Archive for the ‘Լեզվաբանական’ Category

Բաց է անկողինը Պոլիպեմոնի. համեցի՛ր

June 3, 2012

28/03/2012

Ընթերցո՛ղ իմ պատվական, հայտնի՞ է քեզ թեկուզ մի դեպք, երբ, ասենք, բազմազգ Ռուսաստանում կամ բազմազգ Ֆրանսիայում, համապատասխանաբար, ռուսերենից ու ֆրանսերենից բացի, գիտական ատենախոսություն գրվի կամ պաշտպանվի ոչ այդ երկրների լեզուներով։ Հայտնի չլինելը երկու պատճառ կարող է ունենալ. հայտնի չէ՝ ա) որովհետեւ տեղյակ չես, բ) որովհետեւ այդպիսի բան չկա եւ չի կարող լինել։ Իրականությունը երկրորդ կետում է ամփոփված։ Տրամաբանությունից սերած հաջորդ հարցս. ազգաբնակչությամբ եզակիորեն միատարր մեր հանրապետությունում ինչո՞վ կբացատրես դրա հնարավորությունն ու իրացումը, երբ անկախացումից հետո լեզվի օրենքի ընդունման գլխավոր դրդապատճառներից մեկը գիտական ատենախոսությունները հայերեն ներկայացնելու հրամայակա՛նն էր (մինչ այդ Մոսկվայի պահանջով դրանք ռուսերեն էին ներկայացվում)։

Սրանով հայերենը կարեւորագույն ոլորտներից մեկում՝ գիտության մեջ, անկաշկանդ գործառելու եւ զարգանալու իր դարավոր իրավունքն էր վերականգնում։ 5-րդ դարից սկիզբ առած, ընդհատումներով Մխիթարյան հայրերի խնամակալությանը հասած, ապա դարձյալ ընդհատված հայացվող տերմինաբանական միասնականության տեւական խնդիրներ լուծելու եզակի հնարավորություն էր տրված մեզ։ Բայց հանկարծ մեր ազգային ԲՈՀ-ը դեռ խանձարուրում ի հայտ բերեց իր «մարդասիրությունը». եթե հայը հայերեն չգիտի կամ եթե գիտի, բայց չի ուզում հայերեն գրել (՞), ի՞նչ անենք, թող ուրիշ լեզվով գրի։

Եվ տարիներ առաջ տեղնուտեղն էլ մի որոշում կայացրեց՝ արտոնելով մեր ծուլամիտներին ռուսերեն պաշտպանելու իրավունք։ Արդարադատության նախարարությունն էլ (փա՜ռք նրա արդարությանը), օրենքի ու Սահմանադրության եւ այդ որոշման միջեւ հակասություն «չնկատելով», առանց դեսուդենի անմիջապես գրանցեց՝ որոշումը պաշտոնականացնելով որպես ենթաօրենսդրական ակտ։ Զարմանալի եռանդով ու աճապարանքով էր այդ նախարարությունը գրանցում հիմնականում կրթագիտական գերատեսչություններից իրեն հասած հայընդդեմ մոլի որոշումները, որոնցից մեկն էլ դեռ լեզվի օրենքը խեղելուց շա՜տ առաջ մեր երեխաների համար օտար կրթության դռները լայնորեն բացելու ակտն էր (Աիդա Թոփուզյանի ականջն էլ էնտեղ կանչի)։ Քիչ առաջ տերմինաբանական միասնականության կարեւորության փաստն ընդգծեցի. եթե սխալ եմ, ուղղե՛ք ինձ, խնդրեմ։

Որքանո՞վ է արդարացված այն, որ միեւնույն երեւույթը աստղագիտության ու լեզվաբանության մեջ կոչվում է ձեւաբանություն, իսկ կենսաբանության մեջ՝ մորֆոլոգիա։ Հե՛նց միայն այս աննշան թվացող իրողությունը պիտի ստիպի մեզ հարգանքով վերաբերվել մեր գիտական լեզվին, որը, ինչպես Մաթեւոսյանը կասեր, մեր բաց աչքերի առաջ մեզնից փախչող գրական լեզվի կարեւորագույն օղակն է՝ գեղարվեստականից հետո։ Վա՜յ մեզ, որ այսօր մեզանում Հայոց դատի գլուխ է կանգնած Հայկ Դեմոյանը։

Մարդու խելքին փչել է, որ դոկտորականը ռուսերեն գրի, ի՜նչ է եղել որ։ Ո՞վ է ում լեզվական խտրականության իրավունք տվել։ Հիմա հանգիստ թողնեմ ընթերցողիս ու մի հարց էլ սրան տամ. ախպերացո՛ւ, եթե այնպես պատահեր, որ թուրքերի իրականացրած հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենը ռուսերենից լավ թրքերեն իմանար, ա՞յդ լեզվով էր շարադրելու դոկտորականը։ Ի՛նչ ես ուզում այդ անունը կտրած թուրքերից. նրանք կարմիր ջարդ արեցին, դու էլ, ցեղասպանության թանգարանի գլխին կանգնած, սպիտակ ջարդ ես անում. լա՜վ էլ գտել ես տեղդ… Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, անկախ ազգային պատկանելությունից եւ ստացած կրթությունից, Հայաստանում ատենախոսությունը պարտավոր է պաշտպանել հայերեն՝ պաշտպանական ընթացակարգի թե՛ գրավոր, թե՛ բանավոր դրսեւորումներով, անգամ եթե ատենախոսությունը ռուսերենի նկարագրությանն է վերաբերում։ Սա ՀՀ Սահմանադրությա՛ն պահանջն է, որի 12-րդ հոդվածով մեր երկրի պետական լեզուն հայերենն է։ Յուրաքանչյուր մասնագիտական խորհուրդ իրավասու է (եւ պարտավո՛ր) շրջանցելու ԲՈՀ-ի որոշումը, որը սոսկ ենթաօրենսդրական ակտ է ու ստորակա է Սահմանադրությանը։ Այլ լեզվով աշխատանքը շարադրելիս ատենախոսը պարտավոր է դրա հայերեն գրավոր թարգմանությունը եւս ներկայացնել պաշտպանության, եւ այդ դեպքում նույնպես գիտական բնագրի արժեք պիտի ունենա հայերե՛ն տարբերակը։ Ապշեցուցիչ է, որ պատմական իրողությունները վեր հանել հավակնող գիտնականը՝ ի դեմս Դեմոյանի, զուրկ է մինչեւ իսկ այս քաղաքացիական տարրական արժանապատվությունից։ Արյան մեջ ազգային խլիրտի բացակայությա՞մբ է պեղում նա մեր պատմության ընդերքը. ինչի՞ համար, նրա՛, որ իրենով վերահաստատի՞ Խորենացու ողբի մշտնջենականությունը։ Ի սե՜ր Աստծո, պետք չէ, թանկ կնստի մեզ վրա նրա այդ զոհողությունը…

Երբ կարդացի Հայկ Դեմոյանի «Գրագողությունը որպես ուղիղ ճանապարհ կամ գիտական բարոյականության «պաշտպանները»» հոդվածը («Ազգ-ներդիր», 25. 02. 012), առաջին զգացողությունը, որ արթնացավ իմ մեջ, բնավ այն չէր, որ պիտի պաշտպանականով հանդես գայի՝ ի նպաստ Գեւորգ Յազըճյանի Կամ Արմեն Այվազյանի։ Այս անձինք այն խեղճերից չեն, որ որեւէ մեկի պաշտպանության կարիքն ունենան։ Ընդհակառակն, Դեմոյանն ինքն է իր հոդվածով ինքնապաշտպանության ճիգեր գործադրում՝ գիտական բարոյականությամբ շղարշապատ հարձակման պատրանքով։ Զգացողությունս հետեւյալն էր. ավելի մեծ մեղք գործում են ոչ այնքան ՀՀ Ազգային ժողովը, ՀՀ Կառավարությունը, պետական գերատեսչությունները՝ դրսի ֆինանսական «ներդրումներով» հակասահմանադրական ազգավնաս օրենքներ, որոշումներ ընդունելով, որքան օրինագծերի քննարկման ժամանակ բերանները ջուր առած մտավորականները, կամ նրանք, ովքեր արջի ծառայություն են մատուցում պետությանն ու ժողովրդին՝ սատար լինելով հակահայկականությանը։

Թե ինչու ՀՀ լեզվի օրենքը ձեւախեղելիս Դեմոյանի ծպտունը դուրս չէր գալու, պատճառը մեկի՛ն է այսօր։ Բայց հիմա, Դեմոյանին էլ մի պահ հանգիստ թողնելով, կուզենայի ո՛չ միայն իր, նաեւ ի՛նձ համար անսպասելի շրջադարձ կատարել դեպի Ռազմիկ Դավոյանը՝ հեռվից հեռու զգալու նրա վերաբերմունքը հանդեպ մեր լեզվական կացությունը։ Հեգնո՜ւմ էր լեզվական օրենսդրության ապականության դեմ ընդվզող ուժերին. տե՜ր Աստված, հայ բանաստեղծը հեգնում էր հայ երիտասարդների հայրենասիրությունը։ Հիմա, երբ թափ առած գործում է նոր օրենքը, երբ ՀՀ կրթության նախարարությունն իր գերագույն պարտքն է համարում հայ պատանուն ու երիտասարդին շարադրության ու խոհագրության մրցույթի կազմակերպմամբ սպառիչ կերպով հասկացնել ռուսաց լեզվի՝ ռուսական պետականության հիմքը լինելու փաստը (տե՛ս «Կրթություն» թերթի ռուսագիր հայտարարությունը 12. 02 համարում), բանաստեղծն իրեն պատասխանատու համարո՞ւմ է կատարվածի համար, թե՞ անտեղյակ է մեր իրականությանը, սոսկ պետական բարձրագույն պարգեւի կարիքն ուներ, եւ հիմա ինքն իր հետ հաշտ՝ խաղաղ ննջում է հոբելյանական դափնու վրա…

Դառնանք Դեմոյանին։ Նշածս հոդվածը, ինչպես եւ սպասելի էր, չնայած բարոյահրապարակախոսական բնույթին, պիտի ունենար գոնե գիտական  առերեւութականություն (ի վերջո գիտնական է հեղինակը), այնինչ այնտեղ իշխում է առերեւույթ գիտականությունը, այն է՝ շարադրանքը կառուցված է տրամաբանական սկզբունքով, մասնավորապես, վերջնահատվածի «դրույթները» ամփոփված են «Գրագողություն» ենթավերնագրին պատկանող 1 – 3 թվանշակիր օրինակներում, իսկ առաջին հատվածը գերազանցապես բովանդակում է հայոց այբուբենի տասներկու տառերով համարակալած «հիմնավորումներ», որոնցից տասնմեկը, ըստ Դեմոյանի թվաբանության, հավասար է քսանի, իսկ տասներկուսը՝ երեսունի… Ես դեմոյանական հիմնավորումներին չեմ անդրադառնա, եւ ինձ այդ հոգսից ազատելու համար շնորհապարտ եմ հեղինակին, որովհետեւ նա գիտական բարոյականության իր չափումներով ինձ ուղղորդում է դեպի մարդկային եւ ազգային բարոյականության հենց ի՛ր տարածությունը, որտեղ ախտահարված են թե՛ ազգայինը, թե՛ մարդկայինը եւ թե՛ բարոյականն ինքնին, էլ ուր մնաց՝ ականջ կախեի նրա գիտականությանը՝ բարոյականության ի՛ր հարաչափով։ Ինձ մի բան է հետաքրքիր. Դեմոյանի հոդվածի տողատակին հեղինակի գրառում-դիտողությունները հերքող երեք ծանոթություն է տվել խմբագրությունը, որոնցից վերջին երկուսի համար պիտի առնվազն կարմրեր հոդվածագիրը. փուչիկը տեղո՛ւմ է պայթեցվել։

Բայց սա ի՞նչ է նշանակում. եթե խմբագրությունը չմիջամտեր, եւ հոդվածին էլ արձագանքող չլիներ, մի՞թե դա իրավունք էր տալու բարձր բարոյականության անունից ընդդեմ ստահոդ լուրերի ճառող հեղինակին իր գիտցած, նույնիսկ մոգոնած ստերը իրականություն համարելու. չէ՞ որ մարդը՝ այն էլ դոկտորի աստիճանի հասած, պիտի որ ինքն իրենից ամաչելու հատկություն էլ ունենա։ Ոչ միայն արդեն նկատածներիս հիմքով, այլեւ վերջին շրջանում սրբությունների նկատմամբ ակնհայտորեն դրսեւորած իր քամահրական վերաբերմունքը նկատի առնելով՝ ստիպված եմ արձանագրել, որ Դեմոյանը չունի այդ հատկությունը եւ չի էլ կարող ունենալ, որովհետեւ նշածս աստիճանին հասավ զոռբայությամբ՝ մորթելով մորթված ժողովրդի պետական կարգավիճակի հասած լեզուն՝ իր այդ արարքով Հայաստանում այդպիսի կարգավիճակ ապահովելով ռուսերենի համար։ Եվ այս «ակցիայի» տերը հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենն է, որ ի պաշտոնե պարտավորված էր լինելու համայն հայության հայ մտավորականի կատարելատիպ ու հայրենասերի խորհրդանիշ…

Մի մեջբերում անեմ հոդվածի այն հատվածից, որի բովանդակային հերքումը խմբագրական ծանոթագրությամբ շարադրված է տողատակին. «Ո՞ւր էիք դուք, պարոն Յազըճյան, եւ ինչո՞ւ էր լռում ձեր «բեղուն» գրիչը, երբ ձեր պաշտպանյալը (նկատի ունի Արմեն Այվազյանին – Դ. Գ.) 2008 թ. սեպտեմբերին, թրքական մամուլին հղում տալով, հրապարակեց եւ ի լուր աշխարհի տարածեց ստահոդ մի լուր առ այն, թե իբր Հայաստան – Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ անջատվել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի գիշերային լուսավորությունը։ Թրքական քարոզչության խայծը կուլ տալով՝ իրեն ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենն արդյունքում վարկաբեկեց թե Հայաստանի Հանրապետությունը, եւ թե Ծիծեռնակաբերդը» (շարահյուսությունը՝ համապատասխան կետադրությամբ, հեղինակինն է – Դ. Գ.)։ Չխոստովանել չեմ կարող, որ այնքան անտանելի չէ բացահայտ հայրենապարսավ հայհոյանքը, որքան այս «հայրենապաշտ» սուտը՝ նողկալի հրայրքով։ Նողկալի է հատկապես ոճը, որ նույնական է գրողի ծոցն անցած երբեմնի «Ժամանակ» ռուսալեզու լրատվականի սադրաբանությանը՝ հետեւյալ ձեւակերպումներով. «Ազգամիջյան բախումները սրող ստահոդ լուրեր են տարածվում, թե իբր Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական տարածքն է», կամ՝ «Ստահոդ լուրեր են պտտվում՝ իբր թե Սումգայիթում ադրբեջանցիները հայերի ջարդ են կազմակերպել»։

Ո՞վ գիտե, գուցե գոհացում են պատճառում ցեղասպանագետ պատմաբանին այս կարգի պատմական զուգահեռները… Կարծում եմ՝ նույնիսկ Դեմոյանի պարագայում միշտ չէ, որ իշխանահաճությունը արդարացվում է. համենայն դեպս, մանր դիվանագիտության ասպարեզում խոշոր վրիպում էր սա նրա կողմից։ Մարդիկ հազիվ մոռացության էին տալիս այդ խայտառակ փաստը, իսկ սա նորից բորբոքեց կրքերը (տեսնես ի՞նչ պատասխան է տալու վերեւներին)…

Ամեն մի գնահատական նախ եւ առաջ ինքնագնահատում է, եւ Դեմոյանի՝ Այվազյանին ու Յազըճյանին տված բնորոշումներին անդրադառնում եմ սոսկ ա՛յս բեկմամբ, որովհետեւ նրանց գործունեությանը Դեմոյանի որդեգրած մոտեցումները շա՜տ են հարազատ անդրօվկիանյան «հայագետներին»։ Ահա եւս մի մեջբերում. «Շատերը դեռեւս ԱՄՆ-ում ինձ խորհուրդ տվեցին չարձագանքել Հայաստանի «ամենառասիստ» ու «անհանդուրժողական» անձին….»։ Բա ո՞նց չասեմ՝ ախպե՛ր-տղա, եթե իրոք Արմեն Այվազյանի մասին քեզ նման բան են ասել Սյունին, Գարսոյանը, Ռասելը («շատերիդ» բազմությունը վայ թե այսքանով էլ ավարտվում է), եւ դու նրանց չես լսել, վա՜յն եկել է, քեզ տարել, որովհետեւ քո առարկայակա՛ն ունեցվածքը հաշվելի կդառնա… Փաստորեն քեզ էլ է հունից հանել Արմենի «հանդգնությունը», երբ վերջինս ընդվզել է «ամերիկյան հայագիտության» տիտանների ոտնձգության դեմ։

Փաստորեն, ռասիստ չհորջորջվելու համար, նա մեզ տեղյակ չէր պահելու, թե ինչպես են ուսուցիչներդ գլխիվայր շուռ տվել մեր պատմությունն ու բանահյուսությունը, ինչ խեղճուկրակ խառնացեղ ծագում են վերագրել մեզ՝ Պատմահոր մասին էլ սեւով սպիտակին գրելով. «Խորենացին խաբեբա է, ստոր եւ լկտի խաբեբա»։ Պարո՛ն Դեմոյան, հազարավոր մղոններով լեռ ու դաշտերի, ծով ու օվկիանների միջնորդությամբ հոգիների այս ի՜նչ ներդաշնակ տատանումներ կան քո եւ նրանց միջեւ… Այնպես որ, պարո՛ն, Գեւորգ Յազըճյանը չէ, որ քաղաքական հովանավորներիդ բացահայտումն է կատարել, դու ինքդ ես դա անում մեջբերյալ հատվածում։ Անում ես անհամեմատ ստոր եղանակով, որովհետեւ նրանք միայն քո՝ իրենցից քո բերանը նետած պիտակավորումներից են օգտվում, իսկ դու նաեւ կտրուկ միջոցների ես դիմում՝ դիվական հաճույքով իրազեկ պահելով, թե կալանքի տակ են Գեւորգի գրքերը։ Խմբագրությունն այստեղ էլ միջամտել է համապատասխան ծանոթությամբ, թե բացառված չէ քո դերակատարությունն այդ հարցում։ Բայց մի ուրիշ բան էլ կա. կատարվածը կալանք անվանել չի կարելի, որովհետեւ որեւէ արձանագրություն չի կազմվել. քեզ ծանոթ ուսադրակիր տղերքը գրքերն առել-տարել են։ Ծանր է, գիտեմ, բայց խոստովանի՛ր (ինձ չէ, ոչ էլ ընթերցողին, այլ ինքդ քեզ), որ դա խուլիգանության նման մի բան է։ Կալանքի մասին հետգրությամբ տված իրազեկումդ փիլիսոփայական մի սպառիչ ընդհանրացում էլ ունի, որն ուղղակի ցնցեց ինձ։ Ահա՛. «Լուրջ գիտնականների գործերը չեն առգրավվում»։ Հազիվ թե այսպիսի անգրագիտություն դուրս տար միջակ կարողությամբ դպրոցն ավարտած որեւէ մեկը, մինչդեռ ասողն այլեւս դոկտորացած պատմաբան է…

Այն, որ դրսի հայատյաց ուժերին խորշանք է պատճառում մեզանում ազգասիրական թեթեւ իսկ առկայծում, եւ վարկաբեկելու համար յուրաքանչյուր ազնիվ ընդվզում՝ պիտակավորում են այլատեցության ու անհանդուրժողականության նվաստացուցիչ ձեւակերպումներով, մի կերպ կարելի է հասկանալ, բայց այն, որ հայ պատմաբանին կարող են խորթ լինել ազգային չէ՛ թէ գաղափարները, այլ տարրական զգացումներն անգամ, խենթանալիք է։ Ես գիտեմ, անարդարության հանդիպելիս Գեւորգը հաճախ ծայրաստիճան սրում է առանց այն էլ սրված իրականության լարվածությունը՝ երբեմն էլ ոչ ճիշտ թիրախ ընտրելով, բայց դա կարելի է պայմանավորել մի կողմից՝ իր՝ զայրույթի պահին երբեմն արտակենտրոն դրսեւորմամբ, մյուս կողմից՝ այն միջավայրով, որտեղից սերել է նա։ Պարո՛ն եղեռնագետ, կարիք կա՞ հիշեցնելու, թե ինչի հետեւանք է սփյուռքը, եւ ինչ ջանքեր են պետք հայությանը դրսում ուծացումից փրկելու համար։ Եվ հիմա դու «գործ ես սարքում» մի մարդու դեմ, ով դրսում հանուն հայապահպանության նյարդեր վատնելուց հետո հայրենիք գալով՝ նույն վտանգներն այստեղ է տեսնում եւ ավելին չի անում, քան ահազանգե՞լը։ Արտգործնախարարի պաշտոնական տվյալն եմ հայտնում՝ հայտարարված հեռուստատեսությամբ. «Այսօր Հայաստանում ունենք քառասուն ռուսական դպրոց»։

Քե՛զ եմ հարցնում, պարո՛ն հայագետ, ո՞րն էր մեր անկախության իմաստը, եթե խորհրդային տարիների մայրամուտին փակված այդ դպրոցները պիտի վերաբացվեին անկախ Հայաստանում։ Եթե ցեղասպանության թանգարանի տնօրենը դրա վտանգի ահագնությունը չի ըմբռնում, ինչպե՞ս այն կհասկանան այդ դպրոցների շարքային շրջանավարտները, եւ եթե այդ տնօրենը չի հասկանում, հո չի՞ նշանակում, թե Յազըճյանն էլ ունի չհասկանալու պարտավորություն։ Եվ նրա ցավը փարատելու փոխարեն այդ նույն մարդը դեռ լուրեր էլ տարածում է, թե Գեւորգն արտասահմանում «քյաբաբնոց ունի»։ Ասեմ՝ գիտենաս, Գեւորգի ունեցած-չունեցածը սրճարան է եղել, որ վաճառել ու տուն է գնել Երեւանում, իսկ ա՛յ, փոխարենը կան մարդիկ, որ հայագիտության տաճարն են «քյաբաբնոցի» տեղ բանեցնում։ Գեւորգին ճանաչելու համար պետք է ճանաչել նաեւ նրա մորը։ 82-ամյա պատկառելի կինը, սայլակին գամված, ընդվզելով ազգավնաս օրինագծերի դեմ, Կառավարության շենքի մոտ տեւական մի շրջան իր ձայնը խառնած երիտասարդների հուժկու ձայնին, վանկարկում էր. «Թե մորդ անգամ մտքից հանես, // Քո մայր լեզուն չմոռանաս», «Հայ լեզուն տունն է հայուն»…

Եվ այսքանից հետո, պարո՛ն Դեմոյան, դեռ տանջարար ավազակի մահի՞ճն ես մատնացույց անում։ Դե ի՛նչ, եթե ոտքերդ հեշտությամբ մինչեւ արեւմտյան կիսագունդ են ձգվում, իսկ ձեռքերդ՝ անձեռնմխելի սրբություններ, ճիշտ ժամանակն է, ինքդ էլ տեղավորվի՛ր մահճում։ Պրոկրուստեսը քե՛զ է սպասում…

Դավիթ Գյուլզադյան

Մարդկությունն ունեցել է նախալեզու Փոքր Ասիայի տարածքում

June 29, 2011

Մարդկությունն ունեցել է նախալեզու Փոքր Ասիայի տարածքում

Ըստ ինտերնետի նյութերի, վերջին ժամանակներս տարբեր երկրների լեզվաբանները փորձում են գտնել մարդկության նախալեզուն: Լեզվագետներն առաջ են քաշել հետաքրքրական վարկած: Հնարավոր է, որ մարդկությունը ունեցել է ընդհանուր լեզու:

Որոշ ժամանակ առաջ ավստրալացի լեզվագետները, համադրելով աշխարհի տարբեր լեզուները, հայտնաբերել են, որ մարդկությունը կարող էր ունենալ նախալեզու, որը, նրանց կարծիքով, առաջացել է Փոքր Ասիայում՝ ժամանակակից Թուրքիայի տարածքում: Հետաքրքրական հայտնագործություն է կատարել լեզվագետ Նատալյա Տեր-Գրիգորյանը, որ ապրում և աշխատում է Արգենտինայում: Նա առանձնացրել և համադրել է աշխարհի տարբեր լեզուների բառեր, որոնք, ըստ գիտնականի, «դրախտային լեքսիկա» են նշանակում: Համեմատության արդյունքում Տեր-Գրիգորյանն առաջ է քաշել մեկ այլ վարկած, ըստ որի մարդկության պատմությունն ու լեզուն ծագում են Արարատ լեռան մոտակայքից: Տեր-Գրիգորյանը հեղինակել է «Առեղծվածային Արարատ» գիրքը, որ հրատարակվել է 2004թ., իսպաներենով, Արգենտինայում, թարգմանվել է նաև ռուսերեն:

Նատալյա Տեր-Գրիգորյան դե Դենյանուկը 1972թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ որպես լեզվագետ, 1988թ. տեղափոխվել է Ուկրաինա, աշխատել կենտրոնական գրադարանում որպես գիտաշխատող, 1994թ. տեղափոխվել է Արգենտինա:

«Ազգ», 13.12.2005թ

«Հայ Արիներ» Թիվ 67, 68, դեկտեմբեր 2005թ.

Ուղղագրութեան հրամայականը

June 29, 2011

Ուղղագրութեան հրամայականը
Սահակ-Մեսրոպեան դասական ուղղագրութիւնը՝
մասնագիտական գոռոզա(տկարա)մտութեան գերի

Հայաստանի երրորդ հանրապետութիւնը, ի թիւս պետականութեան ամրապնդման այլ քայլերի, 1990-1991թթ. ընթացքում վերականգնեց հայոց եռագոյնը, զինանշանը, օրհներգը: Թւում էր, թէ նոյնքան դիւրին պիտի լուծուեր հայերէնի ուղղագրութեան խնդիրը, այսինքն՝ պիտի շտկուէր 1922թ. կատարուած կոպտագոյն սխալը: Թւում էր նաեւ, թէ ազգային-պետական կարեւորագոյն այս խնդրի լուծման առաջամարտիկները, ամէնից առաջ եւ ամէնքին իբր օրինակ, լինելու են լեզուաբանները: Աւաղ, կատարուեց ճիշտ հակառակը:

Տարիների հեռուից արձանագրենք՝ ինչ բարեբախտութիւն էր, որ հայոց նորանկախ պետութեան խորհրդանիշերը վերականգնելիս մէջտեղ չեկան, իրենց հեղինակութիւնը (իրական եւ երեւութական) չփորձեցին միւսներին պարտադրել «դրօշագէտները», «զինանշանագէտները», «օրհներգագէտները»: Այլապէս՝ մինչեւ օրս ո՛չ դրօշն ընդունած կլինէինք, ո՛չ զինանշանը, ո՛չ էլ օրհներգը, իսկ մամուլը հեղեղուած կլիներ կեղծ գիտական փաստարկումներով ու խրատական ճոռոմաբանութեամբ:

Փոխարէնը՝ մասնագիտական մեծամտութեան, չմահաւանութեան, անհանդուրժողականութեան հարուածը խտացաւ հայերէնի ուղղագրութեան վերականգնման խնդիրը լուծել ցանկացողների դէմ:

Ի՞նչ կերպ հասկանանք կատարուածը, ինչո՞ւ այդքան բնական ու տրամաբանական, այդքան սպասուած ու ցանկալի դարձը իրողութիւն չդարձաւ, ուղղագրութեան համազգային միասնականացման խնդիրը լուծում չստացաւ:

Ամէնից առաջ, պարզուեց, որ «լեզուաբան» եւ «հայերէնի մասնագետ» հասկացութիւնները զուր ենք նոյնացրել: Պարզուեց, որ որեւէ լեզուի քերականութեան, թէկուզ կատարեալ, իւրացումը բնաւ բաւարար չէ նաեւ իբրեւ լեզուաբան հանդէս գալու, այսինքն՝ նոյն այս լեզուական իրողութիւններն ընկալելու ու վերլուծելու ոչ թէ որպէս մասնագէտ՝ «մասին» իրազեկ անձնաւորութիւն, այլ լեզուական ամբողջ համակարգի գիտակ՝ այդ համապարփակ իրողութեան ոչ միայն զուտ լեզուական, այլեւ արտալեզուական բնութագրումներով հանդերձ:

Այս տարբերակումը, այսինքն՝ լեզուաբանի (նշուած ըմբռնմամբ՝ հայերէնի մի նեղ ասպարէզի հարցերով զբաղուածի) եւ լեզուաքաղաքագէտի (ստոյգ ըմբռնմամբ՝ հէնց այս է շիտակ լեզուաբանը, սակայն հարկադրուած նորաբանութեան ենք դիմում) իմացական ոլորտների ու խնդիրների առանձնացումը իւրօրինակ մի բանալի է հասկանալու, թէ ինչո՞ւ եղան լեզուաբաններ, ովքեր տապալեցին Սահակ-Մեսրոպեան դասական ուղղագրութեան դարձը եւ շարունակում են խոչընդոտել խնդրի կարեւորութեան գոնէ հանրային ըմբռնման ընթացքը:

Եթէ հայոց լեզուի տեսութեան զանազան հարցերը շօշափող հրապարակումներից հնարաւոր լինէր արտածել լեզուաքաղաքականութեան հիմնադրոյթները, ապա հայոց նորանկախ պետութիւնը, ինքնուրոյն քաղաքականութիւն իրականացնելու համար գիտամեթոդական որեւէ խնդիր չէր ունենայ: Մինչդեռ իրողութիւնն այն է, որ թէպէտ լեզուաքաղաքականութիւնը պէտք է, անտարակոյս, յենուի գիտական մտքի, մասնագիտական իմացութեան վրա, սակայն հայաստանցի լեզուաբանների՝ զուտ գիտական առումով յոյժ արժէքաւոր աշխատութիւնները գրեթէ պիտանի չեղան լեզուական քաղաքականութեան հիմնադրոյթների մշակմանը (իսկն ասած՝ այդ աշխատութիւններում «լեզուաքաղաքականութիւն» հասկացութինն անգամ բացակայում է): 1993 թուականի հոկտեմբերին ստեղծուած պետական նոր հաստատութիւնը՝ ՀՀ կառավարութեանն առընթեր լեզուի պետական տեսչութիւնը, փաստօրէն պիտի զրոյից սկսէր:

Սահմանափակ մտածելակերպն էլ շատերին դարձնում է նախայարձակ ու անհանդուրժող: 90-ականների երկրորդ կէսի մամուլի ապագայ հետազօտողը կկարծի, հաւանաբար, թէ ինչ-որ մի ահաւոր սպառնալիք է կախուած եղել հայոց ոսկեղէնիկի գլխին, ինչն էլ հարկադրել է լեզուաբաններին հանդես գալու մէկը միւսից զգայացունց յօդուածներով` «Վտանգաւոր խաղ մայրենիի հետ», «Լեզուն փորձադաշտ չէ», «Արդի ուղղագրութիւնը վերափոխման ենթակայ չէ», «Ի պաշտպանութիւն հայերէնի արդի ուղղագրութեան», «Մայրենիի տառապանքները» եւ այլն:
Ամբողջ աղմուկ-աղաղակը Լեզվի օրենքի դէմ էր, հայերէնի ուղղագրութեան միասնականացման յօդուածի:

Սահակ-Մեսրոպեան դասական ուղղագրութեան կողմնակիցներն արդեն մանրամասն քննարկել են հակառակորդների փաստարկները, աւելի ստոյգ՝ հիմնաւորել դրանց սընանկութիւնը: Յաւելենք մէկ նկատառում: Հակառակորդները ձեւականօրէն ապաւինում են գիտական ապացոյցներին, կոչ անում մասնագիտական խորաթափանցութեան՝ չմոռանալով դիմացին մեղադրել «դիլետանտականութեան» մէջ: Այնինչ, հէնց իրենք իսկ խախտում են այդ պայմանը, քանի որ անցնում են մանկավարժութեան, հոգեբանութեան ասպարէզ (որտեղ իրենք էլ են «դիլետանտ»)՝ յայտարարելով, թէ դասական ուղղագրութիւնը դժուար է իւրացնել (ասել է թէ՝ հայաստանցիներս զիջում ենք Սփիւռքի մեր ազգակիցներին): Նոյն կերպ, նրանք չեն գիտակցում, որ լեզուաքաղաքականութիւնը լեզուաբանութեան մասը չէ սոսկ, որ իրենց իմացութիւնը անբաւարար է անկոչ խորհրդատու կարգուելու համար, իսկ ուրիշներին քննադատելը իրենց զաւեշտական վիճակի մէջ է դնում:

Մի՞թէ մասնագէտին դեռ հարկ կա բացատրելու, որ լեզուի գլխաւոր բնութագրերից մէկը ազգի անհատների հաւաքականութեան ամբողջացումն է, ազգի իրական միասնականութեան ապահովումը: Եւ եթէ հայոց ազգային միասնականութիւնն արհեստականօրէն խախտուել է 1922 թուականին (մի փաստ, որ Սահակ-Մեսրոպեան դասական ուղղագրութեան այսօրուայ հակառակորդները հէնց իրենք են մատնանշել 70-80-ականների հրապարակումներում, սակայն այժմ չեն ցանկանում դա յիշել), մի՞թէ օր առաջ չպէտք է ձգտէինք վերականգնելու, մանաւանդ օրէնսդրական հիմքերը առկայ են: Հրէաները, տէր դառնալով ինքնուրոյն պետութեան, աճապարեցին վերականգնելու, վերածնելու իրենց՝ գրեթէ մեռած լեզուն, դարձրին պետական, գործող ու գործածուող լեզու. իսկ չէ՞ որ կարող էին նախապատուութիւնը տալ անգլերէնին (դրա կողմնակիցները կային), սակայն յաղթեց ազգային ինքնութեան պահպանման եւ զարգացման կամքը: Նոյն կերպ՝ Մոլդովան 90-ականների սկզբին, Ադրբեջանը՝ աւելի ուշ, հրաժարուեցին ռուսատառ այբուբենից:

Ուղղագրութեան զեղծում` ուղղախօսութեան խաթարում

1922թ. մարտի 4-ին՝ Հայաստանի Ժողկոմխորհի հրամանագրով (դեկրետ), հայերէնի ուղղագրութեան մէջ արմատական փոփոխութիւններ կատարուեցին: Սփիւռքահայութիւնը չընդունեց, շարունակեց գրել դասական ուղղագրութեամբ, հայ եւ օտարազգի շատ հեղինակներ բողոքեցին (Յովհաննէս Թումանեանը, Աւետիք Իսահակեանը, Հրաչեայ Աճառեանը, Ստեփանոս Մալխասյանցը, Լէօն, Նիկողայոս Ադոնցը, Անտուան Մեյէն եւ այլք): 1940թ. մասնակիօրէն շտկուեցին աղաւաղումները (օրինակ, վերականգնուեցին այբուբենից արտաքսուած Է եւ Օ տառերը): 1993թ. ապրիլի 17-ին ընդունուած «Լեզուի մասին ՀՀ օրենքը» նախատեսում է հայերէնի ուղղագրութեան միասնականացում: Ցաւօք, հայաստանեան լեզուաբանների վերնախաւի դիմադրութեան պատճառով խնդիրը չհաջողուեց լուծել:

Տարօրինակ է, որ ուղղագրական «նորամուծութեան» հեղինակները չեն հոգացել ուղղախօսական հետեւանքների մասին: Սա իսկապէս անհասկանալի է, քանի որ իրենց ծրագիրը հիմնաւորել են յատկապէս արտասանութեան դիրքերից:

Այսպէս, Մանուկ Աբեղեանը 1922թ. մարտի 4-ի դեկրետի մէջ ուղղագրական փոփոխութիւնների իրականացման երեք հիմնաւորում է բերում. ա) տեղի է ունեցել արտասանական փոփոխութիւն, մի շարք բառեր «այլևս չենք արտասանում, ինչպես հնումն», ուստի պիտի գրուի ակոս, այլ ոչ ակօս, լույս (լոյս), հանդես (հանդէս), հատակ (յատակ), սենյակ (սենեակ) եւ այլն, բ) որոշ տառեր «այլևս չեն արտասանվում», ուստի պիտի գրել ոչ թէ գայ, այլ գա, գ) որոշ բառերի արտասանութեան մէջ «ավելացել են նոր հնչյուններ», ուստի այդ բառերի գրութեան մէջ էլ պիտի համապատասխան տառեր աւելացուեն, այսինքն՝ պէտք է գրել վոտ (եւ ոչ թէ ոտ), գրեյի (գրէի), դու յես (դու ես), յեկ (եկ) եւ այլն:

Այդուհանդերձ, ձեռնարկելով համակարգային արմատա- կան փոփոխութիւն՝ «բարեփոխիչները» լիովին անտեսել են կանխատեսման կարեւորութիւնը. մի խնդիր, որ պարտադիր պայմանն է ամէն մի գիտափորձի լիարժէք իրականացման: Իսկ 1940թ. մասնակի բարեփոխումը, ցաւօք, չվերանայեց նախկինում թոյլ տրուած հիմնական սխալները:

Իրար յաջորդած այդ «բարեփոխումները», տարիների հեռուից, միայն ու միայն չարիք են ներկայանում ամենից առաջ հէնց ուղղախօսութեան առումով: Արդ՝ անդրադառնանք առաւել վնասակար, հայ մարդկանց լեզուազգացողութիւնը խորապէս խաթարած ու խաթարող երեւոյթներին:

Համատարած քմայնացում

«-Ութիւն» վերջածանցը հայաստանցիներս այլեւս չենք արտասանում մեր նախնիների, ինչպէս նաեւ գրագէտ սփիւռքահայերի պէս: «Թ» հնչիւնի քմայնացած արտասանու- թիւնը արդէն իսկ «ց»-ի է վերածուել՝ [անհրաժէշտուցյուն], [բարցրուցյուն], [գիտուցյուն], [համփէրուցյուն], [միյուցյուն], [շնօրակալուցյուն], [հիշօղուցյուն] եւ այլն: Սրա պատճառը «-ութիւն»-ի աւանդական գրութեան կամայական վերափոխումն էր «-ություն» ձեւի:

Ահա այս պատճառը ուղղակի մատնանշելու, ուստի դրանով 1922-ի հեղինակների սխալն ընդունելու փոխարէն, հայաստանեան լեզուաբանները գերադասում են խօսել «պատմական հնչյունափոխության» մասին: Փոխանակ արձանագրելու արտասանական համատարած աղաւաղումը՝ լեզուաբանները եզրակացնում են. «Այդ ածանցի մեջ թ հնչյունը ոչ քմայնացած արտասանելը այժմ դիտվում է որպես կոպիտ կամ արհեստական (գրքային) արտասանություն» (Էդուարդ Աղայեան):

Գիտական մօտեցումը (ինչպէս մնացած գիտաճիւղերում, այնպէս էլ լեզուաբանութեան մէջ) չի կարող բաւարարուել լոկ արձանագրմամբ. գիտութեան բուն անելիքը բացատրելն է, «ինչո՞ւ» հարցին պատասխան տալը (եւ բացատրութիւնն է նաեւ ճշտում, թէ որքա՛ն էր գիտականօրէն հիմնաւոր նախորդ գործառոյթը՝ նկարագրութիւնը):

Բարեխիղճ պատասխանը պահանջում էր խոստովանել լեզուական համակարգում երկու «բարեփոխումներով» իրականացուած (մեղմ ասած՝ վատ հիմնաւորուած) միջամտութեան անմիջական ներազդեցութիւնը որոշ հնչիւնների փոփոխութեան վրայ:

Մի՞թէ սպառիչ-գիտական է այն բացատրութիւնը, թէ սա բնականոն օրինաչափութիւն է, հնչիւնական օրէնք: Իբր առնմանութեամբ եւ համաբանութեամբ է, որ թ-ն քմայնացել է, ապա ց-ին մօտեցել. նախ՝ «ց» հնչիւն պարունակող բառերը, ապա՝ միւսները. երեւոյթը դառնում է ընդհանուր, գործում որպէս «ընդհանուր օրինաչափություն»: Իհարկէ, մասամբ այդպէս է բացատրւում, ասենք, «վեցերորդ» թուականի ազդեցութեամբ [յօցէրօրթ], [ուցէրօրթ], [ուցսուն] սխալ արտասանութիւնը: Այդուհանդերձ, բանը հասնում է անհեթեթութեան, երբ լեզուաբանն ասում է՝ «անկարելի է դարձել նաև այդ քըմայնացած թ-ի արտասանությունը ց ունեցող բառերում (խոսակցություն, մրցություն և այլն)» (անդ): Մի՞թէ չափանիշն այն է, որ մեր շրջապատում ոմանք արդէն դժուարութեամբ են ճիշտ արտասանում մի շարք բառեր, այդ թւում, իսկապէս, նաեւ «թիւրիմացութիւն», «բացատրութիւն», «հասկացութիւն», «ներկայացուցչութիւն», «սրտաբացութիւն» եւ այլն: Իսկ ի՞նչ անեն ճիշտ արտասանողները, սկսեն յարմարուե՞լ սըխալ արտասանութեանը: Այլ կերպ ասած՝ մասնագէտ լեզուաբանը սխալը հռչակում է ճիշտ, ուստի եւ արդարացնում է որպէս «լեզվի զարգացման տվյալ փուլում ստեղծված անհրաժեշտություն» (անդ):

Եթէ լեզուաբանի համար էականը այս կամ այն երեւոյթի արձանագրումն է, իսկ հնչիւնական օրինաչափութիւնն արձանագրելիս էլ վճռորոշ յայտանիշը տարածուած լինելն է, ապա ո՞րն է չափանիշը աղաւաղումը եւ կանոնականը տարբերակելու: Այսպէս, ընդհանրական դառնալու միտում ունի դ հնչիւնի անցումը ձ-ի եւ ց-ի՝ [ակաձէմիա], [ձյուցազն], [արցյունք], [արցյօք], [ռաձիo], [ձյուրահավատ], [նալբանձյան], [հախվէրձյան][ձիպլoմ], [ձիանա], [ձիրէկցիա], [արցյունաբերուցյուն] եւ այլն: Նմանապէս՝ տ-ի վերածումը ծ-ի՝ [ծէխնիկա], [առավօծյան], [կարապէծյան], [ծիգրան], [ռէյծինգ], [դասծիյարակ], [ածյան], [մածյան], [մածէմածիկա], [արարածյան], [արյէվմծյան], [հավիծյան] եւ այլն:

Իսկ ի՞նչ երաշխիք կայ, որ մի քանի տասնամեակ անց, այդօրինակ կրաւորական-պարտուողական աշխարհայեացքի տէր լեզուաբանների յաջորդ սերունդը յանձնարարելի (կամ՝ «ազատ արտասանական տարբերակ») չի հռչակի առայժմ կարծէք իրենց իսկ կողմից սխալ ճանաչուող արտասանական խաթարումները՝ «շնավոր» («շնորհաւոր»-ի փոխարէն), «յարկե» («իհարկէ»), «որտեւ» («որովհետեւ»), «եփոր («երբ որ»), «խորդարան» («խորհրդարան»), «գործնեություն» («գործունէութիւն»), «համպատասխան» («համապատասխան»), «գնհատել» («գնահատել»), «բախշել» («բաշխել»»), «նախագա» («նախագահ»), «հաղթարել» («յաղթահարել»), «ընտանյական» (ընտանեկան»), «կըլնի» («կլինի»), «հարուր» («հարիւր») եւ այլն:

Միով բանիւ, արտասանական որոշ աղաւաղումներ գրեթէ համատարած երեւոյթ են: Նոյնիսկ դասական ուղղագրութեան հայաստանցի կողմնակիցներից ոմանք են այդ ազդեցութիւնը կրում: Սակայն մի՞թէ տուեալ հանգամանքը ինքնին փոփոխում է սխալի ու ճշտի յարաբերակցութիւնը: Ամէն փոփոխութիւն (այդ թւում՝ լեզուական) կամ տեղաշարժ դեռեւս զարգացում չէ: Շատ յաճախ՝ փոփոխութիւնները խաթարում են երեւոյթի էութիւնը:

Բխո՞ւմ են արդեօք արձանագրուող, նկարագրուող փոփոխութիւնները հայոց լեզուի ներքին զարգացումից, ուստի եւ հիմք ունե՞նք դրանք ամրագրելու որպէս ընդհանուր օրինաչափութիւն, լեզուական նորմ, կանոն, թէ՞ պիտի համարենք անցանկալի երեւոյթ: Լեզուաբանի խնդիրն է հէնց ազդել այդօրինակ լեզուախաթարումների վրայ, ոչ թէ պարտուողաբար արձանագրել իրողութիւնը եւ հերթական «օրինաչափությունը»:

Օրինակ, եթէ ինքնին նախորդող ց հնչիւնն է պատճառը թ-ի քմայնացման, ապա ինչո՞ւ «անցաթուղթ»-ը չի վերածւում «անցացուղթ»-ի: Մինչդեռ իրական պատճառը «թյ» հընչիւնազուգորդումն է՝ որպէս փոփոխուած ուղղագրութեան անմիջական հետեւանք: Հէնց այս հանգամանքը, այլ ոչ թէ «վեցերորդ»-ի ց հնչիւնն է անմիջապես յանգեցնում «յոցերորդ», «ուցերորդ» սխալ արտասանութիւններին:

Հնչիւնաբանութեան հարցերով զբաղուող մասնագէտները արդի արեւելահայերէնում բ, գ, դ, թ, լ, կ, ս, տ հնչիւնների՝ քմայնացմամբ պայմանաւորուած աղաւաղումները՝ «փափուկ արտասանութիւնը», այսպէս ասած, «դիրքային տարբերակների» գոյացումը բացատրում են յաջորդող «յ» կիսաձայնի ազդեցութեամբ: Ցաւօք, նրանք չեն անում յաջորդ քայլը, չեն ընդունում գործող ուղղագրութեան անկատարութիւնը ընդհանրապէս «յ» կիսաձայնի այսպիսի առատութեան մէջ: Այնպէս որ, արժանին մատուցենք նուրբ հեգնանքով արուած հետեւեալ դիտողութեանը. «Մ. Աբեղեան կարծես զղջալով անձայն Յ-երը վերցնելուն, փոխարէնը ուրիշ բառեր Յ-ով կ’օժտէ անհարկօրէն» (Խ. Քարտաշեան, 1922): Ընդհակառակը, դժուար է համաձայնել հայաստանցի լեզուաբանների հետ, երբ նրանք քմայնացման երեւոյթի մէջ գերագնահատում են ռուսերենի ազդեցութիւնը: Անշուշտ, ռուսերէնը մեծապէս խաթարել է հայերէնի արտասանութիւնը, հայ մարդկանց լեզուամտածողութիւնը (սա առանձին թեմա է), սակայն դրանով չի կարելի քօղարկել-արդարացնել մեր ներկայ ուղղագրութեան սեփական, ներքնածին վնասապարտութիւնը:

Բաղաձայնից յետոյ անհարկի «յ»-ն արդէն զգալիօրէն ազդել է հայաստանցիների արտասանութեան վրայ: Դիւրին է, կարծում ենք, համոզուել, թէ ինչպէս է «բաղաձայն + յ» զուգորդութիւնը յանգեցնում «ը» գաղտնավանկի հնչեցմանը հետեւեալ օրինակներում՝ [սըյուն] (մի աղաւաղում, որն անպատկերացնելի է «սիւն» գրութեան դէպքում), [թըյուր], [հըյուր], [hըյութ], [բըյուր], [մըյուս], [ախպըյուր], [բըյուրէղ], [գըյուղ], [հընչըյուն], [գըյուտ], [հըյուսիս] եւ այլն: Կարելի է ենթադրել, որ այս ապօրինածին երեւոյթը, համատարած դառնալով, ոչ հեռաւոր ապագայում մասնագիտական վաւերացման է ենթարկուելու՝ որպէս հնչիւնական օրինաչափութիւն (եթէ, իհարկէ, չյաջողուի վերադառնալ դասական գրութեան վերահաստատմանը):

Երկբարբառներ կա՞ն, թէ՞ չկան

Փոփոխուած ուղղագրութիւնը պարտադրում է հայոց լեզուից արտաքսել երկբարբառները (երկու ձայնաւորի միաժամանակ հնչումը)՝ յընթացս ստեղծելով «երկբարբառ» ու «երկհնչիւն» հասկացութիւնների մի շփոթ: Ուստի մասնագէտները յանձնարարում են «էութիւն» բառը դասական գրութեան փոխարէն գրել «էություն» եւ արտասանել [էյություն], իմա՝ [էյուցյուն]:
Համապատասխանաբար, յանձնարարւում է արտասանել՝ [էյակ], [անէյանալ], [առօրյական], [հրյա], [արդյական], [հէքյաթ], [օրյօրթ], [մարգարէյական], [այժմէյական], [հասցէյատէր], [թէյական], [իդյալ], [խափէյուցյուն] եւ այլն, այդուհանդերձ, իրենց իսկ հակասելով, առաջարկում են [հրէական], [օլիմպիական], [բացէիբաց], [օրէօր], [քվէարկել] (ոչ թէ՝ [քվյարկել]) եւ այլն:

Ածանցման եւ բառաբարդման ընթացքում արտաքսուած-աղաւաղւած երկբարբառները վերականգնւում են: Այսպէս, գործող ուղղագրութեամբ՝ «առաքյալ», սակայն՝ «առաքելություն», ինչն էլ յուշում է ճիշտ ձեւը՝ «առաքեալ»: Ուրեմն՝ աւանդական գրութիւնը յառնում է: Որքան էլ «բարեփոխուած» ուղղագրութիւնը մասամբ բթացրել է հայ մարդկանց լեզուազգացողութիւնը, խորթացրել արմատներից, միեւնոյն է, առայժմ բարդ բառերում ճիշտ արտասանութիւնը պահպանուած է՝ շնորհիւ ճիշտ գրութեան: Նոյն կերպ՝ «կյանք» – «կենսական» (ուրեմն՝ «կեանք»), «մատյան» – «մատենագիր» («մատեան»), «վայրկյան» – «վայրկենական» («վայրկեան»), «ատյան» – «ատենական» («ատեան»), «հայացք» – «հայեցակարգ» («հայեացք») եւ այլն:

Հետաքրքրական է, որ բեմական խօսքի որոշ մասնագէտներ ակամայ հակադրւում են աբեղեանական ուղղագրութեան դրոյթներին: Այսպէս, երկբարբառ պարունակող մի շարք բառերի համար պահանջւում է «գրութեանը համապատասխան» արտասանութիւն՝ [միամյակ], [արիանալ], [թէական], [դրացիական], [դիակ], [լիաhույս], [խափէական], [լիօվին], [հղիանալ], [լիաթօք], [արիություն], [ծիածան] եւ այլն: Աւելին, սխալ է համարւում «դեռեւս» բառի [դէռյէւս] հնչեցումը, ճիշտը [դէռէւս]-ն է. նախապատուութիւնը նմանապէս տրւում է [երբէւէ], [թէրէւս], [վօրէւէ], [ինչէւէ] արտասանական ձեւերին:

Իսկ ինչո՞ւ է այս դէպքում տրւում աւելի ստոյգ յանձնարարական: Հաւանաբար, բացատրութիւնն այն է, որ հնչող խօսքի մասնագէտը ելնում է արտասանական աւանդոյթից, ձգտում պահպանել աւանդոյթը: Մինչդեռ՝ լեզուաբանների մեծ մասը կառչած է մնում գրաւոր խօսքին, ընդսմին՝ դրա աղաւաղուած գրութեամբ (եւ անժխտելի է, որ նրանցից քըչերն են կատարելապէս տիրապետում հնչող խօսքին):

Դասական ուղղագրութեան միջոցով մենք հնարաւորութիւն ենք ստանում ճշգրտելու ուղղախօսութիւնը: Այնինչ՝ հայերէնի ուսուցման մեթոդիկայի ասպարեզում կայ հետեւեալ կարծիքը. «Ավանդական ուղղագրությունը յուրացնելու և հըմտություն ձեռք բերելու համար, ինչպես ասում են, աշակերտի ականջը խուլ պիտի լինի, տեսողությունը՝ սուր» (Սիրակ Գիւլբուդաղեան, 1978):

Նախ, ասուածը կիրառելի է նաեւ գործող ուղղագրութեան համար. արդէն թուարկուած արտասանական աղաւաղումները դրա ապացոյցն են:

Այնուհետեւ, այդպէս ասել, նշանակում է գերագնահատել հայերէնի ուղղագրութեան հնչիւնական սկզբունքը եւ, ընդհակառակը, լիովին անտեսել աւանդական-ստուգաբանական եւ ձեւաբանական սկզբունքների կարեւորութիւնը: Աւանդական գրապատկերը վճռորոշ դերակատարում ունի շատ լեզուներում, իսկ հայերէնի առումով չի կարելի անտեսել բացառիկ նշանակութեան մէկ այլ հանգամանք՝ գրական լեզուի երկու ճիւղերի առկայութիւնը:

Յիշեցնենք ոչ միայն գիտական, այլեւ ազգային-պետական կարեւորութեան լուծումը, որ անխափան գործում էր մինչեւ 1922-ի զեղծումը: «Մեր գրական լեզուն սկզբնավորվելիս հայ մտավորականության արեւելահայ եւ արեւմտահայ հատվածները ազգային լեզվի միասնությունը պահպանելու նպատակով ընդունեցին գրաբարի ուղղագրական նորմաները որպես մեր ազգային գրական լեզվի երկու տարբերակների ընդհանուր նորմաներ: Այդ պատճառով էլ նախահեղափոխական շրջանի ազգային գրական լեզուները գրական արտասանության շատ հարցերում նույնպես կողմնորոշվում էին գրաբար բառերի գրապատկերներով» (Արարատ Ղարիբեան, 1969):

Վերջապէս, «տեսողութիւնը սուր» պիտի լինի, հարկաւ, երկու դէպքում էլ սուր, լեզուն իմացողը պիտի յիշի բառի պատկերը, հասկանայ բառի իմաստը. կիրթն ու անկիրթը ինչո՞վ են տարբերւում:

Էականն այն է, որ գործող ուղղագրութեանը յարմարեցուող (արհեստականօրէն) ուղղախօսութիւնը ոչ միայն չի օգնում, այլեւ խանգարում, վնասում է գրագիտութեանը, մինչդեռ դասական ուղղագրութիւնը թոյլ է տալիս շտկելու ուղղախօսական սխալները, ապահովում է լեզուական-ազգային միասնականութիւն:

Արմատների մթագնում

«Բարեփոխումները» արմատախիլ են արել հայոց լեզուի բառակազմը: Սա բոլորովին էլ փոխաբերութիւն չէ: Վերացաւ, ըստ որոշ հաշուարկների, աւելի քան երեք հարիւր յիսուն արմատ՝ «գէտ», «սէր», «տէր» եւ այլն: Այդօրինակ արմատահատումից յետոյ բան չէր մնում անելու, քան երկարացնել «հնչյունական օրենքների» շարքը:

Գիտական ուսումնասիրութիւններն ու դասագրքերը հեղեղուած են «ե» > «ի» հնչիւնափոխութեան հիմնաւորումներով: Խելամիտ աշակերտը, սակայն, հարց պիտի տայ մեծարգոյ ուսուցչին. ինչու «գետ»-ը (մեծ առու) բառաբարդուելիս չի հնչիւնափոխւում («գետափ», «գետահեղձ», «գետաբերան»), իսկ միւս «գետ»-ը (իմացող, ծանօթ)՝ հնչիւնափոխւում է («գիտակ», «գիտակից», «գիտնական»): Նոյն հարցը պիտի ծագի «գեր» (պարարտ) եւ «գեր» (առաւել) բառերի կապակցութեամբ. ասում ենք «գիրուկ», «գիրանալ», բայց՝ «գերադաս», «գերազանց»: Դարձեալ՝ ինչո՞ւ զգացում նշանակող «սեր»-ը հոլովւում եւ բառաբարդւում է հնչիւնափոխութեամբ («սիրոյ մէջ», «սիրել», «սիրահար»), իսկ կաթի պարարտութիւնը (նաեւ՝ զաւակ, ծնունդ) նշող «սերը»՝ ոչ («սերի մէջ», «սերել», «սերունդ»): Հարցերի անվերջանալի շարքից եւս մէկը՝ «պետ» (կարիք) բառը հնչիւնափոխւում է («պիտանի»), միւս «պետ»-ը (գլխաւոր)՝ ոչ («պետութիւն»): Այսօրինակ հարցերն ունեն միայն մէկ ճիշտ պատասխան (որը, ցաւօք, չի լսի աշակերտը), այն է՝ այդ զոյգ բառերը իրականում տարբեր արմատներ են, եւ հնչիւնափոխւում են «է» գրութիւն ունեցողները:

Այս երեւոյթները, իհարկէ, յայտնի են լեզուաբաններին, ոմանք նոյնիսկ ուղղակի արձանագրել են, թէ «այս դեպքում ուղղագրության փոփոխությունը ստեղծում է մի խառնակ վիճակ» (Վարագ Առաքելեան, 1955): Միաժամանակ, նոյն հեղինակներն արդարացնում են խառնակութիւնը, մեկնաբանելով, թէ գրաբարի արտասանութեանն էլ էր դա բնորոշ: Սակայն, եթէ ձեռնարկում ենք «բարեփոխում», ապա հէնց այդ անմիօրինակութիւնը պիտի յաղթահարուէր, մանաւանդ՝ բարեփոխիչներն իրենք նման նպատակ ունէին: Մի խառնակութեան յիշատակումը չի կարող արդարացնել միւսի՝ յատկապես յաւելեալ, արհեստածին խառնակութեան գոյութիւնը:

Ուղղագրական փոփոխութեանը հետեւած արմատների կորուստն արդարացնելու միջոցներից մէկն էլ «համանունութիւն» կոչուող երեւոյթն է (նոյնական հնչումով, սակայն իմաստով տարբեր բառերը): Մեզ յայտնի է լեզուաբանների վաստակը, թէպէտ բուն «համանունաբանութիւնը», որպէս գիտաճիւղ, բառագիտութեան ենթաբաժին, այնքան խախուտ է տեսականօրէն մեկնաբանուած, որ դա չեն կարող հերքել հէնց իրենք: Այդուհանդերձ, մի՞թէ արմատաջնջումը համարժէք է համանունների կասկածելի հարստութեանը:

Յամրը բարբառում է

Բառավերջում չարտասանուող «յ» հնչիւնի նշանակութիւնը (քահանայ, ապագայ, վրայ, սատանայ, յետոյ, ներկայ) արտաքուստ այնքան մթագնած է, որ երբեմն դասականի կողմնակիցներն էլ են համարում աւելորդ դրա վերականգնումը:

«Բարեփոխումների» «դատավճռով» «յ»-ի վերացումն արդարացնող հեղինակները, որպէս կանոն, փաստարկում են, թէ դա «վաղուց ի վեր չէր արտասանվում, փաստորեն ավելորդ տեղ էր գրավում, ծանրաբեռնում շարվածքը եւ ըստեղծում ուղղագրական դժվարություններ», թէ առհասարակ դրա վերականգնումը «մեծագույն անմտություն է» (Գեւորգ Ջահուկեան, 1996):

Ոմանք աւելի առաջ են անցնում, յայտարարում, թէ «ոչ մի վատ բան չի լինի», եթէ չգրենք չարտասանուող «հ» տառը (իմա՝ «աշխար», «ճանապար», «խոնար», «խորուրդ», «արհամարել»), «ինչպես բառավերջի համար յ-ն չենք գըրում»:

Մինչդեռ «յ» հնչիւնը («յամր», «անձայն», «կիսաձայն», «ձայնորդ») ուղղախօսական կարեւոր դերակատարում ունի:

Հարցը միայն այն չէ, որ անտեսուած «յ»-ն վերականգնւում է («ապագայում», «ներկայացում», «վրայից»)՝ հարկադրելով քերականներին յօրինել հերթական արհեստածին (բնականը՝ դասականը մերժուել է) «օրինաչափությունը»:

Չի կարելի հնչիւնաբանութիւնը կտրել ուղղագրութիւնից. եթէ ընթերցողը տեսնում է փակ վանկ (իսկ «յ» կիսաձայնը բաղաձայնի գործառոյթ է կատարում), նա, որպէս կանոն, ճիշտ է շեշտադրում. «շուկա՛յ»-ը երբեք չէր յանգեցնի «շու՛կա» սխալ արտասանութեանը: Չէ՞ որ սխալը չի կրկնւում հոլովաձեւերի, ածանցման եւ բառաբարդման դէպքում («շուկայո՛ւմ», «շուկանե՛ր», «շուկայակա՛ն», «շուկայավարութի՛ւն»): Նոյն կերպ, արդէն աղաւաղուած են հնչում նախկինում «յ»-ով գրուող մի շարք բառեր՝ «կաթսայ», «մանանայ», «գաթայ», «թաւայ», «լաւայ» եւ այլն: Համեմատենք՝ «շուկայ» – «շաքար», «գաթայ» – «գաւաթ», «թաւայ» – «թափառ», «լաւայ» – «լաւաշ», «բացակայ» – «բանական», «պարագայ» – «պատասխան». երկրորդների մէջ սխալ շեշտադրումը բացառւում է:

Դասական ուղղագրութեամբ «յ»-ն բաղաձայնից առաջ ձայնաւորւում է՝ «խարոյկ», «ողջոյն», «մրցոյթ», «կոյր», «զրոյց», «մշակոյթ», «արժոյթ», «լոյս», «ծոյլ», «գոյն», «բարդոյթ» եւ այլն: Գործող ուղղագրութեամբ «ույ» է դարձել: Մի՞թէ դրա հետեւանքը չէ, որ այժմ յաճախադէպ են սխալ գրութիւնն ու արտասանութիւնը՝ «մշակույթային» [մշակույթային], «արժույթային» [արժույթային], «գույնավոր» [գույնավօր], «լույսավորել» [լույսավօրէլ], «կույրանալ» [կույրանալ], «համբույրել» [համբույրէլ] եւ այլն: Դասականին բնորոշ «ոյ» > «ու» անցումը, թէ՛ արտասանական եւ թէ՛ պատկերային առումով, նման աղաւաղման հիմք չի տալիս:

Վերջապէս, մի շարք բառերում «յ» ձայնորդը լիարժեք տառ է, քանի որ արմատի անքակտելի մաս է կազմում, ուստի պիտի գրառուի: Օրինակ՝ «հսկայ» – «հսկայացում» (ոչ թէ սոսկ «հսկայից», այսինքն՝ ոչ որպէս պարզ ձայնակապ երկու ձայնաւորի միջեւ), «հաճոյ» – «հաճոյք» (ոչ թէ սոսկ «հաճոյանալ»), «ընծայ» – «ընծայել» (ոչ թէ սոսկ «ընծայից»), «կայ» – «կայք» (ոչ թէ սոսկ «կային») եւ այլն:

Այսպիսով, գործող ուղղագրութեամբ յամրացած հնչիւնը լիաձայն բարբառում է: Բառավերջի «յ»-ն ոչ թէ աւելորդ զարդանախշ է, ոչ էլ լոկ յուզական տուրք կարօտաբաղձութեանը, այլ կենդանի խօսքում միանգամայն որոշակի գործառոյթներ կատարող հնչիւն:

Լեզուատրամաբանական աղաւաղումներ

Արտասանական աղաւաղումները զուգորդւում են իմաստային, լեզուատրամաբանական սխալներով: Իհարկէ, դըրանք ժամանակակից ուղղախօսութեան խնդիրներից դուրս են դիտւում, սակայն, նախ, «ուղղախօսութիւն» եզրը (պատահական չէ, որ հնում անուանուել է «ճշմարտախօսութիւն») թոյլ է տալիս աւելի լայն ըմբռնում, բացի այդ, իմաստային շատ խաթարումներ անմիջաբար հետեւանք են 1922-ի եւ 1940-ի ուղղագրական փոփոխութիւնների: Օրինակ, «տնօրենություն» («դիրեկցիա» իմաստով) եւ «տնօրինություն» (կարգաւորում) բառերի շփոթը դիւրին վերանում է դասական ուղղագրութեամբ գրառելիս, պարզ երեւում է «օրէն» արմատը, ուստի՝ գոյականը տարբերւում բայից (է-ի հնչիւնափոխութեան տրամաբանութիւնն էլ՝ իր հերթին):

Գարեգին Նժդեհն աներկբայ ասում է. «Ապրել ցեղօրէն», այսինքն՝ ցեղը իբրեւ գերագոյն օրէնք ընդունելով: Համեմատենք գործող ուղղագրութեան աղաւաղման հետ՝ «Ապրել ցեղորեն». մի՞թէ այս սովորական, չէզոք մակբայը արտայայտում է նժդեհեան մտքի ողջ հզօրութիւնն ու իմաստը: Թող տարօրինակ հնչի, սակայն կարծում ենք, որ հէնց միայն Նժդեհին համարժէք հասկանալու համար հարկաւոր է օր առաջ վերադառնալ դասական ուղղագրութեանը, էլ չենք խօսում 1600-ամեայ գրաւոր ժառանգութեան, արեւմտահայ եւ Սփիւռքի արդի գրականութիւնը համարժէք իւրացնելու մասին:

Մէկ այլ, նրբօրէն արձանագրուած, յոբելեանական օրինակ (Լեւոն Միրիջանեանից). «Օրհնյալ է Հարությունն Քրիստոսի»՝ գործող ուղղագրութեամբ դասական ուղղագրութեամբ է միայն վերականգնում իր բուն իմաստը՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: Գրութեան փոփոխութեամբ վերստին աղճատուել է բառի արմատը, եւ «յար»-ի փոխարէն («յ» նախդիր + «ար» արմատ), որ այստեղ նշանակում է «կենդանանալ», փաստացի կարդացւում է «հար»՝ «խփել», «վնասել» իմաստով («ոտնահարել», «դանակահարել» եւ այլն):

Եւս մեկ օրինակ, այս անգամ բարբառային խօսքին առընչուող (Գարիկ Պասմաճեանից): «Ծերացանք՝ ծերը տեսանք» ասացուածքը գործող ուղղագրութեամբ աղճատուած է (ո՞ւմ տեսանք, ո՞ր ծերին, ծերուկին), մինչդեռ դասականով նշանակում է «ծէրը», այսինքն՝ կեանքի վերջը, աւարտը, ծայրը (այ > է հնչիւնափոխութեամբ):

Նոյնը վերաբերում է «վեր ընկնել» դարձուածքին, որի կողքին անհասկանալի է «վերելակ» բառը (եթէ նոյն բառն է, այդ ինչպէ՞ս է նշանակում երկու հակադիր ուղղութիւններ). դասական ուղղագրութեամբ է ճշտւում, որ առաջին դէպքում գործ ունենք «վէր»-ի՝ վայր ընկնելու հետ («վայր» > «վէր»):

Թող ուսուցիչը աշակերտներին (նաեւ՝ դասախօսը՝ ուսանողներին) հետեւեալ վարժութիւնն անել տա՝ գործող ուղղագրութեամբ գրառել ու մեկնաբանել «գյուղապետ», «քաղաքապետ», «թաղապետ», «գնդապետ», «սակավապետ», «անտառապետ», «բռնապետ», «վարչապետ», «պահակապետ» բառերը: Դիւրին կհամոզուենք, որ սովորողների մեծագոյն մասը շփոթւում է, չի հասկանում, թէ ի՞նչ է «սակավապետը», ինչի՞ «պետն» է դա: Բառը ստուգաբանւում է միայն դասական գրութեամբ՝ «սակաւապէտ», այսինքն՝ երկրորդ բաղադրիչը ոչ թէ «գլուխ», «ղեկավար» արմատն է, այլ՝ «պէտք», ուստի եւ «ժուժկալ», «քչով բավարարուող» իմաստն ունի:

Եզրակացութիւն

1922 թուականի հրամանագիրը, հիմք ընդունելով կատարուած հնչիւնական փոփոխութիւնների եւ գրառման համակարգի համապատասխանեցման անհրաժեշտութիւնը, բնաւ հաշուի չի առել հնարաւոր հնչիւնական փոփոխութիւնները, որ անխուսափելիօրէն պիտի հետեւէին (եւ հետեւեցին) գրութեան «բարեփոխմանը»: Հայերէնի ոչ միայն ուղղագրութեանը, այլեւ բովանդակ ուղղախօսութեանը հասցուել է կործանարար հարուած:

Կատարուածն ունեցել է իր քաղաքական դրդապատճառները, խնդրի լուծման ընտրած ռազմավարութեան քաղաքական հիմքերը: Մասնաւորապէս, «բարեփոխիչները» չէին կարող չգիտակցել, որ իրենք առաւել խորացնում են հայութեան երկու հատուածների միջեւ արդէն այլ հիմքերով առաջացած վիհը, մի նոր հիմք տալիս լեզուական, հոգեւոր, մշակութային փոխադարձ խորթացման:

Դժուար չէր, իսկապէս, հասկանալ, որ միասնական ուղղագրութեան պարտադիր պահպանումն է նոյն լեզուի երկու տարբերակների հիմքը, բովանդակ ազգային միասնութեան հիմքը: Նորից ու նորից յիշեցնենք, որ յատկապէս այդ հրամայականի, այդ յիրաւի «իմաստուն սկզբունքի» շնորհիւ «արտասանական այն խոշոր տարբերությունները, որոնք անջատում էին մեր երկու գրական լեզուները, գրավորի մեջ քիչ էին զգալ տալիս, իսկ բանավորի մեջ թեեւ շատ, բայց այնքան, որ միմյանց հասկանալու անհաղթահարելի դժվարություններ չէին ստեղծում: Եվ սիրով հնչվում էր արեւելահայի բերանում արեւմտահայերենը եւ ընդհակառակն» (Արարատ Ղարիբեան, 1969):

Մինչդեռ կատարուեց այն, ինչն արդէն իսկ կանխատեսելի էր, աւելին՝ յստակ կանխատեսել էին 19-րդ դարի վերջին – 20-րդի սկզբին մի շարք մտաւորականներ, ովքեր մտահոգ էին ուղղագրութեան անհարկի փոփոխութեան վտանգով: Յիշատակենք թէկուզ «տգիտական ուղղագրութեան» (այսօրուայ հեռուից՝ տգիտացնող ուղղագրութեան) սպառնալիքի մասին տակաւին 1910 թուականին արուած նախազգուշացումներից մէկը. «Ուղղագրութիւնը դիւրացնելու պատրուակին տակ՝ աւերել, եղծանել բառերը, գրերու արտասանութեան նրբութիւնները, հայերէն այբուբենքին վրայ այնպիսի՛ անդամահատութիւններ ընել, որոնք ստուգիւ վիրաբուժական չեն, այլ սպաննիչ ու խաթարող… Այս միջոցիս ամէն քիչ շատ գրիչ շարժողը՝ ինկած է հայերէն այբուբենքին վրայ, մէկը՝ այս գիրը կը հալածէ, միւսը՝ այն գիրը կը վտարէ» (Գ. Մէնէվիշեան):

Կատարուածի հակազգային ուղղուածութիւնը, ճակատագրական վնասակարութիւնը ժամանակին արդարացիօրէն արձանագրել է Վենետիկի Մխիթարեան միաբանութեան յատուկ հանձնաժողովը. «Աշխարհիս վրայ մեզմէ զատ չկայ ազգ՝ որ երկու տեսակ ուղղագրութիւն ունենայ: Եւ շատ անտեղի է մեր ազգին արդի վիճակը՝ իրարու գրածներէն խորշելու եւ կամ իսկապէս չհասկնալու զիրար, ինչպէս կը պատահի շատերուն»: «Երեւանեան ուղղագրութիւնը», իրօք, ոչ թէ սոսկ «պղծութիւն», «հրէշային խառնակութիւն», «այբուբենական բռնաւորութիւն», արդարութեան ու գիտութեան դէմ մեղանչում եղաւ, այլեւ՝ «գերեզմանաքար» հայոց անցեալի վրայ, չինական պարսպով անջրպետեց հայաստանցիներին թէ՛ իրենց նախնիներից եւ թէ՛ սփիւռքի ազգակիցներից:

Տասնամեակներ առաջ ասուածը հարկադրուած ենք ահաւասիկ առաւել դառնութեամբ ու տագնապով կրկնելու 2005-ին: Ամօթալի փաստ է իսկապէս. հայաստանեան լեզուաբանների մեծ մասը այսօր անսքօղ թշնամութիւն է տածում դասական ուղղագրութեան վերականգնման հանդէպ, որից էլ ածանցւում է արեւմտահայ գրականութեան հանդէպ համապատասխան վերաբերմունքը: Բանը հասել է անգամ արտառոց մի յորդորի. «Եվ որքան Սփյուռքը շուտ թոթափի հին ուղղագրության անցանկալի բեռը, այնքան ավելի լավ ըսփյուռքահայության համար» («Հայաստանի Հանրապետություն», 13.04.2002, էջ 5):

Սփիւռքը ժամանակին չընդունեց ուղղագրական բռնութիւնը, հակադրուեց, ահազանգեց, թէպէտ՝ ապարդիւն: Այդուհանդերձ, եթէ այսօր կենդանի է դասական ուղղագրութիւնը (իսկ, գաղտնիք չէ, որ դասականի որոշ հակառակորդներ ամէն կերպ ճգնում են այն բնութագրել սոսկ որպէս «գրաբարի ուղղագրութիւն»), ապա պարտական ենք Սփիւռքի մեր ազգակիցներին: Եւ մի՞թէ առնուազն տարօրինակ չէ, որ օտար լեզուական միջավայրում հնարաւոր է իւրացնել դասական ուղղագրութիւնը, այնինչ հայաստանեան հակառակորդները տրտնջում են դժուարութիւններից, ծուլանում մի քանի նոր կանոն իւրացնել եւ դեռ մոլորեցնում են հանրութեանը: Նըշենք, ի դէպ, որ կա լիարժէք գիտական եւ ուսումնական գրականութիւն, աւելին՝ Հայաստանում արդէն ստեղծուել ու հանրութեանը ցուցադրուել է գործող ուղղագրութիւնից դասականին փոխարկող համակարգչային ծրագիրը:

Վերադառնալով 83 տարի առաջ կատարուածին՝ մեզ տուեալ պարագայում հետաքրքրողը լեզուագիտական հիմքն է, այն աշխարհայեացքային-մեթոդաբանական դիրքորոշումը, որը հայերէնի գործող ուղղագրութեան մէջ բացարձակացնում է հնչիւնական սկզբունքը, իսկ աւանդական-ստուգաբանական ու ձեւաբանական սկզբունքներն անտեսւում են:

Նախ, իրենք իսկ՝ 1922 եւ 1940 թուականների «բարեփոխիչները» հետեւողականօրէն չեն պահպանել «մէկ հնչիւն – մէկ տառ» սկզբունքը, ընդ որում ո՛չ փոփոխուած ձայնաւորների, ո՛չ էլ անփոփոխ բաղաձայների գրութեան առումով: Սխալ հիմնադրոյթի տուրք գրութիւնը մեծապէս աղճատել է հայ բառերի պատկերը, դարձրել նոր սերունդների համար անճանաչելի, պայմանական մի բան: Իսկ աւանդական բառապատկերի աղաւաղումը անհետք չէր կարող մնալ բառի հնչեցման, բառիմաստը ճիշտ ընկալելու, ինչպէս նաեւ բառը մտապահելու եւ ճիշտ գրառելու մէջ:

Երկրորդ, հնարաւոր էլ չէր անշեղօրէն հետեւել «մէկ հընչիւն – մէկ տառ» կանոնին, քանի որ դարաւոր պատմութիւն ունեցող լեզուն (ինչպէս հայերէնը, այնպէս էլ անգլերէնը, ֆրանսերէնը, ռուսերէնը եւ այլն) անխուսափելիօրէն հեռացած պիտի լինէր բառի հնչեցման սկզբնական ձեւից, կուտակէր գրութեան ու արտասանութեան անհամապատասխանութիւններ, այդ թւում «յամր», չգրառուող հնչիւններ: Եթէ, դիցուք, հայերէնը լիներ անգիր լեզու, գուցէ արդարացի, հիմնաւոր լինէր հնչիւնական սկզբունքի գերադասումը:

Երրորդ, ուղղագրութիւնն ինքնին մշակութապահպան դեր ունի: Հնչոյթի գրութիւնը չէ՞ որ նաեւ պատմական յիշողութիւն է, ազգային ինքնութեան հիմքերից մէկը, ազգի միասնութիւնը ժամանակի (հերթափոխուող սերունդների) եւ տարածութեան մէջ (ժողովրդի տարբեր հատուածների) ապահովող հզօր գործօն: Պատմութիւն ունեցող, գրականութիւն ունեցող, հոգեւոր ժառանգութիւն ունեցող ժողովրդի համար տառն աւելին է, քան սոսկ հնչոյթի գծագրական պատկերը, բառն աւելին է, քան սոսկ հնչոյթների համակցութիւն, ուղղագրութիւնն աւելին է, քան տառագրութիւնը, իսկ ազգի միասնականութեան ապահովումն աւելի կարեւոր է, քան ուղղագրութեան միւս բոլոր չափանիշները:

Չորրորդ, անցած տարիներին կուտակուած արտասանական աղաւաղումները (սոսկ հնչիւնական սկզբունքին կառչած մնալու հետեւանքով) թոյլ են տալիս եզրակացնելու, որ հայերէնի ուղղագրութեան (նաեւ՝ ուղղախօսութեան) խընդրում պակաս կարեւոր չէ աւանդական-ստուգաբանական մօտեցումը: Արդ՝ հարկաւոր է, նախ, խորապէս գիտակցել այդ հանգամանքը, ապա, համապատասխանաբար փոխել հայերէնի ուսուցման յարացոյցը:

Վերադարձը դասական ուղղագրութեանը հիմք կստեղծի նաեւ ուղղախօսութեան աստիճանական շտկման համար:

Մենք գիտակցում ենք, որ առաջիկայ զարգացումները, ցաւօք, բարենպաստ չեն լինելու տուեալ խնդրի համար: Սահակ-Մեսրոպեան դասական ուղղագրութեան կողմնակիցները փոքրաթիւ են մնալու, աբեղեանականները, ընդհակառակը, աւելի ագրեսիւ ու անհանդուրժող. չէ՞ նրանք յաղթել են, կասեցրել դասական ուղղագրութեան վերադարձը: Հայաստանեան հանրութիւնը անհաղորդ է մնալու խնդրին, մտաւորականութեան մեծ մասը՝ կողմնորոշուելու է մասնագէտների կարծիք-դատավճռով, լրատվամիջոցների մի մասը անթաքոյց տկարամտութեամբ դասականի դարձը նոյնացնելու է ռուսերէնին պետական լեզուի կարգավիճակ տալու, արեւելահայերէն խօսողներին իբր արեւմտահայերէն կամ նոյնիսկ… գրաբար պարտադրելու հետ: Սփիւռքի դերակատարումը մնալու է նախկինը՝ հիմնաւոր, սակայն հեռաւոր, վերացական հայաստանեան արդի իշխանութիւնների համար, իսկ «Հայաստան-Սփիւռք»-ի բնոյթի բոլոր հանդիպումներում ուղղագրութան քննարկումը նմանուելու է խուլերի երկխօսութեան:

Միեւնոյն է, հայերէնի ուղղագրութեան միասնականացման հրամայականն առաւել զօրեղ է, քան ոմանց մտաւոր ծուլութիւնն ու կամակորութիւնը, սին փաստարկներն ու հիստերիկ ելոյթները: Վաղ թէ ուշ մեր ժողովուրդը կվերականգնի դարերի փորձութիւնը բռնած Սահակ-Մեսրոպեան ուղղագրութիւնը իբրեւ հոգեւոր, մշակութային իրական միասնութեան հիմք, հայոց անպարտելիութեան գրաւական:

Վալերի Միրզոյան
Փիլիսոփայության գիտությունների թեկնածու

«Հայ Արիներ» Թիվ 67, 68, դեկտեմբեր 2005թ.

Հայերենախոսությունը ընդդեմ լեզվական օտարամոլության

June 27, 2011

Լեզվական օտարամոլության արատը

Հայոց օտարամոլության մասին մեր մեծերը շատ են ասել: Ասել են ցավով և այն հույսով, որ իրենց ասածը մեզ օգնելու է ազատվել այդ ախտից: Երևի օգնել է, եթե հայ ենք մնացել: Այժմ, սակայն, ամերիկյան ֆիլմերը հեղեղել են էկրանները, ամերիկյան խրատատուները մեզ ապրել են սովորեցնում, անգլերենն սկսում է դառնալ նույնքան պարտադիր, որքան առաջ ռուսերեն իմանալը:

Լեզուներ իմանալը հրաշալի բան է: Շատ շատերն են ասել` «Որքան լեզու գիտես` այնքան մարդ ես»: Այսինքն` այդքան մարդու, այդքան ազգության հետ կարող ես շփվել, ազատորեն հաղորդակցվել, մշակույթից օգտվել: Բայց մի՞թե իմաստուն խոսքն ասողները ենթադրել են, թե բազմալեզվյան իմացության իրենց հորդորը ենթադրում է հայերեն չիմանալ:

Մի՞թե, իսկապես, այլոց լեզուն իմանալն արդարաց- նում-փոխհատուցում է սեփական լեզուն չիմանալը կամ այն կենցաղային հաղորդակցման ոլորտով սահմանափակելը (ինչը լեզվի անխուսափելի մահն է): Սխա՞լ հարցադրում է, մտացածի՞ն: Բայց արդյոք դա սոսկ սխա՞լ է: Եվ եթե սխալ է, ապա նույն սխալը չե՞նք կրկնում: Ընդսմին` շատ ավելի կըրքոտ ու խանդավառ, քան նախկինում, երբ առաջին ռուսական դպրոցներն էինք բացում հայ երեխաների համար:

Իսկ գուցե գործին կօգնի՞ այն գիտակցումը, որ դա ո՛չ անցյալում, ո՛չ էլ ներկայում սխալ չէ բնավ, այլ մեր մեջ դարավոր ստրկությունից ժառանգություն մնացած օտարամոլություն:

Ինչ ասեք կարելի է լսել «լուսավորյալ» օտարախոսի շուրթերից` է՛լ «մարդու իրավունքների» վկայակոչում (իմ երեխան է` տալիս եմ ռուսական դպրոց), է՛լ միջազգային փաստաթղթերից մեջբերումներ (առանց բացառության` թյուր մեկնաբանությամբ), է՛լ օտար մշակույթի և լեզվի փառաբանում (բայց, մի՞թե, ասենք, ռուսական հզոր մշակույթը և ռուսաց գեղեցիկ լեզուն կարիք ունեն այլազգիների որևիցե պաշտպանության), է՛լ սեփական լեզվի իբր սահմանափակ գործածության անխուսափելիություն («քո հայերենով հեռու չես գնա»):

Իսկ պատճառների պատճառը, հիմքերի հիմքը մեր մեջ դարերով կուտակված և մեզանից յուրաքանչյուրի մեջ բարդույթ դարձած օտարամոլությունն է:

Վերջիվերջո, ինչո՞ւ իրերն իրենց անուններով չկոչենք, ինչո՞ւ չասենք դառը ճշմարտությունն ինքներս մեր մասին, որքան էլ մեր ականջը սովոր է գովասանքի: Մանավանդ` նոր բան չենք ասում, այլ հիշում ենք մեր մեծերի ճշմարիտ խոսքը, սրտի ցավով արված նախազգուշացումը, որ ամեն անգամ, ամեն նոր սերունդ զարմանալի անհոգությամբ անտեսում է:

Դեռ ավելին` սեփական մեղքը չտեսնելով, սովորություն ենք դարձրել միայն ու միայն օտարներին մեղադրել մեր իսկ օտարամոլության, դրա կործանարար դրսևորումների ու հետևանքների համար (եթե, իհարկե, գլխի ենք ընկնում` մեծ ուշացումով, մեզ բնորոշ «հետին խելքով»):

Բայց մի՞թե չի նախազգուշացնում Րաֆֆին «Խենթի» շուրթերով. «Հայը ինքն է փորել իր ազգային շինվածքի հիմքը, և ինքն իր ձեռքով է կործանել իր սուրբ և նվիրական հաստատությունները…Ինչո՞ւ ենք մեղադրում օտարներին»:

Օտարները մեղավոր չեն մեր օտարամոլության համար: Այնպես որ (ինչ արած, հարկ է լինում կրկնելու) հայերի օտարամոլության դեմ խոսել` բոլորովին չի նշանակում օտարների դեմ խոսել:
Խոսել հայոց օտարամոլությունից` չի նշանակում նաև վատաբանել սեփական ազգը: Ընդհակառակը: Իսկ միայն գովասանության հակված «սուտ ազգասերների» հնարավոր կշտամբանքին ի պատասխան հիշենք Միքայել Նալբանդյանի հստակ բացատրությունը սեփական ազգային արատների բացահայտելու անհրաժեշտության մասին. «Հայերի միջից շատ մարդիկ անպատճառ կամենում են, որ թագավորե սուտը և թաքնությունը, բայց ամենայն բանիմաց և ճշմարտասեր հայի վերա պարտականություն կա պատժել և պատուհասել բերանով և գրչով ազգի պակասությունքը, հրապարակել նորանց այնքան, մինչև որ ազգը տեսանելով յուր վերայի կեղտը զզվի, գարշի և խնամ տանե լվանալու և մաքրելու յուր անձը» («Հիշատակարան»):

Իհարկե` տհաճ զբաղմունք է: Որքա˜ն ավելի շահեկան կլիներ մերժել օտարամոլության երևույթը հայոց մեջ, կամ մեղմացնել դրա վտանգը զանազան հորդորներով («բոլոր ազգերին էլ հատուկ է օտարամոլությունը», «փոքր ազգը պիտի հարմարվի» և այլն): Իսկ հայաստանաբնակ հայերի օտարախոսությունը որքա˜ն ավելի ձեռնտու է բացատրել հայոց բնածին տաղանդներով, լեզվական բացառիկ ունակություններով…

Բայց շարունակենք մեր տհաճ զբաղմունքը և, տոգորվելով Մկրտիչ Պեշիկթաշլյանի համարձակությամբ, իրերն իսկապես կոչենք իրենց անուններով. «Ազգատյացը կը սիրե օտարին խաբեբա փետուրներովը զարդարվել ու անով պարծիլ օտարներուն առջին. ողորմելին չի՛ գիտեր, որ վերջապես անոնք կը փետտվին, ու ինքը կը մնա մերկ ու խայտառակ» («Խոսեցյալ ի կաճառս ընկերության համազգյաց»):

Այո, սիրում ենք, շա˜տ ենք սիրում պարծենալ օտարի փետուրներով: Մոռացե՞լ եք, քիչ էր մնում բոլորին, այդ թըվում ռուսներին, համոզեինք, որ հայը ամենալավ… ռուսն է: Այժմ էլ ահա, անգլերենն ենք սերտում` ազգովին, մոլեգին, ինքնամոռաց: Ամերիկացի ենք տեսնում թե չէ (անգամ հայերեն խոսող), իսկույն մեր փետուրներն ենք ցույց տալիս` անգլերեն ենք խոսում` գովեստի ակնկալիքով` «Oh, well, your English is quite good»:

Օտարի խաբեբա փետուրները…

Ավելի լավ չես ասի: Սիրում ենք, սիրում ենք օտարին ծառայել, օտարի լեզուն, նրա մշակույթը, նրա տնտեսությունը զարգացնել, նրա հարստությունները բազմապատկել:

Կարելի էր մեզ համեմատել հրեաների հետ, բայց տարբերությունը մեծ է, ավելին` նաև այս վարքագծով «մենք հակապատկերներ ենք հրեայի» (Հայկ Ասատրյան): Հրեաները հավաքվում են իրենց պատմական հայրենիքում (չվարանելով պաղեստինցիներին զրկել նույն իրավունքից), մենք` ցըրվում: Հրեան օտարին իսկ ծառայելիս իր ազգի համար նպաստավոր գործ է անում, անգամ ստորության է դիմում հանուն ցեղային ինքնապաշտպանության: Մինչդեռ հայն օտարի ամենահավատարիմ ծառան է ոչ միայն օտարության մեջ` հարկադրաբար, այլև իր սեփական հայրենիքում` կամովին:

Հայրենիքից դուրս օտարին ենթարկվելը, անգամ ապազգայնանալը կարելի է իսկապես հասկանալ (բայց` ոչ արդարացնել): Իսկ սեփական հայրենիքո՞ւմ: Եվ սա նոր բան չէ: Հայաստանաբնակ ադրբեջանցիների հետ դրկից հայերը ադրբեջաներեն էին խոսում:

Օտարի փետուրներն այսօր առավել քան «խաբեբա» են` գրավիչ, հմայիչ, դյութող: Հապա ինչպես. եվրաինտեգրում, արևմտյան արժեքներ, գլոբալացում, քաղաքացիական հասարակություն, Ամերիկյան համալսարան, Սլավոնական համալսարան, Ֆրանսիակա~ն համալսարան, տեղեկատվական տեխնոլոգիաներ, բարեսիրտ ու շռայլ արտասահմանցի բազում խորհրդատուներ…

Բնավ էլ խավարամտության դրսևորում չէ տողերիս հեգնանքը: Ոչ էլ որևէ լեզվի, որևէ մշակույթի, այլազգիների որևէ նվաճման նսեմացում կամ այլամերժության սերմանում:

Եվ, իսկապես, ինչպես կարելի է չսիրել անգլերենը` Շեքսպիրի, Բայրընի, Դիքենսի, Թեքերեյի, Բ.Շոուի, Հ.Ուելսի, Մոեմի, Ջ.Ջոյսի, Ջեկ Լոնդոնի, Մարկ Տվենի, Դրայզերի, Հեմինգուեյի, Օ’Հենրիի, Ֆոլկների, Ֆիցջերալդի, Ապդայկի, վերջապես մեր մեծ հայրենակցի` Ուլյամ Սարոյանի լեզուն: Ինչպես կարելի է չհիանալ Ամերիկայով` հեքիաթային նվաճումների այդ երկրով, բոլոր տարագիրներին տեղ տվող ժողովրդավարական պետությանը, արդեն շուրջ երկու միլիոն հայ մարդկանց երկրորդ հայրենիքով:

Բայց ինչո՞ւ այսպես մոլեգին, ինչո՞ւ այսպես հիվանդագին, ինչո՞ւ այսպես գլխապատառ` դարձյալ մոռանալով սեփական արժեքները, դարձյալ հետին պլան մղելով հայրենի լեզուն:

Մի՞թե անգլերեն սովորելու կամ հետբուհական վերամասնագիտացման համար մեզ անհրաժեշտ է անգլալեզու համալսարան:

Ոչ պետական բուհերն ինչո՞ւ են իրենց գովազդներում նշում (ուղղակի խախտելով «Լեզվի մասին ՀՀ օրենքը»), թե առարկաների մի մասը «ուսուցանվում է անգլերեն»:

Որտեղի՞ց բուսնեցին զանազան ու զարմանազան կազմակերպությունները (դրանցից մեկը, օրինակ, կոչվում էր «Փոքրիկ իշխան»), որոնք սիրահոժար պատրաստ են հայ երեխաներին օտար լեզու սովորեցնել… անգամ մինչև դըպրոց հաճախելը:

Ո՞ր իմաստունն է մանկապարտեզներում օտար լեզու սովորեցնում, ո՞ր մանկավարժական հանճարն է հրահանգել հայ երեխային առաջին դասարանի առաջին իսկ օրից մեկեն երեք լեզու սովորեցնել` հայերեն և երկու օտար լեզու` որպես կանոն` ռուսերեն և անգլերեն:

Իսկ ինչո՞ւ են, օրինակ, Ֆրանսիայում առաջին օտար լեզվի ուսուցումը սկսում միայն չորրորդ դասարանից (և մեզանում էլ կան մասնագետներ, որոնք մեծ վտանգ են տեսնում մինչև հարազատ լեզուն յուրացնելը օտար լեզու սովորելու մեջ):

Եվ պատահակա՞ն է արդյոք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մինչև օրս չի մշակել ու հաստատել հանրակրթական դպրոցում օտար լեզուների ուսուցման կարգի վերաբերյալ որևէ նորմատիվային փաստաթուղթ:

Լեզվական ստրկացման սպառնալիքը

Օտարամոլության մի իսկական ցուցահանդես է Երևանի արտաքինը` գովազդները, անվանումները, ցուցանակները: Հայաստանի մայրաքաղաքը հիշեցնում է գաղութացված բնակավայր:

Վրաստանը կամ Ուկրաինան միջազգային կազմակերպությունների հետ մեզանից պակաս չեն համագործակցում, սակայն ո՛չ Թբիլիսին, ո՛չ Կիևը այդպես չեն խոնարհվել օտար լեզուների առջև:

Շարունակենք: Մեր «անցումային» օրերի բնութագիրներից մեկն այն է, որ հայաստանյան շատ տնտեսավարողներ ձգտում են իրենց անվանել օտար լեզուներով ստուգաբանվող-իմաստավորվող բառերով ու բառակապակցություններով:

Թե՛ լեզվական օրենսդրությունը, թե՛ ընդունված կարգը ենթադրում են, որ տվյալ երկրի հաստատության պետական լեզվով անվանումը թարգմանվում է այլ լեզուներով:

Օրինակ, բեռնափոխադրման «Ապավեն» ընկերությու- նը, որ միջազգային լայն կապեր ունի և բարձր համարում, արտասահմանյան գործընկերներին հայտնի է հենց «Apaven» անունով: Կամ՝ «Անելիք բանկ», «Աշտարակ կաթ», «Արձագանք» և այլ անվանումները:

Սա՛ է ճիշտը, արժանավայել վերաբերմունքը, լեզվական բարձր ճաշակի ապացույցը:
Այնինչ աջ ու ձախ կարելի է հանդիպել, թեկուզ մեսրոպատառ, սակայն ոչ հայերեն անվանումների՝ «Սթար», «Սքուեր ուան», «Քուին բուրգեր», «Քուին քեյք», «Ուլտրա պլյուս», «Վերշինա», «Վեկ», «Կրաշ», «ՔամԷնգո», «Նեքստ», «Դուետ», «Էներջի սերվիս» և այլն:

Լեզվական օտարամոլությունը հեղեղել է հայաստանյան հեռուստաեթերը. «XXL», «Tabula rasa» («Հ1» հ/ը), «Մարկետ շոու», «Սեկտոր – PRO», «Սփոթ-էքստրա» («Հ2» հ/ը), «Բլից», «Էքսպրես», «Էքսքլուզիվ», «TV Shop» («Արմենիա» հ/ը), «Պոդիում», «Շոուբիզ», «Նոստալջիգ», «Մասկիշոու» («Շանթ» հ/ը), «Թեստ-շոու», «Դելիկատեսներ» («Երևան» հ/ը), «Ջազ լայֆ», «Բիզնես» («ԱԼՄ» հ/ը), «Կասկադ ռիելթի», «Սիգմա», «Կոմպրոմիս» («Կենտրոն» հ/ը), «Ֆորմատ», «Մոդուս Վիվենդի», «Souse», «Cheaters» («5» հ/ը), «Non Stop», «Love Story», «Հիթ Օլիմպ» («Դար 21» հ/ը), «Էքսպրոմտ», «Էներջի», «Select», «Բոնուս», «Կլիպ մենյու» («Նոր ալիք» հ/ը):

Առհասարակ, օտար անվանումը, եթե դա հատուկ անուն է, ընդունված է տառադարձել սեփական լեզվին բնորոշ հնչյունական համակարգի օրինաչափություններով: Այսպես՝ «Նյու Յորք», «Լոս Անջելես», «Բուենոս Այրես», ոչ թե «Նոր Յորք», «Հրեշտակներ», «Բարի քամիներ» և այլն:

Ուրեմն, եթե մենք հայերենով անվանում ենք «Նեքստ» կամ «Կրաշ», ապա դրանով իսկ անգլերենի հասարակ անուններին («հաջորդ», «շառաչյուն») հայերենում տալիս ենք հատուկ անունի կարգավիճակ:

Իհարկե, հայաստանյան արդի տնտեսավարողները, ինչպես նաև դրանց անվանումները գրանցողներն ու դրանց հետ գործարք կատարող պետական ատյանները այդքան չեն խորանում: Սակայն ցանկալի էր (եթե չկա պետական լեզվի մասին հոգացություն և լեզվական պատասխանատվության զգացում) գոնե տարրական ճաշակի առկայություն. այդ դեպքում, օրինակ, «ՔամԷնգո»-ն (բժշկական համալսարանի դիմացի խորտկարանը) ուսանողներին «համեղ կարտոֆիլ» ուտելու իր հրավերը կարող էր ոչ թե թխել անգլերենից («Come and go»), այլ շատ ավելի գրավիչ դարձնել՝ «արի ու գնա», «ելումուտ» և այլն:

Օտարածին առածանի

Սեփական իմաստության թերագնահատման մեջ դյուրին է համոզվել՝ թեկուզ համեմատելով հայաստանյան և ռուսաստանյան պարբերականները. մեզանում ազգային ասացվածքներ անհամեմատ քիչ են գործածվում (բուն հայերեն, այլ ոչ՝ փոխառյալ կամ պատճենված ձևերը):

Որպես ազգային ինքնաճանաչողության աղբյուրներից մեկը, ասացվածքներն ու առածները նպաստում են ազգային ինքնության ամրապնդմանն ու զարգացմանը: Սեփականն իմացողն ու գործածողը կարիք չի զգա օտարի խոսքը փոխառելու, ձեռքբերովի իմաստության պատճառով սեփականը մոռանալու: Հենց այս նկատառումներով է Խաչատուր Աբովյանը հիմնավորել իր «Պարապ վախտի խաղալիք» գիրքը՝ հայ մարդու ընթերցանության համար նախատեսված առակների, խրատների և խաղերի ժողովածուն. ինչո՞ւ հանրության մեջ, հացի վրա «թուրքեվար են էսպես բաներ ասում. լավ հայը հայեվար ասի»:

Անտարակույս, կարելի է և, ավելին, անհրաժեշտ է հարստացնել սեփական մշակույթը նաև ուրիշների իմաստուն ասույթներով: Խոսքն անհարկի փոխառության, անտեղի գործածության, անպատշաճ մեջբերումի մասին է: Եթե սեփականը չգործածվի, վերջիվերջո արտամղվելու է օտարից վերցրածի գործածության հետևանքով: Ցավալին այն է հատկապես, որ երբեմն մեզանից վերցրածն է ընկալվում որպես օտարի սեփականություն: Ղեվոնդ Ալիշանն օտար ասույթներ չարաշահողների կապակցությամբ զուր չի ասել. «Կերևնա թե այսպիսիները չեն գիտեր, որ տաճկաց լեզվին մեջ գտնըված բյուրավոր առակներուն ու խելացի խոսքերուն գոնե մեկ մասը հայերենե թարգմանած են տաճկերեն անոնք, որ իրենց լեզուն տաճկերենին հետ փոխեր են»:

Հայոց առածանու մշտական գործածությամբ՝ օտար լեզուների իմացությունը ոչ թե կվնասի, այլ կհարստացնի հայերենի բառապաշարը, քանի որ հնարավորություն կտա համեմատելու տարբեր ժողովուրդների ասույթները, տեսնելու դրանց ընդհանրությունն ու յուրահատկությունը: Հակառակ պարագայում՝ օտար մտածելակերպի պատճենումը դառնում է անխուսափելի, և որևէ պատկերավոր արտահայտություն անելիս խոսողը հայերեն բառերով հայերենին ու հայկականին էապես խորթ կաղապար է գործածում: Համոզվենք օրինակներով:

«Կա հայտնի խոսք. «Պարտքը հատուցումով է գեղե- ցիկ»» («Իրավունք», թ. 56, հունիս 2003թ.,էջ 13, հեղինակ` Ք.Սարգսյան):

Ասացվածքը պատճենված է ռուսերենից: Ռուսների լեզվամտածողությանը դա է բնորոշ և արձանագրվել է նրանց առածանու մեջ (ԺՏսչ տսՈՑպՋՏՎ ՍՐՈրպվ): Մենք` հայերս, կարի՞ք ունենք պատճենման: Բոլորովին: Հայ մարդը պարտքը հատուցելու հրամայականն արտահայտել է հայի լեզվամտածողությամբ` «Պարտքը` տալով, մեղքը` լալով»:

Հիշեցնենք ևս մի քանիսը հայոց առածանուց` «Պարտքի տակ մնալն ու քարի տակ մնալը մին ա», «Պարտկը լու կու դառնա, տուն կէհա, ուղտ կու դառնա, չի դուրս գա», «Պարտքը կրակե շապիկ է», «Պարտքեն չվախեցողը Աստծուց չի վախենա», «Պարտքը խոզան ավելի է ճոտահանում», «Պարտկանտիրուչ էրեսը սիվ կուլի, լիզուն՝ կարճ», «Չը փորձած մարդից պարտք չանես», «Բարեկամիդ հետ կերուխում արա, առուտուր մի արա», «Արի՛ մեղքով, մի՛ գալ պարտքով»:

«Կռվից հետո բռունցք չեն ճոճում» («Առավոտ», 29. 11, 2003, էջ 3, հոդվածի վերնագիր է, հեղինակ` Մարգարիտ Եսայան): «Ինչպես ասում է ժողովրդական իմաստությունը, կռվից հետո բռունցքները չեն թափահարում» («Հայկական ժամանակ», 28.08. 2002, էջ 1):

Ասացվածքի միտքն այն է, թե անելիքը ժամանակին պիտի արվի, ուշացած արդեն հարկավոր չէ: Ռուսական առածանում իրոք կա դա (После драки кулаками не машут), իսկ հայոց առածանին տալիս է, մասնավորապես, դրա հետևյալ համարժեքները. «Հարսանիքից հետո դափ ու զուռնա», «Ճաշն ուտելուց հետո ձեռին ջուր չեն ածիլ», «Եզները կորչելուց հետո գոմը փակեցին», «Մինչև աղն էկավ, մատաղը վերացավ»:

«Скупой платит дважды» («Չորրորդ իշխանություն», թ. 311, 11.07.2003, էջ 2, վերնագիր):

Այստեղ հեղինակը (խմբագրությունը) պարտավոր էր գոնե հիշել հայերեն «Թանկից էժանը չկա» ասացվածքը: Ավելացնենք ևս մի քանիսը` «Աժան միսը համ չունենար», «Էժան մսի խաշուն շունը չի կերել», «Էժան մսի շորվեն շանը կը քցեն»:

«Բայց, կարծում եմ, հասարակությունը ամեն ինչ շատ լավ հասկանում է: Ռուսները տվյալ դեպքում ասում են. «На воре шапка горит» («Այժմ», 4-10.11.1998, էջ 4):

Իսկ հայերը ասում են՝ «Գող՝ սիրտը դող», «Փետը վերցնես, գող շունը կիմանա», «Սոխ չես կերել, սիրտդ ինչի՞ կը մրմռա», «Բորոտ չես նե՝ մի քերվիր», «Գողը կուզեկուզ ման կգա»:

«Կուզիկին միայն գերեզմանը կուղղի» («Չորրորդ իշխանություն», թ. 298, 27.05.2003, էջ 4, վերնագիր): «Իհարկե, խոսքը այս իշխանությունների մասին չէ, քանի որ ինչպես կուզիկին, նրանց էլ միայն գերեզմանը կարող է ուղղել» («Հայկական ժամանակ», 18.07.2005, էջ 2, ԱԺ պատգամավորի խոսքից):

Դարձյալ ռուսաբանություն է (Горбатого могила исправит): Հայերեն համարժեքներն են՝ «Կարմիր կովը իր կաշին չի փոխի», «Ծուռ փետը տաշելով չի շտկվի», «Կաթի հետ մըտածը հոգու հետ դուրս կը գա», «Իշի քուռակը վերջն էշ կը դառնա», «Շնեն շուն կլնի», «Սոխի անուշը չի լինի», « Խելքը բնովի է, ոչ թե գնովի», «Օձն իրան շապիկը կը փոխե, բնությունը չի փոխե»:

Վստահ ենք` բոլոր այս հեղինակների տանը մի որևէ տեղ դրված է Արամ Ղանալանյանի «Առածանի» մեծարժեք գիրքը: Իսկ մի՞թե առածներն ու ասացվածքները, հայերենի պատկերավորության, հուզական արտահայտչականության այդ հզոր միջոցները միայն գրադարակներում պիտի մնան և մենք օգտվենք օտարի առածանուց:

Վտանգի գիտակցումը

Հայերենը, որպես բառակազմական անսպառելի զորույթի մի համակարգ, կարիք չունի օտար բառերի անհարկի և, շիտակն ասենք, այդօրինակ անմիտ գործածության:

Առավել անհանգստացնողը անգլերենի հաղթարշավն է միջնակարգ դպրոցում` ի հաշիվ առայժմ մյուս օտար լեզուների` ռուսերենի, ֆրանսերենի, գերմաներենի: Հստակ լեզվաքաղաքականության բացակայության պայմաններում դպրոցների ղեկավարությունը «անգլիացնում» է օտար լեզուն դպրոցում: Շատ վտանգավոր հեռանկար է ուրվագըծվում` դարձյալ լինելու է աշխարհի հետ մեր հաղորդակցման մեկ միջնորդ լեզու. առաջ ռուսերենն էր, շուտով` անգլերենը:

Եվ թող զավեշտական չթվա հարցադրումս` մի՞թե հայերի հաջորդ սերունդը Տոլստոյ և Պուշկին, Գյոթե և Հայնե, Բալզակ և Դյումա կարդալու է… անգլերեն թարգմանությամբ… որովհետև չի իմանալու ոչ միայն որևէ այլ օտար լեզու, այլև մոռանալու է իր հայրենի լեզուն: Այդ ո՞ւմ է սա զավեշտ թվում: Մոռացա՞ք Հայաստանում ծնված ու մեծացած հայ մարդուն, որը, վերահայանալու ներքին պահանջ զգալով, ձեռքն է վերցնում Րաֆֆու «Սամվելը»… ռուսերեն: Դա զավե՞շտ է:
Օտարամոլությունը հայոց ամենամեծ արատն է, ազգակործան չարիք, որի դեմ հարկավոր է պայքարել: Այդ պայքարը ոչ մի եզր չունի օտարատյացության հետ:

Պետք է, հույժ անհրաժեշտ է իմանալ օտար լեզուներ, հաղորդակցվել օտար մշակույթներին: Բայց դա կարելի է անել և հարկավոր է անել արժանապատվորեն, այլ ո՛չ ինքնամոռաց, ո՛չ ինքնանվաստացման մոլուցքով, օտարամոլի խանդավառությամբ:

Միայն այդ կերպ կարող ենք չզրկվել մեր լեզվի գաղափարածին կարողությունից, մեր աշխարհն արարել ու զարգացնել սեփական, այլ ոչ թե մեզ օտար լեզվամտածողություն պարտադրող պատճենված լեզվակաղապարներով:

«Խոսենք հայերեն` խորհենք հայորեն»` Պարույր Սևակի այս խորունկ ձևակերպումն է, կարծում ենք, լեզվական և առհասարակ ամեն կարգի այլ օտարամոլության հաղթահարման գործուն միջոցը:

Հույս կա՞ հաղթահարելու օտարամոլության ախտը: Կա՛: Կա՛, քանի որ համատարած արատի գիտակցումն արդեն ծնում է ամոթի զգացում` ապաքինող, ինքնամաքրող, ազգը վեհացնող: Ուստի, հետևելով Միքայել Նալբանդյանին, պարտավոր ենք հրապարակել ու պախարակել մեր թերություններն ու արատները` «բերանով ու գրչով»:

Կա, եթե կարողանանք այդ համազգային ամոթի զգացումը ուղղորդել հատկապես դեպի մերօրյա մեծահարուստները: Ոչինչ չի փոխվել Ղազարոս Աղայանի դառն արձանագրման օրից. «Բայց մի՞թե լեզվի պահպանությունը տգետ և աղքատ դասակարգի պարտականությո՞ւնն է միայն, և ոչ նաև հարուստի: Հարստի համար լեզուն հարստություն ձեռք բերելու հնարներից մեկն է միայն. նա պետք է համարում այն լեզուները սովորել, որոնցով կարելի է հարստություն ձեռք բերել»:

Անտարակույս, լեզվիմացությունը նաև հարստության, բարգավաճման, ծառայողական առաջխաղացման միջոց է. մենք խավարամիտ չենք և չենք մերժում օտար լեզուներ իմանալու կարևորությունը:

Այդուհանդերձ, չշփոթենք միջոցն ու նպատակը. հայերենը հայ մարդու նպատակն է, քանի որ հայերենով է կենսունակ ու արգասաբեր նրա ներաշխարհը, գործունյա ու բեղմնավոր` նրա միտքը, այնինչ մյուս բոլոր լեզուները միջոց են` կրթության, հաղորդակցման, ապրուստի և այլն:

Հույս կա հաղթահարելու օտարամոլության ախտը, որովհետև, ի տարբերություն ուսյալ մտավորականների (ինքնառուսացման առաջին շարքում հենց դրանք էին, մնացյալները նրանց հոռի օրինակից էին վարակվում), մեր ժողովուրդն առողջ է: «Մի քիչ կրթված տուն ենք մտնում, ներողություն են խնդրում, որ հայերեն չգիտեն….» (Հովհաննես Թումանյան, «Մեծ ցավը»):
Ինքնօտարացածների մեծ մասը, Ռուբեն Սևակի բնութագրմամբ, մեր ազգի «բացասական հանճարներն» են: Իսկապես` սրանք զբաղվում են գիտությամբ, արվեստով, քաղաքականությամբ, սակայն լեզվականորեն ու մշակութապես անհուսալիորեն անջրպետված են իրենց ազգակիցներից: «Ու կպատահի մեզ այ՛ն, ինչ ո՛ր ոչ մեկ քաղաքակիրթ ազգի չէ պատահած. մեր գյուղացի ու շուկայի դասակարգը ավելի՛ մտացի է, քան ա՛յն, որ մտավորական կկոչվի,…. մարմինը ավելի խելացի է, քան ուղեղը» (Ռուբեն Սևակ, «Այլասերում»):

Այո, ոչ թե սրանց պիտի ապավինենք, այլ «գյուղացի ու շուկայի դասակարգին». ժողովրդի այս հատվածն է, որ օժտված է լեզվապահպան կարողությամբ, ազգային բնազդով, «օտարի խաբեբա փետուրների» հանդեպ առողջ զգուշավորության հոգեբանությամբ:

Ազգը չէր էլ կարող կորցնել ինքնապահպանության բընազդը` ի տարբերություն օտարի փետուրներով զարդարվող իր անդամների մի մասի:

Պահն է հուժկու հակազդեցության, լեզվավերանորոգչական մի նոր շարժման:

Շիտակ մտավորականությունը` «հայության` ցեղօրեն արթուն տարրը» (Հայկ Ասատրյան) պիտի գլխավորի լեզվական օտարամոլության հաղթահարման այդ վերածնող շարժումը` ՀԱՅԵՐԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ:

Հայերենախոսություն` հայի էություն

Հայ ծնվելը և որպես հայ ապրելը մեծագույն երջանկությունն է: Սարսափում եմ, երբ մտածում եմ, որ կարող էի (չգիտեմ որ մեղքիս համար) ծնվել ասենք, չինացի կամ ռուս, թուրք կամ ամերիկացի, պարսիկ կամ ֆրանսիացի…

Իհարկե, սթափ դատելիս գիտակցում եմ, որ եթե ռուս լինեի կամ պարսիկ, նույնքան հիմք կունենայի հպարտանալու իմ ազգությամբ. չէ՞ որ թուրքն անգամ հպարտանում է իր թրքությամբ (ասում են` Թուրքիայի մեջլիսում փակցված է Աթաթուրքի խոսքը` ի˜նչ երջանկություն է ասել, թե թուրք եմ ծնվել):

Եթե ռուս ծնվեի կամ պարսիկ, եթե ռուսերեն կամ պարսկերեն խոսեի ու մտածեի, գուցե միամտորեն հպարտանայի իմ ծագումով և իմ լեզվով: Բայց քանի որ հայ եմ ու հայախոս, երախտապարտ են Արարչին, որ ինձ հենց հայ է ստեղծել և պարգևել է աշխարհի մեծագույն գանձը` հայերենը: Խղճում եմ բոլոր այն այլազգիներին, ովքեր չգիտեն հայերեն, չգիտեն հայերենի մասին, երբևէ չեն լսել հայերեն: Խըղճում եմ «ռուսախոս» հայերին, մանավանդ Հայաստանում ծնված ու մեծացած, հայրենիքում կրթված ու ապրուստի տեր դարձած «հայերին», ովքեր ոչ միայն կամովին հրաժարվել են մեր աստուածային լեզվից, ոչ միայն իրենց զավակներին են դժբախտացնում, այլև այսօր հանդես են գալիս հայերենի դեմ, վիճարկում են հայերենի կարգավիճակը` իբրև պետական լեզվի: «Կորե՛ք Հայաստանից»` սա է միակ պատասխանը օտարամոլ, հայերենատյաց այս զանգվածին: Ինձ համար հայերեն խոսող հայաստանցի եզդին կամ ռուսը ավելի հայ է, քան իմ արյունակից, իմ ազգակից, սակայն կամովին լեզվակորույս և մանավանդ հայերենամերժ «ծագումով հայը»:

Երբեմն ինձ թվում է, որ մի մեծ, շատ մեծ սխալ է կատարվել. մենք արժանի չենք մեր լեզվին: Մեզ հայերեն շնորհողը մոռացել է շնորհել նաև հայերենը գնահատելու կարողություն:

Նույնն է, թէ մարդուն տաս անբավ գիտելիքներ, բայց չըտաս իմաստություն. այս խեղճը ամեն ինչ գիտե, բայց… ոչինչ չի հասկանում: Ահա մենք նույնպես, տեր ենք կարգվել մի անգնահատելի հարստության, խորախորհուրդ մի իմաստության, կատարյալ մի լեզվական համակարգի, աստվածային ներդաշնակության և… շնորհակալության փոխարեն, երախտագիտության և երկյուղածության փոխարեն դրսևորում ենք ապերախտություն ու անտարբերություն:

Ի՞նչ է, մեկ այլ բացատրություն կա՞ հայերենի հանդեպ հայաստանյան հայերի այս քար անտարբերության, անհոգության, պարզապես լեզվական դավաճանության` ինչ պաճուճանքով էլ այն ներկայանա: Այս ի՛նչ ենք անում. հրեաները գրեթե մեռած եբրայերենը վերածնեցին, դարձրին պետական, պաշտոնական, գործածվող, հարգանքի արժանի մի լեզու, իսկ մենք, թե՛ դրսից սպառնալիքի, թե՛ ներքին օտարամոլության պատճառով կարող ենք մեռցնել մեր լեզուն:
Իսկապես, դառնանք հայաստանյան ներկա լեզվավիճակին: Եթե 1988-1990 թվականների հեղափոխությունը` «ղարաբաղյան շարժումը», ամենից առաջ շարժում էր հանուն ազգային ինքնության պահպանման, ուրեմն ամենից առաջ հոգուտ հայոց լեզվի շահերի, ապա այսօր, ցավոք, հետընթաց շարժումն ակնհայտ է:

Այսօր Ստեփանակերտում հայ ծնողներն իրենց հայ զավակներին հանգիստ սրտով տանում են ռուսական դպրոց: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» հայոց պետությունը փաստաթուղթ է ուղարկում «Հայաստանի Հանրապետություն» հայոց պետությանը… ռուսերենով:

Նախկին տերունական լեզվի կողքին հայտնվել է անգլերենը, և հայաստանյան նորաթուխ պաշտոնատարներն ամեն կերպ ճգնում են օտարի առջև պարծենալ իրենց լեզվիմացությամբ` անտեսելով պետական լեզվի շահերը: Իսկ նորելուկ խանութպանները, «օֆիսների» տերերը, երևանյան շենքերի նկուղներն ու առաջին հարկերը նվաճած գործարար մարդիկ կարծես խորշում են պետական լեզվից և սեփական օտարամոլությունից գովազդային «առաքինություն» սարքում:

Մի ժամանակ հայաստանյան հեռուստատեսության տեղեկատվական հաղորդումներում հնչող ռուսերեն խոսքը թարգմանվում էր, հիմա այլևս չի արվում, ասել է թե` լռելյայն համարվում է, թե բոլոր հայաստանցիները պարտավոր են ռուսերեն իմանալ: Ավելի ամոթալի է պատկերը կինոթատրոններում. ռուսերեն չհասկացողն այստեղ անելիք չունի: Ի դեպ, «մարդու իրավունքների» մեր տնաբույս ջատագովները տեղյակ չե՞ն այդ հանգամանքին, ինչո՞ւ չեն աղմկում, որ Հայաստանում ոտնահարվում են… հայախոսների շահերը:

Բնավ ոչ պատվաբեր այս պատկերի յուրատեսակ «պըսակն» է անուն-հայրանունով ռուսական (իրականում` թաթարամոնղոլական) դիմելաձևը, որ տակավին իշխում է գրեթե բոլոր ատյաններում:

Իհարկե, գերլավատես (փաստացի` լեզվավիճակին անտեղյակ) ընթերցողը կարող է ինձ հակաճառել, թե տագնապելու երևէ հիմք չկա` դպրոցները հայկականանում են, գործավարությունը` հայերենանում, ընդունված է լեզվի մասին օրենք և դրա հիման վրա ստեղծվել է հատուկ գործադիր մարմին` լեզվի պետական տեսչություն:

Իսկապես` ճիշտ է ասված, թե հոռետեսը նախկին լավատեսն է, որ քիչ թե շատ ծանոթացել է իրողությանը: Նախ, ի՞նչ կարող է անել փոքրաթիվ աշխատակազմ ունեցող մարմինը լեզվական ստրկացման վտանգի դեմ, եթե ողջ հասարակությունը, մյուս պետական մարմինները, բազմաթիվ կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, բարեգործական միությունները քար անտարբերություն են դրսևորում լեզվի հանդեպ: Քսան հոգին կարո՞ղ են չեզոքացնել ռուսերենի չվերացած և նույնիսկ վերականգնվող ազդեցությունը, կարո՞ղ են դիմակայել անգլերենի զորավոր ներխուժմանը, ամենակարևորը` կարո՞ղ են վերացնել լեզվական օտարամոլության, լեզվական ստրկամտության արատը: Միամտությո՞ւն է, թե՞ հանցավոր դիտավորություն. բոլորը մի կողմ են քաշվել, «ժողովրդավարություն» են խաղում, Հայաստանը ազատ-անպաշտպան է լեզվական (նաև` հոգևոր) ներխուժման հանդեպ, իսկ լեզվի օրենքի կիրարկմամբ կյանքի կոչված պետական մարմինը զրկվել է իր նախկին կարգավիճակից անգամ, դարձել «Անունը կա` ամանումը չկա» առածի մի առարկայական ապացույց:

Տողերիս հեղինակին չէ, որ հարկավոր է մեղադրել լեզվաքաղաքական հոռետեսության համար. տեղեկացնենք ընթերցողին, որ սույն հոդվածը ստորագրողն է հիմնադրել այդ մարմինը, կռիվ տվել հաստիքների, տեխնիկական հագեցվածության, կանոնադրական լծակների, տեսչության ինքնուրույն կարգավիճակի համար (արդեն 1995-ին փորձ արվեց տեսչությունը խցկել կրթության նախարարության կազմի մեջ): Շենքային ու տեխնիկական խնդիրները 1996-ին կարգավորվեցին, մասնավորապես` Երևանի կենտրոնում տեսչությունը ստացավ մեկուկես հարկ` 17 սենյակ, կառավարությունը գումար հատկացրեց բարեկարգման աշխատանքների համար: Աստիճանաբար ուրվագծվում էր այս նոր կառույցի հզորացման հեռանկարը` որպես պետական-ազգային կարևորագույն խնդիրների լուծման մարմնի, մշակութային կենտրոնի, միգուցե` վերածման հատուկ նախարարության: Սակայն, տեսչության նոր պետը` Լևոն Գալստյանը, որ 1998-ի մայիսին փոխարինեց տողերիս հեղինակին, զարմանալի անհոգությամբ զիջեց այդ տարածքը, և այսօր տեսչությունը սոսկ 5-6 սենյակ ունի` բնականաբար` ավելի սուղ աշխատանքային հնարավորություններով: Առավել անհասկանալի էր Լ.Գալստյանի եռանդը` լեզվահսկողական մարմնի կարգավիճակը իջեցնելու ուղղությամբ, և այժմ լեզուի պետական տեսչությունը ոչ թե ինքնուրույն մարմին է, այլ սոսկ կրթության և գիտության նախարարության մի ստորաբաժանում, իսկ համապետական լեզվական քաղաքականություն իրականացնելու կոչված մարմնի պետը` ենթակա է գոնե ոչ թե նախարարին, այլ նախարարության աշխատակազմի ղեկավարին: Շիտակ խոսենք` ՀՀ կառավարության որոշումը (2002 թ. սեպտեմբերի 19, հ. 1610-Ն), որով տեսչությունը այսպես ամլացավ, լեզվաքաղաքական հանցագործություն է, և մեղավորները պիտի պատասխան տան:

Հայերախոսությունը որպես ուղիղ ճանապարհ

Թոթափենք լեզվաքաղաքական այս անհոգությունը, բարձիթողի ապրելու և գործելու կործանարար սովորությունը, գիտակցենք լեզվավիճակի լրջությունը, լեզվական ըստրկացման սպառնալիքը: Ազատվենք լեզվական ստրկամտությունից, և օտար լեզուների իմացությունն էլ չի լինի այսպես հիվանդագին, մոլեգին, ինքնակորույս: Ըստ արժանվույն գնահատենք մեր լեզուն, գնահատենք հայերենի տեղն ու դերը հայապահպանության մեջ, կանգնենք ազգովի մեր լեզվի թիկունքին և հեշտորեն կդիմակայենք ամէն տեսակի ազդեցությունների (ոչ միայն լեզուական):

Ուժին ուժ է պետք է հակադրել, ծրագրին` ծրագիր:

Այլ ուղի գոյություն չունի. լեզվակորույս լինել` նշանակում է վերանալ իբրև ազգ:
Ուրեմն, բոլոր կարգախոսները, բոլոր նպատակադրումները, բոլոր ծրագրերը («ժողովրդավարություն», «ուժեղ պետություն», «ինքնուրույնություն», «բարօրություն» և այլն) անզոր են ու խաբուսիկ առանց գլխավոր կարգախոսի` «հայերենախոսություն»:

Որպես կարգախոս` «հայերենախոսությունը» արտաքուստ կարող է հիշեցնել «ֆրանսախոսության» հայտնի շարժումը: Դա մի ծավալուն կառույց է, ընդգրկում է 50-ից ավելի երկիր (հիմնականում Ֆրանսիայի նախկին գաղութները), և ֆրանսերենի միջազգային տարածման առումով բացառիկ դեր է խաղում: 1993 թ. ապրիլին Ֆրանսիայում ստեղծվել է «մշակույթի և ֆրանսախոսության» նախարարություն (մինչ այդ ֆրանսախոսության հարցերը եղել են արտաքին գործերի նախարարության տիրույթում):

Հայերենախոսությունը չունի ֆրանսախոսությանը բնորոշ աշխարհաքաղաքական նկրտումները: Բայց, ըստ էության` հայերենախոսության շարժումը կարելի է նույնքան հին, ուրեմն և բնիկ համարել, որքան հայ մարդն ինքը: Հայերենախոսության շնորհիվ են ձևավորվել, միավորվել մեր նախնիները որպես ազգ: Հայերենախոսությունն է հիմք տալիս Ուրարտուն համարել հայկական պետություն: Հայերենն էր Տիգրան Մեծի ստեղծած վիթխարի պետության լեզուն, ասել է թե` պետական միասնականության շաղախը: Իսկ որպես ուղղորդված գործողությունների ամբողջական ծրագիր, անտարակույս, հայերենախոսության շարժման հիմնադիրը Մեսրոպ Մաշտոցն է:

Այնպես որ, իբրև շարժում` հայերենախոսությունը պետք է շարունակել, այլ ոչ նոր ձեռնարկել:
Նկատենք, որ վերսկսումի մի փորձ եղավ ուղիղ տասը տարի առաջ, 1995 թվականի հունիսի 23-ին, Երևանի Չարենցի անվան դպրոցի դահլիճում նախաձեռնող խմբի անդրանիկ հավաքի տեսքով (ի դեպ, հայաստանյան լրատվամիջոցներից ամենամեծ հետաքրքրությունը դրսևորեց… ամերիկյան հեռուստատեսությունը): Հուլիսի 5-ին Ազգային ժողովի ընտրություն էր լինելու, և մենք ուզում էինք ցույց տալ, որ լեզվապահպանությունը ոչ պակաս կարևոր է, քան օրենսդիր մարմնի ձևավորումը և Սահմանադրության ընդունումը: Հռչակվեց հայերենախոսության գաղափարը, ներկայացվեցին շարժման նպատակներն և խնդիրները: Աշնանը գումարվելու էր հիմնադիր համագումարը: Ցավոք, դա չկայացավ: Վիճակն այնպիսին էր, որ հանրային ուժերի փոխարեն Լեզվի պետական տեսչությունն էր հարկադրված լինելու կազմակերպական աշխատանք կատարելու: Այլ կերպ ասած` պետական մարմինը պիտի փոխարիներ անհանգստացած (ենթադրաբար) հասարակայնությանը: Տողերիս հեղինակը, որ այդ ժամանակ տեսչության պետն էր, ճիշտ համարեց պետական մարմնի կրավորական դիրքորոշումը (թեպետ տեսչությունն առանց այդ էլ, ըստ իր կանոնադրության, զբաղված էր հայերենախոսության խընդիրներով): Իհարկե, հայտնվեցին հայերենի նոր ջատագովներ, թեև մեկ անգամ ևս պարզվեց, որ հայաստանյան բոլոր հասարակական կազմակերպությունների ու կուսակցությունների մեջ լոկ «Մաշտոց» միավորումն է անմնացորդ նվիրված հայերենի համար մղվող պայքարին («Հայ-Արիներ»-ը այս տեսակետին բնավ համաձայն չէ. մեր՝ Հայաստանի Հայ-Արիական կուսակցության գործունեության նպատակը հայապահպանությունն է, որ, հասկանալի է, ներառում է նաեւ լեզվի անաղարտության ու դերի պաշտպանությունը, և մենք՝ հայ-արիներս, դա գործնականում ապացուցել և ապացուցում ենք պարբերաբար… Հիշատակման արժանի ենք համարում նաև սփյուռքահայ պատմաբան, հայերենախոսության և լեզվի պաշտպանության անխոնջ մարտիկ՝ Գևորգ Յազըճյանի անունը):

Ի՞նչ է հայերենախոսության շարժումը

Դա գործողությունների ամբողջություն է՝ ուղղված հայերենի պահպանմանը, տարածմանը, և հզորացմանը, Հայաստանում և ամբողջ աշխարհում, հայազգիների մեջ և այլազգիների շրջանում: Շարժումը զուգորդում է հասարակայնության և պետական կառույցների ջանքերը` ի նպաստ ներդաշնակ և արդյունավետ լեզվաքաղաքականության կենսագործման, առկա օրենսդրական փաստաթղթերի (սահմանադրություն, լեզվի մասին օրենք, հարակից օրենքներ) ներուժի լիակատար բացահայտման և կիրառման, հայոց լեզվի համար բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովման:

Հայոց Գրերը

June 27, 2011

Առաջիկայում պետական մակարդակով պատրաստվում են տոնել «գրերի գյուտի 1600 ամյակը», որի նպատակով կանցկացվեն գիտաժողովներ, ֆիլմեր կցուցադրվեն, կտպագրվեն գրքեր, որոնք, ըստ կազմակերպիչների, պետք է ներկայացնեն մեր գրական ժառանգությունը: Սակայն, մի մեծ սուտ կա, որը խնամքով և հետևողականորեն թաքցնում են որոշ բարձրաստիճան պատմաբաններ, գիտնականներ:

Հայոց ազգը ունեցել է գրեր հազարամյակներ առաջ:

Օգտվելով ակադեմիկոս Պարիս Հերունու ծավալուն աշխատությունից («Հայերը և հնագույն Հայաստանը»)՝ բերում եմ մի քանի փաստարկներ, ապացույցներ, որոնք ներկայացնում են մեր պատմությունը անաղարտ, առանց աղավաղումների:

Առաջին հայկական գրավոր արձանագրությունները (նկար, նշանագրեր, հիերոգլիֆներ) հանդիպում են դեռևս 25.000 տարի առաջ քարանձավներում, ժայռապատկերներում և այլն: Աստիճանաբար զարգանալով ու հղկվելով` 12-15 հազար տարի առաջ արդեն գոյություն ունեին ժամանակակից հայոց այբուբենի 19 տառերը, հետագայում՝ 8000 տարի առաջ, արդեն կար 34 տառ: Պետք է նշել, որ այբուբենի տառերի հետ զուգընթաց գործածվում էին նաև հիերոգլիֆները, որոնք շատ հարմար էին քարերին արձանագրություններ անելու համար:

Խորհրդային ժամանակների գիտնականներ՝ Տ. Գամկրելիձեն և Վ. Իվանովը գրում են, որ իրենց կարծիքով հնդեվրոպական (Արիական) լեզվաընտանիքը սկիզբ է առել վաղ ժամանակներից Հայկական լեռնաշխարհում և հետագայում տարածվել է աշխարհի չորս ծագերը:

Պահպանվել են մի քանի արձանագրություններ, որոնք ապացուցում են, որ հայոց գրերը եղել և գործածվել են մինչև Մաշտոցը, օրինակ՝ Հայոց թագավոր Արտաշես Իմաստասեր I-ի (189-160մ.թ.ա.) սահմանազատման քարերին արձանագրությունները եղել են հայերեն:

Նույնիսկ Ագաթանգեղոսը գրում է, որ Տրդատ թագավորի օրոք (հավանաբար Տրդատ III կամ Տրդատ II) Հայաստանում մեծապես խրախուսվում և տարածում էր գտած գրավոր լեզվի արվեստը: Ֆիլոստրատը` Հռոմեական կայսր Կարակուլայի գրագրիը, իր «Դիաննան և Ապոլոնը» գրքում գրում է, որ Հայկական Տավրոս լեռան մոտ կա մի հսկայական հովազ, որի պարանոցակապին հայերեն գրված է «Հայոց Արշակ թագավորից (127-114 մ.թ.ա.) Դիոնիսոս աստծուն»:

Հետագայում, երբ Հայաստան ներխուժեց քրիստոնեությունը (301թ.), ոչ միայն քանդվեցին և ոչնչացվեցին հայ հեթանոսական մշակույթը, տաճարները, աստղադիտարանները, դպրանոցները և այլն, այլև մոռացության մատնվեց հայոց պատմությունը` հասկանալի է, հենց գրերի հետ միասին: Միայն 100 տարի անց, երբ պարզ դարձավ, որ առանց սեփական գրերի գոյատևելը անհնար է, ներկայացվեց, թե իբր «Քրիստոսը հայ ազգին պարգևեց այբուբեն» ու այդ գործը հանձնարարվեց Մեսրոպ Մաշտոցին՝ պալատական թարգմանչին:

Մաշտոցի արածը հիրավի հայրենանվեր է, սակայն նրան վերագրել գրերի ստեղծումը, սխալ է և մոլորեցնող:

Այսպիսով, ժամանակակից հայերենը ձևավորվել և զարգացել է հազարավոր տարիներ առաջ (մոտավորապես 40. 000 տարի առաջ) և հարստացել: Նա ունի հազարավոր արմատներ, 150.000 բառ և ավելի քան 60 բարբառներ (դիալեկտ): Բառերի հիմնական մասը սկսվում է «ար» արիական արմատով՝ սերում, արարում: Շատ բարբառներ մոռացվել են /Մ. Մ. Զորիկյանը հետաքրքրական աշխատություն ունի մոռացված Արաբիկիրյան բարբառի մասին/: Հայոց լեզուն, գրերը զարգացել ու հղկվել են առանց որևէ ազդեցության:

Տեղին եմ համարում հիշել մեծ ցեղամարդ Գարեգին Նժդեհի խոսքերը. «Հայաստան և ճշմարտություն – ահա՛ իմ աստվածությունները:

Հայրենասեր չես, եթե կյանքդ տրված չէ ի սպաս սրանց, որոնցից մեկին ծառայել կարելի է մյուսի միջոցով միայն»:

Գուրգեն Հովհաննիսյան՝ ուսանող

* * *
…Մեսրոպ Մաշտոցն ուզում էր հայերի համար գիր ստեղծել: Այդ նպատակով նա վանքից վանք էր անցնում, գիշեր ու զոր աղաչում, բայց երևույթք չի լինում: Հասնում է օտար աշխարհ: Մի օր էլ մտնում է մի վանք՝ տեսնում է պատի վրա լույս է խաղում, շատ զարմանում է: Նրան ասում են, որ այդ լույսը քարերից է, քարերն էլ Հայաստանից են բերել: Մաշտոցը նայում տեսնում է, որ պատի մեջ չորս քար է դրած՝ քարը քարին, գիծը գծին: Քարերը լույսի տակ են լույս տալիս, գծերը՝ մթնում: Չոքում է՝ աղոթում: Գիշերվա մի ժամին վերից ձայն է լսվում: «Դա է, – ասում է ձայնը, – հայոց գրի նշանը»: Խաչը՝ ամեն թևքին ինն տառ: Մաշտոցը նայում է պատին: Տեսնում է լուսե մի խաչ՝ լուսե քառակուսու մեջ. մեկ վառվում է մեկ-երկու թևը՝ հետն էլ քառակուսու մեկ-երկու կողմը, մեկ էլ մյուս թևերը՝ հետն էլ քառակուսու մյուս կողմերը, և պատի վրա լույսը տառեր է գրում, իսկ լույսից էլ՝ Մաշտոցը: Եվ այսպես ստեղծվում են Հայոց տառերը:

Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից

* * *

Հայոց հնագույն գրավոր տեքստը Երուսաղեմում է

Հայերն Իսրայելում ապրում են երկու հազար տարուց ավելի եւ, բնական է, որ հայ մշակույթը հնամենի այս երկրի մշակութային կյանքի մի մասն է կազմում: Պատահական չէ, որ տեղի մշակույթի գործիչները ոչ միայն հարգանքով են խոսում հայերիս դարավոր մշակույթի մասին. այլեւ լուրջ ուսումնասիրություններ են կատարում: Այդ նվիրյալներից մեկը Երուսաղեմի եբրայական համալսարանի հայագիտության բաժանմունքի վարիչ Մայքլ Սթոունն է: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թղթակցի հետ զրուցելիս նա ասաց.
– Այս տարի մենք տոնելու ենք հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի 30-ամյակը: Ի տարբերություն աշխարհում գործող նմանատիպ այլ կենտրոնների, մեր բաժանմունքը ֆինանսավորվում է հենց համալսարանի կողմից: Մեր բաժանմունքում ուսանողները սովորում են երեք մասնագիտություների գծով՝ գրաբար, հայերեն գրագրություն եւ մանրանկարչություն: Բարձր կուրսերում կան մոտ 30 հայ ուսանողներ: Հայոց պատմության բաժնում սովորում է 25 ուսանող: Ներկայումս երկու ուսանողներ պատրաստվում են մագիստրոսի եւ 30-ը՝ դոկտորական աստիճանի համար: 3-4 տարի առաջ ես հաճույք եմ ունեցել Նազարեթ քաղաքում հայտնաբերելու հայերեն լեզվով ամենահին գիրը, որը գրվել է Մեսրոպ Մաշտոցի ձեռքով գրերի գյուտն անելուց 20-30 տարի հետո: Դա արտակարգ հայտնություն էր: Սա ցույց է տալիս, որ քրիստոնյա հայերի ներկայությունն այս երկրում շատ հին ժամանակների է հասնում:

Ըստ սփյուռքի մամուլի կազմեց
Սերգեյ Գալոյանը

Հ. Գ. – վերոնշյալ հատվածը՝ Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից, ինչպեսև՝ «3-4 տարի առաջ ես հաճույք եմ ունեցել Նազարեթ քաղաքում հայտնաբերելու հայերեն լեզվով ամենահին գիրը, որը գրվել է Մեսրոպ Մաշտոցի ձեռքով գրերի գյուտն անելուց 20-30 տարի հետո: Դա արտակարգ հայտնություն էր: Սա ցույց է տալիս, որ քրիստոնյա հայերի ներկայությունն այս երկրում շատ հին ժամանակների է հասնում» մեջբերումը՝ «Հայոց հնագույն գրավոր տեքստը Երուսաղեմում է» հոդվածից, ու բազմաթիվ այլ նմանատիպ «ավանդապատումներ» և այսպես կոչված իրողություններ փաստում են, որ քրիստոնեության բռնի ներխուժումից սկսած առ այսօր, լուրջ աշխատանքներ են տարվում հայոց գրերի ստեղծումը քրիստոնեության հետ կապելու համար: Պատմությունը կամաց-կամաց բացահայտում է շատ կեղծիքներ, պատմական իրադարձություններ, հավատամքային ու կեցական իրողություններ, այլ՝ տարաբնույթ հարցեր: Ամենևին չնվաստացնելով մեծն Մաշտոցի աշխատանքը, պետք է վերջապես ասել, որ նա վերարտադրել է ՀԱՅՈՑ ԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, որը գոյություն է ունեցել մինչ քրիստոնեությունը…

«Հայ-Արիներ»

«Հայ Արիներ» Թիվ 63, 64, հոկտեմբեր, 2005թ.

Լեզուաբանութիւ՞ն թէ իմաստասիրութիւն

June 27, 2011

Պարթեւները, Արշակունիները, Բագրատունիները եւ Խորենացին
(Հապաւումներով կարդացուած Հայաստանի Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի Պատմութեան Ինստիտուտի 2004 թուականին կազմակերպած հանդիպումների «սէմինարների» շարքում)

Մեր օրերից շուրջ 20 տարի առաջ Թիֆլիսում մի վրացի պատմաբանի հետ իմ հանդիպման ժամանակ շատ էի վրդովուել, երբ յայտարարեց, թէ Հայերս երբէք ազգային պետականութիւն չենք ունեցել, քանզի Հայկն ու հայերը նախքան Բաբելոնից կը հեռանային, ենթակայ էին Բելին, ապա Ուրարտացիներն են տիրել Հայաստանին, ապա իշխել են Պարսիկ Պարթեւները, Հրեայ Բագրատունիները, ինչից յետոյ մեր սահմաններից ներս ընդհանրապէս չենք ունեցել ազգային պետականութիւն:

Այս վիրաւորանքը տարիներով կրեցի սրտումս, մինչեւ իմ լեզուաբանական պրպտումներով գտայ պատասխանները:

Ուսումնասիրելով մեր հնագոյն մատենագիրների գործերը գրաբարով՝ նկատեցի, որ մի շարք հիմնական իրողութիւններ նոյնական չեն աշխարհաբար թարգմանութիւններում, քանզի բառերը ընկալուել են ներկայի ըմբռնումներով, եւ տեղի է ունեցել պատմական աղաւաղում: Սա առաջին լուծելի խնդիրն է:

Երկրորդ, Խորենացու գործում ի հարկէ կայ խառնա- շփոթ, որը գալիս է ոչ թէ Պատմահօր կամայականութիւնից կամ անփութութիւնից, այլ իրեն աղբիւր ծառայած 17 մատենագիրների իսկ տուեալներից: Ուստի Խորենացուն ուղղուած հերիւրանքներն ու պարսաւանքները պէտք է վերագրել նրանց:

Երրորդ, Խորենացին Մար Աբաս Կատինայի խօսքը մէջ բերելով՝ յիշատակում է, որ «Հպարտ եւ անձնասէր Նինոս… հրամայէ զբազումս մատեանս եւ զզրոյցս առաջնոցն այրել»:

Արդիւնքում տարածաշրջանի եւ յատկապէս Հայոց հնագոյն պատմութեան մատեանները մեծավ մասամբ կորել են: Եւ Նինոսը միակը չէր:

Խորենացու խօսքը թէ մեր թագաւորները անտարբեր են եղել պատմութիւնը արձանագրելու գործում, վերաբերւում է Արտաշէս Երկրորդին ու նրան յաջորդած թագաւորներին: Դա սկսուել է այն պահից երբ Արտաշէս Երկրորդը ամուսնացել է ոչ հայ Սաթենիկի հետ, ու նրա զաւակներն ու սերունդները դաստիարակուել են ոչ հայկական աւանդութիւններով: Նըրանց նախասիրած զբաղմունքները եղել են կինն ու թալանը եւ ոչ թէ արարչութիւնն ու մշակոյթը:

Չորրորդ, պատմութեան դասագրքերից գիտենք նաև, որ անցեալի տիրակալներից ոմանք նախորդ իշխանաւորների կամ թշնամիների ժայռերի վրայ կատարած արձանագրութիւններից ջնջել են տուեալ թագաւորի անունը եւ գրել իրենցը:

Նոյնպիսի իրողութեան ենք հանդիպում նաեւ հնագոյն մատենագրութեան պարագայում: Խորենացու ձեռքի տակ եղած 17 հեղինակների մատեաններից ոմանց մէջ անցուդարձերը ետ ու առաջ են մղուել գործող անձերի անունների խաչաձեւման կամ աղաւաղման պատճառով: Քննական համեմատութիւններ անելով ու վերադասաւորելով Պարթեւական ժամանակաշրջանի գործող անձերի անունները՝ պատմական դէմքերն ու դէպքերն ընկան իրենց տեղը: Օրինակ Տիգրանի «գ» տառը ջնջելով ստացել են Տիրան, Պարսից Պարթեւ Արշականը փոխարինել են Արշանակով, կամ առաւել եւս մի քանի արքայի անուան տեղ գրել են Արտաշէս, նաեւ Արտաշէս Ա. Աշխարհակալին նոյնացրել Սաթենիկի Արտաշէս (Բ) հետ:

Օլիմպոս եւ Զրուան

Ըստ Խորենացու, մեր դիցաբանության մէջ Աստուծոյ Որդիների բնակութեան ծայրամասը արեւմուտքում նախկինում կոչուել է Դիւցընկեց, որն էլ յետագայում անուանափոխուել է Օլիմպոսի: Յոյների աստուածները այնտեղ են ուղարկուել արեւելքից: Նրանք եղել են Աստղիկի երեց եղբօր Զրուանի (Սէմի) որդիները:

Բնականաբար Զրուան անուան «զար» արմատին պէտք է հանդիպէինք հայկական մի շարք անուններում եւ տեղանուններում, ինչպէս Զարմայր, Զարուհի, Զարեհ, Զարիշատ, Զարեհաւան, նաեւ հասարակ բառերում, ինչպէս զարմ, զարմանալ, զարգանալ, զարթօնք, զրահ եւ այլն: «Զարոբեան» ազգանունը առաջացել է «Զարու»-ից, որտեղ «ւ»-ը վերածուել է «բ»-ի, բարբառներում գործող տառադարձութեան օրէնքով:

Սրանցից ամէնէն յատկանշականը Զարիշատ քաղաքի անունն է, որը չի բացառւում լինել Զար-Զրուանի տոհմի բնակավայրը, ինչպէս Արտաշատ՝ նշանակում է Արտաշէսի տոհմի բնակավայր, Երուանդաշատ՝ Երուանդի տոհմի բնակավայր:

Խորհրդային Հայաստանի Ակադեմիայի հրատարակած «Հայ Ազգագրություն եւ Բանահյուսություն» շարքի 5-րդ հատորում, էջ 249, հեղինակ Գէորգ Հալաջեանն ասում է. «Մինչեւ XVII դարը չի հանդիպում Դերսիմ անունը: Թուրքական տիրապետությունից հետո է, որ Մանանաղիք, Քարիա եւ նույնիսկ Զրուան տեղանունների փոխարեն հանդես է գալիս Դերսիմը, որի մասին ժողովրդի մեջ պահպանվել էր պատմական հիմք ունեցող ավանդություն»:

Այս տուեալներում ինձ թւում է թէ «Մանանաղիք»-ին, որը նրա արեւելյան սահմանակից գաւառն է: Ուստի պիտի ընդունել, թէ Դերսիմի լեռնաշխարհը հնագոյն ժամանակներում կոչուել է Զրուան, ապա Քրիստոնէութեան ընդունմամբ՝ անցեալի պատմութիւնը մոռացութեան մատնելու քաղաքականութեան հետեւանքով, անուանափոխուել է Եկեղեաց-ի, քանզի այդ տարածքը նախքան քրիստոնէութեան որդեգրումը, եղել է պաշտամունքային կարեւորագոյն մի կենտրոն, իր բազմաթիւ տաճարներով ու վանքերով, ինչի պատճառով էլ դրանց փոխարէն կառուցել են քրիստոնէական վանքեր ու եկեղեցիներ ու տեղանքը վերանուանել «Եկեղեաց»:

Այսպիսով «Զրուան»-ի յետքերը յայտնաբերուեցին բուն Հայաստանում, որպէս գաւառի անուն:

Կրկին դիմենք Խորենացուն, էջ 26. «Քանզի ոմանք յարեւելից՝ Զրուան զՍեմ կոչեն, եւ Զարուանդ զգաւառն անուանեալ ասեն մինչեւ ցայժմ»:

Թարգմանենք. «Քանզի արեւելքում ոմանք Զրուանը Սեմ են կոչում, եւ Զարուանդ են անուանում գաւառը մինչեւ այսօր»:

Ահա եւ պարզւում է թէ ինչո՞ւ հնագոյն «Զրուան»-«Եկեղեաց» գաւառը ներկայիս Թուրքիայում անուանւում է «Դերսիմ»: Դրանով տեղաբնիկները վերադարձել են հնագոյն անուանման, որտեղ «Դեր»-ը «վանք» է նշանակում, իսկ «Սեմ»-ը կամ աղաւաղուած «Սիմ»-ը համազօր է «Զրուան»-ին, այսինքն ունենք «Զրուան-Սեմի վանքեր», նաեւ «Զրուանի առաջին վանքեր»:

Հայկ եւ Բել

Խորենացին մէջբերելով Մար Աբաս Կատինայի մատեանի խօսքը՝ ասում է. «Այս՝ ասէ, Հայկ… ի մէջ սկայիցն քաջ եւ երեւելի լեալ, եւ ընդդիմակաց ամենեցուն, որք ամբառնային զձեռն՝ միապետել ի վերայ ամենայն սկայիցն եւ դիւցազանց: Սա խրոխտացեալ ամբարձ զձեռն ընդդէմ բռնաւորութեանն Բելայ, ի տարածանել ազգի մարդկանց ընդ լայնութիւն ամենայն երկրի, ի մէջ բազմակոյտ սկայիցն, անհուն խօլաց եւ ուժաւորաց»:

Թարգմանենք. – «Այս Հայկը՝ ասում է, հսկաների մէջ քաջ եւ երեւելի եղաւ, եւ ընդդիմադրեց այն բոլորին, որոնք ձեռք բարձրացրին միապետելու համար բոլոր հսկաների եւ դիւցազունների վրայ: Սա նաև խրոխտանալով բարձրացրեց ձեռքը ընդդէմ Բելի, որն ուզում էր բռնութեամբ տարածել մարդկանց ազգը (այսօրուան մարդկային ցեղերը) ամբողջ երկրի լայնութեամբ – տարածքով, անհուն խօլ, ուժեղ եւ բազմակոյտ հսկաների մէջ»:

Ըստ այսմ պարզւում են երկու իրողութիւններ: Առաջինն այն է, որ Հայկի ժամանակներում մի շարք հսկաներ փորձել են միապետութիւն հիմնել (դիկտատուրայ հաստատել) բոլոր հսկաների եւ դիւցազունների վրայ: Հայկը կարողացել է չէզոքացնել նրանց փորձերը: Երկրորդ, այդ հսկաներից Բելը ծրագրել է «մարդկանց ազգ»-ին աշխարհով մէկ ցիր ու ցան անելով վերաբնակեցնել այն տեղերում ուր կուտակուած էին խօլ եւ ուժեղ հսկաները:

Այլ խօսքով Բելի նպատակն է եղել արմատախիլ անել «մարդկանց ազգերին» եւ ստրկութեան տանելով ծառայեցնել հսկաներին, ինչպէս միջնադարում Եւրոպացիները վարուեցին Ափրիկէի խափշիկների հետ:

Շնորհիւ Հայկ նահապետի՝ Հայկական բարձրաւանդակում ապրող բնիկ «մարդկանց որդիները» (որոնք հսկաներ չէին եւ մեր իսկ նախահայրերն էին) տեղահան չեն եղել ու հսկայորդիների հետ ապրել են համերաշխ, նրանցից սովորել են աստուածային լեզուն՝ հայերէնը, աստուածային օրէնքները, գիտութիւններ, արարչութիւն եւ այլն: Նրանք եղել են հսկայորդիների սերնդի աւարտով (Փոքր Մհեր մնաց անժառանգ)՝ Հայոց լեռնաշխարհի բնիկները՝ հանդիսացել են Հայկի ու նրա սերունդների մշակութային հարստութեան ժառանգորդներ, նաեւ շարունակողները նրանց առաքելութեան:

Հետևում է, որ հայ ժողովուրդը երբէք եկուոր չի եղել, այլ ի սկզբանէ եղել է Հայկական բարձրավանդակի բնակիչն ու տէրը:

Հայք եւ Օրիոն

«Aryeun» հնչող «արեւն»-ը, դարերի ընթացքում ձեւափոխուելով, մեզ է հասել «արիւն» ապա «արյուն» ուղղագրութեամբ: «Արեւն»-Aryeun-ը արեւմուտքում հնչել է «Օրիոն», ինչպէս հայ, մի քանի բարբառներում:

Արեւն-Օրիոնը առաջին հերթին երկրի սիրտն է, ապա արեան շրջանառութեան համակարգը եւ ոչ թէ արիւնը: Դա Մեծամօրի աստղադիտարանում քանդակուած էութիւնը պատկերող թիթեռնիկն է եւ երկնակամարում պատկերում է Հայք -Հայաստանը եւ ոչ թէ «Հայկ» նահապետին, քանզի «Հայք»-ը որպէս տեղանք՝ երկրագնդի սրտի տարածքն է, իսկ Հայք-հայերը երկիր մոլորակի սրտի եւ սիրոյ որդիներն են:

Արտաշէս Ա. Աշխարհակալ

Խորենացին ասում է, թէ Հայոց Արշակունի թագաւորնե- րը զբաղեցրել են Պարթեւաց երկրորդ գահը, իսկ առաջինը եղել է Պարսից գահը: Հին աշխարհում սա եղել է երկրի կառավարման կարգը: Արտաշէս Ա.-ն, Հայոց թագաւոր դառնալով (մինչեւ «Աշխարհակալ» դառնալը), Պարսից Արշանակ արքայի իսկ համաձայնութեամբ նրանցից վերցրել է Պարթեւաց առաջին գահը եւ դարձել Արքայից Արքայ: Այդպիսով իրաւունք է ձեռք բերել արտաքին քաղաքականութիւնը վարելու: Այդ ժամանակ նրան ենթակայ է եղել ամբողջ մերձաւոր ու միջին արեւելքը, Յունաստանի ու Եգիպտոսի սահմաններից մինչեւ Հնդկաստանի սահմանը: Նա Պարսից Արշականին նշանակել է Նինուէի թագաւոր, որպէս երկրորդ գահի տիրակալ, իր անչափահաս Տիգրան որդուն (յետագայում Տիգրան II Մեծ) նշանակել է Հայոց թագաւոր, որպէս երրորդ գահ: Թիկունքը ամրապնդելուց յետոյ, գրաւելով Եգիպտոսն ու Յունաստանը, կոչուել է Թէբէի եւ Յունաստանի տիրակալ: Այս առիթով Խորենացին ասում է, թէ նա վերականգնեց մեր նախկին սահմանները…: Սա Ասիայի բուն տարածքն է:

Ի՞նչ ենք հասկանում Ասիայ ասելով:

Տառացիօրէն «Աս»-ը նշանակում է «Աստուծոյ սերմ», «Աստուածային սերմ», «Արեւի սերմ»:

«Աս»-«Ace»-ը թղթախաղի բարձրագոյն արժէքն է, «Մէ- կ»-ը, որը Աստուծոյ թիւն է ու յատկանիշը: Մատներով հաշուելիս աջ ձեռքի բութ մատն է, որը երբ բարձրացնում ենք, նշանակում է՝ «գերազանց», «Աստուածային», եւ այլն:

Աստուծոյ եւ լոյսի որդիների, Արիացիների բնակութեան տարածքը կոչուել է Ասիայ, որն սկզբում ընդգրկել է Հայկական լեռնաշխարհը, այլապէս Փոքր Ասիան մինչեւ Յունաստանի Օլիմպոսը, ամբողջ մերձաւոր արեւելեան երկրամասերը, ներառեալ Եգիպտոսը: Այսինքն միջերկրական ծովի արեւելեան շրջակայքը՝ մահիկաձեւ, ինչը պատմութեան մէջ կոչւում է «Արագասաբեր Մահիկ» /անգլ. Fertile Crescent/:

Տիգրան II Մեծն իր հօր ունեցուածքի մնացորդացը կարողանալով պահպանել՝ կոչուել է Մեծ: Այսօրուայ պատմագիտութիւնը իսկական մեծին դարձրել է առասպելական անձնաւորութիւն ու գլորել մի անորոշ ժամանակաշրջանի մէջ իբր «Արտաշիսեան հարստութեան հիմնադիր», եւ որպէս իրական պատմական անձ յիշում է նուազ մեծ Տիգրան Մեծին:

Սէմ

Հայերս Հայկ նահապետի որդիներ լինելուց բացի գիտենք նաեւ, որ Հայկը եւ մենք նախեւառաջ Նոյի որդիներն ենք կամ յետնորդները, եւ շատ տարօրինակ պիտի լինէր, որ Նոյի երեց որդու Սէմի անունը բացակայէր Հայկական լեռնաշխարհի պատմական տեղանունների եւ մարդկանց անունների ցանկում կամ պարզ բառերում:

Գրաբարեան Հայերէնում ունեցել ենք «սէամ» կամ «շէամ» բառը, որից ընկել է «է»-ն ու ստացել «սամ» կամ «շամ» ձեւն ու հնչիւնը, ինչպէս ֆրանսերէնում «Samedi=Շաբաթ» բառում, երբ Շաբաթը «շէմ»-ն էր կամ նախամուտքը եօթնօրեակի:

Սէմը կամ Շամը որպէս մարդու անուն նշանակում է «առաջնեկ»: «Ար-շամ»-ը «Ար»-ի առաջնեկն է: «Գերսամ»-ը «Գեր»-ի առաջնեկն է, «Բարշամ»-ը՝ «Բար»-ի:

Սամոսատը կամ Շամշատը, Շամշատինը, Արշամաշատը Սէմի տոհմի կամ ժառանգների բնակավայրերն են: Բայց երեւի ոչ մի բնիկ Շամշատինցի հայ իրեն այսօրուայ ընկալումով «Սեմական» կամ «Հրեայ» չի կոչի:

Այս խորանկարի (ֆոնի) վրայ, տարօրինակ չէ, որ մերձաւոր արեւելեան երկրներից Սիրիան, Լիբանանը, Յորդանանը, Պաղեստինը միասնաբար կոչւում են Շամի երկրներ, քանզի այդ երկրները Հայոց լեռնաշխարհի նախամուտքն են, յատկապէս Սիրիոյ մայրաքաղաք Դամասկոսը որի երկրորդ անունն է «Շամ-Շէմ» եւ նախամուտքն է անապատից դէպի քաղաքակրթութիւն-Արիական երկրներ:

Այսքան ընդարձակեցինք զրոյցը, որպէսզի ըմբռնելի դառնայ Խորենացու խօսքը Պարթեւների ու Արտաշէս Աշխարհակալի մասին, նաեւ մեր խօսքը Պարսիկների մասին:

Պարթեւներ

Խորենացին սուրբ Գրիգոր Լուսաւորչի մասին ասում է.
«Սա, որպէս ամենեցուն յայտնի է, աշխարհաւ Պարթեւ, գաւառաւ Պահլաւ, յազգէ թագաւորեցելոյ զատուցեալ Արշակունի, ի ցեղէ Սուրենական, ի հօրէ Անակ կոչեցելոյ, յարեւելից կողմանց ԱՇԽԱՐՀԻՍ ՄԵՐՈՅ»:

Պարզ է ասուած, որ Պարթեւաց աշխարհը Պահլաւ գաւառով մեր աշխարհի արեւելեան կողմերում են, եւ ոչ թէ մեր աշխարհի արեւելքում են, հետեւաբար մեր երկրի մէջ են եւ ոչ թէ մեզ հարեւան:

Նա ասում է, թէ Խոսրովի հայր Տրդատը (Ա.) (Տրդատ Մեծի պապը) «յղեաց Խոսրով յիւր բնիկ աշխարհն, ի կողմանս Քուշանաց, զի իւր տոհմայինքն ի թիկունս հասցեն, եւ Արտաշրի ընդդէմ կացցեն»:

Հետեւում է, որ Քուշանաց կողմերը նոյն ինքն Պարթեւաց աշխարհի մասն է, ուստի եւ հայ-արիների գլխաւոր բնակավայրերից մէկն է եղել:

Նա Հայոց առաջին Արշակունի արքայ Վաղարշակին ներկայացնելիս ասում է «Աստ բնակեալ Սիսակ՝ լնու շինութեամբ զսահմանս բնակութեան իւրոյ, եւ զաշխարհն կոչէ իւրով անուամբն Սիւնիք: Այլ Պարսք յստակագոյնս եւս Սիսական կոչեն: Ի սորա ծննդոց աստ՝ ուրեմն Վաղարշակ, որ առաջին ի Պարթեւաց արքայ Հայոց, գտեալ արս անուանիս՝ տեարս աշխարհին կարգէ, որ է Սիսականդ ազգ, եւ զայս առնէ Վաղարշակ ի պատմութենէն ստուգեալ»:

Այս պարբերութիւնը սխալ է հասկացուած եւ թարգմանուած: Իբր թէ «Պարսիկները (Հայերից) առաւել յստակ կերպով Սիւնիքը կոչում են Սիսական: Մինչդեռ Խորենացին ասում է. «Յստակագոյն-սպիտակագոյն Պարսիկները եւս Սիսական են կոչւում»: Ապա նաեւ՝ «Ի սորա ծննդոց աստ՝ ուրեմն Վաղարշակ», նշանակում է Պարսկաստանում ծնուած Վաղարշակը նոյնպէս Սիսակի ցեղից էր: Նա երրորդ անգամ էլ շեշտում է այս ճշմարտութիւնը, ասելով՝ «ուրեմն Վաղարշակ ի Պարթեւաց…, որ է Սիսականդ ազգ»:

Այս իրողութիւնը սխալ ըմբռնելով, կամ էլ չուզենալով հնչեցնել, այլազգի կամ հայ պատմաբանները օտարացնում են Պարթեւներին մեզանից, եւ ներկայացնում որպէս զաւթիչների:

Դժբախտութիւնն այն է, որ մերօրեայ երիտասարդ հայ պատմաբաններն ու մտաւորականներն էլ կասկածով են վերաբերւում իմ թարգմանութեանը ու խորթ նայում ճշմարտութեանը:

Վերջերս ծանօթանալով Պարսիկ հեղինակ Աբդ էլ Ազիմ Ռիդայիի «Ասլ ուա նէսբ ու դինհա Այրանեան պաստան» երկին, այնտեղ գտայ հետեւեալը. «Ֆիրդուսու Շահնամէն իր զրոյցներում Պահլաւի անուան տակ հասկանում է բոլոր Իրանցիներին, այսինքն ոչ միայն Սիստանեաններին, այլեւ Պարսեաններին ու Մադեաններին միատեղ, որպէս Արիական իրանեան ցեղ: Նախքան Մադեանների ու Պարսերի մասին խօսելը, Շահնամէն բերում է բազմաթիւ զրոյցներ Պահլաւական ցեղի լեզուի, կրօնի, հանդերձի, երգերի, զէնքերի եւ Պահլաւական գրութեան մասին»:

Այս լոյսի տակ, փաստօրէն Պահլաւները Աքեմենեաններից յետոյ Պարսկաստանի հնագոյն պատմութեան եւ մշակոյթի կրողներն են: Նրանք Պարսկական ցեղերի մէջ առաջնագոյնն են եղել: Ինչպէս տեսանք, Խորենացին ասում է, թէ Պահլաւ գաւառը գտնուել է Պարթեւաց աշխարհում. իսկ Պարթեւները Սիսակի ցեղից են ու կոչւում են «Սիստանեաններ»: Նրանց գիրն ու գրածներն էլ Մաշտոցից առաջ մեր օգտագործած գրերն են եղել ու մեր գրականութիւնը:

Սրանք արդէն Խորենացուց չեն եւ առաւել եւս իմ թարգմանութիւնները չեն:

Լաւ թէ վատ, պատահականութիւն չէ, որ այսօր Հայաստանում Սիսական ցեղն է իշխանութեան ղեկին:

Ի գիտութիւն աւելացնեմ, որ Իրաքում շիիթների ներկայիս ղեկավար շեյխի ազգանունն ու ազգատոհմը նոյնպէս ոչ պատահաբար «Սիստանի» է:

«Սիստան» «տան-տունը» պահպանուել է «Տիտան»-ում եւս, որտեղ «Տի»-ն նշանակում է «մեծ», ուստի «Տիտան»-ը՝ «մեծ տուն»-ն է, հսկաների (սկայորդիների) տու-ցեղն է:

Թէ ի՞նչ է նշանակում «Պարթեւ»:

Բառը կառուցուած է երկու արմատներից՝ «պար» եւ «թեւ»: «Պար»-ը պարոյրն է ու պարուրուածն է, երկայնը, իսկ «թեւ»-ը բացատրութեան կարիք չունի: Հետեւում է, որ «Պարթեւ»-ն ունի «պաշտպանող թեւ» բովանդակութիւնը, որտեղ «թեւ»-ը «դաս»-ն է, «դասակարգը»:

Հետեւում է, որ Հայերն ու Պարսիկները ունեցել են դասակարգեր, որոնց մէջ Պարթեւները ներկայանում են որպէս զինուորական-պաշտպանական դասակարգ:

Պարսիկներ

Մինչեւ Պարսիկների պատմական թատերաբեմում յայտնուելը, դեռեւս Աքեմենեանների ժամանակաշրջանում հանդիպում ենք պատմական «Պերսեպ օլիս» քաղաքին:

Ինչո՞ւ այդ քաղաքը անուանուել է «Պերս»-ի անունով: Ի գիտութիւն ասենք, որ «Պերս»-ը «Պարս»-ի բարբառային մի տարբերակն է:

«Պերս»-ը հայերէնի է տառադարձւում «Պերճ» ձեւով, որը ոչ թէ «գեղեցիկ, շքեղ» է նշանակում, այլ «ընտիր, ընտրեալ», որից էլ հետեւում է թէ «Պերսեպօլիս» նշանակում է «Ընտիր քաղաք», «ընտրեալների քաղաք» կամ «Պերճի քաղաք»: «Պերճ-ընտրեալ»-ին հանդիպում ենք ռուսերէնում «ֆէրզ=թագուհի» բառում, քանզի թագուհին թագաւորի ընտրեալն է: Հանդիպում ենք անգլ. «first=առաջին» բառում, քանզի առաջինը (կամ առաջնեկը) աստուածայինն է, ընտրեալն է: Կարծում ենք, որ «first» բառի նախնական ուղղագրութիւնը firsed պիտի լինի: Բառն իր իմաստային բուն բովանդակութեամբ պահպանուել է արաբերէնում՝ «ֆերզ=ընտրել»:

Մեր տեսակետը հաստատւում է Խորենացու Սանասարի սերունդներին վերաբերեալ հետեւեալ խօսքով («Պատմութիւն Հայոց», քննական բնագիրը…: Մ. Աբեղեանի եւ Ս. Յարութիւնեանի, էջ 70).
«Իսկ պերճքն եւ գլխաւորքն ի նոցանէ յետոյ… զբդեշխութիւն կողմանցն արժանաւորեցան առնուլ»:

Այսինքն «նրանց ընտրեալներն ու գլխաւորները յետոյ … արժանացան լինել այդ կողմերի բդեշխներ»:

Պարզ է, որ գեղեցկութեան կամ շքեղութեան համար նրանք բդեշխներ չէին կարգուի:

Ովքե՞ր էին այդ ընտրեալները:

Ինչպէս հնդիկներն են ունեցել երեք դասակարգեր, վերին հոգեւոր դասակարգը, զինուորական դասակարգն ու ռամիկների դասը, այդպէս էլ եղել է հայոց ու պարսից իրականութեան մէջ: Վերեւում իմացանք թէ Պարթեւները ներկայացրել են զինուորականների դասակարգը, իսկ Պերս-Պարսերը եղել են հենց «ընտրեալ-հոգեւոր»-ների դասակարգը: Այդ պատճառով էլ երբ պարսիկ Արտաշիր Սասանեանը յեղաշրջում կատարեց ու եկաւ իշխանութեան՝ Հայոց Խոսրով արքային չսատարեցին Իրանի Պահլաւ գաւառում բնակուող իր ցեղակիցները: Նրանք նախ իրաւունք չունէին իրենցից բարձըր դասի վրայ ձեռք բարձրացնելու, ինչպէս եւ նախընտրեցին առաւել հզօր հոգեւոր դասի իշխանութիւնը, քան սնանկացած զինուորականների:

Նոյնպիսի իրավիճակ տեղի ունեցաւ մեր օրերի Իրա- նում, երբ Ռզա Պահլաւի Շահը գահընկեց եղաւ հեռաւոր Ֆրանսիայից հրահանգող հոգեւորական Այատուլլահ Խոմեյնիի կարգադրութեամբ:

Մեզ համար առայժմ մութ է մնում, թէ Հայկ նահապետի ժառանգներից Պերճը ի՞նչ կապ կարող էր ունենալ Պերսեպօլիսի հետ:

Հայ եւ Արմէն

Պարթեւների ու Պարսիկների դասակարգումը նոր լոյս է սփռում «Հայ» եւ «Արմէն» անունների բովանդակութեանը:

«Հայ»-ը (անգլ. High=բարձր) հոգեւոր դասն է, իսկ «Արմէն»-ը (Arm-man)՝ զինուորական: Սակայն սրանք ոչ թէ ազգային դասակարգային որակումներ են ներկայացնում, այլ համամարդկային: Այլ խօսքով, մարդկանցից ով որ կապրի Աստուածային պատգամներով ու հոգեւոր գործունէութիւն կունենայ, արարչութեամբ կզբաղուի՝ կարող է կոչուել «Հայ»: Ով որ կպաշտպանի ու կպահպանի Աստուծոյ կողմից արարուածներն ու Աստուածային օրէնքները (նաեւ լեզուն) կկոչուի «Արմէն»:

Արդէօք մեզանից քանի՞ հոգի իրաւունք ունի Հայ կամ արմէն կոչուելու այսօր…:

Բագրատունիներ

Թէեւ Խորենացին Բագրատունիներին Հրեայ է ներկայացրել, սակայն անուան արմատը հայերէն է խօսում: Հրեաները սովորութիւն ունեն իրենց ապրած երկրի բարձր դասի մարդկանց ազգանունները փողով առնելու եւ իւրացնելու: Շատ հնարաւոր է, որ Խորենացու ժամանակներում Հայաստանում այդ կերպ կամ մի այլ զարտուղի ձեւով (կին տալով) արդէն իսկ գոյացել են հրեայ Բագրատունիներ: Սակայն «Բագ» արմատով Բագինը, Բագարանը, Բագաւանը, Բագրեւանդը, Բագարատը մի գուցէ եւ «Բագունց»-«Բակունց»-ը առնչութիւն չունեն հրեաների հետ:

Ես շատ եմ զարմացել ու զարմանում այն փաստից, որ մեր լեզուաբանները, պատմաբանները, հնագէտները եւ գրականութեան մշակները ոչ մի տարբերութիւն չեն գտել Տաճարի, Մեհեանի եւ Բագինի միջեւ: Երեքն էլ դարձրել են զոհ մատուցելու շինութիւններ, եւ այդ տեղերում գործող նուիրեալներն էլ բնականաբար պիտի ընկալուէին որպես արեան մէջ թաթախուած «մսագործ-ղասսաբներ» եւ գուշակներ, ինչպէս Հրեաների հոգեւոր սպասաւորները:

Եթէ այսպէս շարունակուի, հերթը կհասնի Հայ եկեղեցուն եւ հոգեւոր հայրերին:

Իմ ստուգաբանութեամբ տաճարն այն վայրն է, ուր կրակն անմար են պահել: Մեհեանը՝ հոսող ջրի ակունքին կառուցուած նախաքրիստոնէական հիւրընկալ վանքն է, որը նուիրուել է նախնիների հոգուն: Սասնայ Ծրեր դիւցազնավէպում, Սանասարն ու Պաղտասարը իրենց բնակութեան վայրըն ընտրել են հենց անմահական ջրով գետակի ակունքին, այսինքն՝ այդտեղ մեհեան են կառուցել:

«Մեհեան» բառը բաղկացած է Ասորերէն ու Արաբերէն «մյէհ=ջուր» եւ «եան-ա*յն-ակունք» արմատներից:

Իսկ Բագի՞նը:

Տառացի վերլուծմամբ Բագինը ուղղակիօրէն «ակադեմիա»-ն է, իսկ Բագինի քուրմերը բարձրագոյն գիւտարար գիտնականներ, ակադեմիկոսներ: Այլապէս միայն զոհ մատուցելու արարողութեան կամ գուշակութեան համար քուրմերը ընդարձակ տարածքներ, գիւղեր ու մեծ նուէրներ չէին ստանայ:

Բագարանը՝ նախքան քաղաքի անուն դառնալը, եղել է ակադեմիկոսներ պատրաստելու ուսումնարան: Բագաւանը՝ ակադեմիկոսների աւան:

Բագրատունիները եղել են Հայոց քուրմ-ակադեմիկոս- ների տոհմական տունը, այլապէս Հայ ազգի հոգեւոր դասի ներկայացուցիչները:

Իսկ հրեաները գիտէին որտեղ խցկուել:

«Բագ»-երը կամ գիտութեան արքաները՝ իրենց արարչութիւններով, դեռեւս ոչ քաղաքակիրթ մարդկանց ու ազգերի համար պիտի թուային աստուածներ, ու նրանց կոչումը կամ մակդիրը պիտի դառնար «Բոգ=Աստուած»:

Բագին բառը կամ «բագ» արմատը իր իսկական բովանդակութեամբ ու ուղղագրութեամբ չի հանդիպում անգլերէնում, ֆրանսերէնում եւ ինչպէս տեսանք՝ ռուսերէնում (Բոգ), որովհետեւ, մեր կարծիքով նրանք համեմատաբար նոր լեզուներ են: Oxford Illustrated Dictionary անգլ.-անգլերէն բառարանում հանդիպում ենք Beguin ուղղագրութեամբ բայց «Բագին» հնչիւնով մի բառի: Բացատրում է, որ «Բագինները» մայրապետական կրօնական կազմակերպութիւն էին, հիմնադրուած Հոլանդիայում, 12-րդ դարում: Նրանք փոքր համայնքներով գոյատեւում են մինչեւ մեր օրերը: Իսկ Beghard բառի տակ շարունակում է, թէ սրանք էլ «Beguin»-ների օրինակով տղամարդկանց հոգեւոր եղբայրութիւն են եղել, ստեղծուած 13-րդ դարում եւ տարածուած ցածր երկրներում: 14-րդ դարից սկսեալ Հռովմի Պապերը սերնդէ սերունդ հալածել եւ ինկվիզիցիայ են ենթարկել սրանց, մինչեւ որ մնացորդները 17-րդ դարում միացել են Franciscan-ների Tertiarii-ի կարգավիճակով: Իսկ «Տէր-Տիար»-ը միայն ու միայն հայերէն է:

Կարծում ենք, որ Հայ քուրմերը տարբեր անունների տակ գոյատեւել են ու այսօր էլ անշշուկ ու աննկատ գործում են աշխարհի չորս ծագերում:

Արշակ

Սուրբ Մեսրոպ Մաշտոցն ասում է, թէ Արարիչն ամէն ինչ յօրինել է զոյգերով, ինչպէս արու եւ էգ, բարձր ու ցածր, վերին ու ստորին, արտաքին ու ներքին, արական ու իգական, դրական ու բացասական, եւ այլն: Տառերը նոյնպէս ունեցել են զոյգերի այդպիսի մի քանի համադրումներ, որոնցից մէկն է ձայնաւոր-բաղաձայն զոյգերի կարգը: Համաձայն այդ կարգի, իւրաքանչիւր բառ կամ բառարմատ կառուցուած է եղել ձայնաւոր-բաղաձայն կամ բաղաձայն-ձայնաւոր զոյգերով: Սակայն բառակազմութեան ընթացքում որոշ ձայնաւորներ ընկել են, ինչի արդիւնքում կան բառեր, որոնց մէջ երկու կամ երեք բաղաձայներ յայտնւում են իրար կողքի: Վերականգնելով պատշաճ ձայնաւորը իր տեղում կարելի է գտնել բառի կազմութիւնը: Այդպիսի մի օրինակ է «Արշակ» անունը:

Արշակ=«ր» եւ «շ» բաղաձայների արանքում պէտք է լինի մի ձայնաւոր, ինչը ըստ մեզ եղել է «ու»-ն, ուստի ունենք. – Ար-ուշ-ակ: Բառի «ար» արմատը տառացիօրէն նշանակում է «Աստուծօյ մասնիկ» կամ «վերին մասնիկ», «արեւի րոպէ» կամ «ցերեկ», «լոյս»: Ուստի ունենք «վերին մասնիկ՝ ուշի ակ», այլապէս՝ «գլխի մասնիկ, ուշի ակ», որտեղ «ուշի ակը» ուղեղի զգայական (ներւային) համակարգի կենտրոնն է, ուղեղիկը:

Արշակը՝
1. Որպէս պետութեան մարմինը ղեկավարող անձ, նշանակում է «պետութեան ներւային համակարգը կարգաւորող կենտրոն», ինչը համապատասխանում է պաշտօնին:
2. Նշանակում է նաեւ «Արարչի մասնիկին (արարուածներին) ուշադիր-հոգատար ակ-անձ», ինչը նոյնպէս մտնում է արքայի պարտականութեան մէջ:
3. Նշանակում է նաեւ «Վերին-Աստուածային մասնիկին (հոգուն եւ հոգեւոր գիտութեան) ուշադիր անձ»:
4. «Արշակ»-ը անձ մարմնաւորելուց բացի լուսատու ակ է, որը էակների «վերին մասը կամ գլուխը ուշքի բերող լուսատուն է» եւ համապատասխանում է առաւօտեան արեւածագը աւետող լուսաստղին:
«Արշակ»-ն ունի իր իգական զոյգը, որն է «Արուս-ակ»-ը կամ «Արուսեակ»-ը:

Դեռեւս Քարահունջի հայ աստղագէտները իմացել են, թէ Արուսեակ մոլորակը ամէն օր երկու անգամ պարզ երեւում է երկնքում: Մէկը առաւօտեան արշա-լոյսին (Արուշակի լոյսին), արեւի ծագելուց առաջ, իսկ երկրորդը՝ երեկոեան, արեւի մայր մտնելուց եւ աստղերի երեւալուց առաջ: Առաւօտեան երեւացողը կոչել են «Արշակ», իսկ երեկոեանը՝ «Արուսեակ»: Նրանք իմացել են, թէ ինչ տեսակի լոյս է տրւում մեզ նրա կողմից տուեալ երկու պահերին: Առաւօտուն ուշքի բերող լոյս, երեկոեան՝ ուսը կամ միտքը լուսաւորող, պայծառացնող լոյս: Քանզի Ուշքն ու Միտքը նոյնական են Ուշք ու Ուսքի հետ: Ուսանելը բեռնակրութիւն չի, այլ Միտք անել է, եւ գրաբարում մեր իմացած ուսը կոչուել է «Ուս ընդ անութ», տարբերուելով ուս-մտքից: Իսկ «Ուսիրիս-Օսիրիս»-ը նոյն ինքն ուսմունք տարածող Եգիպտական աստուածն է:

Ուրարտու

Թէ ինչո՞ւ են մեր պատմաբանները խրտչում «Ուրար- տու»-ից եւ «Ուրարտացի»-ներից՝ պարզուեց, նրանք Հայերէն չեն հասկանում:

«Ուրարտու»-ն բաղկացած է «Ուր», «Ար» եւ «տու» արմատներից:

«Ուր»-ը այսօր էլ օգտագործւում է հայերէնում «տեղ» իմաստով: Պատմական «Ուրհայ» քաղաքը նշանակում է «Հայի տեղ», «Հայոց բնակավայր»: «Ուր»-ը համապատասխանում է անգլ. «where»-ին:

«Ար»-ը տառացիօրէն վերծանւում է մի քանի իմաստներով, որոնք իրար լրացնող, ամբողջացնող բովանդակութիւն ունեն: Առաջինը՝ «Արեւի րոպէ ու մասնիկ» է, իսկ այդ րոպէն ամբողջ ցերեկն է, լոյսի րոպէն է, արարչութեան պահն է ու արարուած մասնիկը:

«Տու»-ն «տալ» բայի արմատն է, ինչպէս «լուսատու»- լոյս տուող, «ստնտու»-կաթ տուող: Հետեւաբար իմի բերելով «Ուր»-ի «Ար»-ի եւ «տու»ի բովանդակութիւնները, ստանում ենք «լոյս տուող տեղ-բնակավայր», «Արարողների բնակավայր»: Այդ լոյսը «Արարչական» է, Աստուածային է, ուստի «Ուրարտու»-ն «Աստուածային իմացական լոյսը սփռող-տարածող կենտրոն» է եղել:

Նոյնիսկ Շումերական հերոս Գիլգամէշ-ն է բարձրացել Հայաստան՝ այդ լոյսն ստանալու համար:

Մենք, Հայերս «Ուրարտու»-ից խրտչելու կամ ամաչելու ոչ մի պատճառ չունենք. թող ուրիշները ամաչեն ու մտածեն:

Ռուսայ

Ուրարտուի թագաւորներ են եղել մի քանի «Ռուսայ»- ներ: Ովքե՞ր էին նրանք եւ ի՞նչ է նշանակում այդ անունը: Հայոց նախարարական տներից մէկն է եղել «Ռշտունեաց» տոհմը: Անուան արմատներն են «Ռշ», եւ «տուն», այսինքն «Ռշ»-երի «տուն»-նախարարութիւն: «Ռշ»-ի «ռ» եւ «շ» բաղաձայնների միջեւ ձայնաւորը եղել է «ու»-ն: Վերականգնելով այն իր տեղում՝ ստանում ենք «Ռուշ»: «Շ»-ն եւ «Ս»-ն լծորդներ են ու տարբեր բարբառներում կամ լեզուներում կարող են իրար փոխարինել: Ուստի «Ռուշ»-ը կարող է յայտնուել «Ռուս» հնչիւնով եւս: Հետեւաբար «Ռուսայի տունը» հենց «Ռշտունիք»-ն է:
Ռշտունիների բնակավայրը եղել է Վանայ լճի հարաւային ափերին: Իսկ չէ՞ որ Ուրարտացիները հենց Վանայ լճի աւազանի ծնունդ են, Վան մայրաքաղաքով: (Տեսնո՞ւմ էք «Ռուս» եւ «Վան» բառերի կապը):

Ռուսաց ազգային աւանդավէպերում (Բելինայ) նրանց ծագումը տեղադրւում է հարավային ծովի ափերին: Դա հենց Վանայ ծովակն է: Իսկ ո՞վ է Ռուսաց աւանդավէպերում Ռուսական ոգին մարմնաւորող հերոս «ԻՎան»-ը, եթէ ոչ «Վանից եկողը», նաեւ «Ի Վան»՝ «դէպի Վան» ձգտողը: «ԻՎան» անունը հենց հայրենադարձութեան կոչ է:

Իսկ «Ռուս»-ը ռուսերէնում (եւ ոչ միայն) նշանակում է «լուսեղէն», «պայծառ», «արեւագոյն»:

Ըստ երեւոյթին, Ուրարտական պետականութեան անկման հետեւանքով Ռշտունիներից ոմանք գաղթել են հեռաւոր հիւսիս ու կազմել Ռուս ազգը, կրելով իրենց տոհմային անունը, իսկ մի մասն էլ գաղթել է արեւելք, որտեղ պահպանել է «Ուրարտու»-ից «Ուրտու»-ն, այսօրուայ Պակիստանցիների ինքնանուանումը:

Արգիշտի

Ո՞վ էր Արգիշտի արքան եւ ի՞նչ է նշանակում:

Նրանցից մեզ են մնացել «Արճէշ»-ն ու «Արճիշակ»-ը Վանայ լճի աւազանում:

«Հայաստանի եւ Հարակից Շրջանների Տեղանունների Բառարան»-ում «Արճէշ» բառի տակ կարդում ենք, թէ «Արճէշ» անունը բարբառային ձեւով հնչում է նաև «Արգիշա»:

Բառարանը կազմողները հերքում են դրա կապը Արգիշտիի հետ: Սակայն վայ իրենց:

«Արգէշ»-«Արգիշ»-ը իմաստով հանդերձ մեզ համար պահպանել են Հնդիկները…

Ըստ տառադարձութեան օրէնքների, հայերէնի «Ա»-ով սկսուող բառերից մեծ մասը այլ լեզուներում կորցնում է սկզբնական «Ա»-ն: Կարող ենք շատ օրինակներ բերել:

Հայոց «Արայ»=հին եգիպտական «Րա-յ» աստուածը, անգլ. Ray=ճառագայթ (ընդհանրապէս), իսկ հայերէնի «Արայ»-ն ուղղակիօրէն արեւի ճառագայթն է, ինչը պատկերուած է Եգիպտական Ռա աստուծոյ որպէս խորհրդանիշ: Հայաստանում այսօր էլ «Արայ» անունը կրողին կանչում են «Արօ-յ», որը նշանակում է Արեւի որդի (եւ ոչ թէ ճառագայթ): Սա էլ այլ լեզուներում յայտնւում է «Roy, royal, roi, rio» ձեւերով (Ունենք Արօյեան ազգանունը, որը «Արեւորդիներից սերած» է նշանակում):

Հայկական «Արամ»=հնդ. «Րամ-ա»: Հայ. «Արեւ»=անգլ. «Rev», «Rev-olution, Rev-erance, rev-olver, Rev-eal» եւ այլ բառերում, որոնց մէջ արեւի կամեցողութեան, արեւի ներքին բորբոքումների, արեւի պտոյտի, արեւի ընտրեալ որդու գաղափարներն են դրուած եւ չափանիշը միշտ արեւն է:

Այդպէս էլ «Արճէշ»-ը հնդկերէնում դարձել է «Րաճէշ» ու նշանակում է «Տիրակալ»: Մինչդեռ հնդկերէնում կայ բառի արմատը «Րաճայ», որը թարգմանում են «թագաւոր», բայց դա հայերէնի «Արաճայ»-«Արաքայ»-«Արքայ»-ն է: Իսկ «Րաճէշ»-ի «էշ»-ը նոյնն է հայերէն «էշ»-ի հետ, որը բարդութեան ժամանակ դառնում է «իշ» (ինչպէս «իշ-խան» բառում) եւ նշանակում է «գործ», «գործող»: Հետեւաբար «իշխան»-ը «գործող խան»-ն է եւ ոչ թէ թօշակի անցածը կամ մեռած գնացածը: Հայերս «էշ» ենք համարում ընդհանրապէս «գործող», «ճգնող» կենդանուն կամ մարդուն:
Հետեւութիւն 1. Հնդ. «Րաճէշ»-ը նշանակում է «գործող արքայ»: Դա նոյնանում է հայերէնի բարբառային «Արճէշ»-ի կամ «Արգէշ»-ի հետ, իսկ «տի»-ն ինչպէս «տէար» կամ «տիար», «տիկին» բառերում նշանակում է «մեծ», («տիեզերք»-ը մեծ եզերք է եւ ոչ թէ անեզր) այդպէս էլ «Արգիշտի»-ում, որը նշանակում է «գործող մեծ արքայ»:
Ինչպէս գիտենք, մարդկանց անունները ընդհանրապէս ածականներ կամ որակաւորումներ են: Ուստի, պէտք չէ զարմանալ, որ ինչ որ թագաւոր կամ արքայ իր որդուն տուել է այդպիսի անուն:
Հետեւութիւն 2. «Արգիշտի» անունը կրող Ուրարտական սեպագիր արձանագրութիւնը կարելի է վերընթերցել «Արքիշտի»:

Էրեբունի

Պատմաբանները միաբերան պնդում են, որ Երեւան քաղաքի անունը երբէք չի յիշատակուել փաստագրական պատմութեան մէջ: Մենք կողմ չենք այդ կարծիքին:

Խորենացի, էջ 158.- «Բայց վիճակեցաւ Հայոց եւ Բարթուղիմէոս առաքեալ, որ եւ կատարեցաւ առ մեզ յԱրեբանոս քաղաքի»:

Թարգմ. «Հայոց վիճակուեց նաեւ Բարթուղիմէոս առաքեալը, որ մահացաւ մեզ մօտ, Արեբանոս քաղաքում»:
«Արեբանոս»-ը ըստ Խորենացու գտնուել է Հայաստանում ու քաղաք է եղել:
«Հայաստանի եւ Հարակից Շրջանների Տեղանունների Բառարան»-ում կարդում ենք.-
«Քաղաք Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Աղբակ գաւառում: Գործածել է Մ. Խորենացին»:
«Արեբոնոս»՝ «հանդիպում է Խորենացու պատմութեան ձեռագրական տարբերակում», նաեւ «Արեւբանոս»՝ «Գաւառ Մեծ Հայքի Վասպուրական աշխարհում, Մեծ Զաբ գետի աւազանում, կենտրոնը նոյնանուն քաղաքը, որպէս գաւառի յիշատակւում է Յայսմաւուրքում»:
«Ֆ. Կոնիբերը, Հ. Գելցերը, Հ. Մարկվարտը նոյնացնում են ս. Բարդուղիմեոսի մոտակայքի Արաբիոն բերդի կամ ամրոցի հետ ու տեղադրում նրա մօտի այժմեան Դեւեր գիւղի տեղում»:

Ճիշտ է, որ Վասպուրականում եկեղեցի է եղել Բարթուղիմէոս առաքեալի անուամբ ու ըստ Խորենացու՝ նա այդ շրջանում քարոզչական բեղուն գործունէութիւնը է ծաւալել: Սակայն այդ ամէնը դեռեւս չի հաստատում որ նա այդտեղ մարտիրոսացել է:

Քանզի՝
1. Խորենացու օգտագործած «Կատարեցաւ» բառը չի նշանակում «սպանուեց», այլ «կեանքի աւարտին հասաւ», «մահացաւ» (Լեռան կատար-կատարելութիւն):
Հետեւաբար, Բարթուղիմէոս առաքեալը չի սպանուել Հայաստանի հարաւ-արեւելեան ծայրամաս Վասպուրականում, այլ շարունակել է իր գործունէութիւնը երկրի խորքերում, եւ միայն սովորական մահով աւարտել իր կեանքը: Հնարաւոր է, որ նրա դին Արեբանոսից բերել են ու հողին յանձնել իր անունը կրող եկեղեցում, Վասպուրականում:

2. Ոչ մի շօշափելի հնագիտական, պատմական ու մատենագրական փաստ չի հաստատում, որ «Արեբանոս» քաղաքը գտնուել է Վասպուրական նահանգում: Արեւելագէտների ու պատմաբանների ենթադրութիւնն է դա միմիայն: «Արեբանոսը»-ը գիւղ չի եղել ոչ էլ ամրոց, որ մօտաւոր տեղն իսկ անյայտ մնար պատմութեան բնագաւառում:

Ըստ մեզ «Արեբանոս»-ը ուղղակիօրէն առնչւում է «Էրեբուն-ի»-ին ու «Երեւան»-ին:
Եթէ այսօր մեր մայրաքաղաքի անունը «Երեւան» է հնչում եւ ոչ «Երեւուն»՝ հիմնուելով «Էրեբունի»-ի «բուն»-ի վրայ, եւ երբէք վերջին հարիւրամեակներում այդպէս չի հնչել, ապա ուրարտական սեպագրի ընթերցումն էլ առնուազն պիտի լինի «Էրեբանի»:

Մենք հակուած ենք կարծելու, որ «Երեւան»-ը առաջացել է «Արեբան-ոս»-ից, որը տառադարձւում է «Արեւ-ան-ոց», եւ անմիջականօրէն կապւում է արեւի եւ ոչ թէ երէի, կամ երեւալ բայի հետ, ու նշանակում է արեւ անող տեղ, ինչը աշխարհագրականօէն ճիշդ է: Այլապէս «Արեւի Վան», «արեւի քաղաք», նաեւ «արեւելեան քաղաք», ինչը պատմականօրէն համապատասխանում է ճշմարտութեան, քանզի Ուրարտական մայրաքաղաք Վանի նկատմամբ գտնւում է արեւելքում:
«Արեբոնոս» աղաւաղուած ձեւում արմատականօրէն չի փոխւում բառի իմաստաբանութիւնը, այլ «Արեւ անող»-ը դառնում է «Արեւի բոյն» «Արեւելեան բոյն»: Այս բովանդակութիւնից առաջնորդուելով կարելի է եզրակացնել, թէ Երեւանը կարող է եղած լինել Ուրարտական պետութեան արեւելեան կենտրոնատեղին, որպէս երկրորդ մայրաքաղաք: Ուստի չենք ժխտում, որ երկու ձեւերն էլ հաւանաբար օգտագործուել են պատմութեան ընթացքում, քաղաքին տրուած կարեւորութեան համապատասխան:

«Բան» արմատին հանդիպում ենք «Վան» քաղաքի հիմքում, նաեւ Վրաստանի «Վազիսուբանի» տեղանուան մէջ, «Վազերի-որթատունկների բան-վան» իմաստով: Իսկ «Արեբոնոս»-ի «Բոն»-ը «բոյն» բովանդակութեամբ հանդիպում է Գերմանիայում որպէս քաղաք «Բոն», եւ այլուր:

Ինչ վերաբերւում է Արեբանոս քաղաքը Վասպուրականի «Արաբիոն» ամրոցի հետ շփոթելուն՝ կասենք հետեւեալը: Նախ որ «Արաբիոն»-ը եղել է ամրոց եւ ոչ թէ քաղաք: Երկրորդ, «Արաբիոն» անունը ըստ մեզ նշանակում է «հարաւի ամրոց», եւ անկասկած իր կառուցման ժամանակ համապատասխանել է այն կառուցող պետականութեան աշխարհագրական դիրքին:

Ցորենի Երգը-Դանիէլ Վարուժանն պիտի ասէր «Հացին Երգը»:

Թէ ի՞նչ առնչութիւն ունի փաստագրական պատմութիւնը «ցորեն» բառի հետ…:

Մեզ ծանօթ գրաբարեան ուղղագրութեամբ «ցորեան»-ը ժամանակի ընթացքում յայտնւում է «ցորեն» ձեւով, իսկ անգլերէնում «ց»-ի բացակայութեան պայմաններում եւ «ե»-ի անկումով առաւել եւս աղաւաղուելով ստացել է c o r n ձեւը:

Աճառեան «Ցորեան» բառի տարատեսակն է համարել «ցուր-եան»-ը, որը իս բառի հնագոյն արմատական ձեւն է:

Միջագետքում նոյնպէս «ց»-ի բացակայութեան պայմաններում բառը տառադարձուել է «շուրեան», ինչից էլ առաջացել է «Աշ-շուրեան»-ը, որը ոչ թէ ինչ որ մի հնադարեան կորած ազգ կամ ցեղ է, այլ պատմութեան մէջ առաջինը ցորենով սնուող եւ ցորենի մշակմամբ զբաղուող ժողովուրդն է: Քանզի ակզբի «Աշ»-ը ընդհանուր առմամբ սնունդ եւ ուտել է նշանակում (հայ. «ճաշ=եփուած ուտելիք», «լաւ-աշ»՝ լաւ ուտելիք, «Աշուն=ուտելիք ունեցող» եղանակ, ռուս. «յէշ=կեր», թուրք. «աշ=ապուր»): Այսօր էլ Հայաստանում յայտնի է «Աշուրայ ցորեն»-ը:

Հոմերոսի Ոդիսեւսը իր թափառումների ընթացքում փնտրում է եւ բազմիցս հանդիպում ու հիւրընկալւում «Ցորեն ուտող ազգեր»-ի կողմից, որոնք, կարծում ենք, թէ հենց Աշշուրեանները պիտի լինեն, յետնաբար Ասորիները, Սուրիա-սիրիացիները, որոնք այսօր էլ ցորենի լաւ մշակներ են ու հացակերներ՝ հայերիս նման:

Պէտք է այս տեսանկիւնից քննարկել «Աշշուր»-ի (հացի կամ ցորենի աստուծոյ) պաշտամունքը:

«Ցորեան»-ի «ցուր» արմատը ունեցել է «ցանուած ուր-տեղ» նախնական բովանդակութիւնը: «Ցուր»-ից առաջացած «Ցուրտ» բառը նշանակում է «ցուր կամ ցորեն տուող», եւ զարմանալի չէ, որ ցորենը լաւ է աճում յատկապէս ամենացուրտ երկրներում, ինչպէս Ռուսաստանում, Կանադայում, Հայաստանում:

«Ցորյանի Երգ»-ի շարունակութիւնը կլինի ներքեւում:

Սասնայ Ծրեր

Թէ ինչո՞ւ «Սասնայ Ծրեր» եւ ոչ «Սասնայ Ծռեր»:

«Ծր» արմատից ունենք «ծր-ար» բառը: Ծրարը հիմնականում պաշտպանում է ծրարուածը: «Ծիր»-ը նոյնպէս որեւէ էութեան շրջանագիծն է, որը միեւնոյն ժամանակ այդ էութեան պաշտպանական գիծն է: Իսկ «Սասնայ Ծրեր»-ը միանշանակ Սասունի պաշտպաններն էին եւ ոչ թէ «գիժերը»:

Արծրունի

Խորենացին «Արծրունի» տոհմանունը բացատրել է որպէս «արծիւ ունի»: Հնարաւոր է, որ «արծիւ»-ը նրանց համար խորհրդանիշ է ծառայել, որովհետեւ թռչունը պատկերել է հոգին ու հոգեւորը: Սակայն «Արծրունի» տոհմանուան արմատը Սասնայ Ծրերի «Ծր»-ն է եւ ոչ թէ «ծիվ»-ը: «Արծրունի» նշանակում է «Ար-ի «Ծր»-ը «ունի», այսինքն «Ար-ի պաշտպանութիւնն ունի», «լուսաւոր ծիր-լուսապսակ ունի»: Իսկ քանի որ «Ար»-ը Արարիչն է՝ ուստի «Արծրունի»-ները «Արարչի պաշտպանութիւնն ունեն», «Արարչական ծիր-լուսապսակ-աուրայ ունեն», «Արարչի ծիր- լուսապսակ-թագն ունեն»: Ահա այստեղից էլ պատմութեան ընթացքում Արծրունիների մշտական ձգտումը թագաւորական գահին:

Կարելի է ենթադրել, որ պատմական շա՜տ հին ժամանակներում նրանք իսկապէս նստած են եղել այդ գահին:

Խորենացին խօսելով Սանասարի եւ նրա Ադրամելեք (Բաղդասար) եղբօր մասին, ասում է, թէ առաջինը հաստատուել է Սիմ (Սիմսար) լեռան շրջակայքում-ինչը Սասունն է: Իսկ Ադրամելեքի սերունդները հաստատուել են Սիմ լեռան հարաւ-արեւելեան կողմերում, ու շարունակում է. «Ի սմանէ՝ ասէ պատմագիրն, լինել զԱրծրունիս եւ զԳնունիս»:

Թարգմ. «Սրանից են առաջացել Արծրունիները ու Գնունիները, ասում ի պատմագիրը»:

Ահա իմացանք «Սասնայ Ծրերի» եւ «Արծրունիների» արիւնակցական կապի մասին, ինչով հիմնաւորւում է եւ նրանց անուններում «Ծր» նոյնութիւնը:

Ցրան Վերգոյ

Ոչ անտեղիօրէն մենք կասկածում ենք , որ Սասայ Ծրե- րի ցեղից ինչ որ «Ցռան» ծնուած լինէր:

Մեր կարծիքով մեզ աւանդուած պիտի լինի «Ցրան Վերգոյ», որի արմատն է «ցուր անող» Վերգոյ, այսինքն ցորեն մշակող Վերգոյ, որն իր ցորեն չափելու կոտով ստիպուած էր ուրիշների համար ոսկի չափել: Իսկ «Ցուրեան Վերգոյ»-ի «Վերգոյ» անունը յուշում է առաւել կարեւոր մի տուեալ, այն է՝ «վեր գոյացնող», «աճեցնող»:

Մեր աչքի առաջ հառնում է ցորենի մշակութեան հիմնադիրը, Ցուրեան-Աշշուրեանների նախահայրը՝ Սասնայ «Ցուրեան Վերգո»-ն:

Մովսէս Նաճարեան

«Հայ Արիներ» Թիվ 52, 53, 2005թ.

Հայոց Պետություն Էությամբ Եվ Բնույթով

June 27, 2011

Բոլոր ժամանակներում մարդկային հոգիների մեջ իր արմատներն է ձգել օտարամոլություն կոչվող ախտը: Դիցուկ հին Հայաստանում հարգանքի էին արժանանում հունարեն լեզուն ու մշակույթը օգտագործողները, իսկ ասենք, ցարական Ռուսաստանում արքունիքի սերուցքի գերակշիռ մասը ֆրանսերենով էր հաղորդակցվում…

Սարսափելի է մեր ներկայիս վիճակը: Մեր ազգակիցներից շատերը (հիմնականում երիտասարդները) խոսում են մի լեզվով, որը ոչ մի չափորոշիչով չի կարելի համարել որևէ ազգի լեզու: Մեր բառապաշարի մի պատկառելի մասը հագեցած է օտար բառերով, որոնք ժամանակի ընթացքում սեփականացրել ենք և, եթե օգտագործենք այդ բառերի իրական տերերի մոտ, ապա նրանք ոչինչ չեն հասկանա: Եվ ցավալին այն է, որ մենք դրանք հասկանում և գործածում ենք՝ անընդհատ հետին պլան մղելով մեր սեփականը:

 Այս ամենը, թերևս, օրինակելի և առաքինի հայ հեղինակությունների պակասից է: Մեր Ազգին իդեալներ են պետք, որպեսզի ձգտենք նմանվել նրանց: Իսկ մեր ունեցած «հեղինակությունները» կիսագողական օլիգարխներն են կամ կիսագրագետ քաղաքագետները, որոնց բանավոր (գրավորն իրենցը չէ) խոսքում ամեն ինչ կա՝ բացի հայերենից: Եվ սրանց նման հաստափորների-հաստավզների «ճառերը» դուրս են հորդում մեր հանրային եթերից, և այլ ԶԼՄ-ների խոսափողերից:

Այսպիսին է մեր իրականությունը, և ինչպես ասում են, սրանից չես փախչի: Բայց մենք փախչելու խնդիր էլ չունենք,  ուղղակի պիտի տեր լինենք մեր լեզվին և ազգային մյուս արժեքներին, քանզի հայտնի ճշմարտություն է. եթե տեր չես կանգնում ունեցածիդ, դա անում են այլոք՝ մեր դեպքում մեր թշնամիները: Դրա ցավալի, բայց դիպուկ օրինակն է մեր պատմական հայրենիքի մեծ մասի տեր չկանգնելը: Արդյունքում թե’ թուրք-ազերիները, թե’ «փորձասեր» վրացիները, թե’ քրդերը և այլոք դա անում են մեր փոխարեն՝ բնականաբար մեծագույն հաճույքով:

Առանց որևէ կողմնապահության, վստահորեն կարելի է ասել, որ հայերենը դասվում է աշխարհի ամենաչքնաղ լեզուների շարքը (եթե չասենք՝ գլխավորում է): Եվ ասածներիս երաշխավորը ոչ միայն մեր Մեծերն են, այլև՝ Բայրոններն ու Բրյուսովները, որոնք, ինչպես գիտեք, մեզ ազգակից չեն եղել և մեր լեզվին վերաբերվել են ամենայն սիրով ու պատշաճությամբ: Թող չթվա, թե մի տակավին պատանի բոլորին ճիշտ ապրել է սովորեցնում: Բնա’վ: Ես լինելով մասնիկը Հայ Ազգի, նրա Գեն ու Արյունը կրողը, պարզապես պահանջում եմ անարատ պահել մեր Լեզուն ու Արյունը, Հայրենիքը, որովհետև սրանք ի վերուստ՝ Արարչի կամոք մերն են: Թշնամին անողոք է, այսպես որ գնա՝ մնացածն էլ կտանի ու հետո… Իհարկե չենք թողնի: Եկեք ապրենք ՀԱՅՈՐԵ’Ն:

Վլադիմիր Խաչատրյան
Հայ-Արիական ուսանողական ակումբ 

«Հայ Արիներ» Թիվ 38,  2004թ.

Լեզվաբանություն – Լեզվաքաղաքականություն Հստակեցում

June 26, 2011

Լեզվաբանությունը գիտություն է լեզվի համակարգի, նըրա գոյաձևերի, զարգացման, հաղորդակցման կանոնների մասին: Հիմնականում ընդգրկում է աշխարհաճանաչողություն` նյութ-բառ-անձ փոխհարաբերություն, գրագիտության դասընթաց, ճարտասանություն` գեղեցիկ և տրամաբանված խոսքի կառուցում:

Քաղաքականությունը պե- տական կառավարման համակարգի ուղղորդված, բայց չըկանոնարկված` իրավիճակային ազատության աստիճան ունեցող գործընթաց է: Լեզվաքաղաքականությունը պետական-ազգային անվտանգության գործոն Է, առավելագույն քաղաքական նրբանկատություն պահանջող ոլորտ, ներառում է լեզվահոգեբանություն, հասարակագիտություն, միջպետական հարաբերություններ:
Խորհրդային տարիներին Հայաստանը չուներ ինքնուրույն լեզվաքաղաքականության իրավունք, բնականաբար` նաև այն իրականացնող մարմին: Այնպիսի կարևոր ոլորտ, ինչպիսին պետական լեզվաքաղաքականությունն է, ԽՍՀՄ-ում խիստ նպատակաուղղված էր և վերահսկվում էր թե’ կադրային, թե’ բովանդակային առումով: ՀՀ լեզվի պետական տեսչությունը ստեղծվեց համապետական մարմնի կարգավիճակով` համապատասխան գործառույթներով, առանց ավանդույթի ու մասնագետների` ժառանգություն ստանալով լեզվամտածողությամբ պառակտված հանրություն: Թե որքան է կարևոր ազգի հոգեբանությունն առողջացնելն ու պետական-ազգային խնդիրների լուծմանը նպատակաուղղելը, պարզաբանման կարիք չունի: Հասարակության հոգեբանությունը 3 հիմնական շերտ ունի` ժառանգական, ուսումնադաստիարակչական, կենսակերպի: Երեքն էլ միավորվում, մի ամբողջություն են դառնում լեզվի միջոցով, որը հասարակության մերանն է ու պետության ոգու արարիչը:
ԼԵԶՈՒՆ կենդանի է լեզվակիրներով, պաշտպանված` լեզվահամակարգով, գործունակ` լեզվաքաղաքականությամբ:
Հայերենի համակարգը, փառք աստծո, անթերի է: Լեզվակիրներ պետք է ապահովի կրթահամակարգը: Չհաշված բազմաթիվ ու բազմաբնույթ շեղումները` Հայաստանի սովորողների ճնշող մեծամասնությունը հայախոս է: Իսկ լեզվաքաղաքականությունը կախվել է օդում և իր տեղը չի գտնում: Ո՞վ է մեղավոր: Նրա՞նք, ովքեր չհասկանալով լեզվի տեսչության դերը, կառույցն ամլացրին, խցկեցին կրթության նախարարության մեջ, թե՞ նրանք, ովքեր նեղ մասնագիտական խնդիրները չտարբերելով համապետականից, թշնամի դարձան իրենց զորացնողներին: Կամ գուցե նրա՞նք, ովքեր այսօր, երբ լեզվի տեսչության ղեկավար պետք է ընտրվի, աշխատում են հասարակական կարծիքն ապակողմնորոշել. շահարկումներով, բամբասանքով հոգեբանական ճնշում գործադրել, կառույցը զրկել արդյունավետ գործելու հնարավորությունից:
Ճիշտն ու սխալը հավերժական ուղեկիցներ են, շփոթելը հնարավոր է: Սրան ներում կա: Գիտակցված վնասարարությունն ու կեղծիքն է աններելի:
Լեզվի տեսչությունունում կուտակված խնդիրների մի մասն ընթացիկ` աշխատանքային է, մնացածը` արհեստածին: Կառավարման համապետական մի մարմինը մյուսի մեջ ընդգրկելու քաղաքական կոպիտ սխալի հետևանքով գոյացել է լեզվի տեսչության կարգավիճակի և գործառույթների անհամապատասխանություն: Չհստակեցված` այդ իսկ պատճառով շահարկվող խնդիրներ են` «լեզվաքաղաքականության մասնագետ» հասկացության սահմանումը, լեզվի տեսչության պետի հավակնորդներին առաջադրվող պահանջները:
Ակնհայտ է, որ տեսչության կարգավիճակը պետք է բարձրացվի, համապատասխանեցվի գործառույթներին, այլընտրանքն անընդունելի է: Բուհական համապատասխան կրթությամբ լեզվաքաղաքականության մասնագետ Հայաստանն առայժմ չունի: Պետական պատվեր չի ձևակերպվել, գործընթաց չի սկսվել: Սակայն տեսչությունը գործել է մեկ տասնամյակից ավելի և աշխատանքային փորձով ձևավորված կադրեր կան: Բովանդակազրկել, ձևայնացնել այս հարցը` շահարկման ամենակոպիտ տարբերակն է: Լեզվի տեսչության պետի լեզվաբանական կրթության մասին պնդումները անիմաստ են. լեզվի տեսչության գործը ոչ’ լեզվի ուսուցումն է, ոչ’ լեզվագիտական խնդիրների լուծումը, ոչ’ էլ նույնիսկ լեզվի կանոնարկումը: Լեզվի տեսչության գործառույթներն իրավական – վերահսկողական, կառավարման – հասարակագիտական բնույթի են` համապետական, նույնիսկ` համահայկական մակարդակի: Եզրակացությունը պարզ է` լեզվի տեսչության պետի պաշտոնը քաղաքական պետք է լինի: Բայց մեր քաղաքական խնդիրների ցանկում լեզվաքաղաքականությունը տեղ չի զբաղեցնում: Ներկայումս այս կառույցի ղեկավարի ընտրության հարցը լուծվում է քաղաքացիական ծառայության համակարգում, որը կոչված չէ որոշելու, գնահատելու կադրերի քաղաքական խնդիրներ լուծելու կարողությունը: Սակայն բարձրագույն պաշտոնների կադրային քաղաքականությունն էլ զերծ չէ թերություններից: Տարօրինակն այն է, որ մեզանում քաղաքական պաշտոն ասելով հասկանում են քաղաքական ուժի տնօրինմանը հանձնվող պաշտոն` առանց սահմանափակումների: Քաղաքական ուժերն էլ մեկը մյուսից արտառոց որոշումներ են կայացնում: Հետևանքն ակնառու է…
Լեզվի տեսչությունը նման է քավարանի: Այս կառույցում ապազգայինը, կեղծարարը, անդիմագիծը, անգրագետը աշխատել չի կարող, առավել ևս` ղեկավարել, էլ չենք խոսում քաղաքական պատրաստվածության մասին:
Նուրիս Բեժանյան՝
Լեզվի տեսչության
գլխավոր մասնագետ
«Հայ Արիներ» Թիվ 31, 2004թ.

Լեզուն Ազգի Հարատեվման Գրավական

June 26, 2011

Մեր ինքնության, բարոյահոգեբանական նկարագրի պահպանման անհրաժեշտ պայմանը հայերենն է, բավարար պայմանը` պետական լեզվի իրավունքներն ամրագրող օրենսդրությունը: Պատահական չէ, որ վերջին 2 տարում «ՀՀ լեզվի մասին օրենքը» փոխելու 3 փորձ է արվել: Այս օրենքը հանգիստ չի տալիս համապարփակեցման կամակատարներին. խանգարող գործոն է մեր երկրի հիմքերը քանդող ծրագրերն «օրինականացնելուն»: Դրա համար էլ` օրենսդիրն ու գործադիրը, ձեռք ձեռքի տված, օրենքը լրացնող, կիրարկելու հնարավորություն ընձեռող ենթաօրենսդրական ակտեր մշակելու փոխարեն` ստրուկի ջանադրությամբ, այն փոփոխելու ձևեր են փնտրում: Առաջիկայում սպասվում է 4-րդ հարձակումը` այս անգամ փոխված ռազմավարությամբ: Նախորդ 3-ը պատգամավորական նախաձեռնություն էր, այս մեկը գալիս է գործադիր կառույցով: Լեզվի պետական տեսչությունը լեզվի օրենքի նախագիծ է մշակել, ներկայացրել իր պատվիրատու ղեկավարին`կրթության և գիտության նախարարին: Այստեղից էլ`ոչնչով աչքի չընկնող այս նախագիծը, հայտնվել է Ազգային ժողովում: Ըստ էության այն հայերենի շահերը չի ոտնահարում` առաջին հայացքից, կարծես թե, գործող օրենքի խստացված տարբերակն է: Բայց դժվար չէ կռահել, որ նշված նախագիծը ընդամենը առաջապահ է, որը ճանապարհ է հարթում «անցողիկի» համար: Մենք այս պարզունակ աչքակապությունը սարքողին ասում ենք` եթե լեզվի օրենքը փոխելու գործնթացը լրջանա` սպասեք ձեր ազգադավ արարքին համապատասխան վերաբերմունքի:

«Մաշտոց միավորում» հասարակական կազմակերպությունը մշակել է ոչ միայն օրենքի նախագիծ, այլև` ենթաօրենսդրական ակտերի փաթեթ:

Օրենքի նախագիծը ներկայացնում ենք որպես ազգայնական ուժերի կողմից արված զգուշացում և վստահեցնում՝ «Լեզվի մասին ՀՀ օրենքի» դեմ դուրս եկողները ստիպված կլինեն ընդունել ազգային լեզվաքաղաքականությունն ապահովող ողջ օրենսդրությունը` այս անգամ արդեն անվերապահ: լու տարվա ժամանակահատվածի հետ:

Նախագիծ
Լեզվի Մասին Հայաստանի Հանրապետության Օրենքի Լրամշակված Տարբերակ
Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, կարգավորվում են լեզվավիճակը, պետական իշխանության և կառավարման մարմինների, ձեռնարկությունների« հիմնարկների« կազմակերպությունների ու քաղաքացիների լեզվահարաբերությունները:

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որի կարգավիճակը սահմանված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով:
Մաշտոցյան այբուբենը« հայերենի բոլոր գոյաձևերը ազգային հոգևոր արժեք են և վայելում են պետության պաշտպանությունն ու հոգածությունը:
Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է:
Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը:
Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է իր տարածքում բնակվող ազգային փոքրամասնություններին՝ ապահովելու իրենց լեզվի իմացությունն ու գործածությունը:
Հայաստանի Հանրապետությունն աջակցում է հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը սփյուռքում:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության կրթության լեզուն
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է:
Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում լեզուների ուսուցումը կազմակերպվում է ըստ կառավարության սահմանած կարգի , որի հիմնադրույթներն են՝
ա) Հայաստանի Հանրապետության հանրակրթահամակարգում ուսում ստացած հայազգիների լեզվամտածողութունը պետք է լինի հայերեն,
բ) պարտադիր բոլոր սովորողները պետք է իմանան Հայաստանի Հանրապետության պետական լեզուն:
Օտար լեզուների ուսուցումը Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի բաղադրիչն է՝ նպատակաուղղված համակողմանի զարգացած անհատի ձևավորմանը:
Օտար լեզուների ուսուցումը սկսվում է հինգերորդ դասարանից:
Հանրակրթական դպրոցներում ապահովվում է առնվազն երկու օտար լեզվի ուսուցման հնարավորություն (ռուսերեն, անգլերեն կամ այլ լեզուներ):
Հայաստանի Հանրապետությունը թույլատրում է օտար լեզվի խորացված ուսուցման կրթական ծրագրի իրականացում ավագ դպրոցում: Լրացուցիչ առարկաները՝ խորացված ուսուցման ենթակա լեզուն ներկայացնող երկրի գրականությունը« պատմությունը կարող են դասավանդվել այդ լեզվով:
Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների գրանցված համայնքները կարող են հիմնել համայնքային դպրոցներ: Համայնքային դպրոցները գործում են պետական վերահսկողությամբ ու ծրագրով, ուսուցանում իրենց ազգային լեզուն և մշակույթը: Համայնքային դպրոցի համալրումը կատարվում է տվյալ ազգային փոքրամասնության պատկանելության հիմքով:
Հայաստանի Հանրապետության տարածքում օտարալեզու ոչ հանրակրթական ուսումնական հաստատություն կարող է հիմնել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը` անհրաժեշտ հիմնավորմամբ« Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի համաձայնությամբ:
Հայաստանի Հանրապետության միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական բոլոր հաստատություններում հայոց լեզվից ընդունելության քննությունը և հայոց լեզվի մասնագիտական տերմինաբանության ուսուցումը պարտադիր են:
Հայրենադարձների, բռնագաղթածների, օտարերկրացի ուսանողների՝ հայերենի ուսուցումն իրականացվում է ըստ կառավարության հաստատած կարգի:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների լեզվական պարտականությունները
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել հայերենին« պաշտոնական խոսքում պահպանել հայերենի անաղարտությունը:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության հաստատությունների լեզվական իրավունքներն ու պարտականությունները
Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, հիմնարկները« կազմակերպությունները« ձեռնարկությունները (անկախ սեփականության ձևից) պարտավոր են.
ա) գործավարությունը կատարել հայերեն,
բ) նստաշրջաններում, համագումարներում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների և պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ապահովել օտարալեզու ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը,
գ) ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշերը, նամականիշերը, կնիքները, միջազգային փոստային ծրարները« ապրանքանիշերը« ապրանքապիտակները« գովազդները ձևավորել հայերեն՝ անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով:
Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների կազմակերպություններն իրենց փաստաթղթերը, ձևաթղթերը, կնիքները ձևավորում են հայերեն՝ ցանկության դեպքում զուգակցելով իրենց ազգային լեզվով:

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականությունը արտաքին հարաբերությունների ոլորտում
Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական ընդունելությունները կատարվում են հայերենով՝ որպես պետականությունը խորհրդանշող արարողակարգի պարտադիր տարր՝ անհրաժեշտության դեպքում զուգակցելով համաժամանակյա թարգմանությամբ:
Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պաշտոնյաները արտերկրում կարող են հաղորդակցվել փոխադարձաբար ընդունելի լեզվով՝ ապահովելով փաստաթղթային ձևակերպումների հայերեն տարբերակը:
Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների ելույթի լեզուն արտերկրում հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին:
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները այլ երկրների պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հաղորդակցվում են փոխադարձաբար ընդունելի լեզվով՝ ապահովելով հայերենով փաստաթղթային ձևակերպումները:
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինները, հիմնարկներն ու կազմակերպությունները« ձեռնարկությունները (անկախ սեփականության ձևից) պարտավոր են պետական հսկողության ենթակա փաստաթղթերը զուգակցել հայերենով:

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության զանգվածային լրատվամիջոցների լեզվական իրավունքներն ու պարտականությունները
Զանգվածային լրատվամիջոցները պարտավոր են հանրությանը տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվով՝ անաղարտ գրական հայերենով:
Համակարգիչը, համացանցը պետք է ունենան բոլոր գործառույթներն ապահովող հայալեզու ծրագրեր:
Գրավոր խոսք ներկայացնելիս կարող են օգտագործել միայն պետականորեն հաստատված տառատեսակներ:
Հայաստանի Հանրապետության տարածքում օտարալեզու մամուլի գրանցում և գործունեություն թույլատրվում է ազգային փոքրամասնությունների համայնքներին սպասարկելու և արտերկրում տարածելու նպատակով:
Հայաստանի Հանրապետությունում տպագրվող օտարալեզու մամուլի տպաքանակը կարող է կազմել մամուլի ընդհանուր տպաքանակի 1-ից 10-ը %-ը:
Հայաստանի Հանրապետությունում տարածվող օտարալեզու մամուլի նյութերը պետք է զուգակցվեն հայերենով:
Հայաստանի Հանրապետությունում օտարալեզու հեռուստահաղորդումների« ռադիոհաղորդումների հեռարձակում թույլատրվում է ուսումնական նպատակով (ընդհանուր եթերաժամի 1%-ը):
Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է հայերենով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գիտամեթոդական, տեղեկատու, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը, հայերենի ուսուցման հեռուստառադիոհաղորդաշարերի կազմակերպումն ու հեռարձակումը:

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականության իրականացումը
Պետական լեզվաքաղաքականությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իշխանության և կառավարման տեղական մարմինները, ինչպես նաև դրա համար լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Սույն օրենքի կատարման պատասխանատվությունը ձեռնարկություններում« հիմնարկներում և կազմակերպություններում անմիջականորեն և անհատապես դրվում է դրանց ղեկավարների վրա:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի պահանջները խախտելու համար:

Հայաստանի Հանրապետության նախագահ
Հայաստանի Հանրապետության
Ազգային Ժողովի Որոշումը
Լեզվի Մասին Հայաստանի Հանրապետության Օրենքի Կիրարկման Կարգի Մասին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է:
Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականություն մշակող և վերահսկող մարմնի՝ լեզվի պետական տեսչության պետին նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ օրենսդիր մարմնի համապատասխան հանձնաժողովի համաձայնությամբ:

Լեզվի տեսչության պետի տեղակալին նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ տեսչության պետի ներկայացմամբ:

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կրթ- ության« գիտության ու մշակույթի և պետաիրավական հարցերի հանձնաժողովներին՝ երկամսյա ժամկետում Ազգային Ժողովի քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների և քրեական օրենսգրքերում լեզվական օրենսդրության խախտումներին վերաբերող հոդվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ:
Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ երկամսյա ժամկետում մշակել և հաստատել լեզվի մասին Հայաստանի Հանրապետության օրենքը լրացնող հետևյալ ենթաօրենսդրական ակտերը:

Հայաստանի Հանրապետության պետական լեզվի գործառույթները: Հայաստանի Հանրապետության պետական լեզվի անաղարտության չափանիշերը:

Լեզվի պետական տեսչությունը նշագրող պետական մարմինների ցանկում ընդգրկելու մասին որոշումը:

Հայաստանի Հանրապետության կրթահամակարգում լեզուների և այլ առարկաների հանրակրթական և խորացված ուսուցման կարգը:

Հայրենադարձներին« բռնագաղթածներին« օտարերկրացի ուսանողներին հայերեն ուսուցանելու և բուհ ընդունելու կարգը:

Զանգվածային լրատվամիջոցների գրավոր խոսքի համար թույլատրելի տառատեսակների հավաքածուն:

Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքային դպրոցների գրանցման և գործունեության կարգը:

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Նուրիս Բեժանյան
«Մաշտոց միավորում» հ/կ նախագահ

«Հայ Արիներ» Թիվ 27, 2003թ.

Լեզվական Քաղաքականության Խնդիրներն Ու Ոլորտի Առողջացման Ուղիները

June 26, 2011

ՀՀ Սահմանադրության մեջ նշված չէ, որ մեր պետությունը ազգային բնույթ պետք է ունենա, այսինքն՝ Հայոց պետության բնույթը Հայկականությունը պետք է լինի:

Թվում է՝ այնքա՜ն կենսական ու հասկանալի է գրեթե միատարր հայաբնակ երկրի համար այս պահանջը, որ այլընտրանքը բացառվում է: Սակայն հետագա գործընթացները ցույց տվեցին, որ մեզ պարտադրվել է մեր նկարագրին չհամապատասխանող, մեր էությունը խեղաթյուրող բարոյահոգեբանական կենսադաշտ:

Սահմանադրությամբ ամրագրված պետության բնութագրիչները` ինքնիշխան ժողովրդավարական, սոցիալական, իրավական, ազգայնականության տարրից զրկելը պատահականություն չենք համարում: Պետության բնույթը պայմանավորված է մշակութային քաղաքականությամբ: Իսկ մշակութային քաղաքականությունն ընդգրկում է լեզուն, մշակույթը, արվեստը:

Լեզվական քաղաքականություն
Լեզվաքաղաքականությունը պետական լեզվի անմրցակից գործառությամբ լուծում է ազգային անվտանգության, ազգապահպանության խնդիր. լեզուն արարում է ինչպես անհատի հոգին, այնպես էլ՝ ազգի ոգին:

Եվ պատահական չէ,որ ազգի կենսադաշտի քայքայումն ու պետության գաղութացումն առավել դյուրին է, երբ այլասերվում է նրա լեզվամշակութային համակարգը:

Մեր լեզվաքաղաքական օրենսդրական դաշտը ճիշտ ձևավորվեց, սակայն կիրարկման կարգը չգործեց:

Ստեղծվեց համապետական, անկախ ազգային պետությանը անհրաժեշտ մարմին՝ ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչություն, որն իր գոյության առաջին չորս տարիների ընթացքում իրականացնում էր հայապահպան պետական լեզվաքաղաքականություն: Սակայն մեր երկրի թշնամիները, միջոցների մեջ խտրականություն չդնելով, աշխատեցին մասնատել երկրի անվտանգության հիմքը՝ դեռ չկայացած միասնական լեզվահոգեբանական դաշտը՝ ազգը բաժանելով հայախոսների, ռուսախոսների, անգլախոսների, ֆրանսախոսների:

Օտարների ֆինանսավորմամբ ստեղծվեցին նաև տարբեր կազմակերպություններ, կենտրոններ, ակումբներ: Հիմնական թիրախը դարձավ Լեզվի պետական տեսչությունը:

1998թ. գարնանից կտրուկ փոխվեց մեր երկրի լեզվաքաղաքականությունը: Փոխվեց տեսչության պետը, և հենց սկզբից էլ ակնհայտ էր, որ նպատակը Լեզվի պետական տեսչությունն անգործունակ մարմնի վերածելն էր, հնարավորության դեպքում, նաև՝ իր բնույթին հակադիր գործառույթներով աշխատեցնելը: Այսօր մեր լեզվաքաղաքականության դաշտում օտարները գործում են անվրեպ, և ապազգայնացնելու ու լեզվամտածողությանը խաթարելու նրանց նպատակը իրականանալուց հեռու չէ:

Հայերենի` օրենսդրականությամբ ամրագրված պետական լեզվի կարգավիճակն ապահովված չէ, և առկա է Հայերենի ճնշման բազմաբնույթ գործընթաց, որի հետևանքով Հայերենը Հայաստանում փաստացի ոչ միայն պետական լեզվի կարգավիճակ չունի, այլև ենթարկվում է համակարգային խաթարումների, աղավաղումների, կորցնում լեզվակիրներին: Լեզվի կործանումը նաև ազգի կործանումն է:

Կրթական քաղաքականություն
Կրթական քաղաքականության նպատակն է ազգային-պետության շահին համապատասխան`սերնդակրթության ապահովելը, հայրենիքին տեր կանգնելու, նեցուկ լինելու հոգեբանություն ունեցող քաղաքացիներ ձևավորելը:

Մինչդեռ մեր կրթահամակարգն իր բովանդակությամբ, նաև՝ ձևով այսպիսի խնդիր լուծել չի կարող: Այսօրվա կրթահամակարգի խնդիրը միանգամայն այլ է՝ հնարավորինս ապազգային, այլասերված, նյութապաշտ, անհավասարակշիռ կամ, ինչպես նշված է «Կրթության զարգացման պետական ծրագրում»`« համաշխարհային շուկայի պահանջներին համապատասխան քաղաքացիներ կրթելը»:

Այս խնդրի լուծումն իրենց ուսերին են վերցրել ԿԳ նախարարությունը և օտարերկրյա միջազգային 50-ից ավելի կազմակերպություն, որոնք ապազգային, մեր երեխաների մտավոր կարողությունները ճնշող և ամենակարևորը՝ տրամաբանելու ունակությունից զրկող տարաբնույթ ծրագրեր են իրականացնում` «Բարև’, ես եմ», «Քայլ առ քայլ», «Կյանքի հմտություններ»…

Ամոթալի է, որ ԿԳ նախարարությունը այս կազմակերպությունների համար ոչ միայն վերահսկող չէ, այլև գործում է նրանց թելադրանքով:

Հայոց կրթահամակարգի քաղցկեղն է «Կրթական բարեփոխումների կենտրոնը», որի «ջանքերով» բացառվում է որևէ ազգային ծրագրի իրականացում` հատկապես հանրակրթական համակարգում:

«Մաշտոց միավորման» առաջարկը՝ հայագիտական թեքումով ծրագիր իրականացնել հանրապետության գոնե մեկ դպրոցում, մերժվեց:

Արդ` վերաազգայնացման գործընթաց ապահովելու համար անհրաժեշտ է լեզվակրթական քաղաքականության հայերենապահպան, հայապահպան գործընթաց, որի համար հարկ է`
ա) Կրթության և գիտության նախարարության կազմում խցկած Լեզվի պետական տեսչությունը լուծարել, փոխարենը ստեղծել ՀՀ լեզվի և հայապահպանության նախարարություն.
բ) Լեզվաքաղաքական, կրթական, հայերենագիտական կառույցներն աշխատեցնել ազգային անվտանգության պետական պատվերով՝ այն է` ազգային գաղափար ախոսության սկզբունքին համապատասխան.
գ) Կադրային քաղաքականության պարտադիր տարր դարձնել Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվի լիարժեք իմացությունը.
դ) Ստեղծել հայագիտական դպրոցների ցանց` պետական միասնական ծրագրով.
ե) Գիտական, բովանադակային և լեզվական փորձաքննության ենթարկել հանրակրթական դպրոցի բոլոր դասագրքերը` հատկապես Համաշխարհային բանկի միջոցներով հրատարակած.
զ) Հանրակրթությունը մաքրել ապազգայնացնող գործոններից, այն է` բացառել օտարալեզու, երկլեզու (բազմալեզու) կրթությունը, օտար միջազգային կազմակերպությունների կողմից տարաբնույթ ծրագրերի իրականացումը.
է) Առկա զանգվածային օտարախոսության հետևանքները վերացնելու նպատակով կազմակերպել պետական լեզվի ուսուցման և իմացության ստուգման հավաստագրման կենտրոն.
ը) Մշակել կրթահամակարգում օտար լեզուների ուսուցման բարելավված, արդյունավետ ծրագիր`բացառելով որևէ օտար լեզվի զանգվածային գերակայությունը, օտար լեզուների ուսուցման դեմ սահմանել միջին դպրոցի առաջին տարին` 4-րդ դասարանը.
թ) Սահամանել ազգային փոքրամասնությունների համայնքների կազմավորման, գրանցման և գործունեության կարգ` ազգային պատկանելության հիմքով, պետական լեզվի պարտադիր իմացության պահանջով:

Լիլիթ Հարությունյան
«Մաշտոց միավորում» հ/կ խորհրդի անդամ,
Ազգային Համաձայնության Խորհրդարանի
Լեզվի, բարոյահոգեբանական, կրթության,
մշակույթի և սպորտի հանձնաժողովի նախագահ

«Արդյունավետացման» (Օպտիմալացման) Ծրագրի Ներդրումը Կրթահամակարգում,
Կրթահամակարգի Բովանդակային Ու Կառուցվածքային Խնդիրները

20-րդ դարի ավարտն ու 21-րդ դարի սկիզբը «նշանավորվեց» համապարփակեցման (գլոբալացման) գործընթացով՝ մասնավորապես՝ հոգևոր ոլորտում: Այս բնագավառում օտարամուտ, օտարածին արժեքների ներխուժման վըտանգի մասին հայ ազգայնական կառույցներն ահազանգել են դեռևս 90-ական թվականների սկզբից: Սակայն, ցավոք, վտանգը ոչ միայն չգիտակցվեց, այլև ահազանգողներին տարբեր պիտակներ կպցրին:
Այսօր արդեն ակնհայտ է, որ մեզ պարտադրվել է մեր նկարագրին անհարիր, մեր էությունը խեղաթյուրող, ազգայնականության տարր չպարունակող կրթահամակարգ: Այս պարագան, ուզենք թե չուզենք, հանգեցնում է Հայոց Արժեքային Համակարգի այլասերմանն ու քայքայմանը, որի հիմնական տարրերն են ՀԱՅ ԼԵԶՈՒՆ, ՀԱՅ ԵՐԳԸ, ՀԱՅ ՊԱՐԸ:
Ամոթալի է, բայց իրականացվում է մեր էությունը ձևավորող այս երեք կարևորագույն բաղադրիչների արժեզրկման հետևողական գործընթաց:
ՀԱՅ ԼԵԶՈՒՆ անպատիժ արհամարհվում ու աղավաղվում է, ՀԱՅՈՑ ՏԱՆ մեջ վիճարկվում է ՀԱՅԵՐԵՆԻ՝ ՀԱՅՈՑ ՏԱՆ ՏԵՐԸ լինելու իրավունքը:
Մեր թողտվությամբ ՀԱՅԵՐԵՆԻ կենսատարածք են ներխուժում օտար լեզուները, իսկ առանց միասնական լեզվահոգեբանական դաշտի վտանգվում է պետության կայունությունը: Նույնիսկ աշխարհի հզոր պպետությունները որևէ օտար լեզվի մրցակցություն իրենց պետական լեզվի հետ բացառում են: Ազգային փոքրամասնություններին էլ թույլ են տալիս իրենց լեզուն ու մշակույթը զարգացնել այնքանով, որ նրանք չդառնան տվյալ միջավայրին խորթ տարր և չսպառնան երկրի անվտանգությանը:
Հայաստանում այսօր սնկի պես աճում են օտարալեզու, օտարամշակույթ հաստատությունները՝ ևþ պետական, ևþ մասնավոր:
Մեծն Կոմիտասը ՀԱՅ ԵՐԳԸ մաքրեց մուղամից, բյուրեղացրեց և տվեց մեզ: Այսօր մեկ օրում «երգիչ» ու «աստղ» դարձած յուրաքանչյուր ոք իրեն իրավունք է վերապահում ՀԱՅ ԵՐԳԻ կենսատարածք ներմուծել հատկապես թուրքական (նաև՝ արաբական) մուղամը:
Աշխարհին զարմացնում և հիացնում է ՀԱՅ ՊԱՐԸ: Ցավով պետք է արձանագրենք, որ մեր երիտասարդությանը խորթացրել ենք ՀԱՅ ՊԱՐԻՑ, ՀԱՅ ԵՐԳԻՑ՝ անհեռատես մշակութային քաղաքականությամբ:
Հոգևոր գաղութացումն անարգել իրականացվում է նաև կրթահամակարգի միջոցով:
Կրթական քաղաքականության նպատակը պետք է լինի ազգային-պետական շահին համապատասխան ՍԵՐՆԴԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ ապահովելը, ՀԱՅՐԵՆԻՔԻՆ և նրա ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ տեր կանգնելու հոգեբանություն ունեցող քաղաքացիներ ձևավորելը:
ԿԳ նախարարության կոլեգիան 1990 թվականին ընդունեց ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ ունենալու մասին որոշում, որը հաստատվեց Գերագույն Խորհրդում, իսկ հետագայում ամրագրվեց Սահմանադրությամբ, «Լեզվի մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքներով:
Որոշումը նախատեսում էր հայ երեխաներին ռուսական կրթություն և դաստիարակություն տվող դպրոցների մարում՝ ՀԱՅԿԱԿԱՆԱՑՈՒՄ: Մարման փուլը պետք է ավարտվեր 1996-1997 ուստարում: Սակայն Հայաստանում միասնական հայկական դպրոց ունենալու բնական իրավունքը ոչ միայն իրողություն չդարձավ, այլև «ազգային դպրոց» հասկացությունը կեղծվեց ու վարկաբեկվեց: Չմշակվեց ազգային դպրոցի պետական ծրագիր՝ իր բովանդակային ու կառուցվածքային լուծումներով: Եվ այս բաց անպաշտպան դաշտում սկսեցին գործել զանազան օտարամուտ կազմակերպություններ. բովանդակային և կառուցվածքային աղավաղումները պատահական բնույթ չեն կրում. ծրագրավորված են, նպատակաուղղված:
Հանրակրթության բովանդակությամբ է որոշվում սովորողների հնարավորությունների, կարողությունների բացահայտումը, կրթվող սերնդի նկարագիրը: Բովանդակային փոփոխություններով, օտար ծրագրերի ներխուժմամբ, աղավաղում են աշխարհաճանաչողության ակադեմիական սկըզբունքները, «ազատ ու այլընտրանքային ուսուցում» անվան տակ քայքայում դարերով մշակված կրթական ավանդույթը:
Ներդրվում են կրթության այնպիսի եղանակներ, որոնք հանրակրթությունը վերածում են աննպատակ, չվերահսկվող զբաղմունքի, երեխան աշխարհաճանաչողության գիտելիք է ձեռք բերում խարխափելով , անկազմակերպ, այսինքն՝ դեն է շպրտվում կրթելու հայոց դարերի փորձը:
2001 թվականին Ազգային Ժողովը հաստատեց «Կրթության զարգացման 2001-2005թթ.» ծրագիրը, որը կրթահամակարգ ներմուծված խեղաթյուրումների, աղավաղումների վավերացումն է:
2-րդ բաժնում ծրագրի նպատակը ձևակերպված է այսպես՝ «…հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդում, ազգային և համամարդկային արժեքների պահպանում ու զարգացում»: Այսքանը՝ միամիտների համար: Հաջորդ գըլուխներում բացահայտված է ծրագրի իրական նպատակը՝ «համաշխարհային շուկայի պահանջներին համապատասխան քաղաքացիներ ձևավորելը»: Այս նպատակն իրականացընելու համար նախատեսված են՝
1. Ֆինանսավորման ձևի փոփոխություն՝ ըստ աշակերտների թվի, որը նշանակում է դասարանների խոշորացում, որի հետևանքն էլ լինելու է կրթության որակի իջեցումը, ուսուցիչների թվի կրճատումը, սոցիալական լարվածությունը:
2. Եվս երեք տարի ոչ պետական ուսումնական հաստատությունների իրավունքների, պարտականությունների և գործունեության կարգի խառնաշփոթի պահպանում:
3. Հանրակրթության կառավարման ապակենտրոնացում՝ կրթահամակարգի փոշիացում:
4. Պետական կրթական չափորոշիչների շրջանառում (չափորոշիչներ, որոնք օտար լեզուների, հատկապես ռուսերենի, իմացության ավելի բարձր մակարդակ են նշում, քան հայերենի): Իզուր չէ, որ այդ փաստաթղթի վերնագրում անտեսված է «Հայաստանի Հանրապետություն» բառակապակցությունը. այն վերնագրված է «Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության պետական չափորոշիչ»:
5. Կրթության հումանիտարացում, ուսուցման հումանացում:
Հումանիտարացումը պարզաբանելիս նշվել են ավելացող առարկաների անվանումները, իսկ պակասեցվող առարկաները գաղտնագրվել են. եթե իմանանք, որ հանրակրթական ծրագրերից հանվելու են ճշգրիտ գիտությունները, կընդվզենք:
Ուսուցման հումանացումն էլ նախատեսում է ուսուցչի դերի նվազեցում, աշակերտի կամքի կատարում, ինչպես տեղեկացրեց ՄԱԿ-ներկայացուցիչը ծրագրի քննարկման ժամանակ: Ուսուցիչը իրավունք չունի գիտելիքը որպես անհրաժեշտություն ներկայացնել. աշակերտն ինքն է որոշում՝ ինչ պետք՝ սովորի:
Հումանիտարացումն էլ, հումանացումն էլ «բարձր» մակարդակով կազմակերպված է՝ «50-ից ավելի տեղական և միջազգային կազմակերպություններ» համապարփակեցման (գլոբալիզացիայի) ծրագրեր են իրականացնում: Օրինակ՝ «Հարմոնիայի» երկլեզու դպրոցները, որի սաները այսպես են խոսում «… увели տուն», «Բարև՛, ես եմ» ծրագիրը, որը մեր երեխաներին հավաստիացնում է, թե կատուները, շները, հավերն ազգություն ունեն, իսկ մարդիկ՝ ոչ, և աշխարհի ամենալավ մարդն էլ Ջորջ Վաշինգտոնն է:
Իսկ «Մանկակենտրոն դասարաններ» ծրագրով նախատեսվում է ստեղծել խառնակչախմբեր (չշփոթել խառը խմբերի հետ). ըստ ծրագրի հեղինակների՝ «9 տարեկանում երեխաները ձգտում են միասեռության»:
Միջազգային կրթական չափորորոշիչները պարտադ- րում են նաև գիտամանկավարժական կազմի երիտասարդացում. մեզանում հաստատված բնական, կանոնակարգված սերնդափոխության փոխարեն ուղղակի պետք է ազատվենք փորձառու գիտնականներից, մանկավարժներից՝ նրանք շատ վտանգավոր են միջազգայնացման տեսանկյունից:
Ծրագրում նախատեսված միջոցառումներն իրականացընելու համար կառավարության 2001թ. դեկտեմբերի 24-ի համար 1236 որոշմամբ հանրակրթությունում իրականացվում է «ՀՀ հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագիրը»:
«Ռացիոնալացում», «օպտիմիզացիա» գործընթացը, որը կարող էր կոչվել արդյունավետացում, բարեփոխում, դըրական երանգ կունենար, եթե հիմքից խեղաթյուրված չլիներ:
Ծրագիրը նախատեսում է ՝
ա. թերբեռնված դպրոցների միաձուլում,
բ. դասարանների կրճատում՝ աշակերտների թվի խտացման հիմքով (միայն Երևանում՝ 400),
գ. դրույքաչափի ժամաքանակի ավելացում՝ 21 ժամ,
դ. թերբեռնվածության հիմքով ազատված դպրոցական շենքերի օտարում,
ե. ուսուցիչների կրճատում:
ԿԳ նախարարին բնավ չի մտահոգում դասարանում աշակերտների թվի ավելացումը. «…դասարաններում աշակերտների խտությունը կհասնի 25-30, հազվագյուտ դեպքերում՝ 35: Եվրոպական երկրներում դասարաններում աշակերտների ծանրաբեռնվածությունը մոտ 50 է»: Նախարարի այս հայտարարությունից ենթադրվում է, որ ծրագրի հաջորդ փուլում դասարանները կլինեն 50 հոգանոց: Տարիների փորձ ունեցող, կրթահամակարգում իրենց տեղը կորցրած ուսուցիչներին էլ «մխիթարում են» համակարգչային դասընթացով՝մեկ անգամ ևս նրանց նվաստացնելով:
Ազատված դպրոցական շենքերի տնօրինումն էլ հանձնարարվում է քաղաքաշինության նախարարին և սոցներդրումների հիմնադրամի նախագահին: Դպրոցները դարձել են թերբեռնված արտագաղթի հետևանքով. եթե դպրոցի շենքը օտարում ենք, ուրեմն ներգաղթ չենք նախատեսում:
Ի՞նչ տրամաբանությամբ է հիմնադրամը մեր պետական կրթական քաղաքականության հարցեր որոշող դարձել:

Առաջարկում Ենք՝
– Փոխեþլ «Կրթության զարգացման ծրագրի» հիմնադրույթըները, դրանք համապատասխանեցնել «Լեզվի մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքներին:
– Միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը շարունակելը թույլատրել միայն դրանց համակողմանի իրավական, գիտական, բովանդակային փորձաքննությունից և հիմնավորումից հետո՝ պետական խիստ վերահսկողությամբ:
– Դադարեցնել «ՀՀ հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի» իրականացումը:
– Միաձուլել միայն նույն շենքում տեղավորված դպրոցները:
– Թերբեռնված դպրոցները ոչ թե միաձուլել, այլ ազատ տարածքի տնօրինումը թողնել Կրթության վարչություններին կամ դպրոցներին. այդ տարածքները կարող են կարճաժամկետ վարձակալությամբ տրվել այլ կազմակերպությունների՝ միջոցները օգտագործելով դպրոցի կարիքների համար:
– Դասարաններում աշակերտների միջին խտությունը թողնել նույնը՝ 15-25:
– Դրույքաչափը սահմանել 18 ժամ, ինչպես այժմ է:
– Վերականգնել դպրոցների կառավարման և ֆինանսավորման նախկին ձևը:
– Վերացնել ոչ պետական ուսումնական հաստատությունների իրավունքների, պարտականությունների խառնաշըփոթը, պետական նվազագույն ծրագրի կատարումը դարձնել պարտադիր:
– Այդ հաստատությունների գործունեությունը կարգավորել «Կրթության մասին ՀՀ օրենքով» կամ առանձին ենթաօրենսդրական ակտով, բայց ոչ «Ձեռնարկատիրության մասին օրենքով»:

Ազգային Համաձայնության Խորհրդարանի
Լեզվի, բարոյահոգեբանության, կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողով

Հայտարարություն
ՀՀ հանրակրթության լեզվական խնդիրները «կարգավորելու» ևս մի փաստաթղթի նախագիծ է պատրաստել ԿԳ նախարարությունը` Լեզվի պետական տեսչության անմիջական մասնակցությամբ, և ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման: Այս փաստաթուղթը կոչվում է «ՀՀ հանրակրթական և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ սովորողների ընդունելության կարգ» (այս վերնագիրն էլ քիչ բան չի ասում նախարարության կրթական մակարդակի մասին): Կարգի ներածական հատվածում վկայակոչված են բազմաթիվ ենթաօրենսդրական փաստաթղթեր, որոշումներ, օրենքներ, դրանց մեջ` անամոթաբար` նաև ՀՀ «Լեզվի մասին» օրենքը, որի պահանջների բիրտ ոտնահարումներն են այս «կարգ» կոչվածի 6-րդ, 18-րդ, 19-րդ կետերը:
6-րդ կետը վերաբերում է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց երեխաների կրթության լեզվին.
«Օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիութ- յուն չունեցող անձանց երեխաների ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչները)»:
Իսկ Հայաստանում քաղաքացիություն չունեցող անձինք հիմնականում հայազգի բռնագաղթվածներն են, օտարերկրյա քաղաքացիներն էլ՝ արտագաղթի հետևանքով արտերկրում հայտնված մեր հայրենակիցները
18-րդ և 19-րդ կետերն էլ վերաբերում են ներգաղթած երեխաների կրթության լեզվին.
«Մինչև 5-րդ դասարանը ներառյալ, այլ երկրներում ռուսերենով ուսուցմամբ դպրոցներում (դասարանում) անընդմեջ սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են մինչև ուսումնական տարվա ավարտը, իսկ երկրորդ կիսամյակում վերադառնալիս մինչև հաջորդ ուսումնական տարվա ավարտը սովորել ռուսերենով ուսուցմամբ դասարանում` այդ ընթացքում հայերենի իմացությունը ապահովելու և սահմանված ժամկետը լրանալուց հետո հայերենով ուսուցմամբ դասարան տեղափոխելու պայմանով»:
Որպես կանոն` այդ երեխաները հայոց լեզվի հատուկ դասընթացն ավարտելուց և լեզվիմացության ստուգումից նույնիսկ «գերազանց» ստանալու պարագայում չեն տեղափոխվում հայերենով ուսուցմամբ դասարան «Մինչև 6-րդ դասարանը ներառյալ (առնվազն 4 ուստարի) և բարձր դասարանները այլ երկրներում ռուսերենով ուսուցմամբ դպրոցներում (դասարանում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են ուսումը շարունակել ռուսերեենով ուսուցմամբ համապատասխան դասարաններում»:
Փաստորեն, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ լեզվի պետական տեսչությունը ՀԱՅ ԵՐԵԽԱՅԻՆ զրկում են մայրենիով կրթվելու բնական իրավունքից և հայրենիքում իր տեղը գտնելու հնարավորությունից:
Եթե ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ լեզվի պետական տեսչության, ՀՀ արդարադատության նախարարության «ջանքերով» հաստատվի ՀՀ Սահմանադրությանը, «ՀՀ լեզվի մասին», «ՀՀ կրթության մասին» օրենքներին հակասող, հայ երեխաներին Հայաստանում ուծացնող ազգադավ այս կարգը, ապա պահանջելու ենք պաշտոնանկ անել և պատասխանատվության ենթարկել ազգային-պետական շահը ոտնահարող պետական պաշտոնյաներին:

Ազգային Շարժման «Զարթոնք» կոմիտե.
Ազգային Համաձայնության Խորհրդարան՝
Հայ Արիական Միաբանություն.
Հայարիական Միասնական Բռունցք
«Մաշտոց Միավորում»
հասարակական կազմակերպություն
Աբովյանի Ազգային Ուժերի Միացյալ Դաշինք
Հայաստանի Կոմունիստների
Միություն կուսակցություն
Ցեղասպանության դեմ պայքարող պատերազմի և աշխատանքի վետերանների միություն
Հայ ժողովրդի փրկության կոմիտե
«Ինտելեկտ ասոցիացիա» կազմակերպություն
Հայաստանի Սոցիալ-էկոլոգիական կուսակցություն
Հիմնարար գիտությունների Հայկական կենտրոն
Մշակույթի աջակցման և ռազմավարության կենտրոն
Ծխելու դեմ պայքարող միություն
ԱՀԽ երիտասարդական կազմակերպություն

Լեզվի Օրենքի Տասը Տարին
Ձեռքբերումներ, կորուստներ,

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Լեզվի պետական տեսչությունը, մեր կարծիքով, լեզվավիճակը վերահսկելու լիազորություն ունեցող համապետական մարմին է:
ՀՀ ամբողջ տարածքում դժվար է գտնել մեր օրենսդրությանը համապատասխանող ցուցանակներ, գովազդային պաստառներ, ազդագրեր:
Հրապարակային գգ գրվածքներում անտեսված և արհամարված է մեր պետական լեզվի՝ ՀԱՅԵՐԵՆ կարգավիճակը՝
ա/ ցուցանակների օտարալեզու շարադրանքը հիմնականում հայերենից անկախ միավոր է,
բ/ օտարալեզու շարադրանքը տեղադրված է հայերեն շարադրանքից վերև,
գ/ օտարալեզու շարադրանքի տառաչափը գերազանցում կամ հավասար է հայերեն շարադրանքի տառաչափին,
դ/ հայերեն շարադրանքը տեղեկատվության ծավալով զիջում է օտարալեզու շարադրանքին,
ե/ ցուցանակի տարածված տարբերակ է միայն անգլերեն, միայն ռուսերեն կամ անգլերեն – ռուսերեն՝ հայերենի բացառմամբ,
զ/ չի պահպանված ՀԱՅԵՐԵՆԻ անաղարտության՝ օրենքով նախատեսված պահանջը:
Լեզվի պետական տեսչությունը պատասխանատու է լեզվաքաղաքականության ոլորտում տեղ գտած խախտումների համար: Խախտումները համատարած բնույթ են կրում, որը կարող է լինել միայն տեսչության փաստացի անգործության հետևանքով:
Պահանջում ենք ստեղծված իրավիճակի բացատրու թյուն և կարգավոևում:
«Հայ Արիներ» Թիվ 21, 2003թ.


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 30 other followers