Ո՞վ է վերջապես Նոյը կամ Նոյ առասպելապատումի իրական արմատների հարցը

Տհասը մի քար գցեց ջրհորը, հազար խելոքներ այն չկարողացան հանել:
Հայ ժողովրդական ասացվածք

Հայկ-խալդյան տոմարի 4500-ամյա տարելիցի առթիվ նվիրում եմ մեծ երախտավոր` «Համաշխարհային ջրհեղեղի» առասպելական հերոս Հայկ-Խայկ-Խոյ-Նոյ-Ուտնապիշտայի հիշատակին
ԵՐԵՎԱՆ 2004 /Բ.Հ.Տ.4496/

Նոյ առասպելապատումի իրական արմատների հարցը

Նոյ Նահապետին վերագրվող համաշխարհային ջրհեղեղից մարդկությանը փրկելու և այդ մարդկությանը Արարատ սարի հարակից տարածքներում վերաբնակեցնելու գործընթաց-երևույթի հիմքում իսկապես պատմագիտորեն հաստատվող անհերքելի փաստերն են: Ինչպես ստորև կտեսնեք, այն ուղղակիորեն կապված է շումերա-խուրիական էթնոսի, Միջագետքից Հայքի տարածքը մոտավորապես մ.թ.ա. XX-րդ դարում, վերագաղթելու ընթացքի հետ:

Մոտ չորսից – հինգ հազար տարվա վաղեմություն ունեցող և փլատակների տակ առ այսօր պահպանված Ուրի (և այլ քաղաքակրթության կենտրոնների) արքայական դամբարանների պեղումներից հայտնաբերված սեպագրերի մերօրյա վերծանված նյութերը վկայում են [1-9], որ շումերները (Արատտա երկրի նախկին բնակիչների մի մասը [8]), միջագետքում` Ուրում, Ուրուկում, Լագաշում, Մարաղայում և միջագետքյան այլ բնակավայրերում կերտելով համարյա քաղաքակրթության առաջին օրրանները, Խոյ-խուրիական (գրականության մեջ` հին Խուրիներ) անունով նորից վերագաղթել են Արատտա երկիր` պատմական Հայքի տարածք: Այս վերաբնակեցված երկրում նրանք բարգավաճել են (գրականության մեջ Նոր խուրներ անունը կրելով), համաշխարհային քաղաքակրթությանը թողնելով Միտանիի, ՈՒրարտուի և այլ պետական միավորումների հարստությունները [7-13]: Այս վերագաղթի պատճառները և ծավալները այնքան համապարփակ զանգվածային բնույթ են կրել, որ հարևան ժողովուրդների շրջանում (նաև` հետագա դարերում) առասպելականացվել են որոշակի պատումներով: Դրանցից մեկն էլ Էբրայական տարբերակն է, որը գրի է առնվել, մ.թ.ա. VI-րդ դարում, Երեմիա իմաստունի կողմից, Հին կտակարանում, որը և մարդկությանը հայտնի է «Նոյան Տապան» կամ «Համաշխարհային ջրհեղեղ» անունով:

Հիշենք միայն, որ այսօր «Համաշխարհային ջրհեղեղ» առասպելապատումի թեմայով ունենք երկու տասնյակից ավելի տարալեզու սեպագրանյութերի վկայականներ, որոնց տարիքը 1000-1500 տարիներով գերազանցում է Էբրայական տարբերակը [8,12].
Ստորև փորձենք պարզել, թե իրականում ով է եղել Նոյ նահապետը, որին Աստվածաշնչում առասպելապատել է Երեմիա իմաստունը` նրան դուրս բերելով հրեա ազգից` Մաթուսաղայի թոռ, Ղամեքի որդի [14]: Վերջինս, մեր կարծիքով, իրականությանը բոլորովին չի առնչվում:

Այս վիճահարույց խնդիրը հանգամանալից քննարկելու համար, մեր ձեռքին առայժմ ունենք հետևյալ փաստարկները.
1.Դեռևս միջնադարում Վարդան աշխարհագիրը (VII-րդ դար), հիշատակելով Նոյի գերեզմանատեղին (տապան բառը հայերենում ունի նաև գերեզման իմաստը), այն տեղակայում է պատմական Հայքի Խոյ գավառում (հին Նախճևանում, Ուրմիա լճի արևմտյան ափին): Նոյի տիկնոջ գերեզմանատեղին հիշատակում է պատմական Հայքի Մարանդ քաղաքավանում, որը նույնպես գտնվում է Խոյի գավառում[14]: Այս տեղեկատվությունից հետևում է, որ Նոյի տոհմի տապանադաշտը գտնվում է Արարատ լեռան հարակից Խոյի գավառում:
2. Դեռևս V-րդ դարում, մեծ պատմահայր Մովսես Խորենացին [15] հիշատակում է, որ անհիշելի ժամանակներում, երբ կործանվեց Բաբելոնի ամբարտակը (շեշտում եմ ամբարտակը և ոչ թե` աշտարակը, պատմահայրը այդպես է հիշատակել, տես հին ձեռագրերը, որի աշխարհաբար թարգմանությունը քննվել է Լ. Միրիջանյանի կողմից [16]), Հայոց ազգի նահապետ Հայկը, իր ողջ տոհմով, Միջագետքից (Բաբելոնից) վերագաղթեց Հայքի տարածք ( Արարատ լեռան հարակից տարածքները) և հիմնադրեց մոտ չորս տասնյակ նախարարական տներ: Ինչպես մեծ պատմահայրն է նշում, նա այս տեղեկատվությունը ստացել է Մար Աբաս Կատինայի գրքից, որը և իր հերթին այն քաղել է պարսկական թագավորության սեպագրատան արխիվներից, որը զետեղված էր արքայանիստ Տիզբոնում: Պետք է փաստել, որ մ.թ.ա. IV-դարում, Տիզբոնում հավաքված էին սեպագրասալիկների հարուստ արխիվներ` բերված Բաբելոնից, Նինվեից, Միտանիից, ՈՒրարտուից և այլ վայրերից: Այստեղ լրացուցիչ հետազոտությունների կարիք կա` պարզաբանելու այն խնդիրը, թե երբ և ինչ պարագայում է Հայկի տոհմը Հայքից գաղթել Միջագետք: Նշենք, որ հարակից հարցերով հաջողված հետազոտություններ է կատարել հնագետ Արտակ Մովսիսյանը [8]: Լրացուցիչ պարզաբանման կարիք կա հետևյալ հարցերում.
– Հայկի (Խալդի) տոհմը ինչ հետքեր է թողել Միջագետքում,
– նրանք երբ և ինչ պարագայում (պատճառով) են թողել Միջագետքը և վերագաղթել Հայքի տարածք:
3. Ի լրացում վերը նշված փաստերի, վերհիշենք, որ մ.թ.ա. VI դարում Էբրայական պատմագիր Երեմիա իմաստունի կողմից Աստվածաշնչում զետեղված «Համաշխարհային ջրհեղեղ» և «Նոյան տապան» առասպելներից տեղեկանում ենք, որ անհիշելի ժամանակներում տեղի ունեցած «Համաշխարհային ջրհեղեղի» պատճառով և Աստծո բարեհաճ կամքով, Նոյ Նահապետը իր տոհմը բնակեցնում է Արարատ լեռան գագաթին և նրա հարակից տարածքներում: Ընթերցողին պետք է հավաստեմ, որ «Համաշխարհային ջրհեղեղ» կոչվող երևույթը, միայն տեղային, տարածքային իմաստ է պարունակում և, ամենայն հավանականությամբ, այն գործել է Եփրատ և Տիգրիս գետերի ստորին հոսանքներում` Բաբելոնում և դրանից հարավ տարածքներում: Այս հարցին կանդրադառնանք հոդվածի վերջում, այն մասամբ արծարծված է նաև [17] գրքույկում:
4. Միջագետքի վաղ շրջանի քաղաքակրթության կենտրոններ ՈՒրի, Շուրուպակի փլատակներում, հնէաբաններ Դ. Սմիթի և Լ. Վուլլի հայտնաբերած «Գիլգամեշ» էպոսի սեպագիր աղյուսների բովանդակության վերծանումը, ի լուր աշխարհի ցնցող բացահայտումների հանգեցրեց, հանրությանը տեղեկացնելով, որ «Համաշխարհային ջրհեղեղի» առասպելական հերոսը նախ և առաջ Ուտնապիշտումն է, որին որոնելու համար ջանք չի խնայել Շումերի տիրակալ Գիլգամեշ արքան` տևականորեն դեգերելով Արատտա երկրում: Վիկտոր Դրաչուկը իր «Дорогами тысячелетий» գրքում, մեջբերելով Դ. Սմիթի խոսքերը, վկայում է, որ էբրայական տարբերակի Նոյը (որը Ուտնապիշտումից երիտասարդ է, առնվազն, 1500 տարով) послужил прообразом библейского Ноя и каму народ дал имя Утнапиштум, и после этого сторонники Библи уже нечего не могли возразить [18]:
5. Արժեքավորում եմ նաև Էդմոն Խուրշուդյանի տեսակետը [12], համաձայն որի, «Աստվածաշնչում տրված Նոյան տապանի պատմությունը, հավանական է, հրեաները վերցրել են իրենց բաբելական գերության ժամանակ Ուտնապիշտումի մասին բաբելական առասպելից, իսկ վերջիններս էլ վերցրել են էլ ավելի հին` շումերների Զիուսուդրա դյուցազունի առասպելներից: Այս վերջին երկուսը (տեղեկատվությունները) հայտնաբերվել են ներկա հարյուրամյակում` սեպագիր արձանագրությունների ձևով, բայց ջրհեղեղի մասին աշխարհն իմացավ Աստվածաշնչից` որպես հրեական ավանդություն»:
– Այստեղից բխում է հետևյալը.
– Նոյ նահապետը, որպես պատմության թատերաբեմում գործող անձ, ոչ մի կապ չի ունեցել եբրայական քաղաքակրթության հետ: Նա գործել է Միջագետքում, շատ ավելի վաղ (10-15 դար առաջ) ժամանակներում, երբ դեռ էբրայական քաղաքակրթություն գոյություն չուներ: Նա իր տոհմին Միջագետքից վերաբնակեցրել է Հայքի տարածքում, դա այն է, ինչ հիշատակում է նաև մեծ պատմահայր Մովսես Խորենացին, Հայկ նահապետ անունով [15]:
6. Եղածին ավելացնենք ևս մի առարկայական փաստարկ:
– Ներկա պահին, XX-րդ դարում հայտնաբերված շումերական, հին խուրիական (միտանյական, ուրարտական) վերծանված սեպագիր սալիկների բովանդակությունից տեղեկանում ենք (հատկապես` Լ. Վուլլի արշավախմբի կողմից պեղված սեպագրասալիկներից) [1-9], որ շումերա-խոյ[խալդ] -խուրիական քաղաքակրթությունը ՈՒրում կտրուկ ընդհատվում է, մ.թ.ա. XX-րդ դարում, և այն նոր խուրիական քաղաքակրթության տեսքով ծաղկում է ապրում Բաբելոնից հյուսիս, Եփրատ և Տիգրիս գետերի վերին հոսանքներին հարակից տարածքներում` Միտանիում, ՈՒրարտուում, Մարանդում, Մարաղայում, ՈՒրտեխինում (Արցախում) և այլ` ի սկզբանե հայաբնակ տարածքներում: Այս ամենը մեր ազգի նախնյաց մաքառումների ճակատագրական պահերի պատմությունն է, և հարկավոր է այն գերխնամքով մշակել:
– Պարզաբանել է պետք, թե ինչը դրդեց շումերա-խուրիական ժողովուրդներին ազգովին վերագաղթելու Հայք և կերտելու Շուբարտուների, (Սուբարիների [9]) Ուրարտացիների [7] հարուստ ժառանգությունները:

Միգուցե` բազմաթիվ ջրհեղեղներից մեկը, որը հաճախ էր կրկնվում Միջագետքում, դարձել է այն ճակատագրական դրդապատճառը, որ շումերական (խալդյան) ժողովուրդը արդեն Խոյ-խուրիական անունով վերագաղթել է նախնյաց հայրենիք` պատմական Հայքի տարածք:

Անհրաժեշտ եմ համարում նորից շեշտել, որ այս ազգովին տեղահանման երևույթը, ողջ հետևանքներով հանդերձ, այնքան տպավորիչ է եղել, որ հարևան ժողովուրդները ևս, դարեր անց հորինել են առասպելներ, որոնց բովանդակությունը, իբրև կանոն, մնացել է նույնը. միմիայն գործող հերոսի (վերաբնակեցումը կազմակերպողի) անունն է փոխվել: Մի դեպքում Զիուսուդրա, Ատրախասիաս, Ուտնապիշտում, Դեվկալյո և այլ անուններով և, վերջապես, Էբրայական տարբերակում` Նոյ անունով:

Այս պարագայում խոր համոզմունք ունեմ, որ Նոյ անվանումը Էբրայացոց մոտ, ծագել է Խոյ-խուրիների ինքնանվանումից: Նրանք, դարերի ընթացքում մոռացության մատնելով գործող հերոսի անունը, իրենց հիշողության մեջ պահել են այդ դժբախտությունը ապրած ժողովրդի ինքնանվանումը` Խոյ, որը Էբրայական լեզվով, հավանաբար, հնչեցվել է Նոյ տարբերակով:

Հատկանշական է, նաև, որ այդ Նոյ-Խոյ բառի այլևայլ հնչեղությունները ունեն զուտ հայկական հետևյալ հոմանիշները` Նոյ-Խոյ (Խուրի)-Խայ Հայ-Հայկ-Խայկ-Խալդ, այդ բոլորն էլ մեր ինքնանվանումն է, որը այսօր էլ շարունակվում է հայոց բարբառներում:

Ուրույն հետաքրքրություն է ներկայացնում նաև հետևյալ փաստարկը: Մեր կողմից հանրությանը ներկայացված (Հայերը «Համաշխարհային ջրհեղեղից» առաջ) գրքույկում [17] ստուգաբանվել է նաև օտարների կողմից մեզ տրվող որոշ անունների բովանդակությունները, այն է` Արմիանի, Էրմանի, Էրիմանի և այլն: Պարզվում է, որ դրանք բոլորն էլ մեր Խոյ (Հայ) ինքնանվան բառացի թարգմանություններն են` հարևան ժողովուրդների լեզվով: Նրանք պարզապես մեզ իրենց լեզվով անվանել են Խոյ (հայկական վայրի քարայծ, ձյունե այծ)` կենդանուն պաշտող մարդիկ:

Ընթերցողին, անշուշտ կհետաքրքրի նաև, թե համաշխարհային ջրհեղեղ հասկացությունն ի՞նչ իմաստ ունի և Որտեղից է ծագել ու շրջանառության մեջ մտել Միջագետքի ժողովուրդների առասպելներում:

Փորցենք այս հարցի լուսաբանմանը մի փոքր ավելի գիտական հիմնավորում տալ:
1. ՀՍՀ-ի I-ին հատորի 691 էջից տեղեկանում ենք, որ Արարատ լեռը բազմածին հրաբխաժայթքումներից է առաջացել, որի գագաթային մասը ամենաերիտասարդ լեռնագոյացությունների շարքին է պատկանում: Նա կազմավորվել է Նեոգենի դարաշրջանում, որի հասակը գնահատվում է միջինը 10 միլիոն տարի: Իսկ Արարատյան դաշտի տեղանքի (ներկա ձևի) գոյացման հասակը 10-100 անգամ ավելի հին է, քան Արարատ լեռան հասակն է: Ներկայացվող այս գիտական փաստերը, որոնք գնահատվում են ռադիոակտիվ ապարների կյանքը կիսաքայքայման գործընթացի ուսումնասիրման մեթոդով, հավաստում են, որ Հայքի տարածքը` տեղանքի ներկա ձևը, օվկիանոսի միջին մակերեսից բարձր է մոտ 1000մ.: Դրա մակարդակի հասակը, կայունացվել է ավելի վաղ, քան 10 միլիոն տարի առաջ:
2. Մյուս կողմից, ՀՍՀ-ի III հատորի 607 էջից տեղեկանում ենք, որ երկրագնդի սառցադաշտերի ջրերի պաշարները գնահատվում է երեսուն միլիոն խորանարդ կմ., որը համազոր է օվկիանոսի մակարդակի 60մ. հաստության շերտում ամփոփված ջրի ծավալին:

Երկրագնդի, ջրային պաշարների այնպիսի քանակ, որը կբերի օվկիանոսի միջին մակարդակի բարձրացում 100 մետրով, երբևէ և ոչ մի հազարամյա դարերում չի ունեցել և այն չի արտանետել գեոկոսմոս կամ հելիոկոսմոս: Ջրի մոլեկուլի ռեզոնանսային գծի (21սմ) հետազոտությունները, նշված միջավայրերում, թույլ են տալիս ենթադրելու, որ Երկիր մոլորակը իր ջրային պաշարները կորցրել է մարդկային քաղաքակրթության զարթոնքից հետո:

Պետք է ընթերցողին հավաստիացնեմ, որ երկրաֆիզիկայի բնագավառում ժամանակակից գիտական նվաճումները հերքում են համաշխարհային ջրհեղեղ երևույթի փաստացի լինելը:

Այս հարցում Երեմիա իմաստունի վկայումները` համաշխարհային ջրհեղեղ երևույթի մասին, առնվազն, անհիմն երևակայության արդյունք են թվում:

Բնականաբար, հարց է առաջանում, իսկ որտե՞ղ է պատսպարված ճշմարտությունը, չէ՞ որ երկու տասնյակից ավելին ազգեր իրենց սեպագրություններում, հերոսապատել, առասպելականացրել են Ատրախասիսին, Զիուսուդրային, Քսիսութրոսին, Ուտնապիշտումին, Մանուային, Դեկալիոյին, Նոյին, իսկ հայերը` Հայկ-Խալդին և այլն, գրավոր վկայություններ կան «Համաշխարհային ջրհեղեղի և այն հերոսների մասին. դրանք այսօր համարվում են հավաստի աղբյուրներ:

Արդարության դեմ չմեղանչելու համար պետք է վկայեմ, որ, իրոք, այդպես է, և հնէագետների ձեռքին կան 3000-5000 տարվա վաղեմության սեպագրված առասպելապատումներ` «Համաշխարհային ջրհեղեղ» տերմինը օգտագործվող նկարագրումներով:

Պետք է նշեմ նաև, որ այս հարցում մեր ձեռքին ունենք մի հզորագույն փաստարկ ևս, որը զետեղված է հենց այդ նույն սեպագրություններում:

Համաշխարհային ջրհեղեղի վերաբերյալ ամենահնա- գույն սեպագրությունները վերագրվում են Շումերա-Աքքադական միացյալ թագավորության` Սարգոն Աքքադացու թոռ Նարամ Սուենին (մ.թ.ա. 2236-2200թթ.), որը իր քաջագործությունները և ռազմական հաղթանակների փառքը բնութագրելիս գործածել է (և ոչ միայն Նարամ Սուենը) նաև հետևյալ ածականները` իրեն բնութագրելով «տիեզերքի թագավոր», «համայն աշխարհի թագավոր», «աշխարհի չորս ծայրերի թագավոր», մինչդեռ նրա թագավորությունն ընդգրկել է միայն Միջագետքը:

Ուրեմն, տվյալ ժամանակահատվածում համաշխարհային բառ-տերմինը, Նարամ Սուենի և հետագայում` նրա սեպագրերը վերատպողների նյութերում Համաշխարհային ջրհեղեղ հասկացությունը պետք է, որ վերագրվեին, սահմանափակված լինեին (կամ տեղի ունենար) միմյայն Միջագետքի գետերի` Եփրատի և Տիգրիսի ստորին հոսանքներով: Այստեղ էլ հենց քաղաքակրթության հզոր հետքեր են թողել Արատտայից գաղթած Շումերա-Խոյ-խուրիական ցեղերը, և նրանք, ամենայն հավանականությամբ, ջրհեղեղի պատճառով Եփրատի և Տիգրիտի ստորին հոսանքները թողնելով` վերագաղթել են իրենց նախնյաց Արատտա երկիր և հզորագույնս ծաղկեցրել Միտանյան (մ.թ.ա. 1700-1100թ.թ.), Ուրարտուն (մ.թ.ա. 900-600թ.թ.) Մարաղան, Մարանդը, Ուրտեխինին և այլն մանր պետական միավորումները:

Այսպիսով` ապացուցված պետք է համարել, որ «Համաշ-խարհային ջրհեղեղ» առասպելապատումի բազմաթիվ տարբերակների մեծ մասը, ընդամենը, Հայոց էթնոս` Խոյ-Խուրիների ապրած կյանքի, այն է` վերագաղթի ժամանակահատվածի, առասպելականացված նկարագրությունն է լոկ:

Քննարկվող խնդիրների ամսին, մի փոքր ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ [17] աշխատանքից:

Հրաչյա Բախշյան՝ Ֆիզ-մաթ. գիտությունների թեկնածու

«Հայ Արիներ» Թիվ 48, 49, նոյեմբեր, 2004թ.

About these ads

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 29 other followers

%d bloggers like this: