Archive for the ‘Բանաստեղծություններ’ Category

Մեռած Աստվածներուն

June 26, 2011

Արյունափառ Խաչին տակ,
Որուն թևերը տըրտմություն կը ծորեն
Աշխարհիս վրա բովանդակ,
Ես պարտըված, Արվեստիս դառըն սըրտեն
Կ’ողբամ ձեր մահն, ո’վ հեթանոս Աստվածներ:
Մեռավ Խորհուրդն. և Բնությունն է արյունե’ր
Օրենքներու կարկինին սուր սըլաքով:
Ձանձրույթը մնաց, պըճնըված փուշ պըսակով:
Մարդն է ինկած գարշապարին տակ հըսկա
Խուլ Աստծո մը հրեա:
Դիո’ս, մեռար: Մեռար դուն,
Ո’վ Ապողոն, որուն կառքեն քառաձի
Կու գար խըրխինջն Արևուն:
Կայծակն անտեր՝ աստղերուն մեջ կը հածի
Կույր օձի պես: Սիրամարգներ չեն քաշեր
Հերայի սայլն՝ որ ուներ լույս սարիքներ.
Ոչ ալ կ’հոսին, իբրև սերմեր դիցական,
Զևսի անձրևն ոսկի, արյունն ՈՒրանյան:
Չե’ն արծարծեր ոտնաթևերն Հերմեսին
Աստղերը որբ երկնքին:
Անտառին մեջ, Անահի’տ,
Ալ չեմ լըսեր շանդ հաչյուններն՝ ետևեն
Նախընտրած գեր երեիդ.
Կապարճդ հողին տակ կը փըտի. լիճերեն
Իուրն իր խըմել կ`երթա եղնիկը անվախ:
Չի’ պըսակվիր Պանը շոճով. ամեն ցախ
Անոր շունչով նորեն առույգ չի’ ծաղկիր:
Դափ չե’ք զարներ, Այծեմնարդե’ր բարեկիր,
Լոկ կը տեսնեմ Ավանդությունն՝ որ կու լա
Նըստած կոճղի մը վըրա:
Հավերժահարսե’ր, մեռաք դուք.
Կը խածատեն փըրփրուն գետերը՝ ցավեն,
Իրենց ափերն հեղհեղուկ:
Նայուհինե’ր, եղեգներուն ընդմեջեն
Ա’լ չեք երգեր՝ երբոր ցաթե լուսընկան.
Կանաչ լոռերն այժըմ կ’ըլլան ձեզ պատան:
Լուսազմայլիկ աղբյուրին մեջ չեմ տեսներ
Բիբերուդ կայծն, անբա’խտ Նարգիս: Տատրակներ
Երբ գուռին մեջ կու գան լըվալ կըտուցնին՝
Դոդոշներեն կը խըրտչին:
Քեզմե, ո’վ վեհ Պոսիդոն,
Ծովն է թափուր: Անտառներեն բուստերու
Չի’ խոյանար բարձրահոն
Քռանըժույգը’դ փըրփրագեղ. ոչ ալ քու
Երեքարձենըդ կ’առխըթե դըղըրդմամբ
Նըվիրական դելփինին նուսն ապըստամբ:
Մեռա’վ Սիրենը ժայռին տակ Սիկիլյան.
Կ’անցնի նավազն անկե առա’նց դյութության:
Չ’ըլլար փրփրուն՝ Աստղիկ, ոչ ալ կոնքը՝ կուր.
Ծովն, Աստվածնե’ր, ծովն է տխուր:
Տանս ակութեն, Թերափնե’ր,
ՈՒ՞ր հեռացաք, ո՞ր ջերեռանդ սըրբուհին
Ձեզ իր խաչովն է փըշրեր,
Ձեր մեջ պապերս պապե’րն իրենց դրոշեցին՝
Ընծայելով ամեն օր աղ ու նեկտար:
Չըկաս, Էրո’ս. պիտի քույրս իմ սիրահար
Որո՞ւ ձոնե դահամունքներն իր ուխտին.
Չըկա և’ դուռը պահպանող Շան անդրին…
Միայն սնարես կավեր է Խաչ մ’հաղթական՝
ՈՒր կա լոկ փառքը Մահվան:
Եվ այժըմ այդ Խաչին տակ,
Որուն թևերը տըրտմություն կը ծորեն
Աշխարհիս վրա բովանդակ,
Ես պարտըված, Արվեստիս դառըն սըրտեն
Կ’ողբամ ձեր մահն, ո’վ հեթանոս Աստվածներ:
Տեսե’ք, բոլոր մեր անտառներն ու ծովեր,
Աղբերակներն ու երդիքները խաղաղ
Ամայացան ու տաղտկացան: Այժմ, ավա’ղ,
Մարդն է ինկած գարշապարին տակ հըսկա
Խուլ Աստծո մը հրեա:

Դանիել Վարուժան

«Հայ Արիներ» Թիվ 45, սեպտեմբեր, 2004թ.

Արմեն Ավետիսյանին

June 26, 2011

Ողջյուն իմ չքնաղ Երկիր Նաիրի
Թևերդ լայն բաց՝ գիրկդ ենք գալի,
Եվ կրծքիդ սեղմիքաջերիդ կորած
Շատ ենք կարոտել, պանդուխտ ենք էրված…

Վայրի ցեղերն են քեզ ծվեն արել,
Պապերիս շեները քանդել-ավերել,
Տմարդի նենգը քեզ է տիրացել,
Դյուցազն Հայ-Արին պանդուխտ է դարձել…

Ելի’ր, մեր ձեռքով դատն ինքդ արա,
Հույսդ մի դնի օտարի վրա,
Քաջերիդ առջև դռներդ լայն բաց
Էլ չես տեսնելու Հայի աչքը թաց…

Վ. Հայասացի
«Աշխարհ եկար» և «Անունդ Արմեն»
երգերս նվիրված են
ՀԱԲ-ի Կոտայքի շրջանի
«Կոտայք» գնդի հրամանատար,
ՀԱԲ-ի հազարապետ՝ Արմեն Ավետիսյանին

«Աշխարհ եկար…»
Աշխարհ եկար՝ ձեռքդ Աստծո մեծ պատգամ,
Որ ո՜չ մի հայ հողին կարոտ չմնա,
Դարձար ամե՛ն – ամե՜ն հայի բարեկամ,
Որ քեզանից ոչ-ոք դժգոհ չմնա:

կրկ. – Դու՛ բարերար, դու՛ սիրահար
Հայրենիքի՛դ աննման,
Անունդ ապրի դարեդար,
Դու մեր ազգի պահապան:

* * *
Ավետիս պապիդ օրհնանքով մեծացել,
Հայոց վերքին դու բալասան ես դարձել,
Անդրանիկյան ոգով ազգիդ տու՛ն կանչել,
Որ ոչ մի հայ հողին կարո՜տ չմնա:

* * *
Ավետիսյան Արմեն, աշխա՛րհ թող լսի,
Մեր Ալմաստն էլ իր երգերով թող խոսի,
Քե՛զ պես հայի գովքը ամենուր ասի,
Ազգիդ ամեն պաշտպան քեզ լա՜վ իմանա:

«Անունդ Արմեն»
Նորից կրկնվում էր պատմությունը հին,
Նորից կոտորած էր անմեղ հայերի,
Կապեցի՛ր զենք-զրահ ընդդեմ դուշմանին,
Որ վերջ դրվի ջարդին անմեղ հայերի:

կրկ. – Դու պաշտպա՛ն Հայոց Տիգրանյան Մեծ Տան,
Անունդ Արմե՛ն՝ ասաց ամեն բան,
Ավետիս պապուդ դու մեծ պատվիրան,
Վրեժով լեցու՛ն, դու դեռ կերթա՛ս Վան:

* * *
Սումգայիթը խոցեց հոգիդ, մե՛ր Արմեն,
Ուզեցի՛ր Նախչվան նորեն ե՛տ առնել,
Որ նոր Սուլուխ չդառնար միջանցքը «Լաչին»
Ու վե՛րջ տրվեր ջարդին անմեղ հայերի:

* * *
Աշուղ Ալմաստն էլ ձեր երթին միացած,
Սազն ու զենքը ձեռքին՝ մի նոր երգ դարձած,
Փա՜ռքը գովերգի ձեր՝ ձեզնով հիացած,
Որ վերջ դրիք ջարդին անմեղ հայերի:

- – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – -
«Կամավորը» և «Դու փա՜ռք մայր հողի»
երգերս նվիրված են
ՀԱԲ-ի գլխավոր հրամանատար Ռազմիկ Վասիլյանին

«Կամավորը»
Դու քաջարի զինվոր հայոց բանակի,
Ազատության մարտիկ դարձար կամավոր,
Անվհատուն կռվան՝ քո ազգի փառքի,
Ելա՛ր մարտի, անվա՛խ զինվոր կամավոր:

կրկ. – Արծվի նման քեզ միացան թևավոր
Հայ տղերքը, աղջիկները կամավոր,
Կարիճի պես սուրացին քունքը թուրքի,
ՀԱԲ-ի ջոկատի տղերքը կամավոր:

* * *
Քեզ միացան քաջ տղերքը մեր ազգի,
Հրամա՛ն էր, որ Արցախը ազատվի,
Դու քաջ մարտիկ Վասիլյան մի՛ վհատվի,
Աղջիկներն էլ դարձան զինվոր կամավոր:

* * *
Չես դադարել, դեռ կռիվ կա քո հոգում,
Երբ տեսնում ես ընկերներդ են բողոքում,
Աշուղ Ալմաստն էլ քո փա՜ռքն է գովերգում,
Մեր Ռազմի՛կ՝ կամավոր հայոց զինվոր:

«Դու փա՜ռք մայր հողի»
Դու՛ զինվոր մեր Հայոց բանակի,
Դու՛ պաշտպան քաջ մարտիկը հայ ազգի,
Ուր էլ որ լինեմ քո գովքը միշտ կանեմ,
Որ աշխարհներին արար անունդ նվիրեմ:

կրկ. – Դե քայլի՛ր, դե քայլի՛ր դու հպարտ,
Դու՛ զինվոր քո ազգի մի՛շտ անպարտ,
Դու՛ երդում մեր հայոց մայրերի,
Դու՛ երգն ես մեր չքնաղ քույրերի:

* * *
Դու՛ փառքն ես մեր հայոց աշխարհի,
Դու՛ զինվոր քո անպարտ մայր հողի,
Մեր Ռազմիկ Վասիլյան, մայր հողիդ պահապան,
Մայրերը կերգեն քո փա՛ռքը հավիտյան:

Աշուղ Ալմաստ (Սվետա Միլիտոնյան)՝
ՀԱԲ-ի նախկին ազատամարտիկ

«Հայ Արիներ» Թիվ 63, 64, հոկտեմբեր, 2005թ.

Տիեզերքի Ընթերցումը

June 26, 2011

Որ հայացք ես ինձ տըվել վերամբարձ՝
Սուզվելու վերին սահմաններն արփի,
Որ միտք ես տվել երկնաճեմ ու բաց՝
Չափելու ահեղ բացերն անչափի:

Որ կապել ես մեզ, հոգիս քեզ արել,
Հոգուս անհունի հրճվանքը տալով,
Բարձր ճակատիդ ժպիտ ես վառել,
Վառել, զարդարել արփենի փայլով:

Անթարթափ աչքով, անխարխափ հոգով,
Կարդում եմ քո վեհ ազդումներն անվերջ,
Կարդում եմ պայծառ, ուրախ ցերեկով,
Ու գիշերները ահավոր ու պերճ:

Ու վերանում է հոգիս զըվարթուն,
Չըկա մոտ ու տար, չըկա վեր ու ցած
Տիեզերքն ամբողջ, հայրենիք ու տուն,
Ու ես մի ազատ՝ անտարբեր աստված:

Հովհաննես Թումանյան

«Հայ Արիներ» Թիվ 18, 2003թ.

Ձօն Նաւասարդի

June 26, 2011

Եկաւ Նոր Տարին
Նոր օրն է Դարի
Երկինքնե՜ր կÿայրին
Տօնն է աշխարհի:

Ամանորը մեր
Նաւասարդն էր հին
Ն-աւ-ը՝ «Նոր օրն» էր
Ս-արդ-ն ալ՝ Տարին:

Ս-Ար է եւ Տ-Արի
Ար՝ նաեւ Արի
Ս-Ար-ն՝ սահման Արի
Տ-Արին՝ Տիեզերքի:

Անցեալին կÿերթայ
Ներկան, ապագան:
Բայց հինէն կու գայ
Մեր լոյսի ճամբան:

Սարի սահմանէն
Երկար դու բարով,
Ծիրանի Ծովէն
Իջար Վանայ Ծով:

Կեանք տուիր հողին,
Մշակին՝ Ար-օր,
Արի Գութանին՝
Խոփերը հզօր:

Նաւ տուիր հովին
Ափերով բոլոր…
Բայց վերադարձին՝
Մոլոր էր, խոտոր:

«Նով» ըսին նաւին
«Նովա, նեվ»-եր՝ խորթ
Շատեր մնացին՝
Նաւին՝ անհաղորդ:
Եսս՝ եւ ես

Հա՛յ, եսս՝ եւ ես,
Ընտիր գինի՛ ես,
Ես՝ Արիակէզ.
Բարկ քացախի՛ պէս.

Օտար աշխարհին՝
Երբեք չես, ինձ պէս.
Կը նայիս կրկին,
Կը մնաս անտե՛ս:

Ազրա-ի՛լ ու Բ-է՛լ,
Շամ…, Շապո՛ւհը Ծեր
Չե՛ն կրցած մարել
Ա՛ր Արեւը մեր:

Մասիսէն Տաւրոս
Ամպամա՛ծ է դեռ
Դո՛ւ Դաւիթ անխօս՝
Ես՝ Առի՛ւծ Մհեր:

Եկո՛ւր դու ինձ հետ
Քալենք միասին
Արա՛, Արահե՛տ
Վանէն՝ Ծիր Կաթին:

Ճամբան Յարդ Գողի՝
Գիշե՛րն է անո՛ւշ,
Բայց ոտդ քարի
Չզարնե՛ս, զգո՛յշ:

Պետրոս Արթինյան,
սիրիահայ բանաստեղծ

«Հայ Արիներ» Թիվ 88, 89, 90, 91, 92, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր 2007թ.

«Խորհուրդ Ազգայինի»

June 26, 2011

Սիրու՜մ եմ քեզ – Ա՛ԶԳ իմ,
Անբացատրելի մի զգացումով,
Որ զետեղված է ենթագիտակցությանս՝
Դարերից եկող հիշողության մեջ:
Այնքան մեծ է սերն այդ Ոգեղեն,
Որ կասկածում եմ. սե՞ր է, թե՞ այլ բան,
Որն ալեկոծել, սակայն ջերմացրե՜լ, իմաստ է տվել
Կյանքիս նյութական ու բազմախնդիր:
Սիրու՜մ եմ քեզ – Ա՛ԶԳ իմ,
Հոգուս ու Մտքիս Զորության ամբողջ շտեմարանով,
Վեր ես ամենից ու ամեն բանից,
Եվ ԱՐԱՐՉԱԿԱՆ են Ակունքները քո:
ԱՐԱՐԻ՛Չ և Ա՛ԶԳ, – ահա Բնական
Ու Բարոյական Արմատը Կյանքի,
Այն իրականը, որին պիտ զոհել ու զոհաբերվել,…
Եթե սա սե՛ր է, ապա այսպե՛ս եմ սիրում քեզ, Ա՛ԶԳ իմ:
…………………………………………………………………
Սիրու՜մ եմ քեզ – Ա՛ԶԳ իմ,
Եվ կյանքերում այն, որ պիտի ապրեմ
Սերունդներիս մեջ. մի՛շտ կրելու եմ
Այդ սիրո Ոգին՝
Տիեզերական անհունության մեջ:

Արմեն Ավետիսյան

«Հայ Արիներ» Թիվ 28, 2004թ.

Երդման Հանգանակ

June 26, 2011

Ես պիտի փայփայեմ և զորացնեմ այն եղբորս,
որ իր միտքը միացնում է իմ մտքին:
Հավատի տունը իմ մեջ պիտի կառուցեմ
ու կամքիս թիրախը պիտի հստակորեն սևեռեմ
և ոսկե շղթայումի օղակները մեկ առ մեկ
նվեր պիտի տամ ամեն հայի:
Օղակ առ օղակ ամրակապվելով՝
իմ ճամփան պիտի հարթեմ
և պիտի կործանեմ թշնամուս,
Աստծուն հայտնի բոլոր զենքերով:
Առավոտյան և երեկոյան աղոթքիս շաղախով
կամուրջներ պիտի կառուցեմ
և աշխարհը իմ ափի մեջ պիտի լինի:
Վրեժի պատգամը բոլոր հավատացյալների
օջախի մեջ անմարելի արթուն պիտի պահեմ:
Աշխարհի որ ծայրում էլ լինեմ,
Իմ ոգին և միտքը հայրենիքի համար պիտի պտուղ տա:
Իմ տասնորդը և ավելին պիտի գանձատուն հասցնեմ
և պիտի գերազանցեմ սեփական անձս՝ պարտքի համար:
Արդարատեր Պապերիս գործերով պիտի
ծառայեմ հավիտենությանը
և նրանց հավատարմությամբ պիտի
ամրապնդեմ ողնաշարս:
Իմ թափած արյան հրդեհները պիտի լուսավորեն
մեղսագործների դեմքերը դատաստանի առաջ:
Իմ զենքերից առավել բարբարոսի
զենքին պիտի տիրապետեմ:
Իմ խոսքը արդյունք պիտի լինի
և միայն իմ գործերը պիտի հիշեցնեն իմ գոյությունը:
Սեփական քայլերս պիտի դատեմ
և անմիտ բարությունս, անստույգ վստահությունս
պիտի պատժեմ:
Իմ մահից հետո էլ պիտի միշտ շարքում լինեմ
և իմ զորավարը մայրերի զուսպ ուրախությունը պիտի լինի:
Իմ ամեն օրվա մեջ ջերմացնող արևը
սրբությունները արթուն պահելը պիտի լինի:
Աստվածատուր օրենքներով պիտի հաստատվեմ
իմ Երկրում:
Սուրեն Գրիգորյան՝ բանաստեղծ

«Հայ Արիներ» Թիվ 39, հունիս 2004թ.

Մեծն Արարատին

June 26, 2011

Հերիք է նայես թախծոտ աչքերով
ՈՒ տխուր դեմքով ամպերից մենակ,
Մռայլվել էս դու, չես բացում իմ դեմ
Սրտիդ գաղտնիքը դարեր շարունակ:
Քեզ հարց եմ տալիս անմեղ մանկան պես,
Ա՜խ, սիրտդ ի՞նչ է ուզում ինձանից,
Դժգոհ ես, ասես աշխարհի վիշտը
Փարվել է կրծքիդ ու դու չգիտես,
Թե ինչպես բուժես դարերիդ վերքը,
Որ գագաթներիդ հայելին փայլի,
Առաջվա նման դու լույս պարգևես,
Մանկան պես անհոգ դու ցնծաս էլի:
Բայց քիչ էլ, քիչ էլ, պիտի դիմանաս,
Որ բալասանվեմ ես քո վերքերին,
Գալիքով պիտի դու առաջնորդես,
ՈՒ նոր արևներ պարգևես ազգիս:
Ա՜խ, ես էլ քեզ հետ դարեր շարունակ,
տառապանքի վեհ ճամփով եմ քայլել,
ՈՒ հեռվից կարոտ որդու պես անհագ`
Քո վերադարձի ճամփան աղոթել:
Դու, գահերից ես նայում աշխարհին,
Ասա’ ինձ, խնդրեմ, դու ի՞նչ ես տեսնում,
Քեզանից այն կողմ` Սասունը կանգուն,
Մուշը և Վանն են կարոտից սգում…
Անին ավերակ ու Ղարսը դատարկ,
Այնքան անհամար վերքերից հետո,
Կյանքով կլցվի քո Հայքը համակ,
Քո սերն անարատ հայության սրտում:
Ասա ի՞նչ անեմ, իմ հու՜յս Արարատ,
Կբացես իմ դեմ կուրծքդ լուսաշող,
Որ պատնեշել են չարերն անարդար.
Գալիքս կանցնի քեզանից այն կողմ…
Դավիթ Սեն Բալայան
«Հայ Արիներ» Թիվ 24, 2003թ.

Զորություն Նախնյաց

June 26, 2011

Ով չի այցելել մամուռով պատված
Գերեզմանները գորշ ու հնօրյա.
Նա չի ստանա ոգու թաքնված
Մոգական ուժը՝ անցյալի անմահ:
Ով որ չի լսել խոսքը մեր նախնյաց
Գերեզմաններում թեկուզ մի վայրկյան.
Նա անարմատ է հողում հայրենյաց
Եվ անզոր զինվոր՝ մեր սուրբ պատմության:
Այստեղ է ոգին ցեղի աննահանջ
Թրծվում անտես հյուսվածքով վերին,
Այստեղից է որ Արիները քաջ
Ոգի են տալիս վաղվա քաջերին:
Այստեղ ամեն քար պարփակել է մի՝
Բեմից հեռացած կենսագիր անսաստ,
Ով որ իմանա անցյալի ոգին.
Չի անցնի նրա կյանքը անիմաստ:
Արդարև’, եթե Նժդեհը հոգում
Չունենար նախնյաց անունները մեծ,
Արդյո՞ք կշնչեր Հայը այս դարում,
Հայքի մի մասում վեհ ու աստղամերծ…
բանաստեղծությունն ու նկարը՝

ՀԱՄ անդամ՝ Հավհաննես Աղաբաբյանի

«Հայ Արիներ» Թիվ 27, 2003թ.

Գոտևորենք Արագածը

June 26, 2011

Բնական հողում չորացող ծառին
Թե որ ջուր տվիր և խնամեցիր,
Շուտ կդալարի, խոր արմատ կտա,
Պերճաշուք ծաղիկ, շռայլ բերք-բարիք.
Նույնն էլ՝ մարդու հետ:

Չի հանգչում Ոգին և ոչ մի Հայի.
Այստեղ, Սփյուռքում, թե բանտախցում,
Գերի է ընկնում «ես»-ին կամ պահին,
Նիրհում, խամրում է, հետո՝ անթեղվում:

Անհատի հոգին պետք է սնուցվի
Ու մղվի Գենին, իր արյան կանչին,
Որ արթուն մնա և բոցավառվի
Հինավուրց ՀԱՅ-ի Արիական Ոգին:

Որպես սնուցման օրինակ մի վառ՝
Գոտևորումն է Արագած լեռան,
Որպես մեծ խորհուրդ Տիեզերական,
Խորհուրդ հաղթության և անկախության:

Ելնե՛նք միասին, ելնե՛նք, Հայորդի՛ք,
Գրկե՛նք ջերմորեն ու երկինք հանենք
Դարերը ճեղքած իմաստածառին՝
Որպես վառ փարոս Հայության Գոյի:

Որ համախմբվե՛նք, որ միասնանա՛նք,
Որ գոտեպնդվենք ու ոգեկոչվենք,
Մեր ձեռքսեղմումով ներարկե՛նք միմյանց
Ոգեղեն ներուժը համայն հայության:

Ի տես աշխարհի, ի լուր բոլորի,
ի աչքալուսանք գերի Մասիսի,
Վասն Հայ ազգի և Հայրենիքի
Մենք բա’րձր ձայնենք:

Որ, այո՛, մենք կա՛նք, ու դեռ պիտի գանք,
Մենք պիտի՛ հաղթենք ու բարգավաճենք,
Ապրե՛նք, արարե՛նք հպարտ, անկոտրում,
Մեր Սուրբ Հայկական Բարձրավանդակում:

Շանթ Մնացականյան,
ք. Աբովյան, 10.03.2005թ.

Մասիսները՝ եղբայր ավագ,
Հայ լեռները՝ սատար բանակ,
Քառագագաթ լեռն Արագած,
Արա, Հատիս ու Աժդահակ:

Նվիրվում է Արագածի՝
2005թ. մայիսի 28-ի շուրջպարին

Մայիս 28-ին՝ Արագածի շուրջ,
Հայ քաջորդիներն ու
Հայոց նաիրյան գեղեցկուհիները
Ուս-ուսի տված բռնեցին շուրջպար:

Դհոլ ու զուռնա, պարի եղանակ՝
Քոչարի պարով ու Արագած սարով,
Շուրջպար են բռնել՝ սուրբ երդում տալով,
Հաջորդը պիտի պարենք Մասիսով:

Ու մա’հ ոսոխին երդումը տալով՝
Պիտի որոտանք դհոլ-զուռնայով,
Հայոց Աստվածնե’ր, Հայ Նահապետնե’ր,
Տեսեք՝ որքա՜ն կան որդիք ու դուստրեր…

Հայ-Արիների Ցեղից Արարված
Այսօր որքա՜ն են նրանք ոգևորված,
Հայոց նոր գարնան զարթոնքն են բերել՝
Արագած սարով շուրջպար են բռնել:

Վանիկ Հակոբյան

«Հայ Արիներ» Թիվ 57, 58, 2005թ.

Խորհուրդ Ապրումի

June 26, 2011

Պտտվում է դեռ անիվը Երկրի,
Դեռ չի ծիծաղում դահիճ սատանան,
Բայց մոտենում է պահը վախճանի,
Մարդկանց մտքերից՝ անմիտ ու դաժան:
Օ՜, մոլորյա’լ մարդ, դու Բնության դեմ
Փորձում ես տանել քո հաղթանա՞կը.
Փառաբանելու քո դե՞մքը անդեմ,
Տե՛ս՝ մահաբեր է քո ախորժա՛կը:
Եվ եթե նույնիսկ կարողանաս դու
Հաղթել կատարյալ Բնությանն անհաղթ,
Կտեսնես մահդ սարսափազդու
Եվ կանիծես քեզ հենց նույն ակնթարթ:
Շրջի՛ր, ո՜վ դու մա՛րդ, դեմքդ դեպի վե՛ր,
Թափանցի՛ր Արարչաստեղծ Տիեզերքի մեջ,
Կորած իմաստությունդ այնտեղից հետ բեր,
Որ հարատևես ճշմարիտ-հավե՛րժ:
Մարդը քայլում է Տիեզերքի մեջ,
Քայլում իր մտքի թռիչքի հետքով,
Թափառում է նա անհունության մեջ՝
Իր Աստվածներին անվերջ փնտրելով:
Մարդը չի հոգնել դեգերումներից,
Բայց հաստատուն չէ այն ճանապարհը,
Որ կառուցվում է մոլորությունից,
Որից քանդվում է իր Տուն-Երկիրը:
Մարդը քայլում է, փնտրում է անվերջ,
Կգտնի՞ արդյոք իր Աստվածներին,
Թե՞ կներծծվի այն ճահճի մեջ,
Որ գոյացել է տիղմից մարդկային:
Արմեն Ավետիսյան

«Հայ Արիներ» Թիվ 38, 2004թ.


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 29 other followers