Archive for the ‘Բանաստեղծություններ’ Category

Օտարները Եվ Մենք Մեր Մասին

June 26, 2011

Ձեզ ենք ներկայացնում իրանցի բանասեր, բանաստեղծ, հայագետ և հայասեր Ահմադ Նուրիզադեի «Բարև ձեզ, հայե’ր» պոեմից հատվածներ:
Ահմադ Նուրիզադեն ժամանակակից բանաստեղծ է, որ ամէնավեհ զգացմունքներից մղված գրում է հայերեն (երկու ժողովածու ունի): Գրում է հայապահպանման ու Մասիսների շղթայազերծման ի խնդիր: Սա բացառիկ երևույթ է մեր գրականության ու մշակույթի բովանդակ պատմության ընթացքում:
Ինքն իր մասին գրում է. «…Կյանքս և գրիչս նվիրել եմ մշակութային և գրական աշխատանքներին. ցայսօր հեղինակել և թարգմանել եմ ավելի քան տասը հատոր գիրք և հրատարակել եմ տասնյակ հոդվածներ, որոնք համարյա ամբողջովին նվիրված են եղել հայ գրականությանն ու հայ մշակույթին»:
Իրանցի այս մտավորականը գիտե մեր ցավ ու դարդը, գիտե մեր լեզվի վիճակը Սփյուռքում և Հայաստանում, գիտե, թե ինչքան անփույթ ենք մեր ինքնության փարոսի նկատմամբ:
Եվ այսպես, մի քանի հատված «Բարև ձեզ, հայեր» պոեմից, որի բնաբանը հետևյալ տողերն են. «Խոնարհվելով համայն հայության առջև՝ խոսքս ուղղում եմ այն հային, որն իր ազգային և մշակութային արժանիքների հանդեպ անփույթ է». Ահմադ Նուրիզադե:
* * *
Բարև ձեզ, հայե’ր:
Ձեռքս մեկնում եմ՝
Դեպ ուր արևը ծագում
Մայր մտնում,
Բացվում է կյանքի ծաղիկն ամեն օր,
ՈՒր որ շնչում ենք:
Ձեռքս մեկնում եմ,
Ահա սեղմեցեք,
- Անչա’փ, նվաստս, անչափ ուրախ է
Ձեզ ծանոթանալ.
Ո’չ «EDGAR», ո’չ «GEORGE»,
Անունս Ահմադ է:
Ի’նչ է:
ՈՒրախ չե՞ք,
Ինչո՞ւ եք թթվում:
Հայի անուն չէ՞:
Իսկ մի՞թե «EDGAR»,
Կամ «GEORGE» անունը
«Հայկ»-ից է սերում:
Թե հայն այն է,
Որ հանդիպելիս որևէ հայի
Պիտ «բարև»ասի,
Դեռ շատ-շատերդ «HELLO» եք ծամում,
«Շատ բարի» կամ «լավ» ասելու փոխան
«O’Key»-ներ թափում:
Հարց եմ տալիս ձեզ. -
Մի՞թե չեք ասում ձեր քարոզներում,
Որ հայը պիտի պահպանի ազգը,
Պիտի զարկ տա միշտ իր մշակույթին,
Մոռացման չտա իր պատմությունը,
Այս ժողովրդի հերոսությունը
Դարերի բքում:
Հար որոճում եք.
- Հային պիտի փրկել
ձուլում-զուլումից:
Բայց ինչո՞ւ ազգին հար-հավետ
ձուլում-զուլումից
փրկող-պահպանողին
Միշտ հարվածում եք:
Դեհ, էլ ինչ արած,
Թող այս օրերում,
Երբ շատ հայերը
Փորձում են մաքուր «hello»-ներ ծամել,
Մի ոչ հայն էլ
Ելնի ու ասի.
- Բարև ձեզ, հայե’ր…

Ահմադ Նուրիզադե՝
իրանցի բանաստեղծ,
2-8 օգոստոս, 2004թ «9-րդ Հրաշալիք»
«Հայ Արիներ» Թիվ 44, սեպտեմբեր, 2004թ

«Հավերժ է ցե՛ղն իմ ցեղակրոն»

June 26, 2011

Աստվածների բնակավա՛յրն է Հայրենիքն իմ՝
Տավրոսի Լեռնե՛րը Հայկական՝
Բարձր Հա՛յքը՝ գագա՛թն աշխարհի, ուր հոսում է
Մոգական Մայր Գետը Եդեմի, որտեղ օծվել եմ ես
հարյուրմիլիոն լուսատարի առաջ՝
Արիացի աստվածների կամքո՛վ, ու թագադրվել
Փղոսկրյա Դղյակում
Հարալի Ոսկեբեր Երկրի:

Կերպարանափոխվել ես Քաոսում Լինելիության,
հղկել Ձի՛րքն իմ Աստվածապարգև,
ադամանդել Իդեանե՛րն իմ Կամապաշտ՝
Խառնարանում Սրմանց Լեռան,
Նռնաքարե լանջերին որի,
Աստվածնե՛րն են ժամանել Արիացի,
Հրե Գնդերով,
Ծիր-Կաթինի կենտրոնից. ու բերել Երկիր՝
ՀԻԵՐՈԳԼԻՖՆԵ՛ՐՆ ԻՄԱՍՏՆՈՒԹՅԱՆ ԿՈՍՄԻԿԱԿԱՆ:

Քաոսում Հավիտենական Շարժման,
հավերժ է Ցե՛ղն իմ Ցեղակրոն, որ կրում է
Հյուլեների մեջ Արյունի Ազնահուր,
Արիական Տիեզերքի
Գենոտի՛պը Ոսկյա:

Կամո Արիացի

«Հայ Արիներ» Թիվ 52, 53, 2005թ.

Թե խաչի հետ սուր պաշտեինք

June 26, 2011

* * *
Հայի աչքը, – ընկերս ասաց, -
Եթե հայը չհանի՝
Հայ բազուկը ծալող չկա,
Թեկուզ վխտան թշնամիք…

Թեկուզ իջնեն որպես մորեխ,
Սրբել-ջնջել կամենան՝
Տասի դիմաց՝ մեկն էլ՝ զորեղ-
Կըկանգնի, կդիմանա…

Միայն թե, ախ, ուժ չունենա
Հայը հային դավելու,
Թե չէ բուռն իմ կե՜ս կմնա-
Կեսով ի՞նչ է անելու,
Կեսով ո՞նց է արնախումից
Ծո՜վ վրեժն իր առնելու…

Ինչ կլիներ՝ սուր պաշտեինք

Թե խաչի հետ սուր պաշտեինք, հայ արյունը չէր ոթելու,
Ոչ էլ վախկոտ ու նենգ մի ցեղ դավով մեզ էր մորթոտելու,
Տիրելու էր հայն իր հողին՝ ծովից ծովին իր սեփական,
Ինչպես Տիգրան Մեծի օրոք՝ տիրույթներով տիեզերական:

Ոչ էլ նրան ծաղրելու էր կեղծապատիր անգլիացին,
Թե՝ նավերը անգլիական հարմար չեն ձեր Արագածին,
Ոչ էլ Բիսմարկ մի շնապիղծ սրելու էր սուրը դահճի՝
Թե է՛ն գլխից սուր պաշտեինք, ոչ թե միայն գոյը խաչի:

Չէր լինելու Եղեռնը մեծ, չէր լինելու սև Ադանան,
Չէր բոցվելու հայ արյունով դժողք գետը այն Հորդանան,
Չէր դրվելու հայ ոստանը Սուլթան Համիդ Նեռի սրին,
Հայ լեզվով էր բարբառելու հայոց Վանը, Մուշն ու Անին:

Թե խաչի տեղ սուր կռեինք՝ չէինք լինի այսպես մի բուռ,
Չէինք լինի այսպես նվազ՝ թեկուզ արի ու հաղթակուռ,
Անսալու էր մեր սաստ ձայնին անգամ արքան պաղ Հյուսիսի,
Եվ երբեք չէր բարակելու անմար լույսը մեր էլ հույսի:

Չէր մնալու երբեք դրսում Տալվորիկը, Սասունը մեր,
Սիմ լեռը չէր որբանալու՝ չունենալով ֆիդայիներ,
Չէր հանգչելու այլոց հողում գերեզմանն էլ Անդրանիկի,
Որ կոփում է հայոց ոգին ու հավատը հաղթանակի:

Ոչ էլ ցեղն այս վայրենաբիրտ՝ կողիս կպած քոսի նման,
Նոր եղեռն էր մեզ բերելու, բնազդով իր գեհենական,
Չէր սարքելու Սումգայիթում դանթեական դժոխք դահճի,
Թե խաչի հետ սուր պաշտեինք, ոչ թե միայն գոյը խաչի…

Հակոբ Սրապյան

Նժդեհի Ոգին Եվ Հայ Արի Ցեղը

June 26, 2011

Դու պատգամեցիր քո մահից հետո
Մասունքը մարմնիդ հանձնել Խուստուփին,
Եվ երախտապարտ որդիքդ Արի
Դա կատարեցին վեհ սարի լանջին:

…Անդրանիկ, Դրո, Արամ Մանուկյան…
Ձեր կամքով ունենք մենք մեր ապագան,
Գարեգին Նժդեհ, հայեր նվիրյալ,
Արին կփրկի սուրբ Մայր Հայաստան:

Վարագ Առաքելյան, Գարեգին, Արցախ,
Նժդեհի որդիք քաջ՝ շուրջ մեկ տասնյակ,
Արի Հայ զարմի զավակներն անվախ
Մասունքդ հանձնեցին Հայ Հողին պապակ:

Մենք՝ Արիներս, քեզ չենք մոռանա,
Անունդ հավերժ մեր մեջ կմնա,
Դեռ մի կաթիլ ենք օվկիանում անծիր,
Բայց կգա օրը՝ կլինենք անթիվ:
Նժդեհի Ոգին է նոր մարմին առել,
Հայ-Արիներով նետվել է մարտի,
Այս կռվին են արդեն միացել
Հայ Ոգիները բոլոր դարերի:

Հայր Աստված Արան է դա ապավինում
Եվ Վահագնը զորեղ ցրում է հողմերը,
Վիշապը շուտով կպարտվի մահճում
Եվ կվերազարթնի մեր հինավուրց Ցեղը…

Շառավիղներն Արի հասել են հեռուներ,
Հնդ-Եվրոպացի ցեղեր են կազմել,
Բայց մոռացան նրանք կաթը մայրական,
Վիշապի կամքով դավաճան դարձան:

Ավա՜ղ, ուրացան Մեծ Բնօրրանը,
Լքեցին Արիին ու դարձան չԱրի,
Ու չար գործերով խոցեցին Հայքը՝
Սուրբ-Արարչական տարածքը Երկրի:

Սակայն զարթնել է ողջ Տիեզերքը,
Ոտքի են ելել Հայ-Արիները՝
Տիեզերական Գարունի լույսից,
Որը վառել է անմահ Նժդեհը…

Արամ Աշխարհակալ (Ավագյան)

Սպարապետ Գարեգին Նժդեհին

Է՜յ Խուստուփի անմահ արծիվ,
Սուրդ հատու, խաչանիշ,
Դու հայկազուն քաջաց ասպետ,
Նահատակաց չափ ու նիշ…
Նախիջևան ու Կզնութ գյուղ,
Հազար ութ հարյուր ութսունվեցի ամանոր…
Եղիշե Տեր-Հարությունյան
Քահանայի օջախում
Ծնվեց կրտսեր Լուսե Որդին՝
Գարեգինը թխահեր…
Թուխ-թուխ ամպեր երկինքն ի վեր,
Մասիսը լուռ, ճգնավոր,
Մանուկը դեռ թոթովախոս
Մնաց անհայր, վիրավոր:
Սակայն, նրա Տերն է Աստվածը՝
Հայր Արարիչն Համայնի,
Եվ առյուծածին մոր տաք գրկում
Լաճը ոտքի կկանգնի:
Է՜հ Հայրենիք, է՜հ Հայաստան,
«Վայ»-երդ շատ իմ երկիր,
Չէ՛, մարդը չէ քո թշնամին,
Սատանան է գահակիր:
Խաչակիր հայը ողբում է.
- «Աման էս ի՞նչ դուման է»,
Աչքն աշխարհի չորս ծագերին.
- «Էրգիր բոլոր դուշման է»:
Սակայն ինչպես մեծ Շիրինը
Պարզ տեսնում էր կույր աչքով.
- «Երբ Զորաց Տերն Աստված
Օգնել կուզե որբ ազգին,
Նորա մեջը նա կառաքե
Ազգասիրության հոգին»:
Հենց այս հոգուց էլ ծնվեցին
Անդրանիկներ, Դրոներ…
Ու քաջաց քաջ սպարապետ՝
Մեծ Նժդեհն անվեհեր:
Արիության խորհուրդը վես
Նա կրում էր կրծքի տակ,
Աչքն ու միտքը՝ ամենատես,
Գաղափարը՝ անհատակ:
Նա ծնվել էր. որպես զինվոր,
Ճակատին խաչ, ձեռքում սուր,
Մարմինը՝ կրակ, հոգին՝ կայծակ,
Միտքը հստակ ու մաքուր:
Նա եկել ու վկայել է,
Որ իր ցեղը խաչակիր,
Հայրենիքում դրախտավայր
Պարտ է կերտել Նոր Երկիր:
Դրա համար խիստ անվրեպ
Սուրաց նետը Նախահոր,
Քաջ Վարդանը իրեն զենեց
Հանուն Աստծո՝ հանուն Հոր:
Դրա համար մեզ շնորհվեց
Մեսրոպատառ այբուբեն,
Վանքի խցում գրվեց Նարեկ,
Որ վերանան վիշտ ու քեն:
Դրա համար Վեհափառը՝
Խրիմյանը վանեցի,
Ասավ, որ «թղթե շերեփով
Էլ հայրենիքը չեն տա ընձի»:
Այդ հոգով էլ կաթողիկոս՝
Ներսեսն Աշտարակեցի,
Զենքը ձեռքին՝ շանթ ու կրակ,
Առաջնորդեց այրուձի:
- Հիմա հերթը քոնն է լաճս,
Ասաց մայրը խորատես,
- Մեր հայրենին կուզեն պղծել.
Առա՛ջ, ի զե՛ն կորյու՜նս:
Թուրք ու թաթար մի քանի դար,
Տեր մեր հացին, մեր ջրին,
Ինչ սրբություն, որ ունեինք
Իսպառ ոտնատակ արին:
Հետո էլ ազեր բոլշևիկը
Կարմիր լաթը ճակատին,
Աստծուն հայհոյելով
Զոհում էր մեր հայրենին…
Անշուշտ մեղքը մերն է, գիտե’նք,
Օձ պահեցինք «մեջ մեր տան»,
Թե հայն իր տունը չքանդի,
Ի զորու չէ, ոչ մի բան…
Հայ ժողովուրդ, արդյոք գիտե՞ս,
Որ քո նախնիք խորագետ,
Նախքան լույսի նոր ծնունդը,
Խոսում էին Աստծու հետ:
Հետո եղավ այլասերում,
Բազում, բազում մամոնա,
Չաստվածներ զարմանազան…
Հայից էլ ի՞նչ կմնար:
Ահա այսպես խարխափեցին
Խիստ անբարո վարքի մեջ,
Մինչ ճառագեց մեր աշխարհում
Սիրո նոր լույսը անշեջ:
Ու երբ ցեղը մեր Հայկազյան
Վերընդունեց Արարչին,
Երևույթն այս մեր Հայոց մեջ
Կոչվեց Հայոց Մեծն Դարձ:
Ահա ինչ է ցեղակրօնը՝
Ճշմարիտ հավատավոր,
Որն առաջինն ընդունեց
Փրկչությունը երկնավոր…
Ամենասուրբ Փրկչությունը,
Առ Աստված ու Արարիչ,
Հայն իր հավատքով է անպարտ՝
Ցեղի կրոնով (ցեղակրոնով) ամոքիչ:
Թե Հայ հոգին չառաջնորդի,
Ինչպե՞ս դառնաս դյուցազուն,
Խուստուփ լեռը շինեց ամրոց,
Գուժ հեռագրեց թշնամուն:
Է՜ն թշնամուն աշխարհակալ,
Որ ջարդել էր Կոլչակին,
Վրանգելին կազմալուծել,
Ծնկի բերել Դենիկինին,
- Անաստված, գնա բանիդ,
Էս հողը ինձ է տրված,
Ոչ տվողն ես, ոչ առնողը
Երկիրն այս տվել է Աստված:
Գոռ թշնամին ինքնամեծար,
Նախ վարանեց քանց գազան,
Հետո եկավ լեռը պատեց
Իր զորքերով այլազան:
Խուստուփ լեռը խիստ լարման մեջ,
Բազմաքանակ թշնամի,
Սպարապետն իր զորքերով
լեռան սիրտը կմտնի:
Էստեղ արդեն նրա լեզվով
Խոսեց Խուստուփ մեծ լեռը,
- Քար ութուփս ձեզ զինակից,
Որ պապանձվի չար Նեռը:
Շանթ ու կրակ, քար ու կայծակ
Հանկարծ թափվեց վերևից,
Աշխարհակալ մեծ ուրուրը
Շուտով զրկվեց թևերից:
Ուրուրը՝ հավ, լեզուն՝ ագռավ,
Կռկռալով հեռացավ,
Մեծ Խուստուփը մի Հայաստան,
Պանծաց հպարտ, վեհացա՜վ:
Ու ցնծում է Խուստուփ լեռը
Հաղթանակով զավակաց,
Դավիթ Բեկի ուխտն անմեռ
Հառնում է ինչպես աստված:
Սպարապետը քաջարի
Հայոց գաղափարակիր,
Այդ ուխտերը հանձնեց թղթին
Խոսքերով երկաթագիր:
Ու ավանդեց սերունդներին
Հոգուց իրեն տրվածը,
Որ «հար ազատ ապրենք, մեռնենք»-ը,
Մեր ճակատին դաջված է:
Մեծն Նժդեհ սպարապետ
Խուստուփը քեզ հուշարձան,
Դու մեծ ցեղի մեծ ժառանգ ես
Պատգամդ վես-վեհաձայն:
Դու քաջարի հայ զորավար,
Ազնվածին «Սասնա ծուռ»,
Խուստուփը քեզ ագռավաքար,
Մտել ես ներս, փակել դուռ:
Մտել ես, բայց պիտի դուրս գաս,
Արարատը գերված է,
Հայոց երկիր, Հայոց հողեր
Ավերակված, լքված են…
Դո՛ւ ես ասել, դու գիտեիր,
Որ ավերակներում այդ
Ավելի մեծ զորություն կա,
Քան թշնամու յաթաղանն է:
Ելի՛ր, Նժդեհ սպարապետ,
Սուրդ շարժիր խաչանիշ,
Դու Հայկազուն, քաջաց ասպետ
Նահատակաց չափ ու նիշ…

ֆիզ.մաթ. գիտությունների դոկտոր՝
Արմենակ Եղիազարյան

«Հայ-Արիներ»-ը շարունակում են տպագրել Հայ-Արիական գաղափարներին, Հայաստանին ու հայությանը, մեծն Նժդեհին նվիրված, ազգային հոգուց բխող, մեր ազգակիցների ոգեղեն պոռթկումները: Մեր այս նախաձեռնության արդյունքում արդեն ծնվել են բազմաթիվ բանաստեղծություններ, արձակ գրվածքներ ու նկարներ: Խմբագրությունը ստանում է բազմաթիվ ստեղծագործություններ և շնորհակալություն է հայտնում համագործակցության համար:

Լսիր այս խոսքը

Լսիր այս խոսքը, անգին բարեկամ,
Այսօրվա գործդ մի թողնիր վաղվան,
Թե ժամանակին անես ամեն բան,
Կյանքդ կհոսի հունով բնական:

Այս խոսքն իմաստուն ես չեմ հնարել,
Ձեզ նման ես էլ այն շատ եմ լսել,
Դարերի միջով այն մեզ է հասել,
Մենք էլ կրկնել, բայց չենք հասկացել:

Տվել եմք նրան աշխարհիկ բնույթ
Եվ գործն ու կյանքը սարքել ենք զուտ նյութ,
Ճանապարհն այս՝ դեպ խավար ու մութ
Մեզ դարձրել է անգետ, չար ու բութ:
Ինձ հասկանալու համար, բարեկա՛մ,
Եկ դիմենք քեզ հետ մտքին բանական
Եթե չես կարծում, որ նախնիներդ կապիկ են եղել
Ուրեմն քեզ էլ, մեր ամենազոր տերն է արարել:

Ուրեմն այսօր մաքրենք այն կեղտից
Որպես գլխավորը, բոլոր գործերից:
Շատ ուշ կլինի, մի պահեք վաղվան
Մահվան հաջորդն է աստծո դատաստան:

* * *
Հաճախ են մարդիկ իրար հարցնում,
Որտեղի՞ց մարդը և ո՞ւր է գնում,
Ոմանք կապիկն են սկիզբ համարում
Ոմանք էլ ասում՝ աստծո արարում:

Թե որ կապիկից մարդ առաջանար,
Կապիկը ինքը, շատ կզարմանար,
Ասենք մարմինը մի քիչ նմանվեց,
Բա հոգին ինչպե՞ս խիստ ապականվեց:

Չէ՜, Մարդուն հաստատ աստված արարեց
Ու բարի ճամփա նա նրան մաղթեց,
Մարմինը տվեց նրան Երիվար,
Հողեղեն կյանքում դա շատ է հարմար:

Թե երիվարիդ դու ճիշտ խնամես,
Պահես միշտ մաքուր, չափով կերակրես,
Նա աշխույժ, Թեթև, քեզ կհասցնի
Նշված կայարան, սպասվող պահի:

Այդ կայարանի անունը մահ է,
Բոլորիս համար դա միայն պահ է,
Լքում ենք այնտեղ մենք երիվարը
Ու հիշում անցած մեր ճանապարհը:

Կասկածներն էստեղ միշտ փարատվում են
Նյութն ու մարմինը Էստեղ ատվում են
Գալիս է միակ խոր զղջման պահը
Սա է մեզ անհայտ մնացած մահը:

Սրանից հետո աստծո դատաստան,
Ապրած մեր կյանքի դիմաց պատասխան
Թե, որ համարվենք մենք դեռ պիտանի
Ողորմած Տերը թող, որ մեզ ների:
Սարգիս Հովիվյան

«Հայ Արիներ» Թիվ 48, 49, նոյեմբեր, 2004թ.

Ձոն Հողին, ջրին, Քամուն, Հրին, Եթերին

June 26, 2011

* * *
«Հողը մայրս է,
Անձրեւը՝ հայրս,
Քամին՝ եղբայրս,
Հուրը՝ ընկերս,
Եթերն՝ աշխարհս»

Ձոն Հողին
Օ՜ մայր բնություն՝ պայման արարման,
Բանականության լույսի իջեւան,
Օ՜ կյանք Էություն՝ հիմք ծլարձակման,
Կրավորական կենաց օթեւան:

Օ՜ դու ընտրություն մտքի փոխարկման,
Հավերժ երկունքի վիճակ ու օրրան,
Օ՜ բերրիություն կյանքի փոխանցման,
Հարազատ ծնող, սնող գանձարան:

Ձոն ջրին
Օ՜ լուսաղողանջ ծփանք մաքրության,
Անդորրի աղբյուր, կյանքի ոռոգում.
Օ՜ բազմաճաճանչ բերկրանք հայրության,
Բնության համբույր, մտքի նորոգում:

Օ՜ գարուն ավետ, կարկաչ առվակի,
Կենարար սնունդ, ներդաշնակ նազանք,
Օ՜ բուրումնավետ ցողիկ ծաղիկի,
Ծարավի հագուրդ. անձրեւ երազանք:

Ձոն Քամուն
Արեւի շնչից արարված շարժում,
Լեռների սրտից բխող զորություն,
Էության գրկին իջնող զովություն,
Բնության հոգու բովանդակություն:

Դու փոփոխության, ճախրանքի ներշունչ,
Թափանցիկության եղբայր ոգեշունչ,
Բույրի տարածման հոսանք լիաշունչ,
Ձայն ազդարարման թրթիռ համահունչ:

Ձոն Հրին
Օ՜ լուսաթրթիռ պարի մարմնացում,
Սառած հույզերի առողջ ջերմացում,
Օ՜ հուսաբամբիռ սիրո տարածում,
Մարած ուժերի վերաողջացում:
Օ՜ ջահ փարոսի, մտքի ուղեցույց,
Սխրանքի մղիչ, քաջության ներշունչ,
Օջախ ընտանի, իմաստության ուժ,
Դու կյանքի փրկիչ, ընկեր ոգեշունչ:

Ձոն Եթերին
Աշխարհ բովանդակ – տարածք անսահման
Կենաց միջավայր – աստղերի օրրան,
Մտքի փոխարկման ձայն ազդարարման,
Պայման գոյության պարունակության,
Բյուր աստղասփյուռ հավերժ թանգարան:

«Րիգ Վեդա»
Թարգմանությունը՝ Անդրանիկ Աթոյանի

«Հայ Արիներ» Թիվ 88, 89, 90, 91, 92, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր 2007թ.

«Մայրենի լեզուն և ազգայնականության սկզբնավորումը»

June 26, 2011

(Հատված՝ Արմեն Այվազյանի 2001թ. հրատարակված համանուն գրքույկից)

«…Քիչ անց Տաթևացին դարձյալ կրկնում է Եղիշեին (սակայն «գութթն» փոխարինում է «մունդն»-ով, «գեղեցկազարդ ալանն»-ը՝ «գեղազանդ աղուանն,-ով և կատարում է մի քանի այլ մանր փոփոխություններ).
Իսկ գեղեցկախօսութիւն լեզուաց.
փափուկ հելլենն,
սաստիկ հռոմայեցին,
սպառնական հոնին,
աղաչական ասորին,
պերճական պարսիկն,
գեղազանդ աղուանն,
ծաղրական մունդն,
խափարաձայն եգիպտացին,
ճըճուողական հնդիկն,
համեղական հայն,
որ կարօղ է զամենայն լեզուս յինքն ամփոփել և բոլոր խօսիլ, և այլքն ո’չ՝ որպես ասացաւ ի վերոյ»:

«Հայ Արիներ» Թիվ 65, 66, նոյեմբեր, 2005թ.

Մարդ կա մարդ է, մարդ կա` թուրք

June 26, 2011

Արարիչ Աստված երբ որ ստեղծեց
Այս մոլորակն ու մարդ արարածին,
Հետո երբ զգաց, որ իր ստեղծած
Արարածներից մեծ մասը չեղավ իր ուզածի պես

Զզվանքով թքեց իր իսկ ստեղծած գունդ երկրի վրա`
հենց դրանով էլ
Ավելացնելով մարդկային ցեղը մի նոր`
հենց դրանով էլ
Ավելացնելով մարդկային ցեղը մի նոր` եղկելի,
զազիր տեսակով,
Որի անունն իսկ արտասանելիս, անկախ իրենցից,
Մարդիկ թքում են, կոչելով նրան թուրք կամ լամուկ թուրք:
Դա ժողովուրդ չէր, այլ մի կույրաղիք,
Որ արնաշաղախ իր ողջ պատմության,
Իր անցած ճամփի ամբողջ ընթացքում
Դարձավ մի չարիք մարդկության ուսին,
Կամ Աստծո թուքը երկրի երեսին:

Անզուսպ, վայրենի, ցեղ, որն այսօր էլ,
Իր ծագման օրից շ¯ատ դարեր հետո
Դեռ չի հագեցել ավեր-թալանից ու կոտորածից:
Հիմա էլ անհագուրդ կրքերին վայրի
Բավարարելու մոլուցքով տարված
Արցախի կռվում հայից պարտվածի
Իր անասնական ոխն ու քենը նենգ
Խաչքարերից է հանում տխմարը:

Պատկերացնում եք` ամեն մի խաչքար
Համարելով Հայ, կամ հայի զինվոր,
Վրեժ է լուծում` «զանգը» փշրելով
Կամ իր արյունոտ զենք յաթաղանով
Սրբացած քարի «փոր թափելով»:

Բայց միեւնույնն է, ա°յ ողորմելի կամ անուղղելի,
Որ ուզենանք էլ, քեզ չենք նմանվի, քեզ պես չենք վարվի:
Մենք գիտենք լավը միշտ գնահատել,
Ստեղծագործել, շինել, արարել,

Բա, դո°ւ, Աստծո թուք կամ էլ անբան թո°ւրք,
Խնդրում եմ ասա°, դո°ւ ինչ կարող ես.
Բայց չ¯է, հիշեցի, «շա¯տ բան» կարող ես
Կարող ես քնած, անմեղ զինվորին «լա¯վ» կացնահարել,

Անպաշտպան հղի կնոջը սրով «լա¯վ» վիրահատել,
Օրոցքում քնած աղջնակ մանկանը «լա¯վ» բռնաբարել.
Դառնալ ազգիդ նոր սերնդի համար իսկական «փարոս»
Եվ քո պետության կողմից հռչակվել ազգային «հերոս»:

Բացի դրանից կարող ես նաեւ «շա¯տ լավ» ավիրել,
Իսկ եթե պետք է կարող ես նաեւ հողի տակ թաղել:
Հայի ստեղծած ամեն մի լավ բան, ամեն մի արժեք
Կամ պիտ վերացնես, կամ սեփականես.
Բայց միեւնույնն է, իմ նենգ հարեւան, միշտ էլ անարի,
Թո°ւրք, թուրքի եղբայր, խղճուկ ազերի:

Վանդալին հատուկ այս արարքներդ
Մտքովդ չանցնի, դու չես մարսելու,
Ես խոսք եմ տալիս, երդում արիացու,
Որ երբ պահը գա, գլխիդ կսարքեմ մի նոր Խոջալու:

Ճիշտ են ճանաչել, քեզ գնահատել
Աշխարհի հայտնի շատ ու շատ մեծեր
Լեփսիուս ու Նանսեն, Հյուգո ու Վերֆել
Եւ էլի տասնյակ շա¯տ-շատ անուններ:

Բայց նրանց կողքին ճիշտ ու առավել
Մեծն Թումանյանն է թուրքին որակել
«Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչեւ Մարդը իր ճամփան»:

Վազգեն Ղազարյան

«Հայ Արիներ» Թիվ 78, 79, 80, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր 2006թ.

Մաքուր Լեզու

June 26, 2011

Մի կեղտոտեք հայոց լեզուն
Տգեղ, օտար բառերով,
Մարգարտաշար մեր հայկազուն
Գիրը՝ օտար տաղերով:
Մի աղտոտեք հայոց հոգին
Տգեղ, օտար բարքերով,
Մաքրամաքուր մեր սրբագին
Խոսքը՝ օտար կրքերով:
Մի՝ անպատվեք հայոց մարդուն
Անուններով խելահեղ,
Օտար անվան ձևն է փքուն,
Ինքն անհեթեթ ու տգեղ:
Մի ճորտացեք օտարահունչ
Հողմերի դեմ հայադավ,
Հայի համար լոկ հայաշունչ
Մայր երկիրն է սրտացավ:
Ճոխ ու շքեղ մեր մայրենին
Մայրերից է մեզ տրված,
Անուշ մոր պես անուշ է այն
Անուշ սիրով շաղախված:
Գեղեցիկը ամեն լեզվում
Մայրենիով է հնչում,
Նրանով են սրտեր հուզվում,
Մտքեր ծնվում և շնչում:
Մեր դեմքն է այն, մեր պատիվը,
Թույլ մի տվեք անարգեն,
Մտքի հզոր մեր անիվը
Մեր լեզուն է, թող հարգեն:
Լեզուների հայ ծաղիկը
Մաքուր պահենք մինչև վերջ,
ՈՒրույն դեմքն է գեղեցիկը,
Ոչ թե լուծվածն այլոց մեջ:
Գեղամ Խաչատրյան
«Հայ Արիներ» Թիվ 44, սեպտեմբեր, 2004թ.

Հիմն արեգական

June 26, 2011

Որպես Արա Աստծո դրոշմ,
Հանց ապավեն ու պահապան,
Լույսո՜վ օծենք ոգին հայոց,
Արեւխաչը Արիական:

Հայորդինե՛ր-Արորդինե՛ր,
Բյուր-բյուր քաջե՛ր վահագնացած,
Կրակներո՜վ, լույսո՜վ օծվենք,
Փա՜ռք քեզ, Արա՛ Արեւ Աստված:

Թո՛ղ սրերը շողարձակեն,
Վահանները զարկվեն իրար,
Բամբիռները լարվեն-ճայթեն,
Նժույգները թո՛ղ վրնջան:
Արարատի հրով անմեռ
Բոցավառե՛նք կրակարան,
Շուրջպար բռնենք եւ առհավետ
Երգե՛նք հիմնը Արեգական:

Նավասարդ, բհ 4498թ., Գառնի

Աստղիկ Մելիքբեկյան
Զորավոր որդուս

«Հայ Արիներ» Թիվ 88, 89, 90, 91, 92, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր 2007թ.

Զինյալ մարգարեն

June 26, 2011

(Գարեգին Նժդեհի հիշատակին)

Մենք ուրացյալ նրա հավատամքը խորին
Եվ կուրացյալ սրտի մշուշներում պատիր,
Որպես ամբողջ մի հեղգ, որ մատնել էր սրբին,
Վտարեցինք նրան մեր ոգեղեն երթից:

Եվ սին հույսի կարմիր առագաստը պարզած,
Առանց նրա ելանք նավարկության մի նոր,
Եվ խեղդեցինք մեր իսկ հայրենիքում «ազատ»,
Յոթնապատիկ անդեմ, մեղավոր ու մոլոր:

Եվ մոռացյալ ցեղի դավանանքը խորին,
Հանուն չեղյալ գոյի սպանեցինք զմեզ,
Եվ զառանցանք է արդ ցեղակրոն ոգին,
Եվ ուղեղի ցավ է Հայրենիքը մեր մեծ:

Բայց սրբազան լույսից նահատակաց մերոց,
Երբ դավերի ցանցում մենք մնացինք լքյալ,
Երբ խլում են մեզնից մեր անցյալն ու ներկան
Բարձրանում է նորից մեր մարգարեն զինյալ:

Մոտենում է խոցյալ, խորհրդավոր, խորին,
Որպես ցեղի զինվոր, որպես Հայր ու Որդի,
Եվ օրհնելով փառքը- Արյունի ու Սրի,
Մեզ տանում է մի նոր ցեղակրոն ուխտի:

Վազգեն Արամանի (Դաղբաշյան)
1990թ.,Վանաձոր

«Հայ Արիներ» Թիվ 52, 53, 2005թ.


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 25 other followers