Archive for the ‘Արիական’ Category

Հայ ազգայնական համահավաք Լոս-Անջելեսում կամ Հայ ազգայնականներ բոլոր երկրների միացե’ք

June 27, 2011

Երբ ս/թ. օգոստոսի 26-ին Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը ժամանեց Լոս-Անջելես, շատերի համար այս լուրը ապատեղեկատվություն թվաց, քանզի նրա ձերբակալման ու դատավարության մասին գիտեին գրեթե բոլորը (Լոս-Անջելեսի հայությունը ստեղծել էր Արմեն Ավետիսյանի ազատության պաշտպանության կոմիտե և շուրջ 10.000 ստորագրություն էր հավաքել նրա ազատության համար), ուստի անհավատալի էր թվում ՀԱՄ առաջնորդի այցը ԱՄՆ, մանավանդ, որ մինչև թռիչքի վերջին պահն իսկ նրա երկրից դուրս գալու հետ կապված արգելանքի փորձեր եղան…

Ինչևէ, հրեշտակների քաղաքի LAX օդանավակայանում Արմեն Ավետիսյանին մեծ շուքով դիմավորեցին Հայ Արիական Բռունցք (Հայ Արիական Միաբանության լոսանջելեսյան կառույցը), Հայկական Ծագումնաբանական ընկերակցության և «Սփյուռք-Դիասպորա» կազմակերպության ղեկավարներն ու ներկայացուցիչները և այս ընդունելության ցուցադրումը հեռուստալրատվամիջոցներով լուրջ աշխուժություն առաջացրեց լոսանջելեսյան հայության մոտ:

Օգոստոսի 31-ին Հայ Արիական Միաբանության առաջնորդը մամուլի ասուլիս հրավիրեց Սանտա-Մոնիկայի ՀԱՄ գրասենյակում, որին մասնակցեցին բազմաթիվ հայկական ԶԼՄ-ներ: Նա մանրամասն խոսեց Հայ Արիական Միաբանության և առհասարակ հայ ազգայնականների քաղաքական, հասարակական ու գաղափարախոսական գործունեության մասին, ներկայացրեց Հայաստանում տիրող իրավիճակը ներքին ու արտաքին հարցերում, ազգային անվտանգության, Արցախի և ազատագրված տարածքների պաշտպանության, սոցիալ-տնտեսական, գիտա-մշակութային, լեզվաքաղաքական, հանրակրթական, բարոյահոգեբանական և այլ ոլորտներին առնչվող: Արմեն Ավետիսյանի մամլո ասուլիսը տևեց շուրջ երեքուկես ժամ: Նա պատասխանեց լրագրողների բազմաբնույթ հարցերի՝ Հայաստանի քաղաքական, տնտեսական, օրենսդրական, հոգե-բարոյական (համասեռականների, պոռնկության, այլ անբարո երևույթների), կրթա-դաստիարակչական, կրոնական-հավատամքային (նաև՝ աղանդավորության), սոցիալական ապահովության քարտերի համակարգին, հայ դատին և այլ հրատապ հարցերին առնչվող, շոշոփվեցին նաև հնարավոր իշխանափոխության խնդիրն ու տարբերակները:

Արմեն Ավետիսյանը Լոս-Անջելեսում կատարեց հայապահպանական գաղափարախոսական մեծ առաքելություն: Առանց չափազանցնելու պետք է արձանագրել, որ նա կատարեց ազգայնական մի այնպիսի աշխատանք, որպիսին իրականացրել էր մեծն հայորդի Գարեգին Նժդեհը՝ 1930-ական թվականներին ԱՄՆ-ում: Լոս-Անջելեսը կազմող ավելի քան հինգ տասնյակ քաղաքներից նա եղավ գրեթե բոլոր հայաշատ վայրերում և հանդիպեց ազգայնական գործունեությամբ զբաղվող տարբեր ուժերի, անհատների հետ: Շուրջ երկու տասնյակ «ուղիղ կապ» հեռուստահաղորդումներում, հարցազրույցներում և մի շարք թերթերի լրատվության շնորհիվ, առաջին անգամ հայ ազգայնական քաղաքական ուղղության պատմության մեջ, նա հանգամանալից ներկայացրեց թե ինչ է ազգայնականությունը, որն է հայ ազգայնականության բնույթն ու առաքելությունը, ինչ տարբերություններ կան տարբեր ազգերի (ֆաշիստական, նացիստական, սինտոական, սիոնիստական, թուրքիստական ու այլ) և մեր՝ հայ դասական ազգայնական գաղափարախոսությունների միջև: Ներկայացրեց հայկական ազգայնական պետություն ունենալու անհրաժեշտությունն ու հիմքերը, ազգայնական խշխանության՝ բոլոր ոլորտներին վերաբերող հիմնադրույթները: Արմեն Ավետիսյանին հաջողվեց նաև համախմբել բազմաթիվ առանձին գործող ուժերի ու անհատ մտավորականների, այսպիսով զորացնելով լոսանջելեսյան հայության ազգայնական քաղաքական հատվածը, որն այսուհետ առավել հաջողությամբ կհամագործակցի Հայաստանի ազգայնական ուժերի հետ: Սա տասնյակ տարիներից հետո առաջին լուրջ ու հաջողված քայլն է հայ (Հայաստանի և Սփյուռքի) ազգայնականների համախմբման հարցում:

Հանդիպումներն Հայ Արիական Միաբանության առաջնորդի հետ հավաստիացրեցին, որ կուսակցական կամ նեղանձնական նկրտումներով այլևս հնարավոր չէ կազմակերպել ու առաջնորդել Սփյուռքը, և միակ համախմբող ուժը դա ազգային գաղափարախոսությունն է, ազգի ու հայրենիքի գաղափարը, ազգային իշխանություն ունենալու և հայրենադարձության նպատակները:
Սա մեկ անգամ ևս ապացուցվեց սեպտեմբերի 15-ին, երբ Լոս-Անջելեսի հայությունը Թահանգայի մեծ սրահներից մեկում հանդիպեց Արմեն Ավետիսյանի հետ, որտեղ նա կարդաց դասախոսություն «Հայ ազգայնականությունը, ազգային գաղափարախոսությունն ու քաղաքականությունը» թեմայով: Ավելի քան մեկ ժամ տևած, մեկ շնչով ասված զեկույցը հարյուրավոր մարդկանց կողմից լսվեց համակ ուշադրությամբ, մեկուկես ժամ էլ ՀԱՄ առաջնորդը պատասխանեց լոսանջելեսահայության, նաև այդ օրերին ԱՄՆ-ում գտնվող Հայաստանից ժամանած հյուրերի հարցերին:

Մինչև Հայաստան վերադառնալը Արմեն Ավետիսյանը շարունակեց իր հանդիպումները, նաև անհատական՝ մտավորական ու գործարար շրջանակների, ազատամարտիկների հետ, իսկ սեպտեմբերի 20-ին նա մեկնեց Հայրենիք, տանելով իր հետ հազարավոր հայորդիներերի հույսերը՝ երբևիցե ազգային ու իրավական պետություն ունենալուն և կարոտի երկիր՝ Հայաստան վերադառնալուն առնչվող:

Հայկական Ծագումնաբանական ընկերակցության
նախագահ՝ Արմեն Շահբազյան,
ԱՄՆ, Լոս-Անջելես (Սանտա-Մոնիկա)

«Հայ Արիներ» Թիվ , 61, 62, 2005թ.

Ո՞րն է Հայ Ցեղի հարատևության գաղտնիքը

June 27, 2011

Այս հարցը շատ հաճախ են տալիս հայ գրողները, բանաստեղծները, պատմաբանները և յուրաքանչյուր հայ մարդ, ով քիչ թե շատ ծանոթ է իր ժողովրդի պատմությանը: Այդ ինչի՞ շնորհիվ է, որ մարդկության պատմության արշալույսից մինչև մեր օրերը գոյություն ունի հայ ցեղը: Եթե հաշվի առնենք այն ծանր փորձությունները, որոնք վիճակվել են հային ու Հայաստանին, իրոք զարմանալի է, որ հայը գոյատևել է հազարամյակներ շարունակ և չի անհետացել կամ լիովին չի ձուլվել այլ ազգերի:

Հարցի պատասխանը ստանալու համար հայացք նետենք Առաջավոր Ասիայի հնագույն քարտեզներին ու պատմությանը: Աշխարհի հնագույն քարտեզը մ.թ.ա. III հազարամյակի կեսով թվագրվող շումեր-աքադական քարտեզն է գծագրված աղյուսի վրա: Ինչին պատկերված են լեռներ, Տիգրիս ու Եփրատ գետերը և դրանց ակունքների շրջանը, այն է՝ Հայկական լեռնաշխարհը և շրջակա տարածքները:

Հույն ճանապարհորդ ու աշխարհագիր Հեկատեոս Միլեթացու մ.թ.ա. 517թ. կազմած քարտեզին շատ ընդարձակ տարածքի վրա գրված է Հայաստան՝ Armenia: Այդ տարածքն ընդգրկում է համարյա ամբողջ արևելյան Փոքր Ասիան (ներառյալ Կիլիկիան), մինչև Կովկասի նախալեռներ: Փոքր Ասիայի միայն արևմտյան մասում նշված է Լիդիա: Նկատում ենք, որ Հայաստանը տարածվում է Միջերկրական, Սև և Կասպից ծովերի միջև ընկած տարածքներում:

Մ.թ.ա. 5-րդ դարում կազմված Բաբելական կոչված քարտեզում ընդամենը 6 երկրների շարքում, դարձյալ ընդարձակ տարածքով նշված է Հայաստանը: Հետագա հռոմեական և այլ քարտեզներում ընդարձակ տարածքով միշտ նշված է Հայաստանը:

Առաջավոր Ասիայի հնագույն գրավոր աղբյուրները շումերական և աքադական գրավոր տեքստերն են (մ.թ.ա. IV-III հազարամյակներ), որոնք խոսում են Սուբարտու, Արմանի, Արատտա և այլ հայկական պետական կազմավորումների մասին: Առաջավոր Ասիայի ավելի ուշ շրջանի՝ մ.թ.ա. III-II հազամյակների գրավոր աղբյուրները (խեթական, խուրրիական, բաբելական, ասուրական, արարատ-ուրարտական, նաև եգիպտական) խոսում են Նաիրի, Միտանի, Հայասա, Շուպրիա, Ալզի, Արարատ-Ուրարտու և այլ անուններով հայկական պետական կազմավորումների մասին, որոնք ստեղծվել են Հայկական լեռնաշխարհում և շրջակա տարածքներում՝ տարբեր ժամանակաշրջանում ունենալով տարբեր սահմաններ:

Մ.թ.ա. IV-III հազարամյակների գրավոր աղբյուրները (աքադական, խեթական, եգիպտական, խուրիական) վկայում են, որ Միջերկրական ծովից՝ Կիլիկիայից մինչև Կովկասյան նախալեռներ ու Կասպից ծով, և Սև ծովից՝ Միջագետք ընկած ընդարձակ տարածքը մինչև մ.թ.ա. IV-III հազարամյակները, մինչև Արաբական թերակղզուց և Աֆրիկայի հյուսիսային մասերից սեմական ցեղերի (աքադացիներ, բաբելացիներ, արամեացիներ, ասորեստանցիներ, ավելի ուշ հրեաներ, արաբներ) հայտնվելը Միջագետքում, ապա նաև Միջերկրական ծովի արևելյան ափամերձ շրջաններում, բնակեցված էր հայկական (արիական) ցեղերով: Սեմական ցեղերի հայտնվելուց հետո սկսվել են հայկական (արիական) ու սեմական ցեղերի ռազմական բախումները, որոնք տևել են հազարամյակներ:

Արտաքին թշնամու դեմ միասնաբար հանդես գալու համար հայ-արմենները հաճախ միավորվել են մեկ պետության մեջ: Գրավոր աղբյուրների վկայություններով, երկրի միավորման հաջող փորձ են կատարել խուրիական (հայկական) միտանի ցեղի թագավորները մ.թ.ա. II հազարամյակի սկզբներին: Նրանց հաջողվել է ստեղծել Միտանի ուժեղ պետությունը հզորացած Եգիպտոսի և Խաթթիի դեմ պայքարելու համար: Հայկական հաջորդ ուժեղ պետությունը Արարատ-Ուրարտուն էր, որը նույնպես ստեղծվել էր արտաքին թշնամու՝ այս անգամ հզորացող Ասորեստանի դեմ պայքարելու համար: Մ.թ.ա. I-ին դարում նորից ստեղծվել է հայկական հզոր պետություն Տիգրան II Մեծի (մ.թ.ա.95-55) գլխավորությամբ Հռոմի և Պարթևստանի դեմ պայքարելու համար: Այդ ժամանակաշրջանի Հայաստանը ձգվում էր Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով, և Սև ծովից մինչև Միջագետք: Այս սահմանները Հայաստանի ու հայ-արմեններով բնակեցված այն տարածքների սահմաններն են, որոնք մեզ են ներկայանում հնագույն գրավոր աղբյուրների վկայություններով և հնագույն քարտեզներից, որոնց մասին նշվել է վերևում: Այս դեպքում ավելորդ չէ հիշել Մ. Խորենացու մի ուշագրավ վկայությունը: «Հայոց պատմություն» աշխատությունում Մ. Խորենացին, խոսելով Տիգրան Երվանդյանի սխրագործությունների մասին (մ.թ.ա. I-հազարամյակի կես), գրում է, որ (նա) «մեր բնակության սահմաններն ընդարձակելով հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը» (Մովսես Խորենացի, 1981, էջ 85: Նշենք, որ ուսումնասիրողների մեծ մասը այս դեպքերը վերագրում են Տիգրան II Մեծին): Ինչպես տեսնում ենք, Մ. Խորենացու վկայությունը պատմական հիմք է ունեցել և պատահական արտահայտություն չի եղել:

Մ.թ.ա. IV-III հազարամյակներում սկսված հայկական (արիական) ցեղեր – սեմական ցեղեր ռազմական բախումները, չնայած հայ ռազմիկների ու հայ զորավարների քաջությանը, արիությանն ու հմտությանը ռազմի դաշտում, դարերի ընթացքում ավարտվել են հայկական տարածքների ու հայ-արմեններով բնակեցված տարածքների կորուստներով: Սեմականանում են Միջերկրական ծովի արևելյան ափամերձ շրջանները (Պաղեստին, Հորդանան, Լիբանան, Հյուսիսային Սիրիա), Հարավային Միջագետքը, Հյուսիսային Միջագետքը (Սիրիա, Իրաք): Միտանիի անկումից հետո, մ.թ.ա. II-հազարամյակի վերջերին անընդհատ շարունակվող սեմական ցեղերի ներհոսքի ու ճնշման հետևանքով Հյուսիսային Միջագետքի (նաև Հայկական Միջագետքի) բնակչությունը հարթավայրերից մղվում է դեպի լեռներ՝ Աղձնիք ու Սասունի լեռներ (Արմե-Շուպրիա): Կորսվում են նաև Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելյան մասերը (Իրանի հյուսիս-արևմտյան մաս, Իրաքի հյուսիսային մաս):

Հայ-արմեններով բնակեցված տարածքները կրճատվում են նաև հետագա դարերում: Հայտնվում են խառը բնակչությամբ տարածքներ (հայ-արմեններ-սեմական ցեղեր, ավելի ուշ՝ հայ-արմեններ-թուրքական ցեղեր, քրդեր):

Առաջավոր Ասիայում կազմավորված յուրաքանչյուր նոր պետություն կամ կայսրություն (հռոմեական, պարսկական, բյուզանդական, արաբական, օսմանյան) ընդարձակվում ու հզորանում էր ի հաշիվ հայկական տարածքների: Կրճատվում է նաև հայ բնակչության թիվը, որը Հայաստանից անջատված տարածքներում և հայերով բնակեցված տարածքներում (Միջերկրական ծովի արևելյան ափամերձ շրջաններ, Հյուսիսային Սիրիա, Հյուսիսային Միջագետք, Հայկական Միջագետք) երկար դիմակայությունից հետո ի վերջո կորցնում է ազգային նկարագիրը և ձուլվում: Բնակչության մի մասն էլ հեռանում էր երկրից հայկական հերթական պետության անկումից հետո՝ չդիմանալով օտար տիրակալների խարդավանքներին ու բռնություններին: Հայկական լեռնաշխարհից սկսված գաղթը մեծ չափերի է հասել մ.թ.ա. II հազարամյակի վերջերից, Միտանիի անկումից հետո: Հայկական (արիական) ցեղերը հայտնվում են Եվրոպայից Հնդկաստան ընկած ընդարձակ տարածքներում: Եվ այսօր հիմնականում այդ տարածքներում են ապրում հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող ժողովուրդները (ավելի ուշ նրանք հայտնվում են նաև Ամերիկայում և Ավստրալիայում): Տիգրան Մեծից հետո ընդարձակ հայկական պետությունը այլևս չվերականգնվեց: Իսկ Հայաստանը անընդհատ տարածքային կորուստներ էր ունենում: Վաղ միջնադարից սկսած (IV-V դդ) հայոց արքայական տները (Արշակունիներ, Բագրատունիներ, Զաքարյաններ) սկսեցին բավարարվել միայն Մեծ Հայքի (մոտ 300.000 քառ. կմ) սահմաններում ստեղծված պետության գոյության փաստի հետ: Պատահական չէ, որ V դարում պատմահայր Մ. Խորենացին ցավով ու տխրությամբ Հայաստանը փոքր երկիր, իսկ հայ ժողովրդին «փոքր ածու» է համարում: Այսօր զարմանում ենք Մովսես Խորենացու այս բնութագրման վրա, քանի որ այսօրվա Հայաստանի համեմատ V դարի Հայաստանը ընդարձակ երկիր էր: Անընդհատ փոքրացող երկրի ու հայրենիքի մասին ցավով նշում է նաև V դարի մեկ այլ պատմիչ՝ Փավստոս Բուզանդը: Խոսելով Հայաստանի առաջին բաժանման մասին (387թ. Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև)՝ Փ. Բուզանդը գրում է. «…և այն ժամանակ ու այնուհետև Հայոց թագավորությունը բաժանվեց, ցրվեց, նվազեց, իր նախկին մեծությունից ընկավ» (Փ. Բուզանդ, Պատմություն Հայոց, Եր. 1968, էջ 299):

Դարերի ընթացքում կրճատվել են հայ-արմեններով բնակեցված երբեմնի ընդարձակ տարածքները հայ-հռոմեական (մ.թ.ա. I – մ.թ. I դդ), հայ-պարսկական (III-VIդդ), հայ-բյուզանդական (VI-XIդդ), պարսկա-բյուզանդական (VIդ), հայ-արաբական (VII-IXդդ), թուրք-պարսկական (XVI-XVII դդ), ռուս-պարսկական (XIX դ-ի սկիզբ), ռուս-թուրքական (XIX-XXդդ), պատերազմների և թուրքական ու մոնղոլական ներխուժումների, ինչպես նաև սելջուկյան տիրապետության ժամանակ (XI-XIIդդ-ից) քրդերի Հայաստանի հարավային մասեր թափանցելու հետևանքով:

Բագրատունիների թագավորության անկումից հետո (1045թ.) Հայաստանը դառնում է ռազմական գործողությունների թատերաբեմ: Երկիրը ամայանում է, ժողովուրդը տեղահանվում կամ ինքն էր փախուստի դիմում ֆիզիկական գոյությունը պահպանելու համար: Սակայն, ժողովուրդը տեղահանվելով դեռ կարողանում էր տեղավորվել իր հայրենիքի մեկ այլ մասում, իր հայրենակիցներով բնակեցված այլ տարածքներում:

Հայաստանի համար հատկապես ավերիչ են եղել ընդհատումներով շարունակվող թուրք-պարսկական պատերազմները (1514-1639), որոնք ընթացել են Հայաստանի տարածքում: Այդ պատերազմների հետևանքով ամայացել է երկիրը: Տասնյակ հազարավոր հայեր սպանվել, գաղթել կամ տեղահանվել են: Տեղահանությունների ժամանակ բնակիչները հիմնականում բնակեցվում էին հայկական այլ տարածքներում: Այսպես, մշեցիները հայտնվում էին Ջավախքում, Սևանի ավազանում, էրզրումցիները՝ Շիրակում, պարսկահայերը՝ Արցախում, արցախցիները Լոռու և Իջևանի շրջաններում և այլն:

Ինչպես տեսնում ենք, երկրի մի անկյունից դուրս մղված հայը ապաստանում էր իր երկրի մեկ այլ անկյունում և հայը, որպես հայ էթնոսի ներկայացուցիչ, պահպանում էր ազգային նկարագիրը: Հայը որպես հայ պահպանվում էր, և այս դեպքում շատ մեծ էր ընդարձակ երկիր ու տարածք ունենալու դերն ու նշանակությունը: Հայաստանից դուրս հայտնված հայը, չնայած իր գործադրած վիթխարի ջանքերին (դպրոց, եկեղեցի, մամուլ), ի վերջո կտրվում էր ազգային արմատներից և ձուլվում: Վկան՝ Ֆրանսիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Ռումինիայում, Մոլդովայում, Ուկրաինայում, անգամ Հայաստանին շատ մոտ Վրաստանում և այլ երկրներում միջնադարում ապաստանած հայ բնակչության օրինակն է, երբ այսօր շատ երկրներում պահպանվել են հայկական մշակույթի հետքեր (եկեղեցիներ, շինություններ, ձեռագրեր), իսկ հայ բնակչություն այլևս չկա: Նրանք ձուլվել են տեղացիներին: Եվ միայն հատուկենտ հայերի ժառանգներ են պահպանում ինչ-որ հեռավոր հիշողության հեռավոր հայրենիքի մասին:

Հայաստանը դարերի ընթացքում ունեցել է ոչ միայն տարածքային կորուստներ, այլև պետականության երկարատև կորուստ: 1045թ. վերացել է Բագրատունյաց թագավորությունը (885-1045): 1375թ. վերացել է Կիլիկյան Հայաստանի թագավորությունը (1080-1375): Եվ հրաշք էր, որ 20-րդ դարի սկզբներին՝ 1918թ. (մայիսի 28) նորից վերականգնվեց հայոց պետականությունը, ու ստեղծվեցին նախ Հայաստանի առաջին Հանրապետությունը (մոտ 58.000 կմ2 տարածքով), ա- պա Խորհրդային Հայաստանը (29.800 կմ2 տարածքով): Այսօր՝ 21-րդ դարի սկզբին ունենք Հայաստանի Հանրապետություն (29.800 կմ2 տարածքով), Արցախի հանրապետություն (12. 000 կմ2 տարածքով) և հայաբնակ Ջավախք Վրաստանի կազմում:

Ինչպես տեսնում ենք, հայ ժողովուրդը սեղմվել է իր հայրենիքում: Հազարամյակների ու դարերի ընթացքում հայերի հարևանությամբ հայտնված եկվորներին հաջողվել է դիվանագիտական ճանապարհով, խաբեությամբ, խարդավանքով, ռազմական ուժով և այլ ձևերով տեր դառնալ հայկական տարածքներին ու երբևէ ընդարձակ Հայաստան երկրին:

Նորից անդրադառնանք վերևում հնչած հարցին, ինչ պե՞ս է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը դիմացել են դարերի փորձությանը և չեն անհետացել պատմության թատերաբեմից, ինչպես իր հնագույն հարևաններ Շումերը, Աքադը, Էլամը, Բաբելոնը, Խաթթին, Եգիպտոսը, Ասորեստանը և այլ պետություններ: Միանշանակ կարելի է պատասխանել. դիմացել է իր ընդարձակ տարածքների շնորհիվ: Անհետացած պետությունները Հայաստանի համեմատ տարածքով փոքր էին և հաճախ մեկ ճակատամարտում պարտվելը բավական էր լինում երկրի կործանման ու պատմության թատերաբեմից անհետանալու համար: Այսպես, երբ մ.թ.ա. 612թ. Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն գրավվեց մարերի, հայերի, բաբելացիների ու սկյութների կողմից, Ասորեստանը դադարեց գոյություն ունենալ: Երբ մ.թ.ա. 592թ. Բաբելոնը գրավվեց մարերի, հայերի և սկյութների կողմից, Բաբելոն պետությունը ևս դադարեց գոյություն ունենալ և այլն:

Այլ է եղել Հայաստանի դեպքում: Հայաստանը ընդար- ձակ երկիր էր, և երբ թշնամին գրավել է երկրի մի մասը, ապա ժողովուրդը նահանջել, սեղմվել է իր տարածքում: Սա կրկնվել է բազմիցս, և հայ ժողովուրդը անընդհատ կորցրել է իր երկրի, իր հայրենիքի ինչ-որ մասը: Ժամանակի ընթացքում կորուստը մեծացել է, նկատելի դարձել և այժմ՝ 21-րդ դարի սկզբին ունենք այսօրվա վիճակը, ունենք փոքր Հայաստան երկիր, Արցախ, հայաբնակ Ջավախք ու հայաթափված բազմաթիվ տարածքներ: Պետք է նշել, որ այլ օբյեկտիվ պատճառներից բացի նաև այս վիճակն էր (փոքր Հայաստան) պատճառը, որ 20-րդ դարի վերջերին իր բնօրրանից տեղահանված ադրբեջանահայությունը (Գանձակ, Գարդման, Ուտիք) չկարողացավ ապաստանել այսօրվա Հայաստանում և ցրվեց՝ տեղավորվելով հիմնականում Ռուսաստանի հարավային մասերում՝ էլ ավելի մեծացնելով Հյուսիսային Կովկասում, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում գոյություն ունեցող հայ բնակչության թիվը:

Այսպիսով, մեր պատմությունը և անցյալի դասերը հուշ- ում են, որ հայ ժողովրդի հետագա ընթացքը դեպի ապագա, նրա անվտանգությունը և ապահովությունը պահանջում են այլևս չզիջել անգամ մեկ թիզ հող: Նահանջելու տեղ այլևս չունենք և իրավունք չունենք որևէ տարածք կորցնելու, զիջելու ուրիշներին: Սա պետք է հասկանանք ու հասկացնենք, բացատրենք նաև ուրիշներին: Ոչ ոք իրավունք չունի մեզ պարտադրելու կամ ստիպելու, որ հանձնենք բռնագրավված մեր հայրենիքի ազատագրված տարածքները:

Չմերժելով հայ մարդու ոգու ամրությունը, նրա համամարդկային ու բարոյական բարձր հատկանիշներով օժտված լինելը, հայ ռազմիկի արիությունն ու քաջությունը, նաև հոգևոր, մշակութային, տնտեսական և այլ կարգի հարցերի կարևորությունը ազգի գոյատևման ու առաջընթացի համար, այնուամենայնիվ պետք է նշել, որ ազգը գոյատևում է իր երկրում, իր տարածքների վրա: Հետևաբար հազարամյակների փորձությանը հայ ազգը առաջին հերթին դիմացել է իր ընդարձակ երկրի ու տարածքների շնորհիվ:

Անժելա Տերյան՝ պատմաբան,
Երևանի պատմության թանգարանի գիտաշխատող

«Հայ Արիներ» Թիվ , 61, 62, 2005թ.

Հայքը՝ Պատմության Քառուղիներում, Ներկան Ու Ապագան

June 27, 2011

Իմ դիտարկմամբ Հայքը հիմնականում Հայաստան է կոչվել միայն 1918թ.-ից, Հայաստանի Հին Հանրապետության դաշնակցական իշխանավորների կողմից, իսկ հայ բոլշևիկները մեր երկիրը կոչեցին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն:

Հայքը և հայերը Հայկ Նահապետից մեզ ժառանգված են ու ստեղծվել են որպես Աստվածային Խոսքի հետևանք: Իսկ ո՞վ էր ստեղծել Հայքը, արդյո՞ք նա տեղացի էր, թե՞ եկվոր: Ես, որ Հայոց պատմությանը ծանոթ եմ միայն «հայրենական» պատմության դասագրքերից և մի շարք այլ օժանդակ աղբյուրներից, կարող եմ վստահաբար ասել՝ Հայկը տեղաբնիկ էր, և ճանաչում էր ճշմարիտ Աստծուն, քանզի եթե նա պարզապես հեթանոս լիներ, ապա չէր կռվի Բելի դեմ, որովհետև հեթանոսական դիցարանում մեկ աստվածության ավել-պակաս լինելը ոչնչի չէր խանգարի, և Հայկը կերկրպագեր նաև Բելին ու հանգիստ կապրեր իր բնօրրանում: Բայց ոչ, Հայկը պայքարեց Բելի դեմ, չերկրպագեց նրան, որովհետև Հայկը ճշմարիտ Աստծուց բացի այլ աստվածություն չէր ճանաչում և չէր կարող ճանաչել: Հետագայում, արդեն Ալեքսանդր Մակեդոնացին սկսեց իր արշավանքները և Արևելքում (Առաջավոր Ասիա) տարածեց հելլենիզմ: Հայերս էլ՝ մտնելով հելլենիստական այդ հոսանքի մեջ, Հայկից սերող Հայկյան թագավորներին ու թագուհիներին դարձրինք աստվածություններ և նրանց դասավորեցինք ըստ հելլենական դիցարանի և դարձանք հեթանոսներ: Սա պատմական սխալ է, որից բխում է, երկրորդ սխալը, որ հայերս 1700-ամյա քրիստոնյաներ ենք: Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը. մենք ի սկզբանե ճշմարիտ Արարիչ աստծո հետևորդներ էինք և ենք, իսկ այս գոյություն ունեցող քրիստոնեությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հրեական Մովսեսականության զարգացած և հարստացված ձևը: Հաջորդ պատմական սխալը: Հայկազունիների և Ասքանազյանների միջև բերում տեղադրում են «Ուրարտու» կոչված պատմական զեղծարարությունը: Եվ դա ի հայտ եկավ պատմության մեջ 1940-ականներին, երբ ԽՍՀՄ-ում ուժգին թափով շարունակվում էին ազգային խնդիրները տարրալուծել սոցիալ-տնտեսական հատվածում: Եվ քանի որ հայերը, լինելով աշխարհի հնագույն ազգը, տվյալ պահին ունեին չլուծված ազգային խնդիրներ, որոշվեց սկսել հենց նրանցից: Մեր ազգային հարցերում կարևոր տեղ է զբաղեցնում Հայոց ցեղասպանությունը, իսկ ԽՍՀՄ-ը հրաժարվում էր դա ճանաչելուց և որպեսզի ինչ-որ կերպ այդ հարցից ազատվեն, սկսեցին քրքրել պատմությունն ու դրա մեջ ներդնել «Ուրարտուն» (իհարկե, կային նաև այլ դրդապատճառներ, օր.՝ ԽՍՀՄ-ի հայկական հատվածը համարել հնագույն քաղաքակրթության տարածք – «Հայ-Արիներ»): Իսկ ի՞նչ կերպ պետք է ազատվեին ցեղասպանության հարցից: Ահա այսպես. համարվում է, որ ուրարտացիք տեղացիներ էին, իսկ հայերը եկվորներ, Ուրարտուի կործանումից հետո ստեղծվեց Հայկական պետություն, և ահա թուրքերը տալիս են հակահարց. իսկ ո՞ւր կորան ուրարտացիք և «տրվում» է պատասխան՝ իբր հայերը առաջին ցեղասպան ազգն են, և թուրքերը իբր վերականգնել են պատմական արդարությունը: Սակայն ոչ մի հատուկ Ուրարտու չի եղել, Ուրարտուն՝ Արարտա (Արարտտա)-Արարատն է (Արարչական Հայքը) և որտեղ Հայկից մինչև Արտաշեսյանները բնակվել են Հայկազուններ, և Հայքը ամենահզոր երկիրն էր: Սա է պատմական ճշմարտությունը: Հայերը իրենց ցեղակից-արիներից արհամարհվեցին այն ժամանակ, երբ հրաժարվեցին իրենց ճշմարիտ ուղուց և Հայքում իշխանությունը տվեցին հրեաներին և սրանց ստեղծած կեղծ քրիստոնեությանը, ու ահա, այստեղից էլ սկսվում է մեր ազգային պատմական ցեղասպանությունը և ոչ թե միայն 1915թ.-ից…

Ճշմարիտ Հայկազուն Արտաշեսյաններից հետո Հայքում հայ թագավորներ և հոգևորականներ չեն եղել: Հաջորդ պատմական փաստը: Ասվում է, որ մինչև գրերի գյուտը հայերը խոսել են հայերեն, գրել մի շարք այլ լեզուներով՝ այդ թվում և արամերենով, որը հայերեն գիր չէր: Սակայն, եթե օգտվենք հայոց լեզվի ստուգաբանությունից «երեն»-ը որևէ լեզու նշող վերջածանց է, իսկ «արամ»-ը Հայոց Հայկազունի թագավոր Արամն է, որի անունով օտարները մեզ կոչում են արմեն և Արմենիա: Այսինքն, արամերենը հայ գրավոր գիրն է, մեհենական գիրը: Այսօր օգտագործվող հայերեն գիրը նույնպես մեհենական գիրն է, Մեսրոպ Մաշտոցը փնտրել գտել է Ասորիքի դպրանոցներից, տվել Հռոփանոսին՝ այն գեղեցկացնելու, իսկ ինքը, կատարելով մի քանի այլ շտկումներ, մեր այբուբենը դարձրել է հայոց ոսկեղենիկ գիր:

Հաջորդ մյուս դարերում հայերը զրկված լինելով պետականությունից՝ քանզի հեռացել էին ճշմարիտ ուղուց, չկարողացան ստեղծել ճշմարիտ հայոց պատմություն, այն «ստեղծեցին» այլազգիներն ու ծախուները, իսկ ջհուդամասոն բոլշևիկներն ավելի աղավաղեցին հայոց պատմությունը, և մենք այսօր ունենք այն, ինչ ունենք: Այսօր պատմական անհրաժեշտություն կա վերանայելու, ճիշտ մեկնաբանելու և՛ Հայոց պատմությունը, և՛ Հայոց հոգևոր պատմությունը: Եվ այդ վերանայումից կպարզվի, որ Եվրոպայի հետ մենք ընդհանուր ոչինչ չունենք, քանզի Եվրոպան նույն հույնն է, հռոմեացին և հրեան, ովքեր Հայքում տարածել են միայն 3 բան՝ կեղծ քրիստոնեություն, քանզի այսօրվա Աստվածաշունչը ոչ մի ընդհանուր բան չունի Քրիստոսի և Ճշմարիտ Աստծո հետ, պոռնկություն և տարաբնույթ այլասերվածություն, ինչպես նաև՝ օտարամոլություն և պորտաբուծություն: Իհարկե, ամեն ինչում ուրիշը մեղավոր չէ, ուստի նորից ու նորից կրկնում եմ՝ պետք է վերանայել Հայոց պատմությունը, և ամեն ինչ իր տեղը կընկնի, քանզի վերանայումից մենք՝ հայերս, նորից կկանգնենք ճշմարիտ ուղու վրա և կապրենք Աստվածային Դրախտ Հայքում:
* * *
Շարունակելով խոսել հայոց պատմության էական շտկումների և ճիշտ մեկնաբանման շուրջ՝ անդրադառնանք Հայաստանի առաջին և երկրորդ Հանրապետություններին: Նախ՝ ինչ պայմաններում հռչակվեցին դրանք:

1914թ. օգոստոսի 1-ին սկսվեց Առաջին աշխարհամարտը, որին մասնակցում էին նաև Ռուսական կայսրությունը և Օսմանյան Թուրքիան, որպես մարտնչող կողմեր: Եվ մենք գիտենք, որ Հայքը բաժանված էր այդ երկու տերությունների միջև. Արևմտյան Հայքը Օսմանյան կայսրության տիրապետման ներքո էր, իսկ Արևելյան Հայքը՝ ռուսական կայսրության:

1917թ-ին՝ պատերազմի վերջում, ռուսական կայսրությունը քայքայման եզրին էր՝ ծանր սոցիալ-տնտեսական պայմաններ, քայքայված տնտեսություն և սով: Այս պատճառները ծնեցին 1917թ փետրվարի բուրժուադեմոկրատական և հոկտեմբերի բոլշևիկյան հեղափոխությունները: Այսրկովկասում փետրվարյան հեղափոխությունից հետո իշխանության մարմինները սկսեցին փոխարինել մեկը մյուսին՝ Այսրկովկասի հատուկ կոմիտե (ՕԶԱԿՈՄ 1917թ. հոկտ. 9), Այսրկովկասյան Կոմիսարիատ (1917թ. նոյեմբեր 15) և վերջապես Այսրկովկասյան Սեյմ (1918թ. ապր. 10): Դրանցից առաջինը ստեղծվել էր ժամանակավոր կառավարության կողմից, իսկ մյուս երկուսը Այսրկովկասի քաղաքական ուժերի կողմից՝ ի նշան Ռուսաստանից անջատվելուն:

1917թ. դեկտեմբերի 5-ին կնքվում է Երզնկայի զինադադարը, իսկ հունվարին (1918թ.) թուրքերը սկսում են հարձակումը: 1918թ. մարտի 1-ից սկսվում են Թուրքիա-Անդրկովկաս բանակցությունները Տրապիզոնում: Թուրքիայի առաջին պահանջը՝ Այսրկովկասի՝ Ռուսաստանից անջատ հանդես գալն էր և դա կատարվեց: Տրապիզոնում արդեն կուլիսներում խոսվում էր Վրաստանի անկախանալու և Անդրկովկասի մուսուլմանների պետության՝ Ադրբեջանի ստեղծման մասին: Հայ պատվիրակները, որոնց մեծամասնությունը ՀՅԴ -ականներ էին, որոնք գուցե թե տեղյակ չէին / ՞/ այս ամենի մասին և դեռ հայ-թուրքական բարեկամության հույս ունեին: Մայիսին, արդեն գրավված էր Երզնկան, Տրապիզոնը, Էրզրումը, Կարսը, իսկ թուրքերը հարձակվում են Ալեքսանդրապոլի վրա: Սկսվում է հայ ժողովրդի մեծագույն հերոսամարտը, որից, ի փառք մեր ժողովրդի, պատվով են դուրս գալիս մեր նախնիները՝ կանգնեցնելով թուրքերի հարձակումը:

Մայիսի 26-ին և 27-ին Վրաստանը և Ադրբեջանը անկախություն են հռչակում: Վերջինիս մասին 1920թ. ապրիլի 21-ին Լոնդոնի «Թայմզ» թերթը գրում է, որ դա պատմական զեղծարարություն է, և որ երբեք ինչ-որ ժամանակահատվածում այդպիսի անունով պետություն չի եղել: Եվ ահա Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումից հետո, Հայոց Ազգային Խորհուրդը (նստավայրը՝ Թիֆլիս) 1918թ. մայիսի 28-ին իրեն հռչակեց հայաբնակ գավառների գերագույն իշխանություն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Ոչ թե հռչակեց պետություն, այլ իրեն հռչակեց հայաբնակ գավառների գերագույն իշխանություն: Իսկ հայեր կային ամենուր: Եվս մի հիշեցում, պետության ստեղծելու կամ անկախության հռչակելու իրավունք ունի միայն ժողովուրդը կամ նրա կողմից ընտրված մարմինը: Հայոց Ազգային խորհուրդը, որի անդամների մեծամասնությունը դաշնակցականներ էին, ոչ մեկի կողմից չէր ընտրվել: Փաստորեն, առաջինը ՀՅԴ-ն հակասեց ինքն իրեն, քանզի գերագույն իշխանություն հռչակելով անորոշ տարածքների վրա, հանկարծ ստեղծեց «Անկախ Հայաստան»՝ «Փրկելով հայ ազգին» և երկրորդ ամենագլխավորը՝ կազմակերպությունը յուրացրեց իշխանությունը:

Եվ ահա, այս պայմաններում չնայած կասեցվել էր թուրքերի արշավանքը, հայերը հաղթել էին թուրքերին, արտ.գործ. նախարար Ա. Խատիսյանը 1918թ. հունիսի 4-ին Բաթումում կնքեց մի պայմանագիր՝ հայ ժողովրդի անունից, որով նորանկախ Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյատևեր 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքում: ՀՅԴ-ն սկսում էր անդամահատել Հայքը՝ բարձր ամբիոններից խոսելով «ծովից ծով» Հայաստանի և այլնի մասին:

1918թ. մայիսի 18-ին Հայոց Ազգային Խորհրդի հռչակագիրը կրկնվեց նույն ձևով մեկ տարի անց՝ 1919թ. մայիսի 28-ին՝ այս անգամ հռչակելով մեկ միասնական Հայկական պետություն, որի տարածքների մեծամասնության հարցը դեռևս պարզված չէր:

Այսինքն, Առաջին Հանրապետությունը թերի է եղել, ավելի ճիշտ՝ եղել է հայաբնակ գավառների ինչ-որ իշխանություն, որի ամբողջ նպատակը դեռևս վերլուծելու մեծ աղերս ունի:

Ելնելով այս ամենից՝ կարող ենք ասել, որ չի եղել (ձևականորեն է եղել) նաև Երկրորդ Հանրապետություն կոչվածը, քանզի դա նույնպես չի հռչակվել ժողովրդի կամ նրա կողմից ընտրված մարմնի կողմից, այլ՝ ստեղծվել է մի խումբ բոլշևիկների միջոցով, բազմաթիվ դավադրությունների հետևանքով: Սա է ճշմարտությունը, որքան էլ այն ցավալի հնչի:

Հայաստանի Հանրապետությունը՝ որպես այդպիսին հռչակվել է 1990թ-ի օգոստոսի 23-ին՝ ժողովրդի կողմից ընտրված Գերագույն Խորհրդի կողմից, նաև հանրաքվեի արդյունքում: Հետագայում, ցավոք, ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, և կրկին կես ճանապարհին ամբողջ ազգով կորցնում ենք ճշմարիտ ուղու բանալին:

Ճանապարհը մեկն է՝ վերադարձ դեպի Անկախության հռչակագրի ակունքներ և ազատ, անկախ ու իրոք հզոր, միասնական Հայկական Պետության ստեղծում, որի մեջ այսօր միավորված պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունը և Արցախը (ԼՂՀ-ն), այլապես մենք կկորցնենք Արցախը, իսկ հետագայում՝ Արևմտյան Հայքը, Ջավախքը, Ուտիքը, Նախիջևանը, այսինքն՝ հայ ազգի բնական արարչատուր կենսատարածքները:

Հանուն Ազգային Վերածննդի

Այս ակնարկում կփորձեմ ներկայացնել ՀՀ ներկա վիճակը և դրանից դուրս գալու ելքեր: Ներկայումս ՀՀ-ն հոգևոր-մշակութային, սոցիալ-տնտեսական և իրավական քաղաքական քայքայված վիճակում է: Բոլոր քաղաքական գործիչները նշում են ինչ-ինչ ելքեր, բորբոքվում են ստեղծված իրավիճակից, բայց սխալվում են ամենակարևորում:

Նույնիսկ բոլշևիկների համար գաղափարախոսությունը հիմքերի հիմքն էր, դրա քարոզչության համար ստեղծվել էին հատուկ մարմիններ: Եվ, ընդհանրապես, ազգային գաղափարախոսության դերը, որն ըստ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, կեղծ «կատեգորիա» է, միշտ էլ բոլոր զարգացած պետություններում կարևորվել է:

Իսկ այսօր մենք ականատեսն ենք հայոց ազգային գենով դարերից եկող ազգային գաղափարախոսության դեմ պայքարի՝ հանուն ինչ-ինչ սին և անբարո չափանիշների, գերտերությունների շահերի: Ամեն գնով ցանկանում են ոչնչացնել հայ ազգը: Եվ կարող ենք ասել.կատարվում է ցեղասպանություն, և այն կատարողը հակազգային տականքն է, որն առաջին հայացքից է միայն հայ թվում…

Այդ հակազգային տականքը, որպես խոց, հայ ազգի վրա պատվաստվեց Տիգրան Բ-ի օրոք, երբ նա «հարկադրաբար» բերեց և Մեծ Հայքում բնակեցրեց օտարազգիների և առաջին հերթին՝ հրեաների, հույների և ասորիների (վերջիններս հետագայում դարձան կիսապարթև, կիսասորի): Չի անցնում երեք հարյուրամյակ, Հայքը դառնում է քրիստոնեական: Քանդվում, ավերվում է ողջ հին արարչական հայկական մշակույթն ու ճարտարապետությունը հոգևոր ու գիտական աշխարհընկալումները, անխնա ոչնչացվում է հայոց գրառված պատմությունը: Սպանվում են հայ քրմերը, իսկ Հայոց Արիական Գենի գիտակցության պահպանողն ու հաջորդ սերունդներին փոխանցողը նրանք էին: Հայ մշակույթից մնում է միայն գիրը, այն վերածնվում է 405-ին և համարվում է, թե իբր Մեսրոպ Մաշտոցին աստված է տվել և կեցցե՛ քրիստոնեությունը…

Հայ Արիացին ընդվզում է 7-8-րդ դարերում /պավլիկյան և թոնդրակյան շարժումներ/: Նրանց անվանում են աղանդավորներ, հերձվածողներ, իսկ հակազգային տականքը հայոց հողում անսասան մնալու համար երկիրը դնում է արաբների լծի տակ: Պավլիկյաններն ու թոնդրակյաններն էլ գնում են Եվրոպա և դառնում Վերածննդի գաղափարախոսներ:

…20-րդ դարասկիզբ՝ Ցեղասպանություն՝ ավելի քան 1,5 մլն. զոհեր, 2,5 – 3,5 մլն. տեղահանվածներ, տարածքային (կենսատարածքի) կորուստ… և ովքե՞ր են մեղավորները՝ կրկին հակազգային տականքը, նա՝ ով նպաստեց երիտթուրքերի իշխանության գալուն, այնուհետև Հայաստանը խորհրդայնացնելուն…

20-րդ դարի վերջ և 21-րդ դարի սկիզբ՝ Ազգային Արիական Ոգու պետական մակարդակով և միտումնավոր ոչնչացում և կրկին՝ հակազգային տականք, որը շռայլորեն սնվում է թշնամու փողերով:

Եվ ահա այս ամենի մասին պետք է խոսվի, ասվի և իրերն իրենց անունով պետք է կոչվեն: Ոչ մի սոցիալ-տնտեսական կամ այլ բնույթի խնդիր չի լուծվի, մինչև որ պետական մակարդակով չամրապնդվի Հայոց Ազգային Գաղափարախոսությունը:

Այդ հակազգային տականքի մաս են կազմում ոչ միայն պետական այրեր, այլ նաև որոշ բարձրաստիճան հոգևորականներ: Իսկ Հայ Ազգային-Արիական Ճշմարիտ գաղափարախոսության ամրապնդման և ազգային խնդիրների լուծման ճանապարհին անհրաժեշտ են, ըստ իս, հետևյալ հիմնական քայլերը.
1. Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության գծի հստակ և հայանպաստ հայեցակարգի մշակում.
2. Տնտեսական իրապես բարեփոխումներ, որոնք կհանգեցնեն երկրի ու ազգի իրական հզորացմանը՝ Հայաստանը դարձնելով արդյունաբերության և արտադրական գյուղատնտեսության երկիր.
3. Ազգային կենսատարածքների հաջորդական վերադարձ:

Ահա այս քայլերի շնորհիվ Հայքը կդառնա հզոր պետություն, որը ոչ թե կսպասի իր որևէ խնդրի լուծման հերթին, այլ ինքը կլուծի իր և ուրիշների հարցերը:

Այս ամենը կարող է գեղեցիկ երազանք թվալ, բայց Սեն-Սիմոնի, Կարլ Մարքսի ժամանակակիցներն էլ նրանց էին համարում ուտոպիստներ:

Չկան անիրականանալի ծրագրեր, ամեն խնդիր լուծում ունի, եթե կա կամք, հավատ և հավաքականություն, ուստի մեզ այժմ անհրաժեշտ է գաղափարակիցների համախմբում և իրապես ազգային պետություն:

Ռուբեն Սասունի

«Հայ Արիներ» Թիվ , 61, 62, 2005թ.

