Հայկական բարձրավանդակը արիների՛ հայրենիքն է

Բաժիններ

Ջհուդամասոնություն     Հայապահպանում     Ցեղակրոնություն      Տեսաերիզ   Քաղաքական

Armenian Genocide  English Books   русские книги   Articles

Բարձունքը հաղթահարվա՛ծ է

53fb041f3f60b_large

1609753_373318706153711_2151407378584480566_n«Վերջին քսան տարվա քաղաքական վերնախավի մոտ, բացառությունները հարգելով, գերիշխել է ստրկամտությունը: Նրանք չեն հավատացել հայկական ներուժին: Նրանց մոտ գերիշխել է այն միտքը, որ «մենք քիչ ենք, մենք չենք կարող, մեզ թույլ չեն տա» և այլն: Մենք այդ կարծիքին չենք. մենք հավատացած ենք, որ առաջիկա տասնամյակները լինելու են որակյալ պետությունների տարիներ, ոչ թե մեծ: Եղանակ ստեղծողները լինելու են ոչ թե մեծերը, եղանակ ստեղծողը լինելու են որակյալները: Նախախորհրդարանը հավատացած է, որ հայերն ունեն այն ներուժը, որն անհրաժեշտ է մեր պատկերացրած որակյալ պետությունը ստեղծելու համար: Ստեղծելով այդ պետությունը՝ մենք եղանակ ենք ստեղծելու ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային մակարդակով»,- Ժիրայր Սեֆիլյան

10543536_1495497580694355_4763307157413372136_o«Որևէ դժվարություն հաղթահարելու համար կարևոր չեն ֆիզիկական տվյալները: Վերելքները հաղթահարվում են կամային հատկանիշներով»,- Ալեք Ենիգոմշյան

 

 

10622729_373285476157034_1313289995230964868_n«Մենք պետք է ի վերջո հասկանանք, որ մեր երկիրը բռնազավթված է՝ և´ դրսի, և´ ներսի ուժերի կողմից: Մենք ուզում ենք կառուցել պետություն, որը պատկանում է հային: Այսօր փաստացի մեր պետությունը մերը չէ: Նախ մենք չունենք պետություն, բայց այն, ինչ կա, դա էլ մերը չէ. սարերդ, ձորերդ, լճերդ՝ ամբողջը վաճառված են, էլ չեմ ասում պետական կառավարման համակարգը, որը զրո է»,- Եղիա Ներսեսյան

 

Կոչ Հայ Ազգին

ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ, ԺԱՄԸ 18:30, ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ

10246762_288174721350193_1530145905078861768_nՄայիսի 16-ին՝ ժամը 18:30-ին, Նախախորհրդարան ազգային-քաղաքական շարժումը Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք:
Հայաստանը բռնազավթված է ապազգային ու հանցավոր ռեժիմի ձեռքով: Ռեժիմը՝ իր պարագլուխ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, մեր երկիրը փաստացի վերածել է բաց սահմաններով համակենտրոնացման ճամբարի, որտեղ մեկ կանոն է իշխում՝ ստրկացի′ր կամ արտագաղթիր′ր:
Մեկ դար առաջ դարավոր թշնամու կազմակերպած կարմիր ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր ժողովուրդը այժմ էլ սպիտակ ցեղասպանության է ենթարկվում ցեղակից հակառակորդի ձեռքով:
Կոչ ենք անում համախմբվել, դառնալ ԱՆՊԱՐՏԵԼԻ ՈՒԺ ԵՎ ՀԵՌԱՑՆԵԼ կեղեքիչ ռեժիմին: Մենք պարտավոր ենք 2015 թվականին Մեծ Եղեռնի 100-ամյակը դիմավորել առանց այս ռեժիմի:
ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ, ԺԱՄԸ 18:30, ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ:

Պետք է ակտիվացնել Սերժ Սարգսյանից իշխանությունից հեռացնելու գործընթացը։ Այլ փրկություն Հայաստանն ուղղակի չունի։

heffern-serj-warlikcՍերժ Սարգսյանի հերթական պարտությունն արտաքին քաղաքականության ոլորտում վտանգում է երկրի ամբողջականությունը և պետականությունը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ուորլիքն ներկայացրել է մի զեկույց, որի հիմնական ուղերձը այն է, որ Արցախը պետք է հողեր հանձնի Ադրբեջանին։ Ուորլիքին անմիջապես աջակցել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը`գրելով, որ «Արցախին հարակից օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը»։

Սա ուղղակի հերթական ապացույցն է այն բանի, թե ինչ հակապետական ռեժիմի հետ մենք գործ ունենք Հայաստանում։ Հենց Սերժ Սարգսյանի գործունեության արդյունքն է այն, որ մեր դեմ այսպիսի գործընթաց է սկսվել։ Հիշեցնեմ, որ տարիներ առաջ հայ–թուրքական «քիրվայության» ակտիվ փուլում Սերժ Սարգսյանն ինքն ասել է, որ Հայաստանը պատրաստ է տարածքներ հանձնել Ադրբեջանին (Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին”)։

Բայց եթե Սարգսյանն է այդպիսի բան ասում, ինչու՞ դա պետք է մեր դեմ չօգտագործեն։ Իհարկե, այստեղ կարևոր է նաև Ռուսաստանի և ԱՄՆ սրված հարաբերությունները, բայց փաստն այն է, որ հենց Սերժ Սարգսյանն է առիթ և պատճառ տվել հողերը հանձնելու մասին խոսակցություններին և գործընթացին։ Այս իրավիճակը վկայում է այն մասին, որ պետք է ակտիվացնել Սերժ Սարգսյանից իշխանությունից հեռացնելու գործընթացը։ Այլ փրկություն Հայաստանն ուղղակի չունի։

hasarakutyun.am

Մայիսի 16-ը՝ նոր գործընթացի սկիզբ

ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպանների հայտարարությունների, Հայաստանին սպառնացող ներքին և արտաքին վտանգների, ինչպես նաև Մայիսի 16-ին կայանալիք հանրահավաքի մասին:

Մենք խնդիր ունենք ազատագրելու Հայաստանը, ազատագրելու Երեվանը

Շուշիի հաղթանակի, Քեսապում ծավալվող իրադարձությունների և հայաստանյան ներկա իրավիճակի և դրա պատճառների մասին:

Ո՞վ է հանձնում ազատագրված տարածքները

levon-robert-serj-1Աշխարհը երեւի թե չի հասկացել, թե ինչպես կարող է պատերազմ հաղթած երկրի պաշտպանության նախարարը կանգնել ու հայտարարել, թե տարածքները երբ գրավում էին, ինքն ասում էր, որ դրանք պահելու համար չեն: Իսկ Սերժ Սարգսյանը Հայաստանի խորհրդարանում 2005 թվականին հենց դա էր հայտարարում, որ աշխարհի համար ընդունելի նախագահ դառնա:
Եվ կարծես թե դարձավ, կասեն շատերը: Իհարկե դարձավ, որովհետեւ նա հենց այդ պահին չդարձավ ամբողջ երկրի, այդ թվում տվյալ պահին Գերագույն գլխավոր հրամանատարի համար անընդունելի պաշտպանության նախարար, տեղի չունեցան նրա հրաժարականի կամ պաշտոնանկության պահանջով բազմահազաանոց ցույցեր:

Իսկ ինչ ասեց Սերժը ապրիլ 24-ի առիթով

(թարգմանաբար սերժերենից հայերեն)

Untitled12Մենք պետություն ունենք ու մեզ այլևս չեն կարող մորթել, իսկ հավելյալ ապահովության համար մեզ միայն Թուրքիայի ճանաչումն ու դատապարտումն է պետք, որպեսզի նորից չփորձեն մեզ մորթել:
Խնդրում ենք, հարգելի, ոչ թշնամի թուրքեր, ճանաչեք ու մի ձև դատապարտեք ինքներդ ձեզ մինչև եկող տարելից: Մենք էլ կհաստատենք, որ դուք ապաշխարհել եք ու մի կողմ եք դրել պատմության խարանը: Այլևս չենք հիշի մեզ մորթողներին, այլ միայն փրկողներին կգովենք: Մեկ էլ խնդրում ենք սահմանը բացեք, չէ որ այն ճանաչելով մենք հրաժարվում ենք տարածքային հատուցումից: Ու կլինի մեր միջև բնականոն հարաբերություն, որից դուք իհարկե հաճույք կստանաք, գուցե մենք էլ ստանանք:
Այլապես, հարգելի թուրքեր, մենք, որպես պետություն չենք կարողանա փակել այն հայերի բերանները, որոնք իրենց հյուրընկալող երկրներում նվիրված քաղաքացիներ են ու պարբերաբար հիշեցնում են Ցեղասպանության մասին ու նույնիսկ, ինչպիսի համարձակություն, խոսում են ինչ-որ հատուցման մասին:
Իսկ երբ բնականոն հարաբերություն լինի, մենք գուցե կարողնանք նրանց բացատրել, որ Հայաստանը, ներկայիս տարածքով, նույնպես կարող է համայն հայության հայրենիքը լինել, միայն թե շրջափակումը վերացրեք, մեկ էլ Բաքվին համոզեք, բավարարվի մեր խոստացած զիջումներով ու «ոչ պատերազմ – ոչ խաղաղություն» վիճակը վերանա:
Հ.Գ.
Մեկ էլ հիշեք, որ ինձնից թրքասեր ղեկավար Հայաստանը դժվար թե ունենա, իսկ իմ իշխանությունը «ողջամիտ ժամկետներ» ունի` օգտվեք հնարավորության պատուհանից: ԱՐՄԵՆ ԱՂԱՅԱՆ

Տես նաեւ Սերժ Սարգսյանը փորձում է կարգավորե՞լ ՀՅԴ-ի հետ հարաբերությունները

Ազատամարտիկներին արգելում են մեկնել Քեսաբ


Ապրիլի 21-ին ազատամարտիկների հինգ հոգուց բաղկացած առաջին խումբը փորձեց Երևանի Օդանավակայանից մեկնել Բեյրութ, որտեղից պետք է ուղևորվեր Լաթաքիայում ապաստանած քեսապահայության մոտ: Սակայն նրանց ընթացքը կասեցվել է: Անվտանգության ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել, որ նրանք նստեն օդանավ:

Ես մտադիր էի սոցիալական պայքարի դրոշը փոխարինել ազգային-ազատագրական պայքարի դրոշով և միանալ Նախախորհրդարանին

10011381_743035549063335_3082292055938824103_n• Վարչախմբի ու մեր ժողովրդի շահերն իրար հակասում են։
• Մենք ազգային պետություն չունենք, եղածը ժողովրդին ու մեր պետականությունը կործանող մի գործիք է։
• 1988-ին սկսված ազգային-ազատագրական պայքարը կիսատ է մնացել, այն պետք է ավարտել ազգային պետության կերտումով։

Քեսաբցիներից բաղկացած վաշտը տեղի հայության միակ ոգևորությունն է

kes
Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանը, ով արդեն կես ամսից ավելի է գտնվում է Քեսաբի մատույցներում, տեղեկացրել է, որ քեսաբցիներից բաղկացած վաշտ գոյություն ունի, ինչը տեղացիների միակ ոգևորությունն է:

“Հայրենիքից աջակցության բացակայությունը հուսախաբ է անում քեսաբցիներին, անտերության զգացում առաջացնում: Տասնյակ երիտասարդների հետ պայմանավորվեցինք ինքնապաշտպանական զորք կազմելու մասին, սակայն համայնքի ազգային իշխանության մարդիկ ձախողեցին՝ չնայած որ կառավարության հետ պայմանավորվել ենք քեսաբցի կամավորականներով երկրորդ գիծը պահելու: Ցավոք, Դաշնակցությունը, որ գերակա դիրք ունի տեղի ազգային իշխանության մեջ, որոշում է կայացրել զենք չվերցնել՝ իբր դրանով կվտանգվի հայերի անվտանգությունը: Չնայած սրան՝ մենք արդեն վաշտ ունենք, ինչը քեսաբցիների միակ ոգևորությունն է: Քաղաքական-ազգային հարց է նաև ինքնապաշտպանական հայկական զորք ունենալը, Քեսաբն ազատելուց հետո պաշտպանության գծում կանգնելը և այլն: Ցավոք, որոշ մարդիկ և ուժեր խիստ ապազգային դիրք են գրավել”,-նշել է պատգամավորը:

Վահան Բադասյանը վստահեցնում է, որ իրենց կյանքն էլ կտան հանուն ազգային արժանապատվության, ազգային համերաշխության և ազգային նպատակներին հասնելուն և խնդրում է Հայրենիքի ոչ անտարբեր ուժերին իրենց ուշադրությունն ուղղել Քեսաբին և քեսաբցիներին:

Վրացյանի ժառանգորդներից ի՞նչ էք սպասում

Hrant-1Simon_VratsianԱրդեն մեկ շաբաթ է, ինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Արցախյան պատերազմի Հադրութի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանը գտնվում է Սիրիայում՝ քեսաբահայերին պաշտպանելու նպատակով: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԼՂՀ պատգամավորն ասաց, որ իրադրությունը վերահսկվում է. «Հիմա 28 հայերից մոտ 20-ին տեղափոխել են Թուրքիայի տարածք, իսկ 8 հոգին անհայտ կորած է: Կոտորած, մորթել եւ այլ նման բաներ չեն եղել: Ցավոք սրտի, այստեղ մի թերություն կա, տեղական համայնքի իշխանությունները վախեցած են եւ զենքով պաշտպանվելը սխալ են համարում»: Ըստ Վահան Բադասյանի՝ իրեն ցավ է պատճառել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքերը, թե ուրիշ երկրների միջեւ տեղի ունեցող վեճերին մենք չպետք է խառնվենք. «Բայց խոսքը ուրիշ երկրների մասին չէ, խոսքը հազարավոր քեսաբցիներին է վերաբերում, այստեղ ցեղասպանության իրագործման հարց կա: Եթե ողջ լիներ Դրոն, Գարեգին Նժդեհը, այդպիսի դաշնակցականին կգնդակահարեին: Ես զարմանում եմ՝ ինչ վիճակի է հասել մեր ավանդական կուսակցությունը: Ցավ եմ ապրում: Չեմ ընդունում այն տեսակետը, թե սա մեր գործը չէ, սա ուրիշ երկրների գործն է»,- ասաց Արցախի խորհրդարանի պատգամավորը:  «Ժողովուրդ»

Տես նաեւ Հիմա` Նժդե՞հը, թե՞ մասոն Վրացյանը

Սերժ Սարգսյանը վախեցած է

48Վախեցած է այն պատասխանատվությունից, որ կարող է առաջանալ հայության գործոն դառնալով: Իր իշխանության տարիներին այս գործիչը զգալիորեն իջեցրել է հայկական գործոնի դերն աշխարհում, Հայաստան պետության դերը տարածաշրջանում, վաստակել անվստահելի գործընկերոջ կերպար, վաճառել հայոց ինքնիշխանությունը: Քեսաբում հաջողության դեպքում հայկական գործոնի դերը ավելանալու է, ինչն էլ խիստ վախեցնում է Սերժ Սարգսյանին: Նա պատրաստ չէ այդ գործոնին վայել պատասխանատվության, քանզի իր նախագահության ամբողջ շրջանում հայությանն օբյեկտի վերածելու քաղաքականություն է վարել:

“Այսօրվա դավաճան իշխանության հետ, ոչ մի հարց լուծել չենք կարող”

Հայաստանի բարգավաճման, ինքնիշխանության, ազատության ամենամեծ թշնամին ոչ թե Թուրքիան է, ոչ թե Ադրբեյճանը եւ անգամ ոչ Ռուսաստանը, բոլորովին ոչ: Դա մեր տգետ, դավաճան, կոռումպացված իշխանությունն է:

«Իշխանությունը զավթած անձի դիտարկումները արհամարհել է պետք»sefil-320x228

Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ ԵԿՄ համագումարի ժամանակ դժգոհող ազատամարտիկներին վերաբերող դիտարկումներին, գրել է. «Որևէ մեկին հիշեցնելու կարիք չկա, որ այդ անձնավորությունը ոչ թե երկրի նախագահ է, այլ իշխանությունը զավթած անձ, ով կտրված է հայությունից, իրականությունից, տրամաբանությունից, ով հայության խնդիրների պաշտպանը չէ, այլ սովորական բանդայի պարագլուխ, որին քննադատությունը և սարկազմը ոչինչ չի անի։
Ես ուզում եմ, որ մենք արհամարհենք հիշյալ անձնավորության կողմից պարբերաբար արվող դատողությունները և չարժանացնենք դրանք անգամ ծաղրի։ Մենք ավելի կարևոր իրադարձությունների շեմին ենք։ Մենք պարտավոր ենք կենտրոնանալ ազգային-ազատագրական պայքարի միջոցով ռեժիմից ազատվելու խնդիրների և ապագա Հայաստանը կերտելու վրա։ Մենք դրան ունակ ենք։ Մեր ժողովուրդը գիտակից և հոգատար ղեկավարության է արժան, և դա իրականանալու է»։

Ո՞վ է ազգի դավաճանը

1365399764_imagesԱմենամեծ վտանգը ոչ թե Վարպետյանից, այլ հենց ձեզանից է գալիս, պարոն Սերժ Սարգսյան: Որպեսզի խոսքս մերկապարանից չհնչի, մեկնաբանեմ, թե ո՞րն է ձեզանից եկող ամենամեծ վտանգը. նախագահման հենց առաջին տարին դուք փայլեցիք ձեր ապազգային գործունեությամբ. այնպիսի սայթաքում թույլ տվեցիք, որ մեր ազգային խնդիրները տարաք փակուղղի: Ձեր տղայական «Ֆուտբոլային դիվանագիտությամբ» ամբողջ ազգին կանգնեցրիք փաստի առաջ: Ազգի թիկունքին, գաղտագողի, Շվեյցարիայում ապրիլի 22-ի կեսգիշերին ստորագրվեց «ճանապարհային քարտեզ» անունը կրող արձանագրությունը. այդ դարձվածքն անգամ հուշում է, թե ինչ ճանապարհային քարտեզի մասին է խոսքը. դրանից էլ մեծ դավաճանությո՞ւն…

Պատերազմ հայ ազգի դեմ

«Այս իշխանությունը պատերազմ է մղում սեփական ժողովրդի դեմ, և այս պատերազմի գինը մեր ճակատագիրն է, մեր երեխաների ապագան, մեր հայրենիքը… Պատերազմ է մղվում ձեր դեմ` ներքին ու դաժան պատերազմ: Մի՛ խաբվեք զավթիչների հայկական անուններից, որոնք այդքան էլ հայկական չեն: Մի՛ խաբվեք նրանց կիսատ-պռատ հայերենից, որն այնքան էլ հայերեն չէ: Ոտքի՛, հա՛յ ժողովուրդ. ինքնակազմակերպո՛ւմ և ինքնապաշտպանությո՛ւն: Սա պատերազմ է, և մենք իրավունք չունենք պարտվելու: Պարտության գինը Հայաստանն է»:

ԼՏՊ կամ ոնց է լինում սխալ վերլուծությունը

levon-allienՈչ Ռուսաստանն ու ոչ Արեւմուտքը մեզ չեն օգնելու քրեաօլիգարխիկ վարչախմբից ազատվելու գործում: Գոնե այն պարզ պատճառով, որ հզոր ու հպարտ Հայաստանը ոչ ոքու պետք չէ: Բացի մեզնից, Հայաստանի քաղաքացիներից: Եւ ուրեմն Երեւանում “մայդանի” բացակայության պատճառը պետք է փնտրել ոչ այնքան Արեւմուտքի անտարբերության, կամ ազգի “բնազդային ռուսամետության” մեջ, այլ նախեւառաջ նման ու առավել հզոր “մայդաններ” հրավիրող ու հետո մեզ այնտեղ լքողների մեջ: Մեզ այլեւս ոչ “մայդան” է պետք, ոչ էլ այս կամ այն դեսպանի կարկանդակները: Մեզ պետք է ժողովրդի վստահությունը եւ այդ վստահությունը չվատնող ու չդավաճանող մարդկանց խումբ, որը կստեղծի իրական ժողովրդական իշխանություն, փոխելով ու արմատախիլ անելով այս մեռած ու չթաղած վամպիռների ոհմակը: Այսպիսի մի քաղաքական վերլուծություն…

ֆրակցիաներն այսուհետ անելիք չունեն

1466020_683488901684667_1501546984_n

Ստեփան Դանիելյան
Եթե այդ չորս ֆրակցիաներն իրենց մանդատները վայր չեն դնում, դա նշանակում է, որ ճանաչում են ԱԺ-ի օրինականությունը, որն, ըստ իրենց, հակասահմանադրական որոշում է ընդունել: Ցանկացած այլ նիստի մասնակցությունը նշանակում է, որ իրենք ճանաչում են ԱԺ-ի իրավասությունները որպես այդպիսին և որպես հետևանք նաև կոնկրետ այսօրվա որոշման օրինականությունը: Իսկ եթե վայր են դնում մանդատները, ապա ԱԺ-ն դառնում է մեկ “դաշինքի” խորհրդարան, որն արդեն չունի լեգիտիմություն: “Լեգիտիմություն”` նշանակում է հանրային վստահության առկայություն, այսինքն հանրության տարբեր տեսակետներն արտահայտող քաղաքական ուժերը ներկայացված են խորհրդարանում և այդ իմաստով այն լիարժեք է: Մեկ քաղաքական ուժի տեսակետը արտահայտող խորհրդարանը, որպես այդպիսին, չի կարող համարվել լիարժեք խորհրդարան:Այդ դեպքում փոխվում է քաղաքական իրավիճակը, ինչպես նաև լուրջ խնդրի առաջ է կանգնեցնում Ռուսաստանի, քանզի Ռուսաստանին պետք չի նման ձևով ընդունված պայմանագիրը, որը հետագայում ցանկացած պահի կարող է վիճարկվել: Մանդատները վայր դնելով ստեղծվում են շատ լուրջ քաղաքական հիմքեր հետագայում այդ պայմանագիրը վիճարկելու համար: Մյուս կողմից ,դրանով ավելի է իջեցվում Սերժ Սարգսյանի քաղաքական կարգավիճակը միջազգային հարթակներում:
Եթե այդ չորս ֆրակցիաների պատգամավորներն իրենց մանդատները վայր չեն դնում, ապա դա նշանակում է, որ նրանք լուծում են ընդամենը իրենց դեմքը փրկելու խնդիր, որն արդեն քաղաքական գործունեություն չի կարող համարվել, այլ ընդամենը անձնական խնդիրների լուծման PR միջոց է և պետք է ընդունել, որ Գալուստ Սահակյանի վերջին ելույթը շատ լուրջ հիմքեր ունի…

Միասին փրկում ենք Հայաստանը!

Սա մեր վերջին հույսն է եւ վերջին պայքարը : պարտության դեպքում մեր ազգը դատապարտված է իսպառ ոչնչացման : եթէ հայ մարդը այսօր դուրս չգա փողոց եւ չպայքարի իր ապագայի համար վաղը մեր զավակները օտարի ստրուկներնեն լինելու կամ իսպառ վերանալու ինչպես երբեվիս հզոր Բուզանդական հզոր կայսրությունը :

Իշխանության վախճանը

1387004236,3064Եթե նկատել եք, վերջին մեկ տարում իշխանություններն այլևս ձևականությունների հետևից չեն ընկնում. ցինիզմն այլևս չի քողարկվում, բոլոր դիմակները հանված են, բոլոր պլանները փորձված են ու ձախողված, բոլոր (կամ` գրեթե բոլոր) ականները՝ պայթեցված, բոլոր փամփուշտները՝ կրակված: Երբ այլևս կրակելու փամփուշտ չկա, իշխանությունները գնում են վա -բանկ` հանում են սվին-դանակներն ու բզում յուրաքանչյուրին, ով կպատահի: Սա փախչողի սովորական հոգեբանություն է: Երբ փախչողը հասկանում է, որ յուրաքանչյուր օրը կարող է դառնալ իր վերջին օրը, վաղվա օրն այլևս անկարևոր է դառնում իր համար:

Միացումը գերադասելի է ճանաչումից

main20131214_1

Արա Պապյանի կարծիքով՝ Թուրքիան այն երկիրը չէ, որ ինչքան լավ լինես նրա հետ, այնքան ավելի լավ կլինի։ «Հիմա մենք պայման չենք դրել, ինչ է, հարաբերությունները լա՞վ են։ Սրանից վատ մեկ էլ կարող է լինել պատերազմը երկու երկրների միջեւ. իրենք շրջափակում են մեզ, որը պատերազմական գործողություն է, իրենք զենք են մատակարարում Ադրբեջանին, եւ մենք արդեն վստահ էլ չենք, որ հնարավոր պատերազմի դեպքում կկարողանանք ապահովել Թուրքիայի չեզոքությունը»

Ազգային Ռադիոյի Հյուրը՝ Ալեքսանդր Քանանյան

“Թուրքարձանագրամաքսային ոչնչությունը, որին հասարակությունը ճանաչում է սերժ սարգսյան անուն ազգանունով ,ազատագրված տարածքների վերաբնակեցումը, անգամ իր խիստ անբավարար ծավալներով ուղակիորեն կասեցրել է”

artworks-000065234189-wppdzv-t200x200

Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման խնդիրների շուրջ լրագրող Արմեն Հովհաննիսյանը զրուցում է Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանի հետ:
“Այն առաջին վայրկյանից, երբ հրապարակվելու է, եւ գործնականորեն հաստատվելու է, որ նրանք որոշեցին գործնական, կրկնում եմ այդ բառը, գործնական ոտնձգություն կատարել, ներկա սահմանային գիծը խախտելու, Արցախ որեվե այլազգի, կարեվոր չէ խաղաղապահ ինչ առաքելության շրջանակներում , որ երկրների ներկայացուցիչներն են մտնելու Արցախ, լինի դա Ռուսաստանը կամ Արեվմտյան որեվե երկրի ներկայացուցիչ, ապա նման որոշումը, նման խայտարակ հակապետական հանցագործ որոշումը, հրապարակելու եւ այն գործադրելու առաջին իսկ պահից, նրանք բախվելու են իրավիճակի կատարյալ անվերահսկելիությանը, եւ անկախ դրանից թե հետո  մեր ժողովուրդը կկարողանա կազմակերպվել եւ կանխել այդ դավաճանությունը կամ ընդհակառակը ենթարկվի խուճապային տրամադրությունների եւ մենք հաշված շաբաթների ընթացքում կորցնենք Արցախն էլ Սյունիքն էլ, այդ մարդիկ ու ոչ միայն այդ իշխանավորները այլեւ այդ իշխանությունների ողջ  հարազատությունը, շրջապատը, իրենց ընտանիքները, իրենք ենթարկվելու են տարերային որեվե անձի կամ խմբի կողմից նախապես չծրագրավորված, անողոք, սոսկալի դաշտային պատասխանատվության: Սա իմ խորագույն համոզմունքն է եւ ինձ թվում է որ այդ ողորմելիների (այլ բառ ես պարզապես չունեմ նրանց բնութագրելու համար) ուղեղի վերջին ծալքերը չեն անջատվել այն աստիճան որ նրանք չպատկերացնեն թե նրանց ինչ է սպառնալու նման քայլ կատարելու համար, որտեվ մենք չենք կարող վտանգել Հայ ժողովրդի, Հայության պետական գոյության վերջին  այն հնարավորությունը որ մեզ ընծայվել է պատմության կողմից”…
“2007թ. երբ մի անձ, որին ես անվանում եմ թուրք-արձանագրային ոչնչություն, ավելի շուտ ներկայումս արդեն թուրքարձանագրամաքսային ոչնչություն, բայց որին հասարակությունը ճանաչում է սերժ սարգսյան անուն ազգանունով. Այս անձը Հայաստանում վարչապետ դառնալու պահից սկսած եւ արցախում իր հատուկ կարգավիճակով մարզպետ Բակո Սահակյանին նշանակելու շրջանից ի վեր, փաստացիորեն վերաբնակեցումը, անգամ իր խիստ անբավարար ծավալներով ուղակիորեն կասեցրել է”…

Տղամարդիկ եւ գագոն

Ազատամարտիկ կանանց ու հայ մայրերի համար Սերժ Սարգսյանը մահացել է, իրենք էլ թաղման երթ են կազմակերպել, որի ընթացքում անցորդներին հորդորել են միանալ ու «ծաղկեպսակներ տանել Բաղրամյան 26»։Ազատամարտիկ կանայք ընդգծել են, որ իրենք հանգիստ չեն տալու այս իշխանություններին, ավելին՝ չեն խաղաղվի, քանի դեռ չեն թաղել վերջին իշխանավորին։

Վարչախումբը և նրա ղեկավար Սերժ Սարգսյանը ենթակա են անհետաձգելի իշխանազրկման

arm138624345050Եվս մեկ անգամ հաստատում ենք, որ «Հայազն» կուսակցությունը ազգային ինքնիշխանության համար նույնքան վտանգավոր է համարում, կտրականապես և «մաքսայինին» հավասար մերժում է Եվրոմիության հետ ասոցացվելը: Ինչպես նաև, «Հայազն» կուսակցությունը խիստ հրատապ է համարում երկրում ապօրինաբար իշխող ապազգային վարչախմբի հեռացումը»:

Իրանը սառը ջուր է լցնում Պուտինի հետևից

arm138613413824Ամենայն հավանականությամբ, հայ-ռուսական ինչ-ինչ զարգացումներ Պուտինի այցի կապակցությամբ խստորեն մտահոգել են Թեհրանին, և այսպիսով Ռուսաստանին է մեսիջ հղվում, որ Իրանը չի պատրաստվում դիտորդի դերում հետևել տարածաշրջանում Մոսկվայի ծավալապաշտական և ըստ էության ռազմատենչ նկրտումներին, երբ Պուտինն ուժի ցուցադրություն էր անում Երևանում Հայաստանի իշխանությունների հնազանդ հայացքների ներքո:

Դավաճանական արարքի դեմ  կանխարգելիչ հայտարարություն

“Եթե հանկարծ համարձակվի այս ռեժիմը խոսքից գործի անցնել,ապա սա կդիտվի մեր համար ֆորսմաժորային իրավիճակ, և մենք երկարաժամկետ փոփոխության ծրագիրը մի կողմ կթողնենք և կանցնենք կարճաժամկետ փոփոխության ծրագրին”։ Ժիրայր Սեֆիլյան

Մոնթեի տեսակը միայն կարող է դուրս բերել երկիրն այս վիճակից

g_imageՆրա խոսքով՝ այսօր հայ ժողովրդի մեջ համատարած հուսալքություն է, և Մոնթեն այն մարդ է, ով երբեք չի հուսալքվել: Այն ժամանակ էլ հուսահատություն կար, բայց Մոնթեն ոչ միայն վստահ էր, որ պահելու են Արցախի սահմանները, ինքը ոչ միայն վստահ էր, այլ նաև ծրագրում էր ազատագրված տարածքների սահմանները: «Այսօր հենց դա է պետք, այսօր համատարած հուսահատություն է, և այդ կերպարով է, որ պետք է օրինակ վերցնենք նրանից»,- ասաց նա և ավելացրեց. «Հաջորդ կարևոր հատկանիշը ազնվությունն է, նա նյութական արժեքների նկատմամբ բացարձակապես անտարբեր մարդ էր, մեզ այսօր նաև դա է անհրաժեշտ, առանց այդ կերպարի մենք չենք կարող դուրս գալ այս վիճակից»:

«Սերժ Սարգսյանը Արցախի ճանաչման տրամաբանությունը կասկածի տակ դնող հայտարարություններ է արել»

arm138433490880Հայության շահերից բխող հանգրվանն առնվազն 12 հազար կմ քառակուսի տարածքով Արցախի ճանաչումն է՝ որպես անկախ պետություն կամ ՀՀ մաս: Սերժ Սարգսյանն իր նախագահության տարիներին արել է հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում վերոնշյալ հանգրվանի տրամաբանությունը: Մեզ այս նպատակին կարող են տանել միայն այն իշխանությունները, որոնց օրոք չենք ունենա արտագաղթ, և որոնց օրոք ինտենսիվ հայրենադարձության ծրագրեր կիրականացվեն: Ինչպես հասկանում եք, Ս. Սարգսյանի իշխանությունը զգալիորեն հեռու է այս որակներից:

Բոլոր հարցերը տանում են դեպի Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարական

111_80Իսկ որտեղի՞ց գտնել պակասող միջոցները, եթե, դիցուք, հասարակական տրանսպորտի ծախսերն իրոք գերազանցում են 100 դրամը։ Ասենք, թե որտեղից. այն միլիոններից, որ ոչ միայն «աշխատել», այլև նույնիսկ հայտարարագրել է Տարոն Մարգարյանը։ Կամ՝ կոռուպցիոն բուրգի կողոպտած այն միլիարդներից, որ, ըստ միջազգային փորձագիտական գնահատականների՝ կրկնակի գերազանցում են Հայաստանի պետական բյուջեն։ Չլիներ այդ կողոպուտը, հասարակությունն այսօր կունենար առնվազն 5 անգամ բարձր կենսամակարդակ։ Այդ դեպքում  նա տրանսպորտի գնի 50 դրամ բարձրացումը կամ 5000 դրամ տուգանքը կվճարեր ոչ թե հացի ու դեղի, այլ մի անգամ պակաս թատրոն կամ սրճարան գնալու հաշվին։
Իսկ կոռուպցիոն, կողոպտիչ այդ բուրգի գլխին Սերժ Սարգսյանն է։ Այնպես որ, բոլոր հարցերը՝ մեծից մինչև ամենափոքր, տանում են դեպի Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը։

Սերժ Սարգսյանը հանձնո՞ւմ է Արցախը

arm138433490880Բազմիցս է գրվել այն մասին, որ Ղարաբաղը ոսկոր է Ռուսաստանի կոկորդին, որին Մոսկվան երբեք չի ներելու 1990-ականներին Ադրբեջանի դեմ տարած հաղթանակը, որին աջակցում էր Ռուսաստանը: Վերջին տարիներին Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում ուղղված է Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելուն, որի համար Մոսկվան «լեգիտիմ» միջազգային հիմքեր չուներ: 2008-ից հետո Մոսկվան փորձեց իր ձեռքը վերցնել այս հարցի «կարգավորումը», այսինքն՝ Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին, ինչը սակայն տապալվեց Արեւմուտքի միջամտությունից հետո, իսկ Հայաստանն էլ հասկացավ, որ անհրաժեշտ է «դիվերսիֆիկացնել» արտաքին քաղաքականությունը:

Անհրաժեշտ է Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը

1384258318,5275

Հիմա պատկերացնենք, որ վերսկսվել է Արցախյան պատերազմը. ի՞նչ են այդ պայմաններում  անելու այն մարդիկ, ովքեր մի ոտքով Հայաստանում են, մյուսով` արտերկրում: Սա  միայն երկրի դատարկվելու վտանգի հետ կապված հարց չէ, սա այն տագնապի հարցն է, որը կախված է երկրի գլխին: Երբ բնակչության կեսը փախչում է երկրից, մյուս կեսի մոտ, ուզեն թե չուզեն, խուճապ է սկսվում, ու դժվար թե, առանձին վերցված անհատներից բացի՝ ժողովրդի մեծ մասը կարողանա դիմանալ այդ խուճապին:

Համբերության բաժակը թափվում է. մենք վճռական ենք

lratvakanՇանթ Հարությունյանի ակցիան վկայում է մի բանի մասին. ժողովրդի համբերության բաժակն արդեն թափվում է: Իշխանությունները պիտի անեն համապատասխան հետևություններ: Ինչ վերաբերում է տրանսպորտի գնի թանկացմանը, ապա պայքարը թուլացնել հնարավոր չէ. ժողովուրդն արդեն ասել է իր վճռական ՈՉ-ը:

Սերժ Սարգսյանի բմբուլները պետք է քամուն տալ

2db49acb711e546b1bbf33211c6beda1_S

http://www.mardik.am
«Մայր առյուծը, երբ կատաղում է, շատ վատ է լինում:  Ազատամարտիկները չեն կռվել, որ Սերժի նմանները գան ու մեր երեխաների հացը կտրեն»,- ազատամարտիկների համահավաքում հայտարարեց կին ազատամարտիկ տիկին Սուսաննան:  «Սիկտիր եղի Հայաստանից, Սերժ, քանի քեզ չեն ձերբակալել»,- զայրացած ասաց կին ազատամարտիկը:
Համահավաքի մյուս մասնակից, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն էլ  կոչ արեց   հայ ժողովրդին հաջորդ հինգշաբթի հավաքվել Ազատության հրապարակում` Սերժ Սարգսյանի բմբուլները քամուն տալու համար:
«Արաբո»  ջոկատի անդամ, ազատամարտիկ Հակոբ Հակոբյանն էլ  իր ելույթում հայտարարեց, որ  այս իշխանությունների հետ հույս կապելն անիմաստ է, նրանք չեն կարող որևէ փոփոխություն անել մեր երկրում,  կոչ անելով, որ պետք չէ հույսը կապել ամերիկաների ու ռուսաստանների հետ: այլ անհրաժեշտ է համախմբվել և այլասերված աշխարհին ցույց տալ` ինչպիսի միասնական ազգ  ենք մենք, ինչպես կարելի է ապրել»,- ասաց պրն Հակոբյանը:

Մեզ այսօր ԱՍԱԼԱ է պետք` ներքին թշնամու համար

«Պնակալեզ ընդդիմությունը իշխանությունների փշրանքներին է սպասում:Մեր քաղաքական համակարգը նեխած է և ամուլ, դրա դեմ պայքարելու համար պետք է համակարգից դուրս գալ»,-համոզված է ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկ, քաղաքական գործիչ, «Նախախորհրդարան»-ի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նրա հետ Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հերթական թողակրման ընթացքում քննարկում ենք ԱՍԱԼԱ-ի առեղծվածը մերօրյա ընկալումներում, քաղաքական և հասարակական անջրպետները հայաստանում և Հայաստանի շուրջ, փորձում ենք պարզել, թե ըստ մերօրյա հերոսի որքանով է հայ հասարակությունն այսօր տերն իր երկրի և ովքեր են մեր իրականության տերերը:

Ղարաբաղը փուռը տալուն ընդառաջ, կամ երկիր ծախելը պոզով-պոչով չի լինում

1381477126,7243Սա թույլ չտալու մեկ ձև կա: Հնարավորինս շուտ Սերժ Սարգսյանին հեռացնել իշխանությունից: Փողոց դուրս գալով: Մինչև ընտրությունները սպասելու ժամանակ չկա: Այլապես Ցեղասպանության ուրացումից, Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-ԵՄ հարաբերությունների էական վատթարացումից, երկիրը դատարկելուց հետո, մի «արևոտ» օր էլ նստելու ու արձանագրելու ենք, թե ինչպես Սերժ Սարգսյանը փուռը տվեց Ղարաբաղը, մեր նվիրական հաղթանակի արդյունքները և հայ ազգի արժանապատվության վերջին պաշարը: Երկիր ծախելը պոզով-պոչով չի լինում: Լինում է հենց էսպե՛ս:

«Զգուշացնում եմ…». Ալեք Ենիգոմշյանի կոչն իշխանություններին.

lratvakan

Սխալ չհասկանալ, սխալ չմեկնաբանել. սա սպառնալիք չէ, սա զգուշացում է: Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ տեղի ունեցած հետապնդումները կարող են շատ անսպասելի հետևանքներ ունենալ բոլորի համար: Փակ շուկա՝ պայքար հուշարձանի պահպանման համար և օլիգարխիկ ամենաթողության դեմ:Հեռո՛ւ պահեք երկիրն արկածախնդրությունից. սա է իմ կոչն իշխանություններին: «Այլընտրանք». Ալեք Ենիգոմշյանի հեղինակային հաղորդաշարը՝ միայն լրատվական ռադիոյի եթերում:

Տես նաեւ Քաղաքական այլ նորություններ

Ով Դու Արիական

98168321759 թվականին Հովսեփ Էմինը Կարնո նահանգի Ճինիշ գյուղի բնակիչներին հարցրել է, թե “ինչո՞ւ եք առարկում, երբ ձեր ազգակիցներից որևէ մեկը ռազմիկ է դառնում, ինչո՞ւ դուք ազատ չեք, ինչո՞ւ  դուք ձեր սեփական թագավորը չունեք”:
Գյուղացիները Էմինին պատասխանել են. “Պարոն, մեր ազատությունը անդիի աշխարհքն (անդրշիրիմյան աշխարհում) է. մեր թագավորը Հիսուս Քրիստոսն Է”:
Էմինը ըսավ. “Ի՞նչ խոսք է այդ. ո՞վ ըսավ ձեզի թե այդպես է”:
“Եկեղեցիին Սուրբ Հայրերը, որոնք կըսեն թե հայ ազգը մահմեդականներուն հպատակ եղած է աշխարհի ստեղծվելէն ի վեր, եւ այդպես ալ պետք է մնա մինչեւ հարութեան օրը: Եթեոչ մենք շատ արագ կրնայինք թուրքերը մեր երկրէն դուրս վռնդել” 
(Ա.Այվազյան,Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ,Լոս Անջելես, 2002,էջ 61): 

image2“Իսկ որ ասում էինք զենք առեք, չէիք հավատում, չէ՞: Տնից յոթ տղամարդ էինք, է, յոթ տղամարդ եւ այսօրվա օրը մի հատիկ զենք չունենք: Հավի նման ենք մորթվելու , է, հավի նման:
“Օրհնյալներ, անտրտունջ տանենք հայազնյա մեր խաչը դեպի մեր գողգոթա լեռը, ինչպես անտրտունջ տարավ Տերը մերն Հիսուս Քրիստոս”:
Հայր ու որդո՞ւն, թե՞ պապ ու թոռանն էր ուղղում իր խրատականը ետեվից եկող ինչ-որ մեկը: Ետ նայեցի: Ձեռնափայտին հենված, ալեխառն մազ-մորուքով, խիստ գունաթափ փարաջայով մի քահանա էր”
(Սերինե, Իմ երկրային ուղին, Երեւան, 2005թ., էջ 294) 

 

Հայերի ծագման հարցը, որը շատ պատմաբաններ այնքան հնարամտորեն եւ խնամքով մշուշապատել են, մեծ չափով պարզվում է որոշ փաստերի համադրման դեպքում, որոնք ոչ մեկի կողմից չեն կարող հերքվել կամ կասկածի “տակ դրվել”:

Խորհրդային պաշտոնական պատմագրությունը պնդում էր, որ հայերը եկել են Հայկական բարձրավանդակ Արեւմուտքից մոտավորապես մ.թ.ա. 13-րդ դարում եւ, գտնվելով այնտեղ մինչեւ մ.թ.ա. 6-րդ դարը, չեն ստեղծել իրենց պետականությունը, բայց կարողացել են տարածել իրենց լեզուն եւ, վերջիվերջո, ձուլել են իրենց հետ տեղական բնակիչներին: Տ. Գամկրելիձեն եւ Վ. Իվանովը, կատարելով համեմատական լեզվաբանական վերլուծություն, եկան այն եզրակացության, որ արիների նախահայրենիքը մի շրջան էր, որը մոտավորապես համապատասխանում էր Հայկական բարձրավանդակին: Այդ նույն տեսակետի կողմնակիցներ են շատ լեզվաբաններ, ինչպես նաեւ երբեմնի խորհրդային եւ արտերկրի պատմաբանների մի մեծ խումբ:

Փորձենք պատասխանել այդ հարցին մի տեսակետից, որը խնամքով շրջանցում է պաշտոնական պատմագրությունը: Թվարկենք հայկական դիցարանի աստվածների անունները: Դրանք են՝ Արա-Մազդ (մազդ-պատվելի), ճիշտը՝ Հայր Արա, Մայր Անահիտ, Վահագն, Աստղիկ, Միհր, Նանե, Տիր եւ Վանատուր: Հնդկական վեդայական դիցարանի աստվածներին են վերաբերում՝ Վարունա, Միթրա, Ագնի, Ինդրա (կին աստվածները կորցրել էին իրենց նշանակությունը Վեդաների գրման ժամանակ):

Եվ Հայաստանի ու Հնդկաստանի միջեւ ընկած երկրի՝ Իրանի աստվածների անուններն են Ահուրա-Մազդա, Միտրա, Անահիտա, Անգհրո-Մանյա (Չարի աստված) եւ այլն:

Նույն ժամանակաշրջանում՝ մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կեսերին, Միտանի պետության խուրիական գրություններում հիշատակվում են Միտրա, Վարունա, Ինդրա (այսպես կոչված՝ Միտանիի արիական) աստվածները: Միտանիի արիները մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կեսերին խոսում էին ուժեղ խուրիական առոգանությամբ եւ ընդհանրապես հիմնավոր “խուրիացել էին”, որովհետեւ արդեն մի քանի սերունդ ապրել էին Միտանի պետության մեջ: Գիտենք, որ Միտանի պետությունն ընկած էր Հայկական բարձրավանդակից հարավ:

Ընդհանրապես նկատենք, որ արիական լեզվաբանության հայտնագործումը թույլ տվեց ոչ մեկի կողմից չվիճարկվող եզրակացություն անել. այն, որ արիները մ.թ.ա. 2-րդ հազարամյակի առաջին կեսին ներխուժել են Առաջավոր Ասիայի եւ Պաղեստինի տարածք եւ տարել մի շարք հաղթանակներ՝ օգտագործելով տեղական բնակիչներին անծանոթ զենքի տեսակ մարտակառքեր: Այո՛, այո՛, նույն այն մարտակառքերը, որոնք նույն այդ ժամանակ օգտագործում էին հիքսոսները՝ Եգիպտոսը նվաճելու համար: Գուցե դա պարզապես նվաճումների նույն ալի՞քն էր, առավել եւս, որ գտնվում էր մի բնական գծի վրա՝ Հայկական բարձրավանդակ-Սիրիա-Պաղեստին-Եգիպտոս: Չէ՞ որ Պաղեստինից մինչեւ Եգիպտոս շատ մոտ է: Նվաճումների ամենահեռու կետում՝ Եգիպտոսում, հիքսոսները դիմացան 110 տարի, իրենց հայրենիքին ավելի մոտ Առաջավոր Ասիայում եւ Պաղեստինում՝ մի քանի դար:

Եվ եթե “հիքսոս” բառից դեն գցենք հունական “սոս” վերջածանցը, նման չէ՞ “Հայկ”-ի (մենք գիտենք, որ այդպիսի մեկնաբանումը առաջացնում է կասկած, բայց չմերժենք այն “շեմից”, քանզի հիքսոսին հավասարազոր օգտագործվում են հյուքսոս եւ հայքսոս տարբերակները):

Այստեղ տեղին է մեջբերումը Ելիզարենկոյի “Ռիգ-Վեդա”-ից. “Ծագում է բնական հարց այն մասին, թե ինչպե՞ս են առնչվում “Միտանիի արիները” այն արիական ցեղերին, որոնք գաղթել են Հնդկաստան եւ ստեղծել են Ռիգ-Վեդան: Գիտնականների մեծ մասի կարծիքով, այստեղ, ըստ երեւույթին, տեղի ունեն գաղթի երկու տարբեր ալիքներ: Ավելի վաղ շրջանի արիներին են ներկայացնում այն արիները, որոնք դարձան պետությունների ղեկավարներ ժամանակակից Սիրիայի եւ Պաղեստինի տարածքում: Նրանք այստեղ հայտնվեցին, դատելով ըստ ամենայնի, դեռեւս մ.թ.ա. 1500թ. եւ անհետացան մի քանի դար հետո. ռիգվեդայական արիները պետք է հայտնվեին պատմական ասպարեզում ավելի ուշ: Նրանք նույնպես հանդես էին գալիս որպես նվաճողներ՝ թեթեւընթաց կառքերի վրա, նույնպես հաղթանակներ էին տանում տեղական բնակիչների նկատմամբ, բայց նրանք, ի տարբերություն իրենց միտանիական եղբայրակիցների, պետք է անցնեին երկար եւ փառավոր ուղի Հնդկաստանի պատմական զարգացման մեջ: Եղել են եւ հնդարիական ցեղերի ուրիշ ճյուղեր, որոնց ժամանակագրությունը վերականգնելը շատ դժվար է: Նրանք իրենց մասին հետքեր են թողել Հյուսիսային Մերձսեւծովյան տարածքների (հատկապես Արեւելյան Ղրիմում) եւ Մերձազովի տեղանունների մեջ”:

Այս ձեւակերպումից հետո անհրաժեշտ ենք համարում ցույց տալ ժամանակակից պաշտոնական պատմագրության դիրքորոշումը. “Այդ ծանր պայմաններում մ.թ.ա. 17-18դդ. սահմանագլխին արեւելքից Սինայի թերակղզու վրայով Եգիպտոսի վրա սրընթաց արշավեցին զավթիչ-հիքսոսները, որոնք կազմում էին հարավային Սիրիայի եւ Հյուսիսային Արաբիայի բնակիչների ցեղային միություն՝ հնարավոր է իրենց էթնիկ կազմով ոչ միասեռ: Թուլացած Եգիպտոսը այն ժամանակ չկարողացավ ցույց տալ լուրջ դիմադրություն եկվորներին: Մինչ այդ եգիպտացիներին անհայտ հիքսոսների մարտակառքերը հեղեղեցին Արեւելյան Գետաբերանը” (Վ.Դյակոնով. “Հին աշխարհի պատմություն”):

Բայց այն ժամանակներում մարտակառքեր ունեցել են միայն արիները, Եգիպտոս ներխուժման ժամանակը միանգամայն համապատասխանում է Միտանի եւ Պաղեստին ներխուժման ժամանակին եւ եթե այդպես է, ապա “էթնիկական կազմը” միանգամայն որոշակի է: Այն հարկ է միայն անվանել՝ արիներ:

Ուրվագծվում է այսպիսի պատկեր: Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի առաջին կեսում, արիները օգտագործելով մինչ այդ մնացած մարդկությանն անհայտ զենք՝ մարտակառքերը, կատարում են հաջող արշավանքներ դեպի հարավ եւ արեւելք (այնուհետեւ՝ նաեւ արեւմուտք): Ո՞ր տարածքից: Ահա այստեղ բավական է միայն ցույց տալ այն, ինչն առանց այդ էլ ակնհայտ է՝ հայերի եւ պարսիկների (իրանցիների) ազգակից լինելը, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի:

Ըստ Դյակոնովի տեսության, իրանցիները եւ նախաիրանցիները եկել են Իրանական սարահարթ հյուսիսից, Ղազախստանի եւ Միջին Ասիայի տափաստաններով ու անապատներով եւ, հետեւաբար, չէին կարող լինել ազգակից հայերին, որոնք, իբրեւ եկել են Բալկաններից:

Համեմատական լեզվաբանական վերլուծություն արդեն արվել է Գամկրելիձեի եւ Իվանովի կողմից եւ, պարզապես, ուշադրություն դարձնենք միայն աստվածների անուններին, ինչից էլ սկսեցինք մեր հոդվածը: Հայկական “Արա-Մազդ”-ը նույնական է “Ա(h)ուրա-Մազդ”-ին, եւ այն իր հերթին նույնական է հնդարիական “Վարունա”-ին: Հետաքրքիր է, որ “Ահուրա-Մազդ”-ի եւ “Վարունա”-ի միջեւ կապը վաղուց նկատել են գիտնականները, իսկ ահա “Արա-Մազդ”-ի եւ “Աhուրա-Մազդ”-ի մասին ուղղակի ոչինչ չի գրվում: Նույնն են հայկական Միհրը, որը երկու անգամ նշվել է հայկական “Սասունցի Դավիթ” էպոսում՝ որպես Դավթի հայր եւ նրա որդի, Իրանական Միտրան եւ հնդիրանական Միթրան, նույնը՝ հայկական Անահիտը եւ իրանական Անահիտան: Նույնն են հայկական Վահագնը եւ հնդկական Ագնին (ավելացնենք նաեւ սլավոնական “ՏչՏվՖ” բառը): Հայերի եւ իրանցիների ազգակցության մտքի թշնամիներին մնում է այսպիսի փաստարկ. իրանցիները արմատավորել են իրենց աստվածներին Հայաստանում: Հարց է առաջանում՝ ե՞րբ: Նախ հիշենք, որ Հայկական բարձրավանդակից 3 հիմնարար արշավանքներից մեկի ուղղությունը դեպի Հնդկաստան էր, որտեղ բացի հավատից, տարածվել էր նաեւ արիական մշակույթը: Վեդաներում խոսվում է նաեւ նաիրների ռազմարվեստի մասին:

Դեպի հարավ արիների արշավանքի մասին՝ Իրանով մինչեւ Եգիպտոս, արձանագրված է հին պատմագրությունում: Իսկ ընդհուպ մինչեւ մ.թ.ա. 6-րդ դարը որեւէ արձանագրություն չկա իրանցիների՝ Հայկական բարձրավանդակի տարածք ներխուժման մասին: Առավել եւս, որ իրենք՝ իրանցիները ընդհուպ մինչեւ մ.թ. ա. 6-րդ դարը չունեին ուժեղ պետական կազմակերպվածություն: Այն, որ հայերը, եթե նրանք եկել են հարավից, բայց գործնականորեն չեն հասել Իրանական սարահարթ եւ ունենալով ավելի ուժեղ կազմակերպվածություն, կամավոր կերպով չէին փոխառի իրանական աստվածներին՝ նույնպես ակնհայտ է: Ավելի շուտ հայերը կփոխառեին այն երկրների աստվածներին, որոնցով անցել էին, օրինակ, խեթական:

Սկսած մ.թ.ա. 3-րդ դարից մինչեւ մ.թ. 3-րդ դարը իրանցիները ընդհանրապես կորցնում են անկախությունը. սկզբում նրանց ջախջախեց Մակեդոնացին, որը բերեց հելլենիստական մշակույթը, այնուհետեւ, ընդհուպ մինչեւ մ.թ. 224թ. իշխում էին պարթեւները, որոնք ունեին աստվածների բոլորովին ուրիշ դիցարան, քան՝ իրանցիները:

Մնում է համեմատաբար ոչ մեծ պատմական ժամանակահատված Կյուրոս Մեծից մինչեւ Դարեհը, որին ջախջախել էր Ալեքսանդր Մակեդոնացին: Այո, այդ ժամանակ Հայաստանը Պարսկական տերության կազմում էր, բայց ի՞նչ պայմանով:

Սկսենք այն բանից, որ պետական հեղաշրջմանը, որի արդյունքում Կյուրոսը դարձավ թագավոր, հայերը, ինչպես եւ Կյուրոսի ընկեր Տիգրանը, գործուն աջակցել են: Պարսկական տերության կազմում Հայաստանը ստացավ շատ ավելի մեծ ինքնավարություն, քան, օրինակ, Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ կազմում: Բանակը ազգային էր: Միջամտությունը կրոնական գործերին բացակայում էր:

Սկզբնական շրջանում պահպանվում էր հայկական գահը: Ընդհանրապես, Կյուրոս Մեծը իր մասին թողել է բարի վերհուշ շատ ժողովուրդների հիշողության մեջ:

Ջախջախվել էր բռնապետության կենտրոնը՝ Բաբելոնը, ազատվել էին գերությունից նաեւ հրեաները:

Այդ ժամանակ խոսք անգամ չէր կարող լինել կրոնի արմատավորման մասին ուրիշների երկրներում: Ցավոք, ժամանակակիցները շատ վատ են պատկերացնում ուրիշների արժեքների նկատմամբ հարգանքի մթնոլորտը, որը գոյություն ուներ հին աշխարհում: Հիմա պատկերացնել հնարավոր չէ, թե ինչպես, օրինակ, Հին Հռոմը, նվաճելով ժողովուրդներին, թույլ էր տալիս ունենալ իրենց կրոնը: Այսինքն, խոսելով ժամանակակից լեզվով, պահպանվում էր խղճի ազատությունը: Կամ, օրինակ, ստրուկը մասնավոր սեփականության իրավունք ուներ. Եզոպոսը ստրուկ էր, եւ մենք կարդում ենք Եզոպոսի առակները: Էլ չենք խոսում հին հայկական թագավորությունների մասին, որոնք ծավալվելով միայն առաջադիմություն էին բերում տարբեր երկրների ժողովուրդներին ու նույնիսկ կացութաձեւ չէին պարտադրում…

Մեր պատկերացումները հին աշխարհի մասին հիմնականում կապվում են անօրինականության հետ, բայց իսկական անօրինականությունները եկան հետո…

Եվ, վերջապես, ամենահիմնական փաստարկը հօգուտ այն բանի, որ հայկական դիցարանի աստվածները հայկական ծագում ունեն: Չի նշված ոչ մի պատմական փաստ, ոչ մի տեղ ցույց չի տրված, որ հայերը փոխառել են իրանական աստվածներին, կամ որ՝ իրանցիները իրենց աստվածներին արմատավորել են հեթանոսական Հայաստանում:

Միայն շատ մեծ ցանկության դեպքում կարելի է չնկատել ընդհանուր արմատը Արա-Մազդ, Ար-մեն, Ար-ի, Ար-մենիա, Ար-ի-ման, Ար-ար-ատ, Ար-ար-իչ բառերում:

Բայց այդ դեպքում մնում է միայն մի տարբերակ՝ հայերը եւ իրանցիները ազգակից ժողովուրդներ են, որոնք ունեն ընդհանուր արմատ, հազարամյակներով ապրել են կողք-կողքի եւ աստիճանաբար, հազարամյակների ընթացքում, իրարից հեռացել են կրոնական եւ լեզվական առումով:

Բայց կա մի հանգամանք, որը ցույց է տալիս հայկական հեթանոսական կրոնի հնամենությունը եւ պահպանողականությունը իրանականի համեմատ: Ինչքան ավելի հնադարյան է հավատքը կամ կրոնը, այնքան ավելի քիչ նշանակություն ունեն չարի ուժերը դրանում, այնքան ավելի նրանք աննշան են, այնքան ավելի հեշտ է մարդը կարողանում նրանց հաղթահարել: Եվ ընդհակառակը՝ ինչքան կրոնը երիտասարդ է, այնքան չարի ուժերը դրանում ավելի սարսափելի են, այնքան ավելի մարդը անկարող է նրանց հանդեպ եւ պետք է առանց մտածելու, հավատալով, իր վրա անմարդկային արգելքներ դնի:

Ուղղակի չի կարելի համեմատել ընտրության հսկայական ազատությունը մարդու վարքի եւ մտածողության մեջ՝ հեթանոսական բազմաստվածության դարաշրջանում եւ, օրինակ, ժամանակակից քրիստոնեության եւ մահմեդականության մեջ, որտեղ ամեն ինչ վերագրառված է նպատակային հավելումներով, այդ թվում՝ վախեցնելու տեսարաններով: Այսպես, առանց ներքաշվելու բանավեճի մեջ Զրադաշտի՝ Զարատուշտրայի գոյության ժամանակի վերաբերյալ, որը իրագործեց ուղղակի հեղափոխական վերափոխություններ իրանական հեթանոսությունում, նկատենք, որ այն ժամանակվա իրանական կրոնը ստացավ երկու հակամարտող բեւեռներ՝ Բարության աստված Ա(հ)ուրա-Մազդային եւ Չարի աստված Անգհրո-Մանյային, իսկ հայկական հեթանոսության մեջ չկար (ու չի էլ եղել) չարի գործող աստված. Արտավազդը, որպես չարի դրսեւորում, շղթայակապվել էր, ըստ որում նա չուներ այն նշանակությունը, ինչ Անգհրո-Մանյան:

Հայ աստվածների անուններին ու գործառույթներին դեռ ավելի հանգամանալից կանդրադառնանք, իսկ հայերի հոգեւոր պահպանողականությունն արտահայտվեց նաեւ հետագայում՝ մենք միակ ազգն ենք, որ ընդունելով պետական մակարդակով քրիստոնեությունը, պահպանել ենք բազմաթիվ հեթանոսական ծեսեր, տոներ ու սովորույթներ, վառ օրինակ են հատկապես զոհաբերությունները: Բայց սա առանձին հետազոտության թեմա է: Իսկ Հայ աստվածների ու հին հավատքի մասին առավել մանրամասն արդեն խոսել ենք “Լուսանցք”-ի էջերում:

ԱրարատըեւԱրիները  

Նախորդ հոդվածում անդրադարձանք պատմագիտությունում համեմատաբար քիչ արծարծված որոշ թեմաների, որոնցում հիմնավորված է այն թեզը, թե Հայկական բարձրավանդակն է արիների հայրենիքը:

Այժմ դիտարկենք այս թեզի գոյությունը որոշ հոգեւոր գրքերում ամրագրված: Որպես մարդկության փրկության վայր, Արարատյան լեռնաշխարհը1 կարծես որեւէ մեկի մոտ ըմբոստություն չի առաջացնում, գոնե՝ ակնհայտորեն: Սակայն մի բան հստակ է, Արարատ լեռ ասածը պիտի հասկանալ ամբողջ Արարատյան լեռնաշխարհը, որի բարձրագույն գագաթը (Մեծ Մասիս) իր ստորոտներով հանգրվան է դարձել ջրհեղեղից փրկվածների համար (առկա է նաեւ այն թեզը, որ Արարատյան լեռնաշխարհի բնիկները (աստվածամարդիկ-արիները) երբեւիցե չեն մնացել “ջրատակ եղած” ու օգնել են ջրհեղեղից փրկվածներին…):

Բիբլիա-Աստվածաշնչում տրված համաշխարհային ջրհեղեղի պատմությունում ասվում է, թե Նոյան տապանը հանգրվանել է Արարատ լեռան վրա շրջակա լեռների համեմատ նրա առավել բարձր լինելու պատճառով (նկատենք, որ “Նոյ”-ը հայերեն “Նոր” բառն է): Հետաքրքիր է նաեւ այն մեկնությունը, որ ջրհեղեղից հետո, Նոյն իր “տապանի բնակիչներով” բաժանվելով Արարատի բնիկներից, իջնելով արարչակերտ (մարդու եւ Աստծո հավիտենական ուխտի) լեռներից, նախ իջեւանել է Արարատին մոտակա մի գեղեցիկ վայրում, որից էլ այն կոչվել է Նախիջեւան, եւ իր երկրային մարդկային նոր կյանքը սկսել-շարունակել է այդտեղից…

Իսկ արդյո՞ք Արարատի բարձրությունն է միակ պատճառը, որ Նոյան տապանն ի վերջո կանգ է առել հենց այդտեղ:

Եթե այս պատմությունը դիտարկենք աստվածաշնչյան տարբերակով (քանզի այն բովանդակությամբ առավել մոտ է ամենահին եւ հավանաբար այս եւ մյուս, ասենք հնդկական Մանուի (հսկա ձկան մեջ փրկվող), աքքադական Ուտնափշտիմի կամ հունական Դեվկալիոսի տարբերակների համար նախասկիզբ ծառայած շումերական Զիուսուդրայի առասպելին), ապա պետք է ընդունել, որ այն տեղի է ունեցել Միջագետքում: Սակայն այդ վայրերի հարեւանությամբ գտնվում էին նաեւ ուրիշ բարձր գագաթներ Զագրոսյան լեռներում կամ նրանցից քիչ հեռու Արարատից (Մեծ Մասիսից՝ 5165մ) ավելի բարձր Դեմավենդ լեռը (5604մ): Այս դեպքում պետք է կարծել նաեւ, որ փրկվել են այլ կենդանիներ կամ անձիք եւս: Սակայն, քանի որ դրա մասին ոչինչ չի ասվում, ապա պետք է ընդունել, որ հատկապես Արարատն է (Արարատյան-Հայկական լեռնաշխարհը) Տիեզերքի Արարիչի կողմից նախատեսվել որպես մարդկության օրրան՝ լինելով նաեւ երկրային կյանքի եւ նոր ու բարձր հատկանիշներով օժտված մարդ տեսակի վերածննդի վայրը…

Այս տեսակետից հետաքրքիր կլինի պարզել Արարատյան լեռնաշխարհի (կամ Արարատ երկրի-Արարատի) այն հատկանիշները, որոնք հավանաբար նրան արժանացրել են Ամենայն Ստեղծիի՝ Արարչի հատուկ ուշադրությանը:

Շատերը նկատել են (այդ մասին կան նաեւ հրապարակումներ), որ բրգաձեւ շինությունների ներսում մարդկանց պարուրում է ինչ-որ խորհրդավոր, ջերմեռանդ զգացում: Բացի այդ, նկատված է նաեւ, որ մարդիկ, երբեմն կարծես հաղորդակցվում են մտովի, նույնիսկ հեռավորության վրա: Բրգաձեւ շինությունների ներսում նման երեւույթներն առավել ուժգնանում եւ հստակվում են, բայց այս դեպքում նրանք կենտրոնանում են, միավորվում եւ բրգի գագաթում դառնալով մտքերի ու զգացմունքների ուժեղ համախմբվածություն, հաղորդվում են առ Արարիչ: Այդ երեւույթի մասին վստահաբար իմացել են նաեւ հավատամքային շինությունների ճարտարապետները՝ դրանք օժտելով բրգաձեւ կամ կոնաձեւ գմբեթներով: Այդպիսի բրգաձեւ կառույցներ եղել են ինչպես հին աշխարհում (եռանկյունին նաեւ բնական ամուր կառույց է եւ հիերարխիայի (երկնային սրբազան իշխանության) խորհրդանիշ), այնպես էլ՝ նոր: Նման գմբեթներ ունեն եւ՛ քրիստոնեական շատ եկեղեցիներ, եւ՛ մահմեդական մզկիթներ, եւ՛ բուդդայական վանքեր եւն: Հնարավոր է, որ այդ երեւույթները հաշվի են առնված նաեւ որոշ հավատացյալ ազգերի պաշտպանական կառույցներում տալով բրգաձեւություն կրեմլների աշտարակներին կամ որոշ իշխանական կառույցների վերնամասերին: Ակներեւ է, որ հնում հայ քրմերի գլխանոցների սրածայրությունը, ինչպես նաեւ հայ քրիստոնեական եկեղեցու կրոնավորների վեղարների նմանատիպ ձեւը եւս ունի նույն իմաստը:

Սակայն, այս պարագայում տրամաբանությունը հուշում է նաեւ հակադարձ կապի առկայության մասին (տեխնիկայում եւս հաղորդիչ եւ ընդունիչ սարքերի մեխանիկական մասերը ունեն նույն կառուցվածքը): Հետազոտող Էդմոն Խուրշուդյանն իր “Արիական իմաստնություն” աշխատությունում հայտնել է այն կարծիքը, որ եթե “սնամեջ բուրգը իր ներսում հավաքում, ֆոկուսացնում եւ առ Արարիչն է հաղորդում ներսում ջերմեռանդ աղոթողների խնդրանքը, խոնարհումը, նվիրվածությունը եւ այլն, ապա Արարիչն իր կամքը, ոգեղեն ներուժն ու ուղղորդիչ ազդանշանները հաղորդում է նույն բուրգի միջոցով, որոնք իջնելով գագաթից, տարածվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մակերեւույթով”:

Եվ եթե ուշադրություն դարձնենք Արարատի (Մասիսների) ամբողջական համայնապատկերին, ապա նրա Փոքր գագաթն էլ համարյա իդեալական բուրգ է, իսկ Մեծն արդեն աչքի է ընկնում իր պատկառելի զանգվածային տեսքով, հզոր ու անվրդով հանգստությամբ: Այդ տեսակետից արժե նորից վերադառնալ վերոնշյալ հեղինակի աշխատությանը. “Սովորաբար տեղեկատվություն ընդունող եւ հաղորդող հատուկ տեղեկայանքների կառուցվածքում գոյություն ունեն երկու սարք՝ փոքրը, որը հիմնականում կատարում է փնտրողի եւ ուղղորդողի դեր եւ դեպի նպատակակետն է ուղղում մեծին՝ հիմնական դեր կատարողին: Օրինակ՝ աստղադիտակը կազմված է փոքր հեռադիտակից, որով հայտնաբերվում է փնտրվող օբյեկտը եւ ըստ նրա կարգավորվում է մեծը՝ հիմնական դիտարկում կատարողը: Նույն կառուցվածքն ունի մանրադիտակը, նույն սկզբունքով են աշխատում ճշգրիտ ռադիոլոկացիոն տեղեկայանքները եւ այլն: Արարատն էլ կարծես նման մի տեղեկայանք է՝ ընդունելու համար Արարիչի կողմից հաղորդվող տեղեկատվությունը: Ընդորում, եթե աստղադիտակը ինքը պտտվելով ու թեքվելով գտնում է օբյեկտը, ապա Արարատ համալիրը երկրի վրա լինելով անշարժ, պտտվում է երկրի հետ միասին եւ որոշ պահի հայտնվում է ազդանշանների հաղորդման ոլորտում, որտեղ Փոքր Արարատը (Մասիսը) ստացած ազդանշանները հաղորդում է Մեծին, որն էլ իրականացվում է դրանց հաղորդումը ի կատարման: Այս բոլոր հատկանիշների առկայությամբ Արարատը եզակի է: Նախ նրա հարեւանությամբ չկա որեւէ գագաթ, որն իր բարձրությամբ կարողանա համեմատվել նրա հետ: Այն իր ստորոտից մինչեւ գագաթն ունեցած բարձրությամբ (4կմ ավելի) հավասարը չունի, այսինքն այն գտնվում է ազդանշաններ ընդունելու համար ամենաբարենպաստ վիճակում, ունի իր զույգը իդեալական բուրգի ձեւով եւ այլն: Այլ խոսքով աշխարհի բոլոր լեռներից Արարատի ընտրությունը ունի իր պատճառները”:

Ավելացնենք նաեւ, որ մեծի ու փոքրի զուգակցման նման սկզբունքը կիրառվում է նաեւ հավատամքային կառույցներում: Օրինակ՝ հայկական եկեղեցիների կողքին կառուցվում է զանգակատուն, մահմեդական մզկիթների կողքին կառուցվում է մինարեթ եւ այլն:

Հետագա ուսումնասիրությունների շնորհիվ պարզվում է, որ նշված գծագիրը համարյա համընկնում է մարդու եւ տիեզերքի կապի մասին հնդկական վեդայական՝ Սանքհյա փիլիսոփայության սկզբունքներին: Նկատենք, որ համաձայն ավանդույթի, այն հիմնավորվել ու զարգացել է ուրիշիների կողմից (ակնառու է բառի՝ սան-սուրբ եւ “ուրիշների” եկած վայրի՝ սուրբ (օրենքների) երկրի, արեւի, արիների երկրի պարզաբանման հիմքում ընկած “արի” արմատը): Ըստ այդ սկզբունքների, ամեն ինչի հիմքում ընկած է Տիեզերական Գիտակցությունը, որը բացահայտվում է արական եւ իգական էությունների տեսքով (մենք բազմիցս անդրադարձել ենք նաեւ ԱրԷգԱկ-ի պաշտամունքին, որը հայ արիների ընտանիքներում ամրագրել է Արական եւ Իգական Ակունքներից բխող գիտակցության իշխանությունը): Արական էությունը կոչվում է՝ Փուրուշա, իսկ իգականը՝ Պրակրիտի: Վերջինս դուրս է ժամանակից ու տարածությունից, պատճառներից ու հետեւանքներից՝ դառնալով ամեն ինչի ոգեղեն սկիզբը: Փուրուշան զուտ գոյն է, նախասկզբնական ֆիզիկական ներուժը եւ գործող արարչական ուժը, ձեւերի աղբյուրը, բնության բացահայտությունն ու որակը: Պրակրիտան, Տիեզերական Գիտակցությունից ստանալով հաղորդագրությունը, այն փոխանցում է Փուրուշային, որը դրան տալիս է ձեւ, որակ, ներուժ եւ այլն: Այսինքն՝ այդ երկու սկզբունքների միջոցով Տիեզերական Գիտակցության հաղորդագրությունն ստանում է իրական ձեւ: Արարատի (Մեծ ու Փոքր Մասիսների) երկու գագաթների դիրքը կարծես հուշում է է նրանցում Պրակրիտայի ու Փուրուշայի փոխհարաբերությունններին նմանվող հատկանիշի առկայության մասին:

“Խորհրդավոր սվաստիկա” հոդվածում (հեղ.՝ Մանու՝ Ռոբերտ Մանուկյան), “Հայ-Արիներ”, թիվ 9, 2003թ.), հեղինակը մատնանշում է. “փուրուշա” բառում՝ “փուր”-ը հայերենի նույն “փուռ” բառն է, իսկ “ուշա”՝ սանսկրիտում նշանակում է “լույս”: Նույն կերպ “պրակրիտի” բառում՝ “պրակ”-ը հնուց էլ հայերենում նշանակել է “հատված”, իսկ “րիտի”՝ սանսկրիտում նշանակում է “կին”: Նշված անվանումների այս բացատրությունը լիովին համընկնում է Մասիսներին վերեւում վերագրվող հատկություններին: Եվ իրոք, Փոքր գագաթը հատվածաբար ստանալով արարչական տեղեկատվությունը՝ այն իր մեջ իգական սկզբունքով փոխակերպելով մարդկային գիտակցությանը հասանելի տեսքի, փոխանցում է Մեծ գագաթին, որն իր հերթին նրան սնելով ոգեղեն մեծ ներուժով, դարձնում է գործնականորեն կիրառելի (եփում է) եւ ճառագում է որպես իմացության լույս:

Առիթով կանդրադառնանք նաեւ այր եւ կին մարդկային կառույցի՝ որպես “զույգ գագաթներ” առնչություններին տիեզերական համակարգի (նաեւ աստվածների) հետ, այսինքն՝ տղամարդկային եւ կանացի սկիզբների փոխլրացման, համադրման եւ մեկ-ամբողջացման տեսությանը…

Նոյան տապանի հանգրվանումը Արարատյան լեռնաշխարհի բարձունքներին հնարավոր է դարձրել Արարչի հաղորդակցությունը (իհարկե՝ ոչ անմիջական, այլ՝ միջնորդավորված) Նոյի այն սերունդների հետ, որոնք ջրհեղեղից անմիջապես հետո բնակություն էին հաստատել Արարատի շրջակայքում եւ, նրանց միջոցով նաեւ հեռացածների հետ, աջակցելով ու վերահսկելով մարդկային քաղաքակրթության տարածվող առաջընթացը: Իսկ նման հատկանիշը բնորոշ է միայն նրանց, քանի որ միայն նրանք են ընդունակ արարելու:

Որ ասվածը վերաբերում է հայերի անմիջական նախնիներին, երեւում է թեկուզ այն բանից, որ նրանք են Արարատին տվել այդ անունը՝ իմանալով նրա այդ հատկության մասին (միայն հայերենում է, որ Արար-ատ՝ նշանակում է “արարման վայր”, ինչպես ասենք՝ խորխոր-ատ նշանակում է խորը վայր):

Այն անձիք, ցեղերը եւ դրանցից ծագած ազգերն ու նրանց ժառանգները, ովքեր միտված են ուրիշներից գողանալու, ուրիշների արարածը խլելու ու թալանելու, չունեն արարելու եւ Արարիչի հետ հաղորդակցվելու ընդունակությունը՝ անկախ այն բանից, թե որտեղ են բնակվում նրանք: Այսինքն, եթե “Արարատ” համալիրը գործում է որպես ալեհավաք-ալեցիր (անտենա), ապա միայն Արարատի ստորոտում մշտապես բնակվող բնիկների սերունդները կարող են հանդես գալ որպես խմբային ընդունիչ, եւ ինչքան շատ է խմբում անձերի քանակը, այնքան հզոր է ընդունիչը եւ մեծ է նրա հնարավորությունը: Որ նման առաքելությունը վերապահված է միայն հայերին, երեւում է թեկուզ այն անվիճելի փաստից, որ վերջին հազարամյակում բազմաթիվ քոչվոր ցեղեր, օգտվելով արտաքին դավերի պատճառով հայերի ներուժի թուլացումից, խցկվեցին Հայաստանի տարածքն ու Արարատի մերձակա շրջակայքը: Եվ չնայած իրենց ունեցած արտոնյալ վիճակին այդ տարածքներում, ոչ՛ արաբների, ոչ՛ թուրքերի ու քրդերի հետագա սերունդները չեն կարող պարծենալ իրենց որեւէ արարչագործությամբ, որը կարողանար քիչ թե շատ նշանակալից արժեք ունենալ, որեւէ նշանավոր անհատով, ով կարողանար թեկուզ չնչին դեր կատարել մարդկային քաղաքակրթության զարգացման գործում (եղածներն էլ պարզվում է ծպտյալ հայերն են): Իսկ հայերը, չնայած այդ ցեղերի մշտական բռնացումներին, թալանին ու սպանություններին, շարունակել են արարել, որովհետեւ այդ նրա՛նց էության մեջ է տրված Արարչի կողմից: Իսկ օրինակները չափից շատ են եւ անիմաստ է թվարկել:

Բնականաբար, այսպիսի հաղորդագրությունները պարունակում են ոչ միայն Արարչական Ծրագիրը, այլեւ տալիս են պայմանների, ձեւերի, միջոցների այն ամբողջ համակարգը, որոնք զարգացնելով մարդկային գիտակցությունը՝ հնարավորություն են տալիս իրագործելու այն:

Նոյի սերունդները նույնպես բազմացան, եւ բնության տված բարիքներն այլեւս նրանց սննդի համար չէին բավարարում, եւ նրանց մեծ մասը, պտուղներ հավաքելով ու որսի կենդանիներին հետապնդելով, աստիճանաբար հեռացավ Հայկական լեռնաշխարհից: Իսկ մնացածները համակերպվելով բնիկների հետ՝ գերադասեցին ունկնդիր լինել իրենց ներքին ձայնին ու օգտագործել Արարատից եկող ազդանշանների շնորհիվ զարգացող գիտակցությունը: Արարիչը նրանց տվեց նաեւ հաղորդակցության ամենահզոր միջոցը՝ արարչահաղորդ հայոց լեզուն, որի շնորհիվ նրանք ձեռք բերեցին սեփական գիտելիքներն ու փորձը միմյանց բնականորեն հաղորդելու (այսինքն՝ ստացան խմբային մտածելու-արարելու) հատկություն: Նրանք նորեն սովորեցին մշակել բույսեր եւ ընտելացնել կենդանիներ՝ ապահովելով իրենց մշտական սննդով ու զարգացնելով կեցությունը: Դրա շնորհիվ նրանք ավելի արագ բազմացան եւ արդեն անհրաժեշտություն առաջացավ ձեռք բերել նոր հողեր՝ մշակելու եւ անասնապահության համար: Նրանց մի մասը նորից տարածվեց առաջին հեռացածների հետեւից, որոնք արդեն տեղավորվել էին որոշակի տարածքներում: Տվյալ պարագայում հնաբնակների ու նորեկների միջեւ լուրջ բախումներ չեղան՝ շնորհիվ սննդի ձեռք բերման տարբեր եղանակների, որոնց պատճառով ոչ թե մրցակցում, այլ կարծես լրացնում էին միմյանց: Հնաբնակները արագորեն սովորեցին սնունդ ձեռք բերելու նրանց առաջավոր ձեւերն ու արագորեն ձուլվեցին նորաբնակներին: Տարբեր վայրերում տարբեր ցեղերի հետ խառնվելու պատճառով սկսեցին ձեւավորվել ազգեր, որոնք ընդունելով եկվորների գիտելիքները, իրենց նախնիներից ժառանգեցին ոչ միայն դրական, այլեւ բացասական հատկանիշները, որոնք եւ հետագայում պատճառ դարձան գժտությունների ու պատերազմների:

Հազարամյակներ անց Հայկական լեռնաշխարհում նորից բնակչությունն ավելացավ եւ այս դեպքում տեղի բնակիչները արարչահաղորդ իմացությամբ սովորեցին (տիեզերքը հենց այնպես ոչինչ չի տալիս, ձգտողն ու մտածողը դրանք ստանում են) մշակել-ձուլել մետաղներ, ստեղծել գործիքներ ու զենքեր եւ այլն: Հայտնի են արիական երեք արշավանքները արեւելք եւ արեւմուտք՝ որպես արիների արշավանք եւ հարավ՝ որպես հայքսոսների-հիքսոսների արշավանք: Դարեդար զարգանալով եւ հզորանալով, նորից ու նորից գերբնակեցված տարածք դառնալով՝ հետզհետե տարածվում էին արիները մոլորակով:

Իսկ արշավողներին կամ հեռացողներին անվանում էին “արիներ”՝ իրենց հայերեն ինքնանվանման, գործելակերպի (այսինքն արարողներ) կամ նրանց պաշտած՝ Ար(ա) աստծո անունով: Բայց ամենակարեւորը նրանց վերաբերմունքն էր տեղացիների նկատմամբ, որոնց նրանք ոչ թե ոչնչացնում, թալանում կամ ստրկացնում էին, ինչպես հետագայում անում էին զանազան քոչվոր ազգերը, այլ ապրելով նրանց մեջ, նրանք կարծես շտապում էին իրենց գիտելիքները եւ բարոյական մարդկային սկզբունքները հաղորդել նրանց՝ հանդես գալով որպես ուսուցիչներ, եւ այդ կերպ, իրենք էլ գուցե չգիտակցելով, կատարել են Արարչի կողմից իրենց տրված առաքելությունը՝ մարդկային քաղաքակրթությունը առաջ մղելու գործում: Այդ պատճառով բոլոր ազգերը “արի” անվանման ներքո հասկանում են մարդկային գերազանց ու վսեմ հատկանիշներով օժտվածություն, նույնիսկ սանսկրիտով “արի” նշանակում է “սուրբ”: Իսկ արիների հետ առնչություններ ունեցած շատ ազգեր, որոնք զարգացել ու հզորացել են շնորհիվ նրանցից ստացած գիտելիքների, չեն զլանում իրենց եւս արի-արիական համարել:

Սակայն օգտվելով արիների արարչաբնույթ գիտելիքներից՝ ամբողջ մարդկությունը արիական համամարդկային սկզբունքները չդարձրեց մտածելակերպի ու գործելակերպի ելակետ: Նոյան տապանում եւ այնուհետ գերագույն բարոյական հատկանիշներով օժտված էր Նոյը, բայց ոչ նրա ընտանիքի մյուս անդամները: Եվ նրանց միջոցով մարդկության հետագա սերունդներին փոխանցվեցին այն բացասական գծերից, որոնց պատճառով ջրհեղեղի միջոցով Արարիչը կործանեց նախորդ մարդկային քաղաքակրթությունը: Մարդիկ սկսեցին մտածել առավելապես թալանելու, քան արարելու, սեփական շահը բավարարելու, քան ուրիշներին օգնելու, ուրիշներին ստրկացնելու, քան սովորեցնելու մասին: Նրանք սկսեցին միմյանց ունեցածը խլելու համար իրար սպանել եւ պատերազմել՝ օգտագործելով արիներից ստացած գիտելիքները:

Արարատի ստորոտում մնացած արիների անմիջական ժառանգները՝ արիներ-հարիներ-հայերը (կամ արմենները՝ արիմանները՝ “արի մարդիկ”) արդեն ստիպված էին ոչ թե կատարել իրենց առաքելությունը՝ արարել ու տարածել, այլ դիմադրել 4 կողմից հարձակվող ագահ ու նախանձոտ ազգերին, որոնք արիներին հաղթելու համար որդեգրել էին սադրանքն ու դավադրությունը, նենգությունն ու խաբեբայությունը: Պայքարը գնում էր ցեղային-ազգային ինքնությունը, էությունը, Աստվածների հետ շփվելու, Արարչի կողմից առաքվող հրահանգներն ու տեղեկատվությունը ընկալելու ընդունակությունը պահպանելու եւ սերունդներին հաղորդելու, մարդկային բարձրագույն հատկանիշները չկորցնելու համար: Անընդհատ պատերազմների մեջ նոսրացան արիները, թուլացավ նրանց որպես խմբային ընդունիչ գործելու հնարավորությունը: Արարչի հետ կապի թուլացումը հնարավորություն տվեց անարիներին իրենց ձեռքը վերցնել մարդկային քաղաքակրթության զարգացումը ղեկավարելու եւ ուղղորդելու լծակները, եւ իրենց համարելու իրավասու՝ տնօրինելու առանձին անհատների եւ ամբողջ ազգերի ճակատագրերը: Նրանց ջանքերի հետեւանքով անվերջ հզորանում են մարդ սպանելու միջոցները, գիտության զարգացումը դարձել է անվերահսկելի եւ անկանխատեսելի (առավելապես ի չարս օգտագործվող), հզոր պետությունների ղեկավարումը անցնում է մեծամիտ ու ինքնահավան անձերի, իսկ փոքր պետություններինը՝ նրանց կամակատարների ձեռքը… Խեղվել է մարդկային հոգեւոր ու մշակութային իրական կյանքը:

Ըստ Բիբլիա-Աստվածաշնչի՝ Արարիչը ջրհեղեղից հետո որոշեց այլեւս մարդկության կործանում թույլ չտալ, բայց ներկայիս զարգացման ընթացքը ցույց է տալիս, որ ներկա ուղղվածության դեպքում մարդկությանը կկործանեն անարիները: Իսկ այդ կարող է կանխել միայն Արարիչը՝ արիների, առավելապես՝ հայ-արիների միջոցով՝ նրանց վերազարթոնքն զգալով, այնժամ՝ պարտադրելով վերականգնել իրենց ինքնավստահությունը, նախկին հզորությունը եւ իրենց առաքելության մեջ համոզվածությունն ու նվիրվածությունը: Այս ամենին էլ հայ-արիները կհասնեն, երբ այլեւս ապրեն ու արարեն իրենց աստվածների հետ հարաբերվելով:

Արամ Ավետյան

1 ԱՐԱՐԱՏ – ըստ լեզվի խորհրդի (Ուխտագիրք Արորդյաց”)՝

ԱՐ – կենսակերտ բառարմատ, որ նշանակում է սերում, ծագում, զորություն, ուխտ: Համապատասխանում է ԱԶ արմատին:

ԱԶ – կենսակերտ արմատ, որ արտահայտում է ծագում, զորություն, վեհություն, մաքրություն, որակ իմաստներ: Օրինակ՝ ազգ, ազնվական, Արազ, Հայկազ, ազատ, ազդ…

Որպես կենսակերտ արմատ, ԱԶ-ը կարող է որոշ բաղադրություններում համապատասխանել ԱՐ եւ ԱՆ կենսակերտ արմատներին: Օրինակ՝ ազնիվ-բարի, Հայկազ-Միհրան:

ԱՐԱՐ – կրկնավոր արմատ՝

ԱՐ-ԱՐ, որ արտահայտում է Բացարձակ Զորության, Բացարձակ Սերումի իմաստ: Ըստ այդմ, ԱՐԱՐ կրկնավոր արմատը գործածվում է միայն Արարչագործության համակարգի խորհուրդների մեջ՝ Արար-իչ, Արար-ատ, Արար-ած, Արար-ել:

ԱՐԱՐԱՏ - Արարչագործության խորհուրդ է, որ նշանակում է Արարման Վայր:

Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐԱՐ կրկնավոր արմատով եւ ԱՏ (տեղ) բառարմատով՝ ԱՐԱՐ-ԱՏ:

ԱՏ – բառարմատ, որ նշանակում է տեղ, ամփոփում: Օրինակ՝ բացատ, կաղնուտ, ատյան, աթոռ:

ԱՏ - բառարմատը կազմում է նաեւ ժխտական իմաստով բառեր: Օրինակ՝ պոչատ-անպոչ, այսինքն՝ պոչը չկա, միայն պոչի տեղն է մնացել, կռնատ-անկուռ, այսինքն՝ կուռը չկա, նրա տեղն է մնացել… 

Հայերիարմատներիմասին 

ա) “Արիհասկացությանմասինվերաբերմունքըհնադարում  

Պատմությունից հայտնի է, որ Մերձավոր Արեւելքի երկրներում “արի” կոչվելը համարվում էր մեծարանք: Հերոդոտոսի վկայությամբ, պարսից Դարեհ I-ի զորքում եղած մեդիացիները պարծենում էին իրենց արիական ծագումով՝ փորձելով ընդգծել իրենց գերադասության իրավունքը զորքի մեջ գտնվող մյուս ազգությունների նկատմամբ: Այսինքն, “արի” լինելը, նրանց կարծիքով, ծագումնաբանական մեծ առավելություն էր: Իրենց արիական ծագումով պարծենում էին նաեւ պարսկական Աքեմենյան արքայական հարստության (դինաստիայի) անդամները, քանզի նրանք եւս ունեին մեդիական ծագում: Հերոդոտոսը նկարագրում է նաեւ Դարեհի զորքի մեջ գտնվող արիների զորախումբը՝ չնշելով, սակայն, նրանց բնակության տարածքը: Դատելով հագուստից ու զենքերից՝ նրանք պետք է հարեւան լինեին Միջին Ասիայի բակտրեացիներին ու հնդիկներին (այդ տարածքը համընկնում է ներկայիս Աֆղանստանի հետ):

Այստեղ կարծես առաջանում է տրամաբանական հակասություն՝ նույն զորքում կային եւ՛ արիացիներ, ովքեր ոչնչով աչքի չէին ընկնում ու առանձնակի վերաբերմունք չէին ակնկալում, եւ՛ մեդիացիներ, ովքեր հայտարարելով իրենց արիական ծագումը, հավակնում էին հատուկ պատվի: Այսինքն, մեդիացիները “արիներ” ասելով հասկանում էին ոչ թե իրենց հետ նույն զորքում գտնվող էթնոսին, այլ այն հնագույն ցեղին կամ էթնոսին, որի հետնորդներն էին համարում իրենց եւ որի փառքի մասին պատկերացումները նրանց մոտ “գալիս” էին հնուց: Իսկ զորքում գտնվող արիները, հավանաբար, արիական ազգ կոչվելու նույնքան իրավունք ունեին, որքան, դիցուք, եվրոպական կամ ասիական մյուս արիական ազգերը:

Մովսես Խորենացին Տիգրանի եւ Աժդահակի ավանդազրույցում նշում է, թե մարաց Աժդահակ թագավորին մեծարում էին՝ անվանելով “արյաց արքա” (այսինքն, “արիների արքա”): Նույնը նշում է նաեւ պարսից Շապուհ արքայի մասին: Նման հիշատակումներ ունեն նաեւ այլ հայ պատմիչները: Այլ խոսքով՝ մարերը, աֆղանները, այսինքն՝ պարսիկներն ու նրանց ցեղակիցներն իրենք իրենց անվանել են արիներ:

Հայկական լեռնաշխարհին կից տարածքներից արիական ցեղերը դեպի Պարսկաստանի միջին ու հարավային տարածքներ, ինչպես նաեւ դեպի Միջին Ասիա, անցել են մ.թ.ա. XX-XVIII դդ., այսինքն՝ արիների 2-րդ արշավանքների սկզբում: Որպես էթնոս եւ ազգ, պարսկական ու պարթեւական ցեղերը կազմավորվել են 500-700 տարի հետո, տեղաբնակների՝ էլամցիների ու լուլուբացիների հետ մշտական շփման եւ փոխձուլման պայմաններում: Հայերը կամ նրանց նախնիները “արի” անվանումով սկզբում հավանաբար հասկացել են “Ար(ա) աստծո զավակ”, իսկ նրանց հետ առնչվող էթնոսները հայերին անվանել են “արմեններ-արիմաններ-արմաններ” կամ “արի” մարդիկ դեռ մ.թ.ա. III-րդ հազարամյակի կեսերից: Արիների արշավանքների հետեւանքով նոր ձեւավորված էթնոսներից յուրաքանչյուրը, ունենալով առանձին անուն, չի մոռացել իր ծագումը եւ անհրաժեշտաբար այն ընդգծել է: Այլ խոսքով՝ “արի” անվանումը հայերի համար ազգության նախնական անվանումն է, որը շարունակվում է նաեւ ներկայումս, իսկ մյուս արիական ազգերի համար իրենց արիական ակունքների մատնանշումն է:

Տարօրինակ չէ, որ ինչպես եվրոպացիները, այնպես էլ պարսիկներն ու նրանց ազգակիցները իրենց համարում են արիական ազգեր՝ միայն այն տարբերությամբ, որ վերջիններս այդ մասին գիտեին ի սկզբանե, իսկ եվրոպական ազգերը այդ մասին տեղյակ են դարձել վերջին հարյուրամյակներում:

Արիների կողմից նվաճված էթնոսները, տեսնելով նրանց վերաբերմունքն ու սկզբունքները, բարձր են գնահատել նրանց մարդկային հատկանիշները. հատկապես այն, որ լինելով շատ հզոր, իրենց ճանապարհներին հանդիպող ժողովուրդներին վերաբերվել են որպես իրենց նման մարդկային արարածների եւ իրենց հզորությունն օգտագործել են բացառապես առաջադիմություն տարածելու համար՝ փաստորեն կատարելով ուսուցիչների դեր (սա հայ-արիների արարչական առաքելությունն է):

Այդ են վկայում թեկուզ նվաճված ժողովուրդների հիշողության մեջ “արի” անվանման նկատմամբ տածած հարգանքն ու պատկառանքը: Զավթիչն ինչքան էլ հզոր ու վեհանձն լինի, նրան “արի” չեն անվանի: Մյուս կողմից՝ մարդուն կամ զինվորին մեծարելու համար երբեք “մակեդոնացի”, “հռոմեացի” կամ “ասորի” կամ այլ կերպ չեն անվանի, չնայած այդ ազգերը եղել են շատ հզոր եւ գրավել են հսկայական տարածքներ: Այդ տեսակետից հետաքրքիր է համարյա բոլոր կրոններում կարեւոր դեր կատարող հրեշտակի կերպարի քննարկումը: Այն ամենազոր է, գերմաքուր, մեծամասամբ բարի եւ հիմնականում հանդես է գալիս Արարչի կամքն իրագործողի (զինվորի) դերում: Բոլոր եվրոպական լեզուներում այն կոչվում է “անգել”, որը նույն “Անգեղ” տոհմանունն է (կա նաեւ Տորք Անգեղի ասքը): Եվ, եթե հաշվի առնենք “անգեղ” (անգղ) ու “արծիվ” իմաստների նույնականությունը եւ նկատենք, որ հրեշտակը (անգել) պատկերվում է տղամարդու կերպարանքով ու արծվի թեւերով, կասկած չի հարուցում, որ այդ կերպարը սերտ կապ ունի արիական այդ ցեղի մասին եվրոպացիների ժառանգական հիշողության հետ, իսկ մյուս կողմից բացահայտորեն մատնանշում է մարդկային ճակատագրում արիների դերի մասին:

Արի” բառը հնարավոր է ստուգաբանել միայն հայերենով, ընդ որում՝ մի քանի տարբերակներով (նկատենք նաեւ, որ սանսկրիտով “ար” կամ “արի” նշանակում է “սուրբ”): Հետաքրքիր է, որ այդ բոլոր տարբերակներն էլ կարելի է բխեցնել մեկը մյուսից, կամ լրացնել մեկը մյուսով:

Հայերենում “եւ” վերջնածանցը բառին տալիս է տեղայնացման իմաստ՝ վերեւ, ներքեւ, առջեւ, հետեւ, նաեւ, այլեւ, պարգեւ (փառք բառից) եւ այլն: Նույն կերպ՝ “արեւ” բառն էլ նշանակում է “Արի”՝ (Ար աստծո) տեղ: Այսինքն “արեւ” անունը ծագել է “Ար” անունից: Ստացվում է, որ հայերենում պաշտող աստծո անունը, նրա խորհրդանիշը, ազգի անունը, հիմնական գործելակերպն արտահայտող (արարել) բառը եւ այլն, կառուցված են միեւնույն արմատով:

Ներկայիս հայերը մյուս արիական ազգերից տարբերվում են այն բանով, որ իրենց անմիջական նախնիներից՝ արիներից ժառանգել են ոչ միայն նրանց բնօրրանը, մարդաբանական տիպը, այլեւ լեզվամտածողության հիմնական տարրերը, որը անմիջական ժառանգորդ համարվելու պարտադիր պայմաններից մեկն է: Արիներին բնորոշ հատկանիշների թվարկումը մի ամբողջ աշխատություն կլինի: “Արի” հասկացության եւ արիականության էության պարզաբանման համար անհրաժեշտ են բազմակողմանի եւ երկարատեւ խորը ուսումնասիրություններ: Իսկ լեզվամտածողությունը այդ հատկանիշների հենասյուներից մեկն է:

Հերոդոտոսի հիշատակումն այն մասին, որ մեդիացիներն իրենց հայտարարելով արիներ, ակնկալում էին մյուս էթնոսների կողմից արժանանալ հատուկ պատկառանքի, վկայում է, որ նրանք, ինչպես նաեւ Հերոդոտոսը, վստահ էին ու բնական էին համարում արիների նկատմամբ նման վերաբերմունքը: Այսինքն, մեդիացիները գիտեին, որ “արի” բառն ընկալվում է իբրեւ բացառիկ իմաստ պարունակող բառ, որը պայմանավորված է այլ էթնոսների մոտ իրենց զարգացման գործում արիների կատարած դերի ժառանգական հիշողությամբ ու երախտագիտությամբ, եւ փորձում էին օգտվել դրանից: Դժբախտաբար, այն, ինչը գիտակցվել ու գնահատվել է հնում, ինչ-ինչ նպատակներով եւ անբարո մեթոդներով փորձում են մոռացության մատնել քաղաքականությամբ ուղղորդվող ժամանակակից որոշ պատմաբանները՝ օգտագործելով նացիստական սին պատմագրությունը:

Արիական սկզբունքներն առկա լինելով բոլոր կրոններում՝ հաճախ հետքեր են թողել առանձին խորհրդանիշերում: Նրանք ազդել են նույնիսկ քրիստոնեության ու իսլամի կրոնական շինությունների ճարտարապետությանը:

Այդ տեսակետից ուշագրավ է ներքոհիշյալ երեւույթը, որը կապված է քրիստոնեությունում ընդունված խաչի նկատմամբ եղած պաշտամունքի հետ: Ոչ քրիստոնյաներն ու աթեիստները հաճախ են կշտամբում քրիստոնյաներին, որ պաշտելով խաչը, նրանք պաշտում են այն գործիքը, որի վրա տանջահար է արվել աստծո որդին՝ Քրիստոսը: Բայց եթե նայենք դարերի խորքը, ապա խաչի նկատմամբ հատուկ վերաբերմունքը եղել է Քրիստոսից հազարավոր տարիներ առաջ: Հայտնի է, որ Ագարի (Ուգարիթ) քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերված արձանների վզերից կախված էին խաչեր: Այսինքն, խաչի պաշտամունքը գալիս է մարդու գիտակցության հենց սկզբից եւ արեւապաշտության ժամանակ եւս այն ընդունվել է որպես արեւի կամ Ար գլխավոր աստծո խորհրդանիշ: Բնականաբար, այստեղ խոսքը հավասարաթեւ խաչի (նաեւ՝ կեռխաչի-սվաստիկա) մասին է: Հայկական լեռնաշխարհում Արարիչը միշտ ներկա է եղել ու պաշտվել է, չնայած տարբեր դարաշրջաններում նրան անվանել են տարբեր անուններով: Իսկ Արարչի խորհրդանիշը՝ հավասարաթեւ խաչը միշտ մնացել է անփոփոխ, նույնիսկ քրիստոնեության ժամանակ: Քրիստոնեությունում որպես խորհրդանիշ ընդունված խաչի մի թեւը երկարացված է դեպի ներքեւ, որը, հավանաբար, մատնանշում է Արարչի էության վայրէջքը երկրի վրա՝ անձնավորած Քրիստոսի տեսքով: Եվ իրոք, խաչի տեսքով տանջամահ անելու գործիքն իրականում այլ տեսք ունի. նրա վերեւի թեւը կամ բացակայում է իսպառ, կամ շատ կարճ է՝ մարդու գլխին հավասար: Այսինքն քրիստոնեական խաչն իր տեսքով ոչ թե տանջամահ անելու գործիքի մեխանիկական կրկնողությունն է, այլ ունի գաղափարախոսական իմաստ:

Ներկայումս զանազան եկեղեցիական խորհրդանշանների, պիտույքների վրա հավասարաթեւ խաչը հաճախ հանդես է գալիս քրիստոնեական խաչի հետ համատեղ՝ ընդգծելով քրիստոնեության մեջ Արարչի (արիականության) մշտական ներկայությունը (նկատենք, որ Եհովան խաչի հետ առնչություն չունի, եւ հին Կտակարանում էլ խաչի մասին ոչինչ չի ասված): Ուստի, ներկայիս հուդա-քրիստոնեությունը բացարձակապես կապ չունի արարչականության ու Արարչի հետ եւ եհովապաշտական ու եհովասարսափազդու հնարանքների ժողովածու է հայ-արիների համար…

Հայերիարմատներիմասին 

բ/ “Արիհասկացությանմասինվերաբերմունքըներկայումս 

Որոշ հեղինակներ, ինչ-ինչ պատճառներով, հաճախ փորձում են արիների արշավանքները ներկայացնել որպես քոչվոր անասնապահների հարձակումներ: Այս ձեւով են ներկայացվում, օրինակ, արիների արշավանքները դեպի Հնդկաստան, նրանց մի ճյուղի՝ հյուքսոս-հայքսոսների արշավանքները դեպի Եգիպտոս եւ այլն: Նույնիսկ ՀՍՀ հատ. 8-ում ներկայիս շվեդացիների նախնիների անցումը դեպի Սկանդինավիա ներկայացվում է որպես “անասնապահ հնդեվրոպացիների” արշավանք, առաց խորամուխ լինելու, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս պետք է անասնապահները, թողած Եվրոպայի հարուստ արոտավայրերը, որոնք մինչեւ հիմա էլ բավարար են տեղի անասնապահության համար, անասուններով կտրելով ծովը, անցնեին համեմատաբար ցուրտ Սկանդինավիա: Ուշադրություն չի դարձվում նաեւ այն հանգամանքին, որ եթե քոչվորների հարձակումների ընթացքում անապատների են վերածվել ամբողջ երկրներ, վերացել են պետություններ ու ազգեր, իսկ ողջ մնացածները զարգացման աստիճանով հետ են շպրտվել հարյուրավոր ու հազարավոր տարիներով, ապա արիների յուրաքանչյուր արշավանքից հետո, նրանց գրաված տարածքներում տեղի է ունեցել մտավոր, հոգեւոր ու տնտեսական բուռն վերելք:

Արիների արշավանքներից հետո, մի քանի դարերի ընթացքում, հիշողությունը նրանց մասին աստիճանաբար խամրեց, եւ նրանց մասին պատմությունները վերածվեցին առանձին էթնոսների ու ազգերի առասպելների: Պատմական փաստերի, դրվագների, նշանավոր անհատների մասին աստիճանաբար ձեւավորվեցին ավանդազրույցներ ու դյուցազնավեպեր, որոնցում այդ ամենի նկատմամբ սերունդների վերաբերմունքն արտահայտվում էր ըստ առանձին էթնոսներին բնորոշ մտածելակերպի՝ լավի ու վատի, բարու եւ չարի, արդարության եւ անարդարության մասին պատկերացումների: Արիների հետ այս կամ այն կերպ առնչված յուրաքանչյուր էթնոս, նրանց մասին ունեցած հիշողություններին ավելացնելով իր ցանկություններն ու վերաբերմունքը, նրանց օժտելով գերբնական հնարավորություններով, բարոյականության ու մարդկային այլ հատկությունների նկատմամբ սեփական մոտեցումներով իմաստավորված գերագույն հատկանիշներով, նրանց դարձրին կիսաստվածներ ու հերոսներ: Ընդ որում, այդ կիսաստվածներն ու հերոսները հիմնականում պահպանեցին իրենց անվանումները՝ տվյալ էթնոսին բնորոշ լեզվական ձեւափոխումներով: Նրանք փաստորեն դարձան արիական ազգերի ոգեղեն արմատների կրողներ, խորհրդատուներ ու հետագա գոյատեւման ամբողջ ընթացքում սերունդների համար օրինակելի կերպարներ ու դաստիարակներ: Իսկ եթե արիների անմիջական սերունդների՝ հայերի աստվածներին ու առասպելական հերոսներին համեմատենք այլոց հետ, ապա նրանք աչքի էին ընկնում իմաստնությամբ, արդարացիությամբ ու բարոյականությամբ:

Առասպելներից դուրս արիականությունն իրեն շատ անգամ է բացահայտել համարյա բոլոր դարաշրջաններում՝ առանձին պատմական դեմքերի կերպարներում, հերոսների վարվելակերպում, հատկապես ազնվականների ու ասպետության միջավայրում, ազգերի նահապետական նիստուկացում եւ այլն:

XIX-XX դդ.-ում Մերձավոր Արեւելքում կատարած պեղումների արդյունքները մեծ տպավորություն թողեցին ժամանակի գիտական ու քաղաքական մտքի վրա: Եվ նորից, Հերոդոտոսից 2500 տարի հետո, որոշ ազգերի մտավորականության ու քաղաքական առանձին շերտերի ներկայացուցիչների շրջանում գլուխ բարձրացրեց եւ տարածում գտավ “արի” կոչվելու եւ դրանով այլոց նկատմամբ գերազանցություն ստանալու ներազգային նկրտումները բավարարելու մարմանջը:

Այդ տեսակետից “արի” հասկացությանը մեծ վնաս հասցրեցին ֆաշիզմն ու նացիզմը, որոնց գաղափարական գործիչների ծայրահեղականությունը եւ որդեգրած ոչ արիական մեթոդներն առիթ տվեցին անարիներին՝ օգտագործելով ընձեռած հնարավորությունները, նրանց նկատմամբ ձեւավորված հակակրանքն ու ժամանակի առաջացած բարենպաստ պայմանները, բացահայտ պայքար մղել առհասարակ արիականության-արարչականության դեմ:

Արիներն իրենց բնօրրանում՝ Հայկական լեռնաշխարհում մշտապես շրջապատված էին նախանձ ու ագահ, հետամնաց էթնոսներով, որոնք չկարողանալով մրցակցել նրանց հետ արարչականությամբ ու ոգեղենությամբ, որդեգրել էին նրանց թուլացնելու նպատակասլաց ու համառ գաղտնի մարտավարություն: Եվ ամբողջ ողբերգությունն այն էր, որ արիներն իրենց մտածելակերպով, վեր լինելով մարդկային մանրախնդրությունից, թույլերին բնորոշ նենգությունից ու անբարոյականությունից, իրենց էությամբ լինելով արարչական ու մարդասեր, պարզապես ընդունակ չէին պատկերացնելու նման վարվելակերպի հնարավորությունը: Նույնիսկ այն ժամանակ, երբ, փաստորեն, առանց կռվի, մի քանի դարի ընթացքում նրանք կորցրեցին իրենց թագավորություններն ու տարածքները՝ իրենց ամբողջ իմաստնությամբ հանդերձ, այդպես էլ գլխի չընկան, որ իրենք եւ իրենց գաղափարախոսությունը անընդհատ ու մշտական հարձակումների թիրախ են: Հաղթական պայքար մղելով բացահայտ թշնամիների դեմ, նրանք հակամիջոց չստեղծեցին դավադիրների (նաեւ՝ ներքին) դեմ: Մինչդեռ արիների նկատմամբ նման վերաբերմունքն սկսեցին կիրառել դեռ այն ժամանակներից, երբ արշավելով ամբողջ Եվրասիայով մեկ, նրանք տարածում էին մարդկային հաջորդ բարձր քաղաքակրթության սերմերը՝ իրենց փորձն ու գիտելիքները պատրաստակամորեն կիսելով երեկվա հակառակորդների հետ:

Եթե հնադարում պայքարը գնում էր արիների բնօրրանի տարածքներն ու քաղաքները աստիճանաբար գրավելու եւ բնակիչներին ոչնչացնելու կամ էթնիկական ձուլման ուղղությամբ, ապա հետագայում այդ գործընթացը մեծամասամբ իրագործվելուց հետո, պայքարն ուղղվեց նրանց նախկին փառքի դեմ՝ մարդկանց գիտակցության մեջ նրանց նկատմամբ ակնածալի հիշողությունը ջնջելու, պատմության մեջ նրանց դերը նսեմացնելու եւ արարման հեղինակությունը յուրացնելու ուղղությամբ: Եվ այդ գործընթացը հետեւողականորեն շարունակվում էր նաեւ 20-րդ դարում:

Սկսած 19-րդ դարից, երբ ինչպես պեղումների արդյունքների, այնպես էլ պատմական փաստերի ու հնագույն ավանդազրույցների գիտական վերլուծությունների շնորհիվ սկսեցին ձեւավորվել արիների նկատմամբ առարկայական պատկերացումները, զուգահեռաբար հորինվեցին բազմաթիվ վարկածներ ու տեսություններ՝ ինչպես արիականության էության նենգափոխումների, այնպես էլ նրանց բնօրրանի տեղավայրի վերաբերյալ ապակողմնորոշման նպատակներով:

Առաջին նման վարկածներից մեկը Միտանի պետությունը հնդկական համարելն էր: Հիմնականում բերվում էր այն հիմնավորումը, որ աքքադական ու խեթական որոշ սեպագրերում հանդիպող հարիական աստվածների անունները հնչում էին (կամ կարդացվել էին) հնդկական աստվածների անուններին նման՝ Միտաշշիլ-Միթրա, Ուրվանշիլ-Վարունա, Նասրայամա, Ինդրա եւ այլն:

Որպես վարկածի զարգացում, առաջ էր քաշվել նաեւ այսպես կոչված “հնդարիների” վարկածը, ըստ որի՝ նախքան Միտանի պետության կազմավորումը, Հայկական լեռնաշխարհում հայտնվել է բարձր զարգացած մի իմաստուն ցեղ կամ մարդկանց խումբ, որը հետագայում կազմավորել է ինչպես Միտանի, այնպես էլ նրան սահմանակից խեթական թագավորությունները՝ նպաստելով դրանց հզորացմանը: Իբր, նրանք են սովորեցրել ձիերին վարժեցնելը, երկաթ ստանալն ու մշակելը, պետություններ կառավարելը եւ այլն: Իրենց առաքելությունը ավարտելով՝ նրանք գնացել են Հնդկաստան: Այդ վարկածի հեղինակները նրանց տվել էին “հնդարիներ” անվանումը՝ ենթատեքստում ակնկալելով, որ իսկական արիները նրանք են:

Նշված վարկածը դուրս չի գալիս որոշ (նույնիսկ հայ) պատմաբանների մտապաշարից մինչեւ այժմ: Բայց նրանք որոշակի չեն պարզաբանում այդ էթնոսի ծագումնաբանության վերաբերյալ իրենց մոտեցումները, թե իրենց կարծիքով որտեղի՞ց եւ ի՞նչ ձեւով են նրանք հայտնվել Հայկական լեռնաշխարհում:

Ըստ որոշ տարբերակների, հնդեվրոպացիների արշավանքներին մասնակցելով, հնդարիները անցել են Հնդկաստան՝ նրան տալով իրենց անունն ու աստվածներին: Այս վերջին տարբերակին են հակված նաեւ Տ. Գամկրելիձեն ու Վ. Իվանովը, ովքեր արիների բնակության համար առանձնացնում են միայն Միտանիի տարածքն ու նշում, որ հնդեվրոպացիների մեջ իրենց “արի” էին համարում միայն հնդիրանացիները: Այդ պատճառով էլ նրանց շնորհում են “հնդարիներ” անվանումը: Փաստորեն, նրանք արիներին առանձնացնում են հնդեվրոպացիներից: Նույնիսկ որպես արշավների մեկնարկային տարածքներ՝ արիների համար ընդունում են Միտանիի տարածքը, իսկ մնացած հնդեվրոպացիների համար՝ Միտանիին սահմանակից՝ նրանց նախահայրենիքը: Այդ աշխատություններում չի էլ քննարկվել “արի” անվանման ծագումնաբանությունը, եւ այն հնարավորությունը, որ այն կարելի է բացատրել միայն հայերենով: Մյուս կողմից՝ “արի” անվանումից ծագում է ոչ միայն “Իրան-Արան” երկրանունը, այլեւ՝ “Արմենիա”, արեւմուտքում գտնվող “Իռլանդիա” (նախկինում՝ Էյրե-Այրե), Հոլանդիա (Հարլանդիա-Հորլանդիա-Հոլանդիա, որտեղ “լանդիա” նշանակում է “երկիր”), ինչպես նաեւ բազմաթիվ արիական ծագում ունեցող էթնոսների անվանումները (ալաններ, ալամաններ եւ այլն): Այսինքն, իրենց “արի” են համարել ոչ միայն հնդիրանացիները, եւ այդ անվանումն արդարացի է բոլոր հնդեվրոպացիների համար:

Վերջապես. վերը նշված վարկածի կողմնակիցները անկարող են պատասխանել երկու ոչ բարդ հարցերի. նախ՝ ինչո՞ւ այդ, այսպես կոչված “հնդարիների” ակունքները գտնվեցին հենց Հայկական-Արարատյան լեռնաշխարհում, այսինքն, ո՞րն է Հայկական լեռնաշխարհի յուրահատկության պատճառը: Եվ երկրորդ՝ ինչպես հայտնի է, նախորդ բրոնզի դարը եւս սկսվել էր Հայկական լեռնաշխարհից, ուրեմն դա է՞լ պետք է համարել “հնդարիների” գործունեության արդյունք եւ հատկապես նորից Արարատ-Արմենիա աշխարհում: Ի վերջո, այդ վարկածի դեմ կարելի է բերել մի ծանրակշիռ ապացույց, որը չգիտես ինչու “վրիպել է” ուսումնասիրողների հայացքից: Այսպես, հնդկական վեդաների բովանդակային առանցքներից մեկը աստվածների պայքարն է ասուրների դեմ, որոնք հանդես են գալիս որպես չարի խորհրդանիշ: Իսկ իրանական դիցաբանությունում (Ավեստայում եւ այլուր) ասուրները հանդես են գալիս որպես դրական աստվածներ: Ակնառու է, որ ասուրների ու աստվածների պայքարում արտացոլվել է Ասորեստանի ու Միտանիի պատերազմները: Այլ խոսքով, բարու եւ չարի նկատմամբ ունեցած հայացքները Հնդկաստանի ու Իրանի արիների միջեւ հակոտնյա են, իսկ Հնդկաստանի ու Միտանիի արիների միջեւ համընկնում են, որ վկայում է ոգեղեն առումով առավել մոտ կապը: Ակնհայտ է, որ նշված վարկածը եւս առաջ է քաշվել որոշակի հեռագնա քաղաքական նպատակներով:

Կա նաեւ վարկածների մեկ այլ խումբ, որով փորձ է արվում արիների ակունքները դուրս բերել Հայկական լեռնաշխարհից կամ առհասարակ հեռացնել Մերձավոր Արեւելքից: Տվյալ պարագաներում ակներեւ է որոշ հեղինակների բացահայտ ձգտումը՝ արիների բնօրրանը “տեղավորել” իրենց երկրների տարածքներում: Այդ վարկածները հիմնավորապես հերքվել են Տ. Գամկրելիձեի ու Վ. Իվանովի կողմից: Նշենք, որ համոզիչ ու տրամաբանական են նրանց աշխատությունների այն հատվածները, որոնցում, հենվելով սեփական հետազոտությունների վրա, ապացուցվում է հնդեվրոպացիների ծագումը Հայկական լեռնաշխարհից եւ արշավանքների միջոցով հնդեւրոպական քաղաքակրթության տարածումը ամբողջ Եվրասիայով մեկ: Սակայն աշխատության կուռ կառուցվածքը կորցնում է իր տրամաբանությունը եւ հայտնվում է հակասությունների շրջապտույտում, երբ առանձին հարցերի առնչությամբ որոշ դրույթներ փոխառնվում են դրսից եւ փորձ է արվում դրանք հիմնավորել այլոց մտացածին ապացույցներով:

Արիներիարմատներիմասին. Համաարիականություն 

Ուշադրության արժանի է այն, որ հեղինակները դիմում են նման միջոցների, երբ առկա փաստերը կամ եզրակացությունները հակասում են ընդունված կանխադրույթներին կամ չեն տեղավորվում ոմանց վարկածների շրջանակներում, եւ հեղինակները նախապատվությունը տալիս են վերջիններիս:

Այսպես, անտեսելով բազմաթիվ փաստերը, լեզվական ու պատմական տվյալները, օգտագործվում է հնագետների որոշ խմբի (հիմնականում վրացական) այն վարկածը, թե Կովկասից՝ Վրաստանին մերձակա՝ Դաղստանի տարածքներից Հայկական (Արարատյան) լեռնաշխարհ են ներթափանցել “խուրիները” (հուրիները-հարիները, հարիներ-արիներ առնչություններին արդեն անդրադարձել ենք):

Այստեղից հասկանալի է դառնում այդ հեղինակների կողմից առաջարկվող արիների 2-րդ արշավանքների ուղղությունների սխեմայից Կովկասյան լեռների միջով կամ Սեւ ու Կասպից ծովերի ափերով (կամ հենց ծովերով) դեպի հյուսիս արշավելու ակնհայտ հնարավորության բացառումը: Նման ուղղությունն ընդունելու պարագայում անհնար կլիներ “խուրիների” արշավանքը Հյուսիսային Կովկասից դեպի Հայկական լեռնաշխարհ՝ մեկընդմերթ արշավող արիներին հակառակ: Մյուս կողմից հնարավոր կլիներ արիների արշավանքներով բացատրել հյուսիս-կովկասյան որոշ էթնոսների բառապաշարներում հայտնված հարիական մի քանի բառերի ծագումը, որոնք որպես իրենց վարկածի հաստատում փորձում են ներկայացնել վերոհիշյալ հնագետները (այդ գործում աջակցություն գտնելով Ի. Դյակոնովի եւ նրա այլազգի ու հայազգի աշակերտների կողմից): Եվ քանի որ, ըստ նույն Ի. Դյակոնովի, փաստորեն “խուրիներն” ու “ուրարտները” (ուրարտացիները) նույն էթնոսի տարբեր ցեղերն են, ապա հօդս կցնդեր նաեւ վրացական հնագետների ճիգերը՝ ինչ -որ ձեւով “Ուրարտուն” (Արարտա-Արատտա-Արարատ) իրենց նախնիների հետ կապելու ուղղությամբ: Նկատենք, որ հաշվի առնելով խուրիներ-ուրարտացիներ (հարիներ-արարտացիներ) ապացուցված էթնիկական կապը, նման մոտեցման հիմնական նպատակն է (ինչպես նշվել էր հոդվածաշարում) համառորեն ինչ-որ ձեւով Արարտան կապել այդ էթնոսների պատմության հետ, չնայած Վրաստանի ու Կովկասի տարածքներում քիչ թե շատ նշանակալից, Արարտա-Արարատի հետ կապ ունեցող պատմական հուշարձան առհասարակ գոյություն չունի:

Ըստ երեւույթին, չցանկանալով հակառակվել խորհրդային սեմիթաբանների կողմից պարտադրված կանխադրույթին՝ խուրիական (հարիական) լեզուն ոչ-հնդեվրոպական (նույնիսկ սեմիթական) համարելու վերաբերյալ, որը հակասության մեջ է իրենց կողմից ապացուցվող հնդեվրոպացիների (արիների)՝ հիմնականում խուրիներով (հարիներով) բնակեցված տարածքներից ծագելու հանգամանքի հետ, Տ. Գամկրելիձեն ու Վ. Իվանովը, հիմք ընդունելով վերեւում նշված հնդկական աստվածների անունները, համարում են, որ Միտանիի տարածքում մեծամասնություն կազմել են խուրիները (հարիները), իսկ արիները գոյատեւել են վերնախավի կարգավիճակով (հետեւաբար փոքրամասնությունը):

Այդ վարկածը հաստատելու համար բերվում է միայն 1-2 ապացույց՝ հետեւյալ հեղհեղուկ հիմնավորումներով. զորօրինակ՝ Կիկկուլիի ձիավարժության վերաբերյալ ձեռնարկում օգտագործված է “uasanna” (վաշաննա)-ձիամարզարան, բառը, որը իբր համընկնում է “vahana” (վահանա)-կենդանի՝ հին հնդկական կամ “wazana” (վազաննա)-աստղային ճանապարհ՝ սողդիական բառերին: Աչք փակելով այն հանգամանքի վրա, որ այն թե իմաստով, թե կառուցվածքով հեշտությամբ նույնանում է հայերենի “վազան” բառի հետ: Ձիամարզարանին, որտեղ ձիուն վազեցնում են, նման անուն տալը բնական է: Կամ վերցվում է “Mattuaza” (Մատտուաժա) անունը, որում “Matti” արմատը բացատրվում է որպես “կործանող”, իսկ “uaza”-ն համեմատվում է հնդկական “vaja” (վաժա) բառի հետ, որ նշանակում է հսկայական ուժ, մինչդեռ այն ավելի հաջողությամբ կարելի է նույնացնել հայերենի հենց “ուժ” բառի հետ (առանց ավելորդ “հսկայականի”): Այսինքն՝ այս բառերը ոչնչով չեն տարբերվում մյուս հարիական բառերից, ու հիմնական “ոչ արիական” բնակիչներից ինչ-որ նոր “արիական” էթնոս առանձնացնելու ոչ մի անհրաժեշտություն չկա, քանի որ, փաստորեն, “արի” ու “հարի” անվանումները վերաբերում են նույն էթնոսին:

Հակասություններ առաջանում են նաեւ այլ բաժիններում: Այսպես, եթե հարիները (խուրիները) ոչ հնդեվրոպացի են, ապա նրանք հնդեվրոպացիների (արիների) արշավանքներին չեն մասնակցել, քանի որ հետքեր չեն թողել: Իսկ ընդունել, որ նման համաշխարհային մասշտաբով ձեռնարկումն իրականացվել է միայն փոքրաթիվ արիներով, որի ընթացքում նրանց քաղաքակրթությունը տարածվել է ամբողջ Եվրասիայով մեկ, ու ձեւավորվել են տարբեր արիական ազգեր, պարզապես անհեթեթություն է: Մանավանդ, եթե հաշվի առնվի նաեւ, որ, բնականաբար, այդ փոքրաթիվ վերնախավի մի մասն էլ մնացել է տեղում:

Հետեւաբար, այդ վերնախավը արշավանքների ժամանակ կարող էր միայն ղեկավարել, իսկ արշավողների հիմնական զանգվածը կարող էր կազմված լինել միայն հարիներից: Բայց թե ինչ կստացվեր նման տարբերակի դեպքում փոքրաթիվ ղեկավարներով մեծաթիվ այլ էթնոսներին առաջնորդելը լայնածավալ արշավանքների ժամանակ, երեւում է թաթար-մոնղոլների արշավանքների օրինակով: Այդ արշավանքների ժամանակ մոնղոլները միայն ղեկավարող վերնախավն էին, իսկ զորքի հիմնական զանգվածը կազմված էր թաթարներից: Արդյունքում գրաված հսկայական տարածքները բաժան-բաժան եղան, որտեղ մոնղոլական տարրը ամբողջովին վերացավ, իսկ թաթարները կազմավորեցին իրենց տարբեր թաթարական պետությունները: Եթե ընդունենք հեղինակների՝ վերեւում նշված կարծիքը, ապա ամբողջ Եվրասիան պետք է բնակեցված լիներ “ոչ-հնդեվրոպացի” հարիների սերունդներով: Այսինքն, “ոչ հնդեվրոպացի” հարիների ու “հնդեվրոպացի” արիների համատեղ գոյության վարկածը, մեղմ ասած, մտացածին է: Պետք է նկատել, որ Կիկկուլիի ձեռնարկում կան նաեւ որոշ արտահայտություններ (ձիերի վարժանքների վերաբերյալ), որոնք ենթադրաբար աղերսվում են հին հինդի լեզվի հետ: Հավանաբար նշված հեղինակները իրենք էլ կասկածելի են համարում այդ ենթադրությունը (կամ վերծանությունը) եւ առանձնապես չեն ծանրանում այդ տեսակետի վրա:

Արիների դեմ պայքարի ամենագործնական ու, հետեւաբար, արդյունավետ միջոցը առհասարակ արիների մասին լռությունն է, ոչինչ չհիշատակելը, նրանց անհայտության անթափանց մշուշով շրջափակելը, պատմական ու հնագիտական, փիլիսոփայական, կրոնական ու առհասարակ գրականության մեջ “արի” հասկացության վրա “տաբու” դնելը: Սա արդեն ոչ թե անփութություն կամ պատմական փաստերի պատահական աղավաղում է, այլ (ինչպես նշվել է արդեն)՝ մարդկային գիտակցությունից “արի” հասկացությունը ջնջելու համառ ձգտում:

Լռության մթնոլորտ ստեղծելու ամենախոսուն վկայությունը եւ ամենահին օրինակը Բիբլիա-Աստվածաշունչն է (եբրայական անվանումը Թորա է): Նկարագրելով եբրայական ցեղերի ամբողջ պատմության ընթացքում տեղի ունեցած կարեւոր ու անկարեւոր դեպքերը՝ հավատալի ու անհավատալի դրվագները, իրական կամ մտացածին փաստերը, այնտեղ բացարձակ լռության են մատնված Մերձավոր Արեւելքի այնպիսի ցնցող իրադարձությունները, ինչպիսիք արիների եւ մասնավորապես հյուքսոսների արշավանքները…

Մյուս կողմից հայտնի է նաեւ, որ Բիբլիա-Աստվածաշնչի նախնական տարբերակներում Աստծուն որեւէ անուն չի տրվել, եւ “Եհովա” անվանումը մտել է X-XII դարերից սկսած: Այստեղ պետք է նկատել քրիստոնյա աստվածաբանների իմաստնությունը: Եվ իրոք, “Սուրբ Գիրք”-ը կազմող վերոհիշյալ քրմերը, ելնելով սեփական պատկերացումներից, Աստծուն ներկայացրել են որպես մի արեւելյան բռնակալ, բռնակալներին յուրահատուկ բնորոշ գծերով (այսինքն հատկանիշներով, որոնք հիմնովին աղավաղել են Արարչի կերպարը): Եվ քրիստոնյա աստվածաբանները, Բիբլիա-Աստվածաշնչում ներկայացված աստծուն տալով Եհովա անվանումը, փորձ են արել այդ աստծուն սահմանազատել Արարչից:

Քանի որ արիների դերի ու գործունեության հետքերի բացահայտ առկայությունը, մարդկանց պատկերացումներում արիների նկատմամբ ձեւավորված կերպարը հակասության մեջ է մտնում Բիբլիա-Աստվածաշունչը կազմողների մտադրություններին, ապա նրանք որդեգրել են այնպիսի գործելակերպ, որ “Սուրբ Գրքում” ներառված պատումներում ոչ մի դեպքում չհիշատակի արիների ու նրանց արշավանքների մասին:

Այսպիսի բազմաթիվ ապաշնորհ ու միտումնավոր սրբագրումների օրինակներ է բերել Զ. Կոսիդովսկին իր հանրամատչելի գրքում: Հյուքսոսների առնչությամբ, որպես օրինակ, նա բերում է հետեւյալ միտքը. Բիբլիա-Աստվածաշնչում նկարագրված Հակոբի որդի Հովսեփի՝ Եգիպտոսում հայտնվելն ու բարձր դիրքի հասնելը որոշ հետազոտողներ բացատրում են այն բանով, որ այդ ժամանակ Եգիպտոսում տիրապետում էին հյուքսոսները: Քանի որ հյուքսոսների արշավանքներին մասնակցում էին նաեւ սեմիթական ցեղեր, որոնց թվում եւ եբրայեցիներ, ապա բացառված չէ նրանցից որոշ մասնակիցների բարձր դիրքի հասնելը՝ իրենց արժանիքների շնորհիվ (քանի որ հյուքսոս փարավոնները, իրենք օժտված լինելով իմաստնությամբ, գնահատում էին նաեւ ուրիշների իմաստությունը՝ անկախ նրանց ազգությունից): Այդ է հաստատում նաեւ Հակոբի ցեղին Եգիպտոսի Գիսան երկրում, Նեղոսի դելտայում բարեբեր տարածքներ հատկացնելու եւ արտոնյալ պայմաններ ստեղծելու փարավոնի որոշումը: Մինչդեռ, ինչպես հայտնի է պատմությունից, Եգիպտոսում եգիպտացի փարավոնների իշխելու ժամանակ այլազգիների, հատկապես եբրայեցի քոչվորների նկատմամբ համընդհանուր արհամարհանքի ու ատելության պայմաններում նման վերաբերմունքը բացառված էր, եւ նման առատաձեռնություն հնարավոր չէր: Նույնիսկ, եթե փարավոնը ինքը ցանկանար՝ դա թույլ չէին տա քրմերը: Եվ, բնական է, որ հյուքսոսներին վտարելուց հետո, հետագայում ամբողջ եբրայական ցեղը ստրկացվեց:

Նշվածը կարելի է հաստատել նաեւ տարեթվերով: Սողոմոն թագավորը իշխել է Իսրայելում մ.թ.ա. 1015-977թթ., Բիբլիա-Աստվածաշնչի տվյալներով, եբրայեցիները Եգիպտոսի ստրկությունից փախել են Սողոմոն թագավորից մոտ 500 տարի առաջ: Հյուքսոսները Եգիպտոսում իշխել են մ.թ.ա. 1710-1580թթ.: Եթե ընդունենք, որ եբրայեցիները ստրկության մեջ են եղել 100-190 տարի, ապա Հովսեփի առաջխաղացումը տեղի է ունեցել մոտավորապես մ.թ.ա. 1620-1600թթ., որը համապատասխանում է հյուքսոսների տիրապետման ժամանակներին: Այստեղ բերված պատմության համաձայն, Հովսեփը Եգիպտոսում հայտնվել է մադիանցի վաճառականների կողմից իր եղբայրներից գնվելու եւ նրան Եգիպտոսում վերավաճառվելու պատճառով: Իսկ փարավոնի խորհրդականն է դարձել իր բարեմասնությունների շնորհիվ: Այսինքն, հայքսոսների-հյուքսոսների արշավանքը վերափոխվել է մադիանցի (Միտանիի հարիների) վաճառականների քարավանի ընթացքի, եբրայեցիների վերաբնակեցումը Գիսան երկրում՝ որպես երախտագետ փարավոնի շնորհ՝ Հովսեփին: Իսկ նրանց նկատմամբ վերաբերմունքի կտրուկ փոփոխությունը տեղի է ունեցել լավ փարավոնը վատով փոխարիվելու պատճառով: Եվ վատ փարավոնի ստրկությունից եբրայեցիներին փրկելու համար Եհովան, երեւի չկարողանալով վնասել կամ ազդել փարավոնի վրա, այլ ելք չգտնելով, նրանց խորհուրդ տվեց փախչել ամբողջ ցեղով:

Նույն՝ Զ. Կոսիդովսկու գրքում հետաքրքիր դիտարկում կա նաեւ Բիբլիա-Աստվածաշնչի “Երգ երգոց” բաժնի վերաբերյալ: Քննարկելիս պարզվում է, որ այնտեղ մեծ տեղ են գտել ժողովրդական բանահյուսությունից վերցված նմուշները, որոնք ըստ Զ. Կոսիդովսկու՝ բնորոշ էին Ագարիթի տարածքներին: Եվ իրոք, երգերում օգտագործված առանձին արտահայտություններ հիշեցնում են նաեւ հայկական որոշ ժողովրդական (հատկապես՝ Հյուսիսային Սիրիայի տարածքների) եւ աշուղական քնարական երգեր:

Բայց առավել հետաքրքիր է, որ վերջին ժամանակներս կարծես 180 աստիճանով փոխվում է “արի” հասկացության նկատմամբ վերաբերմունքը: Այսպես, 20-րդ դարի վերջերից սկսեցին հայտնվել աշխատություններ, որտեղ առաջին արիներ համարվում են ոչ այլ ոք, քան սեմիթները (այսինքն՝ եբրայեցիները): Այդ միտումը փորձաքար է, թե նախօրոք մտածված ծրագրի սկիզբ, ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս զգացվում է, որ տարբեր երկրներերում (Ֆրանսիա, Հոլանդիա, Ավստրիա եւ այլն) արիական գաղափարների աճը լրջորեն անհանգստացրել է հակաարիներին (չարիներին) եւ, արիականության դեմ պայքարի վերեւում նշված մեթոդները, գտնվելով անբավարար, իրենց գործելակերպի համաձայն, փորձում են նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը, արիական-համաարիական շարժման մեջ մտցնելով իրենց “տրոյական ձին” կամ ինչ-որ ձեւով այն դարձնելով կառավարելի, ստեղծել գաղափարական հիմքեր՝ ղեկավարումը իրենց ձեռքը վերցնելու համար (դժբախտաբար կողմնակիցներ գտնելով նաեւ հայկական միջավայրում):

Հ. Գ. – Համաարիականությունը ամենահեռանկարային ռազմա-քաղաքական եւ հոգեւոր-գաղափարախոսական համաշխարհային ուղղություններից է, իսկ դրա ծավալման համար Հայաստանում կան էթնիկական, պատմական, լեզվա-մշակութային, իրավական եւ բոլոր առումներով նախապայմանները: Եզակի ազգեր կարող են զուտ իրենց ազգային գաղափարախոսությունն ու քաղաքականությունը համադրել արիական-հնդեվրոպական գաղափարաբանության ու մշակույթի հետ, իսկ հայերի մոտ դա ոչ միայն համադրվում է, այլեւ՝ արիականությունը կարող է բխեցվել հենց հայկականությունից: Հայերի մոտ հայկականությունը լինելով ներազգային գաղափարաձեւ՝ միջազգային հարաբերություններում սահունորեն վերափոխվում է արիականության-համաարիականության եւ վերաճում է համամարդկային-համաշխարհային քաղաքականության ու կացութաձեւի: 5 աշխարհամասերի ավելի քան 200 պետություններում այսօր ապրում են շուրջ 150 ազգ-ժողովուրդներ, որոնք արիական ծագում ունեն եւ հազարամյակների ընթացքում Արիական Նախահայրենիքից սփռվել են աշխարհի 4 ծայրերը: Ոմանք գիտեն իրենց ծագումը, ոմանք էլ շուտով կիմանան… ու այսօրվա հոգեւոր-գաղափարական դանդաղ կործանման դատապարտված համաշխարհային քաղաքակրթության հորձանուտներում նորեն կմղվեն դեպի Լույսը՝ Արարչական Ակունքները: Կփնտրեն իրենց Սկիզբը, որպեսզի տեսնեն Ապագան:

Հայաստանում արդեն կան նախադրյալներ՝ հին եւ նոր համաարիական ուսմունքի կիրառմամբ նոր քաղաքակրթական կենտրոն դառնալու համար: Հայ-արիներն իրենց համեստ գործունեությամբ դրել են դրա հիմքերը, բայց համապետական, ավելին՝ համահայկական մոտեցման դեպքում նոր քաղաքակրթական կենտրոնի ստեղծումն ու ծավալումը Գառնո արիական-հեթանոսական տաճարից, իրականանալի նպատակ է:

Համաարիականությունը կիրառելի է ինչպես փոխզարգացման-փոխներգրավման (ինտեգրման), այնպես էլ համապարփակեցման (գլոբալացման) զարգացումներում եւ այնպիսի մրցակցային տեսություն է, որը կարող է համադրվել կամ հակադրվել (ըստ նպատակահարմարության) ցանկացած հին ու նոր տեսության հետ: Համաարիականությունը ոչ միայն անցյալի եւ ապագայի տեսություն է, այլեւ՝ ներկայի, որի կիրարկումը կարող է լրջորեն նպաստել Հայաստանի ու հայության ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային վարկի բարձրացմանը: Այն կարող է այսօր էլ մրցակցել համաշխարհային հարցերի լուծման խաչմերուկում-մեծ Մերձավոր Արեւելքում գործող արեւմտյան ու արեւելյան հակամարտող քաղաքակրթությունների հետ (եւ որպես 3-րդ քաղաքակրթական տարբերակ՝ օգտվել այդ հակամարտությունից), կարող է արժանիորեն հակադարձել (նույնիսկ՝ կլանել) սիոնական (համահրեական), համաթուրանական, համաարաբական, համաիսլամական, հուդա-քրիստոնեական եւ այլ կրոնա-քաղաքական գաղափարախոսությունների հարձակումները:

Նկատենք, որ համաարիական ծիլերն արդեն զարթնել են Հնդկաստանում, Իրանում, Տաջիկստանում, Ռուսաստանում (ստեղծվել է նաեւ Սլավոնա-Արիական դաշինք (ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ, չեխեր, սլովակներ, բուլղարացիներ, սերբեր, լեհեր եւ այլք)), ինչպես նաեւ՝ Հայաստանում: Առաջիկայում նոր ծավալումներ կարելի է սպասել Եվրոպայի ու Հարավային Ամերիկայի որոշակի երկրներում…

Նկատենք նաեւ, որ համաարիականությունը որեւէ առնչություն չունի Եվրոպայում (հատկապես ՌԴ-ում ու Գերմանիայում) եւ Ասիայում գործող ծայրահեղ ազգայնամոլական կառույցների հետ, որոնք արիական կեռխաչ-սվաստիկան օգտագործում են որպես խորհրդանիշ՝ շարունակելով վարկաբեկել այն՝ որոշակի մութ ու ծպտյալ ուժերի պատվերով:

ԱրամԱվետյան 

“Լուսանցք” Թիվ 56,  2 -8 մայիսի, 2008թ.
“Լուսանցք” Թիվ 57,  9 -15 մայիսի, 2008թ.
“Լուսանցք” Թիվ 58,  16 -22 մայիսի, 2008թ.
“Լուսանցք” Թիվ 59,  23 -29 մայիսի, 2008թ.
”Լուսանցք” Թիվ 60, 30 մայիսի – 5 հունիսի, 2008թ..

Բաժիններ

Ջհուդամասոնություն     Հայապահպանում     Ցեղակրոնություն      Տեսաերիզ   

Armenian Genocide  English Books   русские книги  Articles 

10 Responses to “Հայկական բարձրավանդակը արիների՛ հայրենիքն է”

  1. Linda Says:

    عن الكاتب جون أكرمان هو فيزيائي متقاعد الذي كتب 5 كتب تتعلق بإنشاء فينوس (من المشتري البقعة الحمراء الكبرى ) ، ما يقرب من 6000 قبل الميلاد تسبب هذه دورة الكارثية للتفاعل مع الأرض عام 3000 وصفها في المصرية ، الكتاب المقدس ، والهندوسية ، الهندية ، SECRET المجتمع ، ومعظم نص القديمة فضلا عن الأدلة المادية في كل مكان حولنا والتي يمكن للشخص العادي undersand و .
    أعتقد هذه المعلومات مهم جدا للزوار موقع الويب الخاص بك ، فضلا عن البشرية جمعاء لأنها قاعدة لجميع المعارف تسارع والخداع عن طريق الجمعيات السرية ( على النحو الوارد أعلاه حتى أدناه ) . هذه هي الطريقة التي تبرر مثل هذه المعتقدات القاسية باسم ” الغاية تبرر الوسيلة ” و ” الطاقة الإبداعية لل تدمير ” ، … نعم، لتبرير الذات خدمة من الممارسات الشريرة ، ولكن يجب علينا أن نعرف بهم مجموعة ذهن هؤلاء الذين يدمرون حضاراتنا (نعم، انهم يدمرون الولايات المتحدة أيضا ) .

    جون اكرمان لديه الميل له المسيحية الخاصة إدراج ولكن من فضلك تحقق من العلوم الفيزيائية و الاحتمالات، وهذا ما يفسر كثيرا.

    الملاحظات :
    1 . أنا لا التنديد جميع أعضاء جمعية سرية ككل، لكنها لا تشعر أنها خدعت جدا و عميق ، والسيطرة عليها.
    2 . اعتدت الترجمة من Google للنشر في العربية.
    3 . أنا من الولايات المتحدة و ليس دينيا جدا، ولكن التعلم.

    http://www.firmament-chaos.com

    http://www.firmament-chaos.com/websiteaudio1.wav ( باللغة الإنجليزية )

    The Author John Ackerman is a retired physicist who has written 5 books relating to the creation of venus (out of Jupiter’s Great Red Spot), approximately 6000 B.C. This caused a 3000 year catastrophic cycle of interaction with Earth described in Egyptian,Bible,Hindu,Indian, SECRET SOCIETY, most Ancient Text as well as physical evidence all around us which the average person can undersand.
    I believe this information is very important for your website visitors as well as ALL of Humanity because it is the Base of all accelerated knowledge and DECEPTION by Secret Societies (As Above So Below). This is how they justify such cruel beliefs as “The End Justifies the Means” and the “Creative Power of Destruction”, … Yes, a self serving justification of evil practices, but we must know their mind set of those who are destroying our civilizations (yes, they are destroying the U.S. also).

    John Ackerman has his own Christian slant inserted but please check out the Physical Science and probability, It explains SO MUCH.

    notes:
    1. I do not condem all Secret Society members as a whole, but feel they too are deeply deceived, and controlled.
    2. I used Google Translate to post in Arabic.
    3. I am from the U.S. and not very religious, but learning.

    http://www.firmament-chaos.com

    http://www.firmament-chaos.com/websiteaudio1.wav (in english)
    Best Whishes, Linda

  2. Linda Says:

    FYI, http://www.firmament-chaos.com/ http://cycliccatastrophism.org/
    big news which relates to ALL secret societies.
    Venus (Lucifer) was created out of a collision with Jupiter ( Great Red Spot )
    approx. four thousand B.C. years ago ” Masonic AL (After Light)”.
    This caused Mars to cyclically orbit above Himalayan Mounts 100 times in 30 year cycles.
    This caused oceans and mountains to rise, while causing catastrophic flooding, Firmament fire (basically killed most people).
    This is why Mars lost it’s iron core (now Mercury) , magnetic field, and Venus rotates in retro grade.
    This explains SO MUCH, and it’s right there in our face.
    Please take the time to listen to linked audio, he has 4 more at this site http://cycliccatastrophism.org/2012/11/30/alembic_files_images/ under highlight ” Hour1 … Hour4 “.

    Thank You for pdf book resource.
    p.s. I have many files if there is a subject pdf,mp3,avi,etc you need.

  3. hrach Says:

    shat lav arak uneng mkneri zjoxov@ es jar asem te zang kaxem mer hayrnig@ ahavor vichakun i gna ev ara en inch asum es

  4. Գեղամ Says:

    Միթե հնարավոր չէ գրել այնպիսի տառատեսակով, որի ր և դ տառերը չխանգարեն ընթերցանությանը:

  5. գրածս պետք չէ ջնջել ուղություն տվեք Says:

    Մարդու Ներաշխարհը.

    ՄԱՐԴՈՒ մտածելակերպը չպիտի կախված լինի այլոց աշխարհայացքների հետ,այլ հիմնված ճշմարտության վրա,իսկ մեր ճշմարտությունն է ՝լինել Արարման Բարու ուժի կողմնակից .
    Արարչական տիեզերքում կա մեկ ճշմարտություն՝ գաղափարը,ըստ որի՝մենք բոլորս մեկ ամբողջություն ենք և բնավ կարևոր չէ մեր ազգային ու դավանանքի պատկանելիությունը;
    Մենք բոլորս մեկ էության տարբեր մասնիկներն ենք ,ընդհանուր կոչվելով Բնություն; Սերվելով ընդհանուր նախամարդուց ,որի անունը Բանական Արարած էր ՝Ադամը , որը ՄԱՐԴ է նշանակում,ունենք և ընդհանուր նախամոր գենը;
    Մենք բոլորս Բանական Արարած ենք և ունենք տարբեր մտածելակերպ և մեր Ցեղատեսակների լավ ու բացասական կողմերով միշտ փորձում ենք գերակշռել մեկս – մյուսին,բայց սխալ է իշխել այլոց մտքին ու ստրկացնել;

    Սկսվում է նոր դարաշրջան.

    Այսուհետև լինելու է Արարչի դրած գերագույն օրենքը՝զսպել մեր մեջի -ը ;
    Այսուհետև Մարդու -ը չպետք է բարձր լինի մեկ ուրիշ Բանական Արարածի՝Մարդու -ից,նաև նրանը մեկ ուրիշի վրա;
    Բոլորս հավասար ենք իրար հետ և պետք է հարգենք մեկս – մյուսի ՝դավանանքի,գաղափարի,ազատամիտության ապրելակերպի իրավունքները.Լինենք խաղաղության դաշնակից;
    Այսուհետև Մարդ Արարածի Գերագույն նպատակն է լինելու՝ սիրել միմիանց,հարգել միմիանց,հանդուրժել միմիանց,օգնել միմիանց;
    Այլևս չպետք է լինի կործանարար պատերազմներ և ազգերը պետք է պահպանեն՝իրենց հավատքի,դիմագծի,մշակույթի,ադաթների,լեզվի իրավունքները;Բայց չվնասելով այլոց նույն այդ իրավունքներին;
    Պետք է զարգացնել հոգևորը և հզոր լինել դրանով՝ տիեզերական գաղտնի ու չբացահայտված ուժերից.Նրանք մեզնից տեխնիկապես են հզոր,մենք հոգևոր արժեքներով ավելի ուժեղ ենք նրանցից,և նրանք դրա համար խանգառում են մեզ,բայց սա՝բարու ու չարու պայքար է,մարդը պետք է կողմնորոշվի՝որ ուղով է ընթանալու….

    Եվ մենք կհասնենք Բացարձակին.

  6. Դիմակագիրք Says:

    Անժելա Բարսեղյան
    Չեք հոգնել մեծ մեծ անուններ կրող կազմակերպություններից, կուսակցություններից, օրինակ, Հայ Հեղափոխական Դաշնակցություն, կամ Ազատական Ռամկավար Կուսակցություն, Նժդեհյան կուսակցություն..ազգայնական իբր արիացի ինքնախաբողներից, հայազնունիներից…էլ անուն չմնաց, չդրին վրաները….

    Շուրջս նայում եմ, ոչ հեղափոխական կա, ոչ դեմոկրատ, ոչ ազատական, ոչ Նժդեհական, ոչ Արիական …..

    Ուղակի ծիծաղելի է թե որքան ենք մենք մեզ խաբում ու անշուշտ հանրությանը….

    Մեկն էլ որ հաշվի առնի այս ամենը , կմտածի, այս ազգը իրոք երկիր է կառուցում…արի ու տես որ երկիրը ձեռքից գնում է, վրաներս խաբար չկա, կամ կա, ու տակավին մենք մեզ խաբում ենք…ուր՞ են հեղափոխականները, դեմոկրատները, ազատականները, հանրապետականները, Նժդեհականները…այս ովքեր ենք քանդում Հայաստանը որ մարդիկ հարյուր հազարներով արտագախտում են, իսկ դրսինները ռիսկ չեն անում նույնիսկ կրակների միջից Հայաստան գան….

    Մի րոպե կարող ենք՞ մեր քաղաքական, ազգային խմբերի անունների վրա ծիծաղենք, որ լուրջի չվերցնենք այս բոլոր հիմարությունները, հին դարուց եկած ու մարած ու նորից, ստից հարություն առած…արթնացեք ժողովուրդ, ախր այսպես էլ չի կարելի ինքնախաբեությամբ զբաղվել…

    Ես շատ դաշնակցական ամերիկահայ ծանոթներ ունեմ որ ոչ հեղափոխական են , ու ոչ էլ Հայասանի տեղը գիտեն քարտեզի վրա…ուր մնաց երկրագունդի վրա….Ես Նժդեհական գիտեմ որ չի կարող ասել թե նրա իսկական անունը ինչ ՞ էր ու ինչ՞ էր Նժդեհի պատգամը, ու ինչպես է պատրաստվում հետեվել Նժդեհին….

    Շախմատ խաղացողների կուսակցություն որ ասենք, գոնե կհասկանանք…կամ Հայաստանը թալան անող կուսակցություն որ ասենք, գոնե կհասկանանք ում ՞ մասին ենք խոսում…ու նման ազնիվ ու պատշաճ անուններ…

  7. ԳագիկՋան Says:

    • ԳագիկՋան Says:

      ՀԱԲ-ի պատասխանը ՀԱՄ-ի հայտարարության
      Շահբազյանը պարզաբանում է

      Արմեն Ավետիսյանին, դու հիշում ես, մենք եկել ենք իհարկե իմ խնդրանքով, հրավիրեցի բերեցի Ամերիկա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ծանոթացնելու, այսինքն իրան ազատելուց բանտից հետո, 37000 ստորագրություն հավաքելուց հետո, նաեւ կարողացանք քո եթերով դուրս գա:

      Մի խոսքով այս ամեն ինչը անելուց հետո`հայտարարությունը, ես պատահական իհարկե տեսա հայտարարությունը …որ տպագրվեց ՀայԱրիներում ցավոք սրտի:hayaryorg-ը ես միշտ քարոզել եմ քանի որ Արմենը իմ մարտական ընկերն է եղել: Մի ամիս է որ լռում էի, մերժում էի մարդկանց եթեր գալու, պատճառը մենակ նաէր որ մտածում էի մի գուցե կհասկանա իր ար արած սխալը: Ես դա համարում եմ սխալ: Հավատա Հայկ ջան, ես ընկերներիս չեմ դավաճանում, իսկ իրա համար ես միշտ մոտեցումս եղել ա ուրիշ, մտածել եմ մի գուցե Էմոցյաների է տրվել, ինչ որ բան, սխալվել է , մի գուցե կկապնվի բայց պարզվեց որ ամբողջ աշխարհից մեր ընկերները, մարտական տղաները թե գաղափարական մոտեցում ունեցող տղաները փորձել են կապնվել, բնականաբար բան չունի, պատասխան չունի, ոչ մեկին չի պատասխանել թե հեռախոսով, թե էնպես: ինչ որ է, սա էլ անձնենք: Փաստերը կան: Ես ցույց տվեցի նամակները, `10 թվականի Արմենի գրությունները: Եթե նա այդ հայտարարությամբ խաբել էր մարդկանց որ 2009 թվականին ինձ հեռացրել են ՀԱՄ-ից:

      Նախ, ես ՀԱՄ-ից չեմ եղել, Հայ Արիական Միաբանությունից չեմ եղել:Ես եղել եմ Հայ Արիների Բռունցք, ներկայացրել եմ Ռազմիկ Վասիլյանին` հրամանատարիս, հավերժ հրամանատարիս, ուրեմն կազմակերպությունը, (որ Հայոց Ազգային Բանակ, երբ որ կանոնավոր բանակ կազմվեց 2004թ.) որոշվեց դարձնել հասարակական կազմակերպություն, ու ես էդ տեղեկությունը ունեցել եմ: Ճիշդ է, Արմեն Ավետիսյանը մասնակցել է այն ժամանակ ու շատ շատ տղաներ մեր ՀԱԲ-ի որ մասնակցել են, բայց դա կապ չունի Հայ Արիական Միաբանության հետ:

      Մենք ուղակի որպես մարտական ընկերներ համագործակցել ենք: Սա եկել հասել էր մի տեղ որ ես ուղակի առավոտիս մինջեւ գիշեր, ես մտածում էի էդ մասին թե ինչով օգնեմ որ ծրագրերը իրականանան: Ես ավելի վատն ասեմ- այսոր մեր հայրենակիցները, 37000 ստորագրություն հավաքողները, այստեղ ինձ զանգահարում են, գոնե ինձ 200-ը զանգահարել են իրենց համար ոչ պարզ հայտարարության համար: Այսինքն մարդիկ շատ լավ հասկանում են որ դա շինծու ինչ որ մի բան էր: Հավատա Հայկ ջան անձնական խնդիր Արմենի հետ չեմ ունեցել:

      …Իսկ Հայ Արիների Բռունցքը, ես նորից, մի քիչ առաջ մենք խոսեցինք: Ես `89 թվականից գրանցված իսկ Հայ Արիների Բռունցքը էստեղ եթե դու չլինես Հայոց Ազգային Բանակի նախկին ազատամարտիկ, չունենաս զինգրքույկ, դու պատասխանատու չես կարող լինել էսօրվա անգամ կազմակերպությանը ուրեմն միանշանակ փակված է այս հայտարարությունները էստեղ կան չգիտեմ ովքեր ներկայացնում են ՀԱԲ-ը:

      Տենց բան չկա, նախ իրանք պետք է այդ բովով անցած ըլնեն, էդ կազմակերպության մեջ, զինվորական կազմակերպության ներդրում ունենան, ունենան իրենց ուրեմն ներդրումը հետո նոր էսօր խոսեն, էսօր չեն կարա ամեն մեկին փողոցից բռնեն ներկայացուցիչ դարձնեն …

      … Ունէինք մարտական ընկերներ, ընկեր ավելի շուտ , Արմեն Ավետիսյան, շեշտեմ անունը, Մտածեցինք որ մի գուցե նա սխալմամբ է այդ հայտարարությունը արել, բայց պարզվեց որ ոչ, ժամանակը լուծեց ամեն ինչ:

      Եթե որեվիցե մեկը ունի կասկած ինչի մասին որ մենք խոսեցինք, փաստաթղթերը իմ մոտ են, կարող եք որեվիցե ժամանակ զանգահարել գալ վերցնել պատճենները, սրանք անձնական էլեկտրոնային փոսդով ուղարկված փաստաթղթեր են, էսօր կա դատախազությունում, Հայաստանի դատախազությունում, մեր կազմակերպության կողմից 2010 թվականի կնիքված Արմեն Շահբազյանի` իմ կողմից ստորագրված փաստաթուղթ որ հաստատում է որ Արմեն Ավետիսյանը 3 ամիսը մեկ ստացել է մեր կազմակերպությունից $12000:

      Եթե որեվիցե մեկը ունի կասկած ինչի մասին որ մենք խոսեցինք, փաստաթղթերը իմ մոտ են, կարող եք որեվիցե ժամանակ զանգահարել գալ վերցնել պատճենները, սրանք անձնական էլեկտրոնային փոսդով ուղարկված փաստաթղթեր են, էսօր կա դատախազությունում, Հայաստանի դատախազությունում, մեր կազմակերպության կողմից 2010 թվականի կնիքված Արմեն Շահբազյանի` իմ կողմից ստորագրված փաստաթուղթ որ հաստատում է որ Արմեն Ավետիսյանը 3 ամիսը մեկ ստացել է մեր կազմակերպությունից $12000:

  8. Kara Leva Says:

    Արիներ, ողջունում եմ ձեզ:

    հաճելի է տեսնել որ առաքելություն եք ստանձնել վերականգնելու մեր ԻՍԿԱԿԱՆ ՀԱՅ արժեքները, օգնելու հայերին:
    մեկ խնդրանքով դիմում եմ ձեզ: Տեսա հանգանակություն անելու կոճակը կայքի աջակողմյան մասում , paypalը: Ուզում եմ կապնվել ձեզ հետ մի քանի հարցեր տալ, եթե օգնեք շատ շնորհակալ կլինեմ: Մենք “Մայրիկ” ֆոնդի համար փեյփալը չենք կարողանում միացնել: Ֆոնսը ստեղծված է օգնելու կանանց կրցքագեղձի քաղցկեղով հիվանդ լինելու դեպքում դեղորայք հատկացնելու համար: Բայց մեզ բարերարներ են պետք: Փեյփալը ակտիվացնելու հետ խնդիր կա: իմ էլ-հասցեով ընդհամենը մի քանի հարց: Նախապես շնորհակալ եմ:

    Հ.Գ. ներեցեք կոմենտում գրելու համար, այլ միջոց ձեզ հետ կապվնելու չգտա:

  9. Լեւոն Պողոսյան Says:

    Հարգելի Արամ Ավետյան` մասնագիտական տեսակետից իհարկե գերազանց վերլուծություն է: ՈՒշադրություն դարձրեք խնդրում եմ այն հանգամանքի վրա, որ ոչ թե հնագույն ազգերն են Հայի` իր անվամբ բարձրավանդակում ինդմիշտ ապրելու հարցը բարձրացնում, այլ տարբեր ժողովուրդների /ուշադիր եղեք` ոչ ազգերի/ ազգանուն կրող ջհուդները: Ինչն է պատճառը ?: Պատճառը հենց նրանում է, որ Հայը Առաջին Արարված Մարդն է, իսկ ջհուդը սատանան եւ սատանը կտիրեր աշխարհին, եթե Արաջին Արարված Մարդուն վերացներ ու արարման վայրում` Արարատում ինքը ապրեր` ինչ պատճառով էլ հորինվեց Նոյի պատմությունը: Այսինքն Նոյը պետք է գար, իջեւաներ Արարատում, իսկ Հայը քոչվոր, եկող, անցող ու գնացող ձեւակերպվեր: Ջհուդների մասին միակ գիրք-տեղեկության` Թորայի, նույնն է Բիբլիայի մեջ յոթը անգամ հիշատակված է Հայի` որպես Արաջին Արարված Մարդու մասին տեղեկությունները: Այդ կենդանիները իրենց մոտալուտ վերջը արդեն տեսնելով /2012թ/ շարունակում են երազանքին հասնելու պայքարը, բայց արդեն շատ ուշ է: Իսկ հարեւան ու ոչ հարեւան հնագույն ազգերը այդ մասին գերազանց տեղեկացված են ու Հայը իրենց մոտ այդ կարգավիճակով հատուկ հարգանքի է արժանացած: Այդ բոլոր տեղեկությունները իրենց մաթեմատիկական ապացույցներով ես ունեմ, այնպես, որ 301-ից հրկիզելով պատմական մատենագրությունները` եթե ջհուդը այն կարծիքին է, որ վերացրեց ծագումնաբանական տեղեկությունները` չարեչար սխալվում է: Դա իրենց կողմից արդեն միմիայն ինքնաբացահայտման ու անմիտ պայքար է` ինչը արդեն սարերի հետեւում է` մնացել է պատասխանատվությունը` Ահեղ Քավարանի ինքնագիտակցումը:
    Հարգանքներով` Լեւոն Պողոսյան:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 28 other followers

%d bloggers like this: