Archive for the ‘Բանաստեղծություններ’ Category

Հայոց Անունները

February 17, 2012

Քո մայր՝ լեզվով խոսիր, պոետ,

Որ հավերժվի ազգը քո հետ:

1

Անուն կա, որ վարդի բույր Է,

Կա, որ սարի պաղ աղբյուր Է,

Կա, որ քեզ տուն կանչող քույր Է,

Կա, որ անուշ մոր համբույր Է,

Կա, որ ձեռիդ եղբեր տուր Է,

Հայ անունը՝ պատիվը մեր՝

Միշտ լավ գործի ծնունդ անմեռ։

2

Անուն Էլ կա, որ մեր գլխին

Ծաղրածուի գդակ Է հին,

Որ կնքել Է ինչ-որ տերտեր,

Կամ թե՝ դժնի մի ճորտատեր.

Ու մենք հաճախ չենք ամաչում,

Հին անվամբ ենք իրար կանչում,

Թե՝ հե՜ի, ո՞ւր ես, բեդնի Խաչո,

Ի՞նչ բանի ես, Ղաչաղ Վաչո,

Տաշտաքերենց,

Կաշառկերենց,

Անուննե՞ր են, թե՞ հին վերքեր,

Որ բանալով՝ չենք հարցնում դեռ,

Թե ի՞նչ չլուտ, ի՞նչ Չպլաղենց,

Երբ Չպլաղենցն աշխարհ փոխեց։

3

Անուն Էլ կա, որ լսելիս

Մարդ ակամա հարց Է տալիս,

Թե՝ ի՞նչ Կնյազ, ի՞նչ Իշխանիկ,

Ի՞նչ խան, ախպեր՝, կամ ի՞նչ Խաանիկ,

Երբ ինքն ահա մի մարդ Է նոր,

Մի հին չոբան, չոբանի թոռ,

Առաջ քաշված,

Փառքով նշված,

Ինքն է թաղել իշխան ու խան,

Բայց գրվում Է դեռ Իշխանյան,

Աղախանով կամ Բախշիբեգ,

Ամիրխանով կամ Յախշիբեգ։

Այն Էլ յախշի, վա՛յ, անհոգի,

Կարծես, թե կար լավն Էլ բեգի.

Գայլը յախշի՞, տե՝ս դու հալա՝

Անունն անգամ խաթաբալա։

Անունն անգամ

Օձի նման

Փաթաթված վիզն Հայաստանի,

Այրող հուշն Է այն սուլթանի,

Որ մեր լեզուն ու հողն անվերջ

Ձուլել կուզեր իր ցեղի մեջ,

Եվ կձուլեր (հայ կա դրսում,

Որ հայերեն Էլ չի խոսում…),

Մենք Էլ այժմ չէինք կարող

Խոսել լեզվով մեր դայլայլող,

Հայոց լեզվով մեր ազգաթագ,

Թե մեզ չառներ գիր թևի տակ

Խաղաղության՝ Մաշաոց հսկան,

Որ կանչում է, թե՝ ո՛վ տղաս,

Յոթ լեզու էլ թե իմանաս,

Չմոռանաս քո մայր լեզուն.

Մոռանալդ է ոսոխն ուզում…

4

Անուն էլ կա, բսյց ո՞րն ասես,

Կատակով են դրել կարծես,

Մեկը մեկից անտոհմ ու սին՝

Էլ անճաշակ Լյուքս ու Տորգսին,

Էլ Իլոնա, էլ Ալֆրեդ,

Էլ ժոռժետա, էլ Վան-Շիլբերտ,

Էլ Իվետա, էլ Անտեֆոն,

Էլ Ռիտա, էլ Պատեֆոն,

Էլ Կլարա, էլ Անելկա,

Թե թարգմանես՝ ի՞՛նչ դուրս կգա,-

Ծաղր ու ծանակ մեր ուստրերին,

Եվ առավել մեր դուստրերին։

Բայց ծիծաղից վատթարը կա՝

Հանդիպում ես յոթն աղջկա՝

Յոթից մեկն է Վարդ կամ Նարգիզ,

Մյուսները՝ Լուիզ, Լարիս,

Եվ դեռ՝ Էլլա կամ Նովելլա,

Մարդ չգիտի խնղդա՞, թե լա.

Մի՞թե չկար, որ չես դրել,

Հայ մի անուն մարդավայել,

Որ կնքել ես՝ Արգենտինա,

Կարծես երկրի քարտեզ Էնա.

Մեկն էլ մի ջուխտ աղջիկ բերել,

Գիտե՞ք անունն ինչ է դրել

Մեծ աղջկան՝ Գալանտերիա,

Իսկ փոքրինը՝ Դիզինտերիա:

Ծիծաղո՞ւմ ես, բայց սպասիր,

Մարդ-ավտոյի մասին լսիր.

Այն, որ ավտո շատ սիրելով

Շևրոլետ էր դրել սիրով՝

Բայց Շևրոլետն օրորոցում

Այս վշտից էր լալիս, կոծում։

Եվ ասում են, երբ մեծացավ,

Անունն ինչ է՝ երբ հասկացավ,

Հենց այս եղավ խոսքն առաջին,

Որ կայծակեց հոր ականջին.

- Ի՛՛նչ Շևրոլետ, ավտո հո չե՞մ,

Լա՞վ է, քեզ ել “Վիլիս” կանչեմ։-

Ծիծաղում ես, բայց ծիծաղն ի՞նչ,

Ուր է հայոց անունը ջինջ,

Հազարից մեկն հազիվ ունի

Անուշ անունն իր հայրենի.

Մի Հասմիկ է, հազար էլլա,

Մի Անահիտ, այնքա՜ն Բելլա,

Մի Արտավազդ, այնքա՜ն Համլետ,

Որ վիճում են մեր անվանց հետ,

Թե՝ եթե բանն այսպես գնա,

Էլ ձեր հայոցն ո՞ւր կմնա…

Այնինչ ամեն հայ դյուցազուն

Փրկեց քո կյանքն ու հայ լեզուն,

Անհայտ հեռվում

Ընկավ կռվում,

Որ դու հիշես, պահես, փրկես,

Մոռացումից անունն իր վես,

Վարդան պահես, պահես Հունան,

Վահրամ պահես, որ իմանան,

Թե ո՛ր երկրի ծաղիկն ես դու.

Տոհմանունն էլ հողն է մարդու։

Երբ հնչում է մի Սանասար՝

Կարծես Սասնա քո սարն հասար,

Մի Այծեմնիկ անունն անգամ

Մայր Անին է հերոսական.

Մի անունն էլ հայ զորք է մի

Մի զինվորն է, էլ ո՞ւր զոհվի։

Ա՛խ, հերիք չէ յաթաղանով

Խաբված՝ գրվես Աղախանով,

Ինչո՞ւ “փոքրիկ” մի յան ջնջես՝

Մի ոզջ ազգի մեծ սիրտ տանջես,-

Գոռ անունն էլ մի բուռ ոսկի՝

Սուրբ մասունքն է մի սուրբ ազգի։

Հայ անունն եմ ես ձեզ ասում՝

Դուք հասկացեք հայոց լեզուն,

Ու թող ծաղկի կյանք ու գինով՝

Ամեն մի ազգ՝ իր անունով։

Թող չխանդի Դեզդեմոնան,

Երբ դուստրերս Նազիկ մնան,

Ինքն էլ մնա

Դեզդեմոնա,

Խաղաղ մնա, մնա մեզ քույր,

Որ անվամբ էլ ծաղկենք մաքուր։

Մեր անունն էլ իր միտքն ունի.

Ի՞նչ պակաս է մի Աղավնի,

Անունն ինքն էլ՝ աշխարհի մեջ

Անուշ մի կանչ խաղաղատենչ,

Ո՞վ Է բռնել մեր կոկորդից՝

Որ ձեռ քաշենք Հայկ ու Վարդից,

Հայկ անունն եմ ես ձեզ ասում՝

Դուք հասկացեք հայոց լեզուն,

Ամեն անուն մի բառ Է ճոխ՝

Ավանդավեպ՝ ազգդ պահող.

Մի Վարդան Է երբ մեկն ասում՝

Ավարայրն Է հետդ խոսում,

Բավ Է պոկես՝ ի սեր այլոց՝

Հայ կնիքից անունն հայոց։

Ա՛խ, ի՞նչ ասեմ ես այն հային,

Որ սեր չունի Էլ ազգային,

Որ մայր հողից չի ամաչում,

Իր հայ որդուն Ջոն Է կանչում։

Ա՛յս Է ցավը, ով մտակույր,

Պահիր անունդ հայրենաթուր,

Պահիր ազգդ պատվո գահին՝

Անունով Էլ մեր ազգային։

Կամ երբ մի նոր մանչ ես ծնում,

Անունն ինչո՞ւ Հայկ չես դնում,

Անունն անգամ զրահ հագին,

Կամ ի՞նչ վատ Է՝ մի Գարեգին,

Կամ այս Շավարշն հայրենաշեն,

Այս իմ Տիգրանն ու Եղիշեն,

Այս իմ Արան գեղեցկաթով,

Այս իմ Մհերն՝ իր քաջ Դավթով,

Այս իմ Աստղիկն ամենագեղ,

Անունն ինքն Էլ հույսի կանթեղ,

Այս իմ Վահրամ ու Վրթանես,

Քո անուններն ինչո՞ւ վանես,

Այս Սանասարն ու Սլկունին,

Այս իմ Գևորգ Մարզպետունին,

Հայ անունն Էլ կյանք Է հային՝

Հայոց լեզվով աստվածային։

5

Ես մեկն ասի, դուք հիշեցեք

Մեր անուններն հազար ու մեկ,

Հազար բարի գործից ծնված՝

Սերունդներով ոսկեջրված,

Մեզ ավանդված, որ զրահենք,

Մեր հայ ազգը հավերժ պահենք։

Մարդս զանգ Է, աշխարհն ականջ,

Լավ անունը զանգի ղողանջ,

Բայց զանգն առանց զանգահարի,

Թեկուզ ապրի հազար տարի՝

Ոչ մի ղողանջ չի հանելու,

Զանգահարը գործն Է մարդու,

Գործ, որ թեկուզ ուժով բազկի,

Հավերժ փրկե պատիվն ազգի։

Գործ, որ Հայկից մինչև Հունան՝

Տավիղն Է մեր խաղաղության։

Էլ ո՞ւր մեր լույս լեզուն մարել՝

Այս նոր վշտի դեմ խոնարհել.

Ու թող այնտեղ Ջեմման՝ Ջեմմա,

Աստղիկն այստեղ Աստղիկ մնա:

Քանզի ամեն ազգի անուն

Իր տարազն Է, իր մայր լեզուն,

Իր սրբությունն հավերժական.

Եվ օրենքն Է ոզջ մարդկության՝

Իր ազգինը ով չսիրի՝

Թշնամին Է ողջ ազգերի.

Ինչո՞ւ հագնես ձևն ամենի,

Երբ քոնն ունես, ո՛վ քաղքենի,

Երբ իր գույնից,

Իր անունից,

Իր մայր լեզվից ձեռ քաշողը՝

Վերջն Էլ կտա իր մայր հողը…

Հովհաննես Շիրազ

Հարցադրում

June 29, 2011

Հարցադրում

Դո՛ւք, խիստ անտարբեր քրիստոնյաներ
համայն աշխարհի,
Եվ իմաստուն, բայց համակերպվող սրբազան հայեր
Դո՛ւք, Հռոմի պապ, մեծ կարդինալներ
և պատրիարքներ,
Ժամանակը չէ՞, որ մտածեք Ձեր մեծ մեղքը քավել:

Ես՝ սովորական հայ մահկանացու՝ մտավորական,
Հարցեմ ուղղում Ձեզ, մի շատ կարևոր,
խիստ արդիական,
ՄԱՍԻՍ ՍԱՐՆ Ու ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԸ ՀԱՅԻ՞ՆՆ ԵՆ ՄԻԱՅՆ,
ԹԵ՞ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆԸ:

Եթե հայինն, ուրեմն համարենք խիստ օրինաչափ,
Որ դժբախտ ազգն իմ, անզեն, անկարող
իր ժամանակին
Ի վիճակի չէր, պահել-պահպանել լեռն այդ սրբազան,
իր ժանտ թշնամուց՝ մարդակեր թուրքից:

Իսկ եթե միայն հայինը չէ, այլ, օրրանն է այն
համայն մարդկության,
Ուրեմն ո՞ւր եք դուք, քրիստոնյաներ, սրբազան
հայրեր, հոգևոր մեծեր,
Քրիստոս Աստծուն միշտ հավատարիմ, խաչը
համբուրող, զոհեր մատուցող,
Սուրբ գաղափարին Ձեր կյանքը «նվիրած» և Մեծն
Աստծո խոնարհ ծառաներ:
Ինչպե՞ս եք տանում, ինչպե՞ս հանդուրժում փաստն
այդ ահավոր վիրավորանքի,
Որ Նոյ նախահոր սրբազան տապանն ու հանգրվանը՝
Աստծո աջով արարչագործված սուրբ ուխտատեղին,
աստվածաշնչի սրբազան լեռը
գերի են այսօր անօրեն թուրքին՝
սրբապիղծ, զազիր, եղկելի ցեղին:

Վայրենի մի ցեղ, որի «բութ գլխում» (պոետը կասեր),
Եթե կա մի բան (միայն ոչ ուղեղ) ապա՝ եղծելու,
սրբագործվածը պղծելու համար,
Բարին ու լավը, գեղեցիկ-վեհը, միտքն ու հանճարը
սիր քաշելու, ջնջելու համար,
Կամ էլ անհավատ կավատի նման այլաց կերտածը
սեփականելով՝ դատարկությունն իր կոծկելու համար:

Այսքանից հետո եթե կգտնեք, որ դուք անմեղ եք
և կհանդուրժեք,
որ Մասիս սարն ու Նոյյան տապանը այդպես էլ
մնան գերի, անարգված,
Նզովյալ եղեք, անիծո՛ւմ եմ Ձեզ, քանզի սո՛ւտ եք
դուք և Ձեր հավա՛տն էլ…
Թե մեղավոր եմ՝ մեղա քեզ, տեր իմ, բյուր հազար մեղա…

Վազգեն Ղազարյան, Վեդի

«Հայ Արիներ» Թիվ 72, 73, ապրիլ, մայիս, 2006թ.

Կոչ աշխարհի Արիաներին

June 29, 2011

Կոչ աշխարհի Արիաներին

…Արամազդների, Միհրերի տեղակ,
Բոցեղ-բոցմորուք շեկ Վահագներին փոխարինելու
Եկավ մի հրեա սեւմորուք-սեւբեղ…
Պարույր Սեւակ

Արարչածին մարդու կյանքի ողջ իմաստն ու նպատակը
Տառապանքով, չարչարանքով, բարի գործեր արարելով,
Իր բարությամբ, վեհ Էությամբ Աստվածներին ու
Արարչին մերձենալն է:
Արմատներով արարչաստեղծ, սակայն այսօր
արմատազուրկ արիացիներ,
Եհովային ու Հուդային, չարի այլ սուտ «աստվածներին»
ու հավատքին դավանողներ,
Գիտե՞ք արդյոք, ինչու խամրեց արիական ձեր վեհ ոգին,
անմահ հոգին.
Որովհետեւ հավատացիք ու անսացիք
Չարիների սուտ խոսքերին, նենգ գրքերին, գաղափարին:
Մոռացաք ձեր աստվածատուր շնորհներն ու էությունը,
Մոռացաք ձեր աստվածներին ու պաշտեցիք
սուտ «կուռքերին», «մեսիաներին»:
Արդեն քանի տասնյակ դար է, որ աշխարհը ապականվել,
Մարդկություն ու բարություն, արիություն չի մնացել:
Նենգ ու խարդախ, ստոր ու չար այդ «ընտրյալ» չարիները
Ծովահենի խաբեությամբ մոլորեցրել են աշխարհը:
Ստորաբար սողոսկելով, բազում որջեր (ՄԱՀ ու ՀԲ, ՄԱԿ
ու ՆԱՏՕ) ստեղծելով,
Իրենց մասին ճիշտն իմացող ու մերկացնող
շատ մեծերի վերացնելով,
Սուտ խոստումներ շռայլելով, նոր
«կարգ», «օրենք» սահմանելով,
Համայն աշխարհին տիրելու իրենց սին-փուչ գաղափարով,
Հիպնոսացրել, ուղղորդում են այս աշխարհը,
մեծ ու փոքր երկրներին,
Նույնիսկ ազնիվ, ոգով արի, հոգով բարի,
աստվածաստեղծ արիներին:
Ուստի կոչեմ ձեզ՝ ԱՐԻՆԵ’Ր.
Դարձի եկե’ք, վերադարձե’ք ձեր արիական արմատներին
Եվ պաշտեցեք Աստվածորդի, Արարչորդի ձեր
բնական աստվածներին:
Քանզի այսօր ահագնացող հուդայական,
գուցե արդեն ջհուդամասոնական
Ահագնացող արհավիրքի, նեռ վիշապի
դեմն առնելու միակ ելքը
Միաբանվելն է շուրջն այն գաղափարի, որ
ստեղծել է Հայ Արին՝
Մարդկությանն ու Արիներին ի փրկության,
Նաեւ վասն ՀԱՄԱԱՐԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ:
Հավատացե’ք, որ տիեզերական գարնան հետ
Արիական Հուր-կրակը նորից ուժգին բորբոքելով,
Ու բնական` Արարչական մեր հավատքը տարածելով,
Այլահավատ ու մոլորյալ՝ չարին խաբված Արեւ ուրաց,
Բայց ծագումով Արիներին միայն այդպես կդարձնենք
(Թող որ օտար անուններով), բայց էությամբ
Վահագնապաշտ ու Տիրապաշտ

«Հայ Արիներ» Թիվ 85, 86, 87, մայիս, հունիս, հուլիս, 2007թ.

Քեզ եմ դիմում, ո՛վ հայրենակից

June 27, 2011

Քե՛զ եմ դիմում, ո՛վ հայրենակից,
Մի՛ դարձիր վախկոտ մարդկանց մեղսակից:
Մարդկանց, որ իրենց աթոռից արբած,
Դրժում են իրենց իսկ խոսքերն ուռճացած.
Հիշի՛ր Նժդեհին, պատգամները նրա ամենազոր,
Անդրանիկին առյուծասիրտ՝ աչքերը նրա տխուր,
մենավոր
Ու հիշի՛ր բոլոր նրանց դու հայրենակից,
Ով ազգիդ համար ընկավ գնդակից:
Ու կզգաս, եթե լավ ես տարբերում սպիտակը սևից,
Դու պարտավո՛ր ես նրանց սուրբ գործին լինել
աջակից:
* * *
Այս աղետալի իրավիճակը ծագել է ոչ միայն առարկայական (օբեկտիվ) նախադրյալներից, դա անկասկած դու էլ ես նկատել հայրենակից, դեռ ավելին, առարկայական նախադրյալների մի զգալի մասն իր հիմքում ունի իրենց նույն այդ ենթակայական (սուբյեկտիվ) նախապայմանը: Մի պետության հիմքում եթե չկա կուռ սահմանադրություն, նրա ներքին և արտաքին քաղաքականությունը պայմանավորված է պետության գլուխ կանգնած անձով: Եվ այդ քաղաքականությունը չի երաշխավորում նույնիսկ կյանքի և գույքի ապահովությունը պատերազմական գոտում թշնամուց, իսկ թիկունքում՝ չախկալների և բորենիների ոհմակներից, որոնք տզրուկի պես աճում (պարազիտում են) քիչ թե շատ գործունյա մարդկանց վրա՝ ընդհանուր առմամբ զգալի հարված հասցնելով ազգային տնտեսությանը: Կարծում եմ համամիտ կլինես ինձ հետ, որ միայն Սահմանադրությունն է ի վիճակի պահպանել որոշակի գերարժեքներ նմանօրինակ ծրագրված թե պատահական ոտնձգություններից ցանկացած պաշտոնիայի կողմից: Մեզ հարկավոր է Ազգային Պետության Սահմանադրություն, և դա պայմանավորված է ոչ միայն Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքով, ազգային բարդ խնդիրներով, «բարիացկամ» հարևաններով և այլն: Ես կուզենայի կանգ առնել այս հարցի մեկ այլ, այժմ շատ արդիական կողմի վրա, այն է՝ ժողովրդի գերակշռող մեծամասնության աղետալի սոցիալական վիճակը: Մեր աչքի առջև երկար պահեստայինների նստարան ունեցող ներկայիս կառավարությունը, գործակցելով որոշակի կլանների հետ, հափշտակում են եղած և դեռևս արտադրվող ազգային բարիքները: Արդյունքում որոշակի մագնատներ հավաքելով կապիտալի անհրաժեշտ կրիտիկական զանգված, չվում են տաք երկրներ: Հայաստանում մնում է միայն նրանց անշարժ գույքը և այն հույսը, որ այդ «մարդիկ» չեն զբաղվի ազգային արժեքների արտահանումով դեպի իրենց նոր հայրենիք՝ օգտագործելով իրենց կապերը: Ապազգային կառավարությունը հյուծում է, քամում վերջին կենսական հյութերը մեր հայրենիքից՝ մեզ կանգնեցնելով անդունդի եզրին: Ժողովրդին ստիպում է մտածել և հոգալ զուտ բուսական, վեգետատիվ պահանջները վերածելով նրան բույսի, քանզի բույսին ավելի հեշտ է հնազանդ պահել, տրորել, ոչնչացնել, քանց իրեն արքայական ծագումը հիշող և իր բնականոն տեղը ձգտող առյուծին:

Ազգային պետության մեջ հնարավոր չէ այս ամենը հայրենակից: Նախ՝ ազգային պետությունը կոչված է ազգային խնդիրների լուծմանը, իսկ դրա համար անհրաժեշտ է հզոր ազգ, իսկ դա կախված է ազգի յուրաքանչյուր անդամի բարվոքությունից և զորությունից: Ազգային պետությանը ամենևին ձեռնատու չէ ունենալ բուսական հոգսերով տարված ժողովրդի գեթ չնչին մաս, դեռ ավելին՝ այն կպայքարի ծուլությունից բուսացողների դեմ: Ազգային պետությունը ապահովելով որոշակի բարձր կենսամակարդակ, ողջ ազգի ուշադրությունը սևեռում է միմիայն ստեղծագործ և արդյունավետ աշխատանքի վրա, որը և խթանիչ է ազգային խնդիրների լուծման առումով:

Բարոյական ու իրավական ազգային պետության մեջ հաստատուն հիմքերի վրա է դրված հայրենիք-բնօրրանը, և այն ակնհայտորեն արտացոլում է ազգի միասնության գաղափարը: Այսինքն յուրաքանչյուր հայ պետք է զգա, որ մեր նախնիները արյունակից եղբայրներ են եղել, և որ նրանք հազարամյակներ շարունակ ապրել և մաքառել են կողք-կողքի, պաշտպանել հայրենիքը թշնամուց, կռվի դաշտում իրար կյանք փրկել… Այսինքն, որ մենք պարտական ենք իրար՝ մեր նախնիների հոգիների և գալիք սերունդների ապագայի առջև:

Պետությունը ուժ է հայրենակից և նրա բոլոր միջոցները գործի դնելով կարելի է շատ բանի հասնել. ազգային պետության մեջ դու կտեսնես, թե ինչպես ներկա կառավարության կողմից սերմանված «հայը հային գայլ է» մթնոլորտը կփոխարինվի «հայը հային եղբայր է» մթնոլորտի: Եվ այդ միասնական ազգի մեջ տեղ չեն ունենա ամեն տեսակ թափթփուկները:

Ուստի աջակցելով ազգային-արմատական գաղափարախոսությանը հայրենակից, դու կկերտես քո, և ամենակարևորը, քո հետնորդների ու ամբողջ ազգի պայծառ ապագան:

Ժամանակն է, որ սթափվես և երկու ձեռքով ամուր բռնես ճակատագրի ղեկը, ու ես համոզված եմ քո օրգանիզմի ուժերի՝ ազգային ներուժի վրա, որը բխում է մեր գեների հզորությունից, և որ դու կարող ես ուղղել ճակատագրի ընթացքը, որքան էլ քեզ արբեցրած, նույնիսկ թունավորած լինեն, և ըստ արժանվույն հատուցել քեզ թմրեցնողներին և անդունդի եզր հասցնողներին… քանի որ այլընտրանք չկա:
Ուշքի եկ՝
Արթնացրո՛ւ քո մեջ Հայկական գեները,
Նայի՛ր, որքան շատ են շուրջդ բելլերը:
Շմավոն Վեզիրյան

Հետգրություն. – Այս հոդվածը գրել եմ 1992թ.-ին, կրճատւմներով տպագրվել է «Հանրապետական» թերթում: Հետադարձ հայացք նետելով անցած 13 տարիների վրա, տեսնում ենք, որ վերոհիշյալ ոլորտներում բարելավում չի նկատվում, դեռ ավելին՝ համակարգված ձևով քանդեցին տասնամյակների ընթացքում իրենց արդյունավերությունն ապացուցած՝ սերունդների ակադեմիական գիտելիքներ փոխանցելու մեթոդներն ու ուսումնական ծրագրերը, կրթական համակարգը: Այսինքն, «բարեփոխումներ»-«օպտիմալացում» անվան տակ պատվիրված նպատակային վարկերի միջոցով վաճառեցին սերունդների ինտելեկտուալ միտքը՝ մակարդակը՝ վըտանգելով Հայաստանի ապագան: Մեր հաշվին, այսինքն ժողովրդի ուսերին բարձած վարկերի միջոցով հերթական գլոբալիստական համակայսրությանը մաս-մաս վաճառում են մեր Հայրենիքի Անկախությունը՝ նմանվելով իրենց ապաստան հանդիսացող տուն հիմքերը կրծող առնետների: Այս սահմանադրական բարեփոխումներ կոչվածը, ընդամենը այդ գործընթացի հերթական փուլն է: Ու որպեսզի պարզ լինի, թե ինչ հիմքերի վրա պետք է կառուցված լինի Հայաստանի Սահմանադրությունը, բերեմ մի հատված՝ արորդի Կոստանտինի կողմից արձանագրված Հայտնությունից. Լռեց Վահագնը, ծանր շունչ քաշեց:
Հրե փոթորիկ այդ Շունչն արձակեց:
Խրոխտ Աչքերի Բոցը մեղմացրեց,
Մի պահ կանգ առավ և նորից խոսեց.
«Ո՞վ են եղել Արմենները, կուզես լսել մեզանից,
Դիմիր քո իսկ էությանը և հարցրու նրանից:
Այդ ո՞վ պիտի ծնունդ առներ Արարատյան դրախտում,
Ո՞ր որդուն է սիրող հայրը իր անունը փոխանցում:

Պատահական ոչինչ չկա անծայրածիր Աշխարհում,
Եվ Կամքով է ՀԱՅՐ ԱՐԱՅԻ ամեն բանը կատարվում:
Մոռացե՞լ եք, խելագարներ, ինչ ասել է Արորդի -
Աստվածների Ցեղ եք եղել՝ Հզոր, Արդար ու Բարի:

Հրե Ոգի, լուսեղեն Միտք և բոցկլտուն ջինջ Արյուն,
Առյուծի Սիրտ, անհաղթ Բազուկ, արարչագործ էություն:
Արդարության Գահին նստած, իմաստությամբ պսակված-
Սա է ձեր Ցեղի բնույթը և կոչումը Արմենյաց:

Էլ որտե՞ղ եք ճշմարտություն, մարգարեներ դուք փնտրում,
Ի՞նչ եք ընկել Անապատներ ու Աստվածներ որոնում:
Մոռացե՞լ եք – Հուրն է միայն Արար Լույսը արձակում:
Հրածին եք… Ձեզանից դուրս ի՞նչ եք տալիս ու առնում…

Դուք այսօր էլ արտաքինով շատ նման եք ձեր Նախնյաց,
Եվ Արյունն էլ երակներում ձեր հոսում է Արմենյաց,
Սակայն վաղուց ուրացել եք և՛ Կոչումից, և՛ Պարտքից,
Օրենքներից Արիական, ՀԱՅՐ ԱՐԱՅԻՑ, Հավատքից:

Եվ որպեսզի գին իմանաք այդ նողկալի ուրացման, Պատկերացնեք խորությունը ամոթալից ձեր անկման,
Կասեմ՝ ով էր Ցեղը Հայոց այն փառահեղ դարերին,
Երբ Արշալույսն Արմենական հայտ եկավ Աշխարհին:

Աստվածակերտ Արարատում Արի Արարվեց,
Եվ ԱՐԱՐՉԻ էությունը Նրա Որդին ժառանգեց:
Աստվածները գուրգուրեցին Արարչածին Մանուկին…
Ու Մասիսի վեհ գագաթին ելավ կանգնեց Արորդին:

Ու հայացքն իր հրոտ, խորոտ ուղղեց Հրե Արևին -
Հրավառվեց Արևի հետ Աստվածամարդ Արորդին:
Ու Արծիվն իր թևքը պարզեց, գրկեց Ցուլին, Առյուծին,
Եվ Արալեզն – Ազգն Արմենյաց, ի հայտ եկավ Աշխարհին:

Ու Դրախտում Արարատյան Աշխարհակալ Գահն հիմնեց.
Հայր Արայի Սուրբ Օրհնությամբ իրեն Բարձրյալ՝ ՀԱՅ կոչեց:
Հավերժության Պարուրակներ Լույս ճակատին շողշողում,
Խորհրդանիշ Արալեզն է Դրոշը վառ պսակում:

Արծիվների զարմից ելան իմաստուններ ու քուրմեր,
Առյուծները տվին Արքա, քաջ զինվորներ, իշխաններ,
Գործ արարող խավեր բոլոր Ցուլի սերմին դասվեցին,
Այս Օրենքով Արարչական Հայ Ազգ դարձավ Արորդին:

Արծիվներն են վեհ Երկնքից Օրենքի լուրն ստանում,
Առյուծներն են Երկրի վրա օրենք կարգում ու հսկում,
Ցուլն էլ Սերմը այդ Օրենքի ցանում է ու հավաքում -
Սա է Խորհուրդն Արարչության, որ ԱՐԱՆ է պատգամում…
……………………………………………………………………………………..
Որքան Արծիվը բարձր թռչի – կտրված է նա Գետնից,
Որքան Առյուծը զորեղ լինի – նա հեռու է Երկնքից,
Որքան Ցուլը բանող լինի – անպաշտպան է ոսոխից,
Եվ չեն կարող Արար գործել սրանք անջատ իրարից:

Այս Օրենքն է Հավերժական Ազգ արարում Ար Ցեղից,
Այս դրվածքով միայն Ազգը Հայ է դառնում Արմենից:
Այս Օրենքն է ԱՐԱՐԻՉԸ պատգամ թողել Հայերին:
Այս Օրենքով Հայ Ազգ դարձավ և Գահ նստեց Արորդին:
……………………………………………………………………………………..
Եթե չունես Արծվի թևեր, ո՞ւր ես Երկինք քեզ նետում,
Եթե չունես Առյուծի սիրտ, ո՞նց ես իշխել կամենում,
Եթե չունես շնորհքը Ցուլի, ո՞նց ես գործատեր դառնում
Եվ ինչպե՞ս ես առանց Հավատք տեսնում, շինում և իշխում:

Այն ժամանակ, երբ Ցեղերը խավարին էին տրված,
Դուք բարձրացրիք Լույսի Ջահը, ինձնից Պարգև ստացած,
Թուր-Կեծակի կռեցիք դուք և ձեր Հրե Լեռներից
Իջաք ներքև՝ Լույս սփռելու ու մաքրելու չարիքից:

Թե տեսնեիր դու Հայերին, որ արշավի դուրս եկան,
Այն գնդերը պողպատազարդ, որ ոսոխի դեմ ելան,
Այնժամ չէիր ինձ հարցնի, թե ում զարմն է Ցեղն Արյաց,
Ինչ արյուն է երակներում հոսում Ազգի Արմենյաց:
……………………………………………………………………………………..
Եվ սլացան չորս կողմերը Արյաց գնդեր զորավոր,
Հյուսիս, Հարավ և՛ Արևելք, և՛ Արևմուտք հեռավոր,
Մարտակառքերի գրոհից Երկիրն էր ողջ դղրդում,
Կտրիճների ահեղ զարկից Հուր էր ժայթքում և այրում:
……………………………………………………………………………………..
……………………………………………………………………………………..
Առյուծները խոնարհվեցին Արյաց զորեղ քաջերին,
Արծիվները վեհ երկնքից հարգանքի տուրք ղրկեցին:
Գնում էին միայն առաջ, ընդդեմ չարքին, խավարին:
Ես էի Հրով առաջնորդում այն արժանի Հայերին:

Բայց ինչո՞ւ էին Արիները իրենց դրախտից վար իջնում,
Թամբին նստած, սուրը ձեռքին, Երկրներով արշավում.
Ոսկի՞ էին, հարստությո՞ւն այլ վայրերում որոնում,
Թե՞ խելագար նժույգների վազքին էին ենթարկվում…

Պատահական ոչինչ չկա Տիեզերքի Անծայրում,
ՀԱՅՐ ԱՐԱՅԻ Սուրբ օրենքն է ամեն բանը որոշում…
Հետքով Թրի միտքն էր գնում, Մտքի հետև՝ Խոփն Արար,
Արշալույս էր Նոր արթնանում, բերում պայծառ Հայոց Դար:
……………………………………………………………………………………..
Անպտուղ էր Մոլորակը, դուք Արարում բերեցիք,
Վայրենի էր մարդկությունը, դուք մարդկությունը Մարդացրիք:
Արարեցիք ու կռվեցիք ինչպես ահեղ Արալեզ,
Ու խոնարհվեց մարդկությունը, ու Աշխարհը պաշտեց ձեզ:
……………………………………………………………………..
Անապատի ու լեռների և ձյունավոր երկրների,
Ծով դաշտերի, անտառների ու հեռավոր օվկիանների
Մարդիք տեսան Դրոշները Արարչածին Արմենների,
Լեգենդներում երգել տվին սխրանքները Արմեն Ցեղի…
……………………………………………………………………………………..
……………………………………………………………………………………..
Անգութ ստի վարագույրը, որ ծածկել է,
Ձեր իսկ աչքից ձեր անցյալը քողարկել է,
Ես բացեցի, և դու տեսար Արմատները:
Գիտցիր նաև անդունդ տանող ուղիները:

Տալիս ենք Հային մենք Արար էություն,
Ստանում է մեզնից նա շնորհք և կոչում,
Մեկն Առյուծ է ծնվում, իսկ մյուսը՝ Արծիվ:
Երրորդն էլ շինող է՝ նա Ցուլ է ազնիվ:

Շնորհք և կոչում վերուստ են տրված,
Պարգև է սա մեծ մեզանից ստացած.
Պիտի ամեն ոք իր ուղով գնա,
Քանզի այլ դրվածք Աշխարհում չկա:

Արծիվն է Քուրմը՝ գիտուն բազմանուն,
Վառ Միտքը տալիս է Արծիվն իմաստուն,
Եվ նա է Օրենքը տեսնում, գիտակցում,
Արքա թե իշխան Արծվին են լսում:

Առյուծն է արքա և ասպետ քաջարյուն,
Եվ նա է օրենքը ի կատար ածում,
Չպետք է մեկ այլը ձգտի ձեր ղեկին,
Փառք ու պատիվ քաջասիրտ Առյուծին:

Նյութի արարումը հաղթ Ցուլն է անում,
Եվ նա է Սերմերը ցանում, հավաքում,
Բանվոր, հողագործ, Հմուտ գործարար
Պարկեշտ, պատվավոր է Հաղթ Ցուլը արար:

Եվ երբ ամեն ոք իր ուղով գնում,
Բարիք է իրեն և Ազգին բերում:
Իսկ ով այս Օրենքը ժխտի, ուրանա,
Պատիժը վերուստ իսկույն կստանա…

Ձեր փառք-զորությունը վատ դեր կատարեց,
Գլուխն Արմենի ջերմեց, պտտվեց,
Հայերը իրենց Վերօրենք կարծեցին,
Պատգամը մեր Հոր անարգ պղծեցին…
……………………………………………………………………………………..
Մեծամիտ Ցուլեր իշխել ցանկացան,
«Կույր» Արքա, իշխան Արծվին ուրացան,
Զինվորներից էլ տականքներ ելան
Ու ոսկու համար իրար միս կերան:

Եվ Ազգը Հայոց թուլացավ, տրոհվեց:
Ինքներդ արիք… այդպես պատահեց:
Գիտցիր՝ եթե Հայը իրեն չխփի,
Երբեք օտար ուժ Հային չի հաղթի…

Եվ առավել բազմանում էր տականքը,
Անգութ մոռացվում էին Օրենքը և Պարտքը…
Եվ վար գլորվեց իր Գահից պատվավոր
Հայ Ազգը, մեզնով իսկ կարգված Թագավոր…
……………………………………………………………………………………..
Մեռնում էր Հայ Ազգը, սպանում արարումը,
Քանդում Ավանդները, պղծում Հայ անունը…
Կորցրիք իրավունք և փառք ու պատիվ,
Չարերից կախյալ, դարձաք անազնիվ:

Եվ ուրացաք, ապերախտներ, դուք մեզ իսպառ,
Կորցրեցիք ինքնությունը ձեր Ցեղի Արար,
Պարտվեցիք չար ոսոխին ու մաս-մաս եղաք
Եվ Մահվան Կրոնին դուք թիրախ դարձաք:

Այսուհետև դադարեցիք Հայ լինելուց,
Կրոնական ամբոխ դարձաք – չկար Առյուծ,
Չկար Արծիվ, չկար և Ցուլ, որ արարեն,
Դարձաք սգվոր, խեղճ ու անճար և Անօրեն…
Հարցնում ես. «Ո՞վ է Ցեղը Արմենական»:
Ես ասացի…տեսար պատկերը դու իրական:
Ինչ կլինի՞ – ձեզանից է միայն կախված,
Եվ մենք կօգնենք Ցեղին Արյաց:

Այնժամ, երբ փորձեք ինքներդ կանգնել,
Ձեր իսկ ուժերով ձեր մեջքը պարզել,
Արևորդիներ ձեզ նորից ճանաչել,
Ձերմարած հայացքը ԱՐԱՐՉԻՆ ուղղել:

Երբ ձեր ինքնությունը նորից կգտնեք,
Ինչ է Հայ լինելը նորից կհիշեք
Եվ կհասկանաք, որ երկիրը կորցրած
Օրրանն էր Մարդու և Ամրոցն Արյաց:

Այնժամ մենք կգանք և ՀՈւՐ կբերենք,
Երկինք ու Երկիր այնժամ կարթնացնենք,
Կբերենք միասին Գարուն Կենարար,
Նորից Հայ Արին կդառնա Վեհ, Արար…

Սթափվեցեք, Հայեր, զարթնեք չար նիրհից,
Օրենքը Արդար փրկեք կապանքից
Քշեք ստոր ու նենգ տականքին ձեր կյանքից,
Պատռեք երախները նրանց սուտ ու պիղծ:

Թող իշխի միայն նա, ով Արքա է ծնվել,
Փառքին դիմացել է և պարտքն է գիտցել,
Ով Տեր է Ցեղին, Հավատքին, Ազգին
Եվ չի ենթարկվում չարքի մոլուցքին:

Արծիվը ոնց կար, թող Օրենք արարի,
Առյուծն էլ կարգի, Տունը պահպանի…
Պետք չէ առևտրով իմաստունն ապրի,
Օրենքով պետք չէ զինվորը զբաղվի:

Ո՞վ է թույլ տվել Արարումը հատել,
Գործարար Ցուլին կոչումից զրկել…
Այն ստոր տականքները, որ արին այս ամեն
Իրենց իսկ թույնով իրենց կխայթեն:

Ազգիս առնետների ժամանակը սպառվել է, նրանց շարժումը պայմանավորված է զուտ իներցիայով: Իսկ ազգիս արծիվների, առյուծների ու ցուլերի համախմբումն ու համընթաց շարժումը արագացնում է ստանում:
Ու վերջում նորից՝
Արթնացրո՛ւ քո մեջ Հայկական գեները,
Տե՛ս, որքան շատ են շուրջդ բելլերը:

Երիտասարդական ռազմահայրենասիրական
միություն ծրագրի ղեկավար` Շմավոն Վեզիրյան

«Հայ Արիներ» Թիվ 63, 64, հոկտեմբեր, 2005թ.

Հայ – Արիացին

June 26, 2011

Մենք Հայկի ցեղից սերված հա՛յ ենք,
Եվ թշնամու համար միշտ վա՛յ ենք,
Կարծր որձաքար,
Հավերժ փորձաքար ենք…
Բայց՝ ո՛չ անապատի դեղին ավազ,
Այլ՝ այգեստան խաղողի ոսկեվազ,
Տեսա՜կ-տեսա՜կ մրգի մառան,
Խելքի մի մեծ շտեմարան,
Ինչքա՜ն հանճար,
Մտքի կաճառ…
Մենք Արիացեղ ա՛զգ ենք,
Ցորենի արտ, ոսկե հա՛սկ ենք,
Ու պապակ շուրթին՝ սառն աղբյուր,
Սիրած սրտին՝ սեր ու համբյուր,
Ինչքան կարծր, այնքան փխրուն,
Ինչքան փխրուն, այնքան կարծր,
Եվ միշտ հպա՛րտ, վե՛հ ու բա՛րձր,
Նաև նրբի՜ն ու սիրասու՜ն,
Ու միշտ բարի, թույլին հասնող,
Ականջալուր խղճին լսող,
Բեկյալին փրկող,
Անճարին օգնող,
Հիվանդին՝ դեղ-բալասան,
Հզո՛ր ու մի՛շտ անսասան,
Ունե՛նք ամուր կամք,
Եղե՛լ ենք ու կա՛նք…
Կամ՝ աշխարհի հետ ծնվել,
Կամ՝ աշխարհն ենք մենք ծնել…
Ու Արիացեղ ազգեր բազմացրել՝
Ցանելով ինչպես ցորենի հասկեր…
Ճերմակահեր Արարատը վկա՛,
Ճշմարտությունն այդպես է որ կա…
Այս ասքի մասին,
Մեր ազգի մասին
Առասպելներն են ասում,
Աշխարհն է խոսում՝
Որ մենք դարավոր,
Հավերժ փառավոր,
Եղել ենք կանգուն
Եվ միշտ աննկուն…
Ինչքան փորձել են թրատել,
Մեր արմատից մեզ հատել,
Ընդդիմացե՛լ ենք, չե՛ն կարողացել,
Շիվ ենք տվել ու շատացել,
Ինչքան վիշտը մեզ հարվածել,
Դիմացել ենք ու տոկացել,
Ինչքան ցավը մեզ դաղել,
Այնքան երգել ենք խրոխտ տաղեր,
Արարել ենք ու ստեղծագործել,
Մեր վաստակը քրտինքով օծել.
Վառել ենք հանգածը,
Շինել ենք քանդածը,
Հնի հետ նորն ենք շենացրել,
Ու կրկին գոյատևել,
Հավերժի մեջ հարատևել…

Տիր՝ Ահարոն Ղազարյան

«Հայ Արիներ» Թիվ 19, 2003թ.

«Փետրվարյան Ահեղ Օրեր»

June 26, 2011

Փետրվարյան ահեղ օրեր
վերածնունդ բերիք և՝ լույս,
Ոտքի կանգնեց հայը ավեր
և ճառագեց փայփայված հույս:
Փոքրիկ, տանջված մի ժողովուրդ
հավատալով խոսքին բարի,
Ելա՛վ հանուն արդարության,
ելա՛վ հանուն ապագայի:
Ու դղրդա՜ց աշխարհը չար
շառաչյունից այդ միաձայն,
Ու զարմացած մոլորակը կանգնե՛ց
մի պահ, կանգնե՛ց անձայն:
Պահված վիշտն ու տառապանքը
դուրս հորձեցին այնքա՛ն ուժգին,
Որ թվում էր պահել նրան
չի հաջողվի և ոչ մեկին:
Սակայն պայթյունն այդ ահռելի,
որ ծնվել էր Արցախ հողում.
Իր մեջ չուներ կեղծիք, չարիք.
արդարությու՛ն էր հորդորում:
Մոռացել էր հայը ավա՜ղ
դառը դասը իր պատմության,
Որ դաշինքը եղբայրության
պահպանվել է իր մոտ միայն…
Նորից թափվեց արյուն անմեղ
և հոխորտանք մեր հասցեին,
Սակայն արար աշխարհ կանգնեց
ու պաշտպանե՛ց ըմբոստ հային…
Թիկունք եղան շա՜տ-շատերը,
բայց՝ ոչ կոչեցյալ մեր եղբայրները,
Մանավանդ մեծը, ամենամեծը,
որը և դարձավ չարիք աղետյալ:
Եվ բացվեցի՜ն աչքերը հայի,
արթնացա՜վ ուղեղը խաբված քնից
Եվ պարզվեց դարձյալ,
որ «եղբայրական» այս ընտանիքում
Հայը չի կարող և այսպես
ապրել նա էլ չի՛ ուզում:
Ու պիտ որոտա՛ նոր շանթ
ու կայծակ, ահավո՛ր ու մե՛ծ,
Պատռելով պատնեշ ամպերը
բոլոր, շարժվի՛ մինչև վերջ՝
Դե՛պ ազատություն, դե՛պ անկախություն,
հավերժանալու տենչո՛վ անվերջ:
14.04.1989թ. – ք. Աբովյան
Արմեն Ավետիսյան
ՀԱՄ առաջնորդ
«Հայ Արիներ» Թիվ 32, 2004թ.

Անսկիզբ է Բանը

June 26, 2011

Անսկիզբ է Բանը, Բանը ճշմարտիտ է, եւ Ճշմարիտ է բանը:
Այն ինչ ունի սկիզբ, ունի նաեւ վերջ, – իսկ Բանն անվերջ է:
Ով Բանական է, Բանի բանվածքով դառնում է Հավերժ:
Պատահական չէ, որ ով Հավերժին թիկունք է դարձնում, անԲան է դառնում:
ԱնԲանացածին, էլ Բան չի մնում, քան Բանբաս անել.
Ու Բամբասանքը փակում է Բանող ուղեղի Ուղին, դարձնելով նրան տրամաԲանող:
ՏրամաԲանող ուղեղն էլ հետո, չկարողանալով անհուն ու անծայր Երկինքը զգալ,
Երկնքի անթիվ ԱստղԱրեգների Լույսը ընդգրկել, – Ավետն ընդունել,
Փորձում էին իրեն բյուր պատրանքներից հյուսած հույսերով սփոփանք գտնել:
Եվ պատրանքները սիրով տրվելով երեւակայության տաք գգվանքներին,
Խոհատարածքում խուց են կառուցում,
Եվ լուսավորում կենդանու ճարպը այրող ճրագով,
Խուցը այդ խղճուկ՝ Հոգու տուն կոչում:
Խեղճ նորաբնակը չի էլ հասկանում,
Որ վաղուց արդեն դարձել է, ավաղ, պատրանքի ձեռքից սնվող ձեռնասուն:
Եվ այսպես դարեր…
Բավ է, ժողովուրդ, պատրանքի առաջ ծունկդ մաշեցնես,
Բավ է պատրանքին դու սիրաշահես:
Կանգնիր երկրին քո ողջ հասակով,
Նայիր աշխարհին առողջ հայացքով:
Գիտցիր, որ Հոգին տան կարիք չունի,
Տան, որի դուռը ներսից բացելու Բանալի չունի:

Անդրանիկ Աթոյան
ՌԴ-ում ՀԱՄ ներկայացուցիչ

«Հայ Արիներ» Թիվ 85, 86, 87, մայիս, հունիս, հուլիս, 2007թ.

Ով է Հայը

June 26, 2011

Նա, որի սիրտը Ազնիվ տրոփ ունի
Եւ Շունչը բնավ խոչընդոտ չունի:
Նա, որի բարքից հարգանք է ծորում
Եւ որի վարքից դասեր են քաղում:
Նա, որի կամքը ոչ կորանում է
Եւ ոչ էլ կորում:
Նա, որ ոչ միայն գիտի արարել,
Այլ նաեւ պահել, նաեւ պաշտպանել:
Նա, որ արարում է ավել, քան սպառում
Եւ ոչ մի կյանքի տեսակ չի սպանում:
Նա, որ չի թմրում ինչ որ հույսերից,
Եւ չի արբենում փառքի վերելքից:
Նա, որի ուսը ազատ է ոտքից,
Եւ որի միտքը դատարկ է կրքից:
Նա, որ խղճով է կյանքին մասնակցում,
Եվ պատվիրանաց կարիքը չի զգում…

Անդրանիկ Աթոյան
ՌԴ-ում ՀԱՄ ներկայացուցիչ

,Հայ Արիներե Թիվ 97, 98, 99,100 մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, 2008թ.

Արեվ Եվ Խաչ

June 26, 2011

Մի ամբողջ երկիր բռնկվեց հրով,
Բոցավառվեցին տաճարները վեհ,
Մի խումբ ռազմիկներ հրով ու սրով
Խաչ բարձրացրեցին սուրբ երկիրը մեր:
Բարձր սարերի սեգ գագաթներից
Գլորվեցին ցած արձանները սուրբ:
Ո՞վ էր դա տեսել, որ բարձունքներից
Աստվածներն իջնեն դեպ վիհերը մութ:
ՈՒ հետո հանկարծ մի սուտ մարգարե
Մի կերպ մագլցեց լեռան գագաթին
Եվ ձայնեց. «Հայե’ր, ձեր հոգին հրե
Դուք պիտի զոհեք իմ փայտե խաչին»:
ՈՒ մի հսկա գետ՝ սուրբ Արածանին,
Որ հուր էր առաջ, ջուր դարձավ հիմա,
Եվ սուտ մարգարեն՝ խաչը իր ձեռքին
Սկսեց շիջել երկրի հուրն անմար:
Մի ամբողջ երկիր վիհը նետեցին,
Մի ամբողջ աշխարհ կործանվեց սրով,
Խորը թաղեցին, ամուր ծածկեցին
Հենց Հայոց երկրի թանկարժեք քարով:
ՈՒ եթե առաջ վաղ առավոտյան
Բագինի ծուխն էր լեռների վրա,
Հայոց երկնքում՝ արև-կարկեհան,
Կապույտ եթերում ներբողներ անահ,
Հիմա սկսում է տարածվել տաղտուկ
Քրիստոնեական մի ժամերգության,
Կարմիր արևը էլ չունի երկունք,
Դարձել է համակ թախիծ, տխրության…
Թվում էր՝ մեռավ հեթանոս հոգին,
Թե հրեան հաղթեց աստվածներին մեր,
Բայց, ո’չ, նայեցեք կապույտ երկնքին
Եվ դուք կտեսնեք մի հսկա արև:
Լույս է պարգևում Հայոց աշխարհին
Հսկա արևը՝ բոց ու ոսկեթև.
Մի՞թե անխելք չեն, որ ցանկանում են
Լույս-Արեգակը խաչով կործանել…
Արամ Մեհյան

«Հայ Արիներ» Թիվ 39, հունիս 2004թ.

Հայոց բանակի 15-րդ տարեդարձի առթիվ

June 26, 2011

Դու’ք Վահագնի ծոռներ արի, Արամազդի ռազմիկներ,
Դու’ք սրբազան հողի զարմեր, Հայաստանի մարտիկներ,
Դու’ք արծիվներ սեգ լեռների, հպարտության տիտաններ:

Պատերազմի բովով անցած, Հայոց բանակ մարտական,
«Մահն իմացյալ» զինվորներից` ունենք բազում նահատակ:
Նրանք մատաղ եղան հողին ու չտեսան հաղթանակ,
Կիսատ կյանքի մասունքները թողնելով մեզ հիշատակ:

Ժամանակը կանգ չի առնի, առաջ պիտի ընթանա,
Վայն եկել է տարել նրան, ով իր տեղում կդոփա:
Պատրաստ եղիր քո երդմանը, տոկա, կոփիր ինքդ քեզ,
Ու Արիացուն վայել փառքը պահիր Արեւ լույսի պես:

Ու թե հանկարծ նենգ թշնամին նորից տենչանք հղանա,
Որ Սեւանի ջրերի մեջ իր ոտքերը պիտ լվա,
Բազկի զարկը մեր բանակի, վզակոթին թող զգա,
Հայաստանի սահմաններից չորս ոտ առած հեռանա:

Խոսքը` Սերգեյ Զաքարյանի
Երաժշտությունը` Գագիկ Հայկազունու

«Հայ Արիներ» Թիվ 88, 89, 90, 91, 92, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր 2007թ.


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 29 other followers