Հայոց Սրբազան Լեռան Մասիս Եւ Արարատ Անունների Մասին

Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր երկգագաթ լե- ռը (5.165մ.) հայերը կոչել են Սիս և Մասիս: Մասիսը հայտնի է նաև Արարատ անունով: Հայոց պատմության շատ հարցերի ու Հայոց հնագույն շատ անունների նման հայոց արբազան լեռան Մասիս և Արարատ անեւնները ևս հետաքրքրել են ուսումնասիրողներին և բազմաթիվ հարցերի տեղիք տվել: Իսկ հարցերը շատ են, ինչո՞ւ սրբազան այս լեռն ունի երկու անուն՝ Մասիս և Արարատ, ո՞րն է հնագույնը, ի՞նչ են նշանակում Սիս, Մասիս և Արարատ անունները, ինչո՞ւ և ե՞րբ է սարը կոչվել նաև Արարատ և այլն:
Անդրադառնանք այս հարցերից յուրաքանչյուրին և փորձենք պարզաբանել դրանք:
Նախ՝ անդրադառնանք Սիս և Մասիս անուններին, որոնք լեռան հնագույն անուններն են: Նկատում ենք, որ Հայկական լեռնաշխարհի այլ լեռնագագաթներ ևս կրում են Մասիս անվանը մոտ անուններ: Այսպես. Վանա լճից հյուսիս գտնվող լեռը կոչվում էր Նեխ-Մասիք (Սիփան)1 Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում՝ Հայկական Միջագետքում գտնվող լեռը հունական2 և հայկական3 հնագույն գրավոր աղբյուրներում կոչվում են Մասիոս կամ Մասիոն (այժմ՝ Տուր -Աբդին): Ասսուրական գրավոր աղբյուրները այս լեռների համար օգտագործում են Քաշշիարի լեռներ4 անունը: Շումեր-աքադական «Գիլգամեշ» դյուցազնավեպից հայտնի է երկգագաթ Մասու կամ Մաշու անունով լեռը5, որի հետևից ծագում ու մայր է մտնում արևը, և որի վրա կանգ է առել Ուտնապիշտիի տապանը (հմմ. Նոյի տապանը): Մասու-Մաշուն հաճախ նույնացվում է Մասիոս-Մասիոն լեռների հետ:
Սիս և Մասիս անունների ծագման մասին եղել են բազմաթիվ բացատրություններ ու տեսակետներ, որոնք շարունակվում են մինչ օրս: Բացատրություններից հնագույնը Մ. Խորենացու բացատրությունն է: Մ. Խորենացին իր «Հայոց պատմություն» աշխատության մեջ գրում է, որ Մասիս անունը առաջացել է Հայկի թոռնորդի Ամասիայի անունից6 (Հայկ, Արամանյակ, Արամայիս, Ամասիա): Տեսակետներից մեկի համաձայն Մասիս, Մաշու-Մասու անունները «զույգեր», «զույգ լեռներ», «երկվորյակ լեռներ»7 իմաստներն ունեն: Տարածված տեսակետներից մեկի համաձայն «Մասիս» անունը առաջացել է «մաս» բառից, քանի որ լեռը բաղկացած է 2 մասից և այլն: Սակայն լեռան վեհապանծ տեսքը այլ բան է հուշում: Սիսը և Մասիսը իրենց տեսքով (միայնակ երկգագաթ՞՞) այն տպավորությունն են թողնում, որ ասես անմիջականորեն բուսել են Մայր Երկրից, հողից և շատ ամուր կապված են նույն հողին:
Այլ դեպքերում բարձր լեռնագագաթները միայնակ չեն և անմիջականորեն կպած չեն մայր հողին: Նրանք լեռնաշղթաների բարձր գագաթներ են:
Մասիս (Սիս, Մա-Սիս) լեռան տեսքը հուշում է, որ Սիս անունը կարելի է կապել «կաթնաբեր մասունք մարց»8 բառի հետ: ՞՞՞-ե. մի շարք լեզուներում (սլավոնական, ալբաներեն, նաև էտրուսկերեն) հանդիպում են իմաստով և հնչողությամբ Սիս անվանը մոտ բառեր9:
Մա-սիս անվան «Մա»-ն հայոց լեզվում «սերել» իմաստն ունի, այն է. մայր: Հետևաբար կարելի է ասել, որ Մասիսը Մայր Սիս իմաստն ունի: Հայերը Սիս և Մասիս կոչելով Հայկական լեռնաշխարհի գրեթե կենտրոնում գտնվող երկգագաթ այս լեռը, դիտել են իբրև Մայր Երկիրը, հողը սնուցող մասունքներ, որոնք իրենց բարձր գագաթներով տիեզերական կենսատու հոսք են ստանում և սնուցում անմիջականորեն իրենց կպած Մայր հողն ու երկիրը:
Հայտնի է, որ շումերները Միջագետքի հարավային մասերն են իջել Հայկական լեռնաշխարհի հարավային մասերից, տանելով իրենց հետ բնօրրանում ստեղծված մշակութային շատ արժեքներ, այդ թվում՝ նաև կրոնադիցաբանական: Անշուշտ նրանք իմացել են նաև Հայկական լեռնաշխարհի Սիս ու Մասիս անուններով երկգագաթ սրբազան լեռների մասին և նոր հայրենիքում խոսելով ջրհեղեղի մասին, տապանի երկգագաթ սարը կոչել են Մասու-Մաշու: Ի դեպ գագաթը, որի վրա կանգ է առել Ուտնապիշտիի (Նոյի) տապանը կոչվում էր Նիսիր, որը հեռավոր նմանություն ունի Մասիս անվան հետ: Մասու-Մաշու երկգագաթ լեռը, որտեղից ըստ «Գիլգամեշի» ծագում և մայր է մտնում արևը, պատկերված է նաև աքադական կնիքների վրա, ընդ որում լեռները պատկերված են այնպես, ինչպես դրանք երևում են միջագետքից, այն է. Մասիսը պատկերված է ձախ կողմում, իսկ Սիսը՝ աջ կողմում:
Հայերը սուրբ, աստվածային լեռ են համարել Մասիսը, որի գագաթին չպետք է դիպչի մահկանացու մարդու ոտքը: Հայոց հավատալիքներում լեռը պահպանում են քաջքերն ու վիշապազունները: Հիշենք Մ. Խորենացու վկայությունը, երբ հայոց Արտաշես արքան անիծում է որդուն՝ Արտավազդին ասելով.
Թե դու հեծնես որսի գնաս
Ազատն ի վեր, դեպի Մասիս
Քաջքերը քեզ բռնեն տանեն
Ազատն ի վեր, դեպի Մասիս10:
Մասիս լեռը պահպանող այս քաջքերն ու վիշապազունները հիշեցնում են «Գիլգամեշ» դյուցազնավեպի Մասու-Մաշու լեռների դարպասները պահպանող ու միայն աստվածների համար այն բացող մարդակարիճներին: Հայոց համար Մասիսի ձյունն անգամ սուրբ է համարվել: Երբ Խ. Աբովյանը գերմանացի գիտնական Ֆ. Պարրոտի հետ բարձրացել է Մասիսի գագաթը, այնտեղից շշով ձյուն է բերել, որը պահել է իբրև սրբազան մասունք:
Այսպիսով միանշանակ կարելի է ասել, որ Հայկական լեռնաշխարհի այլ մասերում գտնվող Նեխ- Մասիք, Մասիոս-Մասիոն, նաև Մասու-Մաշու անունների համար հիմք է եղել հայոց սուրբ լեռան՝ Մասիս հնագույն անունը:
Մասիս անունից բացի լեռան համար օգտագործվում է նաև Արարատ անունը, որը Հայաստան երկրին տրվող հնագույն անուններից է: «Արարատ» անունն իր իմաստով ու բացատրությամբ հասնում է արարչագործության ժամանակներ և «արարելու, ստեղծելու տեղ, վայր» իմաստն ունի11: Արարատ անունը տարածվել է աշխարհում Աստվածաշնչի միջոցով: Ըստ հին կտակարանի Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյի տապանը կանգ է առել Արարատի լեռներին12: Աստվածաշնչի եբրայերեն բնագիրը Հայաստանի համար օգտագործել է Արարատի թագավորություն (Ուրարտու) անունը, իսկ Նոյյան տապանի սարը կոչել է Արարատի լեռներ (լեռ): Ավելի ուշ՝ մ.թ. առաջին դարի սկզբներին, երբ քրիստոնեությունն ավելի ամրապնդեց իր դիրքերը և դարձավ ավելի տարածված կրոն, Աստվածաշնչի քրիստոնյա մեկնիչները Արարատի երկրում (լեռներում) գտնվող Նոյյան տապանի սարը նույնացրին հայերի կողմից Մասիս կոչվող լեռան հետ և Արարատ-Մասիսը Արարատ անվամբ համարվեց Նոյյան տապանի լեռ:
Այսպիսով Հայկական լեռնաշխարհի գրեթե կենտրոնում գտնվող սրբազան լեռան Մասիս անունը հայերի կողմից լեռանը տրված հնագույն անունն է և Մայր-Սնուցող (Մա-Սիս) իմաստն ունի, իսկ Արարատ անունը լեռանը տրվել է ավելի ուշ՝ մ.թ. առաջին դարի կեսերին, իբրև Արարատ-Ուրարտու երկրի կենտրոնում գտնվող լեռ, ուր Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ, ոչ պատահաբար, հանգրվանեցին ու փրկվեցին Նոյի սերունդները:
Հայկական լեռնաշխարհում՝ Արարատի երկրում արարված մարդը Համաշխարհային Ջրհեղեղի ժամանակ իր փրկությունը նորից գտավ Հայկական լեռներում՝ Արարատի երկրում: Եվ Արարատի երկրում՝ Արարատ-Մասիս լեռան շուրջը Համաշխարհային Ջրհեղեղից հետո սկիզբ դրվեց մարդկային նոր քաղաքակրթությանը:
Անժելա Տերյան
1.Հ.Ժ.Պ., 1971թ. էջ 21.
2.Ստրաբոն, Աշխարհագրություն, xl, 14(2)
3.Աշխարհացույց
4.Հ.Ժ.Պ.Ք., էջ 15,16,21,
5.Հ.Ա.Պ., 1982, էջ 145
6.Մ.Խորենացի, Հայոց Պատմություն, 1981 էջ 50-51
7.Ն.Մարտիրոսյան, Պրպտումներ փոքրասիական անունների մասին, ՊԲՀ, 1961թ 3-4, էջ 107
8.Նոր Բառգիրք Հայկազյան լեզվի, էջ 746
9.Հ. Աճառյան, 2-րդ հ., էջ 471-472; В.Даль, Толковый словарь, М. 1956, ст.188
10.Մ.Խորենացի 1981 էջ 233
11.Ա.Տերյան, Հայաստանը արարչագործության և քաղաքակրթության բնօրրան 2002թ. էջ 18-19
12.Ծննդոց, – 4,5
«Հայ Արիներ» Թիվ 46, հոկտեմբեր, 2004թ.

About these ads

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 28 other followers

%d bloggers like this: