսի կալը, սակայն չերեւալ աչքին, սպասել, մինչեւ ազգականն ուտել-խմելն ավարտի, այնուհետ` «երբոր քնանայ նորա պառկած տեղն իմացիր, եւ գնա ծածկոցը նորա ոտքերի կողմից բաց եւ պառկիր, եւ նա քեզ կ’իմացնէ թէ ինչ պիտի անես»5: Կեսգիշերին արթնացած Բոոսն անակնկալի է գալիս եւ վախենում` տեսնելով ոտքերի մոտ պառկած կնոջը, հետո, երբ Հըռութն առաջարկում է քղանցքը տարածել իր վրա, այն է` կենակցել, պատասխանում է, թե մեծ հաճությամբ կկատարի ազգակցական պարտականությունը, բայց ավելի մոտ ազգական կա, ուստի պիտի սպասեն նրա որոշմանը. «Եւ եթէ առաւօտը նա իր ազգականութեան պարտաւորութիւնը հատուցանել ուզէ, լաւ, թող հատուցանէ. բայց եթէ նա չ’ուզէ ազգականութեան պարտաւորութիւնը քեզ հատուցանել, այն ժամանակ ես կ’հատուցանեմ»6: Կինը, համենայնդեպս, մինչեւ առավոտ մնում է եւ թաքուն մեկնում` գիշերվա դիմաց նըվեր տանելով վեց չափ գարի: Սկեսուրն ուրախանում է հատիկի պաշարի համար, շարունակում ոգեւորել` ասելով, թե Բոոսը մինչեւ գործը գլուխ չբերի, չի հանգստանա: Տասը ծերերի ներկայությամբ մյուս` առավել մոտ ազգականի հրաժարվելուց հետո Բոոսը, իսկապես, Ելիմելեքի ողջ ստացվածքը եւ հանգուցյալ Մաալոնի կնոջը` Հռութին գնում է, որպեսզի մեռնողի անունը չկորչի, իսկ ժառանգությունն այլոց չանցնի:

1 Դատավորաց, ԻԱ, 12
2 Առակաց, Լ, 14
3 Առացաց, Ի, 3
4 Երեմիա, Բ, 21
5 Հռութ, Գ, 4
6 Հռութ, Գ, 13

Նրանց միությունից ծնվում է Օվբեդը, Օվբեդից` Հեսսեն, Հեսսեից` Դավիթը: Չափազանց հետաքրքրական է Եհովայի` թագավոր չունեցող իսրայելցիների այդ ցանկությանը հարկադրաբար ընդառաջելու փաստը: Նա նախ` գանգատվում է Սամվելին, որը Հեղիի միակ փրկված որդին էր եւ, ծերանալով, դատավորությունը հանձնել էր Հովել ու Աբիա տղաներին, որոնք, սակայն, շահասեր լինելով, կաշառք էին վերցնում. «Նորանք ոչ թէ քեզ են մերժում, այլ ինձ են մերժում, որ նորանց վերայ չ’թագաւորեմ»1,- պարզում է բանի էությունը եւ ծերի միջոցով մի ավելորդ անգամ փորձում զգաստացնել եբրայեցոց` բացատրելով գլխներին գալիքը. «Ձեզ վերայ իշխելու թագաւորի իրաւունքը այս է լինելու. Ձեր տղերքը կ’առնէ եւ կ’տանէ իր համար իր կառքերի եւ ձիերի վերայ կ’դնէ, որ վազեն իր կառքերի առաջից. Եւ իր համար հազարապետներ ու յիսնապետներ շինէ, եւ որ նորանք իր արտերը հերկեն եւ հունձերը հնձեն, եւ նորա պատերազմական զէնքերն ու կառքերի գործիքները շինեն: Եւ կ’առնէ ձեր աղջկերքը իւղագործ, խոհարար ու հացթուխ կ’շինէ: Եւ ձեր ընտիր արտերը` այգիները եւ ձիթենիները կ’առնէ եւ իր ծառաներին կ’տայ: Եւ ձեր հունտերիցը եւ ձեր այգիներիցը տասանորդ կ’առնէ եւ իր ներքինիներին եւ ծառաներին կ’տայ: Եւ ձեր ընտիր ծառաներն ու աղախինները, եւ ձեր տղամարդերը, եւ ձեր էշերը կ’առնէ եւ իր համար կ’գործածէ: Ձեր հօտերիցը տասանորդ կ’առնէ, եւ դուք նորա ծառաները կ’լինէք: Այն օրը դուք ընտրած թագաւորի երեսիցը կ’աղաղակէք, բայց Տէրը այն օրը ձեզ պատասխան չի տալ»2: Վհատեցնող հեռանկարը չի ազդում, եւ եբրայեցոց առաջին թագավոր է օծվում Հակոբի ամենափոքր որդու` Բենիամինի տոհմից Սավուղը, որը «Ուսիցը վեր բարձր էր նա բոլոր ժողովրդիցը»3, եւ որին դեռեւս կորած էշերը որոնելու ժամանակ Եհովան մատնացուցել էր տեսանող Սամվելին. «Նա պիտի իշխէ իմ ժողովրդի վերայ»4: Հրեից տերը, սակայն, շուտով փոշմանում է կատարած ընտրության համար, որովհետեւ երկու հարյուր տասը հազար հետեւակով ամաղեկցիներին զարկելու գնացած արքան թերանում է հանձնարարությունը կատարելիս:

1 Ա թագավորաց, Ը, 7
2 Ա թագավորաց, Ը, 11-18
3 Ա թագավորաց, Թ, 2
4 Ա թագավորաց, Թ, 17

Բանն այն է` ոխակալը չէր մոռացել, որ տասնամյակներ առաջ Ամաղեկը Եգիպտոսից դուրս եկած իսրայելցիների ճանապարհը կտրել էր, ուստի վրեժխնդիր լինելու համար հրամայել էր. «Հիմա գնա եւ Ամաղէկին զարկ եւ նորա բոլոր ունեցածը նզովեցէք, եւ նորան չ’խնայես. եւ մեռցնես մարդից մինչեւ կինը, եւ երեխայից մինչեւ կաթնակերը, արջառից մինչեւ ոչխարը, եւ ուղտից մինչեւ էշը»1: Սավուղի բանակը հակառակորդին սրածում է, Ագագ թագավորին եւ անասուններից լավերին` խնայում: «Զղջացի որ Սաւուղին թագաւոր եմ արել. որովհետեւ ինձանից ետ դառաւ, եւ իմ խոսքերը չ’կատարեց»2,- դժգոհում է Սամվելին Եհովան: Ի պատասխան տիրոջ զայրույթը փոխանցող մարգարեի նախատինքի, արքան պաշտպանվում է, թե` գեր արջառներին, ոչխարներին չի ոչնչացրել, որպեսզի զոհ մատուցի: Բացատրությունն անհիմն է, քանզի «հնազանդութիւնը` զոհից լաւ է, եւ ականջ դնելը` խոյերի ճարպիցը: Որովհետեւ ապստամբութիւնը կախարդութեան մեղքի պէս է, եւ անհնազանդութիւնը կռապաշտութեան պես է»3: Սավուղի պաղատանքը` ներել, մերժվում է, այն մարդու, որը պատրաստ էր մինչեւ իսկ քաջազուն զավակին զոհել Եհովային ու գիտե՞ք ինչու, որովհետեւ անտեղյակ մինչեւ իրիկուն ոչինչ բերան չառնելու արքայական հրահանգին` անտառում փոքր ինչ հագեցրել էր սովածությունը: Ընդամենը. «Ինձ յայտնիր թէ ի՞նչ ես արել. եւ Յովնաթանը նորան յայտնեց եւ ասեց. Ձեռքիս գաւազանի ծայրովը մի քիչ մեղր եմ կերել. ահա ես պէտք է մեռնեմ: Եւ Սաւուղն ասեց. Աստուած այսպէս եւ սորանից աւելի անէ` որ անպատճառ պիտի մեռնես, Յովնաթան: Բայց ժողովուրդը Սաւուղին ասեց. Յովնաթա՞նը մեռնէ, որ այսօր Իսրայէլի մէջ արաւ այս մեծ փրկութիւնը` քաւ լիցի. կենդանի է Տէրը որ նորա գլխի մէկ մազը գետինը պիտի չ’ընկնի, որովհետեւ այսօր Աստուծով գործեց: Այսպէս ժողովուրդը Յովնաթանին ազատեց, եւ նա չ’մեռաւ»4:
Դառնանք հորը սակայն: Մինչեւ անգամ մարգարեի սրտով չէ նրան պատժելու վճիռը, բայց քանի որ առավել լավ է ճանաչում իսրայելցոց ապավեն աստծուն, գիտի` բերանից ելած խոսքից հետ չի կանգնի, նախ` ներվել հուսացող եւ կյանք աղերսող Ագագ արքային կտրատում է տիրոջ առաջ, այնուհետ մեկնում Ռամա` երես չունենալով այլեւս տեսնելու դեռեւս ի պաշտոնե կառավարել շարունակող Սավուղին, ում նեղել էր սկսել չար ոգին /ապացույց, որ դեռեւս մարդու զոհաբերումը մերժված, վերացված չէր: Այս առիթով չէր խանգարի մտաբերել նաեւ որդուն` Իսահակին մատաղելու, ողջակիզելու Աբրահամ հոր պատրաստակամությունը/: Հաջորդ գահակալը, որին առաջարկում է Եհովան, եւ որի վրա իջնում է նրա հոգին, Հեսսեի տոհմից քնարահար հովիվ Դավիթն է: Շարունակությունն ընդմիջարկում է, պատմական անցքերը աստծո կամքին համապատասխանեցնելու ճիգ, որպեսզի արդարացվեն գահի համար մղվող պայքարում Դավիթի քայլերը: Պատանին գալիս է պալատ, մարտնչում փղշտացի հսկա Գողիաթի հետ, աստիճանաբար շահում բոլորի համակրանքը, այդ թվում եւ` Սավուղի, որը, սակայն, առժամանակ անց փոխվում է նախանձի, վերջում` ատելության եւ բացորոշ թշնամանքի: Հավանաբար հակամարտությանը լուծում տալու նպատակով նա խոստանում է Մերովբ դստերը կնության տալ Դավիթին, բայց փոշմանում, ուրիշի հետ է ամուսնացնում` փոխարենն առաջարկելով մյուս աղջկան: Քանի որ փեսացուն աղքատ, աննշան ընտանիքից էր, իբրեւ օժիտ պահանջվում է ընդամենը հարյուր փղշտացու թլիպ բերել:

1 Ա թագավորաց, ԺԵ, 3
2 Ա թագավորաց, ԺԵ, 11
3 Ա թագավորաց, ԺԵ, 22, 23
4 Ա թագավորաց, 43-45

Հարյուրի փոխարեն երկու հարյուր անմեղ մարդ է սպանում նա եւ, նրանց անթլպատությունները մատուցելով արքային, ամուսնանում Մեղքող հետաքրքիր անվամբ օրիորդի հետ: Սավուղը շարունակում է հետապնդել Դավիթին, նրա դեմ որոգայթներ լարել, դավեր նյութել: Արքայազն Հովնաթանի շնորհիվ խույս տալով հետապնդումից` նա հարկադրված փախչում է Իսրայելից, անցնում Գեթի Անքուս արքայի երկիրը, որպեսզի չճանաչվի, խելագար ձեւանում, լորձերը ծորեցնում մորուքին: Ափերից ելած Սավուղը, քանի որ Աքիմելեք քահանան պատսպարել էր փախստականին, Եհովայի բազմաթիվ սպասավորների է սրածում, նրանց Նոբ քաղաքը կրակի տալիս: Որքան էլ տարօրինակ է, ամենահաս եւ ամենակարող Եհովան հանդուրժում է եւ միայն խեղճուկրակ Նաբաղին պատժում, որը համարձակվել էր, համաձայն արքայական հրամանի, հալածական Դավիթին չկերակրել: Իսկ ահա ամուսնուց թաքուն թափառախմբին մեծաքանակ ուտեստով ապահոված կողակիցը` Աբիգեան, Նաբաղի մահից հետո դառնում է Դավիթի կինը: Պիտի կարծել, ըմբոստ, անհավատարիմ փեսային պատժելու համար աները Մեղքող դստերը` նրա առաջին կնոջը, ամուսնացնում է Լայիսի որդի Փաղտիելի հետ: Գահակալի եւ ապօրինի հավակնորդի հակամարտությունը շարունակվում է: Մի քանի անգամ Դավիթը հնարավորություն է ունենում Սավուղին սպանելու, սակայն չի դիմում այդ քայլին` սպասելով նրա մահվանը, որը պատահում է փղշտացիների հետ կռվում, երբ զոհվում են արքայորդիներ Հովնաթանը, Աբինադարը, Մեղքիավելին, իսկ ծանր վերքեր ստացած հայրն ինքնասպան է լինում: Ի վերջո ի կատար է ածվում Եհովայի կամքը` ոչնչացնելու փոխարեն ավար բերած ոչխարների, արջառների պատճառով ոչ միայն Սավուղն է հատուցում, որի մարմինը գլխից անջատելուց հետո կախում են Բեթսանի պարսպից, իսկ զենքերը դնում Աստարովթի կռատանը, այլեւ զավակները: Քարե տախտակին գրածն ինչպե՞ս բաղդատենք սույն փաստի հետ. «Հայրերը չ’մեռցնուին որդկանց պատճառով, եւ որդիքը չ’մեռցնուին հայրերի մասին. ամեն մարդ իր յանցանքի համար մեռցնուի»1: Դավիթը, այդուհանդերձ, անմիջապես չի կարողանում գահին տիրել. արքայատոհմը չէր կտրվել, դեռ կար օրինական ժառանգը` Հեբուսթեն, որին զորավար Ներեան Աբենները թագավոր է օծում: Պայքարը նոր ձեւեր է ընդունում, հակոտնյա ուժերի պատճառով երկիրը պառակտման եզրին է:

1 Երկրորդ օրինաց, ԻԴ, 16

Դավիթը, որ հինգ նոր կին ուներ, զորահրամանատարին իր կողմը գրավելու համար նախկին կնոջը` Մեղքողին խլում է երկրորդ ամուսնուց եւ կնության տալիս Աբեններին. «Եւ նորա մարդը գնաց լալով մինչեւ Բաւուրիմ նորա ետեւիցը: Եւ Աբենները նորան ասեց. Ետ դարձիր գնա. եւ նա ետ դառաւ»1: Քայլը արդյունք է տալիս. զորապետն անցնում է Դավիթի կողմը, բայց դա դեռ բավական չէ, եւ մի ոճրագործությանը հաջորդում է մյուսը. Աբեններին դավադրաբար սպանում, սրախողխող է անում մեկ այլ զորական` Հովաբը` եղբորը` Ասայելին նիզակահարելու համար, գնդապետեր Ռեքաբը եւ Բաանան Հեբուսթե արքային են կյանքից զրկում անկողնում քնած պահին, Դավիթը` վերջիններիս: Դեպի գահ տանող արյունալի ճանապարհը բաց է, եւ նա, Հուդայի վրա յոթ տարի վեց ամիս իշխելուց հետո, տիրանում է նաեւ Իսրայելին, միացյալ երկրում գահակալում երեսուներեք տարի` ձեռք բերելով նոր կանայք, հարճեր, տանելով բազում հաղթանակներ, միայն ասորիներից ջարդելով յոթ հարյուր կառք, քառասուն հազար ձիավոր, իսկ Ռաբբայում «եղած ժողովրդին դուրս հանեց եւ դրաւ սղոցի եւ երկաթի կամնասայլերի եւ երկաթի տապարների տակ եւ նորանց աղիւսի փուռով անցկացրեց»2: Տիրոջ հոգին իր մեջ կրելով հանդերձ` նա պակաս կնամոլ, օրինախախտ եւ տմարդի չէ: Կտուրին զբոսնող արքան, տեսնելով պատերազմի դաշտում գտնվող Ուրիայի կնոջը, հավանում է: Թեկուզեւ իմանալով` ով է, բերել է տալիս պալատ եւ կենակցում հետը: Իսկ նույն մատյանում սեւով սպիտակի վրա գրված է. «Մի ցանկանար նորա գեղեցկութեանը քո սրտումը, եւ թող նա քեզ չ’յափշտակէ իր արտեւանունքներովը»3: Բերսաբեն հղիանում է: Մեղսակցությունն իրենից հեռացնելու եւ բեղմնավորումը ամուսնուն վերագրելու նպատակով Դավիթը նրան բանակից բերել է տալիս` հրահանգելով գնալ կողակցի մոտ: Անտեղյակ զինվորականն այն աստիճան պարկեշտ է, որ տուն չի մտնում` պատճառաբանելով. «Տապանակը եւ Իսրայէլը եւ Յուդան վրաններում են բնակվում, եւ իմ տէրը Յովաբը եւ իմ տիրոջ ծառաները դաշտի երեսին են բանակ տուել, եւ ես գնամ իմ տու՞նը` ուտելու եւ խմելու եւ կնկանս հետ պառկելու. քո կեանքը եւ քո հոգիի կեանքը վկայ է, որ այս բանը ես չեմ անիլ»4: Չկարծեք` բարոյական հարվածը դարձի, ուշքի է բերում Դավիթին: Արքան դիմում է առավել տմարդի քայլի. նախ` արբեցնում է մարտիկին, սակայն վերջինս մնում է անդրդվելի, ապա Հովաբին կարգադրում է կռվի ամենաթեժ տեղն ուղարկել Ուրիային եւ, հանկարծաբար ետ քաշվելով,
միայնակ թողնել հակառակորդների դիմաց: Հանձնարարությունը կատարվում է, չարը` հաղթում, արդարը հեռանում է ասպարեզից. «Եւ Ուրիայի կինը լսեց, որ նորա այրը Ուրիան մեռել է, եւ իր մարդի վերայ սուգ արաւ: Եւ երբոր սուգն անցաւ, Դաւիթը մարդ ուղարկեց եւ նորան ընդունեց իր տունը. եւ նա նորան կին եղաւ, եւ նորա համար որդի ծնեց»5:

1Բ թագավորաց, ԺԱ, 26, 27
2Բ թագավորաց, Գ, 16
3Բ թագավորաց, ԺԲ, 31
4Առակաց, Ե, 25
5Բ թագավորաց, ԺԱ, 11

Այս անգամ Եհովան փոքր ինչ արդարադատ է. նրան եւս դուր չի գալիս թագավորի արարքը, սակայն փողոցի, թող թույլ տրվի ասել, գողական օրենքներով առանորդվելով` նույնորակ պատիժ է նախատեսում. «Առնելու եմ քո կանայքը քո աչքի առաջին եւ պիտի տամ քո ընկերին, եւ նա պիտի պառկէ քո կանանց հետ այս արեգակի աչքի առաջին»1: Ապօրինի մերձեցումից ծնված երեխան մահանում է: Եւս մի չարդարացված պատիժ, քանզի ո՞վ պոռնկանա, ով կյանք չմտած` հեռանա աշխարհից: Դավիթը մխիթարում է Բերսաբե կնոջը, այնուհետ` «մտաւ նորա մօտ եւ պառկեց նորա հետ, եւ նա մի որդի ծնեց եւ նորա անունը դրաւ Սողոմոն. եւ Տէրը սիրեց նորան»2: Այս բարքի, վարքի տեր թագավորն է սաղմոսում. «Դու փորձեցիր իմ սիրտը եւ գիշերումը քննեցիր. դու կրակով հալեցրիր ինձ եւ անիրաւութիւն չ’գտար ինձանում»3: Հարկավ, չի գտնի, քանզի «Տիրովն է հաստատվում մարդիս գնացքը, եւ նա հաւանում է նորա ճանապարհին»4: Անիրավն իր հերթին նման դատավորին, անտարակույս, կփառաբանի, քանզի վստահ է` երեսը կթեքի, չնկատելու կտա բոլոր արատալի ձեռնարկները. «Ինձ վարձատրեց Տէրն իմ արդարութեան համեմատ, / Իմ ձեռքի մաքրութեան պէս հատուցրեց ինձ:/ Որովհետեւ ես պահեցի Տիրոջ ճանապարհները, / Եւ իմ Աստուծոյ դէմ ամբարշտութիւն չ’արի…/ Եւ նորա օրէնքներիցը չ’հեռացայ: / Եւ նորա առաջին կատարեալ եղայ. / Ու զգուշացայ իմ անօրէնութիւնիցը…/ Սուրբի հետ սուրբ ես, / Կատարեալ մարդի հետ կատարեալ ես, / Մաքուրի հետ մաքուր ես, / Եւ ծուռի հետ ծռվում ես…»5: Որ ծուռի հետ ծռվում է` հաստատ, եւ` ոչ մեկ անգամ: Նաեւ գիտենք` ով է իր ագին վկա բերում ու` ինչու՞:
Ճշմարիտ է ասված` պտուղը ծառից հեռու չի ընկնում: Դավիթ թագավորի որդիներից Աբիսողոմը Թամար անունով քույր ուներ` կույս: Մորից խորթ եղբայրը սիրահարվում է օրիորդին: Ընկերը խորհուրդ է տալիս հիվանդ ձեւանալով` տիրակալին խնդրել, որպեսզի թույլ տա քույրը խնամի: Սուտ տկար ձեւացողի համար Թամարը բլիթներ պատրաստելով` գնում է տեսակցությանւ: Կրքից տապակվող եղբայրը մյուսներին դուրս հրավիրելուց հետո մտադրությունն ի կատար ածելու հնարավորություն է ստանում. «Նա բռնեց նորան եւ ասեց նորան. Եկ պառկիր ինձ հետ, քոյրս: Եւ նա ասեց նորան. Ոչ, եղբայրս, ինձ մի բռնաբարիր. որովհետեւ Իսրայէլի մէջ այսպէս չեն անիլ. այդ անզգամութիւնը մի անիր»6: Օրիորդը հորդորում է դիմել հորը եւ ամուսնության թույլտվություն ստանալ: Պատանին, իհարկե, գիտեր, որ օրենքն արգելում է, ու դժվար թե արքան ընդառաջ գնա, ուստի, անսալով խորհուրդը, բռնաբարում է քրոջը: Ստոր արարքից հետո նրա մեջ Թամարի հանդեպ այնպիսի ատելություն, նողկանք է ծնվում, հոգեբանական արգելք առաջանում, որ սպասավորին կարգադրում է վռնդել իր մոտից:

1Բ թագավորաց, ԺԲ, 11
2Բ թագավորաց, ԺԲ, 24
3 Սաղմոս ԺԷ, 3
4Սաղմոս ԼԷ, 23
5Բ թագավորաց, ԻԲ, 23-27
6Բ թագավորաց, ԺԳ, 11, 12

Լլկված քրոջ աղերսանքը` երկրորդ, առավել անպատվաբեր, ամոթալի քայլին չդիմել, մնում է անարձագանք: Թամարի հարազատ եղբայրը` Աբիսողոմը, տեսնելով պատառոտված հագուստով, գլխին մոխիր լցնելով հեկեկացող քրոջը, համոզում է լռել եւ սրտին հոգս, ցավ չբեռնել: Դավիթ հայրը բարկանում է` լսելով կատարվածի մասին, սակայն չի պատժում: Հարմար պահ ընտրելով` Աբիսողոմը, իհարկե, լուծում է վրեժը` սպանել տալով եղբորն ու դառնալով եղբայրասպան: Երկու տարի փախուստի մեջ ապրելուց հետո նա վերադառնում է Իսրայել, ներում ստանում, սակայն շուտով ապստամբում է եւ, վախեցած Դավիթը, հարճերին թողած, փախչում է քաղաքից, իսկ Երուսաղեմ մտած որդին կտուրին բացված վրանի տակ կենակցում է հոր կանանց հետ` կյանքի կոչելով Եհովայի նզովքը: Առժամանակ անց քաղաքը վերագրաված արքան հարճերին դաժանորեն պատժում է` մինչեւ կյանքերի վերջը փակած պահելով պահեստում, մինչ այդ Հովաբ զորավարի միջոցով սպանելով դրուժան տղային եւ դին փոսը նետել տալով` անհիշատակ անհետում: Այսպես են կառավորում երկիրը հոգեկիր արքան եւ նրա վեմը` Եհովան: Բայց մի՞թե դա կառավարել է: Ընդունենք` աստված տնօրինում է` չկրելով պատասխանատվություն, որովհետև նրա վերջնական նպատակն անիմանալի է, իսկ մա՞րդը: Թեեւ, եթե պատասխանատու չէ, տրամաբանական էր չմիջամտելը: Եվ հետո` մենք ինչի՞ հետ գործ ունենք` մշակովի պատմությա՞ն, թե՞ կրոնի: Եթե կրոնի, ամեն կրոն ենթադրում է գաղափարախոսություն: Ինչո՞վ, ի՞նչ բարոյականությամբ է ծայրեծայր լցված «Հին կտակարանը», ի՞նչ են գաղափարաբանում մարգարեները եւ ում փառաբանում` արքաները: Մարդկությա՞ն աստվածն է Եհովան, թե միայն հրեաների: Եթե` առաջինը, որ շարունակաբար պնդվում է, վկայվում, ինչու՞ ամենեւին չեմ զգում նրան, չեմ կրում իմ մեջ, ինչու՞ է ինձ համար նա օտար, անորոշ ու անհարազատ, նյարդայնացնող` նրա բոլոր ձեռնարկումները, ինչու՞ են վախենում, սարսափում, երկնչում նրանից ամենքը, բայց եւ գործնականում` անտեսում: Ինչուները բազմաթիվ են, ինչպես տեսնում եք:
Բարոյականության մասին մեր դյուցազնավեպի հերոսների վարքը բաղդատեք եբրայեցոց հետ` ըմբռնելու համար նրանց կերպարները կերտողների առաքինության մասին պատկերացումների աստիճանը: Ձենով Օհանի կինը, հմայված Մսրա Մելիքին հաղթած դյուցազնի առնականությամբ, փորձում է գայթակղել.
Էնոր կնիկ էլավ,
Շաքարհաց թխեց գողտուկ,
Հավ մորթեց, տապակեց,
Մեղր, կարագ, յոթ տարվա գինի առավ,
Էլավ իր խորոտ-խորոտ շորեր հագավ,
Աչքեր դեղեց, բսկեր էհան,
Խորոտ-խորոտ կոնդուրեք հագավ,
Առավ էդ բաներ, մոմ վառեց,
Էկավ Դավթի սենեկ1:
Յոթ տարվա գինին չի օգնում /մտաբերեցի՞ք Ղովտին/: Մեկ տարվա գինի է հյուրասիրում, որպեսզի խմիչքը դյուցազունի գլխով չտա, չքնի: Դարձյալ օգուտ չունի.
– Հրողբոր կնիկ, – ասաց Դավիթ,
Էլի գնա, ես քնեմ.
Չուր վաղ, վաղ քեզ բան կ’ասեմ:
Խաբեց, էդիր ճամփու2:
Նույն պատմությանը հանդիպում ենք նաեւ Փոքր Մհերի մասին պատմող ճյուղերում` տարբեր պատումներում` տարբեր տարբերակներով.
Մհեր շատ խորոտ տղայ ի.
Տեսակով, քաղցրաերուն, սըպտակակերպի:
Ձենով Հովանի կնկա սիրտ վըր Մհերին կ’ավրի.
Կ’ըսի. – Վորդի, արի հեսոր ջուր դի, ձի լողացըցու:
Մհեր կ’ըսի. – այ մերիկ,
Սկոն բան չըլնը, ամոթի.
Կ’ուզես, յես ջուր դնեմ, դու տար լողացի:
Կ’ըսի. – Մհեր, չըմ գիտի ամոթ-մամոթ,
Ջուր կը դնիս, բիրիս, զըձի կը լողկըցնես:
Մհերի ճարը կը կտրի, կ’ըսի.
«Ինքն, ուր Աստված, տանեմ լողկըցըցնեմ»:
Ջուր կ’առնի, կը հա չոլ, կ’ըսի. – Արի լողկըցի:
Կ’ըսի. – Դու ջուր լից վար յեմ գըլխուն, յես լողկանամ:
Մհեր իշ կ’անի, ձեռնեն չազատվի:
Ուր աշկեր կը խփի,
Ջուր կը լցի վըր ուր խրողբոր կնկան 3:
Պարզ է` փակում է աչքերը, որպեսզի չտեսնի նրա մերկ մարմինը, եւ սիրտը չմեղավորվի, որովհետեւ նրանց համար «մեր, հրողբոր կնիկ մեկ է»4: Ի դեպ, Օհանի կողակցի անունը, պիտի կարծել` ոչ պատահական զուգադիպությամբ, Սառյե է /հիշեք Աբրահամի կին Սարային/: Խիստ ուսանելի, մինչեւ իսկ այժմեական է Դավիթի անցկացրած մարդահամարը: Թե ինչու է նման հրաման արձակում Եհովան եւ կամ հետո զայրանում, հասկանալի չէ, գրիչն էլ չի բացվում: Եվս մի վկայություն այն բանի, որ պատմական իրադարձությունները հետո հարմարեցրել, շապիկը ձեւել են` ապահովելու համար տիրոջ մշտացի ներկայություն-մասնակցությունն իրադարձություններին, շարունակաբար հավելումներ ու խմբագրումներ, միջամտություններ կատարելով` ջանացել կարեւորել նրան, բարձրացնել, սակայն արդյունքում ոչ միայն խճողել են եղելությունները, այլեւ նսեմացրել Իսրայելի խոշորագույն դեմքին` երկատված երկիրը միավորած Դավիթ թագավոր պատմական անձին, որ գործել է մ.թ.ա. տասը դար առաջ /հրեից 12 ցեղերից 10-ը պետություն էին հիմնել Իսրայելում, 2-ը` Հուդայում, համապատասխանաբար Սամարիա, Երուսաղեմ մայրաքաղաքներով/:

1 «Սասունցի Դավիթ», 1961, էջ 251
2 «Սասունցի Դավիթ», 1961, էջ 253
3 «Սասնա ծռեր», 1935, էջ 696, 697
4 «Սասունցի Դավիթ», 1961, էջ 253

Ինն ամիս քսան օր է տեւում համրանքը: Վերջնական թիվն այսպիսին է. «Իսրայէլն էր ութը հարիւր հազար պատերազմի սուր քաշող մարդ, բայց Յուդայեանները` հինգ հարիւր հազար մարդ»1: Կանանց, երեխաների, զառամյալների մասին մատյանը լռում է: Դավիթը հանձնարարությունը կատարելուց հետո մեղա է գալիս, սակայն Եհովան անդրդվելի է: Ընդամենը, իբրեւ զիջում, նրան է թողնվում պատժաձեւի ընտրությունը. «Արդէօ՞ք քո երկրի մէջ եօթը տարի սով գայ, կամ երեք ամիս դու փախչես քո թշնամիների առաջից եւ նորանք քեզ հալածե՞ն, կամ թէ երեք օր ժանտախտ լինի՞ քո երկրումը»2: «Մնացորդաց առաջին գրքում» փոքր ինչ այս խնդրում հակասություն կա` ոչ թե երեք օր, այլ երեք ամիս է ժանտախտի տեւողությունը: Պիտի կարծել, երկրորդն առավել մոտ է իրականությանը: Անհամապատասխանություն կա նաեւ մարդահամարի թվերում. «Եւ բոլոր Իսրայէլն էր հազար անգամ հազար եւ հարիւր հազար սուր քաշող մարդ. եւ Յուդան չորս հարիւր եօթանասուն հազար սուր քաշող մարդ. Եւ Ղեւտացիներին ու Բենիամինեաններին չէր համարել նորանց մէջ. որովհետեւ թագաւորի այս հրամանը զզուելի էր Յովաբին»3: Սա` ի դեպ: Ի՞նչ է թվում` ո՞րն է ընտրում Դավիթ թագավորը: Նա մարդուց հալածվել չի կամենում. վախենում է` նախընտրելով ժանտախտը. «Եւ Տէրը ժանտախտ ուղարկեց Իսրայէլի մէջ առաւոտից մինչեւ որոշեալ ժամանակը եւ ժողովրդիցը մեռաւ Դանից մինչեւ Բերսաբէէ եօթանասուն հազար մարդ»4: Ընդմիջում հայտարարած Եհովայի համար Հեբուսացի Ոռնայից հիսուն սիկղ արծաթով գնած կալում պատրաստված ողջակեզի սեղանին հողատիրոջ եզները զոհաբերելուց հետո վերջապես հաջողվում է փրկել Երուսաղեմը, հանդարտեցնել տիրոջ ցասումը, մեղմել ավերումի ուժը: Սովորաբար կյանքի մայրամուտին մարդիկ առավել իմաստնանում են, բարիանում, ժառանգներին մաղթում հաշտ լինել միմյանց, հարեւանների, ընդհանրապես` բոլորի հետ, մեղքերի թողություն են խնդրում, մոռանում քեն, նախանձ…

1 Բ թագավորաց, ԻԴ, 9
2 Բ թագավորաց, ԻԴ, 43
3 Ա մնացորդաց, ԻԱ, 5
4 Բ թագավորաց, ԻԴ, 15

Զառամյալ Դավիթը, որքան էլ հանդերձներով ծածկում էին, մրսում էր: Որոշվում է «տէր թագաւորի համար մի կոյս աղջիկ որոնեն, որ կանգնէ թագաւորի առաջին, եւ հոգ տանէ նորան, ու քո ծոցումը պառկէ, որ մեր տէր թագաւորը տաքանայ: Եւ մի գեղեցիկ աղջիկ որոնեցին Իսրայէլի բոլոր սահմանումը եւ գտան Սունամացի Աբիսակը, եւ նորան բերին թագաւորի մօտ»1: Դա` ոչինչ: Արքան վերջին հանձնարարություններն է տալիս գահաժառանգ Սողոմոնին, պատվիրում հաշվեհարդար տեսնել համենայնդեպս իրեն հավատարմորեն ծառայած եւ բազմաթիվ ճակատամարտեր շահած զորահրամանատար Հովաբի հետ. «Նորա ալեւորութիւնը խաղաղութեամբ գերեզման չ’իջեցնես»2: Նորընծա Սողոմոն գահակալի սույն կարգադրությունը կատարում է Բանյան, որին, իբրեւ վարձատրություն, զորքի գլուխ է կանգնեցնում: Երիտասար թագակիրը սպանել է տալիս նաեւ եղբորը` Ադոնիային, որը հոր հրաժարականին չսպասելով` գահի հաջորդ էր իրեն հըռչակել: Առիթը լինում է այն, որ համարձակվում է Սողոմոնի մոր` Բերսաբեի միջոցով կնության խնդրել Աբիսակին` այն մանկամարդ աղջկան, որը ջերմացնում էր զառամյալ թագավորի պաղած արյունը: Երրորդ քայլը լինում է Բենիամինի տոհմից Սեմեին ոչնչացնելը, որովհետեւ սա ժամանակին սաստիկ անիծել էր հորը, եւ Դավիթի մեկ այլ բաղձանքն էր «նորա ալեւորութիւնը արիւնով գերեզման իջեցնել»3: Ցանկության դեպքում պատրվակ միշտ կգտնվի. Սեմեն փախած ծառաներին որոնելու համար ոտքը Երուսաղեմից դուրս դնելով` խախտում է արքայական հրամանը: Այսպես է սկսում կառավարել մեծահռչակ Սողոմոնը, որին Եհովան, իբր, իմաստուն սիրտ էր տվել: Առակաց գրքում էլ հակառակի պես ասվում է, թե` «Թագաւորներին զզուելի է չարագործութիւնը, որովհետեւ աթոռը արդարութիւնով կ’հաստատուի»4: Սողոմոնն ավարտում է նաեւ մարդահամարը, որը, ինչպես ասվեց արդեն, յոթանասուն հազար անմեղ զոհի պատճառ դարձավ: Այս անգամ հաշվառվում են օտարները. «Եւ գտնուեցան հարիւր յիսուն հազար վեց հարիւր մարդ: Եւ նորանցից եօթանասուն հազարը բեռնակիր արաւ, եւ ութսուն հազարը սարումը քար կտրող, եւ վեց հազարը վերակացուներ, որ ժողովուրդը բանեցնեն»5: Թվերի մասնակի անհամապատասխանությունը, թերեւս, վրիպակ, արտագրողներից մեկնումեկի անուշադրության հետեւանք համարենք: Կարեւորը երկրի օտարարյուն քաղաքացու հանդեպ ընդգծված խտրողական վերաբերմունքն է: «Առակաց գրքում», որը վերագրվում է Սողոմոնին, ասվում է. «Թագաւորն արդարութեամբ կ’հաստատէ երկիրը»6: Արդա՞ր է արդյոք ստրկական աշխատանքի լըծել մարդուն միայն այն բանի համար, որ նա օտար է, ըստ որում` ոչ ռազմագերի: Հիշենք` անգամ Եհովան էր պատգամում չմոռանալ դրսում կրած տառապանքները եւ խղճմտանքով վերաբերվել նույն կացության մեջ հայտնվածին: Սողոմոնի հաջորդ քայլերից մեկը Եգիպտոսի փարավոնի դստեր հետ ամուսնանալն է:

1 Գ թագավորաց, Ա, 2, 3
2 Գ թագավորաց, Բ, 6
3 Գ թագավորաց, Բ, 9
4 Առակաց, ԺԶ, 12
5 Բ մնացորդաց, Բ, 18
6 Առակաց, ԻԹ, 4

Ընդհանուր առմամբ Իսրայելի ամենահզոր արքան, որ քառասուն տարի գահակալեց, յոթ հարյուր կին եւ երեք հարյուր հարճ ուներ, մի մասն «այն ազգերից, որոնց համար Տէրն ասել էր Իսրայէլի որդկանց թէ նորանց մօտ մի մտնէք, եւ նորանք էլ ձեզ մօտ չ’մտնեն, որ ձեր սիրտերը չ’դարձնեն իրանց աստուածների ետեւից»1: Նկատում եք, չէ՞, ինչն է մտահոգում Եհովային. ոչ թե այն, որ խոտորվել են դեռեւս դրախտում տրված պատվիրանից եւ հորն ու մորը թողած` մի կնոջ ետեւից գնալու փոխարեն հարյուրների հետ են մարմնով նույնանում, այլ` Հակոբի սերնդի օտարասիրությունը: Այդ մեծագույն եսապաշտը ներում է արքայի` թե կանանց նկատմամբ թուլությունը, թե կուռքերին հետեւելն ու պաշտամունքի տներ կառուցելը. «Որովհետեւ այս բաները լինում են քեզ մօտ, եւ դու չ’պահեցիր իմ ուխտը եւ իմ քեզ հրամայած պատուէրները, ես անշուշտ քեզանից պիտի պատառեմ թագաւորութիւնը, եւ քո ծառային պիտի տամ այն: Միայն թէ քո օրերումը չեմ անելու քո հայր Դաւիթի պատճառով, քո որդիի ձեռիցն եմ նորան պատառելու»2: Էհ, Սողոմոնին ի՞նչ… Եթե ճշմարիտ է, որ չմեղանչող մարդ չկա, ինչու՞ չեն հանդուրժվում այլոց անգամ չնչին զանցանքները եւ կամ` ինչու՞ են պատժվում հետագա սերունդները: Նորե՞ն մտաբերել տանք պատվիրանը. «Հայրերը չ’մեռցնուին որդկանց պատճառով, եւ որդիքը չ’մեռցնուին հայրերի մասին. ամեն մարդ իր յանցանքի համար մեռցնուի»3: Սույն միտքը լրում է Եզեկիելը. «Արդարի արդարութիւնը իր վերա պիտի լինի, եւ ամբարշտի ամբարշտութիւնը իր վերա լինի»4: Անգամ մամոնայի ծնունդ եւ հետեւորդ Ստալինն էր առաջնորդվում այս դրույթով: Ընդունե՞նք` Եհովայի կամքն էր այդպիսին, եւ նրա վրա ոչ ոք չէր կարող բռնանալ, թելադրել, քանզի «Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեան վերայ, եւ ում որ ուզում է` տալիս է այն»5: Այնուամենայնիվ` որտեղի՞ց է գալիս տարբերակումը: Գուցե հովանի է Սողոմոնին, մինչեւ նրա կյանքի ավարտը ցավ, հոգս չի պատճառում, որովհետեւ տապանակն ապահով ծածկի տա՞կ էր փոխադրել` կառուցելով տաճարը եւ միայն նավակատիքին քսաներկու հազար արջառ ու հարյուր հազար ոչխար զոհաբերել, թե՞ չէր կամենում հզոր ընկերակցից զրկվել: Ասացեք` ինչո՞վ կռապաշտություն չէ այդչափ արյուն ոթելը: Ու քանի՞ անգամ եւ պարզ է` որը. «Արջառներից առաջինեկներովը չ’գործես, եւ առաջինեկ ոչխարներիդ բուրդը չ’խուզես… Եթէ նորանցում արատ լինի, կաղ կամ կոյր լինեն, որ եւ իցէ մի վատ արատ, նորանք քո Եհովայ Աստծուն չ’զոհես»6: Մի տեղ էլ խռովկանի պես Մաղաքիային բողոքում է. «Երբոր կոյրը մատուցում էք զոհելու, վատ չէ՞. կամ երբոր մատուցում էք կաղը կամ հիւանդը, վատ չէ՞. նորան մէկ քո իշխանին մատուցրու, արդեօք քեզ կ’հաւանէ կամ քեզ կ’ընդունէ»7: Հացը եւս պիտի լինի տաք, նոր թխած, ամանները` մաքրամաքուր, քահանաները չպետք է քրտնեցնող գոտի կապեն, ներսի գավիթ մտնելիս կտավից հանդերձ հագնեն, որպեսզի հետները բուրդ չտանեն ներս, չպղծվելու համար մեռածներին չայցելեն, չդիպչեն, ողջ տասանորդը տանեն գանձատուն եւ այլն: Երկրի վրա ամեն բան ծառայեցվում է, ստորադասվում, զոհաբերվում…

1 Գ թագավորաց, ԺԱ, 2
2 Գ թագավորաց, ԺԱ, 11, 12
3 Երկրորդ օրինաց, ԻԴ, 16
4 Եզեկիել, ԺԸ, 20
5 Դանիել, Դ, 32
6 Երկրորդ օրինաց, ԺԵ, 19, 21
7 Մաղաքիա, Ա, 8

Մի տեղ միայն Եհովան խոստովանում է, որ հագեցել է. «Կշտացել եմ խոյերի ողջակէզներիցը եւ պարարտների ճարպիցը. եւ զուարակների/արջառ/ ու ոչխարների ու նոխազների արիւնը չեմ ախորժում… Այլ եւս ունայն ընծաներ մի բերէք, ձեր խունկը ինձ համար պիղծ է… Ձեր ամսագլուխներից եւ տօներից զզուել է հոգիս, նորանք ինձ վերայ բեռ են. յօգնել եմ տանելուց: Եւ դուք ձեր ձեռքերը տարածելիս` ես աչքերս ծածկում եմ ձեզանից. նաեւ երբոր աղօթքը շատացնում էք, ես չեմ լսում. ձեր ձեռքերը լիքն է արիւնով: Լուացուեցէք, մաքրուեցէք, հեռացրէք ձեր գործերի չարութիւնը իմ աչքերի առաջից, դադարեցէք չարութիւն գործելուց: Սովորեցէք բարութիւն անել, որոնեցէք իրաւունք, ուղղութիւն ցուցէք զրկուածին, որբի դատը տեսէք, որբեւայրիի դատը պաշտպանեցէք»1: Առաջին տպավորությունը մեջբերյալ հատվածից այն է, թե Եհովան ինքն էլ է խճճված ու անելանելի կացության մեջ` տեսնելով ծով ապօրինությունները, որոնք ի զորու չէ շտկել: Սակայն… դրանք ընդամենը պահի ազդեցությամբ արտաբերված խոսքեր են: Նա սրտի խորքում ամենեւին չի կամենում մարդու դարձի գալը, ուղղվելը: Երբ Եսային խոստանում է ահազանգը երկիր հասցնել, ընդդիմանում է. «Թանձրացրու այս ժողովրդի սիրտը, եւ նորա ականջները ծանրացրու եւ նորա աչքերը ծեփիր. որ չ’տեսնէ աչքերովը, եւ ականջներովը չ’լսէ, որ սիրտը իմանար, ու դարձի գար, եւ բժշկուէր»2: Մինչեւ ե՞րբ,- հարցնում է մարգարեն: Պատասխանը լինում է. «Մինչեւ որ ամայանան քաղաքները բնակիչ չ’լինելով, եւ տուները` մարդ չ’ունենալով. եւ երկիրը աւերուած լինելով անապատ դառնայ»3: Նա վավաշոտ է, աննկարագրելի նախանձ եւ, ըստ էության, չի հանդուրժում երկրի վրա ուրախություն, մանավանդ, երբ սրտաբուխ ծիծաղողը գեղեցիկ սեռն է. «Վեր բարձրացած պարանոցով են ման գալիս, եւ անհամեստ աչքերով ակնարկում են, գնալիս կաքաւելով են գնում, եւ իրանց ոտքերովը խշխշոց են հանում»4:

1 Եսայի, Ա, 11-17
2 Եսայի, Զ, 10
3 Եսայի, Զ, 11
4 Եսայի, Գ, 16

Նա իր անվանն ու էությանն արժանի չի լինի, եթե չկնտի նըրանց գլուխները, չբացի նրանց ամոթույքը, ապարոշները, ապարանջաններն ու խույրերը, քողերն ու ճակատնոցները չփոխարինի փտությամբ եւ քուրձով, նրանց տղամարդկանց վայր չբերի սրով, որպեսզի յոթ կին մի մարդ բռնեն, եւ յոթը մի թոնրում հաց թխեն. «Վայ նորանց… որ պառկում են փղոսկրեա անկողինների վերայ, եւ մեկնվում իրանց մահիճների վերայ, եւ ուտում հօտերից գառնուկները եւ պարարտացնելու գոմերից` որթերը: Որ խաղ են ասում տավիղի ձայնակցութեամբ, Դաւիթի նման նուագարաններ հնարում: Որ բաժակներովը գինի են խմում …»1: Նրան այլ երկիր եւ ժողովուրդ է պետք, այնպիսին, որտեղ «Նոր գինին սուգ է անում, նուաղում է որթը, հառաչում են բոլոր ուրախասիրտները: Դադարել է թմբուկների զուարճութիւնը. կտրել է ուրախացողների աղաղակը. դադարել է քնարի զուարճութիւնը»2: Այսքանից հետո ինչպե՞ս մահ, սարսափ տարածողին բարի անվանես, հավատ ընծայես, երբ դիերը փողոցում դարսողն արյուն չոթածի, անմեղսունակի անմեղությամբ իրավունք է վերապահում բարբառելու. «Վայ նորանց, որ չարին ասում են բարի, եւ բարիին` չար. որ խաւարը շինում են լոյս, եւ լոյսը` խաւար, որ դառնը քաղցր են շինում, եւ քաղցրը` դառն: Վայ նորանց որ իրանց աչքին իմաստուն են, եւ իրանց առաջը` գիտուն»3: Իսրայելցիների երկնային հովվի մասը երկարեց, վերստին դառնանք նրանց երկրային հովիվ-արքաներին: Եթե առաջիններն ու հզորներն էին կարգազանց, ենթադրելի է ինչպիսին կլինեն հետնորդները: Գահի համար հոշոտում են մեկմեկու, անհաշտ մարտնչում իրար դեմ եւ հիմնականում կործանվում` արյունակցի սրից կամ ծառաների ձեռամբ: Ամեն հաջորդը նախորդից թե չար է, թե մանրախնդիր ու, թերեւս, «Աստվածաշունչ» կազմողը ճիշտ է վարվել` նրանց մի մասի կյանքը, գործունեությունն ի մի բերելով «Մնացորդաց» անվանյալ գրքում:
Ռոբովամ թագավորին ժողովուրդը դժգոհում է Սողոմոնի դըրած ծանր հարկերից, խնդրում բեռը թեթեւացնել: Նա, նախ, մեծամտում է, շեշտում ծնողից զորընդեղ լինելը` իբրեւ անառարկելի փաստ վկայաբերելով իր ճկույթի` հոր մեջքից հաստ լինելը, ապա` ասում. «Եւ արդ իմ հայրը ձեզ վերայ ծանր լուծ էր դրել, բայց ես աւելացնելու եմ ձեր լուծի վերայ. իմ հայրը ձեզ խարազաններով էր խրատում, բայց ես ձեզ կարիճներով եմ խրատելու»4: Հարկատուներն ըմբոստանում են, սպանում հարկահանին` թագավոր ընտրելով Սողոմոնի ծառա Եփրատացի Նաբատի որդի Հերոբովամին, իսկ Ռոբովամին ենթակա է մնում միայն Հուդայի ցեղը: Ի կատար է ածվում Եհովայի ծրագրածը. Սողոմոնի սերնդին հասանելիք պատիժը գալիս է Հերոբովամ ծառայից: Ու որովհետեւ մարդն ընդամենը գործիք է նրա ձեռքին, հաջորդ քայլը միս ու արյունից գործիքը փշրելն է: Ծառան շուտով շեղվելով ճանապարհից` բարկացնում է տիրոջը` կուռքերի անտառներ կանգնեցնելով. «Պիտի բնաջինջ անեմ Յերոբովամի համար ամեն արու մարդը, Իսրայէլի մեջ կապուածը եւ արձակուածը, եւ պիտի աւելեմ Յերոբովամի տան ետեւիցը, ինչպէս որ աղբն են աւելում մինչեւ որ նա վերջանայ: Յերոբովամից քաղաքում մեռնողին շուները պիտի ուտեն, եւ դաշտի մէջ մեռածին երկնքի թռչունները պիտի ուտեն»5:

1 Ամովս, Զ, 3, 4
2 Եսայի, ԻԴ, 7, 8
3 Եսայի, Ե, 20
4 Գ թագավորաց, ԺԲ, 11
5 Գ թագավորաց, ԺԴ, 10, 11

Պակասը, իհարկե, գահի օրինական ժառանգորդը` Ռոբովամը չէ: Նրա հարեմը, ճիշտ է, քանակապես զիջում է հոր ունեցածին, սակայն դարձյալ ազդու է. տասնութ կին եւ վաթսուն հարճ ուներ նա, քսանութ որդի եւ վաթսուն աղջիկ: Կանանցից մեկը պապ Դավիթի թոռ Մայելեթին էր, մերձավորներ էին Աբիքելը, Մաաքան, որն Աբիսողոմ հորեղբոր դուստրն էր, որին բոլորից շատ էր սիրում: Նրա մեղսավորության, երկիրը նույնիսկ իգացողներով լցնելու պատճառով է Եգիպտոսի Սիսակ արքան հազար երկու հարյուր կառքով, վաթսուն հազար ձիավորով արշավում Հուդայի եւ Իսրայելի վրա, թալանում Սողոմոնի` Եհովայի համար կառուցած շքեղաշուք տաճարը: Դաժաններից դաժանները կան: Հեուին Եհովան Եղիսե մարգարեի միջոցով թագավոր է օծում, որպեսզի վրեժ լուծի Աքաաբի ժառանգներից: Թագին ապօրինի տիրացածը նետահարում է բանից անգիտակ Հովրամ արքային, ապա եւ` Հուդայի գահակալ Ոքոզիային եւ նրա քառասուներկու եղբայրներին, Հեզաբել արքայամորը, քանի որ վերջինս կոտորել էր մարգարեներին, թեեւ նրա հովանավորած Բահաղ աստծո չորս հարյուր եւ Աստարովթի նույնքան քրմերին Եղիան արդեն խաբեությամբ սրածել էր: Աքաաբի մնացյալ յոթանասուն զավակները հարկադրյալ հնազանդվում են անօրեն Հեուին, սակայն անգամ դա չի փրկում նրանց: Կողովների մեջ արքայազնների գլուխները մատուցում են ինքնակոչ թագավորին, որը պատվիրում է դրանցից երկու դեզ շինելով` դնել քաղաքի մուտքի առաջ. «Եւ Հէուն կոտորեց Աքաաբի տան բոլոր մնացորդը Յեզրայէլում, եւ նորա բոլոր մեծամեծներին, նորա ծանոթներին եւ քահանաներին, մինչեւ որ մէկ պրծնող չ’մնաց»1: Նրա զազիր գործերից մեկն էլ Բահաղին /բառացի` տեր, մեզ ծանոթ է Բել անվամբ/ պաշտողներին նենգորեն տաճար հրավիրելով` ծիսակատարության պահին ոչնչացնելն է լինում, եւ բոլոր այդ ձեռնարկների թելադրողն ու հուշարարը Եհովան է: Ի միջի այլոց, հայերիս անմիաբան, դավաճան ու չգիտեմ ինչպիսին լինելուց ամեն նստել-վեր կենալիս խոսողները ճիշտ կլիներ փոքր ինչ ծանոթանային այլոց պատմությանը: Այդ դեպքում գուցե թե պակասեն առերեւույթ միաբանելուն միտված, իրականում` պառակտող, հուսալքող եւ թշնամու ջրաղացին ջուր ավելացնող անմիտ դատարկաբանությունները:
Արարիչը /խոսքը Եհովայի մասին չէ/ մարդուն ստեղծել է ազատ կամքով, ու մեր արարքների պատասխանատուն մենք ենք: «Հին կտակարանը» հետեւողաբար հակառակն է քարոզում. «Եթէ Տէրը չ’շինէ տունը` զուր են աշխատում նորա շինողները. եթէ Տէրը չ’պահպանէ քաղաքը, զուր է անքուն լինում պահապանը»2: Մարգարեները վստահեցնում են, որ նրա կամքով են ցեղեր, ցեղախմբեր, ազգեր ու ժողովուրդներ, պետություններ բախվում իրար, քանզի «մարդս զինուորութիւն ունի երկրի վերայ. եւ նորա օրերը վարձկանի օրերի պէս են»3:

1 Դ թագավորաց, Ժ, 11
2 Սաղմոս ՃԻԷ 1
3 Հոբ, Է, 1

Արդ, եթե նրա գիտությամբ, առաջնորդությամբ էր ասորաց արքան գնացել Երուսաղեմի վրա, եւ Եհովայի հրահանգով հրեշտակը մի գիշերում հարյուր ութսունհինգ հազար զինվոր է կոտորում նրա բանակից, ո՞ր տրամաբանությամբ ասորիք պիտի նրան ընդունեն, քիչ է` սիրեն, փառաբանեն: Խոսքը Սենեքերիմի մասին է` որի «որդիքը Ադրամելէք եւ Սարասար նորան սրով սպանեցին եւ իրանք փախան Արարատի երկիրը»1: Բացի իրենից ի՞նչ եւ ու՞մ է սիրում ի վերջո Եհովան: Անգամ Հովսիան` Հուդայի վերջին տիրակալը, որ հավատարիմ էր «եւ նորանից առաջ նորան պէս թագաւոր չէր եղած, որ բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը եւ բոլոր զորութիւնովը Տիրոջը դարձած լինէր Մովսէսին բոլոր օրէնքին համեմատ, եւ նորանից յետոյ նորան նմանը վեր չ’կացաւ»2, ով ավերում է հեթանոսական տաճարները, տապալում կուռքերը, մորթոտում քրմերին, Քեղկիա քահանայի օգնությամբ գտնում Մովսեսի պատվիրանները, կատարում զատիկը, ըստ էության, առաջինը միաստվածություն հաստատում, չի փրկվում. «Սակայն Տէրը ետ չ’դարձաւ իր մեծ բորբոքուած բարկութիւնիցը, որ բորբոքուել էր Յուդայի դէմ»3: Նա մեռնում է Եփրատ գետի վրա` ձեռամբ Եգիպտոսի Նեքավով փարավոնի: Նույնը պատահում է Իսրայելի Եզեկիա արքային. «Եւ քո որդիներից, որ պիտի քեզանից յառաջ գան, որ դու կ’ծնես, կ’առնեն, եւ նորանք Բաբիլոնի թագաւորի պալատումը ներքինիներ կ’լինին»4: Եհովան Եհովա չէր լինի, պատմությունը նրա վրա ձեւող-կարող-կարկատողները մարգարե չէին կոչվի, եթե հետամտածին չհասնեին. Նաբուգոդոնոսորը գրավում է Երուսաղեմը, տասնութամյա Հովաքիմ արքային եւ ողջ կանանոցը, արհեստավորներ, ռազմիկներ, իշխանք` թվով տասը հազար, գերած տանում Բաբելոն, իսկ երբ դրածո Սեդեկիան ապստամբում է, երկրորդ անգամ անձամբ է առնում քաղաքը, հիմնովին ավերում Սողոմոնի տաճարը, քանդում բերդապարիսպները` տանելով առասպելական հարստությունը. «Եւ Բաբիլոնի թագաւորը մորթեց Սեդեկիայի որդկանցը նորա աչքի առաջին Ռեբզայումը ու Բաբիլոնի թագաւորը Յուդայի բոլոր ազնուականներին էլ մորթեց: Եւ կուրացրեց Սեդեկիայի աչքերը, եւ նորան կապեց պղնձի շղթաներով, նորան Բաբիլոն տանելու համար»5: Ունեզուրկ հրեաներին այգիներ, արտեր են տրվում, թույլատրում մնալ երկրում, սակայն կառավարիչ նշանակված Գոդողիայի սպանությունից հետո հարկադիր լքում են բնակատեղին եւ վերստին բռնում Եգիպտոսի ճամփան` վախենալով պատժվելուց: Գերյալ Սեդեկիային Իլմարովդաք թագավորը բանտից հանել է տալիս, հետը քաղցրությամբ խոսում. «Եւ նորա աթոռը դրաւ այն թագաւորների աթոռից վեր, որ նորա հետ Բաբիլոնումն էին: Եւ նորա բանտի հանդերձները փոխեց, եւ միշտ նորա առաջին էր հաց ուտում իր կեանքի բոլոր օրերումը: Եւ նորա ռոճիկը մշտական ռոճիկ լինելով թագաւորի կողմանէ օր ըստ օրէ տրվում էր նորան` նորա կեանքի բոլոր օրերումը»6: Նկատեցի՞ք` օտարները շատ ավելի բարեգութ են հրեաների նկատմամբ, քան իրենք` իրենց:

1 Դ թագավորաց, ԺԹ, 37
2 Դ թագավորաց, ԻԳ, 25
3 Դ թագավորաց, ԻԳ, 26
4 Դ դատավորաց, Ի, 18
5 Երեմիա, ԼԹ, 6, 76.
6 Դ թագավորաց, ԻԵ, 28-30

Աքեմենյան հարստության ներկայացուցիչ Կյուրոս հզորը, օրինակ, Եհովայի տունը Երուսաղեմում վերականգնելու թույլտվություն է տալիս` տրամադրելով մարդիկ, ընծաներ, վերադարձնում ծիսապարագաները, նախկին բնակության վայր վերադառնալու հնարավորություն ընձեռում Բաբելոն գերեվարվածներին ու նրանց ժառանգներին` ողջ ունեցվածքով, որ կուտակել էին: Կիսատ մնացած տաճարի շինությունն ավարտվում է Դարեհի օրոք, մինչ այդ Արտաշեսի/ Արտաքսերսի/ օրոք վերաշարվում են կործանված ամրությունները: Այսքանից հետո արդարացվա՞ծ է գերությունից ազատված Եզրասի անանցողիկ խորշանքը` օտարաբնակներից: Անանցողիկ մակդիրը սիրունության համար չօգտագործվեց, քանզի այլաբնակի մերժումը եբրայեցի քարոզիչների հարցերի հարցն է. «Արդյօ՞ք կրկին քո պատուիրանքները զանց առնենք, եւ այս գարշելի ազգերի հետ խնամութիւն անենք»1: Պատասխանը հայտնի է` ոչ: Աստծո նոր տան հրապարակում բազում ժողովուրդ հավաքելով եւ երեք օր անձրեւի տակ, ցրտից ու Եհովայի ահից դողացնել տալով` մարգարեն պարտադրում է. «Հիմա խոստովանուեցէք ձեր հայրերի Տէր Աստուծոյ առաջին եւ նորան հաճելին արէք, եւ ջոկուեցէք երկրիս ազգերիցը եւ օտար կնիկներիցը»2: Ամբոխը դժգոհում է, որ եղանակն անձրեւային է, որ գերության ժամանակ շատերն են օտարասերմի հետ ամուսնացել ու մեկ օրվա խնդիր չէ դա: Գործը, ի վերջո, հանձնարարվում է դատավորներին եւ տոհմապետերին, որոնք «նիստ ունեցան տասներորդ ամսուայ առաջին օրն այս բանը քննելու համար. Եւ վերջացրին բոլոր մարդկանց բաները որ օտար կիներ էին առել մինչեւ առաջին ամսուայ առաջին օրը»3: Այնուհետ թվարկվում են բոլոր այն անձինք, ովքեր այլացեղ լծակից ունեին. «Եւ նորանցից կային այնպիսի կանայք, որ զաւակներ էին բերել»4: Ինչ փույթ, թե ընտանիքներ քայքայվեցին, ուստրեր ու դուստրեր մնացին անմայր, անհայր:
Նեեմիան, որին թույլ են տալիս վերականգնել Երուսաղեմի պարիսպները, հայտնաբերելով մայրենին մոռացած հրեաների, դարձի է բերում. «Ես նորանց հետ կռիւ արի, եւ նզովեցի, եւ նորանցից մի քանի մարդկանց էլ ծեծեցի եւ նորանց մազերը փետեցի, եւ նորանց երդում տուի Աստուծով»5, իսկ դրսեցի կին ունեցողներին վռնդում է, ստիպում բաժանվել: Անգերազանց խորամանկ է Նաբուգոդոնոսորի կողմից գերի տարված Մուրթքեն: Նա բնակվում էր Հնդկաստանից Եթովպիա ընդգրկող պարսից աշխարհակալ տերության Շուշան մայրաքաղաքում, հորեղբոր դստեր` Եսթերի հետ: Ասվերոս արքայի համար կին էին փնտրում: Մուրթքեն հոգեզավակին խորհուրդ է տալիս յուրատեսակ ստուգատեսին ներկայանալ` անձամբ պալատ գնալով, սակայն՝ ազգությունը թաքցրած:

1 Եզրաս, Թ, 14
2 Եզրաս, Ժ 11
3 Եզրաս, Ժ, 16, 1
4 Եզրաս, Ժ, 44
5 Նեեմիա, ԺԳ, 25

Եթե փոքր ինչ խորանանք` լրտես է ուղարկվում: Թագավորը հավանելով` տիկնանց տիկին է հռչակում նրան: Մուրթքեի համար գործ է բացվում. Եսթերի միջոցով տեղեկանալով ներքինիների դավադրության մասին` մատնությամբ շահում է Ասվերոսի համակրանքը, խարդավանքներ հյուսելով` բարձրաստիճան պալատական Համանին կախել տալիս իր համար նախատեսված հիսուն կանգուն բարձրությամբ սյունից եւ գործակից ունենալով ազգականուհուն` տիրանում նրա պաշտոնին, վստահություն ձեռք բերելով ու օգտագործելով արքայի` սիրահարված լինելը, թագավորական հրովարտակ է առաքում տերության բոլոր ծագերը` բոլոր լեզուներով, թե «թագաւորը հրաման է տուել ամեն մէկ քաղաքում եղող Հրէաներին, որ հաւաքուեն եւ դէմ կենան իրանց անձերի համար, որ փչացնեն, սպանեն եւ կոտորեն ժողովրդի եւ գաւառի զօրաւորներին, որ թշնամութիւն կ’անեն նորանց, նորանց որդկանցը եւ կանանցը, եւ նորանց աւարը յափշտակեն Մէկ օրում Ասուերոս թագաւորի բոլոր գաւառներումը»1: Սիրուց կուրացած եւ իրականությունը չընկալող հզորագույն արքան աշխարհակալ տերության կնիքը վստահում է մի ստորագույն արարածի, որպեսզի վերջինս հաստատի խռովության օրը, ժամը, վայրը: Օրենքի ուժ ունեցող հրովարտակի շնորհիվ միայն Շուշան մայրաքաղաքում «Հրէաները ջարդ տուին իրանց բոլոր թշնամիներին սրով ջարդելով, սպանելով եւ փչացնելով, եւ իրանց ատողներին իրանց ուզածին պէս արին: Եւ հրէաները Շուշան մայրաքաղաքումը հինգ հարիւր մարդ սպանեցին փչացրին»2: Հաշվեհարդարի զոհ են դառնում Համանի տասը զավակները, որոնց կախաղան են հանում: Դա` առաջին օրը: Հաջորդ օրը սպանվում են եւս երեք հարյուրը, իսկ գավառներում կոտորվածների թիվը հասնում է յոթանասունհինգ հազարի. «Ադար ամսի տասներեքին եղաւ այս, եւ նոյն ամսի տասնեւչորսին հանգստացան, եւ նորան խնջոյքի եւ ուրախութեան օր արին»3: Դա դեռ բոլորը չէ. Եսթերի միջոցով նոր հրովարտակ է պատրաստվում, որով տասնչորսը եւ տասնհինգը հայտարարվում են Փարիմ` տոն օրեր թագավորության հարյուր քսանյոթ գավառներում. «Եւ այս օրերը պէտք է յիշուին եւ տօնուին ամեն դարերում, ամեն ազգատոհմերում, ամեն գաւառներում եւ ամեն քաղաքներում. եւ այս Փարիմ օրերը Հրէաների միջից պակաս չ’լինին եւ նորանց յիշատակը չ’վերանայ նորանց սերունդիցը»4: Ո՞վ է տեսել` նախճիրի օրը խնջույք, տոնակատարություն, երբ հաղթությունը պատերազմում, ճակատամարտով չես ձեռք բերել: Չվստահե՞նք պատմությունը գրառողին, ձեւակերպենք գեղարվեստական հորինվա՞ծք:

1 Եսթեր, Թ, 11
2 Եսթեր, Թ, 5, 6
3 Եսթեր, Թ, 17
4 Եսթեր, Թ, 28

Համաձայն եմ, միայն թե թույլ տվեք հետեւություն նույնպես անել. ուրեմն` այդպիսին է ոչ միայն արքունիք ընկած Եսթերի ու Մուրթքեի, այլեւ ստեղծագործության հեղինակի ու տոնը նշողների բարոյականությունը, ազգասիրությունը, վարքն ընդհանրապես թե օտար եզերքում ու թե նվաճած, թե այն հեռավոր ժամանակներում ու թե հետո: Եթե սխալ հնչեց, թող ընդդիմախոսը բացատրի` ինչու՞ է սեւով սպիտակի վրա գիր թողնվել. «Այն ազգը եւ այն թագաւորութիւնը որ քեզ չի ծառայիլ, պիտի փ’չանայ. եւ այնպիսի ազգերը պիտի բոլորովին քանդուին»1: Ասվածին կուրորեն հետեւելու պարագայում կրոնական պարտականություն չի՞ դառնում օտարին ոչնչացնելը: Սրբացված նման պատգամ-քարոզների՞ց չեն հետագայում ազդվել մուսուլմանները: Ո՞վ եւ ու՞մ է առաջարկում ցնծալ, ծափ զարկել, քանզի «նա ժողովուրդներին մեր տակն է գցում, եւ ազգերին մեր ոտքերի ներքեւը»2: Ի՞նչ է պահանջվում օծյալ արքաներից. «Խնդրիր ինձանից, եւ ես հեթանոսները քեզ ժառանգութիւն կ’տամ, եւ երկրի ծայրերը` քեզ ստացուածք: Երկաթի գաւազանով կ’ջարդես նորանց, եւ բրուտի ամանի պէս կ’փշրես նորանց»3: Ի՞նչ պիտի կամենա մի մարդ, որը սիրում է տիրոջ վկայությունները, որովհետեւ «կղկղանք բառով է բնորոշում ամբարիշտներին, ատում այլակրոնին ու այլերկրացուն. «Աստուած իմ, արա նորանց ինչպէս փոշի եւ ինչպէս դարման քամիի առաջին»4: Եվս մի մեջբերում սաղմոսներից. «Թող մահ հասնէ նորանց վերայ, եւ կենդանի կենդանի խորտակուին դժոխքի մէջ»5: Ինչու՞ է շնորհակալ Դավիթ տավղահար, սաղմոսերգակ արքան իր հովվից: Պատասխանը նրա բերանով է. որովհետեւ «ինձ հեթանոսների վերայ գլուխ ես դնում. այն ժողովուրդը որ ես նորան չէի ճանաչում, ծառայում է ինձ: Հէնց ականջով լսելով` հնազանդուեցան ինձ. օտարների որդիքը ինձ շողոքորթեցին»6: Ո՞ր արժանիքների համար է ավերիչը հրեաներին ազգերի լույս շինում` բարձրացնելով ձեռքը ժողովուրդների վրա, հանուն ինչի՞ «նորանք քո որդկանցը ծոցում պիտի բերեն, եւ քո աղջիկները ուսի վերայ պիտի տարուին: Եւ թագաւորները պիտի լինեն քո սնուցիչները, եւ նորանց իշխանուհիները` քո դայեակները, երեսանկեալ քեզ երկրպագութիւն պիտի անեն, եւ քո ոտքերի փոշին պիտի լիզեն»7: Այսքանից հետո անգամ երկնքում եւ երկրի վրա ինչ կա անշունչ ու շնչավոր` թագավորներ, ազգեր, արեւ, լուսին ու աստղեր պիտի «ալէլուիա» կանչեն, Եհովայի գովասանքը պիտի նըրանց բերանում լինի:

1 Եսայիա, Կ, 12
2 Սաղմոս Է, 3
3 Սաղմոս Բ, 8, 9
4 Սաղմոս ՁԳ, 13
5 Սաղմոս ԾԵ, 15
6 Սաղմոս ԺԸ, 43, 44
7 Եսայիա, Թ, 22, 23

Հակահրեականություն, հակասեմիտիզմ սույնով չի քարոզվում: Ամենեւին: Ինքը Եհովան է նրանց բնութագրում ճակատապինդ եւ խստասիրտ, ապստամբ եւ չլսող. « Որովհետեւ դուք աղմկեցիք աւելի քան թէ ձեր շրջակայքում եղող ազգերը` իմ կանոններումը չ’գնացիք, եւ իմ իրաւունքները չ’արիք, եւ ձեզ շրջապատող ազգերի սովորութիւնների պէս չ’արիք»1: Հիսուսն է փարիսեցիների /թարգմանաբար` հատուկ գործի կոչված մարդիկ/ ճակատին ծեփում` մի տեղ անվանելով «չար եւ շնացող ազգ»2, մեկ այլ տեղ` մամոնայի ծնունդ. «Դուք ձեր սատանայ հօրիցն էք, եւ կամենում էք ձեր հօր ցանկութիւններն անել. նա սկզբիցը մարդասպան էր, եւ ճշմարտութեան մէջ չ’կեցաւ, որովհետեւ ճշմարտութիւն չ’կայ նորանում. երբոր սուտն է խօսում, որովհետեւ ստախոս է եւ ստութեան հայրը»3: Ի վերջո` ոչնչացման դատապարտվածները` քանանացիք, փյունիկեցիք, բաբելացիք, ասորիները, մովաբացիներն ու ամորհացիները, եդովմացիք եւս սեմիթներ էին ծագմամբ, լեզուներով` մերձ, նույնախումբ, այնպես որ` առաջին հակասեմիթը Աբրահամի, Իսահակի, Հակոբի ու մյուս-մյուսների աստվածն է: Աղոթքը, ըստ Գրիգոր Նարեկացու, դեմ հանդիման խոսակցություն է Աստծո հետ, իսկ Հովհաննես Մանդակունին համոզված է, որ ընկերոջ հանդեպ քեն ունեցողի պաղատանքն անհնար է հասնի Բարձրյալին: Ինչի՞ է նման, երբ Երեմիան պարտադրելու պես աղաչում է. «Նորանց սրտի մթութիւն պիտի տաս, քո անէծքը նորանց վերայ լինի: Նորանց պիտի հալածես քո բարկութեամբը, եւ Տիրոջ երկնքի տակիցը նորանց պիտի բնաջինջ անես»4: Նույն մարգարեն մեկ այլ տեղ. «Ջոկիր նորանց մորթուելու ոչխարների պէս համար, եւ որոշիր նորանց սպանման օրուայ համար»5: Հուդայական ուսմունքում ներառված այս «մեծ» մարգարեի գրքից է նաեւ սույն բաղձանքը. «Նորանց որդկանցը մատնիր սովի եւ նորանց հանձնիր սուրի ձեռքը, որ նորանց կանայքը անզաւակ ու որբեւայրի դառնան, եւ նորանց մարդիկը մահով սպանուածներ լինեն, նորանց երիտասարդները` պատերազմում սրով զարկուածներ: Աղաղակ լսուի նորանց տներիցը…»6: Ուշադրություն դարձրեք նաեւ Դավիթի` Եհովային հղած դիմումին. «Սատակեցրու նորանց բարկութիւնով. սատակեցրու որ չքանան»7: Հապա Օվսե՞ն. «Տուր նորանց, ով Տէր ի՞նչ պիտի տաս. տուր նորանց վիժող արգանդ եւ ցամաք ստինքներ»8: Ամբարիշտ լինելը, ո՞վ կժխտի, վատ է, պախարակելի, սակայն որքանո՞վ է արդարացի, երբ գոչում ես նրա հասցեին. «Նորա որդիքը որբ լինեն, եւ նորա կինն այրի լինի: Մէկը չ’լինի որ նորան գթութիւն ցոյց տայ. եւ մէկն էլ չ’ողորմէ նորա որբերի վերայ: Նորա զաւակները սատակեն. նորանց անունը ջնջուի երկրորդ սերունդի մէջ»9:

1 Եզեկիել, Ե, 7.
2 Ավետարան ըստ Մաթեւոսի, ԺԶ, 4
3 Ավետարան ըստ Հովհաննու, Ը,44
4 Երեմիա,Գ, 65, 66
5 Երեմիա, ԺԲ, 3
6 Երեմիա, ԺԸ,21, 22
7 Սաղմոս ԾԹ, 13
8 Օվսե, Թ, 149.
9 Սաղմոս ՃԹ, 9-13

Բարբառողը տղամարդ է, արքա, անունը` Դավիթ, որ զսպել, լեզուն փակի տակ պահել չունի, թեեւ մեկ այլ սաղմոսում խնդրում է. «Տէր, պահապան դիր իմ բերանին, իմ շրթունքների դուռը պահպանիր»1: Եթե ներսից է չարությունը, միջամտությունը չի փրկի: Ասածին հավելեմ Հիսուսի խոսքը. «Բարի մարդն իր սրտի բարի գանձիցը բարի է բղխում, եւ չար մարդն իր սրտի չար գանձիցը չար է բղխում, որովհետեւ սրտի աւելացածիցն խօսում է նորա բերանը»2: Ի դեպ, Եհովան եւս համոզված է, որ եբրայեցին էությունը փոխել անկարող է. «Մի՞թէ Եթէովպացին կ’փոխէ իր մորթը, կամ ինձը` իր խայտուցները, որ դուք էլ կարողանայիք բարութիւն անել, որ սովորած էք չարութիւն անելու»3: Եթե փոքր ինչ տարածվելու լինենք, պիտի խոստովանել` ընդհանրապես մարդ արարածն է այդպիսին: Դա գիտեր հրեից տերը եւ, իմանալով հանդերձ, Հոբի հոգին բերանն է բերում: Նրա մասին պատմությունն իմաստասիրական, բարոյախոսական ստեղծագործություն, պոեմ ընկալելու պարագայում անգամ ընթերցողի ընկճվածությունը չի անցնում, քանզի այնքան անարդար է հավատավորին պատուհասվածը եւ մարդկայնորեն անտանելի, որ վերջում ողորմածաբար կրկնապատիկ վերադարձրածը կշեռքի նժարին կողք կողքի ամենեւին չի դրվում: Եհովան այդ աստվածավախ մարդու տիրասիրությունը ստուգելու համար սատանային /թարգմանաբար` մեղադրող, ախոյան, ըստ Կողբացու` խոտորված/ գործելու իրավունք է տալիս: Մի արհավիրքը հաջորդում է մյուսին. ցիրուցան է լինում նրա ողջ հարստությունը` յոթ հազար ոչխար, երեք հազար ուղտ, հինգ հարյուր լուծ եզ, հինգ հարյուր մատակ էշ, բազմաթիվ ծառաներ… Տունն է փլվում յոթ որդիների եւ երեք դուստրերի գլխին, երբ նրանք ուտում-խմում էին անդրանիկ զավակի տանը: Հոբն անդրդվելի է: «Տէրը տուաւ եւ Տէրն առաւ»4, – ասում է: Թշվառին նոր փորձություն է սպասվում` անմիջապես անձը վնասող, ցավ պատճառող. բորոտում է, մարմինը պատվում պալարներով: Դժգոհություն չկա թեեւ, բայց կա զարմանք, որ իրեն կարեւորում են. «Ի՞նչ է մարդը, որ դու նորան մեծարես. եւ որ ուշադրութիւնդ նորան դարձնես: Եւ նորան այցելես ամեն առաւօտ, ամեն վայրկեան նորան փորձես»5, ապա` վախվորած նոր հարցում. «Մինչեւ ե՞րբ չես ետ կենալու ինձանից. չե՞ս թող տալու որ թուքս կուլ տամ»6:

1 Սաղմոս Ճ Ա, 3
2 Ավետարան ըստ Ղուկասի, Զ, 45
3 Երեմիա, ԺԳ, 23
4 Հոբ, Ա, 21
5 Հոբ, Է, 17, 18
6 Հոբ, Է, 19

Շարունակությունը եւս տրամաբանական պատասխան ակնկալող, արդեն իրավացի դժգոհանքի մի ողջ շարան է: Հոբը խոստովանում է, որ զզվել է կյանքից, ապշել այն փաստից, որ Եհովան խորտակում է իր նման անարատին. «Մի՞թէ քեզ հաճելի է, որ հարստահարես, որ արհամարհես քո ձեռքի աշխատանքը… Մէկ յիշիր որ ինձ կաւի պէս շինեցիր. եւ ինձ հո՞ղ ես դարձնելու: Դու չ’թափեցի՞ր ինձ կաթի պէս, եւ պանրի պէս թանձրացրիր: Դու մորթով եւ մսով հագցրիր ինձ, եւ ոսկորներով ու ջիղերով շինեցիր ինձ… Ուրեմն ինչու՞ համար ինձ հանեցիր արգանդից. երանի թէ մեռած լինէի եւ աչք ինձ չ’տեսնէր, որ չ’եղածի պէս լինեի, մօրս արգանդիցը գերեզմանը տարուեի»1: Եհովան, առանց դույզն ինչ պատկառելու, չափվում է տառապյալի հետ, փաստերով հաստատում իր ամեհի լինելը, անիմաստ` իր հետ վիճելը, հասնում նրան, որ Հոբը խոստովանի. «Իրաւ` խօսել եմ, բայց չեմ հասկացել, ինձ համար անիմանալի են եղել, եւ ես չ’գիտեի… Վասնորոյ նուաստանում եմ եւ զղջում հողի եւ մոխիրի վերայ»2: Դրանից հետո է Եհովան օրհնում նրան, այցի եկած հարազատներից, հարեւաններից, ճանաչողներից յուրաքանչյուրը մի կեսիթա եւ մի ոսկե օղ են նվիրում. «Եւ նա ունեցավ տասնեւչորս հազար ոչխար, եւ վեց հազար ուխտ, եւ հազար լուծ եզ, եւ հազար մատակ էշ: Եւ նորան եղան եօթը որդիք եւ երեք աղջիկ… Եւ Յոբը սորանից յետոյ հարիւր քառասուն տարի ապրեց եւ տեսաւ իր որդիքն ու որդկանց որդիքը` չորս սերունդ: Եւ Յոբը մեռաւ ծերացած եւ օրերիցը կշտացած»3:
Չթվա, թե միայն Հոբն է բանավիճում Եհովայի հետ: Սաղմոսներից մեկում, որը Կորխի որդիներին է վերագրվում, դժգոհությունը ճակատային է. «Ծախեցիր քո ժողովուրդը ոչինչ փողով, եւ չ’հարստացար նորանց գնովը… Դու մեզ առակ ես դնում հեթանոսների մէջ, եւ գլուխ շարժելու պատճառ` ազգերի մէջ… ամեն օր սպանվում ենք քեզ համար, եւ մորթուելու ոչխարի պէս ենք համարվում… մեր անձը խոնարհուեց հողի մէջ, եւ մեր փորը երկրին կպաւ »4: Մինչեւ իսկ քահանայաց դասն է անբավական, որ արտոնյալ խավ էր. «Դարտակ է Աստուծոյ ծառայելը, եւ ի՞նչ օգուտ որ մենք նորա պահապանութիւնները պահել ենք, եւ սուգով վարուեցանք Զորաց Տիրոջ առաջին: Եւ հիմա մենք երանում ենք գոռոզներին, եւ բարեշէն էլ են անօրէնութիւն անողները»5: Առավել անողոք է ու աներկբա կտրուկ` Երեմիան. «Աւաղ, ով Տէր Եհովայ, անշուշտ դու խաբեցիր այս ժողովուրդն ու Երուսաղէմը` ասէլով թէ Ձեզ խաղաղութիւն կ’լինի. բայց սուրը մինչեւ նորանց հոգին է հասել»6: Տեղ կա նրա խոսքը հնչում է ինչպես հավասարը` հավասարի. «Իրաւացի բաներ եմ խոսում քեզ հետ. ինչու՞ համար յաջող է ամբարիշտների ճանապարհը, հանգիստ են` բոլոր նենգութիւն գործողները… Տիրոջ սուրը ուտում է երկրի մի ծայրից մինչեւ միւս ծայրը, խաղաղութիւն չ’կայ ոչ մի մարմնի համար»7:

1 Հոբ, Ժ 3-19
2 Հոբ, Բ, 3, 6
3 Հոբ, Բ, 12-17
4 Սաղմոս Դ, 12, 14, 22, 25
5 Մաղաքիա, Գ, 14
6 Երեմիա, Դ, 10
7 Երեմիա, ԺԲ, 1, 12

Դրանով, ասես, գալիս է մեկ անգամ եւս հաստատելու անանուն ժողովողի հայտնաբերած ճշմարտությունը. «Միեւնոյնը պատահում է արդարին եւ ամբարշտին, բարի եւ մաքուր մարդին եւ անմաքուրին, զոհողին եւ զոհ չ’անողին, ինչպէս է բարին` այնպէս է մեղաւորը. երդում անողը` այնպէս եւ երդումից վախեցողը: Սա վատ է արեգակի տակին եղած բոլոր գործերումը, որ ամենքին էլ միեւնոյնն է պատահում… ընթացքը վազողներինը չէ. եւ ոչ էլ պատերազմը` քաջերինը, եւ ոչ էլ հացը` իմաստուններինը, եւ ոչ էլ հարստութիւնը` հասկացողներինը, եւ ոչ էլ շնորհքը` գիտուններինը, որովհետեւ ժամանակ եւ դիպուած է պատահում ամենքին…»1: Անանիա մարգարեն ոչ միայն խոսքով է ընդվզում, այլ, նույնիսկ, փորձում գործնականում հակադրվել նրա կամքին` կոչ անելով թոթափել օտար լուծը` խոստանալով ետ բերել Նաբուգոդոնոսորի` Եհովայի տաճարից ավարառած սպասքը, գերությունից ազատել ժողովրդին: Որպես հաստատում ասվածի, նա խորհրդանշորեն եւ ցուցադրաբար Երեմիա մարգարեի պարանոցից վեր առնելով լուծը` կոտրում է: Խրախուսելու փոխարեն տերն Անանիայի հետ հաշվեհարդար է տեսնում` մինչ այդ փոխանցելով հետեւյալը. «Ես եմ ստեղծել երկիրը եւ մարդը եւ անասունը, որ երկրի երեսին են, իմ մեծ ոյժովը եւ իմ մեկնած բազուկովը, եւ տալիս եմ այն նորան ով որ հաճոյ է իմ աչքին: Եւ հիմա ես տուել եմ այս բոլոր երկիրները իմ ծառայ` Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորին ձեռքը, մինչեւ որ գայ նորա երկրի էլ ժամանակը… Եւ դուք մի լսէք ձեր մարգարեներին, եւ ձեր հմայողներին, եւ ձեր երազատեսներին, եւ ձեր գուշակողներին եւ ձեր կախարդներին, որոնք ձեզ ասում են թէ Բաբիլոնի թագաւորին չէք ծառայելու: Որովհետեւ նորանք սուտ են մարգարեանում»2: Պիտի լինի նրա խոսքը: Նվաճված Երուսաղեմից փրկվածները, սպասվելիք սովից երկյուղած, պատրաստվում են հեռանալ երկրից` չհավատալով մարգարեի այն խոսքին, թե, իբր, աստված զղջացել է պատճառած չարիքի համար: Հետեւում է զգուշացումը. «Եթէ դուք ձեր երեսները ուղղէք Եգիպտոս գնալու ու գնաք այնտեղ պանդխտանալու, Այն ժամանակ այն սուրը, որից դուք վախենում էք, այնտեղ Եգիպտոսի երկրումը պիտի հասնէ ձեզ եւ այն սովը, որից դուք զարհուրում էք, այնտեղ պիտի փակչէ ձեր ետեւից»3: Ճանապարհ ելածներն աներեր են: Ի՞մ խոսքը պիտի լինի, թե՞ նրանցը,- տղայավարի հոխորտում է Եհովան եւ գործի անցնում. Նաբուգոդոնոսորի հսկայածավալ զինավառ բանակը նրա դրդմամբ ուղղվում է հարավ` կործանելու թե հյուրընկալածներին ու թե հյուրընկալվողներին: Հերթը Բաբելոնինն է, որը մեծ խառնակիչը խորտակելու, հիմնահատակ է անելու մարաց ձեռամբ. «Եւ Բաբիլոնը` թագաւորութիւնների զարդը, Քաղդէացիների փառաւորության պարծանքը պիտի դառնայ Աստուծոյ Սոդոմին եւ Գոմորին կործանելուն պէս: Նա երբէք չի շենանալու, եւ չէ բնակուելու ազգէ ազգ. եւ Արաբացին այնտեղ պիտի չ’կանգնեցնէ վրանը, եւ հուիւներն այնտեղ պիտի չ’նստեցնեն իրանց խաշինքը. Այլ այնտեղ վայրի գազաններն են մակաղ տալու եւ բուերն են լցնելու նորանց տները, եւ այնտեղ ջայլամներն են բնակուելու, եւ յուշկապարիկներն են այնտեղ պար գալու: Եւ չագալներն են ոռնալու նորա պալատներումը, եւ վայրի շները նորա զբօսանքի տներումը»4:

1 Ժողովող, 2, 3,11
2 Երեմիա, ԻԷ, 5-9
3 Երեմիա, Բ, 16
4 Եսայի, ԺԳ, 19-22

Եթե մեծ խռովարկուն է վճիռ կայացնողը, ո՞վ կարող է արգելել, եթե ձեռքը մեկնված է, ո՞վ է ի վիճակի ետ դարձնել, եթե գործի է դրված կորստյան ավելը, ո՞վ կհանդգնի կանխել. «Ահա մի ժողովուրդ է գալիս հիւսիսից, եւ մի մեծ ազգ ու շատ թագաւորներ զարթնում են երկրի ծայրերիցը: Նորանք աղեղ եւ գեղարդ ունին, անգութ են նորանք եւ չեն ողորմիլ, նորանց ձայնը ծովի պէս է գոռում, եւ ձիերի վերա են հեծած»1: Ինչպես ասվեց` հերթական գործիքը Աքեմենյան կայսրությունն է. «Դու ինձ համար կռան ես, պատերազմի գործիք ես, եւ ես քեզանով ազգեր կ’ջարդեմ, եւ թագաւորութիւններ կ’փչացնեմ քեզանով: Եւ ես քեզանով ձին ու ձիաւորին կ’ջարդեմ, եւ քեզանով կ’ջարդեմ կառքն ու կառավարը: Եւ քեզանով մարդն ու կնիկը կ’ջարդեմ, եւ կ’ջարդեմ քեզանով տղամարդն ու կոյսը կ’ջարդեմ: Եւ քեզանով կ’ջարդեմ հուիվն ու իր հօտը, եւ քեզանով երկրագործն ու նորա զոյգ եզինքը կ’ջարդեմ, եւ կուսակալներն ու նախարարները կ’ջարդեմ քեզանով»2: Պատմական փաստերը վկայում են որ, իրոք, Աքեմենյանները Բաբելական կայսրությունը մ.թ.ա. 538թ. ծնկի բերեցին` իրենց կազմում ունենալով նաեւ հայերին: «Կտակարան»-ում դա ուղղակիորեն չի ասվում, քանզի հեղինակները պատմությունը վերաշարադրելիս հետեւողական չեն նկատել հայերին, չեն ներառել իբրեւ գործոն, իբրեւ ազգ, Հայաստանը` իբրեւ երկիր, այն դեպքում, երբ այդ պատմափուլում մարերից, պարսիկներից հետո Աքեմենյան հզորության, աշխարհակալ տերության երրորդ ուժն էին: Թե ինչու ենք լուսանցքից դուրս թողնվել, այս ուսումնասիրության ու նվաստիս խնդիրը չէ պարզել, վեր հանել, քանզի սա բնավ պատմագիտական, մինչեւ անգամ կրոնագիտական աշխատություն չէ, այլ խոհագրություն` լավագույն դեպքում: Գոհանանք անուղղակի սպրդածով. «Դրօշակ բարձրացրէք երկրի մէջ, փող հնչեցրէք ազգերի մէջ, նորա դէմ պատրաստեցէք ազգերին, հրաւիրեցէք նորա դէմ Արարատի, Մինիի եւ Ասքանասի թագաւորութիւնները…»3:
Ռովսի, Մոսոքի և Թոբելի իշխան Գոգի ժողոված բանակում եւս հայեր կան. «Գոմերը եւ նորա բոլոր գունդերը, Թորգոմայի տունը` հիւսիսի ծայրերիցը ու նորա բոլոր գունդերը»4: Իսրայելի վրա եկած բանակին այս` ոչնչացում է սպասվում: Ավար առնված զենքերն այնքան շատ են լինելու, որ յոթ տարի այլեւս փայտի կարիք չի զգացվի, որովհետեւ մահակներից, նիզակների կոթերից ու նետերից են կրակ անելու, իսկ դիերից երկիրը մաքրելու համար կպահանջվի յոթ ամիս. «Ասիր ամեն թեւավոր թռչնին եւ դաշտի բոլոր գազաններին. Ժողովուեցէք ու եկէք` հաւաքուեցէք շուրջանակի իմ զոհի համար, որ ես զոհել եմ ձեզ համար` մեծ զոհ Իսրայէլի սարերի վերայ, եւ միս կերէք ու արիւն խմեցէք… Եւ ճարպ կերէք մինչեւ որ կշտանաք, եւ արիւն խմեցէք մինչեւ որ արբենաք»5:

1 Երեմիա, Ծ, 11, 12
2 Երեմիա, ԾԱ, 20-23
3 Երեմիա, ԾԱ, 27
4 Եզեկիել, ԼԸ, 6
5 Եզեկիել, ԼԹ, 17, 19

Եհովայի ջախջախիչ հարվածն իջնում է նաեւ Աքեմենյան հարստության վրա, զարհուրելի սառնասրտությամբ ավերակում ողջ Առաջավոր Ասիան` երկրներ, քաղաքակրթություններ եւ դեռ պարծենում, որ կործանել է Ասորեստանը, որի նըման «ոչ մի ծառ Աստուծոյ դրախտի մէջ չէր նմանում նորան իր գեղեցկութիւնովը»1, Տյուրոսը, որ «կատարելութեան կնիքը ես` լիքն իմաստութիւնով, եւ գեղեցկութեամբ կատարեալ»2, ուր «Թորգոմայի տունից ձիեր եւ ձիաւորներ եւ ջորիներ էին բերում քեզ մօտ իբրեւ առուտուրի ապրանք»3, անապատում Եգիպտոսն ու նրա դաշնակիցների տիրույթները, որովհետև « ազգերի մէջ դու առիւծի էիր նմանվում եւ դու վիշապի նման էիր ջրերումը… Դու ումի՞ց ես վայելուչ. իջիր եւ պառկիր անթլփատների հետ»4: Սա է Եհովան, ու ամբողջին ծանոթանալուց հետո չես էլ կարող հուսալ, թե նա ունակ է եւ կամ երբեւէ կկամենա նոր հոգի դնել մարդկանց սրտերում, դժվար է վստահություն ընծայել նրա այն խոսքին, որ ասում է Հովնանին Նինվե ճամփելիս. «Իսկ ես չ’ափսոսա՞մ Նինուէ մեծ քաղաքի մասին, որի մէջ կան հարիւր քսան հազար մարդից աւելի, որոնք չեն հասկանում իրանց աջ ու ձախ ձեռքը եւ շատ անասուն»5, կամ երբ չքմեղանում է, թե` «Ես հաճութիւն չունիմ մեռնողի մեռնելուն»6: Ափսոսում ես` մի արա, հաճելի չէ` ետ կանգնիր, կարող ես փոխել` անվերջ մի ձգիր, չէ՞ բորբ հնոցը նետված Սեդրակ, Միսակ, Հաբեթնակով հրեաներին, որոնք չէին խոնարհվում Նաբուգոդոնոսորի ոսկեձույլ արձանի առաջ, օգնեցիր ողջ մնալ, չայրվել, ձկան փորում երեք օր ու գիշեր կենդանի պահեցիր Հովնան մարգարեին, ի զորու ես դաշտում արեւի տակ սփռված հին ու նոր ոսկորների մեջ հոգի դնել. «Եւ դուք պիտի կենդանանաք: Եւ ձեզ վերայ ջիղեր պիտի դնեմ, եւ ձեզ վերայ պիտի միս բերեմ, եւ ձեզ պիտի մորթով պատեմ, եւ ձեր մէջը շունչ պիտի դնեմ, եւ դուք պիտի կենդանանաք… Պիտի բանամ ձեր գերեզմանները, եւ ձեզ` իմ ժողովուրդը դուրս պիտի հանեմ ձեր գերեզմաններիցը, եւ ձեզ պիտի տանեմ Իսրայէլի երկիրը… Եւ ես իմ հոգին ձեր մէջը կ’դնեմ եւ դուք կ’կենդանանաք, եւ ես ձեզ կ’հանգստացնեմ ձեր երկրի վերայ»7: Դեմ չենք` թող հրեաներով լցվի աշխարհը: Բա մնացյա՞լը` օտարազգի բազում-բազումնե՞րը` ոչնչացված մանկտի՞ք, պատանիներն ու պարմանուհինե՞րը, հասուն այրե՞րը, տիկնա՞յք, ահելնե՞րը… Նրանք մնա՞ն: Եհովան նրանց մոռանում է, որովհետեւ նրանց աստվածը չէ՞: Չհավատա՞մ,- ասում եք, – լուրջ չընդունե՞մ: Մեծաբանու՞մ է, պարզամի՞տ է հնչում գըրառվածը, հավաստալիքների հավաքածուի հե՞տ ընդամենը գործ ունենք: Ոմանց համար` գուցե, իսկ մարդկության մեծ մասի՞:

1 Եզեկիել, ԼԱ, 8
2 Եզեկիել, ԻԸ, 12
3 Եզեկիել, ԻԷ, 14
4 Եզեկիել, ԼԲ, 2, 19
5 Միքիա, Դ, 11
6 Եզեկիել, ԺԸ, 327.
7 Եզեկիել, ԼԷ, 5, 6, 12-14

«Աստուածաշունչ» մատյանի հազար-հազարավոր արտագրությունները, միլիոնավոր հրատարակությունները հակառակը չե՞ն փաստում:
Իսկ այն փաստը, որ միայն Իսպանիայում 1481- 1826-ն ընկած ժամանակամիջոցում ինկվիզիցիան խարույկում, ասում են, այրել է 340921 մա՞րդ: Հապա հնի վրա խարսխված նո՞րը: Եվ չի՞ շարունակվում հիմա նույնպես: Ձեր դուռը չե՞ն թակել, թակում, ձեզ փողոցում չե՞ն սոսնձվում մերօրյա եհովականները: Ի՞նչ են քարոզում զինվորագրյալ խամաճիկները եւ ինչու՞, հանուն ո՞ր ընտրյալների: Պատճառներից մեկն ու հիմնականը, վերջապես խոստովանեմ, սա էր, որ ստիպեց կրոնա-բարոյա-էթիկական տեսանկյունից միայն քննարկել մեծածավալ նյութը` շրջանցելով «Բիբլիայի» շատ եւ շատ անժխտելի արժանիքները` ժողովուրդների պատմության, փոխհարաբերությունների, կենցաղի, ժամանակի բուսական ու կենդանական աշխարհի մասին պարունակած տեղեկատվության, մատուցման գեղարվեստական ձեւի եւ այլնի առումով, վասնզի այսօր եւս դոգմաներով հանրությանը հիմարացնելու նույն քարոզչությունն է նույն թափով տարվում` լավագույնս օգտագործելով տեխնիկայի ընձեռած հնարավորությունները: Պարսիկները, բաբելացիք, շումերները, հույներն ու հռոմեացիք ու էլի ուրիշներ /մերի մասին թեթեւակի ասել եմ/ եւս աստվածներ, ունեին: Նրանք նույնպես ճակատագրեր եւ ճակատամարտերի ելքեր էին վճռում, սակայն այսպիսի հետեւողական անհանդուրժողականություն դեպի մարդը չունեին, չէին շեշտում վերոթվարկյալ ժողովուրդների առաջադասությունը, գերադասությունը, ատելություն չէին քարոզում, արյունարբու ու հարձակողական չէին: Եվ հետո` առասպելներում, լեգենդներում, էպոսներում, արվեստի կոթողներում, դրամատիկական գործերում, իմաստասիրական տրակտատներում էր նրանց տեղը եւ մնացին, իսկ Եհովա՞ն, որ Համատիեզերական Ուժին է հավակնում այսօր էլ` լինելով այդչափ մանրոգի, ատելավառ, նանրասիրտ…
Ռոբերտ Մուզիլից բերվող ասույթը գրվել է 1935թ. «Մարդկությունը սիրում է բացառության կարգով թույլատրել այն, ինչը հենց ինքն է արգելում: Եթե մարդ գովաբանում է ինքն իրեն, վատ վարվելաձեւի, եթե ոչ հիմարության նշան է, սակայն բավ է մարդիկ վերածվեն զանգվածի, կուսակցության, կրոնական համայնքի, ազգի կամ այլ մի բանի, սկսում են բացարձակ անամոթությամբ գովաբանել իրենց, իբր, սոսկ մենք ենք կանգնած հանուն արդարության, Աստծո ողորմածությամբ հովանավորյալ կամ պատմությամբ կոչված…»1:

1 «Ակտուալ ամսագիր», 2004, փորձնական համար, էջ 56

Նրա ձեռքին խաղալիք են մինչեւ իսկ մարգարեները` զուրկ ինքնուրույնությունից: Նրանք ոչ թե կանխագուշակ են, այլ ընդամենը` հանձնակատար, միջնորդ. «Եւ երբոր մէկ մարգարէ սխալուի ու խօսք խօսէ, ես Տէրս եմ սխալեցրել այն մարգարէին, եւ ես պիտի մեկնեմ իմ ձեռքը նորա վերայ եւ նորան փչացնեմ»1:
Երբեմն տպավորությունն այնպիսին է, թե նա` անկարող կարգ հաստատելու, հարկադրված անջրպետել է իրեն, մնացել միայնակ վերեւում, եւ հույսը մարգարեներն են, խնդիրը որոնց` հողե գնդի վրա կենողներին տարհամոզելն է, հաշտության եզրեր առաջարկելը: Եթե դա էլ չէ. ուրեմն` պարապությունից է խառնշտորում ցածրաշխարհը, չար խաղեր հորինում, կամ թե` մարգարեներն են խճճվել իրենց հորինվածք-միջամտություններում` հակասելով իրար ու մեկմեկու` միագիծ քարոզն առաջ մղելու համար հարկադրված նսեմ վիճակի մեջ դնելով անգամ իրենց: Նրա հանձնարարությամբ Եզեկիելը 390 օր` Իսրայելի տան մեղքերի քանակով պառկում է ձախ կողքին եւ 40 օր` Հուդայի տան անօինությունների չափով` աջակողմին: Սնունդը սահմանափակ է` հատիկեղեն. «Եւ գարեղէն շօթերի պէս ուտես այն. եւ մարդի աղբով թխես այն նորանց աչքի առաջին»2: Երբ մարգարեն ընդդիմանում է, պայմանադիրը զիջում է. «Տես` արջառի քակորը նշանակեցի քեզ համար մարդի աղբի տեղ, եւ հացդ նորա վերայ շինիր»3: Եթե ստրկատերն է ստրուկին նսեմացնում, կամազրկում, ինչ – որ տեղ ըմբռնելի է, բայց երբ երկնաբնակն է ամեն քայլափոխի կիրառում, չունի մեկնություն, արդարացում: Ունկնդիր եղեք, թե Օվսեին ինչի է մղում Եհովան. «Գնա քեզ համար մի պոռնկութեան կին եւ պոռնկութեան որդիք առ»4: Ծնվում են ուստրեր եւ դուստրեր, որոնց հրահանգում է. «Վիճեցէք ձեր մօր հետ, վիճեցէք, որովհետեւ նա իմ կինը չէ, եւ ես նորա այրը չեմ. որ նա հեռացնէ իր պոռնկութիւնները իր երեսից, եւ իր շնութիւնները իր ստինքի միջիցը»5: Երկրորդ կինը եւս պիտի «հատակից» ելած լինի` դարձյալ շնացող եւ ընկերոջ հետ պառկած, որին գնում է մեկ ու կես քոռ գարիով: Եթե մինչեւ իսկ ասվածը փոխաբերաբար հասկանանք, կանանց ընկալենք իբրեւ հրեից երկու թագավորությունները, այդ ի՞նչ փողոցային ոճ է, լեզու, տխեղծ մտածելաձեւ: Չէ՞ որ սա սուրբ գիրք է կոչվել ու կոչվում, Աստծո շունչն է կրում եւ նաբիներն են /թարգմանաբար` մարգարե, մունետիկ/ փոխանցողը: Նորեն լսեք. «Ես չեմ պատժել ձեր աղջիկներին նորանք պոռնկանալիս, եւ ձեր հարսներին` երբոր նորանք շնանան, որովհետեւ սորանք պոռնիկների հետ բաժանուած են եւ նուիրեալ բոզերի հետ զոհում են»6: Մեղքերն առավել տեսանելի, առարկայական դարձնելու ինչպիսի ջանք, պատկերավորություն, երեւակայություն: Մարդկանց օշինդր ուտեցնող եւ լեղի ջուր խմեցնող, դիակները «դաշտի երեսի վերայ եւ ինչպէս խուրձերը` հնձողի ետեւին»7 թափող Եհովայի համար ատելի վեց եւ զզվելի յոթ բանից մեկը արյուն թափող ձեռքերն են:

1Եզեկիել, ԺԴ, 9
2Եզեկիել, Դ, 12
3Եզեկիել, Դ, 15
4Օվսե, Ա, 2
5Օվսե, Բ, 2
6Օվսե, Դ, 14
7Երեմիա, Թ, 22

Ձեռքերը այն միաստծո, որը մեծագույն գլխատիչն է, արյունկզակը. «Հնձանը ես մենակ եմ կոխել, եւ ժողովուրդներից մէկը չ’կար ինձ հետ, եւ ես կոխեցի նորանց իմ բարկութիւնովը… եւ նորանց արիւնը իմ հանդերձներովը տուաւ եւ իմ բոլոր զգեստները ներկեցի»1: Մենք գրքերից, կինոնկարներից գիտենք` ովքեր են կարմիր հագնում եւ ինչու: Հիշեցնեցնեմ` դահիճները, որովհետեւ կարմիրն արյան գույնն է, որովհետև զոհից ցայտած հեղուկը հանդերձին չի ընդգծվի: Սա է նրա կերպարանքը եւ նման նկարագիր ունեցողն է Ամովսի բերանով հորդորում. «Բարութիւն որոնեցէք եւ ոչ թէ չարութիւն, որ ապրիք»2: Թե ինչ ասել է ապրել` ըստ նրա, չէր խանգարի գիտենալ. «Մարդի որդի, հացդ դողալով կեր եւ ջուրդ տագնապով եւ անձկութիւնով խմիր»3: Ինչ մեծսրտություն: Իսկ մի տեղ էլ. «Նորանց խոտորմունքը պիտի բժշկեմ, նորանց պիտի ձրի սիրեմ»4: Խոտորմունք ասվածն էլ այն է, որ «Սարերի գլուխներին զոհ են մատուցանում, եւ բլուրների վերայ ծխում կաղնիի եւ բեւեկնիի տակ` ըստ որում հովանին սիրուն է»5: Բնապաշտությունն ու բազմաստվածապաշտությունը, ըստ նրա, կռասիրություն է, պատժելի, իսկ իր` պատերազմի հրձիգի համար շքեղաշուք տաճար կառուցելը` պարտադիր եւ կարելի, չհաշված` քամահրանքը. «Երկինքը իմ աթոռն է եւ երկիրը` իմ ոտքերի պատուանդանը. դա Ի՞նչ տուն է, որ շինում էք ինձ համար, եւ դա ի՞նչ տեղ է իմ հանգստութեան համար»6: Իսկը` հակասությունների կծիկ: Մի դեպքում զոհեր է պահանջում` ընտրագույնը, մեկ այլ դեպքում, երբ տրամադրությունը տեղը չէ. «Արջառ մորթողը մարդասպան է, գառը զոհողը շուն մորթող է, նուէր մատուցանողը խոզի արիւն մատուցանող է, կնդրուկ յիշեցնողը կուռք օրհնող է»7: Արգահատանքով է արտահայտվում երկրի երեսին իր իսկ հանձնարարությամբ կառուցված սրբարանի մասին, մինչդեռ չի մոռանում հիշեցնել, որ հսկեն մուտքերը, իսկ արեւելք նայող դուռը «կղպուած պիտի մնայ, չ’պիտի բացուի, նորանով պիտի չ’մտնեն, որովհետեւ Իսրայէլի Տէր Աստուածը մտաւ նորանու. ուրեմն` կղպուած պիտի մնայ»8: Սրտով ու մարմնով անթլպատները, այլակրոններն ու օտարաբունները` առավել եւս, այնտեղ մուտք չունեն, իսկ ունեցողներն ընդամենը սպասավորներ են: Այսքանից հետո հավատա՞լ, թե «Եհովայ Աստուածը աստուածների Աստուածն է եւ տէրերի Տէրը, այն մեծ, հզօր եւ ահեղ Աստուածն է, որ աչառութիւն չի անիլ եւ կաշառք չի առնիլ. Որ որբին եւ որբեւայրիին իրաւունք է անում, եւ պանդուխտին սիրում է` նորան հաց եւ հանդերձ տալով»9:

1 Եսայի, ԿԳ, 3
2 Ամովս, Ե, 14
3 Եզեկիել, ԺԲ, 18
4 Օվսե, ԺԴ, 4
5 Օվսե, Դ, 13
6 Եսայի, ԿԶ, 1
7 Եսայի, ԿԶ, 3
8 Եզեկիել, Դ, 2
9 Երկրորդ օրինաց, Ժ, 17-18

Հովելի բերանով նկարագրվում է տիրոջ օրը, որը գալու է: Ենթադրվում է` հրաշափառ է լինելու նրա գալուստը, մարգարեն ավետիս է տալիս, սակայն իրականում դա գույժ է, բոթ, դրանից էլ դենը. «Վայ այն օրին, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը. եւ իբրեւ աւերմունք է գալիս Ամենակարողի կողմից… աւարի եւ մէգի օրը, ամպի եւ մառախուղի օրը… Որովհետեւ մեծ է Տիրօջ օրը եւ շատ ահեղ, եւ ո՞վ կարող է դիմանալ նորան…Արեգակը պիտի փոխուի խաւարի, եւ լուսինը` արեան, Տիրօջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ»1: Ու ի՞նչ է առաջարկում յուրայիններին. խոփերը սրեր շինել, հոտոցները` նիզակներ, որովհետեւ գալիս է շրջակա ազգերը դատելու. «Մանգաղը գցեցէք, որովհետեւ հասել է հունձը, եկէք, իջէք, որովհետեւ լցուել է հնձանը. աւազանները յորդում են… Բազմութիւններ, բազմութիւններ Վճռի հովիտումը: Արեգակն ու լուսինը պիտի խաւարեն, եւ աստղերը ետ քաշեն իրանց լոյսը… եւ երկինքը ու երկիրը պիտի դողան. բայց Տէրը ապաւէն կ’լինի իր ժողովրդի համար, եւ ամրոց` Իսրայէլի որդկանց համար»2: Այսպես ահա` փրկություն իսրայելցոց եւ մահ` տարերկրացուն: Սա է ավետում Հովել մարգարեն հրեաներին եւ գուժում` մնացյալին: Պատմության ընթացքը, սակայն, կանխորոշածի պես չեղավ, զի զորեղ ճշմարտություն եւս կա. «Չարութիւն ցանողը անօրենութիւն կ’հնձէ, եւ նորա բարկութեան գաւազանը պիտի կորչէ»3, զի ի սկբանե հարկ չկար խտրություն դնել եւ Աբրահամին թյուրիմացության մեջ գցելով` խոստանալ. «Քո սերունդը երկնքի աստղերի եւ ծովեզերքում լինող աւազի պէս շատացնելով կ’շատացնեմ. եւ քո սերունդը իր թշնամիների դուռը կ’ժառանգէ»4:
Շատ կկամենայի, որ որեւէ աստվածաբան, կրոնագետ, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, սպասավոր հանրության ուշադրությունը հրավիրեր վերոբերյալի վրա, մանավանդ` այսօր, երբ եհովականները, ինչպես ասվեց, ոչ միայն արմատ են գցել մեզանում, այլեւ արագորեն ընձյուղում, ճյուղեր են տալիս` ըստ հարմարության մատուցում օտարածին աստծուն: Գուցե ասվի` ես նույնպես հիմնականից կտրված, աղավաղելով եմ հղումներ կատարել, պեղել եմ «Հին կտակարանը»` ծրագրած գիծն առաջ տանելու համար: Հավատացեք` եթե սեղմագրել եմ, ապա` ուղղակի տեղ շահելու համար, եթե տասն եմ վկայաբերել, այնտեղ հարյուրը կա` մեկը մեկից թանձր, խենեշ նկարագրություններով ծփուն, արնագույն ու ահասարսուռ եղելություններով շաղախուն` այնքան շատ, որ մտահոգությունը շարադրելիս մեկն է եղել` չկրկնվել: Չեմ ժխտում` հնարավոր են նվաստիս կողմից ըսխալ ընթերցումներ եւ չհասկացություն նույնպես` որոշ թաքնագրերի, քանզի բնագավառի տեսաբան չեմ:

1Հովել, Ա, 15, Բ, 2, 11, 31
2Հովել, Գ, 13-163.
3Առակաց, ԻԲ, 8
4Ծննդոց, ԻԲ, 17

Կարող է հասցեիս մեղադրանք հնչի մեկ այլ բանի համար եւս` չափազանց խիստ հայացքի, անցյալի արժեքների հանդեպ հարգանքի, պատկառանքի պակասի, հույժ պահանջկոտ լինելու պատճառով, մանավանդ «Ժողովողում» օգտավետ խորհուրդ կա հենց այդ կապակցությամբ. «Խիստ շատ արդար մի լինիր. եւ քեզ չափազանց իմաստուն մի կարծիր. ինչու՞ համար քեզ կորցնես»1: Չի անհանգստացնում: «Խստությունը դատողություններում ավելի շուտ արժանիք է, քան թերություն», – դեռեւս 1788թ. Ուիլյամ Բլեյքն է նմաններին պատասխանել «Մարգինալներ» գրքում: Ի վերջո` հնի դեմ Մերձավոր Արեւելքում, ավելի ստույգ` Պաղեստինում, առաջին ընդվզողը, ատելության փոխարեն վերանձնական, վերանցական սիրո մեծագույն սերմնացանը, բարության սերմեր շաղողը խաչյալ Հիսուսը /Հեշուա, Հոշուա, Հեշու, Հեսու/ չէ՞, նոր խոսքի ավետարանիչները, այսօրվա բառով` գովազդողները նրա տասներկու հետեւորդները չէի՞ն: Ըստ Պողոս առաքյալի, որը «Հնգամատյանի» մեզ հայտնի անդրանիկ մեկնողներից է նաեւ. «Այն, որ հնանում է եւ ծերանում, մօտ է ապականութեան»2: Փորձեք հասկանալ, թե ինչ է ակնարկում նա. «Եւ ոչ թէ ինչպէս Մովսէսն իր երեսի վերայ քօղ էր գցում` որ Իսրայէլի որդիքը չ’նայեն խափանուելիք բաների վախճանին. Բայց նորանց միտքը կուրացաւ, որ մինչեւ այս օրուայ օրը այն քօղը մնում է Հին Կտակարանի կարդացմունքի վերայ վեր չ’առնուած, որովհետեւ Քրիստոսով խափանվում է»3:
«Հին կտակարան»-ում, ի դեպ, այսպիսի տող կա. «Վայ իր արաչի հետ վիճողին, խեցիների հետ մի խեցի երկրիցը. մի՞թէ կաւը կ’ասէ իր կազմողին թէ ի՞նչ ես անում, եւ քո գործքը քո մասին, թէ Նա ձեռք չ’ունի»4: Բոլորովին չեմ երկյուղում, մինչեւ իսկ ծիծաղ է հարուցում սույնի շուրջ մտածելը, մանավանդ գրածս մշտնջենավոր Միակի մասին չէ` այն հիրավի ամենակարող, անիմանալի, անսահման Տիեզերական Բացարձակ Ուժի, Բացարձակ Էության, Բացարձակ Ճշմարտության, Պատճառների Պատճառի, Ար-Ար-իչ/ող/ի, որ Է-ն է, «Ալֆան եւ Օմեղան. սկիզբը եւ վերջը, առաջինը եւ վերջինը»5, որը եղել է, կա, կլինի ու որի ստեղծագործությունն ենք ամենքս, ամեն բան` թե երկրի վրա ու թե անդին, որ մարդու իմացության շրջանակներից անսահման դուրս է:
Մի խոհ եւս` իբրեւ ավարտ. չգրեցի` կարծելով, համոզված, թե նոր խոսք հնչեցրի եւ կամ` հուսացի տպավորություն թողնել: Ամենեւին: Այդ տարիքն անցել եմ: Անխոս, այս մասին տարբեր ժամանակներում շատ է ասվել, գրվել, դարձյալ կասեն, կգրեն, նաեւ գիտեմ, որ «արեգակի տակին բնաւ մի նոր բան չ’կայ»6, որ «շատ գիրքեր շինելը ծայր չ’ունի. եւ շատ կարդալը կ’յոգնեցնէ մարմինը»7, բայց, ինչպես նույն «Ժողովողում» /հարեւանցի նկատենք` հուդայականներից մերժված գիրք/ իմաստնությունների անհայտ հավաքորդն է հիշատակել. «Ամեն բանի ժամանակ կայ. եւ ժամանակ` երկնքի տակի բոլոր ձեռնարկութեան…

1Ժողովող, Է, 16
2Թուղթ առ Եբրայեցիս, Ը, 13
3Բ թուղթ առ Կորնթացիս, Գ, 13, 14
4Եսայի, Ե, 9
5Հայտնություն, ԻԲ, 13
6Ժողովող, Ա, 9
7Ժողովող, ԺԲ, 12

Քարեր դէն գցելու ժամանակ, եւ քարեր ժողովելու ժամանակ… լռելու ժամանակ, եւ խօսելու ժամանակ»1:
Արդարեւ:

1 Ժողովող, Գ, 1- 7
Արամ Հովհաննիսյան

«Հայ Արիներ» Թիվ 78, 79, 80, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր 2006թ.

Նեոֆիտ Վանականի Գիրքը

June 29, 2011

Նեոֆիտ Վանականի Գիրքը
(Քրիստոնյաների արյունը ժամանակակից սինագոգի ծեսերում)
Հունարենից թարգմանեց Մակեդոնացին

Նախաբան1

Հրեական սնահավատությունները մեկնաբանող գրքերից ոչ մեկը այնպես հստակ կերպով չի բացահայտում հրեաների թաքուն անօրինությունը, ինչպես Նեոֆիտի գիրքը: Այս վանականը սկզբում ռաբբի է եղել եւ հաղորդակից դարձել ռաբբիների բոլոր գաղտնիքներին: Ահա թե ինչու, որպես քրիստոնյա մկրտվելուց հետո, նա անմիջապես բացահայտեց այդ գաղտնիքները 1803 թվականին :

Նրա հետապնդած նպատակը ոչ միայն հրեաների անօրինությունը քրիստոնյաներին ցույց տալն էր, այլեւ, եւ հատկապես, ռաբբիների կողմից մոլորեցված՝ Իսրայելի որդիներին լուսավորելը: Այդպիսով նա ուզում էր վերջիններիս բերել դեպի քրիստոնեական ճշմարտությունը: Սեփական ցեղակիցներին լուսավորելու բուռն մղումը նրան հասցրեց սեփական կյանքն ուրանալուն. նա շատ լավ գիտեր, թե ինչ ճակատագիր է սպասում գաղտնիքը լույս աշխարհ հանողներին: Դրա համար էլ մենք նրան կարող ենք անվանել մերձավորի հանդեպ սեփական սիրո զոհ: Մինչեւ իր կյանքի վերջը նա չէր դադարում խրատել հրեաներին, ցույց տալով մոլորությունները, որի մեջ նրանք ապրում են, եւ պատիժը, որ կրում են՝ բուսական կյանք վարելով առանց պետության, առանց քահանայության եւ տաճարի, առանց օրինական պաշտոնների, ցրված լինելով ողջ աշխարհում: Նեոֆիտը շատ ավելի խորը գիտեր Սուրբ գիրքը, քան կարելի էր սպասել համալսարանական կրթություն չստացած սովորական ռաբբիից: Սակայն նա հետեւում էր հրեական գիտնականների մեջ ամենից հարգված ուսուցիչների սկզբունքներին եւ չէր դադարում զբաղվել Սուրբ գրքի հատուկ ուսումնասիրությամբ:

Ծանոթանալով այս գրքի հետ, ես ցանկացա իմ հայրենակիցներին տեղեկացնել դրա մասին ու պատմել, թե ինչ են անում հրեաները: Ահա թե ինչու ես հանձն առա թարգմանել այն ու հրապարակել մամուլում՝ ի բարօրություն բոլորի:

Նեոֆիտի Մերկացումները
Թող օրնյալ լինի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին՝ մեր մեկ ու միակ Աստված, որ ցանկանում է, որպեսզի ամեն մարդ փըրկվի եւ ճանաչի ճշմարտությունը:

Քանզի Փրկիչը մեր՝ Հիսուս Քրիստոս, գթաց ինձ, որքան էլ ես անարժան լինեի, ու շնորհ արեց ինձ՝ օգնեց հաղթել բնական խոչընդոտներին ու խավարից հանեց ինձ դեպի լույսը, ես ցանկացա Փրկչին իմ երախտապարտությունն արտահայտելու համար գրել այս գրքույկը, որ փոքր է ծավալով, բայց հուսամ օգտակար կլինի քրիստոնյաներին: Այստեղ նկարագրված են հրեաների որոշ գաղտնիքներ, որոնք սկիզբ են առնում մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչելության օրից, բայց առ այս պահը երբեք լրիվ բացահայտված չեն եղել աշխարհի առաջ:

I
Ինչպես Մինչեվ Այսօր Կարող Էր Գաղտնիք Մնալ Քրիստոնեական Արյուն Օգտագործելու
Հրեաների Սովորությունը
Քրիստոնյաների սպանություն կատարելիս նրանց արյունը հավաքելու առեղծվածային սովորությունը մի ծես է, որ հրեաները համարում են Տեր Աստծու հրահանգը՝ նշված Սուրբ Գրքում: Բազմաթիվ գիտնականներ մեծ քանակությամբ գըրքեր են գրել, որոնց նպատակը մեր նախահայրերին Սուրբ Գրքի հիման վրա Մեսիայի գալուստն ապացուցելն էր. այդ Մեսիան մեր Տեր Աստված Հիսուս Քրիստոսն ինքն է, որին հղացավ Սբ. Մարիամ Կույսը:

Նույն կերպ շատ գործեր են գրվել, որոնց նպատակը հրեաների սնոտի հավատալիքները եւ հերձվածները հերքելն էր: Դրանց հեղինակների մեջ բազմաթիվ են նրանք, ովքեր ծնընդով հրեական կրոնին են պատկանել, սակայն հետո քրիստոնեություն են ընդունել: Բայց եւ այնպես նրանցից ոչ մեկը չի գրել անգամ մեկ տող, որ վերաբերեր արյունը պահելու եւ գործածելու հրեաների բարբարոսական սովորության գաղտնիքին, սովորություն, որ վայրի գազաններից էլ ստորին է: Եթե պատահմամբ քրիստոնյաների ձեռքն ընկնի այդ գաղտնիքի մասին պատմող մի գիրք, դրա մասին տրվող հարցին հրեաները երբեք ձեզ ուղղակի չեն պատասխանի, այլ կտան երկդիմի պատասխան, նրանք ձեզ կասեն՝ հրեաները քրիստոնյա չեն սպանում: Իսկ արյան մասին նրանք կավելացնեն՝ մեզ արգելված է արյուն խմել: Ահա թե ինչու ոչ միայն հրեականությանը պատկանողները, այլեւ քրիստոնեություն ընդունած հրեաները որոշակի ոչինչ չեն ասի այս գաղտնիքի մասին:

Քրիստոնեություն ընդունած հրեաները այս կերպ են վարվում այն պատճառով, որ գաղտնիքը բոլորին չէ, որ հայտնի է: Առավել եւս, որ քրիստոնեություն ընդունած յուրաքանչյուր հրեա հույս ունի, թե բոլոր հրեաները մի գեղեցիկ օր քրիստոնեություն կընդունեն: Նման հույս ունենալով՝ նրանք վախենում են, որ այդ գաղտնիքի պատճառն իմանալով, թե հրեաներն իրենց սպանում են, քրիստոնյաները կհրաժարվեն նրանց իրենց հավատին ընդունել: Հենց այս պատճառով էլ՝ մերձավորի հանդեպ սխալ ըմբռնված սիրուց, քրիստոնեություն ընդունած հրեաները միշտ գաղտնի են պահում այդ բարբարոսական խորհուրդը:
Սակայն ես, Աստծո ողորմածությամբ Սուրբ Մկրտություն ընդունելով եւ ինձ հրեշտակների կյանքին նմանվող կուսակըրոն կյանքի նվիրելով, արհամարհում եմ հրեաների հպարտությունը: Ես՝ նախկին խակամս2 եւ հրեական ռաբբիս, այսինքն՝ հրեաների ուսուցիչը, հրաշալի ծանոթ եմ նրանց խորհուրդներին, որոնք ինքս գաղտնի էի պահում եւ ջերմեռանդորեն կատարում:

Աստծո ողորմածությամբ Սուրբ Մկրտություն ընդունելով, ես այժմ բոլորովին հրաժարվել եմ նրանց պղծությունից, ի բարօրություն քրիստոնյաների բացահայտորեն մերկացնում եմ նրանց գաղտնիքները եւ, ստորեւ, ապացույցներ կներկայացնեմ այդ մասին:

II
Ի՞Նչ Պատճառով Են Հրեաները Քրիստոնեական Արյուն Գործածում
Բոլոր հրեաները չէ, որ գիտեն արյուն գործածելու գաղտնիքը, դրան տեղյակ են միայն խակամները՝ դպիրներն ու փարիսեցիները, որոնց այդ իսկ պատճառով անվանում են արյան խորհրդի պահապաններ: Խակամները բացարձակ գաղտնի են պահում արյան խորհուրդը: Ահա քրիստոնյաների արյուն գործածելու այդ խորհրդավոր սովորության պատճառները:

Ատելությունը քրիստոնյաների նկատմամբ, որով ամեն հրեա տոգորում է իր զավակներին՝ վաղ մանկությունից սկսած: Հըրեաները համարում են, որ դա Աստծո կարգադրությունն է, եւ որ քրիստոնյաներին ատելն ու սպանելը Աստծոն հաճելի արարքներ են: Նրանք այդպես են հասկանում Աստվածային Թողություն Բերողի խոսքերը՝ «Ով ձեզ սպանի, կմտածի, թե դրանով Աստծուն պաշտամունք է մատուցում3»:

Սնոտի պաշտամունքը, որ իրենք ունեն: Որովհետեւ հրեաները քրիստոնյաների արյուն գործածում են կախարդության, կաբալականության, մոգության մեջ:

Խակամները կամ ռաբբիները որոշ կասկած ունեն Մեսիայի գալստյան հետ կապված՝ թե Մարիամ Կույսի Որդի Հիսուսը կարող էր եւ իսկապես Մեսիան լինել, որին սպասում էին իրենց սուրբ հայրերը: «Հետեւաբար, ¬ ասում են նրանք,¬ մենք մեր կողմից սպանված քրիստոնյաների՝ Մեսիայի աշակերտների արյան միջոցով կփրկվենք, եւ այդպիսով կխուսափենք հավերժական դատապարտումից»:

III
Առաջին Պատճառի Մասին. Ատելությունը Քրիստոնյաների Նկատմամբ
Խոսելու ենք առաջին պատճառի մասին, այն է՝ հրեաների մահացու ատելությունը քրիստոնյաների նկատմամբ: Հնգամատյանի երկրորդ մասում՝ Ելից գրքում4, ասվում է, որ «Փարավոնը վերցրեց վեց հարյուր ընտիր կառքեր եւ Եգիպտոսի բոլոր նժույգները» եւ «Իսրայելի որդիների ետեւից ընկավ»: Պատմական այս տեղափոխության վերաբերյալ Սողոմոն5 խակամը հետեւյալ հարցն է տալիս՝ «Որտե՞ղ կարող էր փարավոնն այդքան ձիեր գտնել, որպեսզի վեց հարյուր կառք դուրս բերեր, չէ՞ որ դրանից ոչ շատ առաջ հինգերորդ եգիպտական պատուհասը ոչնչացել էր Եգիպտոսի բոլոր կենդանիներին»:

Խակամը պատասխանում է այս հարցին եւ ասում, որ Գրքում նաեւ ասված է՝ «Եգիպտացիները, որ հավատացին Մովսեսի սպառնալիքին, թաքցրին իրենց մոտ իրենց կենդանիներին եւ այդպիսով փրկեցին նրանց Աստծո խարազանից»: Ապա նա շարունակում է՝ «Սրանով մենք պետք է հասկանանք, որ պետք է ջնջխել անգամ ամենից փոքր օձի գլուխը: Հետեւաբար, հարկավոր է սպանել յուրաքանչյուր քրիստոնյայի, թեկուզ նա լինի աշխարհի ամենալավ մարդը, որովհետև բոլոր քրիստոնյաներն օձեր են»: Ահա թե ինչու հրեաների մեջ կա օրենք՝ բոլոր օրենքների մեջ առաջինը, համաձայն որի յուրաքանչյուր հրեա իր կյանքի ընթացքում պետք է սպանի գոնե մեկ քրիստոնյայի, եթե ցանկանում է հավերժական փըրկություն ստանալ: Հրեաները, անգամ եթե արտաքնապես քրիստոնյաների հետ բարեկամ լինեն, իրենց հոգում նրանց հանդեպ անսահման ու անգութ ատելություն են զգում, եւ ամեն կերպ աշխատում են նրանց վնասել:

Այս պիղծ օրենքին հետեւելով՝ նրանք աղավաղում են Սուրբ Գիրքը եւ մեկնաբանում այն աղճատված՝ համաձայն իրենց քմահաճույքի եւ այլասերվածության: Այսպես, Ելից Գրքի հետեւյալ տեքստի մասին՝ «Եվ սուրբ մարդիկ եղեք ինձ համար, եւ գազանի կողմից դաշտում պատառոտված միսը մի° կերեք, շներին գցեք այն6», պիղծ խակամ Սողոմոնը հետեւյալ բացատրությունն է տալիս՝ «Մովսեսի շուրթերով Աստված իհարկե կարգադրել է այդ միսը քրիստոնյաներին վաճառել, քանի որ Մովսեսը, շների մասին խոսելով, նզովում է քրիստոնյաներին, ուզում է հասկացնել, որ շները քրիստոնյաներից ավելի ազնվացեղ են, քանի որ Գրքում ասված է՝ «Իսրայելի ողջ ժողովրդի մեջ թող շան հաչոց չլսվի»: Սրանից պետք է եզրակացնել, որ Աստված տարբերում է հրեաներին եգիպտացիներից, հրեաներին՝ քրիստոնյաներից»:

Իմ կարծիքով, Աստված իհարկե չի ընդունել հրեաների ընծաները, այդպիսով հաստատելով Սողոմոն իմաստունի մարգարեությունը թե՝ «Քո ընծաները սրբապիղծ են եւ միայն Տեր Աստծո նողկանքն են հարուցում»:

Այժմ անցնենք սակայն երկրորդ պատճառին, որից դրդված հրեաները սպանում են քրիստոնյաներին եւ հավաքում նըրանց արյունը. քանզի ատելությունը, որ հրեաները տածում են քրիստոնյաների նկատմամբ, այսուհետ հայտնի է բոլորին:

IV
Երկրորդ Պատճառը՝ Սնահավատություն
Երկրորդ պատճառի հիմքում հրեաների սնահավատությունն է՝ հավատը մոգության, կախարդության, կաբալականության եւ նմանատիպ այլ ծեսերի՝ դիվային արարողությունների հանդեպ, որի ժամանակ նրանք գործածում են քրիստոնեական արյուն: Հիշատակենք այստեղ այս մերժյալ ժողովրդի գլխին իր քարսրտության եւ հաստակողության հետեւանքով թափված Աստծո նզովքը, որ արտահայտվեց Հիսուս Քրիստոսին մերժելու եւ որպես Մեսիա նրան ընդունելուց հրաժարվելու մեջ: Արդեն Երկրորդ Օրինաց հետեւյալ հատվածում7 Տեր Աստված նրանց հայտնել էր այդ նզովքը՝ «Աստված կզարկի քեզ Եգիպտոսի պալարներով ու քոսով… Աստված կըզարկի քո ծնկներին ու սրունքներին չար բորոտությամբ, որից դու չես կարող բժշկություն գտնել»: Այս հիվանդություններն ու նզովքը կատարվեցին հրեա ժողովրդի հանդեպ: Եվ այժմ, երբ խակամները, այդ իսկական հանցագործները, այցելում են հիշյալ հիվանդություններով տառապող հիվանդներին՝ որեւէ դեղամիջոց առաջարկելու, նրանք նախ եւ առաջ հիվանդի վրա քրիստոնեական արյուն են ցողում՝ համոզված լինելով, որ դրանով կբժշկեն նրան: Ո՞վ չի տեսնում, որ հրեաներն իրենց ուսերին կրում են սեփական նախահայրերի նզովքը, որոնք Պիղատոսի ներկայությամբ աղաղակում էին՝ «Նրա արյունը (Քրիստոսի արյունը) թող մեր եւ մեր երեխաների վրա լինի»8: Ախ, թող ծանրացած լինի նրանց վրա այդ նզովքը: Դժբախտ ժողովուրդ:

V
Հրեաների Կողմից Քրիստոնյաների Եվ Աստծո Անարգումը
Ես խոսեցի քրիստոնյաների հանդեպ հրեաների ատելության եւ նրանց սնոտի հավատալիքների մասին: Այս երկու հիմնական պատճառներով է, որ նրանք սպանում են Քրիստոսի հետեւորդներին, ապա հավաքում նրանց արյունը: Երրորդ պատճառին անցնելուց առաջ ես ուզում եմ այստեղ հիշատակել ու բացատրել որոշ բառեր ու արտահայտություններ, որոնք հրեաներն գործածում են քրիստոնյաների հանդեպ անարգանք արտահայտելու համար:

Նրանք մեր եկեղեցիներն անվանում են գարշելի տեղեր, խակամները դրանց նույնիսկ կոյանոց ու խոզանոց են ասում: Քրիստոնյաներին նրանք կոչում են կռապաշտներ ու սրբապիղծներ: Քրիստոնյա տղային գարշելի ճիճու են ասում, քրիստոնյա աղջկան՝ տզրուկ: Քահանաներին սնափառ կռապաշտ քուրմ են անվանում կամ կուռք պաշտող: Այն օրերին, երբ քրիստոնյաները Ծնունդն ու Մկրտությունն են տոնում, հրեաները փակում են իրենց գրքերը եւ գիշերն անցկացնում սինագոգում՝ թուղթ խաղալով, Հիսուս Քրիստոսի, Աստվածամոր, սրբերի ու քրիստոնյաների հասցեին լուտանք տալով: Նրանք բացականչում են, թե այդ երկու գիշերները կույրերի համար են:

Այո, դրանք խավարի ու կուրության գիշերներ են նրանց համար, ովքեր ճշմարտության առաջ փակում են իրենց աչքերը: Աստվածանարգ խոսքերը, որ նրանք արտասանում են՝ իրենց գրքերը փակելով, այդ երկու օրերը, սինագոգում, այնքան սարսափելի են, որ դրանք անհնար է կրկնել առանց փըշաքաղվելու եւ ինքնանվաստացման: Միայն այն միտքը, որ ես ինքս դրանք ժամանակին արտասանել եմ, ինձ սպանում է, ոչնչացնում: Ես միայն կարող եմ դրա համար ներում հայցել Աստծուց:

Նզովքների Գիրքը հրեաների բոլոր գրքերի մեջ ամենակարեւորն է: Այդ գրքով են նրանք դաստիարակում իրենց երեխաներին՝ ամենավաղ տարիքից մոր կաթի ու կերակրի հետ հավասար նրանց սնելով անիծյալ աստվածանարգումով: Հրեա երեխաների այբբենարանը Հիսուս Քրիստոսի, Աստվածամոր եւ քրիստոնյաների հասցեին անարգական խոսքերի գիրքն է:

Երբ հրեան քրիստոնեական եկեղեցի է տեսնում կամ անցնում դրա կողքով, նրան խստորեն հրահանգված է ասել՝ «Թող անիծյալ լինի անօրենների այս գարշելի վայրը»: Թալմուդում այս կապակցությամբ ասվում է՝ «Եթե հրեան, քրիստոեական եկեղեցու կողքով անցնելիս, ցրվածության պատճառով մոռանա արտասանել վերոհիշյալ խոսքերը, նա պարտավոր է, հենց որ հիշեց այդ մասին, վերադառնալ ու արտասանել դրանք՝ եթե չի հեռացել 10 քայլից ավելի, իսկ եթե ավելի է հեռացել՝ կարող է արտասանել առանց վերադառնալու»:
Երբ հրեան ճանապարհին հանգուցյալ քրիստոնյայի է տեսնում, որին տանում են թաղելու, նա պետք է ասի՝ «Այսօր մեկն է, բայց Աստված տա վաղը երկուսին տեսնեմ»: Մի խոսքով, հրեաների ատելությունը քրիստոնյաների հանդեպ այնտեղ է հասնում, որ նրանք հավատացած են, թե միայն իրենք են կազմում մարդկային ցեղը, իսկ քրիստոնյաները մարդիկ չեն:

Ես ընթերցողին խնդրում եմ չմտածել, թե այս ամենը ես նկարագրում եմ իմ ցեղի հանդեպ տածածս չարությունից ու արգահատանքից դրդված: Ոչ, որովհետեւ ես շնորհակալ եմ մեր Տեր Աստված Հիսուս Քրիստոսից այն բանի համար, որ նա Իր անսահման գթասրտությամբ դիպավ իմ սրտին, Իր շնորհով լուսավորեց իմ միտքը եւ համարձակություն տվեց՝ ետ կանգնելու եւ հրաժարվելու հրեական երեսպաշտությունից, ես ամեն օր դիմում եմ Բարի Հիսուսին եւ միանալով Երեմիա մարգարեի բացականչությանը, ասում՝ «Երանի թե գլխիս ջուր տային եւ աչքերս դառնային արտասուքի աղբյուր, ես լաց կլինեի գիշեր ու ցերեկ իմ ժողովրդի դստեր սպանվածների վրա9»: Այդ ժողովուրդը, որ ժամանակին Տեր Աստծո ընտրյալն էր՝ լի շնորհով ու սրբությամբ, եւ իշխում էր տիրակալի նման, այսօր ցրված ու քոչվոր մի ժողովուրդ է՝ իր մոլորության մեջ համառ, դաժան է ու ամենանողկալի ապականության մեջ խրված:

Այո, հրեան իսկապես ապականված է, համառ ու կեղծավոր: Տեսեք ինքներդ՝ երբ որ քրիստոնյան հրեայի տուն է մտնում, վերջինս նրան ընդունում է պատվով ու քաղաքավարությամբ: Բայց հենց որ նա դուրս եկավ, հրեան պարտավոր է անպայման ասել՝ «Թող այս քրիստոնյայի, նրա տան, նրա ընտանիքի գլխին թափվեն բոլոր հիվանդությունները, փորձանքները, դժբախտությունները, հալածանքներն ու սարսափները, որոնք եղել են, կան կամ կլինեն իմ տանն ու իմ ընտանիքում»: Օրենքը պահանջում է արտասանել այս նզովքը: Վայ նրան, ով չի կատարի այդ պահանջը:

Վերջում ուզում եմ պարզաբանել, թե ինչու եմ նկարագրում այս մանրամասները: Հետապնդածս նպատակը երկակի է:

Քրիստոնյայի շուրթերից երեսպաշտության մեղադրանքը լըլելով, թող հրեան դարձի գա, թող հրաժարվի իր մոլորությունից եւ քրիստոնեական հավատ ընդունի: Եվ մենք այդպիսով բազմապատկած կլինենք Հիսուս Քրիստոսի անունը պաշտողների եւ փրկության ուղով մեզ հետ ընթացողների թիվը:
Որպեսզի քրիստոնյան, տեսնելով հրեաների դժբախտ կացությունը, նրանց մոլորությունն ու Աստվածային արդարադատության սարսափելի դատավճիռը, չտրվի գայթակղության, այլ փրկարար սարսափով համակված խուսափի իր մեղքի մեջ համառելուց եւ շնորհակալ լինի Աստծուց այն բանի համար, որ հուդայական չի ծնվել:

VI
Երրորդ Եվ Գլխավոր Պատճառը. Հրեաները Հավատում Են, Որ Քրիստոնյայի Արյունը
Հոգեվոր Փրկություն Է Բերում
Այժմ անցնելով երրորդ պատճառին, որի հետեւանքով հրեաները սպանում են քրիստոնյաներին եւ հավաքում նրանց արյունը, նկարագրենք այն սովորությունը, որին նրանք հետեւում են:
Նման բարբարոսության առաջին եւ գլխավոր պատճառը այն ներքին եւ հաստատ համոզումն է, որ ունեն հիմնականում խակամները եւ ռաբբիները, թե Հիսուս Քրիստոսը՝ նազարեթցի Սբ. Մարիամ Կույսի որդին, որին իրենց նախահայրերը դատապարտեցին խաչի վրա մահվան, կարող էր իսկապես սուրբ հայրերի եւ մարգարեների կողմից սպասված ցանկալի Մեսիան լինել: Սրանում նրանց համոզում են Երեմիայի խոսքերը10. «Երկինք, զարմացեք այս բանի վրա, սոսկացեք եւ շատ հիացեք… Ինձ՝ կենաց ջրի աղբյուրս թողեցին ու իրենց համար անպետք հորեր փորեցին, որոնք ջուրը չեն պահում»: Այս մարգարեությունը լավ հայտնի է ռաբբիներին: Աննան եւ Կայիափան նույնպես գիտեին դրա մասին, նրանք գիտեին, որ Հիսուս Քրիստոսը, ում իրենք մահվան դատապարտեցին՝ Բարաբբային ազատելով, Մեսիան էր: Քարսիրտ ռաբբիները շատ լավ հասկանում են այս ամենի իմաստը, բայց իրենց գոռոզության եւ քարսրտության հետեւանքով չեն ցանկանում հավատալ Հիսուս Քրիստոսին: Հակառակ սրան, նրանք իրենց համար նոր պատվիրաններ են հնարել, որպեսզի քրիստոնյաների արյան միջոցով, ինչպես ներքեվում կտեսնենք, փրկություն ստանան:

VII
Պսակադրության Եվ Թլպատման Ծեսերում, Ապաշխարելիս Եվ Մահվան Մահճում Քրիստոնեական Արյուն Գործածելու՝ Հրեաների Սովորույթը
Հրեական պսակադրությունից առաջ ապագա ամուսինները դրան պատրաստվում են 24 ժամ ծոմ պահելով, նրանք մինչեւ արեւի մայր մտնելը նույնիսկ իրենց ծարավը հագեցնելուց են հրաժարվում: Ապա գալիս է ռաբբին, լավ եփված ձու է վերցնում, մաքրում է կեղեւը, բաժանում ձուն երկու մասի, այնուհետ համեմում է այն ոչ թե աղով, այլ հատուկ մոխրով, որի մասին ներքեւում կխոսենք, եւ այդ կերպ համեմված ձվի երկու մասերից յուրաքանչյուրը տալիս է ապագա ամուսիններից մեկին: Մինչ նրանք կուտեին ձուն, ռաբբին հետեւյալ աղոթքն է ասում. «Թող այս զույգ նորապսակները քրիստոնյաներին սպանելու ուժով օժտվեն, առնվազն թող հնար ունենան միշտ նըրանց խաբելու եւ քրտինքով վաստակած ունեցվածքին տիրանալու»: Ինչ վերաբերում է մոխրին, որի մասին խոսում էինք, ցանկացած մարդ կզարմանա, որ այն գործածում են աղի փոխարեն: Բայց գաղտնիքը երբ որ բացվի, զարմանքը կվերանա: Այդ մոխիրը ոչ թե աղին է փոխարինում, այլ թարմ քրիստոնեական արյանը: Ասենք, իրականում նրան հենց քրիստոնյայի արյուն էլ խառնած է: Ահա թե ինչպես: Բաղարջակերաց տոնին արյունը քամվում է խոշտանգվող քրիստոնյաների երակներից՝ ամենասարսափելի տանջանքներով, այն հավաքում են, դրանով ներծծում գործվածքներ, ամբարում բավարար քանակությամբ: Ապա գործվածքները չորացնում են, այրում, ստացված մոխիրը լցնում շշերի մեջ, կնքում, տալիս սինագոգի գանաձապահին ի պահպանումն: Վերջինս այդ մոխիրը բաժանում է ռաբբիներին, որոնց այն պետք է կամ ծեսերի համար, կամ ուղարկելու համար այնպիսի տեղեր, ուր որ արյուն հայթայթել հնարավոր չէ՝ կամ այն պատճառով, որ քրիստոնյաներ չկան, կամ ոստիկանության հսկողությունն է խանգարում այդ արյունը ստանալուն, կամ որովհետեւ իրենք՝ քրիստոնյաները, աչալուրջ լինելով, թույլ չեն տալիս, ինչպես առաջ, հարձակվել իրենց վրա: Եվ վերջապես պետք է նկատել, որ թարմ արյունը անհրաժեշտ է միայն բաղարջակերաց տոնին: Բացի այդ, ծայրահեղ դեպքում բավարար է նաեւ մոխիրը, որի մասին ասացինք: Բայց թարմ արյունը գերադասելի է համարվում:
Երբ հրեաները թլպատում են իրենց նորածիններին ծննդյան ութերորդ օրը, գալիս է ռաբբին, վերցնում է լավագույն գինով լցված բաժակը, դրա մեջ լցնում է տանջանքներով քրիստոնյայից քամված մի կաթիլ արյուն, կամ էլ մի քիչ այն մոխրից, որի մասին պատմեցինք: Նույն բաժակի մեջ ռաբբին կաթեցնում է նաեւ թլպատված նորածնի արյունից մի կաթիլ: Երբ որ այդ ամենը լավ խառնվում է գինու հետ, խակամը նորածնի մատը թաթախում է բաժակի մեջ, ապա մտցնում երեխայի բերանը եւ ասում՝ «Քեզ եմ ասում, ով մանուկ, կյանքդ քո արյան մեջ է»: Եվ նա անում է դա երկու անգամ, քանի որ Եզեկիել մարգարեն երկու անգամ է ասել11. «Արյանդ մեջ ապրիր»:

Ուրեմն ռաբբին ենթադրում է՝ հնարավոր է, որ մարգարեն խոսում է Հիսուս Քրիստոսի արյան մասին, որն ազատեց դըրախտի նախադուռն իջած եւ ջրով մկրտություն չստացած Սուրբ Հայրերի հոգիները: Այս դեպքում հրեայի հոգին նույն կերպ կփրկվի ջրով կնքված քրիստոնյայի արյան միջոցով, թեեւ ինքը՝ հրեան, այդ մկրտությունը չի ստանում: Ահա թե ինչու արյունը պետք է քամել դաժան տանջանքների ենթակվող քրիստոնյայի երակներից՝ այդ կերպ նա մարմնավորում է Հիսուս Քրիստոսի տանջանքները: Հնարավոր է նաեւ, որ Եզեկիել մարգարեն խոսում է թլպատվածների արյան մասին: Այս դեպքում հրեա նորածինը կփրկվի իր սեփական արյան կաթիլի միջոցով, որ ռաբբին քրիստոնեական արյան հետ խառնել էր գինուն: Հրեաներն այդ մոխիրը գործածում են են նաեւ հուլիսի 9¬ին: Այս օրը նրանք բոբկանում են եւ սգում Երուսաղեմի ավերումը Վեսպասիանոս Տիտոսի կողմից: Մոխիրը գործածվում է երկու կերպ: Նախ այն քսում են քունքերին: Սրա համար թարմ արյուն գործածելն անհնար կլիներ: Բացի այդ, նման կերպ վարվելը ոչ մաքրաբարո կլիներ: Ապա մոխրով համեմում են ձվերը, ինչպես որ պսակադրության օրը: Հուլիսի 9¬ին առանց բացառության բոլոր հրեաները պետք է պինդ եփված մեկական ձու ուտեն՝ մոխրով համեմված: Այս կերակուրը նրանք անվանոմ են scido amafreikis: Երբ հրեան մահանում է, գալիս է խակամը, վերցնում է ձվի սպիտակուցը, խառնում է փոքր քանակությամբ քրիստոնեական արյան կամ հիշյալ մոխրի հետ, ապա դնում է այն մեռնողի կրծքին եւ արտասանում Եզեկիելի հետեւյալ բառերը. «Ես ձեզ վրա մաքուր ջուր կսրսկեմ… եւ դուք կմաքրվեք ձեր բոլոր պղծություններից»: Տեսե°ք, այստեղ էլ սուտ կա: Եզեկիելը չի ասում՝ «մաքուր արյուն», այլ՝ «մաքուր ջուր»12: Հրեաները համոզված են, որ այդ խոսքերի եւ հիշյալ խառնուրդի շնորհիվ մեռնողը, իհարկե, դրախտ կմտնի:

VIII
Փուրիմի Եվ Պասեքի (Զատկի) Տոներին Քրիստոնյայի Արյուն Գործածելոի Հրեաների Սովորույթը
Մենք արդեն ծանոթացանք քրիստոնյայի արյունն իրենց բարբարոս սնապաշտության մեջ օգտագործելու հրեաների սովորությանը: Մնում է խոսել երկու այլ սովորությունների մասին, որ կան նրանց մեջ: Եվ պարզ կդառնա, թե վայրենության ինչ աստիճանի են հասնում սրանք:

Հրեաները երկու տոն են նշում, երկուսն էլ՝ արյունոտ: Մեկը տոնվում է փետրվարի 14¬ին եւ կոչվում է Փուրիմ13, մյուսը Բաղարջակերաց տոնն է, այսինքն Պասեքը՝ այս տոնի ժամանակ յուրաքանչյուր հրեա պետք է բաղարջ ուտի: Այս բաղարջների թվում են խակամների պատրաստած հայտնի փոքրիկ հացերը14, որոնք իրենց մեջ քրիստոնյայի արյուն են պարունակում. փոքր ու մեծ, մանուկից մինչեւ ծերունի, անգամ ատամ չունեցողները, պետք է ուտեն մեծությամբ ձիթապտղից ոչ այնքան մեծ այդ հացը: Այս ծեսը նրանք անվանում են «աուֆիշուոյմեն»:

Փուրիմ կոչվող տոնը տոնվում է ի հիշատակ Համանի բռնակալությունից հրեաների ազատագրման, որ իրագործեցին Եսթերն ու Մուրթքեն, ինչպես գրված է Եսթերի Գրքում: Ինչպես բոլորիդ է հայտնի, այս տոնը նշվում է հին տոմարով փետրվարի 14¬ին: Այդ օրը հրեաները ծեծում են բոլոր քրիստոնյաներին, որոնց կհանդիպեն, առանձնապես տղաներին: Այդ գիշեր, սակայն, նրանք սպանում են միայն մեկին՝ ի հիշատակ Համանի մահապատժի: Ու երբ սպանված քրիստոնյայի մարմինը կախում են, բոլորը պտտվում են նրա շուրջը ծաղրական արտահայտություններով, ինչպես որ կանեին Համանի մարմնի շուրջը15: Ռաբբին հավաքում է նրա արյունը, դրանով փոքրիկ հացեր պատրաստում՝ խառնելով մեղրի հետ, եւ հացերին եռանկյունի ձեւ տալիս: Այս հացերը հրեաների համար չեն նախատեսված, վերջիններս դրանք նվիրում են իրենց բարեկամ քրիստոնյաներին:

Այս ծեսը պետք է կատարվի սինագոգում՝ բոլորի մասնակցությամբ, բայց պարտադիր չէ, որպեսզի դժբախտ զոհին մահվանից առաջ խոշտանգումների ենթարկեն: Սա այսպես է, որովհետեւ այս ծեսի ժամանակ հավաքվող արյունը մյուս ծեսերի մեջ չի օգտագործվում, դրանով միայն անթթխմոր հաց են պատրաստում: Իսկ հացն այդ բաշխվում է հրեական երեւելի ընտանիքներին, որոնք այն նվիրում են քրիստոնյաներին, իբրեւ, իրենց կարծիքով, թանկագին ընծա: Այս սովորությունը կոչվում է Փուրիմ հացի ծես:

Այդ օրը հրեաների կողմից հեղվող արյունը ակնհայտորեն արդարացնում է Երեմիա մարգարեի կողմից նրանց հասցեին ասված խոսքերը16. «Քո ձեռքերին անմեղ (աղքատների) հոգիների արյունն է»: Պակաս հստակ չեն Եզեկիելի խոսքերը17. «Դուք արյունով եք ուտում … եւ արյուն եք թափում»:

Նկատենք, որ Փուրիմի տոնին հնարավոր չէ գտնել հրեայի, որ հարբած18 չլինի, հաճախ՝ մոլեգնության հասնելու աստիճանի: Այս կերպ նրանց հանդեպ արդարանում է մարգարեի նզովքը, որ կարելի է գտնել Երկրորդ Օրինաց ԻԷ գլխում (28):

Նման կատաղի մոլեգնությամբ էլ հրեաներն այդ օրը ծեծում են քրիստոնյա տղաներին, որոնց կարողացել են բռնել, ապա թաքցնում են նրանց գետնի տակ՝ մինչեւ Պասեքի օրը, որ Փուրիմի օրվանից շատ հեռու չէ:
Պասեքի օրը նրանք բոլոր այդ տղաներին սպանում են դաժան ու բարբարոսական եղանակով, ապա նրանց ողջ արյունը հավաքում են բաղարջների համար կամ էլ ամբարում են տարվա ընթացքում այլ նպատակներով գործադրելու: Այդ արյան մեջ, ինչպես արդեն ասել եմ, թաթախում են բամբակ եւ գործվածքներ, ապա դրանք այրում: Այս կերպ ստացված մոխիրը պահում են լավ խցանված շշերում, որոնք ի պահպանություն են հանձնում սինագոգի գանձապահին: Շշերն ապա կամ ուղարկվում են այլ երկրների հավատակիցներին, կամ էլ գանձապահը ռաբբիների պահանջով հանձնում է նրանց:

Այնուամենայնիվ, Փուրիմի տոնին քրրիստոնյայի արյունն անհրաժեշտ է միայն անթթխմոր հաց պատրաստելու համար: Ահա թե ինչու, ինչպես վերեւում ասվել է, բավական է միայն սպանել քրիստոնյային ի հիշատակ Համանի, եւ կարիք չկա, որպեսզի զոհը, որից հայթայթվում է արյունը, նաեւ դաժան տանջանքների ենթարկվի:

Այլ է խնդիրը բաղարջներ պատրաստելիս: Սրանց համար պետք է, որ արյունը ստացված լինի դաժան տանջանքների արդյունքում, ինչպես որ իրենց նախահայրերն են Հիսուս Քըրիստոսի հետ վարվել Նրա չարչարանաց ժամանակ: Ահա թե ինչու երեխաներին սպանում են Բաղարջակերաց տոնի ժամանակ:
Սակայն Փուրիմի տոնի մասին խոսքս վերջացնելուց առաջ ես պետք է ձեզ բացատրեմ նաեւ, թե ինչու են հրեաները անթթխմոր հացին եռանկյուն տեսք տալիս: Որքան էլ ծանր լինի ինձ համար իմ ցեղի ողջ անօրինությունը մերկացնելը, ես այնուամենայնիվ ուզում եմ հետեւել իմաստունի խորհրդին թե՝ «Գաղտնիք մի° պահեք»: Եվ այսպես, ես պետք է ասեմ ձեզ, որ նրանք այդ անում են քրիստոնյաների ընդունած եւ պաշտած Սուրբ Երրորդության խորհուրդը ծաղրելու համար: Ու երբ նրանք այդ հացը տալիս են քրիստոնյաներին, սոսկալի հայհոյանք են նետում այդ խորհրդի հասցեին եւ աղաչում են Աստծուն, որ Նա ամոթահար անի քրիստոնյաներին Սուրբ Երրորդության հանդեպ իրենց հավատի համար: Այս սրբապղծությամբ հրեաներն ապացուցում են Եսայու հետեւյալ մարգարեության19 կատարումն իրենց վերաբերմամբ. «Գնա եւ ասա այդ ժողովրդին՝ ականջով կլսեք, բայց չեք հասկանա, աչքերով կտեսնեք, բայց չեք իմանա, որովհետեւ թանձրացել է «նրա» ժողովրդի սիրտը»:

Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ հրեաները գերադասում են սպանել երեխաների. անմեղ եւ անարատ լինելով, երեխաները որպես Հիսուս Քրիստոսի տիպար առավել կատարյալ են: Ասենք, երեխաներին սպանելիս հրեաները նաեւ ավելի քիչ են վտանգում իրենց, քան մեծահասակի սպանելու դեպքում:

Նրանք կատարում են այդ սպանությունները Պասեքին, որպեսզի առավել ճշգրիտ կերպով պատկերեն Հիսուս Քրիստոսի՝ անարատի ու անմեղի չարչարանքները, որին սպանեցին Պասեքի տոնին: Ահա թե ինչու Երեմիա մարգարեն արդարացիորեն է ասում20. «Անզգամներ են գտնվում իմ ժողովրդի մեջ՝ դարանամուտ են լինում թռչուն որսացողի պես, գետնին են պառկում, որոգայթ են լարում եւ մարդիկ որսում»:

Այս կերպ քրիստոնյաների արյուն թափելը պատճառ է դարձել, որ հրեաներին արտաքսեն բազմաթիվ երկրներից, օրինակ Իսպանիայից եւ այլ տերություններից, Եզեկիելի մարգարեության21 համաձայն թե՝ «Քո թափած արյունով հանցավոր եղար… դրա համար ես քեզ կդարձնեմ ժողովուրդների ծաղրի առարկան ու կմատնեմ բոլոր տերությունների անարգանքին»:

IX
Ինչ Կերպ Են Հրեաները Պահպանում Գաղտնիքները
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությամբ ես հենց նոր մերկացրի արյան բարբարոսական սովորությունը, որ պահպանվել եւ կիրառվում է հրեաների շրջանում: Այդ գաղտնիքը չի նկարագրված եւ ոչ մի գրքում:
Այստեղ մեկ անգամ եւս դրսեվորվում է կեղծավորությունը, որ նրանց դժբախտությունների պատճառն է՝ համաձայն Մովսեսի սպառնալիքների, որ ասվում են Երկրորդ Օրինաց ԻԸ գլխում: Այս անեծքները հենց ապացույց են քրիստոնյաների հանդեպ նրանց սատանայական ատելության: Այդ ատելությունն է, որ նրանց հասցնում է մինչեւ քրիստոնյաներին սպանելն ու վերջիններիս արյունը սննդի հետ գործածելը:

Սա դեռ ամենը չէ: Ես ուզում եմ հրեական ցեղի մասին բացահայտել դեռ ավելին՝ այն, ինչ որ դեռ չի նկարագրված ոչ մի գրքում, ամեն դեպքում՝ հստակ եւ հասկանալի: Միայն խակամները, ռաբբիները եւ ընտանիքի հայրերը գիտեն այդ մասին ու բանավոր փոխանցում են իրենց որդիներին՝ նախապես ահաբեկելով նրանց սոսկալի նզովքով, եթե երբեւէ բացեն գաղտնիքը: Նրանք իրենց որդիներին հայտնում են արյան գաղտնիքը՝ ներշնչելով նրանց, թե սրբորեն պետք է պահպանել այն, կարգադրելով միշտ թաքցնել այդ գաղտնիքը իրենց սրտի խորքում եւ երբեք չասել այդ մասին ոչ մեկի, թերեւս միայն իրենց որդիներից նրան, որի մասին վստահ են, թե կարող է գաղտնիք պահել, եւ դա՝ լիակատար լռության պայմանով: Նրանք արգելում են իրենց որդիներին հայտնել գաղտնիքը որեւէ քրիստոնյայի, անգամ եթե հարկ լինի ամենասոսկալի տանջանքներ կրել. գերադասելի է զոհել կյանքը կամ արյուն թափել, քան թե բացել գաղտնիքը:

Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ամենից առաջ հավատում եմ Աստծուն եւ չեմ վախենում անեծքից, անգամ եթե դա լինի հայրական անեծք, կամ ռաբբիների, խակամների, թեկուզ ամբողջ հրեական ժողովրդի անեծքը: Ես ամեն ինչ կհայտնեմ ի փառս Տեր Աստված Հիսուս Քրիստոսի եւ Սուրբ Եկեղեցու: Իսկ ահա թե ինչպես է այդ գաղտնիքը հայտնի դարձել ինձ:

Երբ ես տասներեք տարեկան դարձա, տարիք, որին հասնելուն պես հրեաները սովորություն ունեն իրենց որդիների գլխին հասունացման թագ դնել (տրիֆոլոն), հայրս ինձ մի կողմ տարավ, եւ մենք մենակ մնացինք: Նա նորից սկսեց խըրատել ինձ՝ խորհուրդ տալով որքան հնարավոր է շատ ատել քրիստոնյաներին, քանի որ այդպես է հրամայել Աստված, այնքան շատ, որ սպանեմ նրանց, արյունը հավաքեմ այն ծեսերի համար, որոնց մասին ձեզ պատմել եմ: Ու նա ասաց ինձ.
- Որդիս, – (այս ասելով նա համբուրեց ինձ): – Որդիս, հիմա ես քեզ կդարձնեմ իմ ամենավստահելի մտերիմը եւ իմ երկրորդ եսը:

Նա գլխիս դրեց թագը եւ բացատրեց ինձ արյան գաղտնիքը՝ ասելով, թե դա Աստծո սրբազնագույն հայտնությունն ու պատվիրանն է հրեա ժողովրդին: Ապա հայրս ավելացրեց, թե ես այդպիսով իրազեկ եմ դառնում հրեաների ամենից նըվիրական գաղտնիքին: Ապա նա տվեց ինձ հետեւյալ խրատները.
- Սիրելի որդիս, երդվեցնում եմ քեզ երկնքով ու երկրով, որ սրտումդ պետք է պահես այս գաղտնիքը եւ երբեք չհայտնես այն ո°չ եղբայրներիդ, ո°չ մորդ, ո°չ քույրերիդ, ոչ էլ անգամ կնոջդ, աշխարհում ոչ ոքի, եւ հատկապես՝ ոչ մի կնոջ:
- Եթե անգամ տասնմեկ որդի ունենաս, նրանց բոլորին չպետք է հայտնես այս գաղտնիքը, այլ միայն մեկին, այսինքըն՝ նրան, ում կհամարես բոլորից իմաստունն ու գաղտնիքի ամենից հավատարիմ պահապանը, այնպես, ինչպես ես վարվեցի քեզ հետ: Եվ ապա, դու նաեւ հարկ եղածին պես հետեւիր, որ քո այդ որդին մեր հավատի հավատարիմ եւ ջանադիր նվիրյալը լինի:
- Նորից եմ քեզ ասում, զգուշացիր այս գաղտնիքը որեւէ կնոջ հայտնելուց, անգամ եթե նա լինի քո դուստրը, կինը կամ նույնիսկ մայրը, փոխանցիր այն միայն քո որդիներից նրան, ում արժանի կհամարես:

Վերջում նա ինձ ասաց.
- Սիրելի որդիս, թող հողը հրաժարվի թաղել քո մարմինը եւ իր խորքերն ընդունել քո աճյունը մահվանիցդ հետո, եթե երբեւէ, ինչ հանգամանքներում էլ լինի, դու հայտնես այս գաղտնիքը այլ մարդու, քան նա, ում մասին քեզ ասացի՝ անգամ եթե անձնական շահից կամ որեւէ այլ պատճառից դրդված դու քրիստոնյա դարձած լինես: Զգուշացիր հորդ մատնելուց եւ մի բացահայտիր աստավածային այս գաղտնիքը, որ ես քեզ այսօր հայտնեցի: Իմ անեծքը քո գլխին կիջնի անմիջապես, այն կհետապնդի քեզ ողջ կյանքում, մինչեւ մահ եւ հավիտյանս:

Սակայն ես ինձ գտա ուրիշ Հայր, որ մեր Տեր Աստված Հիսուս Քրիստոսն է, եւ ուրիշ մայր, որ քրիստոնեական Եկեղեցին է, ես ուզում եմ քարոզել ճշմարտությունը եւ, ինչպես ասում է իմաստուն Սիրաքը, ես պայքարելու եմ ճշմարտության համար ընդհուպ մինչեւ մահ:

Այս բացահայտման պատճառով իմ կյանքը այժմ էլ է վտանգված: Բայց ես հավատում եմ Պողոս առաքյալի խոսքերին22. «Ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց՝ նեղությո՞ւնը, թե՞ անձկությունը, թե՞ հալածանքը, թե՞ սո՞վը, թե՞ մերկությունը կամ վտանգները, կամ գուցե սո՞ւրը: … Վստահ եմ, թե ո°չ կյանքը, եւ ո°չ մահը…»: Ահա թե ինչու իմ ապավենը մշտնջենական Հայրն է, իմ ապաստանը՝ Նրա Միակ Որդին, եւ իմ զորությունը՝ Սուրբ Հոգին:

Փառք Սուրբ Երրորդությանը:

X
Ի՞Նչ Կերպ Կարելի Է Նախորդ Ասվածներից Եզրակացնել, Որ Հրեաները Նմանակում Են Քրիստոնյաների Խորհուրդները
Ես արդեն ասել եմ, որ հրեաները քրիստոնյաներին սպանում են երեք պատճառով:

Պատճառներից առաջինը մահացու ատելությունն է Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Երկրորդը նրանց մոգական, սնապաշտական եւ կաբալական գործողություններն են, քանի որ նրանք գիտեն, որ սատանային հաճո է մարդկային արյունը, հատկապես քրիստոնյայինը:

Երրորդ պատճառը կրոնական մղումներն են: Հրեաները, ցըրված լինելով ողջ աշխարհով, Ահարոնի՝ քահանաների նախահոր ցեղից քահանա չունեն, նրանց ունեցած կրոնավորներից ոչ մեկը Աստծուն հաճո քահանա համարվել չի կարող, համենայն դեպս՝ ոչ մեկը չի հանդգնում իրեն նման տիտղոս վերագրել:
Առավել եւս, որ հրեաները չունեն տաճար, որտեղ Աստծուն հաճո պաշտամունք կմատուցեին, չէ՞ որ օրենքը նրանց արգելում է ներկայումս ավերված Սողոմոնի տաճարից դուրս ժամերգություն կատարել. եթե անգամ գտնվեր Ահարոնի ցեղից մեկը, միեւնույն է, նա չէր կարող պաշտամունք մատուցել: Արդյունքում հրեաները բարբարոսաբար եզրակացնում են, թե իրենք պետք է սպանեն քրիստոնյաներին:
Նրանք մտածում են, որ նազարեթցի Հիսուսը կարող էր իրականում իրենց սպասած Մեսիան լինել, հետեւաբար, ասում են նրանք, քրիստոնյաների արյան, ասել է թե՝ Քրիստոսի արյան գործածումը կփրկի իրենց:

Ահա թե ինչու նրանք արյունն այդ գործածում են. 1. թլպատման ժամանակ, որ նրանց համար հավասարազոր է կնքելուն, 2. պսակադրության ժամանակ, որ քրիստոնեական ամուսնության խորհրդանիշն է, 3. բաղարջի մեջ, որ հաղորդությանն է փոխարինում, 4. մահվան մահճում՝ վերջին օծման փոխարեն, 5. եւ նույնիսկ Երուսաղեմի ավերումը սգալիս՝ ապաշխարանքի խորհրդի փոխարեն:

Ահա բացատրությունն այն գաղտնիքի, որը ես գիտեի, պահպանում էի եւ կատարում այն մեծ նվիրումով ու անշեղորեն՝ այնքան ժամանակ, քանի դեռ հուդայական էի:

XI
Ի՞Նչ Է Կարգադրում Թալմուդը Հրեաներին Քրիստոնյաների Առնչությամբ
Այժմ, եզրափակելու եւ նաեւ հաստատելու համար իմ ասածները, ես ուզում եմ խոսել այն մասին, թե ինչ է ասված Թալմուդում: Ցանկացած ոք կարող է համոզվել իմ հայտարարությունների ճշմարտացիության մեջ, դրա համար ընդամենը պետք է իմանալ, որ, ըստ Թալմուդի, Աստված յուրաքանչյուր հրեայի կարգադրում է պարտադիր օրը երեք անգամ անիծել քրիստոնյաներին եւ Աստծուց աղաչել նրանց ցրումը: Սա կարգադրված է հատկապես խակամներին կամ ռաբբիներին:

Աստված հրեա ժողովրդին նաեւ կարգադրում է յուրացնել քրիստոնյաների ունեցվածքը՝ առանց միջոցների խտրականության:

Հրեան պետք է քրիստոնյաներին նայի որպես գազանների եւ վայրի կենդանիների, եւ համապատասխանաբար էլ վերաբերի նրանց: Հեթանոսները, կռապաշտները, մահմեդականները եւ մյուսները ոչ բարիք են պատճառում, ոչ չարիք, այնինչ քրիստոնյաները արարածներ են, որ միմիայն չարիք են պատճառում:

Եթե քրիստոնյան անդունդի եզրին է, հրեան, եթե հնարավորություն ունի անել դա առանց իրեն վտանգի ենթարկելու, պետք է հրի նրան դեպի անդունդը եւ անգամ սպանի:

Քրիստոնեական եկեղեցիները կռապաշտության վայրեր են, ահա թե ինչու հրեաները պարտավոր են դրանք ավերել: Ավետարանը անօրեն գիրք է՝ լցված ստով, աստվածանարգմամբ եւ գայթակղությամբ, ուրեմն հրեաները պետք է այրեն այն, եթե անգամ նրանում գրված է Աստծո սուրբ անունը:

Մի° վիրավորվեք, սիրելի ընթերցողներ, որ ես պատմում եմ ձեզ այս ամենը: Ես գիտեմ, կանխատեսում եմ, որ դուք կհարցնեք՝ «Հնարավո՞ր է արդյոք, որ հրեաները այսչափ թաղված լինեն ապականության մեջ»:

Բայց պետք է իմանաք, որ հրեաները հրաժարվեցին փրկության ճանապարհից, նրանք անգամ ոտնակոխ արեցին աստվածային, մարդկային եւ բնական օրենքները: Սա նըրանց քարսրտության համար ուղարկված պատիժն է: Աստծո հավատն աղճատելուց բացի, Թալմուդում այնպիսի սրբապղծություններ կան, որ սոսկանք են հարուցում: Բավական է ասել, որ երկրիս երեսին հրեաների հավատից ավելի անօրեն հավատ չկա, ամեն դեպքում՝ ոչ մի տեղ չկան այնպիսի մարդիկ, որոնք իրենց անօրինությամբ ու կեղծավորությամբ համեմատելի լինեին հրեաների հետ: Եթե նրանք երբեւէ զավթեն իշխանությունը, ուրեմն՝ վա°յ աշխարհին:

Ավա¯ղ: Անընդհատ ու ջանադրաբար աղոթենք Աստծուն, որ Նա ներողամիտ լինի եւ փափկացնի այս մոլորյալ ժողովրդի սիրտը, ետ տանի նրա աչքերը փակող վարագույրը եւ ցրի այն խավարը, որի մեջ ապրում է այս ժողովուրդը իր իսկ մեղքով, քանզի հրեաները հակադրվում են ճշմատությանը, որ նրանց հայտնի է, եւ հակադրվում են Սուրբ Հոգուն: Ախ, եթե նրանք կարողանային մեղա գալ, հավատալ Հիսուս Քրիստոսին եւ համբուրել սուրբ Ավետարանը, որ քարոզվել է տասներկու առաքյալների կողմից՝ դժբախտ, նվաստացյալ եւ մինչեւ իրենց մահը հալածյալ: Եթե միայն նրանք կարողանային հավատալ այդ Ավետարանին, որ հաստատված է երկու սեռերի եւ ամենաբազմազան տարիքի՝ մանուկից մինչեւ ծեր, բազում մարտիրոսների վկայություններով, այդ սուրբ Ավետարանին, որ մեկնաբանված է բազում հայրերի՝ լատին, հույն, աֆրիկացի, բազում հանրահայտ դոկտորների եւ աստվածաբան գիտնականների կողմից, այդ Ավետարանին, որ տասնինը դար շարունակ պահպանում է իր սրբությունը Ուղղափառ Եկեղեցու գրկում:

Փառք Հիսուս Քրիստոսին եւ Սուրբ Մարիամ Կույսին: Եղիցի:

Ծանոթագրություններ
Տեքստը տպագրվում է ըստ հետեւյալ հրատարակության. Գ.Լ.Շտրակ (աստվածաբանության եւ փիլիսոփայության դոկտոր, աստվածաբանության դասախոս Բեռլինի համալսարանում), Արյունը մարդկության հավատալիքներում եւ սնապաշտության մեջ, Ժողովրդական բժշկությունը եւ հրեաների ծեսերում արյան խնդիրը, Գերմաներենից թարգմանությունը Ա.Ն. Չեռնովայի, Խմբագրությամբ՝ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր Ի.Դ.Անդրեեվի, Ս.Պետ., 1911, 244 էջ:

Տ.Ի.Բուտկեւիչ, Նախաքրիստոնեական աշխարհում արյունոտ զոհաբերությունների եւ այսպես կոչված «ծիսային սպանությունների» մասին:

Կիեվ ¬ սոֆիական հոգեւոր ուսումնարանի 13-ամյա ուսանող Անդրեյ Յուշչինսկու կրոնական մոտիվներով սպանությանը մասնակցելու մեջ մեղադրվող հրեա Բեյլիսի դատական գործի առնչությամբ 1913թ. հոկտեմբերի 18¬ին (հին տոմ.) Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսական ժողովում կարդացված զեկուցման տեքստը:

Տպագրվում է ըստ հետեւյալ հրատարակության. Տ.Ի. Բուտկեւիչ՝ ավագերեց եւ դասախոս, Նախաքրիստոնեական աշխարհում արյունոտ զոհաբերությունների եւ այսպես կոչված «ծիսային սպանությունների» մասին, «Հավատ եւ բանականություն» աստվածաբանա¬փիլիսոփայական հանդես, Խարկով, 1913, N 21, էջ 281-299, N 22, էջ 413-437, N23, էջ 554-608, N 24, էջ 723-768:
Վ.Ի.Դալ, Քննություն հրեաների կողմից քրիստոնյա մանուկների սպանության եւ նրանց արյունը գործածելու մասին:

Տեքստը տպագրվում է ըստ հետեւյալ հրատարակության՝ Վ.Ի.Դալ, Գրառումներ ծիսական սպանությունների մասին, Ս.Պետ., 1913, 125 էջ: Այս հրատարակության առաջաբանը բերվում է ստորեւ:

Նախաբան
1890-1900թթ. մոսկովյան գրավաճառների կրպակներում եւ խանութներում հաճախ կարելի էր հանդիպել միջահասակ ու վայելչատես մի ծերունու, որ քրքրում էր գրքերի կույտերը՝ հազվագյուտ գործեր գտնելու հույսով: Այդ մարդը Մոսկվայի բուժական վարչության պետ Վ. Մ. Օստրոգլազովն էր: Եղբոր՝ հայտնի մատենագետ Ի. Մ. Օստրոգլազովի մահվանից հետո պատահաբար նրա մոտ էին մնացել մի քանի հազվագյուտ հրատարակություններ, որոնք էլ սեր էին արթնացրել հին գրքեր հավաքելու գործի հանդեպ: Օստրոգլազովը տարվել էր այդ գործով եւ ծառայությունից ազատ իր ողջ ժամանակը նվիրում էր դրան:
Նրա հավաքած գրքերը տարբեր հարցերի էին առնչվում, այդ թվում՝ հրեական խնդրին: Ծառայությունից դուրս գալուց հետո, ունենալով ավելի շատ ժամանակ, նա սկսեց զբաղվել մատենագիտական ուսումնասիրություններով, որոնք տեղ էին գտնում Պ. Ի. Բարտենեվի հրատարակած «Ռուսական արխիվ»¬ում: Իր մահվանից առաջ Օստրոգլազովն աշխատում էր հրեական հարցին վերաբերող հազվագյուտ գրքերի մասին աշխատության վրա, որը հրատարակության է տրվել «Ռուսական արխիվ», բայց առայսօր լույս չի տեսել: Նրա գրքերի ողջ հավաքածուն իր մահվանից հետո այրին՝ Տ.Ի. Օստրոգլազովան նվիրաբերեց Մոսկվայի համալսարանին, եւ այժմ դրանք գտնվում են այստեղ, հատուկ սենյակում:

Հավաքածուն պարունակում է բազմաթիվ եզակի նմուշներ, այդ թվում՝ հրեական հարցին վերաբերող խիստ եզակի մի գրքույկ՝ Վ.Ի.Դալի զեկուցագիրը: Փոքր չափերի, 153 էջանոց այս գրքույկը վերնագրված է՝ «Քննություն հրեաների կողմից քրիստոնյա մանուկների սպանության եւ նրանց արյունը գործածելու մասին. Տպագրվում է ներքին գործերի նախարարի հրամանով, 1844»: Գրքին կցված է Օստրոգլազովի ձեռքով գրված հետեւյալ ուսումնասիրությունը. «Սա չափազանց հազվագյուտ գրքույկ է: Հայտնի մատենագետ Գենադին ասում է, թե՝ «1872 թվի Համաշխարհային նկարագրությունում նշված է, որ Վ. Ի. Դալը, ծառայելով ներքին գործերի նախարարությունում, գրքույկ է տպագրել հրեաների կողմից քրիստոնյա մանուկների սպանության մասին (1844 թիվ): Գրքույկը տպագրվել է աննշան տպաքանակով» («Տեղեկատու 18¬րդ եւ 19¬րդ դարերում մահացած ռուս գրողների եւ գիտնականների մասին», Բեռլին, 1876թ., հատ. 1¬ին, էջ 277): «Ռուսաստանի համընդհանուր գրադարան, կամ Չերտկովի կողմից հավաքված գրքերի կատալոգ» գրքում (Մոսկվա, 1863 թվի, էջ 743, N3631) ասվում է, որ Վ.Ի. Դալն այդ գրքույկը գրել է կոմս Լ.Ա. Պերովսկու պատվերով: Սահմանափակ տպաքանակով հրատարակված գրքույկի օրինակները բաժանվել են փոքրաթիվ պաշտոնատար անձանց: Բերեզինի հրատարակած «Ռուսական հազվագյուտ գրքեր»ում (Մոսկվա, 1903թ., 2-րդ մաս, էջ 19, N77) գրված է, թե «սա խիստ հազվագյուտ գրքույկ է», եւ որ այդ գրքույկի իր տեսած օրինակին եղել է հրատարակմանը ժամանակակից հետեւյալ գրառումը՝ «տպագրել տասը օրինակ»:

Սա այնքան հազվագյուտ գրքույկ է, որ չկա, որքան ինձ հայտնի է, Մոսկվայի գրադարաններից ոչ մեկում: Իմ հանգուցյալ եղբայր Իվան Միխ. Օստրոգլազովը չուներ այն իր եզակի գրքերի հրաշալի հավաքածուում: Ես ինքս, որ կյանքիս ընթացքում ռուս եւ արտասահմանցի հնագրավաճառների մի քանի հարյուր կատալոգներ եմ թերթել, ինչպես նաեւ բազմիցս կարդացել բոլոր հայտնի մատենասերների գրադարանների նկարագրությունները, երբեք չէի հանդիպել այս գրքույկի անվանը: Այն գին չունի: Բայց եթե նույն Վ.Ի. Դալի «Հետազոտություն սկոպեցների աղանդի մասին» աշխատությունը, հրատարակված, համաձայն Ի.Մ. Օստրոգլազովի «Հազվագյուտ գրքեր»¬ի (Մ., 1892, էջ 45, N 101)՝ քսան օրինակից պակաս տպաքանակով, գնահատվում էր երկու հարյուր արծաթ (սա պարզ է դառնում պետերբուրգցի հայտնի հնագրավաճառ Կլոչկովի 1903 թվի N339 կատալոգից), ուրեմն Վ.Ի. Դալի այս մի աշխատության՝ վաճառքում երբեք չեղած «Քննություն հրեաների կողմից քրիստոնյա մանուկների սպանության…» գրքույկի գինն անշուշտ ավելի բարձր պետք է լինի:

Սակայն անկախ վերը շարադրվածից, հիշյալ գրքույկի իմ օրինակը նաեւ մեկ այլ իմաստով է իրենից հրաշալի ու եզակի նմուշ ներկայացնում: Այն անկասկած ապացուցում է, որ հրեաները ջանք չեն խնայում այն գրքերը վերացնելու համար, որոնցում խոսվում է խղճմտանք վրդովող իրենց արարքների մասին:
Այսպես, Յակով Բրաֆմանի կազմած եւ Վիլնում 1869թ. տպագրված «Կագալի գրքի» բոլոր օրինակները, որոնք գտնվում էին Բելովի գրատանը, գնվեցին մի հարուստ հրեայի կողմից, որի նպատակն էր՝ չթողնել որ գիրքը հասնի հասարակայնությանը: Այս փաստը բերվում է «Ս.Պետերբուրգյան տեղեկագրի» 1870 թվականի թիվ 286¬ում, էջ 2. «Հրեաները Օդեսայում» հոդվածում: Սրա շուրջ կարելի է կարդալ նաեւ «Գրառումներ հրեաների մասին Ռուսաստանի Արեւմտյան երկրամասում» գրքույկում, Մոսկվա, 1882 թ., 3¬րդ հրատ., էջ 165:

Սակայն «Կագալի գրքում» չկա այն, ինչը որ հրեաները ջանք չեն խնայում հերքելու՝ նրանում չի նշվում այն մասին, թե հըրեաների շրջանում կա աղանդ (խասիդները), որն իսկապես քրիստոնեական արյուն է գործածում: Դալի գրքույկում դա հիմնովին ապացուցված է: Այդ իսկ պատճառով հրեաներն իհարկե ուշադիր հետեւում էին այդ հրատարակությանը եւ աշխատում ոչնչացնել այն: Հայտնի հրապարակախոս եւ գիտնական Նիկիտա Պետրովիչ Գիլյարովն իր «Սովրեմեննիյե իզվեստիյա» լրագրի 1875թ. հունիսի 13¬ի համարում (N160) գրում է հետեւյալը. «Կրթյալ մարդկանցից ո՞վ չգիտի եւ չի լսել հայտնի Վելիժյան գործի մասին (երբ հրեաներին քրիստոնյա տղայի սպանության մեղադրանք էր ներկայացված, 1823թ.), որ քառասուն տարի առաջ էր: Մենք այդ մասին թե° կարդացել ենք, թե° ի միջի այլոց լսել ենք հանգուցյալ Վ.Ի.Դալից՝ վերին աստիճանի անկողմնակալ եւ ամենեւին ոչ սնահավատ մի մարդուց. նա համոզված էր, որ այդ անմոռանալի գործում հիշատակված գազանային մանկասպանությունը փաստ է: Ինքը՝ Դալը, ուսումնասիրել էր այդ գործը, նայել բոլոր փաստաթղթերը եւ կառավարության համար զեկուցագիր գրել: Ի դեպ, ի՞նչ եղավ այդ զեկուցագիրը: Ո՞ւր է այն: Զեկուցագիրը տպագրվել էր խիստ սակավաթիվ, հավանաբար յոթ կամ ութ, ամենաշատը՝ տասը օրինակից: Եվ ո¯վ զարմանք, այդ օրինակները, որոնք կարող էին հասանելի դառնալ հասարակայնությանը, անհայտ մի ուժի ներգործմամբ սկսեցին մեկը մյուսի հետեւից անհետանալ: Ավելին, մոտ երկու տարի առաջ մի տպարանից անհետացավ նույնիսկ զեկուցագրի բնագիրը, որ նախատեսվում էր վերահրատարակել: Հարգարժան հրատարակչին, որի անունն առանց իր թույլտվության նշել չենք համարձակվի, խնդրում ենք արձագանքել եւ հաստատել մեր խոսքը հիշյալ բնագրի անհետացման մասին»:

Մեր օրինակը ներառում է հանգուցյալ Ն. Պ. Գիլյարով ¬Պլատոնովի այս կոչի պատասխանը: Ահա թե ինչ է գրված մեր օրինակին «Ռուսական արխիվի» հայտնի հրատարակիչ Պ. Ի. Բարտենեւի ձեռքով. «Այս գրքույկը գրվել է Վ.Ի. Դալի կողմից՝ Լ.Ա. Պերովսկու կարգադրությամբ ու ներքին գործերի նախարարության փաստաթղթերի հիման վրա (1862թ. մեծ հրդեհի ժամանակ ոչնչացել են) եւ տպագրվել է հազիվ միայն տասը օրինակ: 1869 թ. աշնանը վերադառնալով Օդեսա կատարած իմ առաջին ուղեւորությունից՝ ես Վ. Ի. Դալին փոխանցեցի այդ երկրամասում հրեաների զորացման սարսափները, որոնց մասին ինձ այնտեղ հաղորդել էր արքեպիսկոպոս Դիմիտրին (Մուրետովը): Դալի համաձայնությամբ ես որոշեցի վերատպագրել նրա գրքույկը «Ռուսական արխիվում»՝ իմ առաջաբանով: Տպագրությունն ընթացքի մեջ էր Մամոնտովի տպարանում (Մոսկվայում), երբ այնտեղից ինձ հայտնեցին, որ հրեա գրաշարը փախցրել է մի քանի թերթիկ եւ անհետացել Մոսկվայից: Ա.Ի. Մամոնտովը հատուկ ուղեվորվեց Ս.Պետերբուրգ, որպեսզի փախցվածի նոր օրինակ գտնի, բայց չկարողացավ անել դա: Ավելի ուշ ես կորած մասը նորից արտագրեցի իշխան Ա.Բ. Լոբանով¬Ռոստովսկու ունեցած օրինակից»:
Լյուտոստանսկու «Քրիստոեական արյան գործածումը հրեաների կողմից կրոնական նպատակներով» գրքում (Ս.Պետ., 1880թ., 2¬րդ հրատ., 2¬րդ մաս, էջ 32) տպագրված է հետեւյալը. «Մեր գրքի առաջին հրատարակության ժամանակ մենք զրկված էինք բազմաթիվ փաստերից, որ գողացել էին ջհուդները: Արյան խնդրի մասին Դալի աշխատությունը Մոսկվայում կար միայն Չերտկովյան գրադարանում եւ միակ օրինակն էր: Գրադարանի վարիչ Պ. Ի. Բարտենեւը որոշեց վերահրատարակել այդ աշխատությունը եւ տվեց այն Մամոնտովի տպարանին: Երբ սկսեցին շարելը, եւ դրա համար գիրքը թղթատեցին մասերի, տպարանում որպես գրաշար աշխատող մի ջհուդ տեղեկացրեց այդ մասին իր կագալին, եւ ընդհանուրի խորհրդով նույն այդ գրաշարը գիշերով ջարդեց տպարանի ապակին, ներս մտնելով ցրեց շարված տպատառերը, թռցրեց այնտեղ գտնվող՝ Դալի թղթատված աշխատության էջերի մի մասը եւ կորավ դեպի անհայտություն, ինչպես որ միշտ են անում ջհուդները: Ոստիկանությունը որոնումներ կատարեց երկու մայրաքաղաքներում՝ ամեն ինչ իզուր էր: Տպագրությունն ընդհատվեց, պ¬ն Բարտենեւը հետ վերցրեց Դալի գրքույկի փրկված մասը եւ պահեց այն գրադարանում՝ իր իսկ խիստ հսկողության ներքո: Բայց ահա խորամանկ ջհուդները սկսեցին հույսեր փայփայել, թե կարող են ձեռք գցել նաեւ աշխատության՝ իրենց ամենաթափանց շոշափուկներից սպրդած մնացյալ մասը: Մոսկվայում գոյություն ունի գիտնականի դեր խաղացող ոմն պաշտոնական ռաբբի Մինոր, ինչպես նաեւ նույն հավակնություններն ունեցող, դեռ ավելին՝ պրոֆեսոր ռաբբի Վոլսոն: Խեղճ Մինորչիկը, անկախ իր ցանկությունից, իրեն նվիրել էր գրականությանը եւ համարյա երկու տարի հաճախում էր Չերտկովյան գրադարանը՝ գալիս էր ամենքից շուտ եւ հեռանում բոլորից ուշ, բայց այդ ողջ ժամանակ չկարողացավ հասնել այն բանին, որ գոնե մի հայացք ձգեր Դալի ցանկալի աշխատության վրա: ՎԵրջապես ռաբբին որոշեց ցած իջնել դեպի ինքը՝ պ¬ն Բարտենեւը (ներկայումս «Ռուսական արխիվի» հրատարակիչ) եւ խնդրեց նրան, որ Բարտենեւը բարի լինի՝ Մինորին տա Դալի աշխատությունը՝ կարդալու: Իր խնդրանքին պատասխանեցին, որ ոչ մի գնով դա անել չեն կարող: Այդ պահից ռաբբի Մինորը ընդմիշտ լքեց Չերտկովյան գրադարանը»:

Իմ օրինակի վերջում, որպես հավելված, սոսնձված են 1870 թ.«Ռուսական արխիվ»¬ից ութ տպագիր էջեր, որոնցում արտատպված են Վ. Ի. Դալի «Քննություն հրեաների կողմից քըրիստոնյա մանուկների սպանության եւ նրանց արյունը գործածելու մասին» գրքույկի առաջին էջերը, եւ բացի այդ, դըրանց (էջերին) կցված է Պ. Ի. Բարտենեւի առաջաբանը, որի մասին նա հիշատակում է վերեւում – Վ. Մ. Յստրոգլազով, 1906թ. սեպտեմբերի 15:

Այս գրքույկը, ինչպես գրում է Յու. Գեսսենը «Հրեաները Ռուսաստանում» գրքում (Ս.Պետ., 1906, էջ 406), չկա ոչ Չերտկովյան գրադարանում, ոչ Ս.Պետերբուրգի Հանրային գրադարանում՝ ինչպես սիրալիր կերպով նրան այդ մասին տեղեկացրել է գրադարանավար Ա.Ն.Բրաուդոն: Իշխան Ն.Ն. Գոլիցինը գրում է,որ Դալի զեկուցագիրն իրեն չի վիճակվել տեսնել («Գործածու՞մ են արդյոք հրեաները քրիստոնեական արյուն», Վարշավա, 1879, էջ 131)»:

Ահա այսպիսին են այս գրքույկի մասին Վ.Մ. Օստրոգլազովի հետաքննության արդյունքները, հետաքննություն, որ նա կատարել է՝ հենց որ աշխատությունն ընկել է իր ձեռքը: Գործն այդ նա շարունակել է մինչեւ իր կյանքի վերջը եւ պետք է մաղթել, որ հնարավորինս շուտ լույս տեսնի «Ռուսական արխիվի» խմբագրությանը փոխանցված նրա աշխատությունը:

Այս «խիստ եզակի» գրքույկը Վ. Մ. Օստրոգլազովին է անցել Պ. Ի. Բարտենեւից: «Այս գիրքը գնված է, ¬ գրել է Վ. Օստրոգլազովը դրա կազմին, ¬ Պյոտր Իվանովիչ Բարտենեւից, որն այն ինձ վաճառեց համառ խնդրանքներից հետո: Գիրքը Դալն էր Բարտենեւին նվիրել: – Վ. Օստրոգլազով, 1906թ., 3/X»: Գրքին կցված է իր շարվածքի մեկ տպագրական մամուլ, որ պետք է մաս կազմեր «Ռուսական արխիվի» 1870թ. վեցերորդ գրքին (35¬րդ մամուլ, էջ 1105-1136) եւ որ պարունակում է գրքի առաջին 38 էջերի տեքստը: Գրքի տեքստի համար Պ. Ի.Բարտենեւը հետեւյալ նախաբանն է գրել. «Քըննություն հրեաների կողմից քրիստոնյա մանուկների սպանության եւ նրանց արյունը գործածելու մասին: «Ռուսական արխիվի» էջերում վերահրատարակելով այս հետաքրքիր ուսումնասիրությունը, որ մատենագիտական խիստ եզակի նըմուշ է, չենք կարող ընթերցողների ուշադրությունը չհրավիրել այն հանգամանքին, որ ուսումնասիրությունը ոչ միայն պատմական, այլեւ արդի նշանակություն ունի: Ոչ ավելի վաղ, քան 1852-53թթ. էր, որ Սարատովում ծագեց հրեաների կողմից երկու քրիստոնյա տղաների սպանության գործը, ընդ որում սպանության հանգամանքները կատարելապես նման էին նրանց, որոնք հիշատակում է «Քննության» հեղինակը: Ոչ ոք չի կարող երաշխավորել, թե նման գործեր չեն ծագի այսուհետ եւս: Պաշտոնապես չհրապարակվելով, սակայն հայտնի դառնալով ժողովրդական խոսք ու զրույցի եւ հանցագործության քննության մեջ ներգրվավված առանձին անձանց միջոցով՝ դրանք նողկանքի եւ սարսափի աղոտ տպավորություն են թողնում՝ սնուցանելով եւ ամրապնդելով հրեաների դեմ առանց այդ էլ ամուր ժողովրդական նախապաշարմունքները: Հրեաներն իրենց հերթին, համառորեն ժխտելով բոլոր փաստերը, որոնք ի հայտ են գալիս այս կարգի գործերի արդյունքում, ավելի են ամրապնդում այդ տպավորությունը, եւ ժողովրդի աչքում իրենք բոլորը մեղսակից են դառնում առանձին ծայրահեղ ֆանատիկների խելահեղ չարագործությանը:

Միանգամայն ավելորդ է խոսել նման կարծիքի անարդար լինելու մասին, բայց առողջ դատողությունն ու կրոնական հալածանքների պատմությունը մեզ ցույց են տալիս, թե դա որպիսի սոսկալի գործիք կարող է դառնալ ժողովրդի ֆանատիզմն արթնացնելու համար: Նմանատիպ առեղծվածային հախուռն մեղադրանքներից ծագող անթիվ չարիքները կանխելու կամ դադարեցնելու միակ եղանակը դրանց առիթ տըված փաստերին լրիվ եւ հստակ բացատրություն տալն է: Այդ հրեշավոր աղանդը, որը, համարձակվում ենք հուսալ, ներկայումս իր նվազ գոյությունն է քարշ տալիս մեր Արեւմտյան երկրամասի հեռու անկյուններում (հրեական ֆանատիզմի եւ տգիտության այդ որջերում), ամեն առումով արժանի է ուշադիր ուսումնասիրման ու ճշգրիտ նկարագրության: Այդ աղանդի պատմության, դրա առանձնահատությունների հրապարակման մեջ ամենից շատ հրեաները պետք է շահագրգռված լինեն: Նրանց համար նաեւ անհամեմատ ավելի հեշտ է, քան քրիստոնյա գրողների համար, դրա համար հարկավոր նյութ հավաքելը: Հուսանք, որ հենց հրեաների շարքերում կգըտնվեն մարդիկ, ովքեր իրենց ցեղակիցներին կմատուցեն այդ կարեւոր ծառայությունը ու, դրանով հանդերձ, նոր եւ ուսանելի գլուխ կգրեն մարդկային մոլորությունների պատմության մեջ: Հրապարակայնությունը կզրկի չարիքն այն թվացյալ ֆանտաստիկ չափերից, որի պատճառը դրանից մինչ այժըմ անբաժան առեղծվածի կիսախավարն է, եւ իհարկե, բուն հրեական միջավայրում էլ եռանդուն հակազդեցություն ի հայտ կգա այդ ուսմունքներին, որոնք ընդհանուր ոչինչ չունեն քրիստոնեության համար որպես նախադուռ ծառայած կրոնի հետ: (այստեղ՝ ընդգծումը խմբ.):

«Քննություն հրեաների կողմից քրիստոնյա մանուկների սպանության..» աշխատությունը կազմվել է ներքին գործերի նախարար (կոմս) Լ.Ա.Պերովսկու հանձնարարությամբ՝ Վ.Ի. Դալի կողմից եւ 1844 թ. տպագրվել որպես գրքույկ՝ սակավաթիվ օրինակներով, որոնցից մեկը հարգարժան հեղինակը նվիրել է Չերտկովյան գրադարանին, եւ այդ օրինակն էլ ահա վերահրատարակվում է նրա իսկ պարտադիր թույլտվությամբ»:

Վ. Ի. Դալի այս գրքույկի՝ ներկայումս Վ. Մ. Օստրոգլազովի հավաքածուում գտնվող օրինակը, ինչպես երեւում է, նույն այն օրինակն է, որից 1870 թվականին շարվածք է կատարվել: Դրա առաջին էջին Բարտենեւի ձեռքով գրված է՝ «NB. Այս վերնագրերը շարել խոշոր շեղատառով եւ դնել պարբերության սկզբում» (հենց այդպես էլ արված է 1870թ. շարվածքում): Օրինակին նշված են նաեւ գրաշարների անունները, որոնց մեջ բաշխվել են գրքի բաժինները (Մատյուշկին՝ էջ 1-17, 51-62, Շիբաեւ, էջ 17-50, Պախոմով, էջ 63-72, 106-, Բախար, էջ 83-93, Պաշկով, էջ 93-106): 73-82 էջերը պոկված են եւ փոխարինված թերթերով, որոնք ձեռքով լրացված են. հինգը՝ Բարտենեւի, իսկ մնացածը՝ գրագիրների ձեռքով:
Վ. Ի. Դալը ծագումով դանիացի է, Եկատերինոսլավյան նահանգի Լուգան քաղաքի գործարանում աշխատող բժշկի որդի, ծնվել է 1801թ. նոյեմբերի 10¬ին: Ծովային կորպուսում կուրս ավարտելով, նա նախ ծառայում է սեւծովյան նավատորմում, բայց շուտով թողնելով ծառայությունը, 1821թ. ընդունվում է Դերպատի համալսարան, որտեղ էլ ստանում է բժշկության դոկտորի կոչում: Դրանից հետո մի քանի տարի աշխատում է իբրեւ զինվորական բժիշկ (բանակում եւ զինվորական հիվանդանոցում), մինչեւ Լ.Ա. Պերովսկու հետ ծանոթանալը, որն էլ Դալին համոզում է ծառայության տեղափոխվել իր մոտ՝ Օրենբուրգ: Այստեղ Դալը մնում է յոթ տարի, իսկ 1841թ., երբ Պերովսկին դառնում է ներքին գործերի նախարար, Դալն էլ վերջինիս հետ տեղափոխվում է Ս. Պետերբուրգ եւ նշանակվում ներքին գործերի նախարարին կից հատուկ հանձնարարությունների պաշտոնյա: 1849-59թթ. Դալը Նիժնի Նովգորոդում արքունական գրասենյակի վարիչ էր, իսկ պաշտոնաթողությունից հետո ապրում էր Մոսկվայում ու զբաղված էր իր «Վելիկոռուսական խոսվածքի բացատրական բառարանը» ավարտին հասցնելով ու հրատարակելով: Մահացել է 1872թ. սեպտեմբերի 22¬ին: (Տես՝ Գենադիի բառարան, հատ. 1¬ին, էջ 276):

1844թ., երբ գրում էր «Զեկուցագիրը», որ հետո պետք է հրատարակվեր, Դալը 43 տարեկան էր, այսինքն գտնվում էր իր ֆիզիկական ու մտավոր ուժերի ծաղկման շրջանում: Այդ զեկուցագիրը, որ ներքին գործերի նախարարի համար էր կազմված, շուտով նաեւ ուրիշ գործածություն ստացավ: Համարյա առանց որեւէ փոփոխության, նույն 1844թ. այն հայտնվեց ուրիշ անվան տակ, իբրեւ «Տեղեկություններ հրեաների կողմից քրրիստոնյաների սպանությունների մասին՝ արյուն հայթայթելու համար»: Աշխատության հեղինակությունը վերագրվում էր գաղտնի խորհրդական Սկրիպիցինին (օտար պաշտամունքների դեպարտամենտի տնօրենին), որն այդ աշխատանքը կատարել է «ներքին գործերի նախարար կոմս Պերովսկու կարգադրությամբ, որպեսզի այն ներկայացվի թագավոր կայսր Նիկոլայ Առաջինին, ցարական գահաժառանգին, մեծ իշխաններին եւ Պետական խորհրդի անդամներին» (1878թ. արտատպվել է «Գրաժդանին»¬ում, NN 23-25, էջ 485-495, N 26, էջ 513-522, N 27-28, էջ 546-556: 1844թ. հետո պատմական տեղեկությունների համար նայիր նաեւ NN 35-37, էջ 638-640, NN 38-40, էջ 649-655: Տե’ս նաեւ 1879թ. NN 23-28, 35-37):

Ներածականից եւ հրեաների կողմից քրիստոնեական արյան գործածման մասին եղած գրականության տեսությունից հետո (էջ 1-49) Դալն անցնում է «հրեաների մոլեռանդ չարագործությունների անցած դեպքերի թվարկմանը եւ դրանցից կարեւորագույնները, ամեն դեպքում՝ ժամանակով մեզ ամենից մոտ եղածները եւ ուրեմն ավելի հավաստիները քննելուն, վերցնելով դրանք բուն գործավարություններից եւ տարբեր գրքերից, որոնք գրվել են այդ խնդրի մասին» (էջ 40-86): Նա տեղեկություններ է հաղորդում բոլոր այդ դեպքերի մասին, սկսած 4¬րդ դարից. 4¬րդ դարում 1 դեպք, 5¬րդ դարում՝ 1, 7¬րդ դարում՝ 1, 11¬րդ դարում՝ 3, 12¬րդ դարում՝ 11, 13¬րդ դարում՝ 10, 14¬րդ դարում՝ 5, 15¬րդ դարում՝ 12, 16¬րդ դարում՝ 24, 17¬րդ դարում՝ 39, 18¬րդ դարում՝ 7, 19¬րդ դարում՝ 20, ընդամենը՝ 134 դեպք, ապա անցնում է Վելիժյան գործի քննությանը՝ «հաստատ համոզվելու համար, որ այս մեղադրանքը զրպարտություն եւ հորինվածք չէ, եւ որ միջնադարյան տանջանքների միջոցով չէ, որ ջհուդներից կորզվել է այս սոսկալի խոստովանությունը, մնում է մի քիչ ավելի մոտից քննել այս կարգի նորագույն գործերից մեկը, օրինակ, Վելիժյան գործը, որ բացվել է վելիժյան քաղաքային ոստիկանության կողմից 1823թ. ապրիլի 24¬ին եւ ավարտվել 1835թ. հունվարի 18¬ին՝ տասներկու տարի անց, Պետական խորհրդի ընդհանուր ժողովում»: Այս գործի քննությունը գըրավում է գրքույկի 87-145 էջերը: Վերջին 145-153 էջերը զբաղեցնում է Վ.Ի.Դալի «եզրակացությունը». «Ուսումնասիրելով սոսկալի դեպքերի եւ մարդու հոգին ալեկոծող պատահարների այս ամբողջ շարքը, որոնց մի մասը պատմականորեն եւ իրավաբանորեն ապացուցված է, Պասեքին քրիստոնյա մանուկների տանջամահ անելու՝ ջհուդներին ներկայացվող մեղադրանքը անհնար է համարել հնարանք եւ սնահավատություն, այլ պետք է համոզված ասել, որ մեղադրանքն այդ հիմնավոր է, ինչպես հիմնավոր է ընդհանուր կարծիքը նըրանց կողմից այս կերպ մարտիրոսվածների արյունը ինչ¬որ առեղծվածային կախարդանքների համար օգտագործելու մասին… Ոչ ոք իհարկե չի հերքի այն փաստը, որ երկրներում, ուր հրեաներին հանդուրժում են, ժամանակ առ ժամանակ գտել են մանուկների դիակներ, միշտ միեւնույն այլակերպված տեսքով, կամ համենայն դեպս՝ բռնի մահվան նույնանըման հետքերով… Խոսքը ոչ թե պարզ սպանության, այլ անմեղ մանկան կանխամտածված մարտիրոսման¬խոշտանգման մասին է, հետեւաբար գործ ունենք կամ այդ խոշտանգումից հաճույք ստանալու, կամ էլ դրա հետ կապված հատուկ նպատակի հետ… Որտեղի՞ց անմեղ երեխաների այդ դիակները՝ միանման եւ դիտավորյալ կերպով այլակերպված: Ինչո՞ւ դրանք գտնում են միայն այնտեղ, ուր ջհուդներ կան: Ինչո՞ւ դրանք միշտ քրիստոնյա երեխաներ են: Եվ վերջապես ինչո՞ւ այդ դեպքերը միշտ, առանց բացառության, եղել են Պասեքի ընթացքում կամ դրան մոտ ժամանակ… Այս հրեշավոր ծեսը ոչ միայն հատուկ չէ բոլոր հրեաներին, այլեւ, դրանում չենք կասկածում, հայտնի է նրանցից շատ քչերին: Այն գոյություն ունի միայն խասիդների (կամ խասիդիմ, ինչպես բացատրել ենք վերեւում) աղանդում՝ համառ, ֆանատիկ մի աղանդ, որ ընդունում է միայն Թալմուդը եւ ռաբբիների գրքերը ու հրաժարվել է, այսպես ասած, Հին Կտակարանից: Բայց անգամ աղանդի ներսում ծեսը մեծ գաղտնիք է, հնարավոր է՝ հայտնի է ոչ բոլորին, համենայն դեպս՝ ոչ բոլոր խասիդների կողմից եւ ոչ միշտ է կատարվում: Բայց եւ այնպես, անկասկած է նաեւ այն, որ այն քրիստոնեության տարածման ժամանակներից մինչեւ այսօր այդպես էլ երբեք լըրիվ չի վերացել, եւ որ հիմա էլ ժամանակ առ ժամանակ ջըհուդների մեջ հայտնվում են ֆանատիկներ եւ կաբալական հեքիմներ, որոնք հենց այդ երկու նապատակներով էլ գնում են քրիստոնեական մանկանը մարտիրոսի մահով սպանելուն եւ նրա արյունը միստիկ¬կրոնական նպատակներով գործածելուն: Լեհաստանում եւ մեր արեւմտյան նահանգներում, որ միջին դարերից սկսած ապաստան են ծառայել մոլի ու խավարամիտ ջհուդականության համար, մինչեւ այսօր էլ ամենից շատ են նման հրեշավոր չարագործությունների օրինակները, առանձնապես Վիտեբսկի նահանգում, որտեղ խասիդների աղանդը նշանակալի տարածում ունի»:

Վ. Ի. Դալի «Քննության» այս արտատպությունը կատարվում է Վ. Մ. Օստրոգլազովի հավաքածուում եղած օրինակից, ընդ որում ծանոթագրություններում նշվում են երկրորդ հրատարակության՝ Սկրիպիցինի «Տեղեկությունների» համեմատ եղած տարբերությունները:

Նեոֆիտ վանական, Քրիստոնյաների արյունը ժամանակակից սինագոգի ծեսերում:

Տեքստը տպագրվում է ըստ հետեւյալ հրատարակության. Նեոֆիտ վանականի գիրքը, Քրիստոնյաների արյունը ժամանակակից սինագոգի ծեսերում, Հունարենից թարգմանեց Մակեդոնացին (ծածկանուն), Ս.Պետ, 1914, 51 էջ:

Կարճ Մետենագրություն
Ն. Ն. Գոլիցին, Արդյո՞ք հրեաներն օգտագործում են քրիստոնեական արյուն, Վարշավա, 1879:
Ի. Ի. Լյուտոստանսկի, Հրեաների (թալմուդյան աղանդավորների) կողմից քրիստոնեական արյունը կրոնական նպատակներով գործածելու մասին, Ս. Պետ., 1880:
Ի. Ի. Լյուտոստանսկի, Թալմուդն ու հրեաները, Բանաքաղություն տաբեր թալմուդներից եւ ծանոթագրություններից, Գիրք 1-7, Ս. Պետ., 1902-1909:
Ֆ. Ֆրանկ, Ծիսական սպանությունները ճշմարտության եւ արդարության դատարանի առջեւ, Կիեւ, 1912:
Ի. Օ. Կուզմին, Նյութեր հրեաներին ներկայացվող ծիսական հանցագործությունների մեղադրանքի շուրջ, Ս. Պետ., 1914:
Վ. Վ. Ռոզանով, Հրեաների հոտառական եւ շոշափողական հարաբերությունն արյանը, Ս.Պետ., 1914:
Ուրանուս, Յուշչինսկու սպանությունը եւ կաբալան, Ս. Պետ., 1913:
Վ. Բոնչ¬Բրուեւիչ, Մեր ժամանակի նշանը: Անդրեյ Յուշչինսկու սպանությունը եւ Բեյլիսի գործը, Մ., 1921:

1Նախաբանը թարգմանչի:
2Իմաստունները, գիտունները հրեաների մեջ ռաբբիներն են, կակամները կամ խակամները, ղեւիները (ղեւտացի բառի կարճ ձեւը), վիտալները (խպՉՌՑ՝ ղեւտացի բառի անագրամը), կոգենները, առբիբները (ռաբբի բառի անագրամը) եւ այլըն: Սրանք բոլորը հրեաների ուսուցիչներն են:
3Ավետարան ըստ Հովհաննեսի, ԺԶ, 2:
4Ելից, ԺԴ, 7 եւ 8 :
5Իր մեկնաբանությամբ Սողոմոնը հրեաներին դժոխքի ամենահատակը գլորեց:
6Ելից, ԻԲ, 31:
7Երկր. օրինաց, ԻԸ, 27 եւ 35:
8Մատթ., ԻԷ, 25:
9Երեմիա, Թ, 1:
10Երեմիա, Բ, 12 եւ 13: Ռաբբիները լավ գիտեն նաեւ Եսայու մարգարեությունը՝ «Նրանք լքեցին ինձ, ինձ, որ կենարար ջուր էի»: Նրանք ասում են, որ Կայիափան հանձին Հիսուսի ճանաչել էր իսկական Մեսիային, սակայն նախանձից հրամայեց խաչել նրան:
11Եզեկ., ԺԶ, 6:
12Եզեկ., ԼԶ, 25:
13Փուրիմ անունը ծագում է եբրայերեն «փուր»՝ վիճակ բառից, որովհետև ըստ Եսթերի Գրքի (Գ, 7) փետրվար ամսին Համանը հրամայեց վիճակ գցել՝ որոշելու համար հրեաներին կոտորելու ամիսն ու օրը:
14Այս փոքրիկ անթթխմոր հացը, որի մեջ քրիտոնյայի արյուն է խառնած եւ որը Պասեքին բոլորը պետք է ուտեն, կոչվում է էֆիկոյմոն:
15Զգուշությունից դրդված՝ հրեաներն Արեւմուտքում չեն դիմում այս գարշելի պղծությանը, բայց Արեւելքում այս նողկալի սովորությունը դեռ պահպանվել է:
16Երեմ., Բ, 34:
17Եզեկ., ԼԳ, 25:
18Ահա թե ինչ է գրել Պողոս Մեդիչին՝ ռաբբի, որ 18¬րդ դարում քրիստոնեություն էր ընդունել: «Հրեաների ծեսերն ու սովորությունները» վերնագրյալ իր գրքում նա ասում է՝ «Ռաբբիները հրեաներին կարգադրում են Փուրիմ տոնի երեկոյան հարբել մինչեւ գիտակցությունը կորցնելը, քանի որ Թալմուդում ասված է. «Փուրիմ տոնին մարդ պարտավոր է հարբել այնքան, որ անիծյալ Համանին չտարբերի օրհնյալ Մուրթքեից»: Ռաբբիները չեն ասում, թե դա ցանկալի է, այլ թե՝ պետք է անել: Թալմուդն այնուհետ բերում է հետեւյալ փաստը. «Երկու ռաբբի՝ Ռաբբա եւ Ռաբբի Զիր անվանյալ, այնքան ճշգրտորեն հետեւեցին այդ կարգադրությանը, որ նրանցից մեկը՝ Ռաբբան, անմեղսունակության հասնելու չափ հարբելով, սպանեց մեկ ուրիշ մարդու, որ նույնպես խմած էր: Սակայն հաջորդ օրը Ռաբբան ասաց Ռաբբիին՝ «Գնանք նշենք Փուրիմը եւ հարբենք»: Իսկ Ռաբբին նրան պատասխանեց՝ «Օ ոչ, հրաշքն ամեն օր չի լինում»: Այս առակը, ավելացնում է Պողոս Մեդիչին, մեզ բացատրում է, որ հրեաների ուսմո°ւնքն է, ոչ թե որեւէ այլ բան, նրանց պարտավորեցնում հարբել Փուրիմ տոնի օրը: «Ոչ թե որեւէ այլ բան» բառերը ցույց են տալիս, որ ըստ Մեդիչիի գոյություն ունի նաեւ այլ պատճառ, որ հրեաներին հարբել է ստիպում: Նա, ըստ երեւույթին, ակնարկում է Փուրիմ տոնին քրիստոնյա սպանելու անհրաժեշտության մասին՝ ի հիշատակ Համանի:
19Եսայի, Զ, 9 և 10:
20Երեմ., Ե, 26:
21Եզեկ., ԻԲ, 4:
22Թուղթ հռոմ., Ը, 35,38:

«Հայ Արիներ» Թիվ 78, 79, 80, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր 2006թ.

Բիբլիական Բաներ

June 29, 2011

Բիբլիական…

Ամենագերադասելի գերադրական որակ արտահայտող ածական:

Բիբլիական Աստված-չաստված, Արարիչ-ավերիչ, դրախտ-դժոխք, հայր-որդի, սոդոմ-գոմոր, ահավոր-խորհրդավոր, անմիտ-ճշմարիտ, ջրհեղեղ-կրակահեղեղ, իրական-հրաշք-հրեշ -հրեշտակ, գութ-անգութ, մարգարե-մարդակեր, գաղտնիք-գաղափար, կույս-պոռնիկ, հուդայիզմ-օնանիզմ, Մովաբ-Ամման, Փարես-փարիսեցիք, ոճիր-նախճիր, մանանա-սատանա` այս աշխարհի աստված եւ իշխան, հերոս-դավաճան, սիրելի թշնամի, գիշերային լուսատու` լուսին, դանդալոշ Արեւ, փսլնքոտ փրկիչ, անլվա բժիշկ, երազում տեսած` ընդմիշտ մոռացված-հավիտենական անխախտ ուխտ: Բիբլիական պատգամախոս-պատգամավոր, լրատվամիջոց-գլխավոր խմբագիր, գերկրոնական դասախոս: Նույնիսկ Բիբլիայից միլիարդ տարի առաջ արարված ամբասիր անարատ Արարատն այդպես է ամբաստանված…
Կան նաեւ երիցս բիբլիականներ` ավելի կիրառական, ավելի հաճախ հնչվող ու միշտ անկասելի գործադրվող… Բարեպաշտ ընթերցողը կռահում է, որ մոտենում ենք բիբլիական հարվածներին:

Բիբլիական հանրահայտ հարվածները դասակարգված են երկու խմբի. անցյալ-կատարյալ տասը պատիժ-պատուհասներ Եգիպտոսի գլխին եւ տասը իմպերատիվ պատգամ-պատվիրաններ` ընդմիշտ եւ անդադարելի` Իսրայելի կառափին. ինչպես նաեւ պատահաբար ու բնականաբար պատգամապատվիրանապաշտության պատանդ պատկառելի պատգամավորների քլորաֆորմացված գորշանյութի պատյանին:

Պատեպատ չընկնենք եւ «պատային» վիճակը թոթափենք` վերջին պատիժները անվանելով «Տասը անեծքներ», կամ ավելի տպավորիչ, «Տասը քացիներ», մանավանդ, որ առաջին տասնյակը կատարվել է «ձեռամբ»:

Ա°յս «ՏԱՍ»-ն անհատապես ուղղված է հրեա ազգին, եւ նրա անբաժանելի բաժինն է` ի վերուստ տրված: Անհասկանալի է այլոց, այդ թվում եւ հայ երեսփոխանների աչքածակությունը, ոտնձգությունները (տե°ս քացի թիվ ժ) հարեւանի բաժնի նկատմամբ, երբ Արտաշեսի ընտրազանգվածը, առանց այդ էլ շուրջ 17 դար լող է տալիս աստվածային պատիժների ծովում: Ինչեւէ, տասը րոպեով մտնենք հրեայի մաշկից ներս եւ ունկնդիր լինենք Եհովային:

Եհովայի խրատ-հոխորտանք-սպառնալիք-պատվիրանների ցրոններ կան Գրքի բոլոր գրքերում եւ գլուխներում: Իսկ «Ելք» 20 եւ «Բ Օրենք» 5-ում քացիները բերված են կուսական, անխառն ու անվթար` ինչպես մարտի գնացող ենիչերների լրակազմ ջոկ:

Առիթից օգտվելով` ըմբոշխնենք «հրաբխագետ» Մովսես մարգարեի տեսածն ու լսածը…. «Լեռն այրւում էր, եւ կրակը բարձրանում էր մինչեւ երկինք: Սինա լեռն ամբողջովին ծըխում էր, քանի որ Աստուած նրա վրայ իջել էր իբրեւ հուր: Կըրակը բարձրանում էր մինչեւ երկինք: Խաւար, մէգ ու մառախուղ էր…. Շեփորի ձայնը տարածւում էր աւելի հեռու եւ հընչում էր չափազանց ուժեղ.… Տէրն իջաւ Սինա լեռան վրայ, լեռան կատարին: Տէրը Մովսէսին կանչեց լեռան գագաթը»:

Ինչպես հասկանում ենք, Աստված եւ մարգարեն տեսակցության վայր են ընտրել հրաբխախառնարանը… Քնքշասիրտ բարեպաշտին հուսադրենք, որ այդ դարերում չէ, որ եղել է Սինայի հրաբուխը: «Աստծո ներկայության նշանները» վերցված են այլ` օտար աղբյուրներից: Կտակարանագիրը խելքը հացի հետ չի կերել, որ առանցքային կերպարները մոխրացներ Եգիպտոսից հանելու իննսուներեքերորդ օրն իսկ: Ինչեւիցե: «Մովսէսն իջաւ ժողովրդի մօտ եւ ասաց նրանց» (Ելք 19:25):

Տասը Պատուիրանները
(ըստ «Ելք» գլուխ 20. փակագծերում իմ լրացումները)

Տէրը յայտնեց հետեւեալ բոլոր պատգամները` ասելով.

Ա. «Ե°ս եմ քո Տէր Աստուածը, որ քեզ հանեցի Եգիպտացիների երկրից` ստրկութեան տնից:
(«Ես եմ քո»…. Զարմանալի կենսունակ են այս բրուտվածի ձայնալարերը: Արդեն իսկ չորանոցի ճանապարհին թաց-թաց թոթովում են. «ես եմ քո աստվածը»: Ետ չի մնում նաեւ բրուտի ընկալուչը, որում լսվում է. «Մարդուկ», «Օսիրիս», «Վահագն», «Զեւս», «Ադոնիս», «Բրահմա», «Ահուրամազդա», «Եհովա» կամ «Ալլահ» եւ նույնիսկ` «Հայր, Որդի, Սուրբ Հոգի»: Սա ակնարկում է հեքսոսների փախուստը Եգիպտոսից: Հնգամատյանի եւ Հեսուի գրքերում «հանեցի» տժվժիկը կրկնել է 25 անգամ: Իսկ մենք մտաբերենք, որ արդեն 17 դար է, ինչ Արտաշեսի ընտրազանգվածին կոտորում է Հայաստան երկրում` հայի բնօրրանում):

Բ. Ինձնից բացի այլ աստուածներ չպիտի լինեն քեզ համար: (Քաղաքացի’ք Արտաշես, Արամ եւ Տիգրան, լավ տնտղեք. եթե հավատդ տարբերվում է հուդայականից, եթե ամենակուլ Եհովայի կողքին այլ բան (Որդի-Մորդի) էլ եք նշմարում, ապա քարկոծվելու եք` ցմահ): Վերեւում` երկնքում, ներքեւում` երկրի վրայ, եւ երկրի խորքի ջրերի մեջ եղած որեւէ բանի նմանութեամբ քեզ կուռքեր չպիտի կերտես (քանդակագործներին ոչնչացնե’լ): Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետեւ ե°ս եմ քո Տէր Աստուածը` մի նախանձոտ Աստուած, հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց նույնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին, իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչեւ հազարերորդ սերնդին ողորմում եմ: (Հիշեց- նեմ, որ սա «Մեծ» (Բ Օրենք 6) եւ «Ամենամեծ» (Մատթ. 22) պատվիրանն է: Հողածին Ադամի եւ Աստծու սիրուն արժանացած միակ էակի` Նոյի սերունդներն ենք. Հիսուսը` 62-րդ եւ 53-րդ, մենք` 140-րդ եւ 131-րդը համապատասխանաբար: Մինչեւ «հազարերորդը» քացիտվանը ունի եւս ավելի քան 20000 տարի: Ի՞նչ մահանայով է մեզ մահացնում: Մենք, Հիսուսի շորշոփով, մի քիչ էլ իրեն ենք պաշտում: Այլահավատների բանը բոլորովին է բուրդ: Անհավատալի է, բայց իրողություն` դեռեւս կան կենդանի այլահավատներ):

Գ. Քո Տէր Աստծու անունը զուր(սուտ) տեղը չպիտի արտասանես, որովհետեւ Տէրը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում (իսկ մենք ծածուկաբարո քրթմնջում ենք. «աստվա¯ծ, աստվա¯ծ, անաստվա°ծ աստված»):

Դ. Յիշի°ր շաբաթ օրը, որպէսզի սուրբ պահես այն: Վեց օր պիտի աշխատես եւ պիտի կատարես քո բոլոր գործերը: Եօթներորդ օրը քո Տէր Աստծու շաբաթ օրն է: Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, ոչ էլ քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո էշն ու քո եզը, քո բոլոր անասունները, քեզ մօտ գտնուող օտարականն ու քեզ մօտ բնակվող պանդուխտը, որովհետեւ Տէր Աստուած վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամէնը, ինչ դրանց մէջ է, իսկ եօթներորդ օրը հանգստացաւ: Դրա համար էլ Տէրն օրհնեց եօթներորդ օրը եւ այն սուրբ հռչակեց: (Լուսնի 7, 14, 21 եւ 28 ամսաթվերին հանգստանալու «Շաբբաթ» կուռքը շումերներից փոխառել են բաբելոնացիք, սրանցից` քանանցիք եւ վերջիններից` հրեաները` տեղադրելով ստեղծվող կրոնի հիմքում: Թալմուդը որոշակիացնում է արգելված 39 տեսակ աշխատանքների ցուցակը: Բերենք տողեր Հայր Աստծու մեկնաբանություններից. «Ով շաբաթը պղծի, թող մահուան դատապարտուի: Ամէն ոք, ով այդ օրը գործ կանի, թող վերանայ իր ժողովրդի միջից: Ով որ շաբաթ օրը գործ կանի, թող մահուան դատապարտուի (Ելք 31): Ով որ շաբաթ օրն աշխատի, կը մեռնի: Շաբաթ օրը ձեր բոլորի տներում կրակ չպիտի վառուի (35): Բեռներ մի° բարձէք շաբաթ օրը, ոչ մի գործ մի° արէք եւ շաբաթ օրը սո°ւրբ պահեցէք (Երեմ. 17)»: – Իսկ դո՞ւք, քաղաքացի’ք բիբլիապաշտներ Արտաշես, Արամ, Տիգրան: Կյանքի մեկ յոթներորդը հատկացրել եք Տիրոջը կատաղացնելուն: Մա°րդ եղեք, մա°րդ: Դուք Աստծո պատվիրան եք լսում, թե՞ եկեղեցում տուն արած սոված էշի զռռոց… Այո, Հիսուսը (Մատթ.11, Ղուկ.13), Նիկանորը (Մակաբ. 15) տվել են շաբաթը լուծելու նախադեպեր: Բայց քիչ չեն նաեւ պատժելու դեպքերը: Այսպես, «Որդու լոյսը» ուղարկեց Հայաստան` հայտարարելով. «Ձեր Արեւի վրեժը ձեզնից կհանեմ»: Իսկ Արեւի շաբաթին էլ չէ Հոր շաբաթը: Կատուն սպանում է մկանը, որովհետեւ վերջինս մուկ է մնում նաեւ սուրբ օրը: Շաբաթ օրը ցախ հավաքող հրեայի նախադեպը տե°ս «Թվեր» 15:32-36, պատճենը` հոդվածիս վերջում: Քահանան պնդում է, որ «չորրորդ պատվիրանն այնչափ զորություն մը ունի, որչափ երրորդը եւ հինգերորդը»: Եթե դեմ հակվածները կարծում են, որ այն հնացած է, ապա թող բարի լինեն նշել «պիտանության ժամկետը» եւ պնդաճակատիս գլուխը մըտցնեն «յաւիտենական ուխտ» բառերի իմաստը):

Ե. Պատուի°ր քո հօրն ու քո մօրը, որպէսզի բարիք գտնես, երկար ապրես այն երկրի վրայ, որ Տէր Աստուած տալու է քեզ: (Խոսքը Քանանի եւ այլ վեց ժողովուրդների մասին է, որոնց բնակիչներին անհետ բնաջնջելուց հետո երկիրը պետք է հալալ արվի հրեային: Եթե մի ակնթարթ դուրս սողանք հրեայի փոստից եւ մեզ երեւակայենք հայ ու «երկիրը» սովորականի պես ընկալենք որպես «մըր էրգիր», ապա անմիջապես կհասկանանք, որ Եհովան առաջնորդում էր օսման թուրքին: «Դժբախտաբար» մենք ոչ այն ենք, ոչ էլ` այս: Մենք Տիրոջ համար ընդամենը հայ ենք: Նրա հրամանը չկատարողը: Ծնողներին պատվելու բիբլիական օրինակները քիչ չեն, ինչպես Հակոբը` Իսահակին (Ծննդ. 27:19-22) Ռաքելը` Լաբանին (31:34-36), Աբեսաղոմը` Դավթին (Բ Թագ. 16:22), Հիսուսը` Կույս Մարիամին (Մատթ. 12: 46-50) եւ, ամենաբիբլիական, ամենակուսական պատիվ անելը, դուստրերը` հայր Ղովտին: Վերջինս քրեստոմատիական պատիվ է, կարող է զարդարել բոլոր դասագրքերի էջերը եւ կարոտ է կայարանցի Կարապետիչի մեկնաբանմանը` գունավոր եթերում: Պատվի°ր ծնողներիդ: Հակառակ դեպքում` շուռ տուր պատվիրանի էջը եւ տես պատիժդ. «21:17 Ով որ վատաբանի (անիծի) իր հօրն ու իր մօրը, թող ենթարկուի մահապատժի»):

Զ. Մի° սպանիր: (Հակիրճ ու հատու: Բայց տե’ս նախորդ պարբերության վերջին բառը… Ցանկացած ամբաստանության համար Բիբլիան պահած ունի միայն մեկ դատավճիռ` մահապատիժ. իսկ օտարներին սպանել առանց պատճառի եւ առանց վճռի: Մոտ հազար անգամ կարգադրում կամ սպառնում է սպանել, 75 անգամ գրված է. «սպանել բոլորին», հաճախ նաեւ նրանց անասունները եւ կտրել այգիները: 35 անգամ հիացմունքով ավելացված է. «ոչ-ոք կենդանի չմնաց»: Եհովան ունի սպանելու արտոնագիր, իսկ մենաշնորհը տվել է իր ընտրյալ ազգին: Մարդակեր Մովսեսը, այն աշխարհ գնալիս, գործը պատգամեց ժողովրդակեր մեկին, որ կոչվում է Նավեի որդի Հեսու (=Հեշու=Հիսուս=փրկիչ): Աստվածի հեղինակած Գիրքը մարդասպանության եւ ցեղասպանության հրահանգարան է: Սակայն դա քիչ էր մեր Տէր Փրկչի համար. «Մատթ. 5:21 Լսել էք, թէ ինչ ասուեց նախնիներին. «Մի սպանիր», որովհետեւ, ով որ սպանի, ենթակայ կը լինի դատաստանի: 22 Իսկ ես (Հիսուսս) ձեզ ասում եմ, թէ` ամէն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբօր վրայ, ենթակայ կը լինի դատաստանի (մահվան – Վ.Գ.), եւ ով որ իր եղբօրն ասի յիմար, ենթակայ կը լինի ատեանի, եւ ով որ իր եղբօրն ասի ապուշ, ենթակայ կը լինի գեհենի կրակին (տանջալից մահվան – Վ. Գ.)»… Բիբլիական թիվ Զ քացուց օգտվեցին միայն մարդասպանները: Ազգային ժողովը` Արտաշեսի ջանքերով որոշեց արգելել մահապատիժը, հիմնավորելով, որ ժողովրդասպան Եհովան մարդասպանների հովանավորն է:
«Մի° սպանիր»-ը պատշաճ է Բիբլիային այնչափ, որչափ սպանդանոցին կամ որսորդական բրիգադին: Բիբլիական ցանկացած բառ օգտագործելիս պետք է ընթերցողին եւ լսողին հիշեցնել. «Գրված է ճիվաղի կողմից»: Գրված է. «Իւրաքանչիւրը իր սուրը թող կապի իր ազդրին: Եւ ձեզնից իւրաքանչիւրը թող սպանի իր եղբօրը, իւրաքանչիւրը` իր ընկերոջը, իւրաքանչիւրը` իր մերձաւորին: Մէկն սպանեց իր որդուն, միւսն` իր եղբօրն. սպանուեց շուրջ երեք հազար մարդ, որի համար այսօր ձեր վրայ կիջնի Տիրոջ օրհնութիւնը» Ելք 32:27-29:
Բիբլիականնե’ր, լուծեք թնջուկը. սպանե՞լ, չսպանե՞լ). Տիրոջ օրհնությանը արժանանա՞լ, չարժանանա՞լ: Այս շինված միակ գթառատը օրհնում է սպանողին եւ սպանում է չսպանողին):

Է. Մի° շնացիր: (Գրված է: Հուդայական քուրմը գրել է, որ իբրեւ թե եղել է մի Մովսես, որը գրել է, թե ինքը ստեղծել է մի Տեր, որը գրել է տասը քացիները… Այս յոթներորդ քացու խմորը ավելի շատ ջրատար է, քան մնացած բոլորը միասին: Բիբլիական շնացումը բազմիմաստ է: Տասը քացիներից յուրաքանչյուրի մեջ փոքր ինչ թերացումը շնանալ է: Օրինակ. Զորավար Վարդանն ինքն իրեն չներեց. նրա համար կյանքը այս աշխարհում անիմաստ դարձավ, երբ թեկուզ երեսանց, միայն լեզվի ծայրով շնացավ` խոստացավ հրաժարվել փրկչի պաշտամունքից: Լայն եւ զուտ բիբլիական ըմբռնումով` այս աշխարհը «շնացում» է անմնացորդ: Նույնիսկ ամենազուրկ ճգնավորը շնանում է անդադար` ըմբոշխնելով օդը: Հենց ապրելը միայն շնացում է նշանակում: Համեմատենք կյանք-կենակցել-ապրել (կենակցել հավասար է շնանալ)-ապրել (չմեռնել) իմաստները: Այս թեմայով կապակցված բան գրելու համար պետք են տպագրական մամուլներ: Այլաբանական շնացման մասին խոսքը ավարտենք փրկչի եղբայր Հակոբոսի ուղերձով. «Շնացողնե’ր, չգիտէ՞ք, որ սէրը այս աշխարհի հանդեպ` թշնամութիւն է Աստծու դէմ» (Յակ. 4: 4): Արդ, թռուցիկ հայացք ձգենք Տիրոջ ձեռքբերումներին` աներկիմաստ շնացման-կենակցման բնագավառում, մըտքում պահելով, որ «գրված» է. «ամեն ինչ, չար թե բարի, Տիրոջից է»: Այսպես. իր ամենասիրելի Աբրահամին ստիպեց երկու անգամ միակ ու սեփական կնոջը վարձով տալ ուրիշներին` մեկական գիշեր. Ղովտի անփորձ դուստրերին տքնաջան սովորեցրեց արյունապղծվել հոր հետ, Հիսուսի նախահայր Փարեսի մայր Թամարին` կեսրայր Հուդայի հետ, Դավթի որդուն` իր քրոջ հետ. հազարանոց հարեմատեր սուրբ Դավթին համոզեց տիրանալ Բերսաբեին` սպանելով քաջազուն զորավար նրա ամուսնուն… Այսատիպ շնացումների դեմ Տերը պահած ունի կանխարգելիչ զանազան անեծքներ եւ սպառնալիքներ: Ահավասիկ, երեք նմուշ: «Անիծեալ լինի այն մարդը, որը կը կենակցի անասունի հետ»: «Անիծեալ լինի այն մարդը, որը կը պառկի իր զոքանչի հետ»: «Եթե երկու ազգակից Իսրայէլացի եղբայրներ կռուեն միմեանց հետ, եւ նրանցից մէկի կինը իր ամուսնուն ազատելու նպատակով մօտենայ իր ամուսնու հետ կռուողին եւ ձեռքը մեկնելով` բըռնի նրա ամորձիքներից, ապա առանց խղճալու պէտք է կըտրես նրա ձեռքը»: Ես` ընթերցողիս մատաղս, ձեռք կտրել չեմ կարող: Բայց չեմ կարող ընթերցողիս չմատուցել Միակ Ճշմարիտ Կենդանի Աստված-Փրկիչ Հիսուսի ԲԻԲԼԻԱԿԱՆը … «Ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում: Եթէ քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանիր այն եւ դէ’ն գցիր…Եւ եթէ քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրի°ր այն եւ դէ°ն գցիր»: Ես` մատաղըս, հորջորջում եմ «շուն ու պոռնիկ» նրան, ով շնանում է, եւ ոչ միայն «իր սրտում», այլեւ` «բիբլիակա¯ն, աստվածաշնչյա¯ն» պոռալով` պոռնկանում է հազարապատիկ, փողոցի քածի պես, հրապարակավ: Սրա համար ինչ Հիսուս-միսո¯ւս, ի¯նչ շահանա-մահանա, Շանթի կույր քահանա¯… «Սրբություններ» պոռացողը` սրբություն չի ունենա:
Բիբլիական այս էջն ավարտելուց առաջ պարտքս եմ համարում «Պատանի թատրոնի» ղեկավարության ուշադրությունը հրավիրել հանիրավի անուշադրության արժանացած բիբլիական եւ մեր բարեկամ երկու ժողովուրդների սաղմնավորման դրվագին: Քսանմեկերորդ դարի սերունդը պետք է, արժանի է, որ դաստիարակվի «գրականության մեծագույն կոթողի» «Ծննդոց» գրքի 19:30-38 բիբլիական նախադեպով):

Ը. Մի° գողացիր: (Գրված է. չի ասում «չգողանալ» անորոշ բայով, ընդհանրապես: Գրված է` «մի գողացիր հրեայից»: Հրեայից գողացված եւ մարսված «մեկ արջառի փոխարէն հինգ արջառ թող հատուցի, իսկ մէկ ոչխարի փոխարէն` չորս ոչխար…. Իսկ եթէ գողը բռնուի, եւ գողօնը` արջառ, էշ եւ ոչխար, գտնուի իր մօտ, ապա նա կրկնակին թող հատուցի (Ելք 22:1-4): Իսկ եթե գողացված է այլազգուց… ներողություն, անհեթեթ բառակապակցում ստացվեց: Այլազգիների ինչքը Եհովայի ստեղծածն է, ուստի` իսրայելացու սեփականությունն է. նա տիրանում է, ոչ թէ գողանում: Եթե ստեղծիչը հրամայում է կոտորել «որը պատահի» եւ ապրել նրանց երկրում, ինչ է, չկոտորի՞, չապրի՞: Տիրոջ հրամանը քննարկման ենթակա չէ: Կբարկանա: Թարմության համար ընթերցենք «Ելք» 3-ից մի համեղ պատառ. «Ես Եգիպտացիների ներկայութեամբ շնորհներ եմ տալու իմ ժողովուրդին, որ երբ դուրս գաք, ձեռնունայն դուրս չգաք: Ամէն մի կին իր հարեւանից կամ իր հարեւանութեամբ բնակուողից թող ուզի ոսկէ ու արծաթէ անօթներ եւ զգեստներ: Դուք կը զարդարէք ձեր տղաներին ու ձեր աղջիկներին եւ այդպիսով կողոպտած կը լինէք Եգիպտացիներին»: Դե, ասե°ք, պարոններ, բա չկողոպտեի՞ն: Մանավանդ, որ «Սողոմոնի իմաստությունը» այս առիթով բացականչում է. «Արդարները կողոպտեցին ամբարիշտներին (10:20)»: Հըբը¯: Ընթերցող բարեպաշտ, մի° զկրտա: «Գըրված է»: Չարտագրեի՞: Գոնե չլիներ այդ բիբլիական Իմաստունի բիբլիական վկայությունը):

Թ. Քո հարեւանի դէմ սուտ վկայութիւն մի° տուր: (Ա¯խ, այդ վկայությունն ու վկաները. տե°ս նախորդ պարբերության վերջը: Բայց այստեղ խնդիրը ավելի լուրջ է, քան թվում է: Աստծու այս տասը անեծքների մեջ թերացած ամբաստանյալ հրեային դատապարտելու (իմա° մահվան) համար երկու վկա է հարկավոր: Քարկոծելիս վկաները պարտավոր են նետել առաջին քարերը: Լսու՞մ ես, որդյակ իմ. երկու վկա եւ` մարդը չկա: Կա վկայության ավելի կարեւոր կիրառում ավելի բիբլիական բնագավառում: Աստծու մատներով չանգռված երկու քարերը` ուխտի տապանակը վկայում է, որ Տերը ի°ր ժողովրդին է ուխտել քննարկվող տասը եւ այլ բազում օրենքներ: Ամբողջությամբ ինքը` Բիբլիան Աստծու հայտնության վկայությունն է: Բիբլիան նաեւ վկայում է. «Պղծութիւնն արար աշխարհում տարածուեց Երուսաղէմի մարգարէներից» (Երեմ. 23:15): Բնականաբար, Իսրայելի Տերը «հիացած» է Եհովայի հայախոս վկաներից): Հային, մանավանդ քրիստոնյա, սատկացնելու համար դատ ու վճիռ, հետեւապես նաեւ վկա չի պահանջվում: Մենք մահապարտ ենք ծագումով, սխալ ծնողներից սերվելու ամբաստանությամբ):

Ժ. Ո°չ քո մերձաւորի տան, ո°չ նրա ագարակի վրայ աչք մի° ունեցիր: Ո°չ քո մերձաւորի կնոջ վրայ, ո°չ նրա ծառայի վրայ, ո°չ նրա աղախնու վրայ, ո°չ նրա եզան վրայ, ո°չ նրա էշի վրայ, ո°չ նրա անասունի վրայ, ո°չ այն ամէնի վրայ, ինչ քո մերձաւորինն է, աչք մի° ունեցիր»:
Աստվածային խոսքի չակերտները փակեցինք, մենք էլ դուրս սողանք հրեայի տամուկ մաշկից:
Ողջու°յն, Արեւ:
Բարեւ, շատ այլ կռվաններով սիրելի բիբլիականներ: Հենց նոր պարզվեց, որ ես առաջին եւ միակ արարածն եմ, որ կարդացել է ուխտը մինչեւ վերջին վերջակետը: Հրեա ժողովուրդը անհողդողդ մերժել է այն` առանց տեսնելու եւ անհապաղ ձուլել է իր առաջնորդող աստվածը` Ոսկե հորթը (Ելք 32):
Բիբլիան հաստատապես, եթե կարելի է այսպես արտահայտվել տարաժանր հավաքածույի մասին, վկայում է, որ իսրայելցի ժողովուրդը եւ նրա երեւելիները երբեք չեն պաշտել, չեն աստվածացրել քրմերի կերտած կերպարը: Հին կտակարանի ցանկացած «ժամանակահատված» Աստծո հոխորտանքի, անեծքների, սպառնալիքների, կոտորածների, զըղջումների, խոստումների, աղերսանքների «էջ» է:
Ընտրյալ ազգի դառնաղի ճակատագիրն, իբր թե, հատուցումն է նրա բիբլիական պոռնկության եւ նրա բիբլիական աշխարհըմբռնման:

Սիրելի° հայրենակից: Ենթադրենք կամ չբացառենք, որ 3500 տարի առաջ մեկը (թող կոչեն Մովսես) ասել է բիբլիական խոսքեր: Հնարավոր համարենք, որ 2900 տարի առաջ ինչ-որ մեկը (թող լինի ղեւտացի) գրառել է այն, իսկ 2450 տարի առաջ քուրմը (հուդայական) խմբագրել եւ դրել է իր կրոնի հիմքում: Եվ 1700 տարի առաջ մի պարթեւ (հրեա-լուսավորիչ) կամ կայսրը փորձարկել է Պողոսի կրոնը Հայաստանում:
Նրանք իրենցն են արել: Իսկ մե՞նք՝ հայերիս ողջ մնացած պատառի՞կը: Ընդունե՞նք սրբորեն որպես անցյալ-կատարյալ պարտություն: Շարունակե՞նք իմացյալ մահով իշի նահատակ լինել: Թե՞ փորձենք իրերն անվանել իրենց անուններով:

Հոդվածս կարելի էր վերնագրել «Բիբլիական սուրբ մարդասպանության տասը գլխավոր մահանաները»:
Քլորաֆորմաթափ եղեք: Կողմնորոշվե°ք: Արձագանքե°ք: Հրողբեր Հովանն է կանչում. ԲԻԲԼԻԱԿԱ¯Ն=Չարյա¯ց, Չարյա¯ց,Չարյաաա¯ց…ՇԱԲԱԹԸ ԱՏՈՂ ՄԱՐԴԸ («Թվեր» 15:32-36. քացի N 4)
Իսրայէլացիները այնտեղ`անապատում էին: Նրանք տեսան մի մարդ, որ շաբաթ օրը փայտ էր հաւաքում: Շաբաթ օրը փայտ հաւաքողին բերեցին Մովսէսի, Ահարոնի ու իսրայէլացի ամբողջ ժողովրդի մօտ եւ բանտարկեցին, որովհետեւ չէին կարողանում որոշել, թէ ինչ անեն նրան: Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. «Մահուան թող դատապարտուի այդ մարդը»: Ամբողջ ժողովուրդը նրան բանակատեղիից դուրս բերեց եւ քարկոծեց նրան, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:

Իսկականի հետ ճիշտ է, որի համար ստորագրում եմ:

Վոլոդյա Գրիգորյանի

«Հայ Արիներ» Թիվ 78, 79, 80, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր 2006թ.

Մեր պարզաբանումը՝ «Անհավատների եւ աղանդավորների իշխանության օրոք» հոդվածի առիթով

June 29, 2011

Մեր պարզաբանումը՝ «Անհավատների եւ աղանդավորների իշխանության օրոք» հոդվածի առիթով

Տպագրում ենք պատասխանի իրավունքով,
քանի որ «Տարեգիր» խմբագրությունն, ըստ երեւույթին, չի ցանկանում, որ լինի պարզաբանում իր էջերում իսկ անմակարդակ կերպով արծարծված հարցի:

Արդեն որերորդ թերթն է անդրադառնում հեթանոսություն -քրիստոնեություն առնչություններին, տալիս սին կամ թյուր մեկնաբանություններ այդ առումով:

Չգիտեմ, մեր լրագրողները (նույնիսկ շատ պատմաբաններ ու հոգեւորականներ նույնպես) ինչպես, բայց եւ’ Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը, եւ’ «Արորդիների Ուխտ»-ի Քրմական Խորհուրդը, վստահեցնում են, որ հանգամանալից ուսումնասիրել են Հայոց պատմության, հատկապես մինչքրիստոնեական ու նախահեթանոսական ժամանակների փաստագրական «պատառիկները», ինչպես հայկական ակունքները, այնպես էլ շումերական, աքքադական, պարսկական, հունական, հրեական, հնդկական (վեդայական) եւ այլ աղբյուրներից մեզ հասած պատմագիտական աշխատությունները: Ունենք լուրջ գիտնականներ, ովքեր արդեն տպագրել են տասնյակ պատմագիտական գրքեր՝ վկայելով ու հիմնավորելով այդ նյութերը: Այս հայագիտական աշխատություններում Հայոց պատմությունը ներկայացված է 10-12 հազար տարվա վաղեմությունից, իսկ որոշներում՝ մինչեւ 40 հազար տարվա… Խոսքը Հայոց պատմության մասին է, ոչ՝ ծագումնաբանության, որի մասին հստակորեն դեռ վաղ է խոսել…

Մեր աշխարհահռչակ ազգակից, աստղաֆիզիկոս Վ.Համբարձումյանը տիեզերագիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ Երկիր մոլորակը 5-10 միլիարդ տարեկան է, իսկ աշխարհի հնագույն գրավոր աղբյուրներից վեդաներում մարդկության ծագման կամ գոյության մասին արձանագրված փաստերն ունեն ավելի քան մեկ միլիարդ տարվա վաղեմություն… Այնպես որ, 10 հազար կամ 100 հազար տարվա պատմություն ունենալու բանավեճերն ու գիտական եզրակացությունները դեռ բազմիցս սըրբագրվելու են՝ բացահայտելով շատ խորիմաստ խորհուրդներ…

«Տարեգիր»-ը «Անհավատների եւ աղանդավորների իշխանության օրոք» հոդվածով կարծես մի նոր խճճում է առաջացնում հեթանոսություն, քրիստոնեություն եւ ցեղակրոնություն հասկացություններում: Լավ է, որ գոնե այս անգամ արիականությունը չկա այս «պարզաբանման» մեջ:

Այս անդրադարձում մեր խնդիրը չէ հաստատել կամ հերքել հիշյալ հոդվածում նշված ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ոչ քրիստոնյա (կամ հեթանոս), իսկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աթեիստ կամ մորմոն լինելը… Դա իրենց գործն է: Մեր՝ հայ-արիականներիս (իմա՝ ցեղակրոններիս) խնդիրը, հեթանոսությունը քրիստոնեական (կամ պարզապես) աղանդ դիտարկելու սխալ հանգամանքն է, որը կամ անտեղյակության, կամ միտումնավորության հետեւանք է:

Ամենազարմանալին ցեղակրոնության դիտարկումն է: Հեղինակը ցեղա-կրոն-ությունը համարել է կրոն, ըստ երեւույթին հասկանալով «ցեղային կրոն», այսպիսով ինչ-որ կերպ նույնացնելով հեթանոսությանը, եւ այն դարձրել է աղանդ («օժտված իշխանական լծակներով»): Լավ, ախր կարելի է չէ մի քիչ ուշադիր լինել, մի քիչ էլ ծանոթանալ Նժդեհի ցեղակրոն ուսմունքին ու նկատել, որ ՑԵՂԱԿՐՈՆ նշանակում է ցեղը կրող, այլ ոչ՝ ցեղի կրոն… ինչպես մաքրակրոն-ը նշանակում է մաքուրը (մաքրությունը) կրող, ոչ թե՝ մաքուր կրոն եւ այլն: Եթե մի քիչ էլ պարզ նայենք ճշմարտության աչքերին, ապա պարզորոշ կտեսնենք, որ այսօր ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅԱՆ ջատագովներ են ինչպես «Արորդիների Ուխտ»-ի հետեւորդները, հայ-արիականները, այնպես էլ քրիստոնեական կրոնի նվիրյալ հետեւորդներ՝ «Ազգային միասնության ուխտ» կազմակերպության անդամները եւ այլ կուսակցական ու անկուսակցական քրիստոնյաներ: Սա’ է իրականությունը, քանզի ցեղը՝ ազգային գենը՝ ծինը իրենց մեջ կրողները հայկականությունը՝ տեսակի գաղափարաբանությունը, չեն շփոթում կրոնի կամ աղանդի հետ:

Այսօրվա հայը Ծագումով (Տեսակով) ԱՐԻԱՑԻ (Հայ-Արիացի) է, Հավատքով (Աշխարահայացողությամբ)՝ ԱԶԳԱՅԻՆ (ազգ (հայերեն) – հեթանոս (ասորերեն) – էթնոս (հունարեն)) – ՑԵՂԱԿՐՈՆ, Կրոնով (Իմաստասիրությամբ)՝ (հիմնականում) ՔՐԻՍՏՈՆՅԱ: Եթե այստեղ էլ թարգմանենք հրեա-հունական քրիստոնյա (Հիսուս Քրիստոս) հասկացողությունը, ապա կստանանք ՕԾՅԱԼՈՒԹՅԱՆ եւ ՓՐԿՉՈՒԹՅԱՆ տեսությունը, որ մեզ՝ հայ-արիներիս վաղուց է հայտնի, եւ ԱՐԱՐԱՏ-ն էլ մարդկության օծյալ ժողովրդի ԱՐԱՐՄԱՆ եւ փրկության վայրն է…

Շումերական եւ հնագույն այլ դյուցազներգություններում Արարատյան երկիրը՝ Հայք-Հայաստանը համարվում է «Սրբազան օրենքների երկիր», «Աստծո եւ մարդկանց հավիտենական ուխտի երկիր», «Մարդկության փրկության երկիր» եւ այլն: Չցանկանալով այս փոքր հոդվածում մանրամասնել պատմական ծավալուն փաստերը (անհրաժեշտության դեպքում կարող ենք)՝ միայն նշեմ, որ Հայ-Արիական հավատքը (Եհովայի հետեւորդների կողմից հեթանոսական որակված) հայերի ծագման պես հին է (ինչպես Հայոց դիցարանը), որ մեր հավատքի որակումը որպես աղանդի կամ համեմատությունը 1-2 հազարամյակի պատմություն ունեցող կրոնների հետ… մեղմ ասած զարմանալի է: Այ, հակառակը կարելի է դիտարկել, քանզի հզոր ՀԱՅ-ԱՐԻԱԿԱՆ հավատքի՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻ փլուզումից հետո, ԱՐԻԱԿԱՆ ծագմամբ տարբեր ազգեր ստեղծեցին իրենց ազգային հավատքները, այդ թվում՝ հայոց արիադավանությունը՝ հեթանոսությունը՝ հենվելով ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻ հիմնարար սկզբունքներին, որի վրա էլ հետագայում «ամրացավ» քրիստոնեությունը: Հայ Առաքելական եկեղեցու գրեթե բոլոր տոներն ու ծեսերը խարսխված են Հայոց հին հավատքի արարողակարգի ու ծիսակարգի վրա:

Ես ավելի շատ հիմքեր ունեմ քրիստոնեական կրոնի առանցք, հրեական ընտրյալությամբ համեմված «Հին կտակարանը» եւ այնտեղ որպես միակ աստված արձանագրված Եհովայի հարցը մեզանում համեմատելու հուդդայականության հետ (որից էլ հենց սնվում են եհովապաշտները), ինչը կարծես թե հոդվածագրին ամենեւին չի էլ հուզում, թե որ աստծուն ենք պաշտում եւ որ ազգն է այդ աստծո ընտրյալը… Ներկայիս հեթանոսությունը գոնե աղանդ չունի, իսկ քրիստոնեությունը՝ ինչքան ասես: Աղանդը հիմնական կրոնի դավանաբանությունից շեղված կառույց է, ուստի արիադավանությունը՝ հեթանոսությունը չի կարող լինել քրիստոնեական (եւ առհասարակ) աղանդ:

Այո’, Եհովայի ընտրյալ ազգը հրեաներն են, քանզի դա նրանց աստվածն է, մեր Աստվածներին մենք մեր պատմության ու տաճարների հետ այրել ու հիմնահատակ ոչնչացրել ենք քրիստոնեացման «խաչակրաց» ավերիչ կեցվածքով, եւ նրանք հեռացել են մեր հոգիներից, աշխարհահայացքային տեսլականից (Փոքր Մհերը փակվել է քարայրում եւ սպասում է մեր հոգու վերազարթոնքին): Ցավոք, մեր իսկ ձեռքերով հիմնականում ոչնչացրել են մեր ծագման վկայագիրը, տասնյակ հազարամյակների պատմությունը՝ քրմական մատյանները, խավարեցրել են մեր հազարամյակների տիեզերահաղորդ լույսը, սակայն ամեն ինչ չէ որ կորել է եւ դեռ վերադառնալու է ի շրջանս յուր…

Արեւապաշտությունը՝ Ար(ա)-Արեւ Արիական Աստծո պաշտամունքը փոխել ենք լուսնապաշտությամբ՝ սեմական Եհովա աստծո պաշտությամբ… Մենք մոռացե՞լ ենք, որ Արարիչն Արարեց Արարածին Արարատում, եւ այդ Արիածին Արարածը Արիացին էր՝ Արի Մանը (Արի Մարդը)՝ Արմանը կամ Արմենը… Ուստի, մեր սրբավայրը ոչ թե Երուսաղեմն է կամ Սիոնը, այլ՝ Հայոց Արարատյան լեռնաշխարհը:

Քրիստոնեությունը որպես կրոն նույնպես ճգնաժամ է ապրում, այդ իսկ պատճառով կարիք չկա այն «փրկելու» համար խառնել ամենատարբեր հասկացությունները: Այսինքն՝ հեթանոսությունը, քրիստոնեությունը եւ ցեղակրոնությունը միմյանց հակադրելն առնվազն անմտություն է: ճիշտը՝ անցյալ-ներկա-ապագա համադրումն է, ոչ՝ հակադրումը, այն էլ՝ չգոյ…

Հայ Արիական Միաբանության
առաջնորդ՝ Արմեն Ավետիսյան

«Հայ Արիներ» Թիվ 76, 77, օգոստոս, սեպտեմբեր, 2006թ.

Տիեզերաշինության ակունքներում

June 29, 2011

Տիեզերաշինության ակունքներում

Հոդվածում քննության են առնվում հետեւյալ հարցերը.

-տիեզերաշինության ասպարեզում` բացարկ չկայացած «արարչին», դատողություններ մատերիական աշխարհի ծագումնաբանական հարցերի մասին բնական գիտությունների համատեքստում,

- բիոլոգիական մատերիայի առաջացման բացատրությունը ֆիզիկայի օրենքներով եւ այդ գործընթացում «արարչի» դերի բացառում,

- մտավոր աշխարհի ցանկացած գործ պատկանում է մատերիայի գոյաձեւերի թվին,

- մտավոր ցանկացած արտադրանք` հոգեւոր մշակույթ, հիպնոս, պայծառատեսություն եւ մարդկային գերբնական կոչվող (նաեւ կենդանաբանական) այլ կարողությունների մատերիալիստական բացատրություն,

-Աստվածաշունչը եւ ողջ կրոնական գաղափարախոսությունը չունեն գիտական հիմնավորում,

- կրոնի դերը Հայոց պատմության հնագույն շրջանի բնաջնջման ասպարեզում,

- Նոյի (Խոյ-Խուրիների) պատմության առեւանգումը Աստվածաշնչում,

- կենսաբանական աշխարհի համակեցության համայնքային գոյաձեւը որպես անօրգանական մատերիայի կրկնօրինակ, ի՞նչ գոյաձեւ եւս կընդունի մերօրյա մատերիան զարգացման հաջորդ փուլում:
* * *
Ներկայացվելիք նյութի հիմնական էությունը առնչվում է աշխարհաստեղծման հարցում «Արարչին» վերագրվող անսահմանափակ, գերբնական կարողություններին, ով իբր ի վիճակի է եղել ծննդաբերելու եւ կարգավորելու մեր շրջակա բնության (տիեզերքի) գործող օրենքները, եւ իբր հիմա էլ իր հսկողության տակ է պահում` համայն աշխարհի ապրելակերպը կանոնակարգելով, ինչպես կենսաբանական, այնպես էլ ոչ կենսաբանական միջավայրերում: Եթե շրջակա միջավայրի կացութաձեւը «Արարչի» ձեռքի գործն է, ապա այստեղ բնական հարց է առաջանում, իսկ «Արարչին» ո՞վ է ծնել, որտե՞ղ, եր՞բ, ի՞նչ պարագայում եւ, հատկապես, ի՞նչ մատերիայից է կազմված եղել նրա «շինանյութը»: Ստորեւ մեր տեսակետը կներկայացնենք նաեւ հետեւյալ հարցերում.
- Շրջակա բնության նյութեղեն կառուցվածքը: Դրանում գործող օրինաչափությունները ի՞նչ սկզբունքներով են կյանքի կոչվել: Այդ բազում միլիարդավոր դարերի գործընթացը բնական գիտություններով զբաղվող այրերը ի՞նչ հիմնադրույթներով են բացատրում:
- Այս խնդրո առարկա դարձած հարցում ի՞նչ վարկածներ են առաջադրում մարդկությանը աստվածաբանները: Որտե՞ղ է ճշմարտությունը եւ որտեղի՞ց են սկիզբ առնում հորինված եւ չհիմնավորված անխտիր բոլոր կրոնական սին գաղափարախոսությունները: Ո՞վ կամ ի՞նչ է վերջապես «Արարիչը»՝ իր բազում «աստվածներով» եւ երկրային ընտրյալ «սրբազան սրբերով» հանդերձ: Այս երկրային «հրեշտակ սրբերը» ի՞նչ են պահանջում, ի՞նչ են մատուցում բնության օրենքներին ոչ լրիվ տեղյակ հասարակ մահկանացուներին, որոնք հասու չեն կողմնորոշվելու «արարչի» իշխանության եւ նրա թիմակից «աստվածների» ծագումնաբանության հարցերում:

Ստորեւ փորձենք այս հարցերը քննության առնել ֆիզիկոսի աչքերով, իհարկե, հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ մարդկային հասարակությանը բաժին հասած «աստվածները» եւ նրանց երկրային ծառաները` «սրբերը» հիմնականում ապրել եւ գործել են, ստեղծագործել այնպիսի ժամանակահատվածում, երբ աշխարհընկալման եւ մատերիայի գործող օրենքների ճանաչողության հարցում գիտական մըտածելակերպը դեռ սաղմնային վիճակում էր:

Մինչ ներկայացվելիք նյութի բուն բովանդակությանն անցնելը, նշենք, թե ինչը դրդեց այս հարցին անդրադառնալ:

Ժամանակի բերումով, անհրաժեշտություն առաջացավ հանգամանալից ծանոթանալ «Համաշխարհային ջրհեղեղ» առասպելապատումի բազմաթիվ տարբերակներից մեկին` Եբրայական տարբերակին, որը զետեղված է «Աստվածաշընչում»՝ նպատակ ունենալով պարզել լեգենդապատված Նոյի իրական պատմական արմատները: Եբրայական տարբերակը համադրելով առավել հին, մոտ 1500-2000 տարիներ առաջ սեպագրված տարբերակների բովանդակության հետ, հասկացանք, որ եբրայական տարբերակը արմատապես փոփոխված է, թույլ են տրված չհիմնավորված այն աստիճանի աղավաղումներ, որ չի հասկացվում Նոյ դյուցազնի գործելու ժամանակը, վայրը եւ, հատկապես, թե ո՞ր ժողովրդի ճակատագրի առանցքային պատմական արձագանքներն են եղել, որոնք ամբողջովին սեփականացվել են եբրայեցոց կողմից` Երեմիա իմաստունի «հանճարեղ» գրչի շնորհիվ (դե «աստված» նախ իրենց է ստեղծել, որպեսզի մյուս ազգերին տիրակալեն): Բանը հասցրել են այնտեղ, որ 4500 տարվա վաղեմության ՏՈՄԱՐ ունեցող Արիական ծագումով հայոց էթնոս` Խոյ-Խուրիների նահապետ`Հայկ-Խայկ-Խալդ-Խոյին` Ուտնապիշտային («համաշխարհային ջրհեղեղի» լեգենդար հերոսը` խուրիական սեպագիր տարբերակում) «մոդեռնիզացնելով» դարձրել են Եբրայեցի ազգի զավակ` Մաթուսաղայի թոռ, Ղամեքի որդի` ՆՈՅ: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ այլ ազգերի պատմության (պատմագրության) կատարյալ առեւանգում, ու դա միակ դեպքը չէ: Որպեսզի ասելիքի իմաստը փոքր ի շատե հիմնավորված լինի, տեղեկացնենք, որ այսօրվա հայերն էլ ունեցել են «Համաշխարհային ջրհեղեղ» առասպելապատումի իրենց սեփական տարբերակը: Պատմահայր Մովսես Խորենացին 5-րդ դարում հիշատակում է, որ Հայոց Նահապետ Հայկը իր տոհմով Բաբելոնից (Միջագետքից) վերադարձավ Հայք անհիշելի ժամանակներում, երբ «Միջագետքում կործանվեց անիրավ ամբարտակը» (այսինքն՝ ինչ որ ջրհեղեղից հետո) եւ այնտեղ հիմնադրեց 32 նախարարական տները: Այս տեղեկատվությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ «Հին» եւ «Նոր» Խոյ-Խուրիների Միջագետքի Ուրից դեպի Հայքի Ուրարտու վերագաղթի սեպագրանյութերով ամրագրված հիշողության տարբերակ: Այո, այդպես էլ կա: Քանի որ ասորական սեպագրանյութերը (Նինուրի 1-ին, մ.թ.ա. 1243-1221թթ., Թգլաթպալասար 1-ին, մ.թ.ա. 1115-1075թթ. եւ այլ սեպագրեր) վկայում են, որ իրենց երկրի հյուսիսում գտնվող տարածքները (եւ բնակիչները) անվանվել են Նայրի-Նոյրիի երկիր (այսինքն՝ Նոյի-Խայի-Հայի-Հայկի-Խալդի, այլ աղբյուրներում, նաեւ Հայկսոսի-Հիքսոսի-Խալդուիքի ժողովուրդներով բնակեցված երկիր): Այսօրվա «աստվածաշնչագետները» թող նորից վերընթերցեն հիշատակված տեղեկատվական աղբյուրները եւ հարկադրված ուղղեն Հին կտակարանում եղած որոշ դիտավորյալ անճըշտություններ: Այս մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ «Համաշխարհային ջրհեղեղի հայկական տարբերակը» անվանումով նոր հոդվածում (կլինի «Հայ-Արիներ»-ի հաջորդ համարում-խմբ.): Եբրայեցի «111 սրբերի» հանճարեղությունը հասել է այն աստիճանի, որ անգամ հայերին էլ համարում են իրենց ազգի շառավիղներից մեկը` Հաբեթի հետնորդներ, առավել ցավալին այն է, որ դա եւս միակ դեպքը չէ: Օրինակ, արաբական ազգին համարում են Եբրայեցի թափառական Աբրահամի հարճի հետնորդներ: Նմանատիպ եւ այլ զառանցանքներ, ինչքան ուզեք, Եբրայական «Աստվածաշնչում» կգտնեք: Այդ նյութերին առնչվող որոշ հարցերին կարելի է ծանոթանալ մեր կողմից հանրությանը ներկայացված հետեւյալ աշխատանքներում` (Հայերը «համաշխարհային ջրհեղեղից» առաջ, Երևան, 2003թ; Ո՞վ է վերջապես Նոյը, Հայ արիներ, N21, Նոյեմբեր, 2004թ.):

Երբ ընթերցում էինք Աստվածաշունչը, նկատեցինք, որ այնտեղ ամփոփված են շատ հակասական, մանկամիտ մըտավարժանքներ, որոնք անընդունելի են ժամանակակից մարդկանց մտավոր պատկերացումների համատեքստում: Սրբագրել է պետք Աստվածաշնչում տեղ գտած աղավաղումները, ավելի շուտ նույն ձեւով պետք է վարվել, ինչպես դա կատարեցին քրիստոնյա հովվապետներն ու նրանց հետեվորդները Էնկիի-Հայկ-Խալդի, Մարդուկի, կրակապաշտության եւ այլ Աստվածապաշտական ուսմունքների նկատմամբ: Հիմա էլ համառորեն մեր գլխին են կապում «Եհովայի վկաներ» կոչվող եբրայական մի նոր ուսմունք: Եթե դա հորինված է Եբրայեցոց համար միայն, թող վերջինս դրանով բարգավաճի ինչպես հարկն է: Հարցնենք այդ պնդաճակատ «վըկաներին»: Ինչու՞ է այն արտահանվում այլ ազգերի գործունեության ոլորտները, մասնավորապես Հայաստան, այն դեպքում, երբ Հայերի նախնիք` Շումերա-Խոյ-Խուրիական էթնոսը, մոտ 2500-3000 տարիների տեւողությամբ, Ուրում, Ուրուկում, Լագաշում, ապա Միտանիայում, Արմե-Շուբրիայում (Շուբարտույում), Ուրարտուում ու այլ հնադարյան քաղաքակրթության կենտրոններում պաշտել են Էնկիին, ապա Խալդին, իսկ մ.թ.ա. VI-րդ դարից մինչեւ քրիստոնեության մուտքը Հայաստան պաշտել են (պարսիկների կողմից հարկադրված) Մազդեզական, ապա Զրադաշտական կրակապաշտությունը, որը գոյատեւել է 9 դար:

Քրիստոնեության մուտքով հիմնովին ավերվեցին Հայոց մեհյանները, իսպառ մոռացության մատնվեց Խալդի եւ ապա հեթանոսական կրոն կոչվող քաղաքակրթությունը Հայքի տարածքում: Մեր նախնյաց պաշտած կրոնի հետ մեկտեղ իսպառ ջնջվեցին Հայոց պատմության 5000-ամյա կենսագրությունը, գիրն ու հուշարձանները, փոխարենը այսօր մեհյանների ավերակներին ինչպես մոլախոտ ծլարձակեցին քըրիստոնեական եկեղեցիները:

Արդյունքում, Հայ շինականների հիշողությունից իսպառ ջնջեցին նախնյաց թողած քաղաքակրթության բոլոր հետքերը, որից հետո սկուտեղի վրա մատուցվեցին «աստվածաշնչյան» Եբրայական բարբաջանքները, թե իբր եբրայեցիք միակ ընտրյալ աստվածահաճոն են, որոնք մենաշնորհ ունեն տիրելու մյուս ազգերի ճակատագրին: Իբր թե «Աստծո» կամքով նրանք էլ պետք է գերիշխեն երկրային ամբողջ մարդկային հոտին թե տնտեսապես, թե քաղաքականապես, եւ թե հոգեւոր` Եհովայի վկաներ կոչվող աղտեղություններով:

Հիշեցման կարգով ավելացնենք, որ Հայոց Խուրիական էթնոսը 3000 տարիների գոյատեւումի Խալդյան ուսմունքը հարկադրաբար թողել է մ.թ.ա. VI դարում: Դա այն պահն էր, երբ եբրայեցիք, իրենց թափառական խաշնարածությունը թողնելով, ոտք դրեցին քաղաքակրթության շեմ ու Աստվածաշնչի միջոցով ջանադրաբար մարդկային հիշողությունից ջնջեցին, մինչ իրենց «արթնացման պահը» գործող բոլոր նախկին քաղաքակրթությունների պատմական հետքերը եւ, դրա արդյունքում, մեզ եւս մատուցեցին, թե Հայոց էթնոսը նույնպես իրենց Հաբեթի ճյուղավորումներից ծնված ազգային միավոր է: Այս հարցում պարզապես ստիպված եմ առաջարկել մեկ անգամ եւս աչքի անցկացնել Շումերա-Խոյ-Խուրիական սեպագրությունները: Նրանք խնամքով պահպանվել են Բաբելոնի տիրակալ Համուրապիի (մ.թ.ա. 1792-1750 թ.թ.) կողմից հիմնադրված գրադարանի ավերակների ներքո եւ այսօր քմծիծաղում են «Աստվածաշնչում» տեղ գտած բազմաթիվ խեղաթյուրված նյութերի բովանդակությունների վրա: Քավ լիցի, Եհովայի վկաներ, սթափվեցե՛ք և ձեր վկաներին ժողովեցեք միմիայն ձեր ավետյաց երկրում, մենք ձեր ծառայության կարիքը չունենք: Ձեզնից ծլարձակած քրիստոնեական ուսմունքը, իր պատճառած բոլոր չարիքներով հանդերձ, բավ է մեզ համար, քանզի այսօր այն կերպարանափոխված է եւ շատ «նպաստավոր» գործում է Հայ ժողովըրդի շահերի համապատկերում:

Կարծում ենք, որ ցանկացած կրոնի գաղափարախոսության հիմքերը սին են:

Ստորեւ փորձենք հիմնավորել մեր տեսակետը՝ հենվելով մատերիական աշխարհի կառուցվածքի եւ գործող օրենքների իմացության ներկա գիտական նվաճումների վրա:

Տարիներ առաջ, երբ դեռ կրոնների գաղափարախոսության նկատմամբ հավատքի ինչ-որ նշույլներ կային, փորձեցինք հասկանալ, թե արդյոք մրջյունները, մեղուները, ձկների որոշ տեսակներ ունեն իրենց կրոն-պաշտամունքային կուռքերը: Չէ որ նրանք էլ համայնքային կյանքով են ապրում, նրանց անդամների մեջ աշխատանքի բաժանում է կատարված, մտահոգված են գալիք օրերի ապրուստի խնդրով (նրանց ինքնավերարտադրման գործոնը կատարյալ զարգացած է), ինչը ունի նաեւ մարդկային հասարակությունը: Մեզ համար մնաց հանելուկ: Պարզել էր պետք, արդյոք պըլանկտոնները եւ բակտերիաները ունե՞ն իրենց պաշտելի «աստվածները» եւ «աստծո» ընտրյալ երկրային «սրբերը», թե՞«աստված» մյուս կենդանիներին եւ կենսաբանական մյուս տարրերին զրկել է այդ մենաշնորհից: Արդյունքում ծընվեց այս հոդվածը, որը ներկայացնում ենք ընթերցողի դատին:

Նախ, բնագիտության ասպարեզից բերենք որոշ հայտնի դրույթներ, որոնք հիմնովին կբացառեն «արարչական» գաղափարախոսության գերբնական վարկածները:

Ա. Ֆիզիկայի հիմնարար օրենքներից մեկը, որը իր կիրառության հարցում չունի եւ ոչ մի սահմանափակում տիեզերքում ու գործում է ժամանակի ցանկացած պահին, ունի հետեւյալ իմաստը. տիեզերքում էներգիան չի ծնվում եւ ժամանակի ընթացքում չի անհետանում, այլ մի ձեւից փոխարինվում է մեկ այլ ձեւի՝ արդյունքում կատարելով աշխատանք (մարդու համար օգտակար կամ ոչ օգտակար): Այսինքն՝ գումարային էներգիայի արժեքը հաստատւն մեծություն է համայն տիեզերքում:
Բ. Երկիր մոլորակի վրա օրգանական նյութերը զարգանալու (բազմանալու) կամ քայքայվելու ընթացքում կլանում կամ առաքում են էներգիա (օրինակ ջերմային, էլեկտրական, էլեկտրամագնիսական, ձայնային, լուսային):
Գ. Նույնատիպ գործընթացներ, որոնք շարադրվեցին բ. կետում, ընթանում են նաեւ անօրգանական նյութերի քայքայման, կազմավորման ժամանակ: Բարդ միացություններ ունեցող մոլեկուլների կապի էներգիան, հաճախ նաեւ հեշտությամբ, փոխարինվում է տարաբնույթ տեսակի էներգիաների, պարզ մոլեկուլային միացությունների կամ ատոմների:
Դ. Շրջակա միջավայրի հետ էներգիաի վեաբաշխում է կատարվում նաեւ, երբ պարզ մոլեկուլային միացությունները քայքայվում կամ միավորվում են: Օրինակ. ջրածնի ատոմի օքսիդացումից ծնվում է ջրի մոլեկուլը, իսկ էլեկտրոլիզի ժամանակ ջրի մոլեկուլը փոխարինվում է ջրածնի եւ թթվածնի ատոմի կամ մոլեկուլի՝ արդյունքում կլանելով կամ առաքելով ջերմային էներգիա: Այս օրինաչափությունը դիտվում է անխտիր բոլոր մոլեկուլային միացությունների քայքայման (միավորման) ժամանակ:
Ե. Ցանկացած ատոմ տրոհվելու (միավորվելու) ընթացքում շրջակա միջավայրին տալիս կամ ստանում է տարաբնույթ տեսակի էներգիաներ: Ատոմային ռումբը դրա վառ ապացույցներից մեկն է: Ցանկացած ատոմ կազմված է տարրական մասնիկներից` էլեկտրոն, պրոտոն, նեյտրոն, որոնց մեջ կուտակված էներգիան անհամեմատ ավելի մեծ է քան այդ տարրական մասնիկների միջեւ գոյություն ունեցող կապի էներգիաները միասին վերցրած: Ատոմների տեսակները մեկը մյուսից տարբերվում են՝ կախված պարունակվող տարրական մասնիկների քանակից:
Զ. Ցանկացած տարրական մասնիկ տրոհվելուց (միավորվելուց) առաքում կամ կլանում է էլ ավելի մեծ, հզոր էներգիայի բազում տեսակներ` քվարկներ, կոտորակային լիցքեր պարունակող մասնիկներ եւ այլն: Քվարկների եւ կոտորակային լիցքեր պարունակող մասնիկների առկայությունը առայժմ հաստատվում է միայն տեսական մակարդակով:
Է. Քվարկներ կոչվող առավել տարրական մասնիկները ի՞նչ կառուցվածք ունեն եւ ի՞նչ գումարային էներգիա են պարունակում, առայժմ մարդկային մտքին հասու չէ, բայց նաեւ կասկած չի հարուցում, որ նրանց մեջ կուտակված էներգիայի պաշարները անհամեմատ ավելի մեծ են, քան այն ունեն սովորական տարրական մասնիկները (էլեկտրոնը, պրոտոնը, նեյտրոնը եւ այլն): Ֆիզիկոսները հակված են ենթադրելու, որ վերը հիշատակածի օրինաչափությունը կիրառելի է նաեւ քվարկների կազմավորման գործընթացում, այսինքն՝ որքան մասնիկի զբաղեցրած ծավալը փոքր է, այնքան նրա մեջ ամփոփված էներգիայի քանակը մեծ է:
Ը. Հիմնվելով վերը նշված կետերում բերված փաստերին, ֆիզիկոսների մեծամասնությունը հանգել է մի եզրակացության, որի համաձայն մատերիան իր տարաբնույթ էներգիաների ձեւերով, տիեզերքում բաշխված է անհամասեռ, այսինքն՝ տարածության որոշակի կոորդինատներում էներգիայի (մատերիայի) քանակը անհամաչափ է բաշխված:
Թ. Էնտրոպիա հասկացությունը բնութագրում է նյութի կայուն վիճակում գտնվելու հատկությունը: Որքան մեծ է տվյալ համակարգի կայունության աստիճանը, այնքան փոքր է էնտրոպիայի արժեքը: Եթե էներգիան (մատերիան) բաշխված լիներ համաչափ՝ ըստ կոորդինատների եւ ըստ ժամանակի (այսինքն ժամանակի ընթացքում փոփոխության չենթարկվեր), ապա նյութի էնտրոպիան հավասար կլիներ զրոյի: Ցանկացած ֆլուկտուացիա բերում է էնտրոպիա արժեքի մեծացման: Այս օրենքները եւս դասվում են բնության (ֆիզիկայի) «Ոսկե» օրենքների շարքին:
Ժ. Աստղաֆիզիկայում կա այսպիսի հասկացություն.
«Մեծ ֆլուկտուացիայի պահ (մեծ պայթյունի պահ)», որի ընթացքում նյութի նախնական համասեռ բաշխվածությունը անցում է կատարել անհամասեռ բաշխվածության՝ ըստ կոորդինատների եւ ըստ ժամանակի: Այսինքն՝ տիեզերքում, նախապես համասեռ բաշխում ունեցող էներգիան (կամ նրա որոշ մասը) խմբավորվելով վերաճել է «տարրական մասնիկներ» կոչվող բազում համակարգերի: Տարածության այն կոորդինատներում, որտեղ նախնական համասեռ բաշխված էներգիայի կուտակումները գերազանցել են մի ինչ-որ որոշակի չափ, այդտեղ ծնունդ է առել քվարկի կարգավիճակ ստացած մատերիայի տարրական մասնիկը:

Այժմ փորձենք ներկայացնել տիեզերքում ընթացող փոփոխությունները մեր կարծիքով «զարթոնքի առանձին պահերի» տեսքով, որոնք ընդգրկում են մատերիական մի վիճակից մեկ այլ վիճակի որակական ինը անցումներ, տալով նաեւ որոշ բացատրություններ:

1.Պայմանավորվենք «Մեծ ֆլուկտուացիայի պահ» ասելով հասկանալ՝ տիեզերքում կամ նրա մի ինչ-որ սահմանափակ տարածքում, նախապես համասեռ բաշխված էներգիայի փոխանակման պահը մասնիկային կացութաձեւի՝ դասական իմաստով մատերիայի: Ժամանակի անհունում այդ պահը համարենք հաշվանքի սկիզբ եւ նրան որակենք «մատերիական աշխարհի ծննդյան առաջին պահ» հասկացությունով:

2. Ժամանակի այն պահը, երբ նշված քվարկներից, ֆլուկտուացիոն կամ էվոլյուցիոն ճանապարհով, միավորվել եւ վերարտադրվել է տարրական մասնիկների բազմությունը` էլեկտրոն, պրոտոն, նեյտրոն եւ այլ տարրական մասնիկներ, պայմանավորվենք անվանել տիեզերական զարթոնքի (վերածննդի) երկրորդ պահ:
Առաջին եւ երկրորդ տիեզերական զարթոնքների պահերը հավանաբար գործել են եւ հիմա էլ գործում են մի շարք իրարից անկախ տիեզերական կոորդինատներում եւ որի հետեւանքով այժմ ունենք տարբեր տարիք ունեցող գալակտիկաների բազում համակարգեր: Այս հարցերը աստղաֆիզիկային վերաբերող խնդիրներ են ու դուրս են մեր այսօրվա հետաքրքրությունների շրջանակներից:
Մեր ուշադրությունն այսուհետ կսեւեռենք տիեզերական անհունի այն կոորդինատներում ընթացող պրոցեսների ուսումնասիրմանը, որտեղ վերարտադրվել եւ այժմ էլ վերարտադրվում են կենսաբանական կոչվող մատերիայի ձեւերը:

3.Երրորդ տիեզերական զարթոնքի պահ ասելով հասկանանք ժամանակի այն հատվածը, երբ տարրական մասնիկներից (էլեկտրոն, պրոտոն, նեյտրոն եւ այլ մասնիկներ) վերարտադրվել է «ատոմ» կոչվող մատերիական ձեւը:
Չմանրամասնելով ծավալուն նրբություններ պարունակող պրոցեսների նկարագրման հարցերը՝ ասենք միայն, որ մեր Արեգակնային համակարգը տիեզերքի անհունում այդ օբյեկտներից որեւէ մեկն է: Ավելացնենք միայն, որ ատոմը բաղկացած է միջուկից ու նրա շուրջը պտտվող էլեկտրոններից: Միջուկում առկա են միայն պրոտոններ եւ նեյտրոններ, որոնք պարուրված են միջուկային բազմաբնույթ ամուր կապերով: Ատոմները մեկը մյուսից հիմնականում տարբերվում են միջուկում պարունակվող պրոտոնների քանակով:

4. Չորրորդ տիեզերական զարթոնքի պահ ասելով հասկանանք ժամանակի այն հատվածը, երբ ատոմներից ձեւավորվեցին (ատոմների միավորումներ ստեղծելով) մոլեկուլ կոչվող մատերիայի ձեւերը: Օրինակ, ջրածնի ատոմը միավորվելով թթվածնի ատոմի հետ (ջրածնի օքսիդացում), գոյացել է հանրահայտ խմելու ջրի մոլեկուլը եւ ջուրը ընդհանրապես: Նատրիումի ատոմը միավորելով քլորի ատոմի հետ՝ գոյացել է կերակրի աղի մոլեկուլը:
Ատոմական եւ մոլեկուլային միացությունների բազմաբնույթ տեսակներ ամենուրեք սփռված են Երկիր մոլորակի ծավալում, որոնց մարդը հանդիպում է յուրաքանչյուր քայլափոխի: Գիտության մեջ ընդունված է այդ նյութերն անվանել անօրգանական նյութեր:

5. Հինգերորդ տիեզերական զարթոնքի պահ ասելով հասկանանք ժամանակի այն հատվածը, երբ մոլեկուլները միավորվելով կազմավորեցին բարձր մոլեկուլային միացությունների համակարգեր, այդ թվում նաեւ՝ բիոէլեմենտներ անունը կրող մատերիայի ձեւերը: Օրինակ՝ քարաքոսները, բուսական եւ կենդանական աշխարհի միաբջիջ էլեմենտները եւ այլ կենսաբանական պարզ միացություններ:
Քանի որ կենսաբանական բջիջ կոչվող մատերիայի ~80%-ը կազմված է ջրի մոլեկուլներից, որի նմանակը ոչ կենսաբանական միջավայրում համարժեք է կոլոիդ լուծույթներին, ուստի Երկիր մոլորակի վրա կենսոլորտը զարգացել է միմիայն այն ոլորտում, որտեղ բաշխված են ջրի մոլեկուլները: Այսինքն, կենսաբանական բջիջ կոչվող մատերիան իր զարթոնքն է ապրել բնության այն կոորդինատներում, որտեղ առկա են եղել ջրի մոլեկուլները, այն է՝ հիմնականում երկրակեղեւի վերին շերտերում, հատկապես երկրակեղեւի մակերեսին մոտ շերտերում, օվկիանոսներում, տրոպոսֆերայում, ստրատոսֆերայում: Այդ պարզ կենսատարրերը (բիոէլեմենտները) օժտված են մի առանձնահատկությամբ, այն է՝ զարգանում են ինքնավերարտադրման մեխանիզմով: Ինչպես բարդ մոլեկուլային միացություններ պարունակող կենդանական աշխարհն է մտահոգված իր կենսական գոյությունը պահպանելու հարցում, այդպես էլ յուրաքանչյուր պարզ բջիջ մտահոգված է ինքնապաշտպանության եւ ինքնազարգացման, բազմացման խնդիրներով:

6. Վեցերորդ տիեզերական զարթոնքի պահ ասելով հասկանանք ժամանակի այն հատվածը, երբ պարզ էլեմենտար բըջիջների վերարտադրության, միավորման ու համակեցության պրոցեսում ծնվեցին բուսական եւ կենդանական աշխարհի բարձր տեսակները: Օրինակ, ծիրանի ծառը, մարդը, սողունն ու բակտերիաները եւ այլ կենդանական ու բուսական աշխարհի բազում տեսակներ, որոնք շրջապատում են այսօրվա մարդուն, նրա յուրաքանչյուր քայլափոխին: Միայն բարձր կենսաբանական աշխարհի էակների մեջ հազարավոր տարաբնույթ տեսակի բջիջներ կան, որոնք խստագույն օրենքներով շաղկապված են, ունեն աշխատանքի բաժանում, իրականացնում են որոշակի բնույթի գործողություններ: Օրինակ, մարդու օրգանիզմում արյան բջիջների դերը եւ գործողությունները չես շփոթի սրտի կամ ուղեղի բջիջների գործունեության հետ:
Վեցերորդ կետի հարցերը կարծես թե ավելի մանրամասնելու կարիք կա, որպեսզի առավել հասկանալի դառնա դրանց զարգացման գործընթացում «արարչի» դերի ու մասնակցության պարագան:

Մարդու (կենդանիների) մարմնի մեջ այդ բազմաբնույթ, բազմատեսակ բջիջները կարծես թե բնակվում են կոլեկտիվ, համայնքային կացութաձեւով: Նրանք կենսահոսանքների, նեյրոնային կապուղիների, նյարդային ենթակառույցների միջոցով հաղորդակցվում են մեկը մյուսի հետ: Նրանց կառավարման վահանակը տեղակայված է գլխուղեղի ծալքերում: Ապա փորձիր ցանկացած կենդանու մի բջջին վնասել, մյուս բջիջների բազմությունը (կենդանին) միահամուռ բանակով կարձագանքի իրենց կոլեկտիվի մեկ անդամի ապրած անհանգստությանը: Հիվանդ բջիջներին բուժում են կամ որպես սնունդ վերամշակում, կամ մաշկի, մեզի, կղանքի միջոցով արտանետում արտաքին աշխարհ:
Կենդանական օրգանիզմները որոշակի իմաստով սահմանափակ, ինքնամփոփ համակարգեր են եւ, իրենց ինքնակառավարման գործոնին ենթարկվելուն զուգընթաց, որոշակի կապի մեջ են շրջակա միջավայրի հետ: Այդ օրգանիզմները իրենց կեցության եւ վերարտադրության համար շրջակա միջավայրից ստանում են օրգանական եւ ոչ օրգանական նյութեր (սնունդ, ջուր, թթվածին եւ այլն):
Գեոֆիզիկական դաշտերի (ճնշման, ջերմաստիճանի, գըրավիտացիոն դաշտի եւ այլն) փոփոխման նկատմամբ օրգանիզմները ցուցաբերում են համապատասխան արձագանք՝ իրենց անհատականությունը ապահովելու համար: Եթե մարդու (կենդանու) կառավարման համակարգը գտնըվում է գլխուղեղի ծալքերում, ապա առայժմ պարզ չէ, թե օրինակ ծիրանի ծառի ինքնակառավարման համակարգը նրա որ կոորդինատում է գտնվում: Միգուցե տարրական բջջի ներսում է: Պարզել է պետք: Չպարզաբանված խնդիրների անսպառ շտեմարան է կենսամիջավայրը, որոնց «սեպագրերը» պետք է վերծանել:

Որպեսզի համոզիչ լինի, որ բիոլոգիական միջավայրը իր մեջ աստվածային առաքելություն չունի, այլ պարզապես նրա շատ օրենքները կրկնում են անօրգանական միջավայրում գործող օրենքները՝ բերենք մի շարք փաստեր:

Մաքուր ջրի կառուցվածքը այնպիսին է, որ նա ունի նաեւ կըլաստերային կառուցվածք, այսինքն ջուրը փոքր ծավալներում իրեն պահում է բյուրեղային կառուցվածքի տեսքով, իսկ մեծ ծավալներում ձեռք է բերում ամորֆ կառուցվածք: Կլաստերի չափերը, որոնք կենսաբանական բջջի չափերի կարգի են, կախված են նրա ջերմաստիճանից, եւ ջերմաստիճանի մեծացման հետ նրանք փոքրանում են: 40oC ջերմաստիճանից բարձր ջրի կլաստերային կառուցվածքն անհետանում է, այսինքն՝ ջրի բյուրեղային կառուցվածքը քայքայվում է նաեւ փոքր ծավալում: Պարզ է, որ մարդու (նաեւ շատ կենդանիների) կենսաբանական բջիջների համակցությունը 40oC-ից հետո քայքայվում է:

Բջջի մոդելը ֆիզիկոսի աչքերով համարժեք է օվկիանոսի մոդելի՝ իր բազմաթիվ կենսաէլեմենտներով («ձկներով») հանդերձ: Բջջի մատերիայի 80 %-ը ջուր է, այսինքն կոլոիդ միջավայր է: 75%-ը ջրային կոլոիդ միջավայրում դեռեւս ջուրը պահպանում է մաքուր ներքին կառուցվածքը եւ բոլոր ֆիզիկական հատկությունները: Հայտնի է նաեւ, որ մաքուր ջրի ջերմունակության եւ էնտրոպիայի արժեքները մինիմումի փոս ունեն ~37oC-ում: Հիշենք, որ բջջի նորմալ աշխատանքը իրականանում է հատկապես ~37oC ջերմաստիճանում:

Մաքուր ջրի ջերմունակության եւ էնտրոպիայի պոտենցիալ փոսերի ջերմաստիճանի համընկնումը կենսաբանական աշխարհի կենդանիների շատ տեսակների նորմալ գոյատեւման ջերմաստիճանի` ~37oC-ի հետ, կարծում ենք բավարար է պատերացնելու մաքուր ջրի դերը բջջի ներսում գործող օրինաչափությունների պահպանման հարցերում:

Բերենք մի հետաքրքիր օրինաչափություն եւս, որը դիտվում է կաթիլային վիճակում գտնվող մաքուր ջրի կաթիլում եւ օրգանական բջջի ներսում, որոնց համար աշխատում են միեւնույն օրենքները:

Երբ մաքուր ջրի կաթիլի մակերեսին առաջանում է ալիք, որի ամպլիտուդան արդեն իսկ կաթիլի չափերի է, ապա կաթիլը ենթարկվում է ցնցումների: Քանի որ նմանատիպ կաթիլները, որպես օրենք, միշտ գտնվում են էլեկտրականապես լիցքավորված վիճակում, ապա կաթիլները շրջակա միջավայր են առաքում էլեկտրամագնիսական եւ ակուստիկ ալիքներ, որոնց հաճախականությունները գտնվում են գերցածր հաճախականությունների տիրույթում: Այս երեւույթը հաջողությամբ դիտվում է կաթիլային ամպերում:

Նմանատիպ վիբրացիաների եւ կենսահոսանքների առաքում դիտվում է նաեւ բջիջների աշխատանքային պրոցեսներում՝ ստիպելով, որ կալիումի եւ նատրիումի իոնները հերթով վերաբաշխվեն բջջի ներսի եւ դրսի պատերի միջեւ:

Բերենք եւս մի քանի օրինակ.

Փոքրագույն չափեր ունեցող խողովակներում, երբ խողովակը որոշակի հաճախականությամբ վիբրացիայի է ենթարկվում (օրինակ ակուստիկ դաշտի միջոցով), ապա ջուրը այդ խողովակի ներսում հաղթահարում է ծանրության ուժի արգելքը եւ վեր է բարձրանում մի քանի հարյուրապատիկ անգամ ավելի բարձր, քան հանգիստ պայմաններում գտնըվող նրա թրջելիության (մենիսկի) բարձրությունն է: Այս երեվույթը ֆիզիկոսներին հայտնի է «ակուստիկ շատրվան» անունով եւ կրում է ակադեմիկոս Կովալյովի էֆեկտ անունը: Ֆիզիկական այս երեւույթը դիտվում է նաեւ ծառերի աճի ժամանակ (օրինակ, խաղողի վազի գարնանային էտի ժամանակ ջուրը կարող է տասնյակ մետրերով վեր բարձրանալ վազի շիվերով՝ հաղթահարելով գրավիտացիոն դաշտի հարուցած արգելքը): Արյան շրջանառության արագացումը ռիթմիկ երաժշտության տակ կենսաբաններին վաղուց է հայտնի: Ամպերում կաթիլային վիճակում գտնվող ջրի մասնիկները՝ կոլեկտիվ համակեցության օրինապահությանը ենթարկվելուն զուգնթաց, ցուցաբերում են նաեւ հարկադրական վիբրացիա, որը եւ զուգորդվում է էլեկտրամագնիսական եւ ձայնային ալիքների առաքմամբ, քանի որ նրանք ինքնակամ լիցքավորված են: Ինքնակամ լիցքավորված է նաեւ ցանկացած կենսաբանական բջիջ, իր ինքնակամ վիբրացիայով հանդերձ, որը նույնպես առաքում է, կենսահոսանք կոչվող էլեկտրոմագնիսական եւ ձայնային ալիքներ: Հետաքրքրական է, որ երկու դեպքում էլ նրանց հաճախականությունների շերտերը համարյա համընկնում են: Էլեկտրաակտիվ ամպերի պայմաններում մեղուների զգուշանալու վարքագիծը հարմար ինդիկատորի դերակատարում ունի, որտեղ գործում է ինֆորմացիայի (էներգիայի) ռեզոնանսային փոխանցման օրենքը: Ամպի պարագայում, կապիլյար կաթիլները բացառապես գտնվում են ջերմամեկուսացված վիճակում, նրանք հաճախ սառչում են -20oC-ում եւ ավելի ցածր ջերմաստիճանային պայմաններում: Մյուս կողմից, ջերմամեկուսացված վիճակի հատկություններ ունի ցանկացած կենսաբանական բջիջ:

Այս եւ չբերված բազմաթիվ օրինակների առկայությունը հարկադրում են մեզ անելու հետեւյալ եզրակացությունը:

Անօրգանական մատերիա ջուրը մտնելով կենդանի օրգանիզմի մեջ, այնտեղ է տեղափոխում նաեւ իր (մաքուր ջրի) ֆիզիկական հատկությունների բազմաթիվ օրինաչափությունները եւ բջիջների աշխատանքային կանոնակարգում գործելու համար ոչ մի տեղ չի թողնում «արարչին»` իր միստիկ գործողությունների իրականացման համար:

Այժմ կենսամիջավայրերում որպեսզի «արարչի» չկայացած դերը առավել հստակ պատկերացնենք, առավել հանգամանալից քննության առնենք հիպնոս, երազահան եւ գուշակ կոչված առեղծվածները: Այստեղ եւս «աստվածահաճո» առեղծվածային գործողությունների հիմքեր չկան: Սովորական մարդը մարդու վրա, կամ կենդանին կենդանու վրա, կամ կենդանին մարդու վրա եւ կամ մարդը կենդանու վրա կարող է ազդել որոշակի հեռավորությունից (օրինակ, հայացքով, դեմքի միմիկայի շարժումով, խրոխտ կեցվածքով, քայլքով, ձայնով, ձայնային ինտոնացիաներով, մտքերի գըրավոր եւ բանավոր փոխանցումով, անմիջական շփումներով, սիրահետումներով, աչքի որոշակի սեւեռումներով, «աչքով տալով» և այլ նմանատիպ միջոցներով, այդ թվում նաեւ ինտելեկտուալ հզոր կենսադաշտերի առաքման կամ ընկալման մեխանիզմներով): Մարդկանց կամ կենդանիների այն անհատները կամ խմբերը, որոնք օժտված են առավել հզոր բիոդաշտեր առաքելու (կամ ընկալելու) կարողություններով, ստացել են «հիպնոս» կամ «գերբնական ուժերով օժտված մարդ» անվանումը: Հիշենք նաեւ, որ անհատ մարդիկ կան, որոնք օժտված են արտակարգ մեծ հիշողությամբ, տասնյակ այլ լեզուների տիրապետելու կարողություններով, բնական գիտությունների օրենքները հեշտությամբ յուրացնելու ընդունակություններով կամ բացառիկ ատլետիկ կարողություններով: Ինտելեկտուալ հզոր կենսադաշտերով օժտված են նաեւ կենդանական աշխարհի որոշ տեսակներ: Օրինակ, օձերի տեսակներ գիտենք, որոնք իրենց որսը իրականացնում են հիպնոսի օգնությամբ: Օվկիանոսներում ձկների տեսակներ կան, որոնք իրենց հակառակորդին շանթահարում են հզոր կենսաէլեկտրական դաշտերի օգտագործման միջոցով: Արագած սարի հովտային շրջաններում մրջյունների համայնքներ գոյություն ունեն, որոնք տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին թեւավորվում են եւ թռչում երկինքն ի վեր եւ վարում կազմակերպված պատերազմներ համայնքների միջեւ, նաեւ համայնքի ներսում՝ արդյունքում թեւատելով միմյանց: Այս օդային գոտեմարտը տեւում է մի քանի օր, որին նորից հաջորդում է նախկին նորմալ կյանքը՝ արդեն առանց թեւերի: Ամփոփելով վերը շարադրված մեջբերումների համադրումը՝ հակված ենք ենթադրելու, որ հիպնոսողները, գուշակները այն անհատներն են, ովքեր օժտված են մարդու (կամ կենդանու) օրգանիզմի մտավոր կենսադաշտային էներգիան արդյունավետորեն համախմբելու (համափուլ սեվեռելու, սփռելու եւ ընկալելու) կարողություններով:

Կենսամիջավայրերում ինտելեկտուալ գործունեության նշված ձեւերը հասու են ցանկացած մարդու: Այստեղ հարցը այն է, թե տվյալ մարդու մոտ բանականության աստիճանը ինչ բարձրության վրա է:

Ժամանակակից գուշակների (երազահանների) գերակշռող մասը խաբեբաներ են, որոնք իրենց անձնական շահերի համար «աստվածաշնչյան սրբերի» եւ մերօրյա «սրբազան ավազակների» օրինակներով փորձում են իրենց ընտրողական «բարձր ցուցանիշային ինտելեկտի» օգնությամբ տիրանալ նորմալ կարողություններով օժտված (համեմատաբար ցածր ցուցանիշային ինտելեկտով) մարդկային ուղեղների կառավարման վահանակին:

Ցավոք, կրոնի անվան տակ, այս մտավոր բնույթի «բռնաբարությունը առայժմ պարտադրված է մարդկային հոծ զանգվածներին: Անգամ հին, ինչպես նաեւ նորաթուխ եբրայեցիք, իրենց Եհովայի վկաներով հանդերձ, ամենուրեք բարբաջում են, իբրեւ թե իրենք ազգովի «աստվածատուր» են եւ ունեն մենաշնորհ տիրելու ուրիշ ազգերի ինչքերին եւ հատկապես իրավասու են ներգործելու ուրիշ ազգերի մտածելակերպի վրա:

Համոզված եղեք, որ սովորական տրամաբանությամբ օժտված յուրաքանչյուր մարդ ի վիճակի է որոշակի բնագավառներում իր ընդունակությունները եւ աշխատասիրությունը համադրելով հասնել ու տիրանալ մտավոր կարողությունների որոշակի բարձր աստիճանի: Մարդն ի ծնե «աստվածատուր կարողությունների» տեր չի լինում, նա այն զարգացնում է իր գոյատեւման ճանապարհին եւ, որ ամենակարեւորն է, նրան տիրանում է քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Մտավոր գերկարողությունների տիրանալու բանալին յուրաքանչյուր մարդու մոտ կա, հասու է յուրաքանչյուր մարդու: Նպատակադրվեք, եւ այն, որոշակի աշխատանքից հետո, որոշակի մասնագիտությունների բնագավառում ձեր ձեռքբերումների պտուղը կդառնա: Մտավոր բնագավառի ցանկացած արտադրանք մատերիական աշխարհի գոյաձեւերի թվին է պատկանում եւ ժառանգն է միմիայն տիեզերական զարթոնքի մերօրյա փուլի (այսինքն՝ կենսաբանական գոյաձեւի հերթափոխի):

Տիեզերական համայն աշխարհը ժամանակի ընթացքում ձեւափոխվելով կատարելագործվում է` աստիճանաբար ձեռք բերելով առավել բարդ կառուցվածքներ, վերապրելով զարթոնքների նորանոր պահեր ու այս ճանապարհի եւ ոչ մի փուլում «արարչի», նրա թիմակից «աստվածների», երկրային քրմերի, սրբերի, աստվածատուր մենաշնորհ անհատների գործոնի կարիքը չի զգացվում:

Համոզված ենք, որ «արարիչ», «աստված» հասկացությունները մարդու կողմից երբեւէ հնարված ամենաանհաջող մտավոր արտադրանքի յուրօրինակ ձեւերից են, որով որոշ մարդ անհատներ փորձում են ինչպես գործիք օգտագործել ազդելու այլ մարդկանց մտածելակերպին՝ զրկելով նրանց ինքնուրույն դատելու կարողություններից:

Հազարավոր դարեր առաջ, երբ դեռ մարդ կենդանին գազանի կարգավիճակով էր ապրում (առանց մտավոր արտադրանք ստեղծելու կարողության), ապա ինչ կարգավիճակ ուներ նրա երեւակայած «աստվածը»: Փորձեք մի պահ տրամաբանել, թե ուր են հասել մերօրյա կրոնական դաշտի գաղափարախոսական աղտեղությունները:

Հարկավոր է հոգեւոր-կրոնական թմբիրից ձերբազատվել եւ գոյատեւման սպասելիքները փնտրել համակեցության մեջ: Բնության մեջ ցանկացած սպասվելիք հետեւանքները ծնվում են որոշակի պատճառների ինտեգրալ համադրումից, սա է գոյատեւումի ոսկյա օրենքը, որը առանց վերապահումի աշխատում է նաեւ ազգերի (պետությունների, պետական միավորումների) փոխհարաբերությունների մեջ: Աստծուց գութ հայցողը տիրանում է միայն սին պատրանքների: Հիշենք Ավարայրի ճակատամարտի ողբերգությունները:

Այժմ փորձենք ուրվագծել տիեզերական զարթոնքի հաջորդ պահերը եւս:

7. Յոթերորդ տիեզերական զարթոնքի պահ ասելով հասկանանք ժամանակի այն հատվածը, երբ կյանքի կոչվեց կենսաբանական մատերիայի (բուսական աշխարհի, կենդանական աշխարհի, մարդկային խմբերի) համակեցության օրենքով գոյատեւման գործընթացը: Զարգացման այս փուլում, ի տարբերություն բուսական աշխարհի և կենդանական աշխարհի շատ տեսակների, որոնք ապրել եւ այժմ էլ ապրում են միմիայն համայնքային կյանքով, մարդկային հանրությունը համայնքային ապրելակերպից թռիչք կատարեց զարգացման մի նոր փուլի եւ իր ինքնավերարտադրման համար, բացի սննդի հայթայթումից, հոգաց նաեւ ոչ կենսաբանական մատերիայի ինքնազարգացման ինքնավերարտադրման կենսամիջոցների մասին (սարքաշինություն, ռազմական տեխնիկա, բարձր տեխնոլոգիաներ եւ այլն):

8. Ութերորդ տիեզերական զարթոնքի պահ ասելով պետք է հասկանալ ժամանակի այն հատվածը (ներկա պահը), երբ ստեղծվում են տեխնիկական այնպիսի սարքեր, որոնք ի վիճակի են ինքնավերարտադրման ճանապարհով կյանքի կոչել ավելի կատարյալ ինքնավերարտադրում ապահովող բազա, որտեղ կենսաբանական տարրերի կողմից այլեւս միջամտելու կարիք չի զգացվի: Այսօր տեխնիկական զինանոցն է ծառայում մարդուն (կենսաբանական աշխարհին), վաղն արդեն մարդը կցորդ կդառնա մտավոր կարողություններով օժտված տեխնիկական համակարգին: Կենսաբանական մատերիայի գոյաձեւը, ավելորդ բեռի կարգավիճակում գտնվելով, խաղից դուրս կմնա եւ կենթարկվի հարկադրական ոչընչացման:
9. Տիեզերական զարթոնքի իններորդ փուլում մտավոր կարողություններով օժտված «գերբարձր տեխնոլոգիաներ» կոչվող մատերիայի ձեւի համար արժեք չեն ունենա հոգեւոր եւ կիրառական արվեստի գլուխգործոցները: Ենթադրում ենք, որ խոզի մսից պատրաստված խորովածը նույն արժեքը կունենա, ինչ կովի հորթի համար անգլիական թագավորական թանգարանում այսօր պահվող Շումերա- Խոյ- Խուրիական (արիական, հայկական) քաղաքակրթությանը պատկանող, 4500 տարիների վաղեմություն ունեցող, Խալդ Աստծո պաշտամունքային կուռքը` Այծի ոսկեձույլ քանդակը:

Հարգելի ընթերցող, նորից վերհիշենք վերը շարադրվածի բովանդակությունը եւ տրամաբանենք այն մասին, թե ինչպես աշխարհաստեղծման հարցում, սկսած առաջինից մինչեւ 9-րդ տիեզերական զարթոնքի պահերը հաջորդեցին մեկը մյուսին, որտեղ մատերիայի ձեւերը (տեսակները) զարգանալով կերպարանափոխվեցին նորանոր տեսակների, իհարկե համընդհանուր էներգիայի գումարային քանակի պահպանման շրջանակում, եւ այդ միլիարդավոր դարերի ընթացքում «արարիչ» կոչված շինարարի կարիքը (անհրաժեշտությունը) չզգացվեց: Չզգացվեց նաեւ «աստվածների», «Եհովաների» եւ նրանց երկրային «սրբազան ավազակների» ծառայության կարիքը, երբ ինքնակատարելագործման հունով ջրի կաթիլից կենսաբանական բջիջը կառուցվեց, ապա բջիջների համակեցությունից մարդ արարածը ծնվեց, գերկատարյալ համայնքային կյանքով ապրող մրջյունային քաղաքակրթությունը ստեղծվեց, որոնցից մարդկությունը սովորելու շատ բաներ ունի: Մրջյունները գոյատեւում են կատարյալ օրենքների եւ օրինապահության շրջանակներում, ու նրանց բանականության աստիճանը բնավ չի զիջում մարդկային բանականությանը: Նրանք բակտերիաների տեսակներ են խնամում` սեփական կարիքները հոգալու համար եւ տրամաբանության այլ չափանիշներին համապատասխանող գործողություններ կատարում:
Այսպիսով, բնության գործող օրենքներն, իրենց կիրառման տիրույթներով հանդերձ, ինչ-որ մեկը («արարիչը») չի հնարել: Դրանք մատերիայի առանձին տարրերի միջեւ համակեցության պահանջներից բխող էներգետիկ առումով օպտիմալ գործելաոճեր են:

Հրաչյա Բախշյան, ք. Աշտարակ Ֆիզ-մաթ գիտությունների թեկնածու

Մտորումներիս քարավանն անդարձ, Պատմության ծալքերը ձգեցին ինձ,
Որտեղ մտքերիս կծիկը հանկարծ,Տիեզերաշինության հետքերով գնաց:

Հ. Գ. – Էնկի- Հայկ – Խալդյան տոմարի 4500-ամյա տարեդարձի առթիվ նվիրում եմ Հայ Արիների Միաբանության զարթոնք վերածննդին – Երևան 2006 /Բ. Հ. Տ. 4498 /թ.

«Հայ Արիներ» Թիվ 76, 77, օգոստոս, սեպտեմբեր, 2006թ.

«Ի՛մ իրավունքը» թերթի խմբագրությանը

June 29, 2011

«Ի՛մ իրավունքը» թերթի խմբագրությանը

Հայ-Արիները Դեմ Են Ոչ Թե Հեթանոսությանը, Այլ՝ Բոլո’ր Կռապաշտական Դրսեվորումներին

Ի պատասխան «Արիացիներն ընդդեմ հեթանոսության» հոդվածի

Ողջունելի է թերթի նախաձեռնությունը՝ դիակիզման օրենքի շուրջ բանավիճային մթնոլորտ ձևավորելու, տարակարծությունները հարգելու, պարզաբանելու առումով: Երկու տարբեր տեսակետների համատեղ ներկայացումը թերթի 31.03.2006թ.-ի թողարկման մեջ նույնպես ողջունելի է:

Վստահեցնում եմ (առավելապես «Արիացիներն ընդդեմ հեթանոսության» հոդվածի հեղինակ Արմինե Մելքոնյանին), որ և’ Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը, և’ «Արորդիների Ուխտ»-ի Քրմական Խորհուրդը հանգամանալից ուսումնասիրել են Հայոց պատմության, հատկապես մինչքրիստոնեական ու նախահեթանոսական ժամանակների փաստագրական «պատառիկները», նաև՝ շումերական, աքքադական, պարսկական, հունական, հրեական, հնդկական (վեդայական) և այլ աղբյուրներից մեզ հասած պատմա-գիտական աշխատությունները: Ունենք լուրջ գիտնականներ (Ա. Մովսիսյան, Ա. Տերյան, Ա. Պետրոսյան, Պ. Հերունի, Ս. Այվազյան, Գ. Կարապետյան, Ա. Վարպետյան, Հ. Ներսիսյան և այլք), ովքեր արդեն տպագրել են տասնյակ պատմա-գիտական գրքեր՝ վկայելով ու հիմնավորելով այդ նյութերը: Այս հայագիտական աշխատություններում Հայոց պատմությունը ներկայացված է 10-12 հազար տարվա վաղեմությունից, որոշներում՝ մինչև 40 հազար տարվա… Խոսքը Հայոց պատմության մասին է, ոչ՝ ծագումնաբանության, որի մասին հստակորեն դեռ վաղ է խոսել: Մեր աշխարահռչակ ազգակից, աստղաֆիզիկոս Վ. Համբարձումյանը տիեզերագիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ Երկիր մոլորակը 5-10 մլրդ տարեկան է, իսկ աշխարհի հնագույն գրավոր աղբյուրներից վեդաներում մարդկության ծագման կամ գոյության մասին արձանագրված փաստերն ունեն ավելի քան 2 միլիարդ տարվա վաղեմություն… Այնպես որ, 10 հազար կամ 100 հազար տարվա պատմություն ունենալու բանավեճերն ու գիտական եզրակացությունները դեռ բազմիցս սրբագրվելու են՝ բացահայտելով շատ խորիմաստ խորհուրդներ…

Հիմա անդրադառնամ բուն թեմային: Վերոհիշյալ հոդվածում նշված է, թե դիակիզման մասին մեր մոտեցումներում առկա են հինդուիստական և բուդդայական տարրեր: Դատողություններ են արված հոգու աննյութ, ոչ հրե լինելու, մահվանից հետո ազատագրման պահի և երկրային կյանքում նրա շարունակականության մասին: Հոդվածագիրը պնդում է նաև, թե հեթանոս հայերն ու նրանց առաջնորդները թաղվել են հողում և չեն այրվել, որպես օրինակ բերվում են Արա Գեղեցիկի ու Արտաշես թագավորի թաղման պատմությունները: Հարգելի Ա. Մելքոնյանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ Հայոց զորության աստված «Վահագնի ծնունդը» սերնդեսերունդ փոխանցվել է քրիստոնյա հեղինակ (հետաքրքիր է, որ ոչ թե հայ, այլ՝ քրիստոնյա) Մ. Խորենացու կողմից: Հոդվածն ավարտվում է այն համոզմամբ, որ հեթանոս հայերը չեն ունեցել դիակիզման սովորույթ, և նըրանց հարազատ է եղել «հող էիր՝ հող դարձիրը», ուստի մեր քրիստոնյա քույրիկը անիրավացիորեն զայրանում է, որ մենք՝ հայ-արիականներս բռնանում ենք հայ հեթանոսների պատկերացումների ու հավատալիքների վրա… (՞): Այսինքն՝ հայ-արիներն ու հեթանոս քրմերը դե՞մ են իրենք իրենց, թե՞ կարծիք կա, որ մենք անտեղյակ, ծայրահեղական հեթանոսներ ենք… Հերիք չէ Հայոց առաքելական եկեղեցու կաթողիկոսը հանդես է գալիս որպես ամենայն հայոց կաթողիկոս, ստացվում է նաև՝ արիադավանների՝ հեթանոսների (՞), ովքեր հայությունը կազմողների մի մասն են, հիմա էլ մեզ՝ հեթանոսներիս (հեթանոս-էթնոս-ազգ)՝ ազգայիններիս փորձում են զրկել մեր անունից հանդես գալու պարզ իրավունքից… Մի քիչ հակաքրիստոնեական չէ՞:

Պատասխանենք առաջին հարցադրումից սկսյալ: Պատմությունից են հայտնի Հայկական լեռնաշխարհից՝ Հայերի բնօրրանից՝ Արիական ոստանից, երեք հզորագույն ԱՐԻԱԿԱՆ արշավանքները: Դրանք եղել են Հնդկաստանի, Եվրոպայի և Եգիպտոսի ուղղություններով, վերջինս հայտնի է նաև որպես հիքսոսների արշավանք: Առաջին ուղղության վկայությունները պահպանվել են վեդայական աղբյուրներում (հայաների, նաիրների, արիների-արիաների մասին), երկրորդ ուղղությանը՝ հունական, գերմանական, բրիտանական և այլ աղբյուրներում (արմենների, արմինների, արիմանների (արի մարդկանց) մասին), երրորդ ուղղությանը՝ եգիպտական, հրեական և այլ աղբյուրներում (հայքսոսների-հիքսոսների-հյուքսոսների, հյուսիսի ժողովրդի մասին): Շումերական և հնագույն այլ դյուցազներգություններում Արարատյան երկիրը՝ Հայք-Հայաստանը համարվում է «Սրբազան օրենքների երկիր», «Աստծո և մարդկանց հավիտենական ուխտի երկիր», «Մարդկության փրկության երկիր»և այլն: Չցանկանալով այս փոքր հոդվածում մանրամասնել պատմական ծավալուն փաստերը (անհրաժեշտության դեպքում կարող ենք)՝ միայն նշեմ, որ Հայ-Արիական հավատքը հայերի ծագման պես այնքան հին է, որ մեր հավատքի համեմատությունը հինդուիստական կամ բուդդայական հավատքների հետ… մեղմ ասած զարմանալի է: Այ, հակառակը կարող է լինել, քանզի հզոր ՀԱՅ-ԱՐԻԱԿԱՆ հավատքի՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻ փլուզումից հետո, Արիական ծագմամբ տարբեր ազգեր ստեղծեցին իրենց ազգային հավատքները՝ հենվելով ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻ հիմնարար սկզբունքներին, այդ թվում՝ հայոց արիադավանությունը՝ հեթանոսությունը:

Ես ավելի շատ հիմքեր ունեմ քրիստոնեական հավատքի առանցք հանդիսացող, հրեական ընտրյալությամբ համեմված «Հին կտակարանը» և այնտեղ որպես միակ աստված արձանագրված Եհովայի հարցը մեզանում համեմատելու հուդդայականության հետ, ինչը կարծես թե հոդվածագըրին ամենևին չի էլ հուզում, թե որ աստծուն ենք պաշտում և որ ազգն է այդ աստծո ընտրյալը… Այո’, Եհովայի ընտրյալ ազգը հրեաներն են, քանզի դա նրանց աստվածն է, մեր աստվածներին մենք մեր պատմության ու տաճարների հետ այրել ու հիմնահատակ ոչնչացրել ենք քրիստոնեացման «խաչակրաց» ավերիչ կեցվածքով: Եվ հիմա էլ, ո՜վ քեզ մխիթարանք, պատմահայր Մովսեսը մեզ է փոխանցել «Վահագնի ծնունդը», իսկ ո՞վ է ոչնչացրել մեր ծագման վկայագիրը, տասնյակ հազարամյակների քրմական մատյանները, գիտե՞ հարգելի Ա. Մելքոնյանը… նրան մենք Գրիգոր «լուսավորիչ» ենք ասում, ով խավարեցրեց մեր հազարամյակների պատմության լույսը: Արևապաշտությունը՝ Ար(ա)-Արև Արիական Աստծո պաշտամունքը փոխելով լուսնապաշտությամբ՝ սեմական Եհովա աստծո պաշտությամբ… մենք մոռացե՞լ ենք, որ Արարիչն Արարեց Արարածին Արարատում և այդ Արիածին Արարածը Արիացին էր՝ Արի Մանը (Արի Մարդը)՝ Արմանը կամ Արմենը… Ուստի մեր սրբավայրը ոչ թե Երուսաղեմն է կամ Սիոնը, այլ՝ Հայոց Արարատյան լեռնաշխարհը:

Հայոց Աստված Վահագնը հրե ծնունդ է, և նրա ծննդին «…Ընդ եղեգան փող ծուխ ելաներ, ընդ եղեգան փող բոց ելաներ… նա հուր հեր ուներ, ապա թե բոց մորուս, եւ աչքունքն էին արեգակունք:», նա Արարչական-Արիական ծագում ունի և ոչ սեմական, նա հողածին չէ՝ ինչպես Ադամը: Հայ Աստվածների արարողը Հայր (հայ(հայըր-բարձր(յալ), հնդարիական լեզու)) Արան է և ոչ հրեա Եհովան, այս ամենին կարելի է տեղեկանալ՝ ծանոթանալով «Արարատյան դիցաբանության» հետ, կամ՝ Հայ-Արիների Աստվածաշնչի՝ «Ուխտագրքի»: Հայ Աստվածների մեջ չկա չարի աստված, իսկ Եհովան ամեն առիթով սարսափեցնում ու պատժում է մարդկանց, դրդում խաբեության ու խարդախության: Ադամն ու Եվան խստագույնս պատժվում են՝ իմաստության ծառից միրգ ուտելու համար և վտարվում են դրախտից, իսկ Հայ Աստվածները սիրո, դպրության, իմաստնության, հյուրընկալության և այլ բարիքների պտուղներ են պարգևում մարդկանց: Տարբերությունները հսկայական են… Նույնիսկ քրիստոնեական «Բիբլիան» վկայում է, որ եղել են Աստծո որդիներ ու մարդկանց որդիներ (հրե և հողե որդիներ). «(Ծննդոց, գլ. Զ) – Եւ եղաւ երբոր մարդիկ սկսեցին շատանալ երկրի վերայ, եւ աղջկերք ծնեցին իրանց. Աստուծոյ որդիքը տեսնելով մարդկանց աղջկերանցը, որ գեղեցիկ էին, ամեն իրանց հավանածներիցը իրանց համար կանայք էին առնում: Եւ Եհովան ասաց. իմ հոգին մարդի վերայ միշտ չ’մնայ, այն պատճառով որ նա մարմին է. այլ նորա օրերը հարիւր քսան տարի լինին: Եւ հսկաները կային այն օրերը երկրի վերայ. եվ այնուհետեւ էլ որ բոլոր Աստուծոյ որդիքը մարդկանց աղջկերանց մօտ էին մըտնում, եւ նորանք նորանց համար ծնում էին. նորանք այն զօրաւորներն էին, որ վաղուց անուանի մարդիկ էին: Եւ Եհովան տեսաւ որ շատացել էր մարդկանց չարութիւնը երկրի վերայ, եւ նորանց սրտի խորհուրդների գաղափարները չար էին ամեն օր. Այն ժամանակ Եհովան զղջաց, որ երկրի վերայ մարդ ստեղծեց, եւ իր սրտի մեջ տրտմեց: Եւ Եհովան ասեց. Երկրի երեսիցը ջնջեմ մարդը որ ստեղծեցի, մարդից մինչեւ անասունը, մինչեւ սողունը եւ մինչեւ երկնքի թռչունը, որովհետեւ զղջում եմ որ նորանց ստեղծել եմ: Բայց Նոյը Եհովայի առաջին շնորհք գտաւ…»:

Չկան որևէ հնագույն հայ թագավորի կամ նախնյաց գերեզմանոցներ, որոնք մի քանի հազարամյակների պատմություն ունենան, իսկ որոնք էլ կան հուշերում, դրանք այն ժամանակներին են պատկանում, երբ հայկական հեթանոսությունը որդեգրեց կռապաշտական տարրեր, որը հիմա «պատել» է բոլոր կրոններին, նաև քրիստոնեությանը (պաշտամունքի առարկա են դարձել Հիսուսի ու Մարիամի նկարներն ու արձանիկները, զարդատեսակները): Հեթանոսություն որոշակիորեն մուտք գործեց նաև հելլենիստական «սրբազան պոռնկությունը», բայց դա որևէ կապ չունի Հայ-Արիականության հետ, իսկ այդ ժամանակների թաղումներում կենցաղային պարագաների կամ ռազմական հանդերձանքի թաղումը մահացածի հետ՝ նույնպես կռապաշտական դրսևորումներ են: Հաճախ էլ պարսկական զրադաշտականությունն են նույնացնում հայկական հեթանոսության հետ:

Մեծ շփոթ են առաջացնում հատկապես Հայոց գահի խառնարյուն թագավորների հավատամքային ու ծիսական համադրումները, որոնք բացի հայկականից ներառել են հելլենիստական, հռոմեական կամ հրեական ծիսատարրեր: Շփոթ է առաջացնում նաև հետևյալ հանգամանքը. երբ մահացածի մասունքները հանձնվել են բնության չորս տարրերին (հուրին, օդին, հողին, ջրին). որոշ դեպքերում հողին հանձնման արարողության այդ հատվածը ընկալվում է իբրեւ «հողեղեն» թաղում, մինչդեռ իրականում այդպես չէ: Ինչ վերաբերում է Արա Գեղեցիկի պարագային, ապա սեմիտական տառփուհի Շամիրամը Արային տիրելու համար ոչ միայն նրա կյանքը ձևախեղեց, այլև՝ մահը…

Հայ Աստվածները հեռացող-վերադարձող Աստվածներ են, ի հակառակ սեմական մեռնող-հառնող Աստվածների: Քըրիստոսը մեռավ և հարություն առավ ի մեռելոց, իսկ ԱՍՏՎԱԾ չի կարող մեռնել (Արա Գեղեցիկի մեռնող-հառնող սեմական մեկնաբանությունը սին է)… Մեր Աստվածները Փոքր Մհերի պես հեռացել ու փակվել են «քարայրում» և պիտի դուրս գան, երբ մեր հոգիներում կանչենք, հավատանք նրանց: Ի տարբերություն Եհովայի, Կրիշնայի և այլոց, Հայ Աստվածները մեզ չեն սպառնում ու պատժում նույնիսկ մեր հոգիներից «արտաքսված» լինելու դեպքում, քանզի (Բ)Արի են՝ ոգեղեն հուր-եթերային…

Ինչ վերաբերում է հոգու հավերժության գաղափարին, ապա այո’, հոգին աստվածային լույս է, որն ազատագրվում է մեռածի մարմնից՝ կրկին հավերժական ընթացքին միանալու համար: Թե տղամարդու, թե կնոջ հոգին նույն ակունքի ծնունդն են և սնվում են տիեզերական հրից՝ ԱրԷգԱկ-ից, արական ու (է)իգական ակունքից, և «հուր էիր՝ հուր դարձիր»-ը Հայ-Արիական սրբազան «պարտավորություն» է:

Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Ի վերջո Հիսուսը արամեերեն է խոսել

June 29, 2011

Ի վերջո Հիսուսը արամեերեն է խոսել

Հայ Արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին շարունակում են մտահոգել ազգային նկարագիրը չկորցնելու, ակունքներին ու ավանդույթներին հավատարիմ մնալու խնդիրները: Եվ նա ու իր համախոհները չէին կարող անտարբեր մնալ նաև աղմկահարույց «Դա Վինչիի ծածկագիրը» հակաքրիստոնեական կինոնկարի նկատմամբ:

– Կինոնկարը չեմ դիտել և դիտելու ցանկություն էլ չունեմ: Արդեն պարզ է դրա հեղինակների նպատակը` Հիսուսի, ասել է թե` քրիստոնեական վարդապետության մեջ Աստծո Որդու վարկաբեկումը` նրան երկրային պարզունակ կենցաղ վերագրելով: Ի դեպ` ոմանք մեզ մեղադրում են հակաքրիստոնեության մեջ: Բայց տարբեր առիթներով մենք հայտարարել ու պարզաբանել ենք, որ Հայ արիները երբևէ ոչ մի բանի դեմ չեն և չեն գործում ընդդեմ գործելաոճով: Մենք առաջնորդվում ենք ոչ թե հակա, այլ` հանուն սկզբունքով: Մենք տեր ենք մեր ազգի ողջ պատմությանը, գաղափարական հոգևոր հարատևությանը: Միանշականորեն մենք հակաքրիստոնյա չենք, նույնիսկ հակամասոն կամ հակա«փոքրամասնական» չենք, այլ փորձում ենք պարզաբանել ու ներկայացնել մասոնականության, սիոնիզմի, սեռամոլագարության կամ կեղծ քրիստոնեության (աղանդների տեսքով) վտանգավորությունը մեր ազգի (և ոչ միայն մեր) համար: Մենք մերժում ենք բնությունից բոլոր շեղումներն ու շեղվածներին՝ համասեռամոլներին, հոգեհավատախեղվածներին, ամենատարներ անբարո անբնական արժեքներ կրողներին: Մեր նպատակն է՝ ապրել աստվածային օրենքներով, մարդավայել, ազգային արժանապատվությունը պահպանելով: Ոչ ոք իրավունք չունի սրբագրել ԱՐԱՐՉԻՆ, դա ՆՐԱ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է:

Ինչ վերաբերում է քրիստոնեությանը՝ մենք առաջարկում ենք, որ այն, ի վերջո, նախընտրի գիտակցված ու վաղուց անհրաժեշտություն դարձած ինքնամաքրման ճանապարհը:
Հազարամյակների ընթացքում քրիստոնեության տարբեր մեկնաբանություններով գրքեր են գրվել ու լրացվել: Ավելի քան վեց դարերի ընթացքում գրված Հին Կտակարանը, հաստատապես, չէր կարող ապահովագրվել շեղումներից, որոնք մեր դիտարկմամբ նաև միտումնավոր են արված: Ի վերջո, «Հիսուս» եբրայերեն նշանակում է փրկիչ, Քրիստոս՝ հունարեն՝ օծյալ: Իսկ օծյալության և փրկչության գաղափարը հայերիս ծանոթ է ի վերուստ: Անհրաժեշտ է չանտեսել նաև, որ մարդկության բնօրրանը, նաև փրկության օրրանը Արարատյան լեռնաշխարհն է, ոչ թե Սիոնը կամ Երուսաղեմը: Արարիչը Արարեց Արարածին Արարատում և այդ Արիածին Արարածը Արիացին էր՝ Արիմարդը՝ Արիմանը՝ Արմանը կամ Արմենը… Հենց այս իրողության գիտակցությունն էլ մեր ազգային արժանապատվության, առաքինության և առաքելության հիմքում է: Հիսուս Քրիստոսի մարգարեացման արարչականությունը բնավ մերժելի չէ մեր կողմից: Նա բացարձակապես տարբերվում է Հին Կտակարանի բոլոր մարգարեներից ու հրեական նախահայրերից: Ահա, թե ինչու մենք առաջարկում ենք ձերբազատվել հուդա-քրիստոնեությունից և ընդունել արիա-քրիստոնեություն, կամ, ավելի ստույգ՝ լույս-հիսուսականություն, որը հավատացյալներին կառաջնորդի հենց Հիսուսի արարչաբնույթ կենսափիլիսոփայությամբ: Նրա առակներն ինքնին արդեն մեծագույն դասեր են: Իսկ Բիբլիայի կամ Աստվածաշնչի Հին Ուխտը, փաստորեն, ամբողջությամբ հրեականացվել է, և հրեական սին ընտրյալության գաղափարախոսությամբ փորձ է արվում մյուս ազգերին դարձնել ստորադաս՝ այդպիսով շեղելով քրիստոնեության ճշմարիտ առաքելությունը: Այն լույսը, որը պիտի հասանելի լինի բոլոր ազգերին, ողջ մարդկությանը տանի դեպի Արարիչը, նույնացվում է մի ինչ¬որ անհայտ Եհովա աստծու՝ հուդդայական նախահոր կերպարի հետ, որն իր շուրջ բոլորը սփռում է չարություն, դաժանություն ու վախ: Այնպես որ, առաջարկում ենք պարզապես ստեղծել արիա-քրիստոնեություն կամ լույս-հիսուսականություն, որը որպես արարչության ձգտող լույս-հավատք ընդունելի է բոլոր գիտակից մարդկանց կողմից: Պարզ է, որ շատերը կընդդիմանան, բայց իրականում նաև հոգևոր դասի որոշ ներկայացուցիչներ հստակ հասկանում են, որ պետք է արագ մաքրվել հուդա-քրիստոնեությունից: Չէ՞ որ հիսուսականության լույսը՝ Հայ առաքելական եկեղեցու գաղափարաբանությունը խարսխված է հայոց ծագումնաբանությանը, հայոց արմատներին. ի վերջո՝ Հիսուսը արամեերեն է խոսել…

-Դուք տեսնո՞ւմ եք քրիստոնեության մեջ նշված հիմնախնդրի լուծման իրատեսական հնարավորությունները:
-Կարծում եմ, որ ընդամենը ժամանակի խնդիր է: Եթե մեր հոգևոր հայրերը մի քիչ խիզախություն ունենան, ինչպես դա արեցին 451թ.¬ին Քաղկեդոնի տիեզերաժողովում, երբ առանձնացան ողջ աշխարհի քրիստոնեական գլոբալիզացիոն պարտադրանքից ու մնացին առաքելական տեսակետներին, այսօր էլ կարող են և պարտավոր են անցնել հիսուսական ուղուն՝ զատվելով Հին Կտակարանից: Կարծում եմ՝ մեր ազգը շատ արագ կհասկանա, թե որտեղ է լույսը, և որտեղ՝ խավարը: Վերջին հաշվով՝ շատ բան թաքցվում է ժողովրդից (Հուդդայի ավետարանը, Հովհաննեսի պարականոնը և այլն)՝ թույլ չտալով ճիշտ կողմնորոշվել: Ա՛զգը պետք է որոշի իր հավատամքի ուղին և ոչ թե մի խումբ հոգևորականներ, որոնք հենվում են այլազգիների հոգևոր պարտադրանքի վրա…

– Քրիստոնյաների մի խումբ փորձում է նստացույցով կանխել «Դա Վինչիի ծածկագրի» ցուցադրումը: Սակայն, այնուամենայնիվ, կինոնկարի ցուցադրությունը շարունակվում է ու ակնհայտ է, որ փորձ է արվում աստիճանաբար խեղաթյուրել քրիստոնեությունը: Ի՞նչ ծրագրեր ունի այս ուղղությամբ Հայ Արիական Միաբանությունը:

– Ցանկացած տեսքով սրբապղծությունը դատապարտելի է մեր կողմից՝ անկախ նրանից, թե որ կրոնի կամ որ հավատքի դեմ է ուղղված: Մենք մեր ձայնը բարձրացրեցինք նաև Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների սփռման առիթով: Հիսուսի պարագայում, կարծում եմ, որ այն ուժերը, որոնք ժամանակին խաչեցին նրան «մարմնապես», այսօր էլ փորձում են երկրորդ անգամ աներևույթ ձևով խաչել նրան «հոգեպես»: Եվ, փաստորեն, փորձում են սպանել, ոչնչացնել Հիսուսի միջոցով ճշմարիտ քրիստոնյաներին փոխանցվող լույսը՝ առաջ մղելով Եհովա աստծու խավարի ու կործանման տեսությունը: Անկախ նրանից, որ մենք արիադավան ենք, ընդունում ենք Հիսուս Քրիստոսի կերպարի մարդկային ու աստվածային լույսը: Թեև նրան խաչեցին, փորձեցին սպանել, թաղել, այնումենայնիվ, իր հարությամբ նա ապացուցեց, որ ինքը չի կարող մեռնել և դեռ վերադառնալու է:

-Փաստորեն մեզանում ժամանակները քաղաքական առումով բավական բարդացել են. այս համապատկերում չի՞ խըճըճվի արդյոք այս գաղափարը:

– Ճիշտ հակառակը. կարծում ենք, որ մի երրորդ ուժի կողմից սանձազերծվող քայլերն արիա-քրիստոնեության դեմ կամ քրիստոնեություն-մահմեդականության ահագնացող պատերազմին մենք պետք է դիմակայենք՝ ապացուցելով, որ կրում ենք այն արարչական լույսի արժեքները, որոնք մեզ համար ընկալելի են նաև «Հիսուս Քրիստոս» գաղափարաբանության մեջ: Սա կարող է մի նոր որակ հաղորդել ողջ համաշխարհային հոգևոր, կրոնական շարժմանը՝ զարկ տալով լույս-քրիստոնեության առաջնթացին:

Վերջերս մեր հրատարակած «Հայ Արիականություն կամ Հեթանոսություն-Քրիստոնեություն հաշտեցման եզրեր» գրքույկի միջոցով փորձել ենք հավատամքային իմաստով եզրահանգումներով հիմնավորել հեթանոսության և քրիստոնեության ընդհանրությունները:

Քրիստոնեություն.

Քրիստոնեությունը ձևավորվեց արիական և սեմական քաղաքակրթությունների բազմադարյա համատեղ ազդեցության միջավայրում և անխուսափելիորեն ներառեց այդ երկու աշխարհընկալումների գաղափարները: Դրանք համադրեց համապատասխան այն էթնո-հոգևոր իրականության, որում ինքը ծնվեց ու ձևավորվեց: Քրիստոնեական հավատի գաղափարա-աստվածաբանական հիմքում դրվեցին արիական պատկերացումները: Դրանցից առանձնանում են հատկապես աստվածաբանական առանցքային գաղափարները՝ միաստվածություն, երրորդություն, աստծո մարդեղացում և օծյալ փրկչի գալուստ, որոնցով էլ քրիստոնեությունը հիմնականում տարբերվում է սեմական ծագումնաբանական հիմք ունեցող հուդաիզմից ու իսլամից:
Միաստվածություն ¬ քրիստոնեական Աստվածը, ինչպես արիական Արարիչը, Միակն է և չունի հակառակորդ, առավել ևս՝ զորությամբ իրեն հավասար: Այսինքն՝ արմատապես տարբեր է սեմական մեռնող-հարություն առնող աստծուց: Ինչպես արիական Արարիչը, քրիստոնեական Աստվածը ևս բացարձակ Սեր, բացարձակ Բարիություն, բացարձակ Առաքինություն, բացարձակ Գիտություն, բացարձակ Զորություն է: Մեր աստվածները հեռացող և վերադարձող են, սեմական աստվածները՝ մեռնող-հառնող, Հիսուսին փորձեցին սեմականացնել, բայց նա հին Աստվածների պես հեռացավ, որ վերադառնա: Այսպես մենք սպասում ենք նաև մեր էպոսի Փոքր Մհերի վերադարձին…

-Ձեր գաղափարախոսության, գործունեության և բոլոր նըպատակների հիմքում ազգայնականությունն է, ինչն այսօր մի տեսակ վերապահումով է ընկալվում: Ռուսաստանում, օրինակ, իրենց ազգայնական հռչակածներն ընդամենը արնախում մարդասպաններ են: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը և արձագանքը տխրահռչակ այդ դեպքերի առիթով:

-Դրանք իրականում ազգայնամոլ թափթփուկներ են, կապ չունեն ռուս ազգայնականների հետ, տարբեր են նացիոնալիզմի և շովինիզմի տեսությունները, սրանք շովինիստներ են, պատվերով գործող մոլագարներ: Եթե համեմատելու լինենք՝ «Հայաստանը՝ հայերին» և «Ռուսաստանը՝ ռուսներին» կարգախոսները, ապա դրանք ընդհանուր ոչինչ չունեն: Հայերի դեպքում առկա է հանդուրժողականությունը, կա մի պատմական ու տրամաբանական բացառություն, որ Հայաստանը միայն հայերի հայրենիքն է, սակայն բոլոր ազգերն ու քաղաքացիները իրավահավասար են: Ռուսների դեպքում այն որպես այլամերժ, հալածական և սադո-մազոխիստական, դիվային-սափրագլուխային երևույթ է, որը մեր դիտարկմամբ՝ իրագործվում է բավական նպատակային: Ավելին՝ թերևս նաև հովանավորվում են պետական որոշ օղակների և սիոնա-մասոնական օթյակների կողմից: Մենք հաճախ զրույցներ ենք ունենում տարբեր երկրների ճշմարիտ ազգայնականների հետ և բոլորն էլ հստակ գիտակցում են, որ միջէթնիկ նման բախումները Ռուսաստանի կործանման լուրջ պատճառ կարող են դառնալ: Ակնհայտ է, որ բավական ֆինանսավորում ստանալով, սափրագլուխներն անպատիժ ոչնչացնում են հայազգիներին և այլազգիներին: Ճիշտ, ազնիվ ապրող որևէ ռուս հասկանում է, որ ավելի քան հարյուր ազգություններ ունեցող Ռուսաստանի համար սա պարզապես ինքնասպանություն է: Սիոնա-մասոնական ուժերն այսօր տնօրինում են նաև Ռուսաստանի ֆինանսա-տնտեսական հնարավորություններին ու իշխանական բուրգի մեծ մասին և ամենայն հավանականությամբ, քանի որ հատկապես ռուսահայերի կապիտալը նաև լուրջ մրցակցության առիթ կարող էր հանդիսանալ, ուստի նախընտրելի է նրանց ճանապարհից հեռացնելը: Մենք փորձում ենք ռուս ազգայնականներին համոզել՝ առավել կտրուկ գործողություններ ձեռնարկել, քանի որ կամա թե ակամա այդ դեպքերը Հայաստանում հակառուսական տրամադրությունների առիթ են տալիս և կարող են դառնալ անկանխատեսելի քայլերի պատճառ:

Անի Ավագյան
«Ավանգարդ», 8.06.2006թ.

«Հայ Արիներ» Թիվ 74, 75, հունիս, հուլիս, 2006թ. 56

Բաց Նամակ կրոն

June 29, 2011

Բաց Նամակ կրոն

ՀՀ կառավարության աշխատակազմի
ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի
վարչության պետ Հրանուշ Խառատյանին

Մենք մեկ անգամ արդեն հարց ենք արծարծել «ամենայն հայոց կաթողիկոս» ձևակերպման իրական եւ իրավական լինելու խնդրով, սակայն, որեւէ պատասխան չենք ստացել պետական այրերից: Ուստի, այժմ դիմում ենք Ձեզ բաց նամակի հրապարակմամբ:

Ցանկացած կրոն գաղափարախոսության հիմքում վեր է կանգնած ազգային բնույթից՝ վերազգային է, մեր ձեւակերպմամբ՝ ապազգային է, ու ձգտում է վերածվել համամարդկային-համաշխարհային համապարփակեցնող հոգեւոր գաղափարաբանության:

Ազգային լինում են էթնիկ հավատքները, քանզի համարժեքորեն խարսխված են ներքին աշխարհընկալումային արժեքային համակարգի՝ տեսակի ծագման, հարատեւման ու առաքելության, արարչական բնօրրան-հայրենիք ունենալու գաղափարաբանությանը եւ Ամենայն Արարչության՝ Տիեզերակարգի հենքին:

Կրոն է նաեւ քրիստոնեությունը, որի ուսմունքի ընդունումը անհատի խղճի ու պատկերացումների խնդիր է: Եւ ամեն կրոն անհատական ձեւով է ընկալվում, հետեւորդների հոտ «հավաքագրում», քանզի կրոնը ազգային ինքնության ճանաչումով չի ընտրում հետեւորդներ, եւ ամեն ոք, անկախ ցեղատեսակից, ազգությունից կարող է դառնալ որեւէ կրոնի հետեւորդ: Ուստի, քրիստոնեությունը չի կարող լինել «ազգային կրոն» (զարմանալի է, որ կան քաղաքական գործիչներ, ովքեր կրոնն ընկալում են որպես ազգային գաղափարախոսություն, թե ո՞ր ազգի… հայտնի չէ) կամ «պետական կրոն»:

Չանդրադառնալով մեզանում քրիստոնեության մուտքին ու ավերածություններին, որոնք հանրահայտ են, նշենք, որ այսօր էլ Հայաստանի Հանրապետության ոչ բոլոր քաղաքացիներն են քրիստոնյա, եւ այս ուսմունքի ազգային կամ պետական համարումը սին է ու չի համապատասխանում իրականությանը, ուստի բառացիորեն բռնաբարում է ոչ քրիստոնյաների (օրինակ, մեր՝ հայ-արիականներիս) հոգեւոր-գաղափարական համոզմունքները: Իհարկե, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում կրոնը եւ պետությունը առանձնացված են, պետությունն էլ կոչվում է իրավական, համարվում է աշխարհիկ, սակայն, երբ Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսը ստիպում է իրեն կոչել «ամենայն հայոց կաթողիկոս», ապա կամա թե ակամա ամբողջ աշխարհում հայությունը ներկայանում է որպես քրիստոնյա ազգ: Քրիստոնեությունն ինքն իրեն տալիս է պետական կրոնի կարգավիճակ… դրանով աներեւութաբար ազդելով սահմանադրական իրավունքին: Ազգը չի կարող ամբողջապես կրոնական կամ կուսակցական լինել: Սա անբնական է: Հայության շրջանում կա նաեւ Կիլիկիո թեմի քրիստոնյա կաթողիկոս,կան բազմաթիվ քրիստոնեական (պետականորեն գրանցված) աղանդներ ու այլ եկեղեցիներ (ավետարանչական, կաթոլիկ, բողոքական), կան նաեւ աթեիստներ (էլ չենք ասում բռնի մահմեդականացված հայեր), սակայն, այս բոլորն էլ ինչ-որ կերպ, ինչ-ինչ խնդիրներից ելնելով հանդուրժում են «ամենայն հայոց կաթողիկոս» ունենալու պարտադրված կարգավիճակը: Մենք՝ հայ-արիականներս՝ արիադավան-հեթանոսներս, ունենք Տիեզերքի Արարչի եւ Հայ Աստվածների պաշտամունք, քրմական հոգեւոր դաս: Եվ քրիստոնեական կաթողիկոսը մեզ համար սոսկ մի կրոնավոր է, թեկուզ գլխավոր, որը դավանում ու տարածում է «վերազգային» հավատամք, եթե չասենք՝ հակազգային: Ուստի, հաշվի առնելով հայության մի հատվածի (արիադավան-հեթանոս) հոգեւոր սկզբունքներն ու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 23-ով (խղճի, դավանանքի ազատության) ամրագրված իրավունքները, պահանջում ենք վերացնել «ամենայն հայոց կաթողիկոս» դիմելաձեւը, որը կոպտորեն ոտնահարում է հայ-արիականներիս արժանապատվությունը եւ անարգում մեր ծագումն ու ազգային հավատքը եւ շեղում է հային իր առաքելությունից…

Առաջարկում ենք այսուհետ առաքելական քրիստոնյա կաթողիկոսին դիմել Հայ առաքելական եկեղեցու հետեւորդների ամենայն կաթողիկոս: Սա եւ’ արդարացի է, եւ’ օրինական: Օրինակ՝ Արամ Ա-ին կոչում են կաթողիկոս-պատրիարք Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց: Իսկ հայ հեթանոսներն իրենց քրմապետին կոչում են «Արորդիների Ուխտ»-ի քրմապետ:

Մեկ կարեւոր հարց եւս: Հայաստանի Հանրապետության հրեաների գլխավոր ռաբբին չգիտես ինչու հռչակված է Հայաստանի գլխավոր ռաբբի: Եթե մի քիչ ուշադիր լինենք, ապա «կհասկանանք», որ Հայաստանը հուդդայադավան երկիր է եւ ունի գլխավոր ռաբբի: Սա ոչ միայն անթույլատրելի է, այլև՝ զայրացուցիչ: Ռաբբին պիտի կոչվի Հայաստանի Հանրապետության հրեաների (կամ համայնքի) գլխավոր ռաբբի, ինչպես հրեական համայնքի ղեկավարն է կոչվում Հայաստանի (ավելացնել նաեւ Հանրապետության) հրեական աշխարհիկ համայնքի ղեկավար:

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ

«Հայ Արիներ» Թիվ 74, 75, հունիս, հուլիս, 2006թ.


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 25 other followers