Գարեգին Նժդեհը կառավարման արվեստի մասին

June 27, 2011

Գարեգին Նժդեհի հիրավի տիտանական կերպարի մի ուրույն բնութագրումն է նրա առաջնորդման արվեստը. Նժդեհ-առաջնորդի մասին բազում վկայություններ կան ժամանակակիցների հուշերում: Ինքն էլ, իր խորախորհուրդ հոգևոր ժառանգության մեջ, բեղմնավոր դատողություններ է մեզ թողել կառավարման հիմնախնդիրների, առաջնորդի վարքի, առաջնորդման հիմնական սկզբունքների վերաբերյալ, տվել տեսական ու գործնական ուսանելի ձևակերպումներ:

Կառավարումը որպես առաջնորդում

Ո՞վ է առաջնորդը, որո՞նք են նրա հիմնական հատկանիշները, ինչի՞ շնորհիվ է նա իրագործում իր իշխանությունը, ի՞նչ լծակներով է մարդկանց համախմբում, խանդավառում, իր հետևից տանում:

Կառավարման գիտության ակունքներում արդեն փորձել են ուրվագծել կատարյալ առաջնորդի կերպարը: Մենեջմենթի հիմնադիր Ֆրեդերիկ Թեյլորից մինչև արդի ամենանշանավոր կառավարիչներից մեկը՝ Լի Յակոկկան, ուշագրավ մտքեր կան այն հատկանիշների մասին, որ հարկավոր են մարդկանց համատեղ գործունեությունը կառավարելու համար: Ժամանակակից քաղաքագիտության, հանրաբանության, հոգեբանության, կառավարման տեսության մեջ առաջնորդման հիմնախնդիրները մեծ հրատապություն են ստացել: Կարելի է ասել, որ 21-րդ դարասկզբի տեսաբանները վերահայտնագործում են անձի վճռորոշ դերը ամեն հանրույթի (կազմակերպություն, խումբ, ազգ, պետություն) արդյունավետ գործառության ու անկաշկանդ զարգացման մեջ:

Նժդեհի դատողություններն արժեքավոր են թե՛ ընդ-հանրապես, խնդրո առարկայի տեսական ըմբռնման առումով, թե՛ գործնականորեն, կառավարիչների, առաջնորդների նոր սերունդների նպատակասլաց ձևավորման տեսակետով:

Ուրվագծելով կատարյալ առաջնորդի կերպարը՝ Նժդեհը առաջին տեղում դնում է ուսուցչի, դաստիարակի դերը: Ազգային-պետական առաջնորդը «կրողը և ուսուցիչն է ցեղային բարոյականի»: Սա նշանակում է, որ իր կոչումով ու կատարած դերով առաջնորդը պետք է կարողանա «փարատել իր շրջապատի մտաւոր խաւարը, թմրութիւնը, տկարութիւնները», ձևավորի «հրաշունչ ցեղայնութեան» մթնոլորտ: Բարոյական իշխանությունն է նրա ղեկավարման հիմնական կռվանը, ամենից առաջ իր հետևորդների, ժողովրդի բարոյական ուժերին է նա ապավինում, հոգեփոխիչ, փրկարար դաստիարակությանը: Ոգեղենությունն է նրա հավատո հանգանակը, քանզի նա գիտե ճշմարիտը, առաջնորդման «ոսկի բանալին». «Ամենակարող է այն առաջնորդը, որ կարողանում է անպարտելիութեան հաւատ ներշնչել իր ժողովրդին»:

Այս ելակետով՝ Նժդեհը յուրովի է մեկնաբանում «ամէն ժողովուրդ արժանի է իր կառավարողներին»՝ բազմիցս կրկնված միտքը. «Միևնոյն ժողովուրդը, բանակը՝ նայած իր ղեկավարներին, կարող է ե՛ւ հրաշագործություններ կատարել, ե՛ւ խայտառակօրէն ծունկի գալ հակառակորդի առաջ…. Ուզում եմ ասել, թէ մի բանակ, մի ժողովուրդ հոգեբանօրէն այն է միայն, ինչ որ նրա հաւաքական հոգու մէջ դրել են նրա ղեկավարները՝ դա այն է, ինչ որ իր ղեկավարներն են»:

Ասել է թե՝ ղեկավարները, առաջնորդներն են նախաձեռնողը, գործուն կողմը, ուրեմն և՝ պատասխանատվություն կրողը: Անբարոյականություն է սոսկ մեղադրել ժողովրդին, մատնացույց անել նրա հուսահատությունը, անտարբերությունը, անգործունյա կեցվածքը: Կառավարվողի հոգեվիճակը կառավարողի հայելին է, նրա բարոյական արժեքների, կամքի, նպատակադրումների ու վարքի արտացոլումը: Հիշենք նժդեհյան այս դասը որպես հայաստանյան ներկա և ապագա ղեկավարների գործունեության գնահատման հիմնական չափանիշ:

Անձնական բարձր առաքինություններն են ղեկավարին հնարավորություն ընձեռում իշխելու, իր հետևից ուրիշներին տանելու: Եվ հենց ինքն է մարմնացումը շիտակ բարոյական վարքականոնի. «Խիստ է, բայց ոչ կոպիտ: Հպարտ է, բայց ոչ փառասէր: Պարզ է, չարքաշ, անշահասէր»: Նա ո՛չ թե վախ է ներշնչում, այլ հավատ ու վստահություն: Վախն առհասարակ մերժելի է իբրև կառավարման միջոց. «Անբարոյացուցիչ է վախը: Կեղծ է այն ամէնը, որ հիմնուած է վախի վրայ՝ կրօն, բարոյականութիւն, կարգապահութիւն եւ այլն»: Առաջնորդը հրաշագործ չէ, նրա հանդեպ հավատն է, որ ունակ է անկարելին դարձնել կարելի: Այս կերպ է հասկանալի նժդեհյան այն բանաձևը, թե առաջնորդն ունակ է փոխելու միջավայրը. «Նրա ներկայութիւնը ազնուացնում է հոգիները, թևաւորում, գօտեպնդում»:

Առաջնորդը օրինապաշտ է, օրինապաշտություն, որի արմատները ցեղի բարոյականի ըմբռնումից են գալիս: Նա չի ձգտում ամեն գնով արժանանալ իր համախոհների հավանությանն ու դրվատանքին: Ավելին, կատարյալ առաջնորդը կարող է գրավել ոչ ամբոխահաճ դիրքորոշում, կարող է նույնիսկ հակադրվել ամբոխին: Նա հեռուն է տեսնում, ահա՛ թե ինչու վստահ է իր ճշմարտացիության մեջ: Այստեղից էլ առաջնորդման նժդեհյան վարքականոնը. «Սիրում է ամբոխը, բայց գիտէ յետ մղել նրա օրենսդրությունը»:

Կառավարման ժամանակակից լեզվով ասված՝ նժդեհ- յան մոտեցումը կարելի է համակարգային անվանել: Բանն այն է, որ առաջնորդման տեսաբանների մի մասը շեշտադրում է անձնային հատկանիշների դերը, մյուս մասը՝ իրադրության առանձնահատկությունները (որոնք էլ պայմանավորում են, թե հատկապես ո՛ր անձն է դառնում առաջնորդը): Նժդեհյան մոտեցումը հարում է այն «ոսկի միջինին», որը փորձում է կամրջել անձնական գծերը՝ «առանձնաշնորհը» (քարիզման) և իրադրական գործոնները: Այստեղից էլ՝ կատարյալ առաջնորդի ուղղորդող սկզբունքի տպավորիչ ձևակերպումը. «Ոչ մի անհատ, թէկուզ հանճարեղ, չի կարող ժողովրդին փաթաթել իր կամքը, եթէ չի արտայայտում նրա կամքը»:

Առաջնորդի անձն էլ է Նժդեհին հետաքրքրում: Առաջնորդը, նրա պատկերացմամբ, բնավ էլ մոլագար չէ, սևեռուն գաղափարի զոհ չէ: Առաջնորդը վճիռ է կայացնում, իսկ դա նշանակում է պատասխանատվության բարձր զգացում, առհասարակ՝ ավելի խստաբարո վարքագիծ: «Ամէն ճշմարիտ իշխանություն – տասնապետություն, նախարարություն ենթադրում է աւելի բարձր բարոյական իշխանաւորի, քան իշխուողի մօտ»: Միևնույն ժամանակ, կատարյալ առաջնորդը չի կարող ինքն իրենից ավելին չպահանջել, քան սովորական մարդը. «Կատարելութեան ճամբին գտնուելով հանդերձ, նա իր անկատարելութեան գիտակցությունն ունի, և այդ պատճառով կը տառապէ խորապէս»:

Միով բանիվ՝ ահավասիկ առաջնորդման արվեստի բանալին՝ «ուժեղ իմացականութիւն, մեծ սիրտ եւ բոլորանուէր ծառայութիւն»:

Առաջնորդի հատկանիշների ու առաջնորդման արվես- տի մասին ընդհանուր դատողությունները Նժդեհը որոշակիացրել է հայ առաջնորդի բնութագրմամբ: Ուշագրավ է հատկապես նրա մշակութաբանական ըմբռնումը. «….Հայ առաջնորդը մի ձեռքն Արևմուտքում՝ այնտեղի ճարտարարուեստի նորոյթները իւրացնելու, իր միւս ձեռքում պիտի ունենայ ցեղի բարոյական օրինագիրքը»:

Հայոց վերածնունդը, «փառաշատ շրջանը» Նժդեհը, ինչպես ասվեց, կապում է հենց «վաղուայ առաջնորդի», «նոր հայի» գալստյան, կատարյալ առաջնորդի հետ: «Չկայ նա, այլապէս անհասկանալի պիտի մնար այսօրուայ մեր անկերպարան ու անմխիթար վիճակը»:

Հայոց հանրային-պետական կյանքում վնասատու առ- աջնորդի մասին դեռ Եզնիկ Կողբացին է գրել իր խրատներում. «Տգէտ և անընտրող առաջնորդ՝ ի բժշկելն խոցէ, և յուղղելն խորտակէ. ի սիրոյ տեղ՝ ատելություն ցուցանէ, և յատելութեան՝ զսէր. և խառնափնդորելով զեղբարս անվաստակ հանէ»: Աղետ է ինքնին վատաբարո առաջնորդը, սակայն երիցս վնասակար է մյուս մարդկանց համար նրա հոռի օրինակը. «Մեծ հերձուած և անբժշկելի չարիք է այնպիսի առաջնորդությունն, զի մարդիկ յօրինակն առաւել հային, քան ի ճշմարտությունն»:

Նժդեհը երկրորդում է Կողբացուն, խորացնում նրա դիտարկումը, առավել տպավորիչ դարձնում, հիրավի մարգարեական ուժ հաղորդում դրան. «Վա˜յ այն ժողովուրդին, որի առաջնորդը կատարեալ չէ՝ ապագան բազում խաչեր ունի պահած նրա համար…. Անէծք է առաջնորդի տգիտությունը, եսականությունը, նախանձը: Չի՛ եղել աւելի զարհուրելի թոյն, քան վատ օրինակը առաջնորդի, որ միշտ էլ վարակիչ է: Ազդում է նրա ամէն մի խօսքը, շարժուձևը, ակնարկը…. Եսակա՞ն է՝ անասնանում են նրա հետ առնչողները: Ծո՞յլ է մտաւորապէս՝ հոգևոր հնավաճառներ են դառնում նրան շրջապատողները: Անհայրենապա՞շտ է՝ հակահայրենիք հրէշներ են վխտում նրա շուրջը: Իսկ երբ անարի է՝ զզուելիօրէն երկչոտ են դառնում նրա իշխանությունները վայելողները…. Այսքան, ահա՛, ճակատագրական է առաջնորդի դերը ժողովուրդների կեանքում»:

Կատարյալ առաջնորդի հայտնությունը հիմք է դառնում հոգևոր և բարոյական վերածննդի. «Կը չքանայ ապաշնորհ հասարակական վարձկանը իր տեղը տալով վաստականուէր, յորդեռանդ և ցեղապահ մշակին: Հայ մականը, սուրը և գրիչը կը գտնուին կարող և սրբամաքուր ձեռքերի մէջ: Կը զարթնի Ցեղը հայու մէջ և կը սկսուի Հայ հոգու արդյունազօրութեան և վերելքի փառաշատ շրջանը»:

Իրեն՝ Գարեգին Նժդեհին վերաբերող հուշագրությունների մեջ առաջնորդման որակի ընդհանրական բնութագրումներն են՝ «կազմակերպչական շնորհք», «մագնիսական ներքին ուժ», «բացարձակ հեղինակություն», «հնարագետ», «ձեռներեց», «պատրաստ ամեն զոհողության» հանուն իր առաջադրած նպատակների, «բոցաշունչ լեզու» և այլն:

Առաջնորդի ու առաջնորդման մեխանիզմների մասին նժդեհյան դատողությունները բացառիկ կարևորություն ունեն երիտասարդության ցանկալի կերպարի, աշխարհայացքային ու բարոյական դաստիարակության համար: Այս հիմնախնդիրը մեզանում կարծեք նույնպես հանձնված է օտարների տնօրինությանը: Պատահակա՞ն է արդյոք, որ Հայաստանում ավելանում են «Առաջնորդների զարգացման» օտարամուտ կենտրոնները, ուսուցման դրամաշնորհային ծրագրերը: Կարո՞ղ ենք արդյոք վստահաբար ասել, թե դրանց ուղղվածությունը, առաջնորդի ու առաջնորդման էության ըմբռնումը, չափանիշները, բարոյական արժեքները, ձևավորվող գործելակերպն ու մտածելակերպը բարենպաստ են հայոց նորահաս սերնդի ինքնաճանաչմանն ու ինքնահզորացմանը: Թե՞ դրանք նույնպես միտված են մեզ ուրիշներին նմանեցնելուն, ուստի և դրսից դյուրին կառավարելի դարձնելուն:

Նժդեհը ժամանակին բնորոշել է առհասարակ երիտասարդներին հատուկ բնական ձգտումը դեպի «զօրաւոր առաջնորդները». «առաջնորդապաշտությունը» նա համարում է երիտասարդության «օրուայ կրօնը»: Այս բնորոշումն այժմ էլ նույնքան արդարացի է, որքան 1937-ին: Մեր վաղվա օրը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, թե ովքե՞ր են երիտասարդության առաջնորդները, ի՞նչ են ընդօրինակել նախորդ սերունդներից, ի՞նչ արժեքներ են դավանում, ո՞ւր են տանում իրենց հետնորդներին:

Գարեգին Նժդեհի կերպարն ու նժդեհականությունն անփոխարինելի են, եթե հայոց նորանկախ պետությունն ու իր ղեկավարները ո՛չ թե ներկայի պես բարձիթողի անեն, այլ՝ իրապես մտադիր լինեն կառավարելու ապագայի, այդ թվում՝ նոր սերնդի ձևավորման, կերպավորման գործընթացները:

Կառավարիչը՝ ճարտասան

Անզուգական մի ձևակերպում է տվել Նժդեհը առաջնորդի կառավարման հիմնական լծակին: Ո՛չ թե ինքնին անձի գրաված դիրքը, նրա զբաղեցրած պաշտոնը, ո՛չ թե նրա առանձնաշնորհը (քարիզման), կամ իրական ու թվացյալ հեղինակությունը, ո՛չ էլ իրավական ներազդեցության միջոցները կամ իշխանական մեկ ուրիշ լծակ, այլ՝ հատկապես խոսքն է կառավարման առավել հզոր միջոցը. «Կառավարելու մի հատիկ միջոց ունի նա՝ խօսքը, խիստ, բայց ընկերական, խօսքը՝ երբեմն որպէս սանձ և միշտ էլ որպէս խթան»:

Հայաստանյան արդի ղեկավարներին ցավալիորեն բնորոշ համատարած կաղ խոսքի պարագայում՝ նժդեհյան սույն բանաձևը շատերին, անտարակույս, անհասկանալի և անընդունելի պիտի թվա: Մինչդեռ Նժդեհը մեզ պատգամել է արդյունավետ կառավարման, «ղեկավար – ենթակա» փոխհարաբերությունների ներդաշնակ կարգավորման, անձի գործունեության շահամիտման (մոտիվացիա) բանալին:

Գարեգին Նժդեհը հայոց մեծագույն ճարտասաններից է, Պարույր Հայկազնի, Դավիթ Անհաղթի և մյուս երևելիների դասից: Նժդեհի ճարտասանական ժառանգությունը տակավին կարոտ է հանգամանալից ուսումնասիրության: Անվիճելի է նրա վաստակը թե՛ հնչող խոսքին կատարելապես տիրապետելու առումով, թե՛ հռետորական արվեստի տեսական ու գործնական մի շարք հարցերի վերաբերյալ իր խոր ու հիմնավոր դատողություններով:

Ահավասիկ Նժդեհին ունկնդրած բախտավորներից մի քանիսի վկայությունները, որ միջնորդավորված ձևով հիմք են տալիս կարծիք կազմելու Նժդեհի հրապարակային խոսքի մասին. « Խորիմաստ էին իւրահատուկ ոճով իր կուռ ճառերը, ոգեւորիչ, տպաւորիչ». «Իր շունչով ու ոգիով կը մագնիսացնէր իր ունկնդիրները». «Իր պերճախօս լեզուով զինուորները խրախուսեց ու քաջալերեց՝ անշունչ քարերն իսկ ոտքի կանգնեցնելով». «Աննման ճարտասան, իր կրակոտ խօսքերով այնպէս կ՛ոգեւորէր բազմութիւնները, որ վախն ու վտանգը կը չքանային բոլորի սրտերից». «Մշակուած եւ խոհուն միտք ունէր, ուսումնասիրած անհատնում նիւթերու պաշար եւ զանոնք դիւրըմբռնելիօրէն ներկայացնելու կարողութիւն»:

Հզոր ձայն է ունեցել Նժդեհը, զորականի, առաջնորդի առինքնող, տիրական ձայն: Դեմոսթենեսից մինչև ժամանակակից տեսաբաններ՝ մեծ ճարտասանի զորեղ զենքն է համարվել ձայնը, բացառիկ ուշադրություն հատկացվել սեփական ձայնը մշակելուն: Եվ ահա՛, ով գեթ մեկ անգամ լսել է նրան, հիշում է ամենից առաջ Սպարապետի հաղթ, գրավիչ, «գոռ», «հուժկու», «ռազմաշունչ», «ինքնավստահ», «վճռական» ձայնը:

Անտարակույս, ճարտասանի գլխավոր արժանիքը խոսքի ոգին է: « Խոսողին հարգում են ո՛չ թե պերճախոսության համար և ո՛չ էլ կոկորդի, այլ՝ ժողովրդի կարծիքը հայտնելու և այն բանի համար, որ նա ատում է ու սիրում է իր Հայրենիքի հետ միասին». մեծն Դեմոսթենեսի այս բնութագրումը կարծես հենց Նժդեհի մասին է ասված: Հայրենապաշտությունն է նրա խոսքին անդիմադրելի ուժ ու համոզկերություն հաղորդում, դարձնում նրա ասելիքը զանգվածներին ոգևորելու, հավատ ներշնչելու, զինվորներին անպարտելի դարձնելու ասես կախարդական մի փայտիկ:

Ղարաքիլիսայի ճակատամարտից առաջ Նժդեհի արտասանած հիրավի բախտորոշ ճառի մասին վկաներից մեկի պատմածը լավագույնս հիմնավորում է վերոբերյալ եզրակացությունը. «Ծովածաւալ բազմութիւնը, որ յուսալքուած, ընկճուած, հոգեկան ծանր տագնապի էր մատնուած, մէկէն փոխուեցաւ հմայուած ու հիպնոսացած Նժդեհի հրաշունչ խօսքերէն…. Պէտք էր տեսնել, թէ Նժդեհի ճառէն ետք, ինչպէս պահ մը լքուած, ու այժմ գօտեպնդուած այդ բազմութեան մէջէն մարտական ոյժերը համախմբուեցան զինուորականներու շուրջ, եւ՝ ամբոխային վիճակէն դուրս եկած, կարգապահութեամբ ենթարկուեցան հրահանգներու՝ կազմելով վաշտեր եւ գումարտակներ»:

Նժդեհի խոսքի ներազդեցութեան գաղտնիքի մի դիպուկ բնութագրում է տվել Համաստեղը՝ ամերիկահայության առջև նրա արտասանած մի բանախոսության կապակցությամբ. «Նժդեհ իր բառերը դարձուցած էր խորհուրդ եւ այդ խորհուրդին հետ դրած էր, նոր կազմած կարգերուն մէջ, տեսակ մը ծիսականութիւն մեր հին պատմութենէն բերուած բառերով»:

Նժդեհն ինքը, ինչպես նշեցինք, հատկապես խոսքն է համարում մարդկանց համախմբման, կառավարման հիմնական, ավելին՝ «մի հատիկ միջոցը», ուստի պահանջում է դրա պատշաճ գործածության հմտություն: Մարդկային խոսքի զորության գիտակցմանը նա հավելում է լեզվագործածության հանդեպ գերագույն պատասխանատվության հրամայականը. «Սնամէջ խօսքը վտանգաւոր է անքննադատ ընթերցողի համար»: Նժդեհը պահանջում է խուսափել ինչպես բառերի անմիտ, այնպես էլ դրանց անպարկեշտ գործածությունից: Հատկապես մտավորականը պիտի զերծ մնա այն խոսքից, որն իրողության արտահայտությունը չէ, այլ՝ սխալ, անորոշ, կեղծ մտքի արգասիք, մտավոր քաոսի դրսևորում: Այդօրինակ խոսքը նա անվանում է «անբարոյացուցիչ», համարում հայ ժողովրդի անմիաբանության հիմնական պատճառներից մեկը:

Լեզվագործածության հարցը Նժդեհը կարևորում է նաև անհատի առումով, կրկնելով Սոկրատեսի այն միտքը, թե մարդուն ճանաչելու համար՝ հարկավոր է լսել նրա խոսքը: «Ոչինչ այնքան հեշտութեամբ չէ մատնում մեր ապրումները, մտածումները, մեր նկարագիրը, որքան խօսքը»: Հայ մեծ մտածողը առաջ է շարժվում, պահանջ դնում խոսքի և, խոսքի ազնվացման միջոցով, անհատի մտավոր կյանքի ազնվացման: Չէ՞ որ հնչող խոսքը հակադարձ ազդեցություն ունի մեզանից յուրաքանչյուրի վրա:

Մարդ արարածի ամբողջականության այս ըմբռնումը Նժդեհն ամփոփել է մի չքնաղ ձևակերպման մեջ, որը կարող է զարդարել համաշխարհային փիլիսոփայության ամենաընտիր ժողովածուն. «Մեր արտաբերած ամէն մի խօսքը, ուրիշներից աւելի մեզ է ազդում»: Ուստի Նժդեհը խորհուրդ է տալիս հաճախակի «քաղհանել» սեփական մտքերը: Վատառողջ, «ժանգոտ» մտածումները, որքան էլ խոր թաղված լինեն, անդրադառնում են մեր հոգեկանի վրա, վերածվում դատապարտելի սովորույթների, «անբարոյաւէտ խօսքի» եւ հոռի վարքագծի:

Նժդեհը ձևակերպում է նաև գործնական բացառիկ ներուժի մի ճարտասանական դրույթ. «Մեր գործերում կայ այնքան բարութիւն միայն, որքան ճշմարտութիւն կայ մեր խօսքի մէջ»: Այդ կերպ, Նժդեհը վերադառնում է փիլիսոփայության նախնական ձևին՝ հնչող խոսքին, տալով դրան նաև ճանաչողական արժեք. «Մի ընտանիք, մի հասարակութիւն, մի ժողովուրդ ճանաչելու համար պէտք է լսել նորա մէջ հնչող խօսքը»:

Նժդեհյան այս խորունկ բանաձևը եթե գործադրենք այսօրվա հայաստանյան շատ ընտանիքներում, հիմնարկներում, հանրային կյանքի շատ ասպարեզներում հնչող լեզվի համար, ապա մտահոգության քիչ առիթ չենք ունենա: Ընդսմին՝ հնչող ու նաև հրապարակվող խոսքի թե՛ ձևի, թև՛ բովանդակության առումով: Իրոք, սնամեջ խոսքը, ժանգոտ մտածումները ցավալիորեն տարածված են մեր կյանքում, չարորակ ուռուցքի պես մետաստազներ տալով գրեթե ողջ հանրային օրգանիզմում: Անբարոյացուցիչ հրապարակումները հեղեղել են հատկապես ժամանակակից հայաստանյան մամուլը, այն մամուլը, որի ազատության ապահովումը մեր նորելուկ ժողովրդավարության մեծագույն նվաճումն է, և սակայն, ավա˜ղ, հենց նույն մամուլն էլ (ինչպես նաև եթերը) հրապարակախոսական անպատասխանատվության պատճառով գցում է ազատ խոսքի արժեքը:

Ականջալուր լինենք այն մարդուն, ով գիտե ամեն բառի արժեքը, և համաձայնենք նրա գնահատականի հետ, դառը, սակայն միանգամայն արդարացի: «Թերթեր ունե՛նք, որոնք աւելի օգտակար պիտ լինէին հայ ժողովրդին, եթէ բնաւ լոյս չտեսնէին: Թերթեր ունենք, որոնց, ինչպէս եղինճին, չի կարելի ձեռք տալ առանց խայթուելու: Մաղձ, յիմարական ծաղր, շուկայիկ յիշոցներ, քաշքշուկ, սեւացում, զրախօսութիւն՝ ահա՛ մեր «խայթող» թերթերի հրապարակախօսութիւնը…. Այդ թերթերի բովանդակութեան չափ եւ աւելի զզուելի է եւ իրենց բազարի լեզուն: Սրանց համար գոյութին չունի հրապարակախօսական էթիկան»: Եթե լրագրողը ցանկանում է որևէ մեկին քննադատել, ապա հրապարակախոսական բանավեճի լավագույն օրինակը դարձյալ Նժդեհի խոսքարվեստն է: «Իմ պատասխանը» աշխատությունը տրամաբանված, խիստ ու արդարացի քննադատության ցայտուն օրինակ է:

Թե՛ նշված, թե՛ մյուս բոլոր աշխատություններում Նժդե- հի գործածած ամենասուր ձևակերպումն անգամ չի ընկալվում իբրև հայհոյանք, քանի որ խստագույնս պահպանվում է ոճի պատշաճությունը, չի խախտվում ասելիքի բովանդակության ու դրա մատուցման եղանակի ներդաշնակությունը: Բացի այդ՝ հեղինակի հուզական վերաբերմունքի դրսևորումները ո՛չ թե փոխարինում են տրամաբանական հիմնավորվածությանը, այլ՝ լրացնում, ուժեղացնում:

Փաստարկման արվեստը

Առաջնորդը մարդկանց իր հետևից տանում է ոչ թե պարտադրանքով, ոչ էլ սոսկ հուզական ներազդեցությամբ: Ամենից առաջ նա կարողանում է համոզել իր հիմնավորումներով: Ինչ անել և ինչպես, ինչ չանել և ինչու՝ ուղենիշները տալիս իմաստուն ղեկավարը ոչ թե հրամայում է, այլ հիմնավորում և այդ կերպ է հետևորդներին դարձնում իր համոզված համախոհները: Սա փաստարկման ասպարեզն է՝ ղեկավար – ենթակա փոխհարաբերությունների կարգավորման ամենանրբին և առավելագույնս արդյունավետ միջոցը:

Գարեգին Նժդեհի հանճարը, ի թիվս իմացության այլ ասպարեզների, չի շրջանցել նաև փաստարկման խնդիրների ամբողջությունը: Թեկուզ միայն արդեն հիշատակված «Իմ պատասխանը», հեղինակի հակափաստարկային կարողությամբ, դատողությունների հետևողականությամբ, եզրակացությունների ճշգրտությամբ հայ իրականության մեջ կարող է դրվել Եզնիկ Կողբացու նշանավոր «Եղծ աղանդոց» աշխատության կողքին:

Մեծ հայորդու փաստարկման արվեստին հնարավոր է ծանոթանալ երկու կերպ. առաջին՝ վերլուծելով նրա դատողությունների ընթացքը, ամեն մի խնդրակի (թեզիս) ապացուցման հիմքերը, սեփական տեսակետը հիմնավորելու և հակընդդեմ կարծիքը հերքելու եղանակները, երկրորդ՝ վերհանելով մետատեսական բնույթի նրա այն դատողությունները, որտեղ Նժդեհն ուղղակի ձևակերպում է իր մեթոդաբանությունը, արտահայտվում փաստարկման ու հակափաստարկման հարցերի մասին:

Արդ՝ իբրև բանալի կարող ենք գործադրել հենց նժդեհ- յան հետևյալ հրամայականը. «Աշխատի՛ր, որ խօսքդ լինի համակ լոյս եւ ճշմարտութիւն – կայծա՛կ, որը զարկելուց առաջ լուսաւորում է առարկաները»:

Նախ՝ լուսավորել, ապա զարկել. սա բնավ պատահա- կան մի ձևակերպում չէ: Ամեն խոսք, իրոք, ճշմարիտ ու ընդունելի է ունկնդիրների համար, եթե առաջնորդը նախապես լուսավորում է նրանց՝ բացատրում, հստակ ու հասկանալի դարձնում իր ասելիքը, ապա՝ համոզում ասվածի ճշմարտացիության մեջ:

Խոսքը (գրավոր թե բանավոր) պիտի համոզիչ լինի. թույլ, տկար խոսքը, լինի զորավարի, թե գրողի խոսք, ո՛չ միայն ազդեցիկ չէ, այլեւ՝ ինքնին վարկաբեկիչ է. «նրա խօսքի անշանթ ամպրոպները»՝ այսպես սպանիչ է բնորոշել Նժդեհը մի զորականի անկիրք ու անուժ խոսքը:

Ինքը՝ Գարեգին Նժդեհը, այն հեղինակներից է, ում հաջողվում է ներդաշնակել փաստարկման տրամաբանական և հուզական հիմքերը: Դասական օրինակ կարող է ծառայել նրա ծրագրային աշխատություններից մեկը՝ «Որդիների պայքարը հայրերի դէմ» գիրքը: Սրա հիմնական գաղափարն այն է, որ հայազգիների նոր սերունդը՝ որդիների սերունդը պարտավոր է գերազանցել հայրերի սերնդին: Այս բնականոն, սերունդների ժառանգորդումն ապահովող կապը Նժդեհի համար ո՛չ թե սոսկ հանրաբանական արժեք ունի, այլ՝ դիտարկվում է որպես հայոց գոյատևման գերխնդիրներից մեկը: Ընթերցողին հասկանալի դարձնելու և գործողությունների մղելու նպատակով (լուսավորել, ապա՝ զարկել) նա դիմում է հակադրության (անտիթեզիսի) հնարքին՝ առավելագույնս խտացած ներկայացնելով կորովաթափ հայութեան վիճակը, կողք-կողքի դնելով ամոթալի ներկան և ցանկալի ու նաև հնարավոր ապագան:

Հիշեցնենք նժդեհյան նկարագրություն-գնահատականներից մեկը, որն այսօր պակաս հրատապ չէ, քան ութսուն տարի առաջ, և, ամենակարևորը, ժամանակակից սերնդին ևս կարող է կայծակի պես «լուսաւորել ու զարկել»: «Սպանի˜չ իրականութիւն, ուր գոյութիւն չունի մի հատիկ օրէնք, կանոն իսկ, պարտադիր բոլորի, բոլորի համար. ուր որոշ տարրեր յանցապարտօրէն ժխտում են ե՛ւ ազգային սրբութիւններ, ե՛ւ բարոյական արժէքներ, ուր կայ առատօրէն թոյն, մաղձ, գռեհկութիւն, կայ դիմածռութիւն, ծաղրանք, չարարուեստ խծբծանք, ուր մարդիկ դառել են դառնախօս, նեղսիրտ, եսական, ուր տիրող հոգեւոր մրափողութեան պատճառով նոր հեղինակութիւններ չեն ստեղծւում եւ հիները չեն յարգւում. ուր մտաբարոյական ընդհանուր աղաւաղութեան մէջ մարդիկ կարծէք դադարել են իրար հասկանալուց եւ ուր հնարաւոր չէ գլուխ հանել որեւէ ազգաշէն գործ. ուր կեղծիքն է կազմում որոշ քաղաքական հոսանքների բարոյական դրամագլուխը, ուր ամբողջ կազմակերպութիւններ ապրում են կեղծիքի եւ մտաւոր կուրութեան մէջ՝ շրջելով անդունդի եզերքին»:

Հոգեցունց այս նկարագրությունն ուղղված է ո՛չ թե հուսահատեցնելու ընթերցողին, այլ՝ նրա մեջ ամոթանք ու ցասում, ինքնավերափոխման կամք ու զորույթ առաջացնելուն: Փաստարկման շղթան նպատակասլաց է ու հետևողական՝ իրողության արձանագրում – ամոթալի վիճակի գիտակցում – պատասխանատվության ձևավորում – գործելու պատրաստակամություն: Պարզորոշ ու նաև պարտադրող է հեղինակի առաջարկած այլընտրանքը՝ կա՛մ անկամորեն կրկնել հայրերի սխալները, կա՛մ սրբագրել դրանք:

Ասվածի լույսով լիովին հասկանալի է դառնում խոսքի ներազդեցության նժդեհյան գաղտնիքներից մեկը. «Մենք ազդում ենք ո՛չ այնքան նրանով, որ յաջողում ենք արտայայտել, որքան մեր խօսքի ցաւով, որ չենք կարողանում արտայայտել մեր զգացածը…. Կարողանալ ընթերցողին, լսարանին զգացնել տալ ա՛յն, որ մեզ չի յաջողում արտայայտել – ահա՛ հէնց այդ անարտայայտելի զգացողութեամբ են ազդում ճշմարիտ գրողն ու հռետորը»: Պրկված զգացմունքն ավելի է ազդում, քան՝ պարպվածը: Այս կանոնը, որին հետևել են Դեմոսթենեսը, Ցիցերոնը, Արիստոտելը, մյուս երևելի ճարտասաններն ու տեսաբանները, նորովի ձևակերպում և լավագույն գործադրում է ստանում հայ մտածողի գործունեության մեջ:
Այդ բնույթի բազում հնարքներ, ոճական ձևեր, արտահայտչամիջոցներ է գործածել Նժդեհը փաստարկման արդյունավետությունը մեծացնելու համար: «Թող ընթերցողս զսպէ իր զզուանքը» ասելով՝ նա հոգեբանորեն ներազդում է ընթերցողի վրա, հուշում-կանխատրամադրում հատկապես զզվանք ապրելու: Այս կերպ նա ոչ միայն ասելիքն է շարադրում, այլև սաստկացնում է միտքը՝ թելադրելով դրա ընկալման կերպը:

Կա մի շրջիկ, սկզբունքորեն ընդունելի ասույթ, թե կարևորն այն է ի՛նչ է ասվում, այլ ոչ թե ով է ասողը: Այսինքն՝ ճշմարիտ միտքը, հավաստի դատողությունը կախված չեն սուբյեկտից՝ ենթակայական հանգամանքներից: Սա, կրկնենք, միանգամայն ճշմարիտ է ընդհանուր առմամբ, վերացականորեն: Երկիցս ճիշտ է ու օգտակար այս հիշեցումը հատկապես այն իրավիճակում, երբ գործ ունենք մեզ համար ոչ հեղինակավոր զրուցակցի հետ ու ակամա (միջանձնային ընկալման սխալներից մեկը) թերագնահատում ենք նրան որպես տեղեկատվության աղբյուրի: Մինչդեռ փաստարկման արդյունավետության առումով, ընդհակառակը, հույժ կարևոր է, թե միևնույն բանն ո՛վ է ասում, ինչպե՛ս է ասում, թե նա ի՛նչ համարում, ի՛նչ հեղինակություն է վայելում իր խոսքի հասցեատերերի շրջանում: Այլ կերպ ասած՝ փաստարկման մարդկային կողմը (argumentum ad hominem) կարող է վճռորոշ լինել ունկնդիրներին որևէ բան հաղորդելիս, առավել ևս՝ նրանց համոզելիս:

Ղեկավար – ստորադաս, պետ – ենթակա, հրամանատար – շարքային, ուսուցիչ – աշակերտ, ավագ – կրտսեր փոխհարաբերությունները անդեմ, մեքենայական դերակատարումներ չեն, որտեղ անտեսվում են անձնային հանգամանքները: Ահա՛ և Նժդեհը կարևորում է խոսողի հեղինակության գործադրումը որպես խոսքի ներազդեցության արդյունավետ միջոցի. «Զինուորը տրամադիր է իր ղեկավարի մէջ տեսնելու աւելի՛ն, քան սովորական ուսադրաւորը…. Բոնապարտի զինուորները լուսապսակ էին տեսնում իրենց կայսեր գլխի շուրջը, երբ սկսում էր խօսել նա»: Անտարակույս, նույն բանը կարող են վկայել նաև հենց իր՝ Սպարապետի զինվորները:

Սեփական դիրքորոշման հիմնավորումը՝ փաստարկու- մը, որպես կանոն, համատեղւում է հակափաստարկման՝ հակադիր տեսակետի, հակառակորդի դիրքորոշման հերքման հետ: Սա դասական ճարտասանությանը հարազատ ըմբռնումն է՝ փաստարկումը (argumentatio) որպես «հաստատման» (affirmatio) կամ «ցուցադրման» (demonstratio) և հերքման (refutatio) միասնություն: Նժդեհն ընդլայնում է այդ ըմբռնումը. հարկավոր է ո՛չ թե պարզապես փաստարկին առարկել, այլ հասկանալ դիմացինի դրդապատճառները ու դրանց վրա ազդել: Հաղթում է նա, ով իր կամքն է թելադրում՝ լինի պատերազմի դաշտ, բանավեճ, բանակցություն, թե քննարկում: Ուստի և՝ «մեր ղեկավարութիւնը միայն այն չափով է անկտիւ եւ իմաստուն, ինչ չափով մեզ յաջողում է խանգարել մեր հակառակորդի ղեկավարութեան գործը»:

Բանավիճելիս, հակափաստարկման արդյունավետ միջոցներից Նժդեհը հատկապես հմտորեն է գործադրում առերևույթ հավանությունը (արտաքուստ համաձայնում, կարծես ընդունում է դիմացինի դատողությունը, այնուհետև ջախջախում հիմնովին), այլափոխումը (իր հասցեին մեղադրանքը շրջում, վերաիմաստավորում է), միակողմանիության բացահայտումը (ապացուցում է, որ իր ընդդիմախոսը միտումնավոր է աղավաղում փաստերը, որոշակի պատվեր է կատարում), հակասությունների բացահայտումը, հեգնանքը և տրամաբանական ու ճարտասանական այլ հնարքներ:

Այսպես, որքա˜ն տպավորիչ է այն հնարքը, որով Նժդեհը ցույց է տալիս, թե ինչպես է ընդդիմախոսը ինքն իրեն հակասում. «Թողնենք, որ այդ մարդը ինքնավկայութեամբ մերկացնէ ու դատէ իր անձը»: Ահավասիկ հեգնանքի մի փայլուն օրինակ, որով Նժդեհը ոչնչացնում է իր հասցեին հերյուրանք տարածող իր մի նախկին զինակցի. «Մի՞թէ իւրատեսակ բարեգործութիւն չէ կարելիութիւն տալ մարդկանց, որ հաց ունենան, թէկուզ իրենց երեկւան տէրը մատնելով, ուրանա-լով»:

Կամ՝ անդրադառնալով իր հասցեին ասուած «խռովարար» բնութագրմանը, Նժդեհը ո՛չ թե ուղղակի, ճակատային ձևով է վիճարկում (մի իրադրություն, որտեղ հարկադրված պիտի հանդես գալու պաշտպանվողի դիրքերից), այլ առերևույթ ընդունում է մեղադրանքը, այլափոխում և շրջում հօգուտ իրեն. « Խռովարա՞ր. այո՛, երկու տարուայ ընթացքում չորս անգամ տուած եմ բարձր «խռովարարութեան» ապացոյցը»: Ապա՝ թվարկում է այդ դեպքերը, հիմնավորելով, որ առկա ռազմաքաղաքական պայմաններում հարկ էր ո՛չ թե կուրորեն ենթարկվել վերին ատյաններին, այլ՝ ինքնուրույնաբար գործել՝ թեկուզ ձևականորեն խախտելով կարգապահությունը: Եվ «այդ կարգի խռովարարութեան վեհութիւնն ու փրկարարութիւնը» հասկանալ՝ նշանակում է «տարբերել առաջնորդը պաշտօնեայից, ասպետը՝ հասարակ ձիաւորից»: Այս մեկնաբանությամբ՝ «խռովարար» լինելը դրական բովանդակութիւն է ստանում, ուստի ո՛չ միայն թուլանում, անէանում է դրա մեղադրական լիցքը, այլև՝ ստացվում է այնպես, թե հակառակորդը հաճոյախոսել է Նժդեհին, իսկ վերջինս, իր հերթին, հնարավորություն է ստանում դաս տալու ընդդիմախոսին՝ ձևակերպելով իր փայլուն վճռակներից մեկը:

Կարևորենք նժդեհյան թերևս ամենահրատապ հարցադրումը, այն է՝ սովորենք բանավիճել առանց միմյանց վիրավորելու, մեկմեկու արժանապատվությունը ոտնահարելու: Մի՞թե համոզելու կամ տարհամոզելու համար պարտադիր է հայհոյելը, հայհոյալից խո՞սքն է հեղինակավոր երևալու միջոցը, ինչո՞ւ ընդդիմախոսի մեջ ազնվություն եւ շիտակություն չենք տեսնում, չենք նկատում, որ վեճի ժամանակ իսպառ մոռացվում է ճշմարտությունը, որ, դառնությամբ ամփոփում է իր արդարացի ախտորոշումը նա, «հայկական վէճը ընդհանրապէս թշնամացնում է եւ ոչ թէ համոզում»: Եվ առհասարակ մեզանում «բանակռուողներին ցաւագինօրէն պակասում է տարրական բարեկրթութիւն, պարկեշտութիւն, արդարախոհութիւն»:

Տվյալ խոսքաշարում «հայկական» բնութագրիչը, կարծում ենք, բոլորովին էլ Մեծ հայրենասերի սրտովը չի եղել, սակայն նա ազնվաբար արձանագրել է իրողությունը: Իսկ ահա՛ փաստարկելու, բանավիճելու նժդեհյան արվեստն ու գիտությունը լիովին հիմք են տալիս մեզ կատարելու նրա պատգամը, նորովի իմաստավորելու «հայկական վեճ» բառակապակցությունը, այնպես որ վերջինս արտասանվի նույն հպարտությամբ, ինչպես Նժդեհը գործածում է, ասենք, «հայկական ոգի» և «հայ էություն» հասկացությունները:

Վճռակների իմաստնությունը

Նժդեհի կենսափիլիսոփայության հզոր ներուժը, ինչպես նաև կառավարման գործնական խնդիրների նրա լուծումների նրբագեղությունը ըստ արժանվույն գնահատելու համար ուշադրություն դարձնենք դրույթների ձևւակերպման բացառիկ ուրույն ոճին: Դրան ուշադրություն է դարձրել Նժդեհի մերձավոր զինակից Հայկ Ասատրյանը՝ բնութագրելով Նժդեհի մտածելակերպը և շարադրանքը իբրև «ֆրագմենտար ոճ»: Այս հասկացությունը ժամանակակից գիտության մեջ ընկալվում է բացասական՝ կցկտուր, չկապակցված և այլ իմաստներով: Մինչդեռ Հ. Ասատրյանը հակառակը նկատի ուներ. «Սլաքներ ունի ֆրագմենտարիստի խօսքը, նրա մտքերը պայթուցիկներ են, որոնք ձգտում են սրտերը հրդեհել՝ երկարաշունչ չեն նրանք, որովհետեւ շրթունքի խօսք լինելուց առաջ, սրտի պոռթկումներ են»: Մի առիթով Նժդեհն ինքն է նկատել, թէ՝ չեմ սիրում երկարաբանել, ընթերցո՛ղ, թույլ տուր մտքերս աֆորիզմներով արտահայտեմ:

Ահա՛ այս ոճը՝ վճռակների (աֆորիզմ) ձևով դատողությունների ամփոփումը, նժդեհյան դասական շարադրանքի բնորոշ գծերից է: Ասելիքը՝ ավարտուն մի միտք, այնպես սեղմ ու ընդգրկուն, նրբագեղ ու անսպասելի է մատուցվում, որ առավելագույն ազդեցություն է գործում ո՛չ միայն իր բովանդակությամբ, այլև ձևով: Անտարակույս, հայերենի լիակատար իմացությունն է հենց գումարվել Նժդեհի հզոր մտքին՝ դարձնելով նրան անզուգական հեղինակը փիլիսոփայական դժվարագույն այդ ժանրի: Վճռակի մեջ շաղկապվում են Նժդեհի իմաստասիրական ու լեզվական զորությունը: Թեմատիկ առումով՝ վճռակները հիմնականում ամփոփում են նժդեհյան իմաստասիրության գլխավոր բանալիները՝ ինքնաճանաչում, ցեղային ինքնահարգանք, հոգեկան ու բարոյական ինքնակատարելագործում, անհատի և հասարակության շահերի ու փոխադարձ ակնկալիքների ներդաշնակում:

Սահմանափակվենք նրա վճռակներից մի քանիսով, որ առնչվում են մեր խնդրո առարկային:

*Թագ ու ձեւական իշխանութիւն փնտրում են այն ոչնչութիւնները միայն, որոնք անթագ իշխել, թագաւորել չգիտեն:

*Քիչ խօսք, շատ օրինակ՝ ժողովրդասիրութեան, պարտաճանաչութեան, անձնուիրութեան: Առանց վեհ եւ հրահանգիչ օրինակների՝ չկայ դաստիարակութիւն:

*Առաքեալի սիրտ, իմաստասերի գլուխ, ադամա՛նդ ճակատ – ահա՛ կատարեալ առաջնորդը:

*Ժողովրդից է ամէն յաղթանակ, անկարող ղեկավարից՝ ամէն պարտութիւն:

*Ամենակարող է այն առաջնորդը, որ կարողանում է անպարտելիութեան հաւատ ներշնչել իր ժողովրդին:

*Ամէն զօրավար զօրաւոր չէ:

*Մեծ պաշտօններն առանց հոգեկան մեծութեան՝ նման են կաւէ անդրիի՝ դրուած ոսկէ պատուանդանի վրայ:

*Ստորնութիւնը մնում է ստորնութիւն անգամ այն դէպքում, երբ նա կատարւում է յանուն ամենանուիրական շահերի. դա նախ բարոյազրկում է եւ տկարացնում իրենից օգտուողին:

*Եղի՛ր արդար, արդար եղիր, քանզի դա է լաւագոյն քաղաքականութիւնը:

*Քաղաքականութեան մէջ պարտւում, ձախողում են այն ժողովուրդները, որոնք չունին որոշ եւ յստակ նպատակ, կամ երբ ունեցածը խստօրէն ազգային չէ:

*Յաղթում է այն կողմը, որը վստահ է ո՛չ թէ իր սպառազէն բռունցքի, այլ՝ ներազէն գերազանցութեան:

*Արդար լինելու համար՝ մարդկանց մէջ, թէկուզ թշնամիդ լինեն, փնտրի՛ր նախ նրանց լուսաւոր կողմերը: Սկսեցի՞ր բացասականներից՝ չպիտի նկատես դրականները, վասնզի չըպիտի ուզենաս նկատել:

*Երբեմն ժամն աշխատում է եւ վատերի համար, իսկ ժամանակը՝ միշտ էլ եւ բացառաբար՝ արժանաւորի՛:

*Չկա՛յ անկարելին, երբ կայ զօրեղ ու վճռական կամքը:

*Երկաթը մաշւում է իր ծնած ժանգից: Մարդս տառապում է իր անկատարելութիւնից, որ արդիւնք է իր անմաքուր, իր «ժանգոտ» մտածումների:

*Պէտք է ազատուել եւ ոչ թէ միայն ազատագրուել:

*Մեր անձի վրայ տարած յաղթանակը՝ ահա՛ հիմքը մեր այլ կարգի յաղթանակների:

*Զինաթափուած ամէն մի կիրք մի նոր զինակից է, յաղթահարուած ամէն մի ցաւ՝ հոգեւոր հզօրանքի նո՛ր աղբիւր:

*Յիմարութիւն է թութակօրէն կրկնել ուրիշի խօսքերը: Աւելի մեծ յիմարութիւն՝ կուրօրէն բաժանել այլոց կարծիքը:

*Աշխատի՛ր, որ փառքդ ստուերիդ պէս ընթանայ ետեւէդ, բայց երբեք՝ առջեւէդ:

*Ոյժը չէ պակասում քեզ, այլ՝ ուժեղ լինելու կամքը:

Սպանւում է ե՛ւ առիւծը, առիւծութիւնը՝ երբէք:

*Պատերազմի՛ր այնպէս, որ չամաչես տարածդ յաղթանակից:

*Ապրելու արժանի չէ միայն իրեն համար ապրողը:

*Մեր սեփական ցաւերը մեղմելու, մոռանալու մի հատիկ միջոց կայ՝ մտածել այլոց ցաւերի մասին:
Պաշտոնյանի պատասխանատվությունը

Պաշտոնեական փոխհարաբերությունների համակարգում հայտնված ղեկավարն ինքը, կատարելով վերևների հրամանը, պետք է կարողանա գործել ինքնուրույն, ստեղծագործաբար: Այստեղ Նժդեհն առաջարկում է կառավարման մի հիմնախնդրի իմաստուն լուծում: Չէ՞ որ հենց ինքն էլ է ունեցել վերադաս (կուսակցական, զինվորական, պետական, պաշտոնեական):

Արդ, եթե վերին ատյանի պահանջը սխալ է, ապա արդյոք պիտք է անմռունչ ենթարկվե՞լ մեն-միայն այն պատճառով, որ դա վերադասի կարգադրությունն է: Սա «ղեկավարի հրաման – ենթակայի հնազանդություն» հավիտենական հակադրությունն է: Անտարակույս, զորականի համար հրամանը օրենք է, ինչպես նաև կառավարման ստորին մակարդակի համար վերին մակարդակի պահանջի կատարումը կազմակերպության բնականոն գործառության պարտադիր պայման է:

Բայց չէ՞ որ ամեն հրամանի կատարում, կատարման ամեն կերպ դեռ ինքնին կարգապահություն չեն: Չէ՞ որ հաճախ, հատկապես խառնակ ժամանակներում, հենց հրաման կատարելու իբր պարտականությամբ են միջին մակարդակի շատ ղեկավարներ արդարացնում իրենց անզորությունը, անճարությունը, պատասխանատվությունից խուսափելը: Նժդեհյան լուծումը ցանկալի վարքականոն է բոլոր մակարդակների ղեկավարների համար. «Նման պատմական պայմաններում՝ ղեկավարի չափանիշը, նրա հարցումը պէտք է լինի՝ ի՞նչ կը թելադրէ երկրիս ու ցեղիս յաւիտենական շահը, և ոչ թէ միայն՝ օրուայ իշխանութիւնը»:

Քիչ օրինակներ չի տվել Նժդեհը այդօրինակ վճիռներ կայացնելու, ինչի համար նույնիսկ խռովարարի մեղադրանք է վաստակել, կանգնել դատական ատյանի առջև (1921թ. ՀՅԴ գերագույն դատական ատյանի վճռով՝ հեռացվել կուսակցության շարքերից): Սակայն աներկբա (և ընդօրինակելի) է մնացել նրա դիրքորոշումը. «Մարդկային իմացականութեան դեմ խորապես մեղանչում է նա, ով իրեն տրուած հրամանը չէ գործադրում ստեղծագործաբար»:

Երբ Հայաստանի Հանրապետությունը 1920 թ. օգոստո- սի 10-ին համաձայնագիր է կնքում Խորհրդային Ռուսաստանի հետ, զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը հրամայում է Նժդեհին իր զորամասերով թողնել Զանգեզուրը և գալ Երևան, սակայն Նժդեհը չի ենթարկվում վերադասին, հիմնավորում է կառավարությանը չենթարկվելու իր վճիռը: Նույն բանն է կրկնվում 1921թ. փետրվարին, երբ Սիմոն Վրացյանն է Նժդեհին հրավիրում Երևան՝ ստանձնելու պաշտոն: Հետագայում, և՛ նախարարը, և՛ վարչապետը խոստովանում են, թե Նժդեհն է եղել ճիշտը: Եվ տարիների հեռվից մենք էլ պիտի ընդունենք, որ ձևական ստորադասությանը ենթարկված պաշտոնյայի պարագայում մենք կորցրած կլինեինք Սյունիքը (ինչպես որ Ադրբեջանին կցվեցին Արցախն ու Նախիջևանը): Բացի դա, Նժդեհի ղեկավարած Լեռնահայաստանը փրկության ճանապարհ դարձավ դեպի Պարսկաստան արտագաղթող մտավորականության համար: Իսկ իր՝ Գարեգին Նժդեհի վարքը ցույց է տալիս, թե ինչով է տարբերվում կարգավարժ պաշտոնյանի դիրքորոշումը պետական մտածելակերպով ուղղորդվող պաշտոնյայից, կամ, իր իսկ պատկերավոր ձևակերպմամբ՝ «ձիավորը՝ ասպետից»:

Նժդեհի կերպարը նորովի է բացահայտվում, երբ քննարկում ենք նրա գործունեությունը որպես Լեռնահայաստանի ղեկավարի (ինչը տակավին կարոտ է համակողմանի ուսումնասիրության): Իսկ այս հանրապետության անկման պատճառների վերլուծությունը պետական կառավարման տեսության դիրքերից ունի բնավ էլ ոչ սոսկ պատմական արժեք:

Հակիրճ հիշեցնենք իրադարձությունների ընթացքը: Գա-րեգին Նժդեհը Սյունիք է մեկնել և ստանձնել Զանգեզուրի ռազմական ու քաղաքական ղեկավարությունը 1919թ. նոյեմբերին՝ ՀՅԴ Բյուրոյի առաջարկով: Վիճակն այստեղ օրհասական էր, և Նժդեհը իր ձևավորած կամավորական (դավիթբեկյան) վաշտերով կարճ ժամանակում մաքրում է տարածաշրջանը թուրք հրոսակներից: Հետագայում նա դիմադրում է Կարմիր բանակի զորամասերին (իսկ դրանց ղեկավարությունը, Ադրբեջանի խորհրդայնացումից հետո, նպատակ ուներ Զանգեզուրը կցել Ադրբեջանին, մանավանդ՝ Հայաստանը դեռ «իմպերիալիստական» էր հորջորջվում):

1920թ. օգոստոսի 25-ին Կապարգողթի (Կապան, Գորիս, Մեղրի) բնակչության լիազոր ներկայացուցիչները Կավարտի եկեղեցում Նժդեհին օծում են որպես հրամանատար-դիկտատոր: Առաջին հանրապետության անկումից հետո (նոյեմբերի 29-ին Հայաստանը հռչակվեց խորհրդային, իսկ դեկտեմբերի 2-ին դաշնակցական կառավարությունը համաձայնագիր ստորագրեց Ռուսաստանի ներկայացուցիչների հետ՝ իր լիազորությունները պաշտոնապես հանձնելով Հայաստանի հեղկոմին) զանգեզուրցիները կայացրին պատմական հանգամանքներով թելադրված միակ վճիռը՝ ձևավորել ինքնուրույն պետական միավոր՝ «Ինքնավար Սյունիք», ժամանակավոր մի հանրապետություն, որը միանալու է մայր Հայաստանին քաղաքական իրավիճակի փոփոխման հետ մեկտեղ: Ինքնավար Սյունիքը հիմնադրվում է 1920թ. դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում գումարված՝ համազանգեզուրյան առաջին համագումարում: Վերջինս իրեն հռչակում է որպես պետության օրենսդիր մարմին՝ խորհրդարան (իսկ փաստորեն ծառայեց որպես սահմանադիր ժողով), ձևավորում է գործադիր մարմին՝ կառավարություն (դիվան), բաղկացած 9 անձից: Կառավարության նախագահ է ընտրվում Գեդեոն Տեր-Մինասյանը, իսկ Սպարապետ՝ Գարեգին Նժդեհը:

1921թ. ապրիլի 26-ին տեղի է ունենում անվանափոխություն (իհարկե, դա սոսկ անվան փոփոխություն չէր, այլ կապված էր կարգավիճակի հաստատման հետ՝ որպես հակակշիռ խորհրդայնացված Հայաստանի). Ինքնավար Սյունիքը հռչակվում է որպես «Լեռնահայաստան», ձևավորվում է կառավարություն՝ նախարարապետ Նժդեհի գլխավորությամբ (նա ստանձնում է նաև ռազմական նախարարի և արտաքին գործոց նախարարի պաշտոնները): ՀՀ նախկին կառավարությունը՝ նախկին վարչապետ («Հայրենիքի փրկության կոմիտեի» նախագահ) Ս. Վրացյանի գլխավորությամբ ժամանում է Լեռնահայաստան, և հունիսի 1-ին երկու կառավարությունները միավորվում են՝ որպես «Հայաստան» պետություն, իր կառավարության նոր կազմով. վարչապետը Ս. Վրացյանն էր, փոխվարչապետը՝ Արշակ Հովհաննիսյանը, իսկ Նժդեհը՝ զինվորական նախարարը-ռազմական ուժերի հրամանատարը: Սակայն ամեն ինչ կանխորոշված էր. Սպարապետը և նրա փոքրաթիվ համախոհները չէին կարող դիմադրել Կարմիր Բանակին, գաղթականների հսկա բեռին, սովին, զինամթերքի պակասությանը, հուսալքության մթնոլորտին, բոլշևիկյան քայքայիչ քարոզչությանը, պարտվողական տրամադրություններին: Հուլիսի 9-ին Նժդեհը հարկադրված էր հեռանալու Պարսկաստան:

Ինչու պայքարեց Լեռնահայաստանը և ինչու պարտվեց հարցերին Գարեգին Նժդեհը քանիցս պատասխան է տվել, հանգամանորեն վերլուծել առարկայական ու ենթակայական բնույթի հիմնական պատճառները: Ի թիվս այլ պատճառների (յոթ հազարի հասնող գաղթականություն, սննդամթերքի և ռազմամթերքի սղություն, ռազմաքաղաքական անբարենպաստ շրջապատ, դասալքություն և այլն) Նժդեհը առանձնացնում է կառավարմանն առնչվող մի շարք հիմնարար սխալներ:

Նախ՝ վնասակար դեր խաղաց պետական իշխանության երկատումը, այն անխուսափելի երկիշխանությունը, որ Լեռնահայաստանում առաջացավ երկու կառավարությունների արհեստական միացումից: Նժդեհը դրան դեմ էր, սակայն ենթարկվեց կուսակցական կարգապահությանը, ինչը հետագայում իր սխալն է համարել: «Ես թեև միանգամայն դեմ էի երկրի Հայաստանի Հանրապետություն կոչելուն և 11 հոգուց բաղկացած նախարարական կազմին, որոնցից երեքն առանց պաշտոնի էին, մի տեսակետ, որ ես բացորոշ հայտնել եմ դեռ Տաթևի ժողովում, որին մասնակից են եղել բոլոր այդ ընկերներն, որովհետև ժողովուրդը պարզապես պիտի տեսներ, որ կառավարության ղեկն յուր վստահացած մարդկանց ձեռքին չի, բայց իբրև ընկերներից կրտսերն և իբրև կուսակցական կարգապահության ենթակա մեկը, ակամայից լռում եմ, այն համոզմամբ, որ գոնե եթե կառավարության ընդհանուր ղեկը ինձանից խլում են, բայց տալիս են մի մարդու՝ ընկեր Վրացյանին, որը կարող կլինի յուր փորձառությամբ օգ-տակար լինել երկրին, եթե միայն նա մնա ու ձեռք-ձեռքի տված գործի մեզ հետ: Բայց, շատ շուտով, ես հուսախաբվում եմ»: Այդ նույն միտքը Նժդեհն առավել սուր ձևակերպմամբ է արտահայտել. «Լեռնահայաստանի ամբողջ ժողովուրդը գիտի, որ ես իրենց երկրի անկախությունը զոհաբերեցի իմ կուսակցության քաղաքական պատիվը փրկելու համար»: 1921թ. մայիսի 20-ին Նժդեհը Գորիսից նամակ է գրում Ս. Վրացյանին Թավրիզ (որտեղ վերջինս գտնվում էր գրեթե մշտապես)՝ շարադրելով այդ երկատման հիմքերը: Մասնավորապես՝ Լեռնահայաստանի կառավարության տրամադրության տակ դրված Երևանի զորամասերը շարունակում են իբրև ղեկավար դիտել Հայաստանի Հանրապետության կառավարությունը և դրանց ղեկավարների շրջանում ստեղծվում է «արտերկրային հոգեբանություն»: Շարքային զանգեզուրցին, բացատրում է Նժդեհը, սկսում է տարակուսել. «Այդ ի՞նչ երկիշխանություն է՝ նայած որ իբր թե մի կառավարություն գոյություն ունի, ինչո՞ւ սպարապետի հրամանները չեն կատարվում երևանյան զորամասերի պետի կողմից»:
Երկրորդ՝ Լեռնահայաստանում պետական իշխանութ- յունը կորցրեց իր օրինականությունը (լեգիտիմտությունը): Երկու կառավարությունների միացումը կատարվեց առանց օրենսդրական մարմնի համաձայնության՝ սոսկ ՀՅԴ ղեկավարների կայացրած վճռով: Համազանգեզուրյան համագումար այդպես էլ չհավիրվեց այդ միացումը վավերացնելու համար: Ժամանակակից լեզվով ասած՝ Լեռնահայաստանի օրինական կառավարությունը արհեստականորեն միանալով Հայաստանի Հանրապետություն՝ այլևս գոյություն չունեցող, ուստի և ինքնըստինքյան անօրինական մարմնին, ինքն էլ անխուսափելիորեն զրկվեց օրինական հիմքերից: 1921թ. դատավարության ընթացքում Գարեգին Նժդեհը դա միանգամայն հստակ է ձևակերպում. «Երկրի օրինական կառավարությունը, որպես այդպիսին, դադարել էր գործելուց, իսկ նորաստեղծ Հայաստանի կառավարությունը ապօրինի համարվելով ժողովրդի կողմից՝ չէր ճանաչվում»:

Երրորդ՝ ապօրինի էր Գարեգին Նժդեհի կարգավիճակի փոփոխությունը: Այն անձը, որի մեջ ժողովուրդը տեսնում էր Փրկչին, կամովին զիջեց իր դիրքերը (ուստի և պատասխանատվության ծավալը): Ինքն իրեն և Ս. Վրացյանին Նժդեհը ուղղում է զանգեզուրցու դժգոհությունը. «Ո՞վ իրավունք տվեց սպարապետին, քննադատում էր հանկարծակիի եկած ժողովուրդը, որ իր դիկտատորական լիազորությունները զիջի յուր ավագ ընկերոջը»: Իսկ իր սեփական վիճակի մասին նա սրտնեղությամբ հիշատակում է դատավարության ժամանակ. «…. Ինձ մնում էր առանց ղեկավարի դեր կատարելու՝ ճակատից ճակատ շրջել և զինվորական գործերով զբաղվել»:

Չորրորդ՝ պետության անվանափոխությունը չընդունվեց ժողովրդի կողմից, ինչպես որ չընդունվեցին նաև նոր ղեկավարներից շատերը՝ զանգեզուրցիներին անծանոթ ու խորթ: «Երկիրը Հայաստան հայտարարելը ոճիր էր, – գրում է Նժդեհը Վրացյանին, – տասն և մեկ նախարարներից կառավարություն կազմելն առնվազն ժողովրդին խորապես դժգոհելու առիթ տալ էր, իսկ Արշակ Հովհաննիսյանին, մեկին, որը ոչ երկրին էր ծանոթ, ոչ ժողովրդին և ոչ էլ այդ ժողովրդի ու հարևան թրքության փոխհարաբերություններին, առնվազն վիրավորանք էր՝ ուղղված Տաթևի համագումարի միջոցով իր կամքն առանց վերապահության որոշ ուղղությամբ արտահայտած ժողովրդին»:

Հինգերորդ՝ խիստ ուռճացել էր պետական կառավար- ման ապարատը. եթե մինչև երևանյան ղեկավարության գալը ամբողջ Լեռնահայաստանը ղեկավարում էին 28 հոգի, ապա նոր վարչակազմը հասավ 267-ի: Ընդ որում՝ Երևանից եկածների համար արհեստականորեն հաստիքներ էին ստեղծվում: Այսպես՝ Նժդեհը արձանագրում է կառավարչական անհեթեթության արտառոց մի փաստ. երկրամասում կար միմիայն երեք տարրական դպրոց, այնինչ դրանց ղեկավարելու համար նախարարություն է ստեղծվում՝ համապատասխան ապարատով: Եվ այդ անհիմն, անկենսունակ պաշտոնեությունը դառնում է ծանր բեռ՝ ստանում ռոճիկ, սննդամթերք և այլն արտոնություններ: Նժդեհի ջանքերը՝ ապարատը կրճատելու ուղղությամբ հաջողությամբ չեն պսակվում. «Քանիցս ես վիճաբանություն եմ ունեցել Ներքին գործոց նախարար Մելիք-Յոլչյանի հետ և առաջարկել կրճատելու պաշտոնեության թիվը մինչ նվազագույնի, որպեսզի անգործ և ձրիակեր պաշտոնյաները հեռացվեն, զորքի նեղ օրվա համար հացի պաշար լինի, որովհետև զինվորը պիտի կուշտ լինի, որ երկար պաշտպանի: Բայց իմ այս առաջարկություններին ի պատասխան միայն անհիմն առարկություններ եմ լսել, և նախարարների հաստիքները մինչև վերջին օրը նույնությամբ մնացել են, որի պատճառով էլ՝ երբ Զանգեզուրի շրջանում սկսվեցին կռիվները, պահեստում մի քանի գրվանքա ցորեն էլ չէր մնացել»:

Վեցերորդ՝ վնասակար դեր կատարեց Երևանից ժամանած կառավարության հոգեբանական ընկալումը տեղի բնակչության կողմից: Ընդ որում, եթե ՀՀ կառավարությունից մի քանի հոգի, սոսկ որպես խորհրդատուներ, օգնեին տեղի իշխանություններին (ոչ թե արտամղեին), հնարավոր է նոր՝ միացյալ կառավարությունը այդպես բացասաբար չընկալվեր: Պետական շահը դա էր պահանջում, սակայն տիրապետող եղան կուսակցական շահերը, և միացյալ կառավարությունը փաստորեն մեռելածին մարմին էր՝ չէր վայելում ժողովրդի վստահությունը: Այս իրավիճակի վերլուծությունը Նժդեհին հանգեցնում է հայեցակարգային ընդհանրացման. «Հոգեբան չպիտի լինի մարդ՝ հասկանալու, որ երբ մի երկիր քաղաքականապես և զենքի ուժով պարտվում է ու ստիպված է լինում ժողովրդի մի մասով գաղթել մի այլ անկյուն, այդպիսի երկրի պատասխանատու պետական գործիչները նոր երկրում այլևս չեն կարող օգտվել որևէ հեղինակությամբ, որովհետև ժողովուրդն ինքը, գուցե և առանց խոհեմության, այդ պարտության սկզբնապատճառ համարում է այդ գործիչներին»: Այդ հոգեբանական ընկալումը խորանում էր նաև գաղթականության առկայությամբ. իրենց տունն ու տեղը մեկեն լքած մարդիկ չէին կարող չմեղադրել ղեկավարներին, իսկ այդ մեղադրանքը չէր կարող չփոխանցվել նաև գաղթականներին պատսպարած գանգեզուրցիներին:

Յոթերորդ՝ վնասակար, քայքայիչ բարոյահոգեբանական դերակատարում ունեցան երևանյան զորամասերը՝ իրենց վերաբերմունքով թե՛ դեպի տեղի իշխանությունները, և թե՛ դեպի ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը: Անկարգապահություն, գյուղացիության հանդեպ կոպիտ վերաբերմունք, բռնություն, թալան, խուճապային հոգեբանություն. այս ամենը չէր կարող բացասաբար չտրամադրել լեռնահայաստանցիներին եկվորների հանդեպ: Դեռ մինչև կառավարությունների միաձուլումը Նժդեհը պաշտոնապես հայտնում է Ս. Վրացյանին. «Երևանի զորամասերը, որ Ձեր կառավարության կողմից դրվել էին մեր զորահրամանատարության տրամադրության տակ, իրանց ղեկավարներով միասին դարձել են մի գործիք քայքայման և դասալքության»: Այնուհետև խոսքի տոնն ավելի է խստանում. «Արևմտյան ճակատում տեղի ունեցող վերջին դեպքերն ինքնապատճառ չեն. նրանք հարազատ ծնունդ են այն պարտվողական քաղաքականության և մարտավարության, որոնցից դժվարանում են հրաժարվել երևանյան զորամասի ղեկավարները և կառավարության անդամներից շատերը»: Ընդսմին՝ Նժդեհը պատասխանատվության խնդիրը ուղղում է ղեկավարությանը՝ հընթացս ձևակերպելով զորավար-կառավարչի իր հավատո հանգանակը. «Զինվորը զորամասում միշտ լավ է, մարտունակ, հաղթական, եթե այդպիսին է նրա հրամանատարությունը»:

Ութերորդ՝ անարդյունավետ էր կառավարչական աշխատելակերպը՝ տարածված էին քաշքշուկը, թղթարարությունը, պաշտոնեական դիրքի չարաշահումը, կաշառակերությունը և այլն: Ուռճացած կառավարման ապարատը անխուսափելիորեն բազմապատկեց բյուրոկրատիզմի այն վտանգը, ինչի մասին խստորեն գրում էր Նժդեհը տակավին Ինքնավար Սյունիքի կառավարության անդամներին. «Դուք ամիսների ընթացքում ձեր մեռելային գրասենյակամոլությամբ մեռցրել եք ձեր բոլոր պաշտոնյաների մեջ նախաձեռնության ոգին»: Ուշադրություն դարձնենք, որ Նժդեհը ոչ թե դեմ է ինքնին բյուրոկրատական կառավարմանը, այլ պահանջում է գործավարական հիմքը բխեցնել տեղային առանձնահատկություններից, այլ ոչ թե կապկել այլ պետությունների օրենսդրական ակտերը: «…. «Անտառային», «դատաստանական» և «սինոդային» օրենքներ եք մշակել (իմա՝ մի քիչ մեծամասնականներից, մի քիչ էլ՝ Նիկոլայ 2-րդից մնացած օրինագրքից թարգմանել և հրատարակել)»:

Իններորդ՝ վերին ատյաններում անարդյունավետ բյուրոկրատական աշխատանքը անխուսափելիորեն արձագանքվում էր հենց պաշտոնյաների շրջանում կարգապահության անկմամբ, ինքնիրավչությամբ, համատարած ամենաթողության ու անպատժելիության մթնոլորտով: Նժդեհը բազմաթիվ փաստեր է հիշատակում: Այսպես, թեպետ պաշտոնապես հայտարարված է լինում, որ ներքին շուկայում պիտի գործածվի միայն հայկական դրամը, սակայն նախարարները բացեիբաց առևտուր էին անում ոսկով ու խորհրդային ռուբլով. միևնույն ժամանակ՝ ստորին պաշտոնյաներին ու սպաներին վճարում հայկական դրամով: Պարենավորման նախարարը կասկածելի գործարքներ է կատարում, արտարժույթը ծախսում անօգուտ նպատակների վրա, դեռ մի բան էլ ինքնագլուխ խառնվում զինվորական գործին: Ամբողջ նախարարություններ անգործության են մատնված: Սպաները բացահայտ բռնություններ են կատարում խաղաղ բնակչության, այդ թվում՝ մալականների հանդեպ: Եվ ոչ ոք պատիժ չի կրում. հենց միայն անպատժելիոթյան այդ մթնոլորտը բավական էր պետությունը կործանելու: Հետադարձ հայացք գցելով դեռևս տաք իրադարձություններին՝ Նժդեհը ՀՀ կառավարությանը (վտարանդի) բացատրում է. «Մի երկիր, ուր կարելի է ամեն բան անել, չարաշահել, սաբոտաժով զբաղվել, դասալքել, դավաճանել, ակնհայտնի կերպով պարտվողականություն քարոզել, սեղմ ասած՝ մի երկիր, ուր չի գործադրվում պատժի սկզբունքը՝ երկար ապրել չի կարող, կքանդվի»:

Տասներորդ՝ Լեռնահայաստանի ժողովրդի վիճակը խիստ ծանրացել էր անհիմն հարկային ճնշման հետևանքով: Դա է ցավով ու զայրույթով արձանագրում Գարեգին Նժդեհը՝ մեղադրելով կառավարության անդամներին. «Դուք, չնայած իմ հազար անգամ ձեզ ասածներին ու կրկնածներին, առանց խղճի խայթի, իմ բացակայության ժամանակ, չտեսնված ու չլսված տուրքեր եք նշանակում ժողովրդի վրա և հրամայում գավառապետերին՝ «շուտափույթ» կերպով պահանջված գումարները գանձել և մտցնել Սյունիքի գանձարանը»: Եվ դարձյալ՝ մենք տեսնում ենք հայեցակարգային հստակ ձևակերպում. «Այսպե՛ս եք կառավարել, առանց հասկանալու, որ դատապարտելի է ամեն ձևի կառավարություն (լինի դա՝ միապետական, հանրապետական, թե ավազակապետական, ինչպիսին էր՝ խորհրդայինը), եթե դա ժողովրդից պահանջում է ավելին, քան՝ դա կարող է տալ, որը չի բարեհաճում ժողովրդի դրության մեջ մտնել»:

Ակնհայտ է, որ նժդեհյան դիտարկումները ոչ միայն պատմական արժեք ունեն՝ կապված Լեռնահայաստանի պետության կարճատև գոյության և կործանման պատճառների ուսումնասիրության հետ, այլև, որպես հայ մեծ մտածողից ստացած տեսական-քաղաքական պատգամ, պիտանի են պետական կառավարման ցանկացած համակարգի ճգնաժամային վիճակի համակողմանի վերլուծության համար:

Առաջնորդը՝ մարգարե

Գարեգին Նժդեհին «մարգարե» անվանել է տակավին Նիկոլ Աղբալյանը 1934թ. Բեյրութից նրան գրած նամակում. «Ցեղակրօնութեան շարժումը, որ այդպէս յաջողութեամբ կը ծառայի քու խօսքի հմայքով, պիտի կարողանա՞յ տևել, երբ դուն թողուս Ամերիկան: Մարգարէն աշակերտներ ունի՞, որ պահեն ոգին և ուրեմն գործը»: Տվյալ խոսքաշարից եզրակացնում ենք, որ Ն. Աղբալյանը «մարգարե» բառը գործածել է ոչ ուղղակիորեն. առհասարակ, լայն իմաստով «մարգարե» անվանում ենք փոքրիշատե կանխատեսման ձիրքով օժտված անձանց: Մինչդեռ, կարծում ենք, այստեղ ճիշտ է նաև բառիս բուն իմաստը: Եվ մենք պիտի հաղթահարենք այդ հասկացության միակողմանի-կրոնական ըմբռնումը: Մանավանդ՝ աստվածաբանները մարգարեի ու մարգարեության հարցում բավականին նախանձախնդիր են: Իսլամը «մեծագույն մարգարե» է հռչակում Մուհամմեդին: Քրիստոնեությունը անվերապահորեն սահմանափակում է մարգարեության ոլորտը Սուրբ Հոգու ներշնչանքով (Պետրոսի Բ, Ա 21):

Արդ՝ ո՞վ է մարգարեն՝ լինի Կրիշնան, Ռաման, Յիսուս Քրիստոսը, Մովսեսը, թե Մուհամմեդը: Ավանդական (կրոնական-աստվածաբանական) ըմբռնմամբ՝ մարգարեն է «այր Աստուծոյ, միանգամայն աստուազդեցիկ ի պատմել կանխաւ զապագայն և գաղտնի դէպքեր գուշակել» («Բառարան սուրբ գրոց»): Մարգարեությունն էլ կանխասացություն է գալիք իրադարձությունների վերաբերյալ: Մարգարեն աստծո պատգամավորն է, նրա գլխավոր խնդիրը Տիրոջ կամքի արտահայտությունն է՝ բարեբեր ավետիս լինի, չեզոք կանխագուշակում, թե արհավիրքի գույժ: Մարգարեն, ի վերուստ լիազորված, նախազգուշացնում է, մխիթարում, սաստում, հուսադրում, խոստանում, ոգևորում: Այդպիսիք են Աստվածաշնչի մարգարեները՝ Հովհանը, Եսային, Երեմիան, Դանիելը, Զաքարիան և այլք: Մարգարեն ներկայացվում է գերազանցապես դրական հատկանիշներով. նա անվեհեր է, արդարախոս, խոնարհ, հավատարիմ, անձնազոհ և այլն:
Նժդեհ-մարգարեի հայտնությունը կատարվեց անցյալ դարի 30-ական թվականներին: Հայ հոգու մարգարեն բացահայտեց մեզ հայոց կեցության գերագույն գաղտնիքը՝ հայարարման «այբ»ից մինչև «քե», տվեց հայկականության ճանաչման ու կառավարման բանալին՝ ցեղակրոն ուսմունքը: Եվ մենք, հայազգիների ներկա սերունդը, պիտի գիտակցենք ու արժեքավորենք Գարեգին Նժդեհի դերը ո՛չ միայն որպես զորավարի, քաղաքական գործչի ու գրողի, այլև՝ մարգարե-առաջնորդի, պիտի ըմբռնենք նրա մարգարեական ճշմարտությունները որպես հանճարի արգասիք, գործադրենք դրանք մեր ազգային, հանրային-պետական, համայնքային, ընտանեկան ու անձնական կյանքի կառավարման մեջ:

Նժդեհի մարգարեացման հիմքը հայ ցեղի ոգին է: Նրա հիմնարար աշխատություններից մեկը՝ «Ցեղի ոգու շարժը», մի ամբողջական մարգարեություն է: Ցեղի ոգու շարժը հայ ժողովրդի հոգեփոխումն է, ցեղային գիտակցության արթնացումը, ցեղային ինքնաճանաչմամբ հզորացումը: Մարգարեի գերխնդիրը, ըստ Նժդեհի, ցեղաճանաչումն է, հայկականության գաղտնիքի պարզաբանումը և պարզումը ազգակիցների համար: «Այո՛, դեռ ինքնաճանաչ չենք, դեռ կանչում ենք մեզ, ձայն ենք տալիս, փնտրում, բայց դեռ չենք գտել մեզ, դեռ չենք ճանաչել մեզ որպէս ցեղ»:

Նժդեհն այնքան գեղեցիկ է ձևակերպել այդ խնդիրը, որ արժե ամբողջովին մեջբերել. «Փնտրում ենք Յաւիտենական Հայը, փնտրում ենք նրան իր հեթանոս դարերում, իր քրիստոնէութեան մէջ, իր պատմութեան լոյսի տակ, իր գրականութեան մէջ, իր իմաստասիրութեան և վարած ճակատամարտերի, իր ինքնիշխանութեան և ստրկութեան, իր կոտորածների, արտագաղթերի և հայրենաշինութեան մէջ փնտրում ենք նրան իր բնաշխարհում և օտար հորիզոնների տակ, փնտրում ենք, բայց դեռ չենք գտել: Գիտենք, սակայն, որ միայն ինքնաճանաչութեամբ կարելի է տիրապետել այն տարերքին, որ յաւիտենական է հայ էութեան մէջ – մեր ցեղայնութեա՛ն»: Նժդեհ-մարգարեն փնտրում է ո՛չ թե որևէ առանձին իրադարձություն, այլ՝ այն խորքային էությունը, որ դրսևորվելու է իրադարձությունների ամբողջական շարքի տեսքով:

Եթե կրոնական մարգարեի փաստարկման գլխավոր (եթե ոչ միակ) եղանակը աստվածային կամքն է, աստծո հեղինակության գործածումը, կամ, փաստարկման տեսության լեզվով ասված, «ինքն է ասել» փաստարկումը (argumentum ipse dixit), ապա Նժդեհի դատողությունների հիմքը ցեղի կամքն է, ցեղի կամքի աստվածացումը: Եթե կրոնական մարգարեն առհասարակ չի հակափաստարկում, դրա կարիքը չունի (իր փոխարեն աստծո հեղինակությունն է հակադրվում հերքվող տեսակետին), ապա Նժդեհը համոզում է ո՛չ միայն սեփական կարծիքի հիմնավորումով, այլև հակընդդեմ կարծիքների հերքումով:

Անգերազանցելի է Նժդեհ-մարգարեն իր դատողությունների ձևակերպման, ոճի, շարադրանքի մատուցման առումով: Դյուրին է համոզվել, թե ինչպես կրոնական մարգարեները ձգտում են արտահայտվել հնարավորինս մանվածապատ, անորոշ, ինչի շնորհիվ ամեն մի ժամանակաշրջան յուրովի է նրանց ընկալում ու մեկնաբանում: Այլ կերպ ասած՝ այդ ոճը նրանց առավելությունն է՝ իսկն ասած՝ ոճական թերություն, որ առավելություն է հաղորդում նրանց:

Մեկ այլ բնորոշում՝ մարգարեների մեծ մասը ունկնդրի (կարելի է ենթադրել՝ նաև ակնդրի) հետ հաղորդակցվում է գերազանցության բացահայտ կամ գրեթե անսքող խոսելաոճով: Նժդեհի շարադրանքը առավելագույնս հստակ է, նա ամեն կերպ ձգտում է հասկացվել, զրուցակցին վերաբերվում է իբրև հավասարի, առավելագույն հարգանքով, անմիջականությամբ ու վստահությամբ:

Նժդեհի հայացքները հնարավոր է չընդունել, չհամաձայնել նրա հետ, սակայն հնարավոր չէ չհասկանալ նրա միտքը (այն դեպքում, երբ կրոնական մարգարեներին, որպես կանոն, կուրորեն են հավատում ու հետևում. հավատում ու հետևում են հենց այն պատճառով, որ չեն հասկանում ասվածի իմաստը): Նրա առջև իր ազգակիցներն են, որոնց պետք է հաղորդել գերագույն ճշմարտությունը, գոտեպնդել, հավատ ներշնչել, հզորացնել ցեղային ինքնաճանաչմամբ: Եվ հայոց մարգարեն ոչ թե գերազանցությունն է ցուցադրում, այլ՝ լիակատար վստահությունը իր զրուցակիցներին: Նա ընդառաջ է գնում իր ունկնդրին, ձգտում թափանցել նրա հոգու մէջ, համոզել իր խոսքի թե՛ տրամաբանությամբ, թե՛ ասվածի հանդեպ իր հուզական վերաբերմունքի դրսևորմամբ: Շատ մարգարեություններ, աստվածաբանական տեքստեր մենք կարդում ենք՝ մնալով անհաղորդ, մինչդեռ Նժդեհը ցնցում է: Շատերի համար ցեղահայտնությունը սկսվել ու սկսվում է Նժդեհ հայտնաբերելուց:

Ինչպես մարգարեներից շատերը, Գարեգին Նժդեհը ևս դառնության պահեր է ապրել, երբ իր կուսակիցներն ու պաշտոնակիցները միշտ չէ, որ ճիշտ են հասկացել նրա միտքն ու վարքը, ավելին՝ վատաբանել ու դավել: Քանիցս հաստատվել ու վերահաստատվել է հին ճշմարտությունը, թե ոչ ոք մարգարե չէ յուր հայրենիքում (և տարիներ ու տասնամյակներ են հարկավոր ճշմարիտ մարգարեին հասկանալու և գնահատելու համար): Որքա˜ն պիտի վշտացած լինի մեծ հայորդու հոգին, ի˜նչ ցավ պիտի զգացած լինի հետևյալ տողերը գրելիս. «Ապերա՛խտ ժողովուրդ…. Դու չուղարկեցիր վարպետներիդ՝ բութ գործիքներով հանելու իմ աչքերը, կուրացնելու ինձ, որ չտեսնեմ քո գլխին գալիք զուլումը, քո բարոյական անկումը»: Ի˜նչ ահավոր ողբերգություն է եղել իր ցեղակրոն ուսմունքի՝ Հայրենատիրական շարժմանն ի տրիտուր արձանագրել երախտամոռ, ցեղուրաց ազգակիցների ոչ միայն անտարբերությունը, այլև՝ թշնամանքը. «Իմ այդ ազգահոգ քարոզչութեան համար հայութեան հատուածականացած, ապահայրենացած ու պարտուողական տարրերը դաւադրեցին ինձ»:

Նժդեհի հզոր, անխորտակելի հավատը անարատ հայկականության հանդեպ թույլ չի տալիս նրան ընկճվելու, օգնում է ներելու իր վատասերված ազգակիցներին և ամենաօրհասական պահին ապավինելու իր ազգի ոգուն. «Ո՞ւր ես, ո՞ւր ես դու, Հայաստանի տիրասիրտ ու պաշտելի ժողովուրդ, որի ոգին գիտցաւ միշտ էլ վսեմանալ վտանգների ժամանակ»:

Կանգ առնենք նժդեհյան, մեր կարծիքով, ամենաբախտորոշ մի մարգարեութեան վրա, կապված «վաղվա առաջնորդի», «նոր հայի» գալստյան կանխատեսումի հետ: Իսկ ինչո՞ւ է Նժդեհը վստահ, որ այդօրինակ առաջնորդի հայտնությունը վերածնելու է ամբողջ հայությանը, ինչի՞ հիման վրա է նա ցեղահայտնությունը մարմնավորում կատարյալ առաջնորդի տեսքով, ինչո՞ւ փոխարենը չի շեշտադրում, ասենք, ժողովրդավարության զարգացումը, մարդու իրավունքները, սոցիալական արդարությունը և այլն: Պատասխանն այն է, որ Նժդեհն ըմբռնել է հայոց խորքային էությունը, հայկականության թերևս կարևորագույն բնութագիրը, այն է՝ մենք՝ հայերս առաջնորդապաշտ ազգ ենք: Այդպես է եղել ու այդպես կա: Հայոց ազգը հզորացել է իր երևելի առաջնորդների՝ աշխարհիկ ու հոգևոր ղեկավարների օրոք, նրանց կործանումով՝ ինքը ևս թուլացել է:

Անշուշտ, և՛ անցեալում, և՛ ներկայում, մենք ո՛չ միայն տիրասէր ենք, այլև՝ տիրադավ: Իսկ ինչո՞ւ վերջինիս մեջ նույնպես չենք տեսնում առաջնորդապաշտություն՝ թեկուզ այլափոխված (շրջված ագրեսիայի հոգեբանությունը). չէ՞ որ երբեմն առաջնորդին ներկայացվող մեծ ակնկալիքները, նրա վարքուբարքի հանդեպ գերպահանջկոտությունը, չհաստատվելով, վերածվում են նրա հանդեպ բացասական դիրքորոշման, անգամ տիրամերժության ու տիրադավության: Բացի այդ, առաջնորդի բացառիկ դերակատարումը նշանակում է, որ որքան ցանկալի են նրա դրական հատկությունները, այնքան էլ անցանկալի են բացասականները, ուստի և այդքանով սրվում է նմանօրինակ ղեկավարից ազատվելու պատմական անհրաժեշտությունը:

Հատկանշական է, որ նժդեհյան մեկնաբանմամբ, առաջնորդն ինքը պետք է օժտված լինի մարգարեի ունակությամբ. «Ո՛չ հոգևոր թզուկը, որ յաջողում է բարձրանալ հսկաների ուսերի վրայ՝ մի քիչ հեռուն տեսնելու համար, այլ նա՛, որ գիտէ նախատեսել անցքերը և ցանկալի ուղղություն տալ նրանց. նա՛, որ փարոսօրէն լուսաւորել գիտէ իր ժամանակաշրջանը՝ նոր ուղիներ բանալով իր ժողովրդի մտքի բանուկ ճամբաներէն դուրս»:

Զարմանալի մի ինքնաբնութագրում, ակամա ինքնաբնութագրում է տվել Նժդեհն իր դերին: Խոսելով հոգևոր շարժի գլխավոր արգասիքի մասին՝ նա կանխագուշակում է նոր հայի ծնունդը՝ արդեն իսկ իր անձով ու գործով մարմնավորելով այդ հավիտենական հային: «Իր սեփական տառապանքի մէջ մկրտուած Հա՛յն է աշխարհ գալիս: Նա իջնում է ցեղի ոգու բարձունքներէն՝ ցեղի խօսքը շրթունքներին: Նա սեր է ավետարանում, սե՛ր դեպի ինքնակառուցում, ինքնահաղթահարումի ճամբով: Եվ մահ է քարոզում, մա՛հ հայ տկարութիւնը սնուցանող բոլոր չաստվածներին՝ հին ու նոր: Նա գալիս է վերականգնելու մեծութիւնը հայ անունի, որ այնքան հայհոյուած է այսօր»:

Ամեն զորավար զորավոր չէ, նկատում է Նժդեհը: Իրոք, քչերն են պատմության մեջ մնացել իբրև հիրավի զորավոր զորավար: Ավելացնենք, որ ամեն զորավոր զորավար միշտ չէ, որ նաև համարժեք քաղաքական գործիչ է, թեպետ առանձին մեծեր եղել են: Առավել սակավ են նրանք, որ այդ դերերին գումարում են մշակույթի գործչի, գրչի մարդու կարողությունը: Եվ միայն մեկին, մեկին է առայժմ վիճակվել լինելու նաև մարգարե, լինել հավասարապես մեծ բոլոր չորս գործառույթներում:

Վալերի Միրզոյան՝
փիլիսոփայական գիտությունների թեկնածու

«Հայ Արիներ» Թիվ 57,58 , 2005թ. ….

«Ազգը Չի Կարող Կործանվել Այլ Կերպ, Բացի Ինքնասպանությունից»

June 27, 2011

Արիների մասին խոսելն այսօր հավասար է ժանտախտի մասին խոսելուն: Հհերիք է ասել, որ որոնում ես արիացի հայրերիդ ոտնահետքերն այս հողի վրա, և քեզ անմիջապես կմեղադրեն ռասիզմի (և էլի այլ մեղքերի) մեջ: Մինչդեռ աշխարհի ամենամեծ ռասիստական գաղափարախոսությունը՝ սիոնականությունը ՄԱԿ-ի պաշտոնապես հայտարարել է որպես ոչ այդպիսին: Ի՞նչ է պատահել: Չէ՞ որ խոսքն ընդամենը նախնիների հողմավար տոհմածառի կտրատված արմատները վերականգնելու մասին է:

Արիականությունը վարկաբեկվեց գլխավորապես հիտլերականության շնորհիվ (պատճառով): «Մայն Կամպֆի» գաղտնի խմբագրողները լավ հաշվարկել էին գերմանական ցեղապաշտության և նացիոնալ-սոցիալիզմի հնարավոր հետևանքները մարդկության գիտակցության վրա: Ասում են, թե օկուլտիստ Ադոլֆ Հիտլերը նույնիսկ արիական գերագույն խորհրդանիշ կեռխաչին (հավերժություն-արեգակ) սոսկ միստիկական դիրքերից էր մոտենում: Բայց դա խոսակցության այլ նյութ է:

Արիները պատմական թատերաբեմ իջան այն ժամանակ, երբ, ինչպես ընդունված է ասել, անցում էր կատարվում մայրիշխանությունից հայրիշխանություն: Ըստ որոշ հեղինակների, նրանց հայտնվելով, սկիզբ առավ լուսնապաշտության (իգական սկիզբ) և արևապաշտության (արական սկիզբ) միջև ծավալված կատաղի պայքարը: Դա լավ է արտահայտված հնդարիական «Րամայանա» և «Մհաբարահատ Գիտա» դյուցազներգերում: Արիների պատմական առաքելությունը արևապաշտության, ասել է թե՝ լույսի, բարության և կենսատվության ըսկզբունքներն աշխարհով մեկ տարածելն էր: Հենց այդ դիրքերից նրանք սկսեցին բացատրել աշխարհն ու երևույթները և սկիզբ դրեցին գրությանը, աստղագիտությանը (ինչպես նաև այլ գիտությունների), արվեստներին և բարոյական գեղեցիկ ավանդույթներին, որոնք առայսօր էլ աշխարհի շատ հնամենի ժողովուրդներ շարունակում են պահպանել, թեկուզ ենթագիտակցական շերտերում: Դատելով անտիկ շրջանի արևելյան և եվրոպական գրականությունից ու բանահյուսությունից մեզ հասած նմուշներից, կարելի է հաստատապես ասել, որ արիների մոտ պաշտամունքի և բարոյական օրենքների աստիճանի էին հասցված վեհանձնությունն ու արդարամտությունը, արիությունն ու բարությունը, հավատարմությունն ու պատասխանատվության զգացումը, ասպետությունն ու առատաձեռնությունը, մեծահոգությունն ու հանդուրժողականությունը:

Արիների ապրած «ոսկե դարը», հիրավի, մարդկության երիտասարդության շրջանն էր: Մարքսիստներից մեկն ասել է. «Հին հույներն աստվածային էին, որովհետև հունական աստվածները խորապես մարդկային էին»: Եվ, իսկապես, դիցուք, հունարիական աստվածաբանության մեջ արտացոլված էր աշխարհի պատանեկական, պարզամիտ, և միևնույն ժամանակ, լուսավոր ու հանճարեղ մեկնությունը:

Ինչպես դարասկզբին, այնպես էլ մեր օրերում հայ երիտասարդության մի որոշ շերտի մեջ վաղ անցյալի արժեքներին փարվելու և դրանց մեջ իր ինքնությունը գտնելու անուրանալի զարթոնք է նկատվում: Կան նաև կազմակերպություններ, որոնք ձգտում են ետ քաշել պատմության ծանր վարագույրն ու գեների կանչով վերադառնալ ակունքներին: Եվ դա բնական է, քանի որ մի ժողովուրդ, որն ապաքինման ու հարատևման է ձգտում, չի կարող երկար ժամանակ կտրված մնալ արմատներից: Հայ երիտասարդության այս երախտավոր մասը լավ էգիտակցում, որ «ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից» (Պարույր Սևակ), և հանուն իր ցեղի հավերժ երիտասարդության ամենամեծ զոհողությունների է ընդունակ:

հատված՝
«Վարագույրի հակառակ կողմը» աշխատությունից

«Հայ Արիներ» Թիվ 57, 58, 2005թ.

Արիական մշակույթի հետքեր Ռուսաստանում

June 27, 2011

2005թ.ի մարտի 25-ին արտակարգ եռուզեռի մեջ էին Երևանի կենտրոնական պողոտաները: Երևան էր ժամանել ՌԴ նախագահ Վ. Պուտինը: Նրա ժամանումից սպասվում էր դրական բազմաթիվ բարիքներ: Դրանով ավելի սերտանում էր հայ և ռուս ժողովուրդների միջև առկա բարեկամությունը, գործակցությունը, փոխօգնությունը և նման այլ բազմաթիվ դրական պայմաններ:

Որոշ հարցերում իրար հետ զուգահեռներ ունեին հայերն ու ռուսները: Այդ թվում՝ ռուսներն էլ Արիական մշակույթի ժողովուրդներից են: Երբ հայ-արիները հազարավոր տարիներ առաջ իրենց հայրենիքից դուրս գալով, գնացել էին աշխարհի չորս ծագերը՝ հարավային Ամերիկա, Շոտլանդիա, Եգիպտոս, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, Եվրոպա, Պարսկաստան, և այլ երկրներ, հասել էին Ռուսաստան և իրենց մշակույթը փոխանցել ռուս ժողովրդին: Այժմ՝ աշխարհում կան շատ ժողովուրդներ, որոնք ջանք չեն խնայում՝ համարվելու «Արիական մշակույթի նախակարապետները»: Ճշտված ու ապացուցված է, որ Արիների հայրենիքը եղել է Վանա լճի շրջակա երկրամասում և Հայկական լեռնաշխարհում: Փոքր Ասիայի աշխարհագրական դիրքից օգտվելով՝ արդի թուրքերը պնդում են, թե իբր իրենք են եղել Աշխարհին քաղաքակրթություն տվողները: Սակայն դա ճիշտ չէ և դարեր շարունակ հայտնի է դարձել, որ Արիական մշակույթի թշնամին եղել է Թուրանիզմը: Ո՞ր հայը կամ ո՞ր ռուսը չգիտի այդ իրողությունը:

Հայ-Արիներն անցյալում ունեցել են մի թեորիա (Աստծո խոսք), որը անծանոթ է եղել մյուս ազգերին: Հայ-Արիները մեհենական մի տաճար կամ մի նվիրական քաղաք-մեհյան հիմնելիս, նախ «Տեղադրական առանցքների ուղղությունների իրար հանդիպման վայրի» թեորիայով որոշում էին կառույցի տեղը և ապա ճշգրիտ հաշվարկներով կառուցում Աստվածներին հաճելի և ցանկալի շինությունը: Այդ գործողության համար Արի քրմերը նախօրոք պատրաստում էին ընդարձակ մի տեղանքի գեոդեզիական քարտեզը, նշում բարձր լեռների գագաթները, կազմում տեղադրական առանցքների ուղղությունների ցանկը և որոշում առանցքների իրար հանդիպման վայրի կետը: Այդպիսի հիմունքներով էին կառուցված Գառնին, Տուշպան (Վան), Խոր վիրապը, Վաղարշապատը (Էջմիածինը), Անին, Վատիկանը, Դելփիքը, Օլիմպիան, Երուսաղեմը, Նինվեն, Բաբելոնը, Զիմբաբվեն, Մեքքան, Պեկինը, Լհասսան, Սթոունհենջը, Կառնակը, Մոհենչո-Դարոն, Հարապպան, Ֆուձիյաման, Սուզդալը, Ժիգուլին, Զագորսկը և բազմաթիվ այլ բնակավայրեր:

Համայն օրթոդոքս ռուսների հոգևոր առաջնորդի կենտրոն և մետրոպոլիտի նստավայրի Զագորսկ քաղաքը գտնվում է Մոսկվա մայրաքաղաքի հյուսիս-արևելյան կողմը՝ 70կմ: Հեռու, շրջակա տեղանքի համեմատ քիչ բարձրադիր վայրում:

նչպես քարտեզում նկատվում է, Ռուսաստանի տափաստանային տվյալ աշխարհամասում չկան բարձրադիր լեռներ կամ բարձրություններ: Սակայն՝ Զագորսկում ևս կիրառվել է Արիական մշակույթի տեղադրական առանցքների ուղղությունների տեսությունը: Թեև քիչ քանակությամբ բարձրությունների (6 հատ) գագաթներից անցնող տեղադրական երեք առանցքների ուղղություններն իրար են հանդիպել պաշտամունքային Զագորսկ քաղաքի վայրում:

Զագորսկը փոքր քաղաք է, հիմնվել է 1340-ական թվականներին: Մինչ 1930թ. կոչվել է Սերգիև (Сергиев): XV դարից հիշվում է բնակավայրի Տրոիցե-Սերգիևա (Троица-Сергиева Лавра) մայրավանքի անունը: Զագորսկում է գտնվում Մոսկովյան հոգևոր ակադեմիան և սեմինարիան:

Զագորսկ քաղաքի վայրում իրար հանդիպող 3 Տեղադրական առանցքների ուղղությունները.
1. Kamennik (321մ) լեռ—Զագորսկ (Sagorsk)—185մ բարձրություն:
2. 228մ բարձրություն—Sagorsk—118մ բարձրություն:
3. 221մ բարձրություն—Sagorsk—145մ բարձրություն:

Ինչպես վերևում նշվեց, Ռուսաստանում տեղադրական առանցքների ուղղությունների Արիական տեսությամբ հիմնված պաշտամունքային քաղաքներից մեկն էլ կոչվում է Սուզդալ (հցջՊՈսՖ), որը գտնվում է Մոսկվա մայրաքաղաքից հյուսիս-արևելք, Վլադիմիր քաղաքից 30 կմ հյուսիս: Այն Սուզդալ շրջանի վարչական կենտրոնն է: Բնակավայրի միջով հոսում է Կամենկա գետակը: Սուզդալում պահպանվել են հին ռուսական ճարտարապետական հուշարձաններ: Բնակավայրում կան 19-ից ավելի հին եկեղեցիներ և վանքեր: Սուզդալը հիշվում է 1024թ.-ից: Ռուսները քրիստոնեությունը ընդունել են շատ ուշ՝ 988թ.-ին: Մի քանի անգամներ Սուզդալը եղել է իշխանանիստ կենտրոն: Հին ռուսական ճարտարապետական հուշարձանները XIII-XVII դդ.ի են: Դրանց թվին են պատկանում Աստվածածնի ծննդյան (1222-1225թթ, No 10), Պայծառակերպության (Պրեոբրաժենսկի, 1564թ.) տաճարները, եպիսկոպոսական ապարանքները (XV-XVIIIդդ. Nօ 11), Վերափոխման (Ուսպենսկայա, 1525թ., Nօ 9), Ավետման (Բլագովեշչենսկայա, 1518թ.), Լազարևսկայա (1667թ.), Անտիպիևսկայա (1745թ.), Ցարեկոնստանտինովսկայա (1725թ., Nօ 13) եկեղեցիները և այլն: Սուզդալ են տեղափոխված XVIII-XIXդդ.ի մի քանի փայտաշեն եկեղեցիներ:

Սուզդալը զբոսաշրջության կարևոր կենտրոն է: Ճարտարապետական հուշարձաններն ու թանգարաններն ընդգրկված են Վլադիմիր-Սուզդալյան պատմա-ճարտարապետական հուշարձանների պահպանության և վերականգման ծրագրում, զբոսաշրջության զարգացման և քաղաքի 950-ամյակի կապակցությամբ՝ պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով1:

Ներքևում տրվում են Աստվածների ցուցմունքով և հաճությամբ պաշտամունքային Սուզդալ վայրում իրար հանդիպող 29 լեռների ու բարձրությունների գագաթներից անցնող տեղադրական 14 առանցքների ուղղությունները:

Հարավային Ուրալ լեռներից արևմուտք, Ռուսաստանի Տոգլիատտի և Կույբիշև քաղաքների միջև ու վերջինիս հյուսիս-արևմտյան կողմը, Վոլգա գետի կազմած կիսաշրջան ոլորանի մեջ, գետի աջ ափի մոտ, Սոլնոյե բնակավայրի հետև, 375մ բարձրությամբ Ժիգուլի բլուրի գագաթին, անցյալում եղել է Ռուսների համար պաշտամունքային և նվիրական մի ուխտատեղի: Բլուրը համարվում է լեռ և ունի մոտավորապես 75կմ երկարություն: Լեռը ծածկված է գեղատեսիլ անտառներով: Տեղանքը հարուստ է նավթի, ասֆալտի և կրաքարի պաշարներով: Անցյալում այրվող նավթի, գազի և ասֆալտի պատճառով Ժիգուլիում եղել է անշեջ հուրի ատրուշան: Կրակապաշտների սրբանվեր և պաշտելի վայր էր Ժիգուլին: Այժմ կրակապաշտներ չկան ժիգուլիում, սակայն անտառներում անպակաս են զբոսաշրջիկները: Ոչ մի տեղ էլ չի հիշատակվում անցյալի կրակի պաշտամունքի մասին:

Արիական Աստվածների կողմից կրկնակի անգամներ ընտրված մի վայրում էր գտնվում Ժիգուլին: Նախ՝ նրանց կամքով և հաճությամբ 14 լեռների և բարձրությունների գագաթներից անցնող Տեղադրական 7 առանցքների ուղղությունները իրար են հանդիպել Ժիգուլի լեռան գագաթում: Բացի դա, լեռան ընդերքից էլ դուրս է եկել այրվող գազն ու նավթը, որը շատ սերտ առնչություն ունի անշեջ հուրի պաշտամունքի հետ: Դիրքը կրկնակի ընտրված և հաստատված մի վայրում գտնվող Ժիգուլի լեռը այժմ մատնված է մոռացության: Սակայն՝ ծերերը ավանդաբար դեռ ակնածում են տեղանքից:

Ժիգուլի լեռան պաշտամունքային վայրի դիրքը ճշտված է տեղադրական առանցքների ուղղությունների Արիական տեսության հաշվումներով:

Ներքևում տրվում է Ժիգուլի լեռան գագաթում իրար հանդիպող 14 լեռների և բարձրությունների գագաթներից անցնող տեղադրական 7 առանցքների ուղղությունները:

1- ՀՍ Հանրագիտարան, հտ. 11, Երևան, 1985, էջ 183: БСЭ, том 25, Москва, 1976, ст. 56-57.

1. Witebsk 247 մ. բարձրություն 290մ. բարձրություն Susdal (Суздаль).
2. Kaunas 284 մ. բարձրություն 255մ. բարձրություն Susdal.
3. 289մ. բարձրություն Վելիքի Լուքի 285մ. բարձրություն Susdal.
4. Gaizina kalns 311մ. լեռ 328մ. բարձրություն Susdal
5. 293մ. բարձրություն Kamenni 321մ. լեռ Kalinin Susdal.
6. 196մ. բարձրություն Ivanovo Susdal 293մ. բարձրություն:
7. Susdal 185մ. բարձրություն 292մ. բարձրություն:
8. Susdal 282մ. բարձրություն 330մ. բարձրություն Saratov.
9. Susdal 334մ. բարձրություն Togliatt 375մ. բարձրություն Kuibyschew.
10. Susdal 668մ. բարձրություն 489մ. բարձրություն:
11. Susdal 235մ. բարձրություն Massim 1039մ. լեռ Karataschmus 987մ. լեռ:
12. Susdal 264մ. բարձրություն Perm Kopna 613մ. լեռ:
13. Susdal 337մ. բարձրություն Osljanka 1119 մ. լեռ:
14. Susdal Beresniki 713մ. բարձրություն Konshakowski kamen 1569 մ. լեռ:

1. 292մ. բարձրություն Ժիգուլի (Giguli) 375մ. լեռ Karataschmus 987մ. լեռ:
2. 280մ. բարձրություն Ժիգուլի 375մ. լեռ Jamatau 1640մ. լեռ:
3. 351մ. բարձրություն Ժիգուլի 375մ. լեռ 1198մ. բարձրություն:
4. 330մ. բարձրություն Ժիգուլի 375մ. լեռ 517մ. բարձրություն:
5. Ժիգուլի 375մ. լեռ 678մ. բարձրություն 609մ. բարձրություն:
6. 285մ. բարձրություն Ժիգուլի 375մ. լեռ 402մ. բարձրություն:
7. 216մ. բարձրություն Ժիգուլի 375մ. լեռ 297մ. բարձրություն:

Միսաք Ճեվահիրճյան

«Հայ Արիներ» Թիվ 57, 58, 2005թ.

Արիների լեռան քարանձավը

June 27, 2011

Երբ Արիները մ.թ.ա. III-II հազարամյակներում Հայկա- կան լեռնաշխարհից գնացին աշխարհի չորս ծագերի ուղղությամբ, նրանց մի մասը բնակություն էր հաստատել Փոքր Ասիայի հարավում, Միջերկրականի ծովամերձ վայրերում: Կիլիկիայի արևմտյան հատվածում, Կալիկանոս գետի հովտին և Կոռիկոս քաղաքին հարող ծովամերձ վայրերում, նրանք նույնիսկ թողել էին իրենց էթնոնիմով՝ «Արիների լեռներ» և նրա «Արիների կամ Կոռիկոսի քարանձավ» (Kwrgncion antron) կոչվող տեղանուններ: Ստրաբոնի հավաքած (մ.թ.ա. 66-մ.թ.25թթ.) տեղեկություններից պարզվում է, որ Արիները (Armioi) մի որոշ ժամանակ ապրել են Կալիկադնոսի գետաբերանում (այժմ՝ Գյոկ-սու), Կոռիկոսում, Սելևկիա գավառում և շրջակա վայրերը ընդգրկող ծովեզերյա լեռնոտ երկրամասում: Այդ միջավայրում են գտնվում հնադարի «Արիների լեռները և Կոռիկոսի քարանձավը», որի մասին պիտի խոսվի ներքևում: Հնում՝ Արիների և մյուս ցեղերի շատ նշանավոր պաշտամունքային մի վայր էր եղել Կոռիկոս քաղաքի Հյուսիս արևմտյան կողմում, 6 կմ հեռու, լեռների լանջին գտնվող հայտնի քարանձավը: Դա այժմ կոչվում է Ճեննեթ-Ճեհեննեմ կույուսու, որը նշանակում է դրախտ-դժոխքի հոր կամ փոս: Քարանձավ կարելի է գնալ Կոռիկոսից դեպի արևմուտք՝ 5կմ հեռու գտնվող Նարլը-կոյու կոչվող ծովախորշից հյուսիս, լեռան լանջով բարձրացող 2 կմ երկարությամբ խճաքարե դարձդարձիկ զբոսաշրջային ճանապարհով, որը հասցնում է մինչև քարանձավի կողքը: Վերջինս գտնվում է Կիլիկյան Տավրոսների ցածրադիր կողերից մեկի վրա: Խճուղու մոտ, տեղ -տեղ տեսանելի են միջնադարյան շենքերի և եկեղեցական կառույցների ավերակներ, քանդակազարդ խաչեր: Ժայռերի և անտառների միջով բարձրացող խճուղին վերջանում է ժայռափոր քառանկյունի մի խոր փոսի եզրին, ուր դեռ կիսականգուն վիճակում պահպանվել են միջնադարյան միանավ բազիլիկ մի տաճարի պատերը և նրբաքանդակ շինության մասեր: Կանգուն են մնացել տաճարի հյուսիսի և արևելյան կողմի պատերը, և խորանի վերևի գմբեթի կեսը: Տաճարի վրա չի պահպանվել ոչ մի արձանագրություն: Հարավի պատի փլատակների մեջ նկատվում է (1956թ.) քանդակազարդ մի բեկոր:

Քառանկյունի փոսը մոտավորապես ունի 22մ խորութ- յուն և 31×40(մ2) տարածք: Պատի պես ուղղահայաց են քարափոսի չորս կողերը: Նրա մեջ կարելի է իջնել միայն սանդուղքի միջոցով: Փոսի արևելյան կողմում պահպանվել է խորանարդաձև և ժայռից խոշոր մի բնական պատվանդան: Բնական այս սեղանը հավանաբար ծառայել է հեթանոսական ծիսակատարությունների ժամանակ իբր զոհասեղան կամ տվյալ աստվածության կուռք արձանի համար իբր պատվանդան: Փոսում աճել են խիտ մացառներ, պտղատու և վայրի ծառեր: Դրանք այնքան խիտ են, որ վերևից նայելիս չի երևում փոսի հատակը: Ըստ երևույթին, ժայռափոր փոսի մի քանի տեղերը ձևավորվել են մարդու ձեռքով: Արիների լեռան քարայրի ժայռափոր փոսը ներկայացնում էր իբր դրախտը, Եդեմի պարտեզը, ինչպիսին ներկայացվել է Աստվածաշնչի Ադամ և Եվայի ապրած դրախտը կամ հեթանոս Աստվածների պարտեզը: Փոսի հարավային կողմում է «Կոռիկոսի քարանձավի» կամ «Արիների լեռան քարանձավի» խոշոր մուտքը, որն ունի մոտավորապես 16մ շառավղով կիսաշրջանաձև բացվածք: Փոսի լայնքը համարյա հավասարվում է քարանձավի մուտքի ընդհանուր բացվածքին: Քարանձավ կարելի է մտնել միայն ժայռափոր փոսի միջով: Քարանձավի մուտքը կիսաշրջանաձև խոշոր կամար է: Քարանձավի մուտքի ներքևի եզրը հավասարված է փոսի հատակի հետ: Մեր չափումով քարանձավի ընդհանուր երկարությունը 420 քայլ է (պաշտոնական տվյալներով՝ 231մ): Քարանձավի մուտքից մինչև 4/7 մասը (240 քայլ) լուսավորվում է դրսից մտած լույսով: Մնացյալ խորը մասը գտնվում է հավերժական մթության մեջ: Ըստ հեթանոս հավատացյալների պատկերացումների, Տիփոնը ապրել էր իբր քարանձավի այդ խորը մթության մեջ՝ Տարտարոսում: Որպես չար ոգի, Արիներին ծանոթ էր Տիփոնը (Տիֆոն, Տիֆոս, Typhaeus), որ եղել է հրաբխի, երկրաշարժի, ընդերքում գործող բնության (ընդերկրյա գետ, ջերմուկ, ծխացող քարանձավ, գազեր արտադրող վայրեր ևն), պտտահողմի, ուժգին հողմի, կայծակնացայտ ու որոտուժգին ամպրոպի հարուցիչ տիտանը: Տիփոնը պատկերվում էր իբրև 50 կամ 100 գլխանի հրաշունչ մի վիշապ: Նրա աչքերից, քթերից ու բերաններից կրակ էր ժայթքում: Նա արձակում էր առյուծի, ցլի ու շան ձայներ: Ըստ հունական դիցաբանության, Տիփոնը ծնվել էր Երկրի մայր աստվածուհի Գեայի և ընդերքի խավարի մարմնացում Տարտարոսի ամուսնությունից: Աստվածների հայր Զևսը Տիփոնին հարվածել էր կայծակներով և հաղթել էր նրան: Այդ պատճառով էլ Տիփոնը թաղվել էր հողի մեջ, հրաբխային լեռների տակ:

Արիների լեռան քարանձավը բնության ստեղծած անզուգական հրաշալիքներից մեկն է: Քարանձավի հատակը շեղակի իջնելով դեպի ներքև, խորքում միանում է ցածրացող ձեղունի կամարի հետ: Քարանձավը զգալիորեն նեղանում և վերջանում է մի կիսաշրջանով: Հատակը ծածկված է տիղմախառն խոնավ ավազի շերտով: Քարանձավի խորքում, ձեղունի բարձրությունը իջնում է մինչև 2,5 մ-ի: Այնտեղ՝ արևելյան կողմի հատակին կա 0,4մ բարձրությամբ փոքր մի ճեղք, որտեղից կարելի է սողոսկել բնության հրաշալիք ընդերկրյա գետի հունը: Վերջինս 2-2,5մ տրամագծով, ժայռի մեջ բացված մի ճեղք է: Աղմկարար և արագահոս գետը միլիոնավոր տարիների ընթացքում քշել է հողն ու ավազը և մաքրել ժայռեղեն հունը: Ջրի կաթիլներով և խոնավությամբ հագեցած սահմանափակ տարածության մեջ, ծիածանի գույներով պսպղուն գոհարների անձրևի պատրանք է ստեղծում էլեկտրական լույսի ճառագայթը: Ամռան ամիսներին՝ ընդերկրյա գետի մակերեսը գտնվում է քարանձավի հատակի մակերեսից 0,50մ ցածր: Գետի վարարման ժամանակ, հնարավոր է, որ քարանձավի խորքը ժամանակավորապես լցվի ճեղքից անցած գետի ջրով: Տավրոսի լեռներում, ձնհալի և եղանակային տեղատարափ անձրևների ժամանակ, ժայռափոր փոսում հավաքված ջուրը հոսելով քարանձավի միջով, խառնվում է ընդերկրյա գետի հետ: Վերջինս ծնունդ է առնում Տավրոսի լեռներից ու Նարլը-կոյու խորշի դիմաց, ծովափից 2 կմ հեռու, խառնվում է Միջերկրականի ջրերին:

Քարանձավի լուսավորված մասում՝ մուտքից քիչ ներքև, ցցված քարաժայռի վրա, դեռ կանգուն է մնում անկրկնելի կառուցվածքով, սյունազարդ բազիլիկ մի մատուռ: Այն չունի տանիք: Քարանձավի կամարաձև ձեղունը մատուռի համար կատարել է տանիքի դեր: Մատուռի արևմտյան կողմի միակ դռան հունարեն արձանագրության քառակուսի վիմաքարը մնացել է անաղարտ: Մատուռը ունի բյուզանդական տաճարաշինության դրոշմ: Դրա աբսիդը գտնվում է արևելյան կողմում: Կառուցված է Կիլիկիայի սպիտակ կրաքարով: Միանավ բազիլիկ մատուռի հատակագիծը նման է T տառին: Աբսիդը ավելի լայն է, քան նավը: Մատուռի հարավի և հյուսիսի պատերին կան սյունաշար և երկար բացվածքներ: Դա նախատեսվել է եկեղեցական արարողությունների ժամանակ քարանձավում ձայնային ներդաշնակություն ստեղծելու նպատակով: Արձագանքը, ընդերկրյա գետի խորքից եկած ձայնը և արարողության ձայնային ներդաշնակությունը կարգավորելու համար, մատուռի հյուսիսի պատի բացվածքը միտումնավոր կերպով արված է ավելի երկար: Ծիսակատարության ժամանակ քարանձավի մուտքի հատվածում և «դրախտում» հավաքված հավատացյալների համար ավելի տպավորիչ են եղել խորքից եկած եկեղեցական արարողությանը խառնված ընդերկրյա գետի խորհրդավոր ձայները: Քարանձավում կա հունարեն երկրորդ մի արձանագրություն ևս: Դա գտնվում է քարանձավի մուտքից մի քանի քայլ դեպի ներս և քանդակված է ձախ (արևելյան) կողմի ստորոտին, համարյա հատակի մակերեսի հետ հավասար մակարդակում: Դարերի ընթացքում հատակը լցվել է ու բարձրացել անձրևների ձնհալի քշած ավազ ու տիղմով: Արձանագրության ներքևի մասը թաղված է մնում հողի տակ:

Արիների լեռան քարանձավի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրա արևելյան կողմի տակով հյուսիսից դեպի հարավ ուղղությամբ հոսում է ընդերկրյա աղմկարար մի գետ: Որի միօրինակ աղմուկն է, որ իր վրա է կենտրոնացրել հին դարերի նախապաշարյալ մարդկության ուշադրությունը և քարանձավին վերագրել են իբր Տիփոնի հետ առնչվող ինչ որ գերբնական մի զորություն կամ հատկություն (որոտ, Տարտարոսի մթություն, ընդերկրյա շարժում ու գետ և մյուսները) և վերածվել է հանրաճանաչ պաշտամունքային սրբանվեր վայրի: Քարանձավի ներսը, ձախ կողմի մոտ պահպանվել է սալահատակ նեղ մի ուղի, որը տանում է մինչև խորքում գտնվող ճեղքը: Դարեր շարունակ քրմերի, եկեղեցականների և ուխտավորների երթևեկության պատճառով մաշվել են նեղ սալահատակի քարերը: Ընդերկրյա գետը հոսում է անընդհատ ամառ ու ձմեռ: Երբեք չի դադարում նրա արձագանքող ժխորը: Խորքից վերև նայելիս, հավերժական խավարի ֆոնի վրա երևում է քարանձավի սպիտակ և կամարաձև մուտքը: Դրա կենտրոնում ցցված է Բյուզանդական մատուռի քառանկյունի և սև ուրվագիծը:

Նախկինում բազմաթիվ հեղինակների կողմից գրվել է Արիների լեռան քարանձավի մասին: Սակայն բոլորն էլ ունեն պակասավոր, մտացածին կամ շփոթ նկարագրություններ: Ղ. Ալիշանը, իմանալով այդ հանգամանքը, անխտիր հավաքել է բոլորը և տեղադրել իր աշխատությունում (Սիսուան, էջ 332-333):

Ըստ ժողովրդական մի ավանդության, Կոռիկոսի քարանձավը հնում հայտնի է եղել գուշակների հմտությամբ: Քարանձավներում գուշակություններ անելու միստիկան շատ խոր արմատներ ունի հին ժողովուրդների հավատալիքներում: Հին Հունաստանում հավատում էին Տիրեսիասին: Նրա Համազորն էր հայերի Տիր աստվածը, Սումերների Ուտնապիշտիմը և ուրիշներ: Հունաստանում Ապոլլոնն էր գուշակության, լույսի և արվեստի Աստվածը: Կոռիկոսի քարանձավի գուշակները, օգտագործել էին ընդերկրյա գետի առկայության հանգամանքը և այն նույնացրել Հադեսի՝ դժոխքի գետ Ստիքսի հետ: Այժմ՝քարանձավի Ճեննեթ-Ճեհեննեմ անվան մեջ պահպանվել է դժոխքի գոյության մասին հնից հասած հավատքի կորիզը:

XII-XIVդդ. ընթացքում Արիների լեռան քարանձավը գտնվում էր Կիլիկիայի Հայկական պետության սահմաններում: Սակայն, միջնադարյան հայերեն գրավոր աղբյուրներում հիշատակություն չի պահպանվել բյուզանդացիներից գրավված քարանձավի և դրա վանավանի մասին: Հայտնի չէ, թե հայոց տիրապետության ժամանակ քարանձավը ինչպե՞ս էր անվանվել: Այժմ հողի երեսին անխնամ մնացած քարակույտերի և ավերակների մեջ չի նկատվում հայկական շրջանի շինության կամ հնության որևէ հետք:

Այժմ՝ անմարդաբնակ և ամայի է հնադարյան «Արիների լեռան քարանձավի» շրջակայքը: Երբեմն՝ Թուրք խաշնարածներ, իրենց ուղտերի, այծերի և ոչխարների հոտերով գալիս են այդ կողմերը, մացառուտներում արածեցնում անասուններին, քանդում հնագիտական հուշարձանները և դրանցից հանած հնությունները վաճառում վայ-հնասերներին:

Կոռիկոս նավահանգիստ քաղաքի մոտակա «Արիների լեռան քարանձավը» բնության ստեղծած հրաշալիքներից մեկն է: Նրա ձևավորման նման մեկ այլ քարանձավ չի եղել: Հատկապես ուշագրավ են իրենց եզակիությամբ քարանձավի ներսի բյուզանդական մատուռը, հունատառ արձանագրությունները: Հազարավոր տարիներ առաջ քարանձավը ծառայել էր իբր նշանավոր գուշակների կենտրոն: Ուստի կարելի է ենթադրել, որ քարանձավի հովանին եղել է Ապոլլոն Աստվածը, ինչպիսին էր Հունաստանի Դելֆի վայրում: Արիների լեռան քարանձավը եղել է նվիրական քարայր-մեհյաններից մեկը: Նրա տեղը եղել է 27 լեռների և բարձրությունների գագաթներից անցնող 12 տեղադրական առանցքների ուղղությունների իրար հանդիպման վայրում: Այդ հանգամանքն էլ մեծացրել է քարանձավի նվիրական նշանակությունը: Ինչպես հայտնի է, նման սրբատեղիների դիրքերը որոշվում էին Աստվածների կամքով և հովանավորությամբ: Ըստ երևույթին, քարանձավի տեղը որոշող Աստվածների թվում եղել է նաև Ապոլլոնը: Տեղադրական առանցքների ուղղությունների տեսությունը հայտնի էր Արիներին: Արևմուտք գնացած Արիները, տիրել են քարանձավի գտնված լեռան ու նրա շրջակա տարածքներին:

Ինչպես արդեն ասացինք, Կիլիկիայի արևմտյան հատ- վածի «Արիների լեռան քարանձավը» կոչվել էր նաև «Կոռիկոսի» կամ Կիլիկիայի քարայր» անուններով: Հին և միջին դարերի նավահանգիստ Կոռիկոս քաղաքի անունը առնչվել էր գուշակներով հայտնի Հունաստանի մեհենական քաղաք Դելփիք (Դելֆի) վայրից վերև, Պառնասոս լեռան գագաթի «Կորիկյան քարայրի» անվան հետ:

Գրավոր աղբյուրներից հայտնի է, որ Կիլիկիայի հայկական պետության ժամանակ Կոռիկոսը եղել էր հայոց եպիսկոպոսանիստ քաղաքներից մեկը: XII դ. Կոռնիկոսում էին գտնվում նաև Տարսոնի Օրթոդոքս միտրոպոլիտության ենթակա մի եպիսկոպոսություն և Անտիոքի կաթոլիկ պատրիարքության ենթակա հոգևոր առաջնորդություններից մեկը: Կոռիկոս քաղաքի ավերակներում չի նկատվում եկեղեցական առաջնորդարան գուցե լիներ Ճեննեթ-Ճեհեննեմի կիսավեր տաճարի վայրում: Պետք է նկատի ունենալ, որ Կիլիկիայում արքունի և իշխանանիստ բերդաքաղաքների հայոց հոգևոր առաջնորդարանները գտնվում էին տվյալ քաղաքներից այլ վայրերում: Օրինակ. Անավարզայի առաջնորդ եպիսկոպոսը նստում էր Կաստաղոնում, Սսինը՝ Դրազարկում, Մամեստիսոյինը՝ Արքայկաղնիում, Տարսոնինը՝ Մլիճում, Կապանի եպիսկոպոսը նստում էր Արեգինում, Մոլևոնինը՝ Գոներում, Բարձր Բերդինը՝ Ակներում ևն: Ուստի՝ շատ հնարավոր էր, որ արքունի քաղաք Կոռիկոսի եպիսկոպոսը նստեր հիշյալ քարանձավի՝ Ճեննեթ-Ճեհեննեմ, վայրում, որը իրենից ներկայացնում էր երկակի բնական սրբանվեր վայր:

Միսաք Ճեվահիրճյան

«Հայ Արիներ» Թիվ 57, 58, 2005թ.

Ցեղայնացիր, Ցեղայնացո՛ւր

June 27, 2011

Ցեղակրօնութիւնը ո՛չ միայն գեղեցիկ անուն մըն է, այլեւ ադամանդեղէն յաւիտենական ներքին բովանդակութիւն մը, որ դարերուն դիմանալու, տոկալու ոյժ եւ անսասանութիւն ունի իր մէջ: Ցեղակրօնութիւնը վարդապետութիւն մըն է, որ ո՛չ մէկ ժողովուրդի այնքան անհրաժեշտ է, որքան հայ ժողովուրդին: Ցեղակրօնութեան մէջ կայ անցեալի ապրում, ներկայի կեանք ու պայքար, ապագայի նուաճում եւ յաւիտենականի տենչ:

Ցեղակրօնութիւն կը քարոզենք, որովհետեւ կþուզենք, որ հայը հատուածի մը կամ կողմի մը, կուսակցութեան մը չպատկանի, եւ այսպիսով հայութիւնը ճակատներու, կողմերու կամ կուսակցութիւններու չբաժնուի, մեր ազգային կեանքը ներքին ճակատներ, ներքին պայքարներ, ոյժերու ջլատում չունենայ, այլ կեդրոնանայ, միաձոյլ եւ միակամ դառնայ: Ցեղակրօնութիւնը դէմ է ամէն ներքին հատուածականութեան եւ տարանջատումներու, եւ միակ գաղափարաբանութիւնն է, որ կրնայ բոլոր հայերը միացնել, որովհետեւ կուսակցութիւն մը չէ, կողմնակի կամ մասնաւոր ընկերային ուղղութեան մը ջատագովը չէ՛, այլ ուղղակի ցեղային, համահայկական շարժում մըն է, որ խտրութիւն չի՛ դներ իր անդամներուն միջեւ, եւ նկատի չþառներ անոնց ընկերային դիրքն ու կրօնական դաւանանքը: Ցեղակրօնութեան համար կարեւորը հայն է, բաւ է, որ ան իր մէջ չունենայ կուսակցական եւ անջատական միտումներ, չարհամարհէ մեր անցեալը, չյուսահատի ներկայի անյաջողութիւններէն եւ վառ յոյսով նայի մեր վաղուան:

Արդ, Ցեղակրօնութիւնը հայութեան կը քարոզէ՝ վե՛րջ կուսակցականութեան, վե՛րջ ներքին պայքարներու եւ պառակտումներու, վե՛րջ ոյժերու ջլատման եւ կեդրոնախոյս, տարանջատ գործունէութեան: Մէ՛կ ճամբայ՝ Հայաստանի ճամբան, մէ՛կ գործ՝ Ցեղի ապահովութիւնն ու յարատեւումը հայրենի հողին վրայ:

Ցեղակրօնութիւնը ցեղային հարցեր արծարծելէ աւելի, վերանորոգչական, հոգեւոր արիութեան եւ մեծագործութեան շարժում է: Ցեղակրօնութիւնը նոյն ցեղին անդամները եղբայրացնելու, կեանքը հզօրացնելու, կամքերը միաձուլելու, աշխատանքը արդիւնաւորելու եւ ցեղի կենսական պահանջները բաւարարելու գաղափարաբանութիւն է:

«Ցեղայնանալ եւ ցեղայնացնել». Ցեղայնանա՛լ հոգիով, ցեղայնանա՛լ մտքով եւ ձեր ցեղայնացումը ցոյց տալ կենդանի՛ օրինակով, գործո՛վ եւ գործունէութեամբ: Ի՞նչ կը հասկնաք ասկէ: Ցեղայնանալ ըսելով պիտի հասկնաք`
Ա. Հրաժարում կուսակցականութենէ, կողմնապաշտութենէ եւ ուրիշ հայ մը ատելէ եւ անոր հետ պայքարելէ,
Բ. Աշխատիլ ներքին ճակատներու վերացման, ուժերու եւ գաղափարներու կեդրոնացման, ներքին տկարութեան յաղթահարման:
Գ. Վերանորոգուի՛լ հոգիով, գաղափարով եւ գործունէութեամբ, հինը չմնալ, ինքզինքը չստորագնահատել:
Դ. Հայ անցեալին հանդէպ պաշտամունք ունենալ, ներկան չարհամարհել եւ փայլուն ապագայ տենչալ եւ անոր համար աշխատիլ:
Ե. Ամէն բանէ վեր նկատել Ցեղն ու Հայրենիքը եւ պատրաստ ըլլալ անոնց համար, անոնց դատին համար մեռնելու: Այս երկու սրբութենէն զատ ուրիշ աստուածութեան չծառայել, եւ միշտ մտովի կրկնել, որ Ցեղիս եւ Հայրենիքիս զինուորն եմ, ես կարող եմ անցնիլ, բայց Ցեղս եւ Հայրենիքս անանցանելի են, ասոր համար ամէն բան կը զոհեմ, որ անոնք յաւէտ կանգուն մնան:
Զ. Կþուզեմ ցեղայնանալ, որովհետեւ Ցեղիս միութիւնը, Ցեղիս յառաջդիմութիւնը, Ցեղիս գոյութիւնն ու յաւիտենականացումը այս գաղափարի իրականացումով աւելի կը շահի[ն] եւ աւելի կը բարգաւաճի[ն]:
Է. Համոզուած եմ, որ ամէն կուսակցական, դասակարգային եւ կրօնական ըմբռնում կարող է պատմութեան անցնիլ, բարեշրջուիլ կամ ձեւափոխուիլ, բայց ցեղային գաղափարաբանութիւնը անմահ է, անանցանելի է եւ անշիջելի է. ան պիտի տեւէ որքան որ տեւէ ինքը՝ Ցեղը:

Այս է ցեղայնացումը, տեսակ մը գերհայու տիպ, որ չունենայ այսօրուան պայքարունակ եւ թայֆայականացած հայու տխուր բարքերն ու ունայնութիւնները, որոնք ամէնայն դէպս, ցանկալի եւ գնահատելի չեն: Եւ եթէ այս ձեւով ցեղանայ հայը եւ ցեղայնացնէ իր նմանը, այն ատեն հայ իրականութեան ներկայի մշուշոտ պատկերը հիմնովին պիտի փոխուի եւ մեր ճամբան, որ այսօր այնքան մառախլապատ է ու զարտուղի, պիտի պարզուի եւ հարթուի դէպի մեծ նպատակակէտը, դէպի Ցեղի իտէալին իրականացումն ու պսակումը:

Մեզ համար, Ցեղակրօնութեան մէջ, արեան հետ, եւ թերեւս քիչ մը աւելի չափով, կարեւոր է ոգին, ընդհանուր առմամբ հայ մարդը իր ներքին ապրումներով եւ ձգտումներով, նկարագրով եւ գործով:

Մեր ըրածը վերանորոգչական, հոգեփոխական շարժում է, նոր ըմբռնումներով, նոր գաղափարներով, բայց ցեղային հին ձգտումներով. նո՛ր հայ ստեղծելու տենչ, որովհետեւ դժգոհ ենք այսօրուան հայէն, որ ինչպէս ըսինք, ինքն իր մէջ պառակտուած է, չար է, նախանձոտ, անհանդուրժող, կեդրոնախոյս, տկար, մասամբ անհաւատ, անցեղաճանաչ եւլն. եւլն.:

Ցեղակրօն ենք եւ մեր բոլոր հայ եղբայրներուն սրտի ցաւով կը նայինք, երբ տակաւին անոնք կþուզեն երէկուան արիւնոտ ու փշոտ ճամբէն քալել, եւ տակաւին կը ցանկան պառակտուած մնալ եւ տնաքանդ պայքարներու հետամտիլ, երբ տակաւին չե՛ն ցնցուիր, չե՛ն զգաստանար եւ շուրջերնին չե՛ն նայիր, տեսնելու եւ զգալու համար, թէ ո՛ւր ենք մնացած, ի՛նչ կþընենք ու ինչպէ~ս պէտք է աճապարենք, դարձեալ յուսախաբ չըլլալու եւ մեր բախտը չողբալու համար վաղը:

Ուրեմն, կրկնեմ դարձեալ, բոլորի~ն, մեծի՛ն եւ պզտի- կի՛ն, օրիորդի՛ն եւ տիկինի՛ն, պատանիի՛ն եւ երիտասարդի՛ն՝
Ցեղայնացի՛ր, ցեղայնացո՛ւր:
Ցեղայնացի՛ր, որ հայը վերնորոգուի, հոգեփոխուի, հին ախտաւորը չմնայ, ատելութեամբ եւ մաղձով լեցուած չըլլայ իր նման հայուն հանդէպ, նոր ու կատարեալ, բարձրագո՛յն հայու տիպ մը ըլլայ:
Ցեղայնացո՛ւր, որպէս զի հայ կեանքը բարեփոխուի, մշուշը փարատի, սէրը եւ համերաշխութիւնը ծիածանեն եւ մեր կեանքը անկախ հայրենիքի մէջ ծաղկի ու զարգանայ:
Մեր սերունդին եւ բոլոր գալիք սերունդներուն հաւատոյ հանգանակ մըն է, որ կը ձգենք որպէս յաւիտենական ճշմարտութիւն.
Ցեղայնացի՛ր, ցեղայնացո՛ւր:
Օնիկ Զարմունի*

* Օնիկ Զարմունին (Փանիկյան) 1930-40-ական թվականներին եղել է Բուլղարիայի Ցեղակրոն կազմակերպության գործուն անդամներից, Գարեգին Նժդեհի եւ Հայկ Ասատրյանի զինակիցը:

Հոդվածը, որ ներկայացված է հատվածաբար, գրվել է, թերեւս, 1942թ.-ին: Այն մեզ է հասել ձեռագիր տեսքով եւ Հայրենիքում տպագրվում է առաջին անգամ:

«Հանրապետական», թիվ 11 (20), դեկտեմբեր

«Հայ Արիներ» Թիվ 50, 51, դեկտեմբեր, 2004թ.

Ցեղակրօնի Դաւանանքը

June 27, 2011

Հայ եմ:
Ես աւանդապահն եմ Հայոց ազնիւ արիւնին:
Ես ժառանգորդն եմ ու տէրը Հայաստանի:
Ես պահակն եմ Ցեղիս հոգեւոր հարստութեանց ու դրօշակիրը անոր պատմական կոչումին:

* * *
Ես կը դաւանիմ ու կը պաշտեմ ցեղիս ստեղծագործ Աստուածը:
Ցեղս մեծ է ու արժէքաւոր:
Ոյժի անսպառ աղբիւր է նա, գիտակցութեան ջահ, առաջնորդ եւ ապաւէն:
Ցեղս արիւնի սրբազան միութիւնն է, որ ճակատ կը յարդարէ թշնամիին դիմաց եւ ներքին պառակտումները կը վերացնէ:
Ցեղս ընկերային արդարութեան անշեղ դատաւորն է, որ կը մերժէ դասակարգային ամեն հասկացողութիւն:
Հայաստանը հարազատ մայրն է ամեն Հայու՝ պարգեւաբաշխ ու լիառատ:
* * *
Ցեղակրօն եմ:
Ես նուիրուած եմ Ցեղիս պայքարին ու յաղթանակին:
Իմ կեանքս, կարողութիւններս ու նուաճումներս – դիրք, փառք եւ հարստութիւն – կը պատկանին ու կը ծառայեն ո՛չ թէ ինձ, այլ՝ Ցեղիս:
Իմ գոյութիւնս մէկ նպատակ ունի միայն – անաղարտ պահել երակներուս արիւնը եւ Ցեղս տեւականացնել:
Իմ կեանքս մէկ արդարացում ունի միայն – տիրանալ հայրենի սուրբ հողին եւ կառչիլ անոր:
Իմ մեծագործ նախահայրերուս պատմութիւնը, մշակոյթը եւ լեզուն ինձմով չեն վերջանար, այլ՝ կը շարունակուին ու կը ծաղկին ինձմով:
* * *
Ես կը լսեմ կանչը իմ վտանգուած Ցեղիս:
Արիւնիս մէջ կը զգամ պայքարի կրակը եւ հոգիիս մէջ՝ արեւը հաւատքի:
Ցեղիս ու Հայրենիքիս համար պատրաստ եմ գործելու եւ մեռնելու:
Որոշումս անդարձ է, կամքս՝ անընկճելի:
Ահա կ’ուխտեմ ես Մամիկոնեան զօրավարներու մեռնելու ուխտով. «Քաջութեամբ մեռցուք ի վերայ աշխարհիս մեր եւ ի վերայ ազգիս մեր եւ մի՛ տեսցեն աչք մեր կոխան ոտից պղծալից լեալ զսրբարանս մեր»:
Ուխտեցի՛:
Հետեւեցէ՛ք ինձ:
«Ռազմիկ», 1943թ., թիւ 131

«Հայ Արիներ» Թիվ 50, 51, հունվար, 2005թ.

Հեթանոսութիւ՞ն

June 27, 2011

Հեթանոսականը. – Կը ներէք, բարեկա՛մ, լուրջ դիտողութիւն մը ունիմ ընելիք:
Մեհենականը. – Երկու ըրէք:

Հեթանոսականը. – Երբ առաջին անգամ կարդացի ձեր թերթին “Մեհեան” տիտղոսը, բնականօրէն ենթադրեցի որ դուք եւս պիտի ըլլաք մեզի հետ եւ պիտի ջանաք վերստեղծել նախնեաց հին կրօնքներուն հոգին, զոր քրիստոնէութիւնը աղաւաղած եւ մեռցուցած է՝ դժբախտաբար: Ակամայ կը վերյիշէի Արամազդի, Աստղիկի, Նանէի, Վահագնի մեհեանները, որ կը գտնուէին Անիի ամրոցին, Արտաշատի, Աշտիշատի մէջ, Դարբնաց քարին մօտ, Պաղատ սարին վրայ եւ շատ ուրիշ տեղեր: Արդ,- թոյլ տուէք յայտնեմ իմ յուսախաբութիւնս-մինչեւ հիմա ձեր արտայայտած գաղափարներուն մէջ հեթանոսական եւ ոչ մէկ բան կը նշմարեմ:
Մեհենականը. – Հեթանոսակա՞ն. ահա՛ բառ մը որուն իմաստը չեմ ըմբռներ:

Հեթանոսականը. – Գիտենք, հեթանոսութիւնը կրօնք մըն էր որ գոյութիւն ունէր Քրիստոնէութենէն առաջ Հայաստանի մէջ: Բազմաթիւ յիշատակարաններ կը շեշտեն այդ իրողութիւնը:
Մեհենականը. – Այդքանը գիտեմ:

Հեթանոսականը. – Հեթանոսները անոնք էին որ կը պաշտէին բնութիւնը. դաշտերը, արօտատեղիները, անտառները, լեռները, գետերը եւ արեւը՝ նախապատճառը ամենայն կեանքի…
Մեհենականը. – Այդ ալ գիտեմ: Բայց, ըսէ՛ք, նախնեաց այդ նախնական կրօնը, որ անտարակոյս ունէր իր գեղեցիկ ու համակրելի կողմերը, ի՞նչ կապ ունի արդի կեանքին հետ եւ մանաւանդ այն արուեստին հետ զոր մենք կը փնտըռենք եւ կը ցանկանք: Հեթանոսական շրջանէն յետոյ մարդկութիւնը ապրած ու անցած է շատ ուրիշ շրջաններ, լի նոր տառապանքներով, նոր յոյսերով, տարբեր ապրումներով եւ ձգտումներով, որոնք բնականօրէն ստեղծած են մեր մէջ աւելի նուրբ զգացողութիւն, աւելի խորին մտային պահանջներ եւ տուած են մեզի թափանցումներու, մտածելակերպի նոր կարելիութիւններ:

Հեթանոսականը. – Այո՛, բայց կեանքի գլխաւոր եղանակները նոյնը մնացած են:
Մեհենականը. – Որո՞նք են այդ եղանակները:

Հեթանոսականը. – Մարդկային բնազդական ձգտումներուն արտայայտական բոլոր միջոցները: Սէրը դէպի ոյժը, կորովը, առնականը, դէպի լայնածաւալ եւ բազմագեղ բնութիւնը: Դէպի նուրբ եւ ձեւաւոր մարդկային մարմինը, գինին, սեղանը, մէկ խոսքով այն բոլոր նիւթական վայելքները զորս մեծափարթամ կեանքը կուտայ մեզի: Ապրիլ՝ ապրելու համար, երգել գինին եւ հեշտանքը, գեղեցիկ ծաղիկներէ պսակներ հիւսել եւ անոնցմով Հայաստանեայց հարսերը զարդարել, ա՛յդ է կեանքի նպատակը եւ ա՛յդ է գեղեցիկը:
Մեհենականը. – Կը սիրեմ ձեր մէջ երիտասարդ կենդանիի խանդավառ ոստոստումը, օ՜ հեթանոս, եւ եթէ ապրէիք քանի մը դար առաջ, գեղանի առաջնորդը պիտի ըլլայիք Անահիտի սուրբ պոռնկաց դասերուն: Համակրելի էք ինծի՝ իբրեւ գեղեցիկ առարկայ բնութեան առարկաներուն մէջ, իբրեւ եղջերիկ եղջերու որուն վազքը սիրուն է եւ խելքը միամիտ, բայց մեր “Մեհեանը” Սօսեաց անտառին մէջ չէ կառուցուած եւ գեղապանծ Անահիտին չէ նուիրուած: Մենք զայն նուիրեցինք արուեստին:

Հեթանոսականը. – Մի՞թէ հեթանոսութիւնը արուեստ չէ՞ տուած: Հելլենացիք ստեղծած են մեծ արուեստ, միայն, եթէ կը յիշէք, անոնց կրօնքը արդիւնք էր ստեղծագործ երեւակայութեան եւ աստուածներուն գաղափարն իսկ բանաստեղծութենէն ծնած էր: Հելլենական ստեղծագործութիւնը հիանալի ճիգ մըն էր բնութեան բռնաւորութենէն ազատելու համար, հաշտեցնելով գերագոյն կշռականութեան մէջ հոգին անոր հետ: Հելլենացիք ամենամեծ խորհրդագետները եղած են մարդկութեան մէջ. Պիւթագորը աստղերու լուսասփիւռ երազը երաժշտական նօթերու վերածեց եւ Պղատոն առաջինն եղաւ որ նկարագրեց երկինքներուն գաղտնիքները: Թողունք որ անոնք եւ ո՛չ մէկ կապ ունին հայ հեթանոսութեան հետ, թէպէտեւ կը վաճառէին մեզի արծաթեայ կամ փայտէ քուրմեր:
Հեթանոսականը. – Իսկ Վերածնութեա՞ն շրջանը:
Մեհենականը. – Գիտէի որ այդ ալ պիտի յիշէք: Վերածնութեան շրջանը հետեւանք էր շատ մը պարագաներու որ բնաւ գոյութիւն չունին մեր մէջ: Առաջինը՝ անոնք անցեալին մէջ ունէին հելլենական եւ հռոմէական արուեստները, ահագին պաշար նոր արուեստի մը հիմքը դնելու համար: Ի՞նչ ունինք մենք. – Գողթան երգե՞րը. քանի՞ տողէ բաղկացած են եւ ինչո՞վ նոր կարող են հանդիսանալ: Մենք մեր աստուածներէն շատերը գողցած ենք ուրիշներէ եւ. ինչպէս քիչ առաջ ըսի, կ՚ամչնամ յիշելու, փայտէ քուրմերուն համար իսկ՝ ստիպուած էինք Հելլենացիներուն դիմելու: Երկրորդ, մեր եկեղեցին, միջնադարեան կաթոլիկ եկեղեցիներուն սահմանափակ մտայնութիւնը ունեցած չէ. ան չէ ճնշած ազատօրէն արտայայտւող գաղափարները եւ արգելք չէ հանդիսացած մտաւորական բնական զարգացման: Եւ վերջապէս, ո՞վ ըսաւ, որ Վերածնութիւնը արուեստի տեսակէտէն բեղմնաւոր եւ առաջադիմական եղած է: Ըստ իս, ընդհակառակն, ընդունելով կուրօրէն պեղումներէ երեւան ելած դասական գործերուն ընդօրինակութիւնը, Վերածնութեան շրջանը խառնաշփոթ դրութիւն մը ստեղծած է, արուեստը շեղեցնելով իր զարգացման բնականոն ուղիէն եւ ինք ալ վերածուելով անճաշակ եւ անտանելի ոճի մը, որուն անունն է Պարօգ: Այդ շեղման հետեւանքները մինչեւ այսօր զգալի են: Անոնք ընդօրինակեցին հելլենական գլուխ-գործոցներուն ձեւերը՝ առանց ունենալու Հելլենացիներու հոգին եւ աշխարհահայացքը: Եթէ խորը թափանցէք Վերածնութեան երեւան գալուն պատճառներուն-անշուշտ շատ եւ շատ հեռուէն-որոշ առնչութիւն պիտի գտնէք, օրինակի համար, ներկայ ապագայապաշտներուն հետ:

Հեթանոսականը. – Այդ չէի կարող երեւակայել. paradoxe մըն է այդ:
Մեհենականը. – Անուանեցէք ի՛նչպէս կ՚ուզէք, իրողութիւնը այն է որ թէ՛ այն ատենը, թէ՛ այժմ. արուեստ յօրինելու շարժառիթը առարկան է, առարկան իր մէջ, իրեն համար-insich: Վերածնութեան շրջանին կը սիրէին այն՝ որ կ՚երեւար. գիծը, ձեւը, գոյնը եւ ան ալ Հելլենացւոց աչքերով կը դիտէին, իսկ ներկայ ապագայապաշտներուն բաղձանքը ի՞նչ է՝ եթէ ոչ՝ նորէն առարկաները արտայայտել: Իրաւ է որ եթէ համեմատութիւնը ընենք երկու շարժումներուն, մեր համակրանքը այս վերջիններուն պիտի տանք, վասն զի ասոնք ոչ ոք կ՚ընդօրինակեն եւ լաւ թէ վատ կ՚աշխատին նոր հասկացողութեամբ եւ նոր ձեւերով արտայայտուիլ:

Հեթանոսականը. – Ներեցէ՛ք, եթէ Վերածնութեան շրջանը կարողացեր է տալ այդքա՜ն գլուխ-գործոցներ, ինչո՞ւ չենթադրել որ մենք եւս պիտի կարողանանք օր մը տալ այդպիսի գործեր:
Մեհենականը. – Ո՞վ կ՚ըսէ թէ ոչ: Արուեստը ազատութիւն է եւ ամէն ոք ազատ է ընտրելու իր ուղին, բաւական է որ տաղանդ ունենայ: Սակայն, ըստ իս, առարկան կը ճնշէ զայն եւ անոր թեւերը կը փշրէ: Արուեստը միջոց մըն է ազատելու այդ առարկայական աշխարհէն՝ ապրելու համար բովանդակ տիեզերական կեանքին մէջ: Առարկաները մեզի համար տիեզերքի մտածումներն են, մենք անոնց մէջ մեծ խորհուրդ կը նշմարենք, անոնց շունչ կուտանք, կ՚ապրեցնենք եւ կը լուանք աստուածային լոյսով: Առարկաները սիրել առարկաներուն համար՝ թանձրապաշտութիւն ըսել է, իսկ անոնց մէջ խորհուրդ նշմարել՝ աստուածանալ ըսել է. ես կը կարծեմ որ արուեստին յատուկ ուղին այս վերջինն է:

Հեթանոսականը. – Բայց դուք կը մոռնաք որ մեր ժողովուրդը այդքան չարչարանքներէ, սարսափներէ եւ կոտորածներէ յետոյ, պէտք կը զգայ ապրելու, խնդալու, զուարճանալու, մէկ խօսքով՝ վայելելու կեանքը:
Մեհենականը. – Կարող է լինել. զարմանալին միայն այն է որ անոնք որ դեռ երէկ կու լային ու կ՚ողբային դիակներուն արիւնը եւ կոտորածներուն սարսափը, այսօր բաժակը կը բարձրացնեն, պարի կը հրաւիրեն եւ հեշտանքի “տաճարը” կը կառուցանեն: Չկարծէք, կ՚աղաչեմ, որ ես բարոյականութիւնը կ՚ուզեմ պաշտպանել՝ պէտք ունի՞մ արդեօք կրկնելու այն տարրական ճշմարտութիւնը թէ արուեստը բարոյականութենէն կամ անբարոյականութենէն դուրս է. լաւ գրուած գործ մը միշտ բարոյական է: Ես կ՚ուզէի ըսել որ եթէ ժողովուրդը ծիծաղի պահանջը կը զգայ, այդ պատճառ մը չէ որ բանաստեղծը ստանձնէ ծիծաղեցնողի դերը: Ժողովուրդը ունի իր խեղկատակները եւ իր ծառաները որոնք կ՚ապրին զայն շահագործելու համար: Բանաստեղծը կամ արուեստագէտը չպիտի այս աստիճան ստորանայ. ան պիտի միշտ յիշէ որ քանի մը ընտիր անձնաւորութիւններ պիտի հասկնան զինքը: Ամբոխը եւ իր ծառաները կ՚ատեն բանաստեղծը եւ կը շահագործեն զայն: Ամէն մէկ մարտիրոս իր առաքելական պաշտօնը ունի, եթէ ոչ՝ ի զուր է անոր թափած արիւնը: Եթէ Հայ ժողովուրդի դարերուն մարտիրոսութիւնը, տիեզերական կեանքին մէջ չպիտի կարողանայ առաքելանալ եւ ստեղծել իր տառապանքներուն զարմանահրաշ պատկերը, եթէ այս բոլոր չարչարանքները պարի ու ծիծաղի պիտի վերածուին, այն ատեն ոյժը ունենանք ըսելու որ մենք արժանի էինք մեր պատմութեան: Ո՛չ բարեկա՛մ, մենք, Մեհենականներս, Հեթանոսներ չենք, մենք եւս կը սիրենք գինին, կինը եւ կեանքը, ունինք բնական շատ ուրիշ պահանջներ. վասն զի մահկանացու ենք: Բայց ատով չէ որ արուեստ կ՚ուզենք ստեղծել: Մեր ուղին տարբեր է:

Կոստան Զարեան, «ՄԵՀԵԱՆ», 1914թ.,1 մայիս

Հ. Գ. – Այս դժնդակ տարիներին հայ մտավորականների մի երևելի փաղանգ (որոնց մեջ էր նաև «հեթանոսության երգիչ»՝ Դանիել Վարուժանը), փորձում էր հայոց փրկությունը, վերածնունդը վերագտնել Հայոց Հնագույն Արմատների մեջ: Սակայն, այնքան մեծ էր հուդա-քրիստոնեական «մամլիչի» ազդեցությունը, որ հայ մտավորականներն այսպիսի «ինքնապաշտպանական» մեհենականության կարիքն ունեին, որպեսզի անկասելի դարձնեին Հայոց Հավատքի վերադարձը… Մենք այդ մտավորականների որոշ գործերին դեռ կանդրադառնանք:
«Հայ-Արիներ»

«Հայ Արիներ» Թիվ 50, 51, դեկտեմբեր, 2004թ.


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 29 other followers